Definitions containing the research րամ : 2963 Results

Աքիս, քսաց

See full entry →

s.

weasel;
— սպիտակ, ermine.

Etymologies (1)

ՆՀԲ յիշում է պրս. [arabic word] as, որ ԳԴ մեկ-նում է «գագում, որ է մուշտակ իմն սպիտակ»։ Բազմ. 1844, էջ 335 սանս աքհու։ Մառ, Վրդ. առ. 1, էջ 217 ասոր. [arabic word] qaqusуata «կատու»։ Patru-bány ՀԱ 1908, 186 յն. ἀxίς «ծայր» բառից փոխառեալ. հմմտ. գերմ. Spitz-maus «աքիս» (բառացի «ծայրամուկ»)։ Մառ, Io nоводy pyccк. cлова caлo, էջ 116 իբրև յաբեթական բառ կցում է ասոր. [syriac word] qūza>հյ. կուզ «կատու», ռուս. кисa, кошкa «կատու» ևն բա-ռերին։


Աղխ, ի, ից

See full entry →

s.

buckle, ring;
button;
lock;
baggage, equipage;
goods and chattels.

Etymologies (1)

. ի հլ. «փականք. 2. օղակ. 3. կահ-կարասիք, ունեցած-չունեցածը. վաճաս-քի բեռներ. 4. ճամբորդների բազմութիւն, ամբոխ» ՍԳր. Ագաթ. «5. ցեղ, զարմ, ժողո-վուրդ» Սամ. անեց. 42 (Մեռանի Հայկ յանձն առնելով զաղխն՝ Արամանեկայ). «6. մարմնի յօդ» Մագ. որից աղխել, ախել «կողպել» Դատ. գ. 6. Ագաթ. աղխիլ «կողպուիլ» Բ. թագ. գ. 34. (տե՛ս և ախաղել Ոսկ. բ. տիմ. 241), ախեալ «փակուած, կողպուած, կոյս» (Ս. Կոյսի համար ասուած՝ ի կուսական ար-զանդէ և յախեալ մօրէ) Յհ. իմ. խոստ. 2 աղխամաղխ (կրկնութեամբ և մ յաւելուա-ծով. հմմտ. արհամարհ) «հակ հուկ ապրանք, բազմութիւն ընչից» ՍԳր. աղխազուր «կոշտ» (գրուած նաև ալխազուր) Խոր. աղխատրոյզ (կամ ախատրոյզ, աղխատրոյժ) «աւազակ» Յհ. կթ. ախատրուզել «կողոպտել» Պտմ. առ Լհ. բազմաղխաղխ «բազմախուսն» Սեբեր. գ. (ինչպէս պէտք է կարդալ ըստ Հիւնք. էջ 182՝ ձեռագիրների բազմախաղաղ ընթեր-ցուածը). «Որք զայսպիսի ինչ բանս և զանուանս և զկարգս ընդ միմեանս խառ-նեալ չզատանիցեն ի միմեանց, բազ-մաղխաղխ ինչ նիւթոց ընդ միմեանս խառնելոց նման են... գտանիցես այ-նուհետև զբազմաղխաղխ նիւթս ընդ մի-մեանս խառնեալ». աղխաղխակոյտ «բեռան հակերի պէս դիզուած» Մծբ. ը (երկիցս), Կոչ, ժղ. Ասող. Գ. խբ. Անան. ժմնկ. էջ 18 (առա-ջինների մէջ գրուած խաղաղակոյտ, վերջին երկուսի մէջ խաղխաղակոյտ. բոլորն էլ ոս-կորների դիզուած կոյտի համար է ասուած. ՆՀԲ մեկնում է «խաղաղ անշարժ մնացած կոյտ», որ յարմար իմաստ չէ. ըստ իս պէտք է ուղղել աղխաղխակոյտ). ճարտարաղխ Ոսկ. Ես. (անստոյգ և սխալ գրչութիւն). աղխաղ-խել «դիզել, կուտել, խռկել» Բ. մակ. ժա. 4. Ոսկ. Վեցօր. 129. աղխեալ գանձ (ուղղել աղ-խաղխեալ գանձ «դիզուած գանձ»՝ ըստ Նո-րայր, Հայկ. բառաքն. էջ 57) Սեբ. էջ 40։ ՆՀԲ լծ. տճկ. հալխա, հալվա «օղակ»։


Ամբար, ոյ, ոց

See full entry →

s.

provision;
cf. Համբար.

