Your research : 6 Results for բով

Բով, ոյ, ուց

s.

furnace, forge, ooppel;
mine;
chimney, stove;
grief, affliction;
heat, ardour.

• , ո, ո՞ւ հլ. (յետնաբար կայ ի բովէ, բովաց) «մետաղ հալեցնելու փուռ» Առակ ժէ. 3. Ոսկ. ես. Եփր. ել. էջ 180. համաբ. էջ 255. «քուրայ, բութակ, փօթա» Իմ. գ. 6. Զաք. ժա. 13. «բուրվառ» Ասող. գ. իթ «կրակ» Բենիկ. «մետաղ հալեցնելու գործո-ղութիւնը Նեղոս. «մետաղի հանք» Ա. մակ. ր. 3. Խոր. Փիլ. նմանութեամբ «քննութիւն, փորձ» Ագաթ. Կորիւն. որից բովել (ունի մի-այն ՀՀԲ) «զհրահալս մաքրել. 2. ցորեն ևն խարկել, բոհրել» (իբր գաւառական բառ), որ և բովհրել «խարկել, աղանձել» Մխ. բժշ. 148։

• ԳՒՌ.-Ալշ. Ջղ. բ'օվել, Տփ. բօվիլ, Երև. բ'օվէլ, Ղրբ. պօ՛վէլ, Շմ. պօվիլ, Սլմ. Վն. պէօվել, Մրղ. պէօվէլ, Մկ. պէօվիլ, Ննխ. բօհրէլ, բըհօրէլ, Պլ. Ռ. փօհրէլ, Ախց. բ'օֆ-րէլ, Հմշ. պօֆրուշ, Կր. բ'օրֆէլ։-Հմմտ. նաև բով Նբ. Խն., բովիկ Վն. «տաշտաձև մեծ ա-ման՝ որի մէջ աղանձ են բոհրում», բով Նբ. «երկաթէ բարակ թիթեղ՝ որի վրայ աղանձ են բովում. սաջ», բով անել, բովիկ անել Վն. «զորեն բոհրել, աղանձ շինել». նոր բառեր են բովուկ, բոհրուն, բոհրահոտ, բովուիլ, բովտուն, բովքար։


Խոց, ից, ոց

s. adj.

wound, sore, ulcer;
wounded;
— խորամուխ՝ կարեվէր, deep, mortal wound.

• ՓՈԽ.-Վրաց. ხოცა խոցա, აღმოხოც, աղմոխոցա «սպանել, խողխողել, անճիտել, ջնջել», ნახოცი նախոցի «սպանուած», აღხო-⦿ა աղխոցա «սպանել, ջնջել, անճիտել», დახოცა դախոցա «սպանել, մեռցնել». და-ხოცა სიმმილით դախոցա սիմշիլիթ «քաղ-բով սպանել», მიხოცა միխոցա «շառունա-կել բնաջնջել գազաններին, прополжать истрeблeнie звepeй»։


Բաւ

s. v. imp.

end, limit;
sufficiency;
— է, v. imp. it suffices, it is enough;
իմաստութեան նորա ոչ գոյ —, his wisdom is without measure.

• «հասնելու՝ բռնելու ծայր, վերջ, սահ-ման» ՍԳր. որից անբաւ «անվերջ» Երեմ. բ. 6. Կոչ. Ոսկ. Ագաթ. բաւակ «ձեռնհաս, կա-րող» Սեբեր. 100. բաւական «չափ, հասողու-թիւն» Ել. ժբ. 4. Ագաթ. «հերիք, որ կօգտէ, կբաւէ» ՍԳր. Կոչ. «գոհ» Սիր. խ. 18. Կանոն. (այժմ էլ գործածական է այս իմաստով ա-րևելեան գրականում, բայց արևմտեանը չգի-տէ). «ձեռնհաս, կարող» ՍԳր. Սեբեր. Ոսկ. մ. ա. 6. Եւս. քր. անբաւական Ագաթ. բաւել «ձեռնհաս՝ կարող լինել» ՍԳր. Ագաթ. «տևել, դիմանալ, յերկարել» Եւս. քր. «սպասել, համբերել» Ոսկ. մ. և ես. Սեբեր. «հերիք լի-նել, օգտել, բաւական լինել» Ագաթ. բաւե-նուցանել Ագաթ. Կիւրղ. ծն.։ Նոյն արմատը ունի նաև բով ձևը՝ որից ածանցուած են բո-վել «ձեռնհաս լինել» Վրք. հց. «զօրել» Մխ. բժշ. 84. «տոկալ, համբերել» Դամասկ. բո-վալ «հասնիլ, ժամանիլ» Ուռհ. բովական «բաւական» Ոսկ. ես. բովականութիւն Ոսկ. մ. գ. անբով «անբաւ» Գնձ.։-Նոր բառեր ևն՝ անբաւարար, բաւականաչափ, բաւակա-նի, բաւականին, բաւարար, բաւարարել, բա-ւարարութիւն ևն։

• անբաւ «անվերջ»՝ բաւ բառից. բայց ան-բաւ «անճառ, անպատում». բա, բալ. բառ, բան ձևերից։ Lagarde, Urgesch. 189 բաւ՝ սանս.. bhu, յն. գυ-. իսկ էջ 130՝ անբաս «անճառ» = սանս. bhä։-Lag. Arm. Stud. § 374 բաւա-կան ձևի հետ համեմատում է պրս. [arabic word] bab «արժանի»։ Տէրվ. Նախալ. 97 հնդ. bhū, յն. φὸω, լտ. fuo, fui, լիթ. buti, գոթ. bauan «բնակիլ», հյ. բոյն, բոյս բառերի հետ՝ հնխ. bhu «լինել, բնա-կիլ» արմատից։ Հիւնք. բովք-ից դնում է բովանդակ, որի հակառակն է բաւա-կան, սրանից բևեկնի, յորոց համառօ-տեալ բաւակ, բաւ, ամբաւ։ Patrubány SA 1, 189 յաջորդ բաւանդակ բառի հետ, միասին՝ պարսկական *փոխառա-թիւն է համարում (ընդունում են նաև ուրիշները, ինչ. Bartholomae, Altir. Wört. 969, Boisacq 151 և վերջին անգամ Benneniste BSL,՝ հտ. 34, M 102, էջ 189)։-Scheftelowirz BВ 29, 37 սանս. bhavati «լինել», հսլ. byti, լիթ. buti, յն. φύω «աճեցնել». ւտ. fui «եղայ» ևն ձևերի հետ։ Pedersen, Հայ. դր. լեզ. 49 լիթ. bengiú «վերջացնել». pabanga «վերջ» բառերի հետ։

• ԳՒՌ.-Տփ. բօվական, որ ծագում է բով արմատից (տե՛ս վերը)։


Աղբ, ոց, ից

s.

excrement, dung, faeces;
muck, manure;
— արկանել, to manure, to muck.

• . ո հլ. (յետնաբար ի հլ.) «աղտեղու-թիւն, կըղկըղանք» ՍԳր. Ագաթ. որից աղ-բանոց Ոսկ. աղբաբոյն որովայն «քաղիրթ կամ աղիք» Մանդ. աղբիք «աղբ թափելու տեղ» Եփր. յոբ (ներգ. յաղբիսն ձևով. հրտր. ՀԱ 1912, էջ 669) և աղբևք «աղբանոց» ՍԳր. (երկուսն էլ գործածուած միայն անեզաբար. յետնաբար ունինք նաև աղբիւս, աղբիւոք. աղբիս, աղբևս, աղբիսք ձևերը՝ որոնք յառաջ եկած են աղբևք կամ աղբիք բառերի հայցա-կանը (աղբևս, աղբիս) ուղղական դարձնելով (հմմտ. չորք-չորս) և նրանից էլ նոր յոգնա-կի կազմելով (աղբիւսք, աղբիսք), զաղբիս մեծացուցանել «ուտելիքով փորը տկռեցնել» Լաստ. յե. աղբախուղբ «աւելած ժեխ» Փիլ. էջ 199. աղբել թրքել (ոչխարի կամ մարդու) (չունին բառարանները) Ուռհ. 141, 295. «հո-ղը աղբով պարարտացնել» Վստկ. աղբեղէն «ոչինչ, անարժեք, Պլ. քաքէն բան» Ա. մակ, բ. 62. աղբագոյն (նորագիւտ բառ) Անկ. գիրք առաք. 102. աղբոց «արտաքնոց» Ճառընտ. աղբին «աղբով պարարտացրած (հող)» Վստկ. աղբահար «աղբանոց» (նոր բառ). ա-ռանց յօդակապի՝ աղբկուտոց Յայսմ. կըրկ-նութեամբ՝ աղբաղբուտ «աղբոտ» Ոսկիփ. թերևս նաև աղբաղբուկ կամ աղբղբուկ (գրուած նաև աղաբղբուկ) (ՀԲուս. § 48) անստոյգ բառ. Գաղիանոս գործածում և մեկնում է հետևեալ ձևով. «Եւիս-բու. աղբղբուկ» կամ «Ալշփոյ. աղբըղ-բրկի հունդ, ապամ կոմաճի», Ստ. Կամեն. հասկանում է «valeriana բոյսը». ՆՀԲ «աղտ պղնձոյ և այլոց իրաց... 2. անուն խոտու». ըստ ՋԲ «valeriana. 2. մետաղի կղկղանք?», ըստ ԱԲ «հանքերու աղտ, դիրտ. 2. բժշկա-կան արմատ մը ծաղիկն անուշահոտ, տճկ, քէտի օթու». Վրուրի Որմզդանայ Բուրաս-տանք, Ա. տող 27 աղբղբուկ «հաւու ծիրտ»։ Բառիս վրայ մի առանձին քննութիւն ունի Նորայր, Արևել. մամուլ 1879, էջ 60, Ման-կավրժ. թերթ 1879, յունիս, էջ 18, Հայկ. բա-ռաքնն. էջ 104 և Մասիս 1880 յուլ. 4, որոնց մէջ հերքելով «աղտ, դիրտ և ծիրտ» ենթա-դրական նշանակութիւնները, հիմնւում է Գա-ղիանոսի «իւիսբու, ալշփոյ» հոմանիշների վրայ. եւիսբու բառը հասկանում է յն. ի-վի՛սքօս, լտ. hibiscum, որ է ֆրանս. guima-uve, տուղտ, տճկ. կիւլհաթէմ։ (Բայց նկա-տում եմ, որ թէև յն. ἱβίσϰος բառը Bailly, Dict. gr. fr. 6-րդ տպ. էջ 956բ և A. Aεγ-οανδιον λες, νεοελλην. ϰαὶ γαλλιϰον, Pars, էջ 382 ա ռնում են ֆր. guimauve, որ է տուղտ, բայց նրա հոմանիշ լտ. hibiscum բառը Ouicherat, Dict lt.-fr. 47-րդ տպ. էջ 620 մաճին) և հյ. բաղբաք։ Նորայրին պատաս-խանում է Ուղուրիկեան, Մասիս 1880, յունիս 24, որ մերժում է տուղտը և հաստատում va-leriana officinalis. բոյսի անունն էլ (աղբ բառից) աղիքների ճճիները արտաքսելու յատկութիւնից առնուած է համարում։ Եւիս-բու ձևը առաջարկում է կարդալ ել իսրուն, որ է Պլինիոսի, Դիոսկորիդեայ, Գաղիանոսի և Մեսուէի ասարոնր. իրօք էլ այս բոյսը իր բարկ հոտի համար հներից ոմանք նմանեցրել էին valeriana-ին։ Ըստ Բենսէ, Ազգ. հանդ. ե. 19 Բուլանըխում աղբաղբուկը «sisymbrium Sophia» բոյսն է. ըստ Ամատունի, Հայոց բառ ու բան, էջ 19բ Շիրակում և Սիփանում նշանակում է «ցանցառ, բարակ ոստերով, դեղին ծաղկով բարձր խոտ, որից տան աւե են շինում»։

• ՓՈԽ.-Քրդ. [arabic word] axpīn «պարար թիւն, ժեխ», axpin dain «աղբել, հողը պարարտացնել», թրք. գւռ. Կր. աղբ (Բիւր. 1898, 626), Սեբ. Տր. axpun «աղբուն, արտի համաո պատրաստուած աղբ, պարարտու-թիւն», axpunlamak «աղբունել, արտը աղ-բով՝ պարարտացնել» (Յուշարձ. 328). այս բոլորի համար հմմտ. յատկապէս գւռ. աղբ (ախփ) «մտոխրախառն կղկղանք արտաքնոց-ներում», աղբուն «արտերը պարարտացնելու համաո պատրաստուած աղբ», աղբունել «ար-տո պարարտացնելու համար աղբ փռել»։ Սխալւում է Krālitz-Greifenhorst ՀԱ 191։ 260՝ որը կարծում է թէ թրք. axpun յառա-ջացած է հյ. աղբ-ն որոշեալ ձևի վրայից։ բար աղբեր (ուղ.) և աղբիւր։ Ածանցման մէջ մտնում է երեք ձևով. 1. աղբեր-ինչ. աղբե-րակն ՍԳր. Ոսկ. ես. աղբերանալ Խոր. աղբե-րահոս Շար. 2. աղբիւր-. ինչ. աղբիւրակն, աորիւրանալ, աղբիւրահոս. 3. աղբևր-. ինչ. աղբևրուկն, աղբերացուցանել, աղբևրանալ. սրանց մէջ հնագոյնն է աղբեր-ձևով կազմու-թիւնը. միաները յետնաբար այլափոխեալ գրչութիւններ են։ Հետաքրքրական ձև է աղբ-րըհար «հարբուխ» (Թորոսեան, Տետրակ հմռ. բառարանի, 1794, էջ 19)։


Կատու, աց

s.

cat, puss;
— արու, tom-cat;
— էգ, she-cat;
— ոչ մալեալ, he-cat;
ձագ —ի, kitten, young cat;
— քաջ մկնորս, a good mouser;
— վայրի, cat-o-mountain;
նուալ՝ մլաւել —ի, to mew, to caterwaul;
մլաւիւն —ի, mewing;
երաժշտութիւն —աց, caterwauling;
ցնկնիլ —ի, to kitten, to bring forth kittens.