Etymologies (1)

«շտեմարան» Ա. մնաց. իը. 12. «մթերք, մթերած բաները» Նար. Լմբ. սղ. գրուած է նաև ամպար. որից ամբարել Յովէլ, աւ 18. ամրարանոց Խոր. Ասող. ջրամբար Արծր. ամբարապետ Փարպ. հին լեզուի մէջ աւելի գործածական է համբար, ի-ա հլ. «մը-թերանոց. 2. մթերք» (այսպէս Ս. Գրքում 20 անգամ գործածուած է համբար, մէկ անգամ ամբար), յետնաբար ո հլ. (ինչպէս է և ամ-բար), որից համբարանոց Ղկ. ժբ. 24 կամ համբարոց Ագաթ. համբարել ՍԳր. Եւս. քր. խոտահամբար Ագաթ. յոգնահամբար Նար. Սկևռ. աղ. համբարակալ. Եփր. ա. 128 (սխալ է համբարակեալ. տե՛ս վարդանեան ՀԱ 1913, 301-2). համբարածու «պարենավաճառ» Յհ. կթ. բամբարական կամ համբարան «ար-գանդ» Թէոդ. Խչ.-հնագոյն վկայութիւնը գտնում ենք հին հայկական առածի մէջ. Թէ քո Շարայի որկորն է, մեր Շիրակայ ամ-բարքն չեն. Խոր. ա. 11։-Առանձին տե՛ս համբարակ, համբարակապետ, համբարա-պաև։


Ամբարտակ, աց

See full entry →

s.

bank, dam, dike, mound;
beach, strand, bank of a river;
mole, pier;
tower.

Etymologies (1)

= Պհլ. *anbārtak ձևից, որ աւանդուած չէ. բայց նոյնը հաստատում է պրս. [arabic word] an-bārda«լցուած, լի. 2. ամբարտաւանութեամբ փքուած». ամբարտակ նշանակում է բուն «հող ու քար լցնելով կազմուած թումբ կամ բլուր». ծագման մանրամասնութիւնը տե՛ս ամբար բառի տակ։-Հիւբշ. 178։


Ատակ

See full entry →

adj.

clever, capable;
— լինել, to be capable, cf. Ատակել.

Etymologies (1)

ԳՒՌ (dialectal) Վն. ատակ' «ատակ, յարմար», Ննխ. ադագ «պարապ՝ յարմար՝ տրամադրե-լի ժամանակ», Երև. ատակէլ, Մն. Ննխ. ա-դիգէլ, Խրբ. ադըգիլ, Ակն. Շիր. Սվ. ադգէլ «գործերը վերջացնելով հանգստանալ, պա-րապ ժամանակ՝ միջոց ունենալ», Ակն. ադ-գութին, Ննխ. ադագում, ադէգում «յարմար՝ ազատ կամ պարապ ժամանակ, միջոց»։


Արդ

See full entry →

conj. adv.

now;
accordingly;
at present, now, presently, recently, lately;
— իսկ, just now;
directly, newly, very lately.

Etymologies (1)

-Հնխ. art-արմատից. հմմտ. յն, ἀρτύς «կարգաւորութիւն», ἀρτόω, ἀρτύνω «կարզա-ւորել, պատրաստել, յօրինել, շինել», αρτίζω «կարգի դնել», ἀρτος «յարդարուն», αρετή «արժանիք, մարմնական և հոգեկան ընտիր յատկութիւններ», ἀρτι-«արդար, ճշմարիտ». որ գտնւում է հետևեալ բարդութեանց մէջ. άρτι-επής «ճշմարտախօս», αρτι-νοος «արդա-րամիտ», αρτί-πους «ոտքերը ուղիղ», αρτί-φρων «արդարակորով» ևն. լատ. ars (սեռ. artis «ձեռքի կամ մտքի ճարտարութիւն, արհեստ, ճարտարարուեստ, ձեռագործ, գեղարուեստ», artifex «վարպետ, բանւորների պետը», artiticium «արհեստաւորի կամ արուեստա-զէտի արած գործը», artus «յօդ, մարմնի յօդուած, անդամ», սանս. rtá-«սուրբ հրա-ման, իրաւունք, ճշմարտութիւն», rtävan «սուրբ, արդար», rtú-«կարգ, կանոն», բti-«ձև, եղանակ», հպրս. arta-, զնդ. aša, aša-van-«սուրը», մրգ. art, գերմ. art «ձև, ե-ղանակ, տեսակ, կերպ»։ Արիական, հալ, յոյն, լատին և գերմանական ընտանիքնե-րից դուրս ուրիշ տեղ չէ՛ պահուած ալս արմատը։ Հնխ. art-աճած է հնխ. ar-«կցել, միացնել, արուեստով յօրինել» պարզական արմատից, որի վրայ տե՛ս առնել, յարել։-(Walde 63, Boisacq 84, Kluge 24, Po-korny 1, 70-72, Ernout-Meillet 72-73)։ -Հիւբշ. 423 և 424։


Արեգակն, ական, կունք, կանց

See full entry →

s.

sun;
cf. Արեւ.

Etymologies (1)

Հներից Սամուէլ Կամրջաձորեցի (Ժ դար) իր Տօնական բանից մէջ «Արե-գակն անուանեցաւ, այսինքն լուսոյ ակն»։ Վանական վրդ. իր Տարեմտի մէջ մեկնում է «Արեգակն, մեծ ակն ասի կամ տուրնջեան աստղ, կամ լուսոյ ակն» (տե՛ս արէկ)։ Վարդան Վոռ. Սաղմոսաց մեկնութեան մէջ դնում է. «Արեգակն, լուսոյ ակն զի լուսոյն սեռն և յստակ լոյսն ի նմա է»։ ՀՀԲ և ՆՀԲ դնում են իբր «արևու ակն»։ ՆՀԲ յիշում է նաև սանս. arka հոմանիշը։ Էմին, Հայ հեթան. կրօնը, հյ. թրգմ. Յոյս հան դէս Արմաշու, 1876, էջ 293՝ դնում է «արեգի աչք». արեգակը այսպէս ըմբըռ-նել Հայոց միայն յատուկ չէր. նոյնն ու-նէին նաև ուրիշ ազգեր. այսպէս՝ Պար-սիկները համարում էին Արամազդի աչ-քը. Եգիպտացիք՝ Տիմիուրղօսին աջ աչ-քը. Յոյները՝ Դիոսի աչքը. հին Գերման-


Բարկ

See full entry →

adj.

sharp, pungent, acrid;
acid, sour, rough.

Etymologies (1)

«կծու, թունդ» Ագաթ. «դժնեայ, բարկացկոտ» Ոսկ. ես. մ. ա. 46. Եւագր. «ուժգին, սաստիկ, շատ» Ոսկ. գղ. Անկ. գիրք նոր կտ. 110, 231. «հրավառ, սաստիկ տա-քացած». Վստկ. 134. Թլկր. 49. որից բարկա-նալ «զայրանալ»։ ՍԳր. բարկութիւն «զայ-րոյթ» ՍԳր. Ոսկ. Եփես. «կայծակ» Իմ. ժթ. 12. Եւս. քր. Ոսկ. մտթ. բարկացայտ Ագաթ բարկացող ԱԳր.. բարկացութիւն Եփր. հա-մաբ. ևն։ (Բարկութիւն և նրտմտութիւն հո-. մանիշների տարբերութեան վրայ մանրամա-՝ սըն տե՛ս Տաթև։ ամ. 235, և մտթ. Եւագր. 74)։ -Արևմտեան գրականում կազմուած նոր բառ՝ է բարկօղի «կոնեակ»։ ❇։ ։


Բերդ, ից, աց

See full entry →

s.

fortress, castle.

Etymologies (1)

= Ասորեստ. [other alphabet] bi-ir-ti կամ [other alphabet] bi-ir-tu «բերդ, ամրոց», յդ. birāte «բերղեր» (տե՛ս Strassmaier Alohabetisch. Verzeichniss der Assyrischen und Akkadisrhen Wörter. էջ 192 և De-litzsch. Asyrisches Handwörterbuch, էջ 185)։ Ասորեստանեան լեզուից փոխառեալ ևն նաև արամ. [hebrew word] birtā, երր. [hebrew word] birā «դղեակ, բերդաքաղաք», թերևս նաև առոր. [syriac word] ︎ mərādā, merdā «դղեակ»։


Բէեղզեբուղ

See full entry →

s.

Beelzebub;
satan, devil.

Etymologies (1)

= Եբր. [hebrew word] be'elzebub, որ բուն նշանակում է «ճանճիկ աստուած» և փղրշ-տացոց աստուածներից մէկն էր։ Եօթանա-սունք այս բառը մեկնել կամ կարդացել են [hebrew word] be'elzebul, որ նշանակում է «աղտեղութեան կամ աղբի աստուած» (չա-րամիտ բառախաղ!). հմմտ. արաբ. [arabic word] zabīl (ռմկ. zibil) «աղտեղութիւն, աղբ»։ Ըստ այսմ տառադարձուել է յն. βeεrζεβοῦι, որից էլ հայերէն ձևը։ Յունարէնից է նաև վրաց. բելզեբուլի ბელზებული «չար ոգի-ների պետը», որից გამაბელზებელი զամա-բելզեբելի «մոլեդնիլ, դիւահարիլ», իսկ եբ-րայականից կամ ասորականի՞ց է արաբ. [arabic word] belez «սատանայ» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 162)։


Բոգ, ոյ

See full entry →

s. bot.

gentian.