• = Աշխարհիս գրեթէ ամէն կողմը տարա-ձուած մի բառ է. հմմտ. յն. ϰάττα, նյն. ϰάτα, γάτα, լատ. cattus, մլատ. catus, հֆրանս. cat, ֆրանս. chat, իտալ. gatto, սպան. gato, անգլ. cat, հբգ. chazzá, գերմ. Katze, հոլլ. kat, katte, շվէդ. katt, katta. հսլ. kotuka, բուլգ. kotka, ռուս. котъ, кошкa, ուկր. kit, լիթ. katé, լեթթ. kak'e, հպրուս. catto ևն. այս բոլորը հնդևրոպա-կան լեզուների մէջ։ Միւս լեզուախմբերից աւնենք՝ արաբ. [arabic word] gitt, ասոր. ❇ qattu, ն. առոր. katu, ֆինն. kissa, katti, էստն. kas, kat, վօթ. katti, վեպս. kaši, լիվ. kasi, լապոն. katto, gatto, չերեմիս. koti, վոտյակ kotsis, սիրյ. kas, վօգուլ. kadi, kiskä., օստւաև. ka-ti, մորդվին։ kata, թրք. kedi ևն։ Հին դա-սական աշխարհը ընտանի կատու չէր ճա-նաչում և չգիտենք թէ այս բոլորը ի՛նչ ճամ-բով յառաջացած ու տարածուած են (Meillet, Esq. latine 277)։ Նախապէս գիտունները կարծում էին թէ կատուի հայրենիքը Եգիպ-տոսն է, որտեղից բերուել է Եւրոպա և այդ-տեղից էլ տարածուել ամէն կողմ. հմմտ. նուբիական kadis և արաբ. qitt (վերջինը ժԴ դարից աւանդւած)։ Արդի լեզուաբաններից ոմանք այն կարծիքն ունին թէ կատուն հնդևրոպական բառ է. բուն արմատն է հնխ. qat, որ նշանակում է «ցնկնել». հմմտ. ռուս. котитьcя «ցնկնել», գւռ. котъка «դառնուկ», սերբ. kot «թուխս», kotiti «ցընկ-նել», լտ. catulus «ձագուկ և յատկապէս շան լակոտ», հիսլ. haδna «ուլ», մբգ. ha-tele և միռլ. cadla, cadhle «այծ»։ Այս ար-մատից է ծագել հնխ. qatos, որ նախապէս նշանակում էր ընդհանրապէս «ընտանի և ենռանեների ձագ», իսկ յետոյ զանազան լեզուների մէջ յատկացուեց մի որոշ ա-նասունի ձագին։ Առաջին անգամ կելտա-կան լեզուաճիւղում ստացաւ «կատու» նշա-նակութիւնը. հմմտ. գալլ. cattos, միռլ. catt, Գերմաններին, Սլաւներին, մտաւ Արևելք և տարածուեցաւ ամէն կողմ։ Այս կարծիքը սակայն ամէնքից ընդունուած չէ և կան տարբեր ենթադրութիւններ (Հմմտ Hehn, Kulturpflanzen6 452, 477, 589, Pictet I ❇81, A. Ahlquist, Die Kulturwörter der westfinn. Spr. Տէրվ. Երկրագունտ 1894, էջ 100, Thurneysen, Keltoromanisches, էջ 62, Reallexicon 412, Walde 141, Berne-ker 590, Trautmann 120, Kluge 246, Po-korny 1, էջ 338-9 ևն)։ Հայերէնի մէջ կա-տու բառը գործածուած է յետ-ոսկեդարեան շրջանին. (Ոսկեդարում ընտանի կատուն կոչւում էր կուզ). և յայտնի չէ թէ ո՞ր լե-զուից է փոխառեալ։ Մեր բառին ամենամօ-տիկ ձևերն են լատինը և ասորին. և հաւա-նական է որ հայ ձևը փոխառեալ է ասորե-րէնից և մեզնից էլ տարածուած է ամբողջ կովկասեան լեզուների մէջ։-Հիւբշ. էջ 307։


Աստուած, տուծոյ

s.

God, the Supreme Being.

• հին և ընտիր բառ, որից ունինք մի քանի հարիւր ածանցներ. հնագոյններից յիշենք հետևեալները. աստուածառարռառ Ագաթ. Վեցօր. Կորիւն. աստուածաբեր Կո-րիւն Ագաթ. աստուածագէտ Ոսկ. Ագաթ. աս-տուածագիր Բուզ. աստուածախուი Եռն աս-տուածախօս Սեբեր. Ագաթ. աստուածախօ-նել Ոսկ. ա. տիմ. աստուածահար կոչ. աս-տուածանշան Եւս. քր. աստուածեղէն ՍԳր. Իւեռ ձն. Բուր. աստուածական Ագաթ. Եզն. Ոսկ. ես. անաստուած Եփես. բ. 12. Կոչ. բազ-մաստուածեան Եզն. Սեբեր. երեքաստուա-ծեան Սեբեր. չաստուած ՍԳր. Եզն. Սեբեր. յետին են աստուածունի «աստուածային» ևնևր հաւ. 315. աստուածարել, աստուածա-րեալ ևն՝ ար մասնիկով. հմմտ. մեծ-ար-ել, հրաժ-ար-իլ։-Մեր քերականութիւնները սո-վորեցնում են թէ Աստուած բառը նշանակե-բով «ճշմարիտ Աստուածը», հոլովւում է Աս-տուծոյ, յԱստուծոյ, Աստուծով, իսկ «չաս. ռուած» նշանակութեամբ հոլովւում է աո-տուածոյ, աստուածոց, աստուածով ևն (տե՛ս Բագրատունի, Քերակ. զարգաց. էջ 24), բայց այս կանոնը սխալ է։ Ստոյգն այն է, որ ա-ռաջին նշանակութեամբ բառս երբեք ամ. բողջովին չէ գրուած մեր ձեռագրերի մէջ, այլ միշտ պատուվ՝ Ած, Այ, յԱյ, Ավ։ Օրինակի համար կրկնագիր Ագաթանգեղոսի մէջ ած, ოծն. ιծ, զածս պատահում է 10 անգամ, իսկ բարդութեանց մէջ 20 անգամ և միշտ գրուած է ած. սեռական այ՝ 20 անգամ. բա-ցառական յայ՝ 3 անգամ. ընդամէնը 53 ան-գամ և միշտ պատուով (տե՛ս իմ յօդուածը ՀԱ 1913, էջ 4)։ Այսպիսի համառօտագրու-թիւններով ի հարկէ կարելի չէ իմանալ բառի ճիշտ ընթերցումը. բայց կարելի էլ չէ առանց պատճառի պնդել թէ հին հնչումն էր Աստու-ծոյ։ Ընդհակառակը՝ յոգնակի հոլովները, չաստուածոյ սեռականը, անաստուած, ան-աստուածի, անաստուածիւ ձևերը և հայերէ-նի ընդհանուր ձայնափոխութեան օրէնքները ցոյց են տալիս թէ հին հայերէնի մէջ աստու-ծոյ ձևով մի բառ չէր կարող գոյութիւն ունե-նալ և թէ աստուած՝ ամէն նշանակութեամբ էլ հոլովւում էր աստուածոյ, աստուածով ևն. Մեր ձեռագրերում կան արդէն մի քանի դէպ-քեր, որոնք վերի կանոնին հակառակ են. այս-պէս՝ էջմիածնի Կարինեան թ. 526 ձեռագրի (ՋՉ=1457 թուից) մագաղաթեայ պահպա-նաևում գտնում ենք աստուծոյն ամբողջա-կան գրութիւնը (Գրծ. ե. 43, որ տպագրում աստուածոյն է. Մ. վրդ. Մաքսուդեանց ՀԱ 1913, 312). կրկնագիր Ագաթանգեղոսում՝ էջ 52բ գրուած է աստուծոց և 30 ա աստու-ծոցն (Աճառ. ՀԱ 1913, էջ 4). բայց երեք պա-րագային էլ խօսքը չաստուածների վրայ է և հետևաբար՝ ըստ ենթադրեալ կանոնի՝ պիտի լինէր աստուածոյ, աստուածոց։-Աստուծոյ, ձևը միջին հայերէն է, որ կանոնասորապէս յառաջացած է հնագոյն *աստուածոյ սեռա-կանից, միջին ա-ի անկման օրէնքը հաստա-տուելուց յետոյ. *աստուածոյ ձևը տառացի գրուած չլինելով անհետացել է և ժողովրդա-իսկ հնագոյն բնագրերի մէջ։ (Այս գաղափա-րը յայտնած և պաշտպանած է Meillet. վեր-ջին անգամ տե՛ս իր Altarmenisches Fle-mentarbuch1913, էջ 20. Հիւբշման ևս համա-ձայն է նրան (անձնական). միայն Pedersen ծում է թէ աստուծոյ հին հայերէնի յատուկ մի ձև է և յառաջացած է երաժշտական շեշ-տի պատճառով *աստուածոյ նախաձևից։ Բայց այս պարագային ինչո՛ւ «չաստուած» նշանակութեամբ մնաց աստուածոյ։


Entries' title containing բով : 12 Results

Բովանդակ

adj. adv.

all, total, entire, perfect, complete;
—ն, the whole, the total, together. all, entirely, totally, completely.


Բովանդակապէս

adv.

cf. Բովանդակ


Բովանդակեմ, եցի

va.

to assemble, to gather;
to complete, to accomplete, to accomplish, to finish;
to contain, to inclose, to comprehend;
ի համառօտն —, to abridge.


Բովանդակութիւն, ութեան

s.

total, totality, sum, amount;
summary, abridgement, contents;
completion.


Բովեմ, եցի

vn.

to be able;
to suffer;
to wait, to expect.


Բովիճայք

s.

aromatics, spice;
incense;
perfume

• «խնկեղէն» Խոր. աշխ. 615, 616. գրուած բովաճառ՝ Թորոսեան, Տետրակ համառօտ բառարանի, Նախիջևան 1794, էջ 65։


Բովհրեմ, եցի

va.

to torrefy, to toast, to brown, to parch.


Բովք

cf. Բով.


Խմբովին

adv.

in company, in crowds, in troops.


Անբովանդակ

adj.

incomprehensible, inconceivable.


Անբովանդակելի, լւոյ

adj.

cf. Անբովանդակ.


Անբովանդակութիւն, ութեան

s.

infinity, immensity.


Definitions containing the research բով : 63 Results

Բաւանդակ

cf. Բովանդակ.

• «ամբողջ, համօրէն, եատա րեալ» Իմ. ժե. 3. «կատարելապէս» Եզն Սե-բեր. ասւում է նաև բովանդակ ՍԳր. Ոսկ. Կր-րիւն. Եւս. քր. Կոչ. Եփր. ել. կայ նաև բաւըն-դակ, որ առաջինի միջին հայերէն ձևն է Սրանցից են ծագում՝ բովանդակել ՍԳր. Ա գաթ. Եւս. պտմ. և քր. Ոսկ. ա. կոր. բովան-դակութիւն ՍԳր. Եւս. քր. անբովանդակ Ա-գաթ. անբովանդակական Ոսկ. ես. բաւան-դակել Ճառընտ. Մագ. բաւանդակութիւն Արշ. Եւկղիդ. անբաւանդակելի Առ որս. Բենիկ Նիւս. բն. ևն։ Նոր գրականում ընդունուած է միայն բովանդակ ձևը։

• ԳՒՌ.-Պահուած է միայն բովանդ ախշարք Նբ. բովանդար աշխարք Վ. «ամբողջ աշ-խարհ» ձևով։


Լի, ոց

adj. adv.

full;
superabundant, copious;
fully, completely, thoroughly, entirely;
perfectly;
լի առնել, to fill, to load, to heap;
զբազում լսելիս լի արար բանն, many have heard him;
լի լինել, cf. Լիանամ;
լի եւ լի, cf. Լիուլի;
լի ափով, ձեռօք, by handsful, profusely, generously;
լի աւաբաւ, loaded with booty;
լի փառօք, covered with glory;
լի աւուրք, full of years, old;
լի մտօք, sensible, judicious, wise;
լի երախտագիտութեամբ, full of gratitude, of affection, of faults;
զաւուրս տասն լի, ten entire days;
լի կատարեալ, բովանդակ, perfectly full, entire, complete, perfect, cf. Լիակատար;
լուսին լիով լուսով նկարեալ, full moon;
բաժակ գինի լի արկանել, a glass of wine full to the brim;
լի զհասակ մարմնոյն ունել, to be adult, to arrive at man's estate;
լի են բերանք նոցա ծաղու, they are full of laughter, of merriment;
լի ասացեր, you are quite right.

• , ո հլ. «լցուած» ՍԳը. «անպակաս, լրիւ, ամբողջ» Հռութ. ա. 21. Ա. մակ. ժբ. 9 որից լի կատարեալ Սղ. հբ. 10. Եւս. պտմ. լի առնել «լցնել» Գ. մակ. զ. 15. Ագաթ. լիա-բերան Եփր. ա. թգ. լիաձիգ Սղ. ի). 9. Ոսկ. ես. լիագիրկ Ոսկ. ես. լիակատար Եւագր. լիամագիլ Եզեկ. ժէ. 3. լիևլի Կոչ. Եւս. պտմ. լիուլի Եփր. կող. Ոսկ. Եւս. պտմ. լիութիւն ՍԳր. լիանալ (որից գւռ. լենալ) Յհ. իմ. եկեղ. լիացուցանել (որից գւռ. լեցնել) Ոսև. հ. ա 26. նենգալի Մծբ. պաստառալի Մծբ. պտղա-լի Եփր. ծն. գանալի Ճառընտ. դառնալի Մծբ. Յհ. կթ. թիւնալի Ճառընտ. այստեղ է պատ-կանում նաև լման «ամբողջ, ի լի» Մեծոփ. Տօնաց. Տաթև. ամ. 318 գաւառական ձևը որից ածանցուած է լմնել «կատարել, գոր-ծադրել» Վրդն. պտմ. տպ. Վենետ. էջ 158 (=Էմ. էջ 208)։ Նոր բառեր են լիազօր, լիա-զօրագիր, լիազօրութիւն, լիազօրել, լիաթո-շակ, լիաթոք, լիայոյս, լիաշոգի, լիասիրտ, տրկածալի, արհաւրալի ևն։ Արմատը ներկա-յանում է նաև հետևեալ ձևերով.-լճուլ «լցնել» ՍԳր. Ոսկ. կոչ. =փխ. *լինուլ, լից. ս-րից լցուցանել ՍԳր. լցիչ Վեցօր. հացալից Երեմ. խդ. 17. Ղկ. ժե. 17. ջրալից Ես. ծը. 11. թերալից Գ. մակ. դ. 5. գիջալից Մծբ. գանա-լից Բ. մակ. գ. 38. Ագաթ. Ոսկ. մ. ա. 9. Սեբեր. եռանդնալից Եւս. պտմ. թարախալից Ոսկ. մ. բ. 3. խոտալից Ոսկ. ես. ծխալից Եփր. ել. կարգալից Ոսկ. ես. թշնամանալից Իմ. ժէ. 7. ժանգալից Մծբ. բովանդակալից (նո-րակերտ).-լիր, ի հլ. «լրումն, բովանդակու-թիւն» Սղ. իգ. 1. Երեմ. ը. 16. Ոսկ. յհ. բ. 34 որից լիր արկանել «խրամը՝ փոսը՝ ձորր լըց-նելով բարձրացնել» Եւս. քր. ա. 175. Կիր. էջ 50. լրութիւն «ամբողջութիւն» ՍԳր. «յագուրդ. առատօրէն ուտելով կշտանալը» Առակ. իդ. 15. Կող. բ. 23. «աւարտումն» Եզեկ. ե. 2. «համօրէն բազմութիւն» Ոսկ. յհ. ա. 13. լը-րումն ԱԳր. ւրանալ Բրս. մրկ. լրիւ ՍԳը. Ոսկ. ծայրալիր Եղիշ. բերանալիր Ես. թ. 12. Եզեկ. իա. 22. Կորիւն. բռնալիր Մրկ. է. 3. ծորալիր Ես. լ. 28. պաստառալիր Առակ. է 16. այստեղ է պատկանում նաև քարինս լրի (տե՛ս իմ Հայ. նոր բառեր մնաց. գրոց մէջ, էջ 15)։


Ողջ, ոց, աց

adj. adv.

alive, living;
sound, safe;
complete, entire, integral;
wholesome;
uninterrupted;
— —, alive, all alive, altogether, cf. Կենդանւոյն;
բովանդակ, wholly, entirely;
— եկիր, welcome ! you are welcome;
— լեր or եր, keep yourself hearty;
God speed you, good bye !
— լեր վարդապետ, hail Master !
— լեր թագուհի, Salve Regina! hail Mary!
— երթ, go in peace, adieu, farewell;
— մնասցեն, let them go to the devil;
— մնա, adieu, take care of yourself, my kind wishes.

• , ո հլ. «առողջ, կենդանի» ՍԳր. Ոսկ. ես. և եփես. «ամբողջ, անթերի, բոլոր, բովանդակ» ՍԳր. Կիւրղ. ծն. Եզն. Ոսկ. ես. «ողջամիտ, ողջախոհ, մաքուր» Փիլ. Վանակ յոբ. Լմբ. առակ. որից ողջամբ «ողջ և առողջ» ՍԳր. Փարպ. «ամբողջ» Ճառընտ. Նար. խչ. Օրբել. հրտր. Էմ. էջ 187 (Վճարեաց զամեն այն գինն ողջամբ). ողջանալ ՍԳր. Ոսկ. մ. գ. 14. ողջացուցանել «լաւացնել, բժշկել» Տոբ. ժբ. 3. Ովս. զ. 3. Ոսկ. եփես. «ամբող-ջացնել, լրացնել» Գ. թագ. ժը. 30. ողջոյն «բոլոր, բովանդակ» ՍԳր. Եղիշ. «մէկի որ-պիսութիւնը հարցնելը, բարևում, բարև» ՍԳր. Ագաթ. Եփր. թգ. նախողջոյն Մրկ. ժբ 38. Ղկ. ժա. 43. առողջ Ղևտ. ժգ. 10. Եզն. Ոսկ. ես. ամբողջ (տե՛ս առանձին), ողջա-խոհ Փարպ. Յճխ. բղջախոհ (տե՛ս այս բա-ռը), անառողջ, ողջերթ (նոր բառեր) ևն։


Ծծումբ, ծծմբոյ

s.

sulphur, brimstone;
պտաել, օծանել ծծմբով, to dip in, or to mix with sulphur.


Համառօտագիծ

adj.

briefly traced, succinct;
բովանդակութիւն, an abridgement;
— պատկեր, sketch, short notice, cursory view.


Յաղթութիւն, ութեան

s.

triumph, victory, success, advantage;
cf. Յաղթանդամութիւն;
կատարեալ —, decisive victory;
ունել, տանել, ստանալ զ—, to get the victory, to carry the day, to be victorious, to prevail over, to get the better or the mastery of;
լի բովանդակ ունել or տանել զ—, to obtain a complete victory;
մեծապանծ —ս ի գլուխ տանել, to gain great advantages over;
կանգնել —ս ի վերայ, to triumph, to be triumphant.


Փորձ, ոյ, ի

s. adj. adv.

trial, test, proof, attempt;
specimen, sample;
experience, proof;
endeavour, undertaking, enterprise, expedient;
trial, adversity, misfortune;
temptation;
probation;
experienced, expert, practised;
approved, tried, pure;
ի —ոյ, by or from experience;
խիստ — ,a hard trial;
բազմամեայ —, experience;
բնագիտական —, physical experiment;
—ով ուսեալ, taught by experience;
լինել —, to be experienced, versed, exercised;
զ— առնու րձել, ի — մտանել, to experience, to make an experiment of, to attempt, to make attempts, to try, to assay, to prove, to experiment;
ի — արկանել, to put to the trial or test, to torture;
— փորձել վերստին, to renew an attempt, to make a new effort;
ի վերջին — մատուցանել զիմն, to put to the final proof;
ի մահու — գալ, to prove death, voluntarily to encounter death;
հայաստան նախ զ— առ զօրութեան նորա, Armenia was the first to feel his strength;
ընդ նոր — հանդ իսի էանց նա, he was put to a new trial;
մատեաւ եւ յարդարսն — մահու, even the righteous were in mortal danger;
գիտելով զ— առն, well knowing what a man he is;
զգանից զ— առ, he was beaten;
— է, he is experienced, he has much practice;
— արծաթոյ եւ ոսկւոյ ի բովս, gold and silver are tried in the furnace;
cf. Զէն.


Աղիւս, ոց

s.

brick;
tile.

• ԳՒՌ.-Մշ. աղուս «աթարի այն տեսակը՝ որ ձմեռ ժամանակ ախոռում հաւաքուած աղ-բը գարնան շրջանին տփելով են պատրաս-տած». Մկ. Վն. օղիս, Ոզմ. օղէս «աղիւս»։ Ուռումնաևան ճամբով են մտած Պլ. աղուր-սագ, Ասլ. աղիւսագ ևն «պիւթագորեան ա-ղիւսակ»։


Ամբոկ

s.

finishing;
յ— գործոյն ժամանել, to attain one's end or object, to complete, to bring to a conclusion.

• , որ և ամբովկ, անբոկ «որևէ գործի կատարումը, վերջացնելը». ասւում է միայն ամբոկ գործոյ, որ մէկ անգամ ունի Ագաթ. և քանիցս անգամ Յհ. կթ. որից ամբոկել «ա-ւառտել» (գիտէ միայն ՓԲ)։


Ամբողջ, ից

adj.

entire, complete;
whole, total;
neat, perfect, exact.

• , ի հլ. «բոլոր, բովանդակ. 2. ողջ, անարատ, անվնաս» Պիտ. Անկ. գիրք նոր կտ. էջ 138. որից ամբողջանալ, ամբողջապէս, ամբողջան «ամբողջովին» ևն, բոլորն էլ յե-տին. ինչ. Պիտ. Փիլ. Նար. և այլն։ Գրուած է ամպողջ Իրեն. հերձ. էջ 164 և 180։

• ԳՒՌ.-Նոր գաւառականներում բառս ջըն-ջուած է. կայ միայն Ոզմ. ամփուխչ։ Հին գա-ւառականներից յայտնի է համբողջ. ոռե հա-մար Խոսրով Անձևացին գրում է. «Ամբողջ է՝ զոր մեք համբողջն ասեմք. բովանդակ, ասէ, ամեներեան ամբողջ պահեսցին». (Խոսր. պտրգ. էջ 55)։ Սրանից երևում է որ ժ դարում բառս Անձևացեաց գաւառում համբողջ ձևն ունէր։


Բոլոր, ի, ով, իւ, ից

adj. s.

adj. s. all total, entire;
garland, crown, circle;
bud, button;
environs;
— գիր, primer.

• ԳՒՌ.-Այշ. Մշ. բ'օլոր, Ախց. Երև. Խրբ. Սեբ. Սչ. բ'օլօր, Տփ. բօլօրք «շուրջը», Պլ. փօլօր «մի դահեկան, տաճկական ղրուշ» (ծածկալեզուով), փօլօրքը «շուրջը», Ռ. փօ-լօր «ամբողջ. 2. ծծկ. դահեկան», Տիգ. փօ-լ'օր «ամբողջ», փօլ'ուր «կլոր», Ջղ. բ'ուլոր «բոլոր», բ'ուլորվել «միտքը ամփոփել». ր'ա-լորվել «շրջան կազմել», Վն. պիւլոր, Ասլ. բ'էօլէօր, Զթ. բ'իւլիւր, բ'իւլիւյ, Մկ. պիւլիւր «շուրջը», Ղրբ. պիւ՛լլիւր, Շմ. պիւլէօ՛ր, Գոր. պիւ՛լէօր, Ոզմ. բ'էօլօվ «ամբողջ», Ղզ. պլիւ-րիկ «կլոր», Հմշ. պօլօյդիք «բոլորտիք»։-Ո ձայնաւորի ջնջմամբ և ր բաղաձայնը լ-ի վերածելով կազմուած են՝ Պլ. բլօրէլ «ոլո-րել», բլլէլ «փաթթ» (այսպէս ունի ար-դէն Առաք. պտմ. 455. արևմտեան գրականի մէջ էլ ընդունուած են պլորել, պլլել ձևերը). Ասլ. բըլլէ՝լ, Խրբ. բլօրիլ, Հճ. բ'իլլել, Զթ. բ'իլլիլ «ման գալ, շրջիլ» (որ և բլլուիլ, Զթ. բէօլլել Կս. հմմտ. Զթ. իլլիլ<ոլորել), Ատն. (թրքախօս հայոց լեզւով) բըլլէլլէմէք «փա-թաթե» (թրք. -լէմէք բայակերտ մասնի-րակ ամաններ», բոլորբովի, բոլորել «ծած. կել», բոլորեշուրջ, բոլորմնի, բոլրկիլ, բոլըր-տել, բոլորպատ ևն ևն։ Հմմտ. նաև Ջղ. բ'ուլ, Առլ. բիւլ, Ղրբ. պիւլ «խմորից կտրուած մի գունդ, որ մէկ հաց է դառնում»։


Բոյն, բունոց

s.

nest;
niche;
dwelling, lodging;
—ս դնել՝ կառուցանել, to nestle, to make one's nest;
հանել ի բունոյ, to take out of the nest.