Etymologies (2)

= Պհլ. bag «Աստուած», պազենդ. baγ, հպրս. baga-«Աստուած», զնդ. baγa-, սանս. [other alphabet] bhága-«բաշխող, բաժանող, յարգե-լի, պաշտելի, Արեգակ, Լուսին և Սիվա աս-տուածը»։ Իրանեան բառերի միւս հնդևրո-պական ցեղակիցներն են հսլ. ռուս. borъ «Աստուած», փռիւգ. βαγαῖος «Արամազդ աս-տուած» (ըստ Հեզիքիոսի), որոնք ցոյց են տալիս թէ եթէ հայերէն բառը բնիկ լինէր, պիտի ունենար *բակ ձևը։ Բառիս բուն նշա-նակութիւնն է «ճոխ, հարստութիւն բաժա-նող». հմմտ. նոյն արմատից հսլ. bogatū «հարուստ», ubogu «աղքատ» բառերը։-Հիւբշ. 113։

ՓՈԽ (borrowing) Մասնիկի և նշանակութեան պատ-ճառով մեզնից փոխառեալ է թւում վրաց. ջაგინი բագինի «բագին, զոհ, տաճար». հմմտ. Ա. կոր. թ. 13. Արա ուծղ'իթա, րամե-թու րոմելնի իգի բագինսա հմսախուրեբեն, բագինիսագան հսճամիան? Ո՞չ գիտէք եթէ որ ի տաճարին գործեն, ի տաճարէ անտի ու-տեն։


Բոլոր, ի, ով, իւ, ից

See full entry →

adj. s.

all total, entire;
garland, crown, circle;
bud, button;
environs;
— գիր, primer.

Etymologies (1)

, ի, ո հլ. «ամբողջ, ամէն» ՍԳը Ագաթ. Եզն. «կլոր, բոլորակ» Պղատ. տիմ. Եփր. օրին. Սհմ. «լուսնի շրջան» Շիր. Պղատ. տիմ. Կամրջ. «երկնքի բևեռը» Ա-ոիստ. աշխ. «ծաղկի կոկոն» Իմ. բ. 8. «ըզ-գեստի գնդաձև զարդ» Պիտ. «գրի մի տե-սակ, բոլորգիր» Յիշատ. պտմ. Վրդն.-այս արմատից են ծագում՝ բոլորել «ոլորել, հիւ-սել. 2. շուրջը պատել. 3. շրջանը կատարել, վերջացնել» ՍԳր. Ոսկ. մ. ա. 24. Ագաթ «ամփոփել, հաւաքել» Եղիշ. բոլորակ ՍԳր. Կիւրղ. թագ. բոլորակութիւն Ոսկ. ես. բոլո-րաձև Ոսկ. ես. Վեցօր. երեքբոլորաձև Վեցօր. բոլորշի ՍԳր. բոլորովին (կազմուած բոլոր բառի գործիականից՝ ին մասնիկով. հմմտ. ամեն-և-ին, բն-աւ-ին, լի-ով-ին, երամ-ով-ին ևն) Ագաթ. Եղիշ. գրւում է նաև բոլորո-վիմբ Խոր. Սրգ. Շնորհ. Բրձր. (կրճատ բո-լորովիմ), բոլորիմբ Պիսիդ. Դամասկ. բոլո-րեքին կամ բոլորեքեան (հմմտ. ամենեքին, ամենեքեան, երկոքին, երկոքեան) Եզն. Ոսկ. Եղիշ. (ընտիր մատենագրութեան մէջ ան-կախ չի գործածւում. այլ միայն իբր կրկնու-թիւն ամենեքեան բառի հետ). ბրաբոլոր Վրդ. պտմ. բոլորապատել «քաղաքը շրջա-պատել» Սմբ. պտմ. տպ. Մոսկ. 58 (իսև տպ. Շահն. ունի բոլոր պատեցին). նոր բա-ռեր են բոլորգիր, բոլորտիք, բոլորանուէր։


Բոյթ, բութի, թաց

See full entry →

s.

thumb;
a tuning pin.

Etymologies (1)

«անիւի շրջանակ, հեց». նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործած-ուած Սիւն. օեր. 209, հոմանիշների մի շար-քի մէջ՝ իբրև հոմանիշ հեց բառի. «Անիւ և ճղուղ, առեղ և աւարտք, հևան և դանդանք, կունդք և ականոց, հեց և բոյթ, կապերտ և գորգ, ձի և դզի, երամակապան և կուտպան, բիր և մահակ»։


Բուն, բնոց, բնից

See full entry →

s. adj. adv.

nature, native, origin, spring, root;
stock, stalk, trunk, set, stake, stem;
baggage;
camp, army;
ancestor;
chief;
own, natural, real, original, radical, true, principal;
— աշտանակի, socket;
— սեան, shaft of a column;
ի —, ց—, մինչեւ ի —, մինչեւ ց-, ի բնի, to the end, entirely;
զգիշերն ի —, all the night;
—, ի բնէ, naturally, by origin;
— ի ներս մտանել, to enter precisely, exactly;
ի — իսկ ուսանել, to learn thoroughly;
դոք որ — անարդ էք, you who are by nature vile;
ի քաղաքն ի — նոցա, in their own capital;
ի — իսկ յերկինս, in the heaven itself;
ի բնին իսկ ի զտակի, in the same day of Easter;
— բարեկենդան, quin-quagesima Sunday;
— բարեկամ, intimate friend;
cf. Յարմատոյ.

Etymologies (1)

ԳՒՌ (dialectal) Տփ. բուն (ծառի), Երև. բ'ուն «ծա-ռի բուն և մի բանի հիմքը. ինչ. աթարի դէ-զի բունը, թոնրի բունը կապել՝ վառելու հա-մար», Սչ. բ'ուն «բնիկ, իսկական», Շիր-ունն ու բ'ունը= Երև. հունք ու բ'ունք «մի բանի էութիւնը, բոլոր մանրամասները», Մրղ. պնավրին «բնաւ», Մշ. բ'նութ, Տփ. բնութկ, Մկ. պնիւթք, Պլ. փունութք, փու-նուրթք, Երև. Սեբ. Սչ. բ'նություն, Ալշ. բ'նու-թեն, Ախց. բ'նութէն, Պլ. փունութին, Շմ. պունութուն։


Բալուտ

See full entry →

s. adj.

acorn, tassel;
cloudy, gloomy

Etymologies (1)

= Արաբ. [arabic word] ballūt, ասոր. և արամ. ❇ balūjā, պրս. [arabic word] balūd, թրք. [arabic word] ︎ palamut, բոլորն էլ նոյն նշ.։ Այս սառից է նտև պրս. [arabic word] šāhbalūt «շա-գանակ» (բառացի «արքայական բալուտ»), որ աղաւաղուելով դարձել է Ղրբ. շմբա՛-լուտ «շագանակ»։-Հիւբշ. 263։


Անօթ, ոց, ից

See full entry →

s.

vase, vessel, pot;
box;
piece of furniture;
tool, instrument;
—ք խոհակերոցի, kitchen-range, set of pots and kettles, յ— առնուլ, խնդրել, to borrow;
յ— տալ, to lend.

Etymologies (1)

Բագրատունի, Քերակ. զարգ. 1498 համարում է կազմուած օթ մասնիկով, ուստի արմատը ան։ Այսպէս նաև Bug-ge KZ 32,2 ևն։ Հիւնք. դնում է աւանդ բառից և սրանից է համարում լանօթ առնուլ ոճը։ Յակոբեան, Բիւզանդիոն N 743 պրս. [arabic word] āvand «աման» բառից, իբր տեղափոխութեամբ անաւդ, անօդ, անօթ։ Բ. Խալաթեանց, ՀԱ 1902, 399 ասուր. unutu, երր. [hebrew word] ānā, արամ. uiana, արաբ. ❇i ina «աման». Յիշեցնում է եգիպտ. hnw.t «եղջիւր, 2. գինու աման»։-Աճ.


Անօսր, ից

See full entry →

adj.

slender;
rare;
fine, subtile, thin, delicate;
feeble, meager, lean;
light.

Etymologies (1)

(ի հլ. յգ. անօսրունք կամ անօ-սունք) «բարակ, թեթև, անգայտ, ցանցառ, հազուագիւտ» Ոսկ. ես. մ. և ա. տիմ. Կիւրղ. ես. Եփր. երաշտ. որից անօսրագոյն Ոսկ. մ. և ես. անօսրամարմին Եզն. անօսրանալ «անգայտանալ, բարակիլ» Փիլ. Նիւս. կազմ. Ոսկ. յհ. ա. «տկարանալ, նուազիլ, հիւծիլ» Դ. թագ. ժդ. 26. անօսրացուցանել Եզեկ. խդ. 10. Ոսկ. ա. տիմ. անօսրել Յոբ ժդ. 11, Վե-ցօր. ը. 166. Տիմոթ. կուզ 247, անօսրութիւն Ոսկ. մ. բ. 18. Կանոն. Փիլ. անօսրաբար «անզգալի կերպով» Երզն. մտթ. 290 բ. գրուած է նաև անուսր (ՋԲ), նօսր Խոր. Շիր. Վստկ. որից նօսրագոյն, նօսրահեր, նօսրա-հող, նօսրանալ, նօսրութիւն, բոլորն էլ յե-տին. ըստ այսմ հնագոյն և ուղղագոյն ձևն է անօսր=անաւսր. ուստի և կասկածելի է նօսրաբոյս Վեցօր. 96՝ ըստ սրբագրութեան Վենետիկի հրատարակիչների, մինչ ձեռա-գիրն ունի նորաբոյս։


Ապալեր

See full entry →

adj.

desert, uncultivated.