• [hebrew word] bānā «շինեց» բառից։ Müler SWAW 38, 578 պրս. [arabic word] buna «տուն, հալրենիք»։ Lag. Arm. Stud. § 406 զնդ. buna բառից, ինչպէս ունինք գոյն բովանդակ, րաւել, բոյս, լտ. fuo, գոթ. bauān, սանս. bhū «բնակիլ» ձևերի հետ հնխ. bhu «լինել, բնակիլ» արմատից։ Հիւբշ. Arm. Stud. էջ 11 նշանակութեան կող-մից համաձայն չի գտնում զնդ. buna, պրս. bun «վերջ, հիմ», որոնք կցւում են մեր բուն, բնակ բառերին։ Հիւնք. պրս. bun «յատակ, արմատ», bum «հայրենիք. բնակարան»։ Bugge, Lуk. Stud. 1, 85 հհիւս. bua «բնակիլ», ալ-բան. buj «գիշերել» և լիւկ. pu «բնա-կեցնել» բառերի հետ։ Մառ. ЗВО 22, 80 վրաց. բուդե «բոյն», հյ. բուն, ելամ. pun-kito «ի վերջն», վրաց. փուձնա «հիմնել» ևն բառերի հետ՝ իբր յաբե-թական արմատից։ Kипшидзе, Гpaм. мингp. яз. CII. 1914, էջ 276 մինգր. omane «որջ» կցում է հյ. բուն բառին. պէտք է հասկանալ բոյն, որ արդարև ունի նաև «որջ» նշանակութիւնը։


Բազում, զմի, զմաց

adj. adv.

"several, diverse, much, thick, great, large, full, abundant, copious, numerous, considerable, frequent, very, too much, excessive;
ոչ —, but little, not much;
— անգամ, բազմիցս, several times, often, frequently, cf. Յոլով անգամ, cf. Շատ անգամ;
— ինչ պէտք են, it is necessary much trouble, many things;
յետ ոչ — աւուրց, in few days;
ի բազմաց հետէ, a long time ago;
—ք, many people;
—ք ի մարդականէ, the most part of men;
" —ս, — ինչ, much, too much;
— ինչ գոչել ծովու, roaring of the waves;
—ս չարչարիլ, to suffer much;
ընդ — ժամանակս, for a longtime.

• , ի-ա հլ. «շատ» ՍԳր. Եւս. պտմ. Ոսկ. զանազան դարձուածներով ու-նինք՝ ոչ բազում «քիչ», բազում այն է «շատ անգամ պատահում է, որ», բազում անգամ «յաճախ», բազում ուստեք կամ բազում ու-րեք «շատ տեղ, շատ պարագաներում», բա-զում ինչ «շատ բան», բազմօք «շատ կեր-պով»։ Ածանցմամբ տալիս է խիստ բազմա-թիւ բառեր, որոնցից յիշենք մի քանիսը.-բազմաբար «յոգնակի» Եզն. Կիւրղ. ծն. և թգ Ագաթ. Կորիւն բազմագոյն Կոչ. Ոսկ. մ. ա-1. բազմադիմի Ագաթ. Ոսկ. ես. և մ. ա. 19. բազմազօր Կոչ. Բուզ. բազմաժամանակեայ Իմ. բ. 10. Յոբ. լբ. 9. Եւս. քր. Ոսկ. ես. բազ-մաժողով Ողբ ա. 1. Եւս. պտմ. ա. 4. Եփր. յես. Ագաթ. Մծբ. բազմանալ ՍԳր. բազմա-ցուցանել ՍԳր. Ագաթ. բազմաւոր Օրին. լգ. 6. բազմութիւն ՍԳր. ևն ևն։ (Առձեռն բառա-րանում սրանց թիւն է 572)։ Առանց սղման են բազումժամանակեայ Յոբ. լբ. 7. Կոչ. բազումողորմ ՍԳր. Փարպ. բազումառնու-թիւն Եփր. աւետ. բազումուսմնութիւն Փիչ-լին. ևն։-Յունարէնի հետևողութեամբ՝ մի քանի տեղ բազում գործածուած է «մեծ» նը-շանակութեամբ. ինչ. բազմամագիլ «մեծ մագիլներ ունեցող» Եզեկ. ժե. 17. բազմա-մարմին «մեծ՝ խոշոր մարմնով» Նիւս. կազմ. Տօնաև. հմմտ. լն. πολόσαρϰος «գէր»։-Ա-մեն-բառին նման՝ բազում բառն էլ լետոս-կեդարեան շրջանին շատ անգամ գործածւում է գերադրական շինելու համար. այսպէս՝ բազմաչար «շատ չար» Մանդ. Յճխ. բազ-մածիծաղելի «խիստ ծաղրական» Նիւս. բն. բազմահարուստ «մեծահարուստ» Յհ. եթ. բազմատխուր «չափազանց տխուր» Նար. ևն։ Սրանց համար իբրև օրինակ ծառայել են ոս-կեդարեան բազմահմուտ Իմաստ. ը. 8. Սիր. իա. 25. բազմանձուկ Եւագր. ժբ. ևն ձևերը, որոնք սակայն գերադրականի նշանակութիւն չունին, այլ մեկնւում են իբր «շատ բանի հը-մուտ, շատ անձուկ (կարօտ) ունեցող» ևն. և միայն յետին հեղինակների մօտ ըմբռնուած են իբրև գերադրական (շատ հմուտ, խիստ անձուկ)։ Այստեղ անշուշտ մեծ ազդեցու-թիւն է գործած յունարէնը, ուր այսպիսի գե-րադրականներ շատ սովորական են. հմմտ. πολυβάρβαρος «խիստ բարբարոս», πολυσσ-βαστος «յոյժ օգոստափառ», πολύγλωρος «շատ դժգոյն» ևն։-Նոր բառեր են բազմա-սուտ «շատ սուտ» Լծ. պրպմ. 762, բազմօ-տարութիւն «շատ օտար լինելը, մեծ տար-բերութիւն» Լմբ. մատ. 230։-Այլանդակ մի ձև է բազմեալ «շատացած» ԱԲ։-Հների մի քանի հարիւր ածանցների վրայ նոր գրական լեզուն աւելացրել է նաև շատ նոր ձևեր. ինչ-պես՝ բազմանդամ, բազմանիստ, բազմակող-մանի, բազմաբովանդակ, բազմալեզուեան, բազմալեզուագէտ, բազմահատոր, բազմա-թերթ, բազմավանկ, բազմահայ, բազմա-պատկելի, բազմապատկիչ, բազմարուեստ-եան, բազմահարուածեան ևն։ = Հնխ. bhng'hu-ձևից, որի միւս ժառան-


Բալղինջ

s.

gad-fly.

• «մլուկ, փայտոջիլ, թախտաբի-թի, խանտալայ, punaise», որի նուազականն է բալղինջիկ. այս բառերի համար ունինք եր-կու վկայութիւն. «Դևք լցին բովանդակ զայրն զայն բալղինջիւ և մժեխիւ. Եհաս անդ բազ-մութիւն մրջմանց... կորուսանել զբալ-ղինջսն». Վրք. հց. Բ. 16, 17 (ըստ այլ ձ. բալղինջիկ)։


Բանդակ, ի

s.

jelly.

• ԳՒՌ.-Երև. բադագ «թութի կամ խաղողի մաթ, բաքմազ» (տե՛ս Աբովեան, Երկերը, էջ 355 աւժմ Քանաքեռում այս բառը անգոր-ծածական է. նոյն իսկ ծերունիները չիմա-ցան), Հմշ. բետ «խազմուզ, շիրա»։


Աշխէտ

adj.

reddish;
of a fiery colour;
— ձի, chesnut horse.

• -Չնռ.xšaēta-«փայլուն, պայծառ, լու-սափայլ», (իգականը xšōiϑnī), որից hva-təxšaêta «արևի լուսափայլ գունդը, արե-գակն», հմմտ. նաև a-xšaēna «անփայլ, մը-թագոյն». սրանցից են յառաջանում պհլ. *xšēt ձևը, որից փոխառեալ է նաև վրաց. ხեედი խսեդի «աշխէտ ձի». պահլաւերէնի նոր ձևն է šēt=պրս. sē̄d։ Պհլ. šēt, պրս. [arabic word] šē̄d «արև, փայլ». [arabic word] xor-šēd (xuršid) «արեգակ» ևն։ Բայց իրանեան բառը ունէր նաև «աշխէտ (յատկապէս ձիու համար) նշանակութիւնը, որից յառաջացել են պհլ. šet-vars «կարմրահեր», պրս. ❇ šād-asp «աշխէտ ձիերով» (ըստ Շահնամէի ՁԷմշիդի թոռան՝ Տուժի որդու անունն է), [arabic word] šē̄dāna «յունապ» (գոյնի պատճա-ռով այսպէս կոչուած), [arabic word] šēda «է ա-նուն մի ի բովանդակ անուանցն երիվարի», [arabic word] š̌ēdax «մատակախազ ձի», քրդ. [arabic word] ši «աշխէտ», hesp-i-ši «աշխետաձի»։ = Հիւբշ. 101։


Խոշոր, ից

adj.

stout;
great;
thick;
rough, rude, rustic, unpolished;
awkward, ill-shaped, ill-made;
rugged, toilsome, difficult;
— զգեստ, coarse cloth;
— ձայն, rough voice;
harsh sound;
— գոյնք, stiff or unconnected colouring.

• ՓՈԽ.-Կալ կիրգիզ. [arabic word] kožur «խո-շոր, վիթխարի (քար)». ունի Будaговъ 2, 412. թուի թէ պատահական նմանութեւն ու-նի և կամ ուրիշ ճամբով յառաչացած։


Խնդիր, դրոց

s.

question;
interrogation, inquiry, demand;
discussion, examination;
perquisition, search, quest;
visit, inquisition;
proposition, thesis;
litigation, contest, dispute, debate, quarrel;
request, requisition;
խօսեսցուք զայսր խնդրոյ, let us discourse on this chapter;
խնդիր առնել, ի խնդիր երթալ, գալ, ելանել, շրջել, անկանել, արկանել, to seek, to look for, to search for or after, to make inquiries, to investigate, to examine, to inquire into;
ի խնդիր լինել ուրուք, to trace, to be in search of, to follow the track of;
խնդիր ի մէջ առնուլ, to commence an argument;
խնդիրս յուզել, to raise a doubt, to create a discussion;
խնդիր եղեւ, there arose a question;
a dispute was raised;
խնդիր ի միջի կայ, the question is;
խնդիր է ինձ ի քէն, խնդիր մի ունիմ ի քէն, I have a favour to beg of you.

• ԳՒՌ.-Մշ. Սչ. խնդ'րել, Ալշ. խնդ'րվել, Ջղ. Սլմ. խնթրել, Ախց. Երև. Կր. Ննխ. Տիգ. խնթրէլ, Ագլ. Շմ. Ոզմ. Տփ. խնթրիլ, Զթ. խը՛նդ'րիլ, Խրբ. խնդ'իրք՝. այս բոլորը յա-սաջացած են գրական ճամբով։ Միակ հա-րազատ ձևն է Մղ. խնդիլ «ուզել». ինչ. Շէտ. րմ խընդիս «Շատ եմ ուզում, շատ եմ ցան.-կանում»։-Խրիմի և Լեհահայոց խնդրուիլ «աղաչել» կրաւորական ձևի ծագումը Մա-ռեաց աղաւնի 1864, էջ 29 բացատրում է թրք. yalvar olmaq ձևի ազդեցութեամբ՝ որի բուն նշանակութիւնն է «աղաչանք լինել», ինչպէս որ Պլ. օժանդակը թարգմանելով ասւում է յալվար ըլլալ «աղաչել»։ Նոր բա-ռեր են խնդիրքագործ, խնդրաբան, խնդրկու։


Լօդիկ, դկի

s.

frock;
surtout;
cloak.

• = Բառիս հետ հմմտ. լտ. lodix, սեռ. lo-dicis «վերմակ», lodīcula «վերմակիկ», որ walde 439 համարում է հիւսիսային (թերևս կելտական) բառ և կցում է հբգ. lodo, ludo, մբգ. lode, գերմ. Loden «հաստ կտաւ», հբգ. ludilo «մի տեսակ կտաւ», հսաքս. lotho, հֆրիզ. lotha, անգսք. loδa «վերարևու. ծած-կոց», հիսլ. loδe «կոպիտ վերարկու» բառե-րի հետ։ Սրանք ազգակից են և ծագում են հհիւս. loδenn «թաւ, մազոտ, կոշտ» բառից (Kluge 309)։ Գերմանականից են փոխա-ռեալ ռուս. лудa «վերարկու», lуданъ «Դա-մասկեան կտաւ», ուկր. lúдунa «հագուստի պարագաներ», չեխ. luda «ծածկոց» (Ber-neker 743)։ Թէ ի՛նչ ճամբով այս հիւսիսա-յին բառը հասել է մեզ՝ յայտնի չէ։


Խար

s.

grass, hay, forage;
food for cattle, pasture;
— or խառ, thorn;
—ի պտուղ, hips, haws.