Etymologies (1)

ՆՀԲ լերկ բառի՛ց։ Peterm. 82 ուղղա-գոյնը համարում է ապալիր, իբր «ոչ լցեալ, թափուր»։ Հիւնք. լինել բայի լե՛ր հրամայականից։ Թիրեաքեան. Ա. րիահայ բռ. 45 ապ--պրս. ❇ lar «յոր-դառատ ջուր», որով ապալեր «անջուր»։


Ապալերկ

See full entry →

cf. Ապալեր.

Etymologies (1)

ՆՀԲ լերկ բառի՛ց։ Peterm. 82 ուղղա-գոյնը համարում է ապալիր, իբր «ոչ լցեալ, թափուր»։ Հիւնք. լինել բայի լե՛ր հրամայականից։ Թիրեաքեան. Ա. րիահայ բռ. 45 ապ--պրս. ❇ lar «յոր-դառատ ջուր», որով ապալեր «անջուր»։


Բանջար, ոց, աց

See full entry →

s.

herb, herbage, pot-herbs, vegetables;
beet.

Etymologies (1)

ԳՒՌ (dialectal) Ալշ. Ախց. Երև. Խրբ. Կր. Մշ. Ջղ. բ'անջար, Ոզմ. բ'mնջmր, Մկ. Մրղ. Շմ. Սլմ. Վն. պmնջmր, Ննխ. փանջար «մի տեսակ բոյս է. ռուս. лабада», Տիգ. փmնջmր, Ղրբ. պէ՛նջmր, Հմշ. պօնջար. «մի տեսակ բաց կաղամբ», Զթ. բ'էնջօյ, բ'էնջօր, Հճ. բ'էնջոյ. Ասլ. բի՛նջmր. բոլորն էլ ընդհանուր կամ մասնաւոր խոտաբոյսի անուն։ Նոր ռառես են բանջարամայր, բանջարաքաղ, բանջա-րաքոլ, բանջարբսուկ, բանջարքաղի, բան-ջըրւր ևն։


Խոնջան

See full entry →

cf. Խոնճան.

Etymologies (1)

ՓՈԽ (borrowing) Վրաց. ხონჯარი խոնջարի, ხვან-ჯარი խվանջարի «խոնջան», ὄვანჯი խվան-ջի «կապ»։ (Վերջինս մտածել է տալիս թէ արմատն է *խոնջ «կապ» և թէ հայերէնը ածանցուած է կովկասեան մի ձևից)։-Ըստ Արամ Գնդունիի գործածական է բառս նաև Հաճինի թուրքերի մէջ xunjan ձևովս


Խոռ

See full entry →

s. bot.

iva.

Etymologies (2)