• ԳՒՌ.-Մշ. խարել «մարմնի մասերը ի-րար քսուելով հարուիլ», Երև. խարակէլ «հո-ղէ ամանը այրելով ջնարակել», Ղրբ. խա՛-րակ «ջնարակում», խրա՛կէլ «ջնարակել», Ալշ. խարգել, Պլ. խարգէլ, Խրբ. խարգիլ, Տիգ. խmրգէլ «խորովել, այրել, բովեւ»։ Ակն. խարգիլ «այրել, մրկել», Զթ. խառգիլ «դալար փայտը թեթևակի այրել», Սլմ. խա-րատել, Մկ. խարատիլ «այրելով ջնարակել»։


Խաբ, ից

s. adj. adv.

deceit, fraud, cheating, knavery;
fraudulent, deceitful;
deceived, cheated, defrauded, duped;
— գործել, տալ, to cheat, to defraud, to dupe, to swindle;
ի —ս անկանել, to be deceived, to fall into error;
ի —ս ինչ լինել, to be in fault;
ընդ —ս գտանել, to detect in fraud;
ընդ խաբս, ընդ խաբ, fraudulently, deceitfully, knavishly, roguishly;
cunningly, astutely;
— շրթանց, the spell of eloquence;
գուցէ ընդ —ս ինչ իցէ, perhaps it was done by mistake.

• ԳՒՌ.-Ջղ. խաբ'ել, Խրբ. Ոզմ. խաբ'իլ, Ագլ. խm՛բիլ, Վն. Ալշ. Մշ. խապել, Մկ. խա-պլիլ, Հճ. Սլմ. Սչ. խափել, Ախց. Երև. Կր. ննխ. Պլ. Ռ. Սեբ. Տիգ. խափէլ, Մրղ. խափը-tլ, Զթ. Գոր. Ղրբ. Շմ. Տփ. խափիլ, Հմշ. խա-վուշ, Ասլ. ղաբ'է՝լ։-Ունինք նաև Ասլ. Խրբ. խաբ'էբ'ա, Պլ. Շմ. Սչ. խափէփա, Ոզմ. խապըբ'ան «խաբեբայ», Տփ. խափս ընկնել «խաբիլ յերազի»։ Նոր բառեր են՝ խաբան, սուտխաբան, խաբես-խուբես, խաբլուկ, խաբլութիւն, խաբլաճնճուղ, խաբլապուզիկ, խաբլբել, խաբլբորել, խաբխբել, խաբխբորել, խաբռտել, խաբխբուկ, խաբ-խաբխտուք, խաբով, խաբնով, խաբսով, խաբս տալ, խա-բըս ընկնել, խաբչիկ։


Աջ, ոյ, ու

adj. s.

adj. s. right;
right hand;
ընդ աջմէ, to the right;
աջոյ ձեռամբ յաջողակ, right-handed;
յաջմէ եւ յահեկէ՝ յաջուց եւ յահեկաց, to the right and left, on each side;
— թեւ բանակի, right wing of an army;
— հաւանութեան տալ՝ կարկարել ումեք, to offer one's hand, to consent;
յ— եւ յահեակ, right or wrong.

• , ռ, ու հլ. (բովանդակ ՍԳրքի մէջ ու-նինք 33 անգամ աջոյ, 8 աջով, 5 աջու, 2 աջուց, 2 յաջում, 62 աջմէ. յետնաբար նաև ի հլ.) «աջ» ՍԳր. Ագաթ. ևն. յետնաբառ «սրբի կամ նաև կրօնաւորի ձեռք», որով աաւում է մինչև անգամ՝ Ուր կայ ձախ աջն Պետրոսի և Պօղոսի. Վրդ. աշխ. 516։ Այս բառից են աջակողմն ՍԳր. աջաթև Արծր. աջակից Սամ. երէց. աջակցիլ Խոր. Յհ. կթ. աջեակ Վրդ. քրզ. աջել «հրաւիրեալը վերև կամ աջ կողմը նստեցնել» (հմմտ. յն. δεζιό-ομαι) Մանդ. աջին Խոր. Յհ. կթ. աջանալ (նոր բառ)։ 2. Լեռուների մէջ առհասարակ աջը հա-մառուած է լաւ, բարեգուշակ, յաջողութեան կողմ, մինչդեռ ձախը նշան է անյաջողու-թեան, ձախորդութեան, իբրև չար, անբա-րեգուշակ կողմ։ Այս նախապաշարման հա-մեմատ ունինք յն. δεšιά «աջ», δεšιδς «յաջող, ճարտար, սրամիտ, ճարպիկ», լտ. dexter «աջ, յաջողակ, ճարտար», տճկ. [arabic word] saγ «աջ, առողջ, ողջ», պրս. [arabic word] rāst «աջ, ուղիղ», գւռ. գործս աջ է գնում «յաջող է»։ Ընդհակառակը՝ յն. ἀριστερός «ձախ, անյաջոզ», լտ. sinister «ձախ, անբարե-յաջող, չարագուշակ», հյ. ձախ, ձախորդ, ձախորդութիւն, ձախող, գւռ. գործս ձախ է գնում «անյաջող է» ևն։ Ըստ այսմ հյ. աα բառից կազմուած են աջող Եզեկ. ծը. 28. Խոր. Փարպ. աջողակ «ճարտար» ՍԳր. Փարպ. «լաւ, յաջող» Պիտ. Զենոբ. աջողա-ձևոն «ճարտար» Խոր. Յհ. կթ. չաջողութիւն Եզն. մանաւանդ յ նախդիրով՝ յաջող Եւս-քր. յաջողակ ՍԳր. յաջողել կամ յաջողիլ ՍԳր. յաջողութիւն ՍԳր. Եզն. Եւս. քր. ան-յաջ «անյաջող, տարադէպ» Խոր. բ. 7. մի-ջին հյ. աջողնալ «հիւանդը լաւանալ, ապա-քինիլ» Անսիզք 65 (հմմտ. թրք. saγ «աջ, 2. ողջ»)։ Ջ. աջողութեան գաղափարից անբաժան է յառաջդիմութեան գաղափարը. ըստ այսմ աջ բառից են ծագում՝ առ մասնիկով՝ ա-ռաջ «առջևը» ՍԳր. Ոսկ. Եզն. Ագաթ. ընդ առաջ ՍԳր. Ոսկ. ես. առաջոյ, առաջապահ. առաջև, զառաջեսք, զառաջեաւ, առաջի, զառաջասուն, յառաջ ևն, բոլորն էլ հին և ընտիր (հմմտ. թրք. ōn բառը՝ որ նշանա-կում է «առջևը», իսկ կումուկերէնում ար-դէն «աջ». այսպէս՝ ong «աջ», ong yanə ռաջ կողմը». տե՛ս Mоxирa, Kумыкско-pyccкiи cловарь, Cбори. мaтep. Kавкaзa, հտ. 17)։-Այս բոլոր բառերը զուգորդուած են տեղի գաղափարի հետ. բայց յառաջդիմու-թիւն առանց ժամանակի գաղափարի՝ ան-կարելի է. այս պատճառով լեզուների մէջ այն բառերը՝ որ նշանակում են «առջև», նշանակում են նաև «նախ». հմմտ. ֆրանս avant «առջևը, առաջ, նախ», devancer քառջևից երթալ և կանխել», յն. πρὸ «առ-ջևը, առաջ, նախ», թրք. [arabic word] ön «առջևը». [arabic word] ónǰe «նախ և առաջ», պրս. [arabic word] pēš «առջևը, նախ», [arabic word] pēšrav «առ-չևից գնացողը», [arabic word] pēšin «առաջուց, կանխաւ» ևն։ Հայերէնի մէջ էլ ունինք ա-հաջ «առջևը», աշխ. «նախ, նախապէս», յառաջ «դէպի առաջ և առաջուց, նախ», յառաջել «առաջ երթալ և կանխել», առա-ջի «առջևը», բայց նաև «առջի, առաջին» Սեբեր. թ. Բուզ. ե. 51. զառաջել «կանխել» Եւս. պտմ. Եփր. ա. տիմ. առաջուստ «առջե-վից» Եփր. աւետ. «առաջուց» Եփր. Եբր. առաջին (այս բառի կազմութեան հետ հմմտ. բելուճ. p'ēšī «առաջին», բառա-ցի «այն որ առջևն է», և սոգդ. sry «առաջին», բառացի «այն որ գլուխն է»), առաջնորդ և վերջապէս յաջորդ, ուր յ և որդ մասնիկ են, հմմտ. նախորդ։


Թատր, տերց, տերաց

s.

theatre, play-house;
drama, play;
the audience, the spectators.

• ԳՒՌ.-Յառաջ եկած են կա՛մ գրական ճամբով և կամ նոր փոխառութեամբ թուրքե-ռէներ կամ ռուսերէնից. առանձնապէս հև-տաքրքրական ձևեր են Մրղ. տադրօն և Ասլ. թաղաղրան, թաղադրա։


Թարախ, ոյ, ոց, ի, աց

s.

matter, sanies, corrupted matter.

• Հիւնք. արաբ. տէրեաք «գինի և թե-րիակէ» բառից։ Պատահական նմանու-թիւն ունի վրաց. თხრამლი թխրամլի «վէրքի թանձր թարախ»։ Petersson LUA 1916, 72-3 (չեմ տեսած) դնում է հնխ. (s) ter արմատից. հմմտ. նորվ. գւռ. stora «փտիլ, նեխիլ, ապականիլ», ռուս. sterva, լեհ. scierw, սորբ. sc erb «դիակ», բուլգ. toru «թրիք», սերբ, toriti «աղբել, թրքել», լիթ. ter-menü «ապականել, կեղտոտել», teršiu «ապականել, կեղտոտել, մարգը տիլով ծածկել», tresiu «աղբով պարարտաց-նեւ» trašai «ամէն տեսակ փտած ապա-կանուած բան», trešau «փտիլ, ապակա-նիլ», traš̌á «աղբ, թրիք», traskanos «աչքի թարախ», նորվ. traa, իսլ. ϑrar «փտած, կծուած», լտ. stercus «աղբ, Առիք», կիմր. trwnc «մէզ, դիրտ, մրուր», troeth «լուացքաջուր, մէզ», բրըտ-štron «կղկղանք», troaz «մէզ», յն. *τεοτάνος «թրիք», անգլսք. ϑreax «փտութիւն», հիսլ. Vrekkr, մբգ. drec, դերմ. Dreck (*tregno-, trekno-) ևն (տե՛ս Pokorny 2, 641)։ «Աղբ, ապա-կանութիւն» նշանակող բառերը լեզուից լեզու այլազան ձև ունին (Meillet, Dict étvm. lat. էջ 931)։ Հայերէնի հա-մար պէտք պիտի լինի վերցնել ter ար-մատը (որովհետև ster տալիս է ստեր-), որից կարելի է ենթադրել թարախ և թրիք, եթէ խ և ք համարենք աճական կամ մասնիկ։


Գուբ, գբոց

s.

ditch, hollow;
well, cistern;
abyss;
subterraneous place;
cell of honeycomb.

• ՓՈԽ.-Հայերէնի միջոցով են կապադովկ. γοῦπα, ϰοῦπα «ջրհոր, զուբ, փոս» (Kаρολιδης, Γλωσσ. συγ. էջ 89 և 153), վրաց. ვუბი գու-բի «փոս», ვუბე գուբե «ճահիճ», დაგუბება դագուբեբա «թումբ շինել», დაგუბებული դագուբեբուլի «ջուրը թումբով արգիլել», գուբ «կղզի», լազ. գուբի «աղբիւրի ծո-րակ, ջուրը վազելու խողովակը». վերջին իմաստին է համապատասխանում հյ. գուբ «փողրակ» Պղատ. օրին. զ. (տե՛ս Աճա-Արրտ. 1911, 417)։


Դռոյթ

cf. Գռոյթ.

• «խմբով յարձակում, գրոհ». սո-վորաբար գործածւում է դռոյթ տալ ձևով. Յհ. կթ. գրուած է նաև դռութ, դռոթ Յհ. կթ. Արծր., որից բայական ձևով դռոթել Արծր. կայ նաև դրուդ Երզն. մտթ. յաճախ շփոթ. ւում է գրոն բառի հետ, որ և վերինների աղ-դեցութեամբ գրւում է դրոն։


Եկեղեցի, ցւոյ, եցեաց

s.

church, assembly of the faithful;
temple consecrated to God;
assembly;
զինուորեալ —, the church militant;
յազթական —, the church triumphant.

• (-ւոյ, եաց, -եաւ) «ժողովուրդ» Բ. մնաց. ժ. 3 (ասուած է հրեաների բազ-մութեան համար. Եկն Յերոբովամ և ամե-նայն եկեղեցին Բսրայելի առ արքայ Ռոբո-վամ). «հաւատացեալների հաւաքոյթ, ժո-ղովուրդ, տաճար» ՍԳր. Կոչ. Եզն., «մարդոց ժողով» Պղատ. սոկր. Եւթիփռ., որից՝ եկե-ղեցական Ագաթ. Սեբեր., եկեղեցանալ «հա-ւաքուիլ, խմբուիլ» ՍԳր, եկեղեցացուցանել «ժողովուրդը մի տեղ հաւաքել» ՍԳր, «տա-ճարի վերածել» Եղիշ. յես., եկեղեցաշէն «ե-կեղեցին շինող բարերարը» Մ. Մաշտ. 156ա, եկեղեցպան, եկեղեցեպան Յայսմ. նախե-կեղեցի Բուզ. ևն։


Գայիսոն, ի, աւ

s.

lance.

• ՆՀԲ թէև յիշում է յն. և լտ. բառերը, ռայց համարում է եբր. գիտօն բառից տառառարձուա՞ծ։ Բառիս վրայ առան-ձին քննութիւն ունի Տէրոյենց, Երևակ, 1857, էջ 367-371, որի բովանդակու-թիւնը հետևեալն է.-բառս եբրայեցե-րէնում մեկնուած է այլևայլ ձևերով. շատեր հասկանում են «վահան», Եօթա-նասնից թարգմանութիւնը և Ակիւղաս «սուր կամ աշտէ». Հերոնիմոս մեկնում է «վահան՝ վրան դրոշմուած մի նշան, որ չարերը վանելու զօրութիւնն ունէր». այս այլևայլ նշանակութիւնները ի նկա-տի առնելով՝ մեր նախնիք չթարզմա-նեցին բառը և յունարէնի վրայից տա-ռառարձելով պահեցին։


Երամ, ից

s. adj. adv.

troop, flock;
assembly, company;
gathered, assembled;
— —, in several troops, in company;
— թռչնոց, flight;
— հօտից, անգեայց, flock, herd.

• (ի, ի-ա, ո հլ. բոլորն էլ յետին, ասկեդարեան հոլովումը պիտի լինէր ի-ա?) «բազմութիւն, խումբ (մարդոց, կենդանինե-րի, ձկների ևն)» Ագաթ. Եւս. պտմ., որից՝ ե-րամ երամ «խմբերով, խումբ խումբ» Գ. մակ. զ. 12. Վեցօր. 139, երամական «իշխանի հե-տևորդները, շքախումբ» Գոր. և շմ. էջ 52. ևփո. վկ. արև. 187, երամակ «անասունների խումբ». ՍԳր. (գրուած է արամակ Տիմսթ. կուղ, էջ 286 և Կնիք հաւ. 172, երմակ Մխ. ռտ.), երամովին «խմբով» Ես. և. 8=երա-մաւին Կոչ. 425, երամանալ «հաւաքուի,, խմբուիլ» Ագաթ., երամախմբեալ (չունի ՆՀԲ) Պարականոն շար. էջ 113, խոզերամակ Շ. հրեշտ., ուղտերամակ ՍԳր., երամակից Վեցօր. 163, ազատերամ Պիտ., բազմերամ Լմբ. սղ., մանրերամ Վեց. 141, շներամն Մագ. թղ. 165, խուռներամ Նար. տաղ. ծն. Տաղ., համերամ Ճառընտ. -ոտանաւորների համար յատկապէս սղուած մի ձև է րամ, ի հլ. «երամ, խումբ» Գնձ. Շար. ժմ. 46, որից էլ՝ րամայն «երամովին» Տաղ. յհ. եղբ. հեթ., րամապետ, րապետ «երամապետ» Գնձ. Շնորհ. տաղ., րամել «հաւաքել» Շնորհ. յիշ. Տաղ. Շար., րամօրէն Շնորհ. տաղ., րամեալ «ժողովուած» Շար։-Նոյն բարն է նաև ռււմ (ոամիկ), որի վրայ տե՛ս առանձին։-Բոլո-րովին նոր առում ունի երամակ «ոջիլ», որ մէկ անգամ գտնում են գործածուած Նար. 127 «Անիծք անկերպաւորք և երամակք ո-մանք քրտնածինք զազրաթորմիք կսկծեցու-զիչք և մարմաջողականք». որի անցման աս-տիճանն էլ ներկայացնում է Սեկունդու (հրտր. Տաշեան, Մատեն. մանը ուսումն. Ա. էջ 233) «Քանզի ի նոսա զեռունք խառան և ի քեզ ճճիք և երամակք ոջլաց»։ (Բառիս աւս առման մասին տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատեն. Ա. էջ 147 և Բ. էջ 288)։


Ազբն, բին

s.

weft, woof, warp.

• (-ին, -ամբ) «գործելիք կտաւի սկզբի ծոպերը՝ թելերը» Դատ. ժզ. 13, 14, Եփր. դտ. 343. յգ. ազբունս Պիսիդ. տող 273. գրուած է ասբն Փիլ. ել. 526, ասպն Վրք. և վկ. ա. 516։ Որից ազբախումբ «բազմա-խուռն» Բուզ. 86, ազբոց «ջուլհակի սանտր», Ոսկ. Եփես. 806 (չունի ՆՀԲ), ազբնագող «ազբով հմայող» ԱԲ։


Աղ, ի, ից, ոց

s.

salt;
— ուխտի, ուխատզի, — կնքեալ, sign of true friendship;
— եւ հաց, commensality, love;
— առնուլ, — եւ հաց ուտել, to eat in company, to be social, to be convivial.

• , ի հլ. «աղ» ՍԳր. Բուզ. Ոսկ. որից աղաջուր Սիր. Ոսկ. աղահում «աղի և հում» Յհ. կթ. 329. աղի ՍԳր. անաղ Շնորհ. ընդհ. կամ լ ձայնով՝ անալի «առանց աղի» Ոսկիփ. Առաք. լծ. սահմ. 234. շրջմամբ՝ ալանահամ «անլի» անդ՝ 288. աղուճակ «աղի փայլուն կտոր» Ոսկ. ես. աղկեր «աղած ձուկ» Եպիփ. յղ. ակ. յաղել «աղով համեմել» ՍԳր. Ա-գաթ. Եփր. ծն. աղահար «աղած» (չունի ԱԲ) Տարօն. էջ 278 (Զիմս աղահար օրհ-նել և ուտել). աղահատ «աղի, շօռ» Նուշր. 81 (չունի ԱԲ). «Ի յաղահատ տեղիք սերմ մի՛ բանէք»։-2. աղի նշանակում է նաև «կծու», որից աղութիւն «կծութիւն» Վեցօր. փխբ. «սրտառուչ». ինչ. «Աղի ողբով զաղէտսն նու-ագէին» Ոսկ. ես. «Ելաց աղի ողբովք» Լմբ. առկ. «Ջաղի աղէտս ողբոցն» Անան. նեն. ռ-րից աղի և ողորմ Ոսկ. մ. բ. 8. Եբր. իգ. կամ միացեալ աղիողորմ «սրտառուչ» Մամբր. Նար. Սրգ.-3. կրկնութեամբ աղաղ «մորթ աղելը» Կանոն. աղաղել «մորթ աղել, ռա-բաղել» Կանոն. աղաղոց «մորթ աղելու ա-ման» Կանոն.-4. աղ՝ իբր նշան բարեկա-մութեան՝ Բուզ. դ. 53, որից աղ ուխտի, ուխտ աղի ՍԳր. Եփր. մն. աղ առնուլ «բարեկամա-նալ» Ոսկ. մ. բ. 7. աղ և հաց ուտել «բա-րեկամանալ սեղանի վրայ» Եղիշ. Ոսկ, աղուփոխ «բարեկամութիւնը նենգող» Եփր. ել. էջ 185.-5. իբր նշան խեղճուկ կե-րակուրի, որից աղիկ Ոսկ. ա. տիմ. (Ի չորաբեկ սեղան մատչին, ոմն հացիկ և աղիկ, և ոմանք իւղիկ ևս յաւելուն). աղուհաց «սակաւապէտ կերակուր» Ոսկիփ. աղուհացք «մեծ պահք», որ և աղհացք, աղցք Արշ. Ճշ. Տօնաց. ժմ. 170. Սամ. անեց. շար. 168. Ճառընտ. (հմմտ. Ննխ. ախացք). նաև աղու-հացք «բաղարջակերք» Եփր. վկ. արև. աղ-ցըմի («յաղուհացսն մի՛ ասեր» ձևից համա-ռօտուած) Շար. Տօնաց. աղապէտ «diδte» Խոսր. Լծ. նար. Բժշ. կամ աղպէտ Վստկ.-6. իբր նշան ապականութեան, որից աղարտ վարել՝ իբր թէ արտը աղ վարելով՝ «քանդել, կործանել, փճացնել» Դատ. թ. 45. աղարտել «նախատել, այպանել, փճացնել» ՍԳր. Ոսկ. Եփր. ա. կոր. 69. աղարտութիւն Սեբեր. ա-նաղարտաբար (նորագիւտ բառ) Պրպմ. 8։. -7. իբր նշան համի կամ քաղցրութեան, փափ-կութեան, սիրունութեան, որից աղու «քաղցր, անոյշ» Խոր. Պիտ. Կար. կամ փոխաբերաբար «կեղծաւոր, քծնող, նենգամիտ» Ոսկ. մ. ա. 4. Պիտ. (-ու մասնիկի համար հմմտ. կծու, թը-թու, հատու), աղուամազ «բարակ և նուրբ մազ» Ղևտ. ժգ. 30. աղուանալ «նենգաւորիլ» Եզն. աղուաջ (սխալ գրչութեամբ կամ յետին՝ աղաւաշ, աղվաշ, աղաշ, աւաղաշ) «յիմար, խենթուկ» Մանդ. Վրք. հց. ա։ 394. Մաշկ. (-ուաշ մասնիկի համար հմմտ. թթուաշ), ա-ղուշ-մաղուշ «սիրունիկ» Քուչ. 59. աղուոր ննորհ. առակ. Սմբ. պտմ. տպ. 1856, էջ 50, 51. աղուորութիւն Տաթև. հրց. 250. աղէկ (<*աղու-եակ). Անկ. գիրք հին կտ. Ա. 174. Տաթև. հրց. 239. Մտթ. ևագր. 124. (-որ մաս-նիկի համար հմմտ. հատոր, բեկոր, արուո-րագոյն «կտրիճ, զօրաւոր»), աղածրի կամ աղարծի «փափուկ, մատղաշ» Գ. մակ. զ. 12 (մասնիկի համար հմմտ. թաւարծի, թաւած-րի, խաւարծի). աղեբար «անուշութեամբ, հանռարտ կերպով» Ոսկ. ճառք 480. աղալեզու կամ աղաւալեզու «կեղծաւոր քաղցրախօս» Մանդ. 121 (Ճառընտ. սրա տեղ գրում է ա-ղուաշ լեզու) և էջ 123 (մի քիչ յետոյ ինքը մեենում է թէ՝ «ցոփոգեացն և աղաւալեզուա-ցըն... ոչ ոք հաւատայ. զի ամենայն ոք ի մտացն հաստատութիւն և յառաքինութիւն հայի, և ոչ յընդվայրած լեզուին աղութիւն»). ալախօսիկ՝ իբր «աղուախօս, քաղցրախօս» Ուռհ. 216. (աղ բառի այս առումը ունի նաև արաբ. [arabic word] malih «աղի. 2. գեղեցիկ», որի համար էլ Այտնեան, Քնն. քեր. 335 կարծած է թէ աղուոր բառը թարգմանութիւն է արա-բականից՝ իբր յաղեալ, աղիւ համեմեալ).-8. ոչխարների՝ աղը շատ սիրելուց՝ նմանու-թեամբ առնուած է նաև երկնաւոր հօտի հա-մար, իբր «փարախ, մակաղատեղ» նշանա-կութեամբ. ինչ. «Դիմեցին ի մահ իբրև խա-շինք սուրբքյաղն երկնաւոր» Եղիշ. «Ձայնեալ կոչեաց յաղն երկնաւոր» Ճառընտ. «Այլ որպէս հօտ հոմուապետին՝ լաղն երկնային գրոհ տայր» Շնորհ. եդես. «Ի քրովբէից աղի հան-գուցար» Նար. կուս. 416. ոճով՝ աղաձայն առ-նել «ոչխարները աղի կապել» Ճառընտ.-Չ. առ ոռոծածուած կայ նաև ուրիշ իմաստնե-րով. այսպէս՝ աղաթաթաւ «մեղքի մէջ թա. թախուած» Ագաթ. § 149. աղութիւն «խօսքի աղեգոյն «աւելի աղօտ»։ Սրանց մէջ աղ ըմ-բըռնուած է իբրև աղտ, աղօտ, արեև (սաս տիկ). սակայն այս իմաստները այլուր գո-յութիւն չունին. աղաթաթաւ կայ Ագաթանգե-ղոսի միայն մէկ օրինակում և նոր տպ. ունի Վեղսաթաթաւ, որով աղաթաթաւ ձևը ջնջւում է։-Աղ բառի միւս ձևերն են աղծ, աղտ, որ տե՛ս առանձին։


Ամփոփ

adj.

gathered together, close, concentrated;
— ունել, to keep together, to hold collected.