«ծակ, փոս, ծերպ, պարիսպի վրայ բացուած խրամ» (չունի ՆՀԲ) Լաստ. ժզ. տպ. 1844, էջ 69. «պակասաւոր, թերի» Վոռն. առակ. էջ 199 (ատամների համար է ասում, որ իբր թէ հանուելով՝ ծակ, փոս մնացած լինի). Ոսկիփ. «փոս տեղ, ձորակ, fosse». այս վերջին իմաստը չունին բառա-րանները. բայց ահա նրա վկայութիւնները, բոլորն էլ Օրբելեանից.-«Հաս ի խոռն Անձ-նատու, որ է յարևմտից կոյս եկեղեցւոյն, իբրև ձայնընկէց մի» (էջ 31). «Իսկ շնաբա-րոյքն այն գաղտ պահեալ զճանապարհն, որ անցանէ ընդ խոռն Յուրայ, յարեան ի վերայ և սպանին զեպիսկոպոսն» (էջ 183). «Զսա ևառծեմ սպանեալ դաւաճանութեամր հռւ. ոացեաց, ի վերայ խոռոյն Յուրայ» (էջ 215). «Եւ այս իսկ են գաւառք վիճակեալք հօտի նոցա. Սիւնիք... Վայոց ձոր խաչերոյ խո-ռովն...» (էջ 227) «Հատանէ և զսահման Աղ ուանից Ըռըմբի խոռն...» (էջ 227). «Երկու գիւղ... զԱղուերծ և զՅուբական խոռ» (էջ 196). «Ընձաւեգի... զՅուբականխոռ, զոր դնեալ էի ի յԱրտաւազդայ» (էջ 196), «Սկսեալ ի մեծ դիտաւոր սարէդ Գազբոյլայ ջրաթա-փովն մինչ ի խոռին ճանապարհն» (էջ 169). «Անցեալ ընդ գետն՝ փոքր ձորակովն որ ելա-նէ յԱւազեաց խոռ ի խոզաց բլուրակովն» (էջ 169). «Եւ այս են սահմանք... և անտի ջրթա-փաւն յՍտերջաց գաւակ և բնասեռիւդ ի Վարգանայ մարգի խոռն... Հարժիք, որ ի ճանապարհէդ ի խոռդ ելանէ ձորովդ ի վայր ի Սևաջուրդ» (էջ 149-150). «Ջրաթափովն ի մեծ խոռն» (էջ 169)։ (Այս բառը Տաշեան ՀԱ 1926, 73 մեկնում է «կիրճ, կապան». տե՛ս նաև Այտնեան, Քննակ. քեր. էջ 143)։ Այս արմատից են խոռել «պատի վրայ ծակ՝ խրամ բանալ» Լաստ. «մարմնի վրայ վէրք՝ փոս բանալ» Վրք. հց. Ա. 266. Տաթև. ձմ. ժ «յանցաւորին ի պատիժ՝ մարմինը խեղել» Սմբ. դատ. 105, 163. «խանգարել, ձևահան անել» Վստկ. 177. խոռեալ «վէրքի պատճա-ռով տեղը փոս մնացած» Վրք. հց. Ա. 169. խոռոչ (կամ խոռոջ, խորոջ) «փոս, ծակ» Վեցօր. էջ 55, 69. Վրք. հց. խոռոչանալ Ա-զաթ. անխոռ «անեղծ, ամբողջական» Սարգ. ա. պետր. է, էջ 293։ Այս արմատից է դար. ձեալ խոռնոքիլ «մարմինը որևէ հարուածով վնասուիլ, խեղիլ» (մասնիկի համար հմմտ. բարւոք). այս բառը յիշում է միայն ՀՀԲ «սպանել, կտրատել, խողխողել» նշանակու-թեամբ՝ առանց վկայութեան. մէկ անգամ գտնում եմ գործածուած Յայսմ. յնվ. 18, Թէոդոս թագաւորի պատմութեան մէջ. «15 հառար արք խոցեցան, 7000 մեռան և 8000 խոռնոքեցան և խեղեցան»։

-Արամ. [hebrew word] xora, ասոր. [arabic word] ϰura «ծաև». ասուր. hurru «ծակ, խոռոչ», եբր. [hebrew word] xōr, xur «ծակ», [hebrew word] xon «ծակ, բացուածք (աչքի, պատուհանի), խո-ռոչ, փապար, քարայր, որջ», [hebrew word] xur «ծակ», ջրշունի որջը, աչքի փոսը», նոր եբր. [hebrew word] xarār «ասեղի ծակ», արաբ. *. xurr «ծակել»։-Աճ


Խոր, ոց

See full entry →

adj. fig. adv.

deep, hollow, excavated;
profound, deep;
ի —, deeply, profoundly;
thoroughly;
grievously;
— տգիտութիւն՝ վէրք, profound ignorance;
deep wound;
խաւար —, thick, dreadful darkness;
— աղքատութիւն, profound misery, abject poverty;
ի — ձմերան, in the depth of winter;
ի — ամարան, in the middle of summer;
պեղել ի —, to excavate deeply.

Etymologies (1)