• «ժողովուած, հաւաք, մէկտե-ղուած» Եզն. Ոսկ. Եփր. ծն. «զսպուած, պար-կեշտ (կեանք)» Եփր. ծն. «կոկիկ (հագուստ)» Կոչ. «փոքր, սահմանափակ (գետին)» Կոչ. «անմասն, զուրկ» Շնորհ. որից ամփոփել -քհաւաքել, ժողովել. 2. իրեն քաշել, զգուշա-նալ. 3. ձեռքով բռնել. 4. փայփայել, սփոփել, մեղմել», կրաւ. «բովանդակուիլ. 2. քաշուիլ, պահուիլ, կծկուիլ. 3. ետ քաշուիլ. 4. փա-կուիլ, գոցուիլ. 5. պակասիլ» ՍԳր. Ոսկ. Ա-գաթ. ամփոփութիւն «չափաւորութիւն» Կոչ. վաշխամփոփ «վաշխ հասաքող, վաշխառու» Մաշկ. գրուած է նաև անփոփ Շիր. 35. ան-անփոփ Ագաթ. նոր գրական լեզուի մէջ ամ-փոփ «կոկիկ կերպով համառօտուած», որից ամփոփում «եզրակացութիւն, համառօտու-թիւն», լուսամփոփ, ձայնամփոփ, ինքնամ-փոփ։


Կատար, ոյ, ի, աց

s.

summit, top, height;
end, conclusion, term, accomplishment;
— հաւու, cock's comb;
crest;
tuft;
ի —ն եհաս շնորհաց, he arrived at the height of favour;
cf. Կատարումն.

• (ի-ա, ո հլ?) «ծայր, մի գործի վերջը, լեռան գլուխ» ՍԳր. Ագաթ. Ոսկ. (գա-ւառականներում և արդի գրականում նշա-նակում է նաև «աքլորի բբուկ»). որից կա-տարել «գործել, անել, վերջացնել» ՍԳր. «մևոտել, սրբազնագործել» ՍԳր. կատարումն «ամբողջացում, բովանդակութիւն» ՍԳը. «մահ, նահատակութիւն» Յկ. ե. I1. Կորիւն. «կատարելութիւն» Առակ. ժա. 3. Կող. գ. 14. «սրբազնագործութիւն» ՍԳր. կատարե-լիք «փակման հանդէս» Բ. մակ. բ. 9. կա-տարած «վերջ» ՍԳր. կատարեալ ՍԳր. կա-տարելապէս Ոսկ. յհ. ա. 17. Կոչ. կատա-րելամիտ Ագաթ. անկատար ՍԳր. լիակա-տար Եսագր. դժուարակատար Ոսկ. ես. ե-րագակատար Ոսկ. ես. թերակատար Իմ. գ. 16. դ. 5. Եղն. Ոսկ. հայրենակատար Կորիւն. սորհրդակատար Ագաթ. կամակատար Ա-զաթ. Եզն. յանձնակատար, գործակատար (նոր բառեր) ևն։


Կորկ, ի, ոյ

s.

dirt-spot, dirt, filth, ordure;
caked filth attached to the long tails of oriental sheep.

• ԳՒՌ.-Խտջ. գօրգ (<կորկ) նշանակում է «ոչխարի դմակի տակ հաւաքուած ռնտա-կերպ աղբի փոքր կտորտանք», որից կոր-կոտ «աղբոտ», կորկոտիլ «աղբով ծած. կուիլ»։ Ախց. կօկռօտ (իմա կորկ-ոտ) «շատ կեղտռա»։


Կորճ, ից

s. mus. adj.

griffin;
cf. Պասկուճ;
crotchet;
crooked, hooded;
cf. Փեճեկ.

• = Հայաստանի Կորճայք նահանգի անռւ. նից է կազմուած։ Այս նահանգի ժողովուր-դը պատկանում էր մի օտար ազգութեան և խօսում էր մի առանձին լեզու։ Սովորելով յետոյ հայերէն՝ բնականաբար խօսում էին ո չ-բոլորովին մաքուր լեզւով. ուստի և առնուեցին ծեքական լեզուի իբրև տիպար. հմմտ. «Եւ պարտ է գիտել եթէ ըստ մերու-մըս բարբառոյ նախագաղափարաւդ վարին Կորճայքդ միայն» (Անանուն մեկնիչ, էջ 147). «Բայց յայլ վայրս, որպէս Կորճայքդ, վարին կրականին ո՛չ հմտաբար, այլ ըստ սովորութեան» (Դաւիթ մեկնիչ, էջ 112). «Զբովանդակ զբառսն զեզերականս, որպէս զԿորճայն և զՏայեցին». (Ստեփ. սիւն. քե-րակ. 187)։ Իմաստի զարգացման համար հմմտ. խաղտալուր, խաղտախուղտ։


Կտապ, ի, ոյ

s.

bun, cake;
ginger-bread.

• ԳՒՌ-Մող. Սլմ. Վն. Երև. կուտապ, Ղրբ. կօ՜տապ, Ագլ. կօ՛տափ. սրանց նշանակու-թիւնը տեղից տեղ տարբերւում է. օր. Ղրբ. մէջը կանաչեղէն կամ ծեծած ընկոյզ լցրած խմորեղէն է. Րրև.՝ փորը զանազան համե-մեղէններ, կանաչի և չամիչ լցրած ու փու-ռը դրուած ձուկ է (Մազիստրոսի կտապին նման) կամ մաշով ու լոբիով լցրած պահոց հաց (տե՛ս Ամատունի, Հայոց բառ ու բան էջ 368բ)։ Այս բոլորը գալիս են կուտապ ձևից (և ո՛չ թէ կտապ), որի առաջին ձայ-նաւորր համապատասխան է պրս. uբոված կաղինի և շաքարի խառնուրդով զանգուած ուտելիք», Ննխ. զօդագ (<կոտակ) «ալիւրով ու շաքարով շփոթ, որից մի գդալ դնելով մի բարակ շո-րի մէջ՝ դնում են մանկիկի բերանը, որ ծծէ»։


Ծուռ, ծռոյ

adj.

crooked, bent, distorted, oblique;
— առնուլ, to wind round many times.

• ԳՒՌ.-Ջղ. ծուռն, Տփ. ծուրը, Երև. ծու-ոը, ծուռն (տե՛ս Աբովեանի երկերը, էջ 232, տող 2 և էջ 306, տող 5), Ալշ. Ախզ. Կր. Մշ. Մրղ. Մկ. Շմ. Սլմ. Վն. ծուռ (որոնցից Ալշ. Մկ. Վն., ինչպէս նաև ուրիշ գաւառա-կաններում, ծուռ «խենթ, յիմար, գիժ». ի-մաստի զարգացման համար հմմտ. պրս. [arabic word] xul «թիւր, ծուռ», որ Թեհրանի արդի բարբառում դարձել է xol «խև, խենթ, խօլ. յիմար»). Խրբ. Ակն. Զթ. Հմշ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. Տիգ. ձուռ, Հճ. ձուր, Ագլ. Գոր. Ղրբ. Ոզմ. ծօռ, Ասլ. ձիւռ, նոր բառեռ են՝ ծուո-աչքանի, ծուռբերան, ծռուկ, ծուռիկ, ծռա-զատիկ, ծռանց, ծռատօն, ծռմռել, ծռոտիլ, ծռմռկել, ծռմռատել, ծռմշտկել, ծուռտիկ ևն։ Յատևապէս ծուռն ձևից են ծագում ծուռնումուռ Կր., ծուռնիծուռը Ակն., ծռնու-թիւն Երև. Տփ., ծուռնի Ննխ., ծուռնիմուռնի Աժտ., ծռներես Երև։ Անգորայի թրքախօս հայերն ունին zur «ծուռ», zradun «ծռան-ղամ, խեղանդամ» (Բիւր. 1898, էջ 789)։-Ննխ. Պլ. Ռ. զռազադիգ<ծռազատիկ (վկա-ւուած Լծ. պրպմ. 607, 612) յառաջացած է զ-ի ազդեցութեամբ նախաձայն ծ-ի վրայ. ինչպէս ծառզարղար> զառզարթար։


Համակ, ի, աց

adj.

cf. Գորշախայտ.

• = Պհլ. ❇ hamāk «ամբողջ, ամբողջա-պէս, բոլոր», մանիք. պհլ. [hebrew word] namāg (Salemann, Manichaische Stud. ЗАН 8 84), բելուճ. hamak, hamuk, hama «բոլոր. իւրաքանչիւր», պազ. hamā, պրս. [arabic word] hama «բոլոր, ամէնքը», [syriac word] ︎ hamagī̄ «բովան. դակ» (Horn § 1103). աւելի ընդարձակ տե՛ս ձամ.։-Հիւբշ. 177։


Համակ

adv.

all, entirely, totally;
only;
always.

• = Պհլ. ❇ hamāk «ամբողջ, ամբողջա-պէս, բոլոր», մանիք. պհլ. [hebrew word] namāg (Salemann, Manichaische Stud. ЗАН 8 84), բելուճ. hamak, hamuk, hama «բոլոր. իւրաքանչիւր», պազ. hamā, պրս. [arabic word] hama «բոլոր, ամէնքը», [syriac word] ︎ hamagī̄ «բովան. դակ» (Horn § 1103). աւելի ընդարձակ տե՛ս ձամ.։-Հիւբշ. 177։


Համայն, ից

adj. adv.

whole, entire, total, complete;
all, entirely;
together, all together, together with;
even, yet, still;
—, —իւ, totally, completely, wholly, thoroughly;
— եւ այնպէս, even though, even if, however, nevertheless;
— եւ այնպէս ոչ յագեցա՞ր, what, and you are not yet satiated?
— ասել, ասացեալ, in short, in a word.

• , ի հլ. «ամբողջ, բովանդակ, բոլոր, ամէնքը» Պիտ. «բոլորովին» Նար. «համանռամայն, ամբողջովին, միանգա-մայն» Խոր. Պիտ. Սահմ. «ի վերայ այսր ամենայնի, բայց դեռ» Եզն. Փարպ. փիլ. որից համայնաջինջ Պիտ. Նար. համայնա-պատում Նար. համայնազնեան Տաղ. համայ-նացում (նոր բառ)։


Միրգ, ոյ, ոց, ի, աց, ից

s.

fruit;
cf. Պտուղ.

• , ո հլ. (յետնաբար նաև ի, ի-ա հլ.) «պտուղ» Երեմ. խ. 12, 20. խը. 32. Կոչ. որից մրգապահ «պարտէզի պահապան» ՍԳր. մրգաբեր ՍԳր. Ագաթ. մրգիկ Ոսկ. մ. գ. 16. մրգաւէտ Ագաթ. մրգաթափ Եղիշ. չրչր. 277. Վրդն. սղ. հաւամրգի Մխ. առակ. Գաղիան. մաշկամիրգ Խոր. աշխ. նոր բա-ռեր են մրգավաճառ, մրգավաճառանոց, մըր-գաստան, մրգասիսեռ «բոված սիսեռ, լաբ-լաբու, լէպլէպի» (որ և ոմանք գրում են-մրկասիսեռ. առաջինը իբր միրգ-սիսեռ, երկ-րորդը իբր մրկած սիսեռ)։


Պերետուտ

s.

inspector, visitor.

• ՆՀԲ յն. περιείδων կամ ὸπερτίδωνι Brockelmann, Ուս. փոխ. բառից 94 վե-րի ձևով։ Մառ ЗВО 7, 324 ձևի տաս-բերութեան պատճառաւ կարծում է ոս բառս ասորական ճամբով է րառաջա-ցել, ուր ձայնաւորների բացակայու-թեան պատճառով կարելի էր նաև այս-պէս կարդալ։


Համբոյր, բուրից

s. fig. gr. adj.

kiss, embrace;
*buss;
sweetness, affability, familiarity;
union, joint, joining together;
spondee;
sweet-tempered, affable, benign, gentle, mild, meek;
propitious, favourable;
agreeing, unanimous;
— ձեռաց, hand-kissing;
յուդայի, մատնչի, a traitor's kiss;
— տալ ումեք, to embrace, to kiss;
to buss;
տալ միմեանց — խաղաղութեան, to give the kiss of peace;
ի — ածել, to familiarize, to tame, to domesticate;
հաշտ եւ — առնել, — յարդարել, to appease, to calm, to pacify, to reconcile;
գալ ի —, to get or grow tame, familiar, to be tamed;
— եւ կամակ բարս ստանալ, to be good-tempered, gentle, amiable.

• ՓՈԽ.-Վրաց. ამბორი ամբորի «համ. ռոյր», ამბორება ամբորեբա «համբուրել». Րոմելսա մե ամբորս-ուղ'ո, իգի արս, շեիպ-ղ'արթ իգի «Ընդ որում ես համբուրեցից՝ նա է, զնա ունիցիք». Մտթ. իզ. 48։-Ըստ Մառ. Гpaм. др. aрм. 41 և ЗВО 17, 303 տառա-դարձուած է նաև 3ამბორი համբորի, ჭამბო-ვრი համբովրի, որի հետ Վ'apaя, Oбъ. отнош. aбхазcк. яз. էջ 20 միացնում է նաև չերքէզ. boyor, boyo «համբոյր»։


Հան

s.

grand-mother.

• ՓՈԽ.-Տե՛ս քաղ (քաղ-հանք) բառի տակ։ -Հայերէնից փոխառութիւն եմ կարծում նաև կապադովկ. յն. τραχάγϰι, τροχάγϰι, որ Kа-rolides, Iλ. συγϰρ. 217 բացատրում է հետև-եալ ձևով. «έλϰυστήρ, ἐργαλεῖον σιδηροῦν, ἔχον αἰγμην ἀγϰιστρώδη δι 'ής ἐλϰύουσι τὸν ἐν ϰαμίνω ἀναλελυμένον ϰαὶ ϰεϰαϑαρμένον σίδηρον. աքցան, այն է ծայրը կեռ երկաթեայ գործիք, որով բովի մէջ հալած ու մաքրուած երկաթն են հանում»։ Karolides կցում է այս բառը լտ. trahere և գոթ. treihan ձևերին. բայց թւում է թէ բառի վերջին մասը հյ. -հանք ձևն է. առաջին մասը անծանօթ. ամբողջը փոխա-ռեալ է հյ. գւռ. մի ձևից։


Հանգանակ, աց

s.

assessment, rating;
club, clubbing, contribution, share, portion;
— հաւատոյ, symbol, creed;
—աւ, in clubbing together;
—աւ կոչունս առնել, to club for a dinner.

• , ի-ա հլ. (կայնաև գրծ. հան-գանակիւ Փիլ. լին.) «ընկերովի հաւաքուած գումար՝ որևէ բանի վրայ ծախսելու համար. յատկապէս խնջոյքի կամ ուրախութեան. 2. ամէն մէկին ընկած բաժինը. ècot. 3. խմբով կոչունք. pique-nique» Ես. խզ. 6, Սիր. ժը. 33. Կանոն, էջ 62. Ոսկ. յհ. ա. 2. Կոչ. «հա-ւաքում, գումար» Կրպտ. ոտ. «հաւատքի դա-շինքը» Պտրգ. որից հանգանակել «ընկերա-նալ, միանալ, հաւաքել, ժողովել» ՍԳր. Շիր. «համեմատել» Մագ. հանգանակութիւն Պիտ. հանգանակապետ Բրս. արբեց. հանգա-նակաւոր Գէ. ես. հանգանակող «շռայլ. զեղխ» Մխ. դտ. 198, 385 (բառիս այս ի-մաստի համար հմմտ. իմ Հայ նոր բառեր հին մատ. 63). այս իմաստի հնագոյն գոր-ծածութիւնը ունինք Ոսկեդարից. «Որդիս մեր այս խեռ է և անզգամ, և ոչ լսէ ձայնի մե-րում, հանգանակող է և արբշիռ» Բ. Օր. ԻԱ-20։ Գրուած է նաև հանկանակ ևն։


Սպառ, ի Սպառ

s. adv.

end, term, consumption;
—, ի —, totally, entirely, quite, all, thoroughly;
մինչեւ ի —, to the last extremity, utterly;
մինչեւ ի — ազգին, արշակունեաց, till the extinction of the dynasty of the Arsacides;
մինչեւ ի — շնչոյն, to the last breath;
— եբարձ զայն ի միջոյ, he achieved its destruction;
ի սպառ, to the end;
finally, at length, at last;
fully, altogether, wholly, entirely, quite.

• «վերջ» Ոսկ. ա. թես. Խոր. գ. 7. որից ի սպառ «բոլորովին, ամբողջովին, ցվերջ» ՍԳր. սպառել «վերջացնել, վատնել, հատցնել» ՍԳր. սպառիչ Վեցօր. սպառազէն «ամբողջովին զինուած» ՍԳր. Ագաթ. Ոսկ. եբր. սպառուած Դ. թագ. ժթ. 25. Նևեմ. գ. 21. անսպառ Յոբ. լղ. 26. Ողբ. գ. 22. Ագաթ. Եզն. Կորիւն. անսպառական Ոսկ. մ. գ. 14. Եզն. ոգեսպառ Ագաթ. շնչասպառ Նար. յիշ. կենդանասպառ Նար. կրկնաբար՝ սպառսպուռ, ի սպառսպուռ, սպառ ի սպուռ, ի սպառ ի սպուռ Ա. մկ. թ. 42. Դատ. ե. 26. Առաթ. Եւս. պտմ. ևն։-Կայ նաև սառւո բովանդակ Մծբ. 306. որ ըստ Վարդանեան, Բառաք. դիտ. Բ. 75 ուղղելի է սպառսպուռ։


Չար, աց

adj. s. adv.

bad, wicked;
hurtful, sinister, dangerous;
mischievous, malicious, spiteful, flagitious, iniquitous;
evil, malice, wickedness, iniquity, perversity, impiety;
trouble, affliction, disaster, misfortune;
—, —աւ, —իւ, —եաւ or —ով, ill, badly, wickedly;
ferociously, ruthlessly, without pity;
—, —ն, այս —, demon, evil spirit;
մահ —, plague, pest, pestilence;
օր —, unlucky day;
ժամանակ —, calamitous times;
— ծառ, worthless tree;
— ջուր, unwholesome, polluted, very bad water;
— ամօթ, bashfulness, sheepishness;
—, —իս առնել, գործել, to harm, to hurt or wrong any one;
—աւ կորուսանել, to destroy cruelly, without pity or remorse;
զ—սն —աւ կորուսցէ, he will miserably destroy the wicked men;
արար — առաջի տեառն, he did evil in the sight of the Lord;
եւ որ — քան զամենայն է, այլ որ — եւսն է, the most disagreeable that can be, the worst, the worst is that, that is worse;
զի մի — եւս ինչ լինիցի քեզ, for fear lest something worse should happen.

• , ի-ա հլ. «չար, գէշ, վատ» ՍԳր. Եզն. ԼՈ. Ոսկ. սրանից ունինք շատ բազմաթիւ ա-ծանցներ, որոնցից յիշենք մի քանի հատ. չարագործ ՍԳր. Եզն. Ոսկ. չարալլուկ Երեմ. իգ. 9. Եւս. քր. Ոսկ. մ. ա. 2. չարակնել Օր. լը. 54, 56. Ոսկ. մ. բ. 15. Կոչ. Սեռեռ. Ա. գաթ. չարաձայն Ոսկ. մտթ. Եւագր. չարաճճի Տիտ. ա. 12. Ոսկ. մ. գ. 3. Եզն. չարամահ Ագաթ. Բուզ. չարաչար ՍԳր. Եւս. պտմ. Եզն. Եւագր. չարափու Եփր. թգ. չարի Բուզ. չա-րիք ՍԳր. Ոսկ. չարւոք Սարգ. չարուտ Եփր. համաբ. 247. չարեազապարտ Բ. մկ. դ. 47. չարել «չար՝ վատ խօսիլ» Նանայ. 184. չա-րանդակ «չար» (նորագիւտ բառ՝ կազմուած չար բառից՝ բովանդակ և այլանդակ բառե-րի հետևողութեամբ) Ուխտ. Բ. 104. զչարիլ կամ զչարանալ ՍԳր. Ոսկ. մ. բ. 21. բ. թես. (որ և գրուած սչարիլ Մխ. երեմ.). ընդչարիլ Ճառընտ. չարչարել ՍԳր. Ոսկ. մ. բ. 10 (նը-շանակում է նաև «իւղ հանելու համար կաթ հարել». ինչ. Կաթն չարչարելով լինի իւղ. Տաթև. ձմ. կա. և այս իմաստից է բխում չարչրուկ Վն. (ծծկ.) «ժաժիկ», Շտխ. «թան, ջրով հարած մածուն». նոյն է նաև Տաթև. ձմ. ճիէ «Կաթն չարչարեալ լինի իւղ»). չար-չարիչ Ոսկ. մ. ա. 18 և ես. Եփր. ծն. ել. չարչարանք ՍԳր. Եւս. քր. Ոսկ. զուարթաչար Մծբ. ժամաչար Ոսկ. յհ. ա. 3. յիշաչար Վրք. հց. նախաչար Սեբեր. օրաչար Սսկ. յհ. ա-3. չարաբաստիկ, չարագոյժ, չարամտաբար, չարանենգ, չարախինդ, չարախնդաց, չարա-խնդութիւն (նոր բառեր) ևն։ Մրղ. Պլ. Ռ. Սեբ. չարչըրէլ, Խրբ. Տփ. չար-չըրիլ, Հմշ. չարչարուշ, չարչըրուշ, Մկ. Սվեդ. չmրչmրիլ, Գոր. Ղրբ. չրչա՛րէլ, Ագլ. չրչա -րիլ, Վն. չmրչըրել, Տիգ. չmրչըրիլ, Զթ. չայ-չայիլ, չարչարիլ.-Սղերդի արաբախօս քրիս-տոնեաներն ունին չար (Բիւր. 1899, 116)։ Նոր բառեր են՝ չարանալ, չարաչիք, չարիկ-չարիկ, չարխափան, չարոց, չարք, չարունք, չարչրկել (>Ննխ. չարչըգէլ), չարքաշ, չար-չարմունք են։


Ջոկ, ոց, ից

s.

cf. Ջոլիր;
split hair;
— առ —, cf. Ջոլրաբար;
—ս առնել, to make a distinction or difference;
to sow division.

• ՓՈԽ.-Վրաց. φოგი ջոգի «ձիերի երա-մակ», დაჯოვება դաջոգեբա «ամբոխել, խմբուիլ, խուժել», թուշ. φოa ջոգ «ձիերի երամակ», մինգր. φოგი ջոգի, սվան. ǰveg «նախիր», օսս. jug, jog «ոչխարի հօտ», ուտ. ջոկ «զատ, տարբեր», ջոկջոկ «առան-ձին առանձին, զատ զատ», ջոկբեսուն «բա-ժանել, ջոկել», վախո ջոկ «քեզնից բացի». վրաց. მეჯოვე մեջոգե «կուտպան», φოაჯო-ვად ջոգջոգադ «խմբովին»։


Մարգարէ, ից

s.

prophet, seer;
սուտ —, false -;
կին —, prophetess;
փոքր —ք, the Lesser prophets.

• = Պհլ. գւռ. *margar-ձևից. այս բառը թէև աւանդուած չէ գրականութեան մէջ, բայս նոյնն են հաստատում սրանից ածանցուած նորագիւտ սոգդ. mārkrāy, mārkarāk «կա-խարդ» (Gauthiot, Gram. sogd. էջ 77). mārkrāyt «գուշակք, վհուկք» (եզակին պի-տի լինի *mārkarē), որոնք գործածուած են Մանիքէական գրուածքների մէջ (Meillet BSL 1965)։ Բառիս հնագոյն ձևն է զնդ. *maϑra-kara-, որ կազմուած է զնդ. [arabic word] ︎ maϑra-«բառ. Ս. Գրքի խօսքերը» և ❇ kara-«գործող, կերտող» բառերից. հմմտ. նոյն բառից ածանցուած ուրիշ ձևեր. ինչ. զնդ. ❇ maϑran-«կանխասաց. կանխագուշակ, մարգարէ» (Գաթաների մէջ գործածուած է միայն Զրադաշտի համար), ❇ maθro-pərəsa-«Աւես-տայագէտ», mղϑrə-baešaza- [arabic word] ︎ կամ («սուրբ» ածականով) [arabic word] ︎ xe18 maϑrəm-spəntəm-baesaza-«բանիւ սրբով բժշկող». հմմտ. նաև սանս. [other alphabet] mántra-«ծիսական կամ մոգական բանա-ձև», որից [other alphabet] mantrayati «ծիսական կամ մոգական բանաձևեր արտասանել», [other alphabet] mantrakāra «երգահան, եր-գասաց», [other alphabet] mantravādin «կախարդ, մոգ, որ զանազան մոգական բա-նաձևերով հիւանդների վրայ աղօթում ու բժշկում է»։ Ըստ այսմ մեր մարգարէն էլ, որ զրադաշտական կրօնից փոխառեալ բառ է, նշանակում էր նախապէս այն արևելեան կարդացողները, որոնք Ս. Գրքերից զանա-զան աղօթքներ կարդալով հիւանդների վը-րայ, բժշկում էին նրանց, և կամ այդ գըր-ուածքներից գուշակութիւններ էին հանում. Քրիստոնէութեան հաստատութեամբ բառը նոր գաղափարների դրոշմն ստացաւ և նոր իմաստով սրբագործուեցաւ. այնպէս՝ ինչպէս պատարագ բառը հասարակ և աշխարհիկ «նուէր» նշանակութիւնից՝ անցաւ քրիստո-նէական քաւութեան պատարագի իմաստեն։ Արիական բառերին ցեղակից են յն. μάντις «մարգարէ», μαντεία «մարգարէութիւն, պատգամ», μαντοσύνη «մարգարէական գի-տութիւն», որոնք բոլորը միասին ծագում են հնխ. men-«մտածել» արմատից (Boisaq 609)։


Մարգաց

s.

the eleventh month of the ancient Armenian calendar, (June).

• Հներից Վանակ. տարեմ. և Տաթև հարց. 201 ստուգաբանում են մարգ բա-ռից. «Մարգացն, որ է ժամանակ ածե-լոյ զմարգս որ ի դաշտս և ի հովիտս իցեն, յայգեստանս և ի բուրաստանս»։ Տաթև. ձմ. ա. մեկնում է «Մարգաց՝ մարդ ծնեալ և Աստուած բովանդակեալ և զմեզ դալարացուցեալ և ծաղկեալ և սրբեալ, արար վայելօղս մարմնոյ և արեան իւրոյ»։ Brosset, JAs 1832. 530 մարս բառից, իսկ էջ 532 ասում է թէ թարգմանուած է վրաց դուբայի «վրացա-կան տոմարի 11ր։ ամիսը» բառից, որ