, ո հլ. «խոր, խորունկ (իբր ած). 2. խոր տեղ, փոս, վիհ. 3. խրթին, դժուար-իմաց. 4. զօրեղ, սաստիկ» ՍԳր. Ագաթ. Վեցօր. որից խորել «փոսացնել» Ղկ. զ. 48. Երեմ. խթ. 30. Մծբ. 110. Եփր. յոբ. (հրտր. ՀԱ 1912, 671), «թաղել, պահել» Ոսկ. յհ. բ. Բ. «գողանալ, ամբողջից մի մաս վերցնել» Գծ. է. 2. Ոսկ. «իրեն չպատկանածը իրեն սեփականել» Ոսկ. մտթ. «խանգարել, եղ-ծանել» Ոսկ. ղկ. «տիկ հանել, կաշին պլո-կել» Փիլ. նխ. բ. 51. խորին ՍԳր. խորամի-ջոց «մէջտեղը փոս, գոգաւոր» Վեցօր. խո-րաջուր Մծբ. խորագոյն Ղևտ. ժգ. 20, 21. Ոսկ. յհ. բ. 30. խորաձոր Ես. ծէ. 5. Ոսկ. ես. խորէջ «սուզակ, ռմկ. տալղճ» Կղնկտ. հրտր. Էմ. էջ 267. Տաթև. ձմ. ճժ. խորագէտ ՍԳր. Վեցօր. Ոսկ. յհ. ա. 38. խորամանկ ՍԳր. Ոսկ. յհ. բ. ծովախոր Ագաթ. յոր-ձախոր Ագաթ. տղմախոր Մծբ. թանձրախոր Փարպ. երդմնախոր «երդումը խորող, ստող» ևանռն. Խորու «մուգ, թունդ (գոյն)» մհյ. բառ (տե՛ս Նորայր, Բառ. ֆր. 552 բ. հմմտ. անգլ. deep «խոր» և «մուգ գոյն»). խորունդ «խոր» Հաւաք. 16 (ՀՀԲ մեկնում է «ան-դունդ»). խորոփիք «խոր ու փոս տեղեր» Յհ. կթ. 224. նոր բառեր են՝ խորազնին, խորա-թափանց, խորահմուտ, խորապէս, խորա-քանդակ, խորիմաստ ևն. կրկնութեամբ են կազմուած՝ խորխորատ ՍԳր. Ոսկ. խորխորիլ «կողոպտուիլ, գողացուիլ» Ստ. ժմ. = Արրտ. 1916, 140 (նորագիւտ բառ), խորխոլիլ «ճաքճքիլ» Եզն։


Խորիսխ, րսխոյ

See full entry →

s.

honey-comb;
honey-cake.

Etymologies (1)

pictet 1, 440 (սխալմամբ գրելով խորին) kar «անել, շինել» արմատից։ Հիւնք. խարիսխ բառից։ Bugge KZ 32, 10 -իսխ դնելով մասնիկ, խոր կռում է լիթ. koris «մեղրահաց», լեթթ. kāri-tes «մեղրահացերի խաւեր, պան», լն. ϰηρός «մեղրամոմ», ϰηρίον «խո-րիսխ», լտ. čera «մեղրամոմ» բառերին. հին ձևն է *կորիսխ. հմմտ. նաև կա-պադովկ. յն. ϰηρόϰϰο «մեղրահազ»։ Հիւբշ. 455 չի ընդունում այս մեկնու-թիւնը։ Patrubány ՀԱ 1903, 220 kar. q' [other alphabet] r «շինել» արմատից։


Խորխ, ի

See full entry →

s.

slough;
skin, hide;
shell, bark, rind, peel;
*spittle, phlegm.

Etymologies (1)

ԳՒՌ (dialectal) Ղրբ. խօրխ «ծառի կեղև, ծաղկախ-տի թեփանք, հարբուխից յետոյ քթի վրայ ձևացած թեփը, շերամի բոժոժի անպէտ մազմզուքները», Ագլ. խուրխ «օձի շապիկ. փոխաբերաբար՝ վատ մարդ», Սեբ. խէօրխ «օձի շապիկ», Երև. խրխի ւაձի շապիկ»։ Նոր բառեր են խորխել, խորխահան անել կամ լինել Շշ. «կաշին փոխել, բուն գոյնը դուրս տալ»։-Տե՛ս նաև խուխ բառի տակ։


Խուժ, ի, աց

See full entry →

adj.

barbarous, savage, rude;
rough, cruel, inhuman;
խուժք եւ դուժք, the barbarians.

Etymologies (1)

ԳՒՌ (dialectal) Արդի ժողովրդական լեզւում շատ սովորական դարձաւ խուժան ձևը։ Բառիս առաջին իմաստն էր «թալանչի ամբոխ՝ որ դնում էր ջարդարար խմբերի յետևից». յե-տոյ դարձաւ ընդհանրապէս «փողոցային մարդ կամ երախայ», և այժմ գործածական է իբրև նախատական ածական։ Մի քանի աարի առաջ՝ դրամական անկայունութեան մի-ջոցին, այսպէս էին կոչւում նաև մանրարժէք թղթադրամները։ Ոսկու կուրսի վերահաստա-տումով այս վերջին իմաստը վերացաւ։


Խումբ, խմբից

See full entry →

s.

party, band, troop, detachment, company, regiment, brigade, division, cohort, legion;
— կղզեաց, group of islands, archipelago;
— առնուլ, to assemble, to flock together;
— կազմել զօրաց, to muster, to form into a regiment, to embody, to enlist, to enrol, to collect together;
ի խմբէ իմաստնոցն էր, he was one of the seven wise men.

Etymologies (1)

, ի հլ. «հաւաքուած բաղմութիւն (մարդոց, մանաւանդ զինւորների)» ՍԳր. րրից խումբ գործել «զօրք հաւաքել» եւս քր. խմբել «ժողովել, հաւաքել» ՍԳր. Ագաթ. «տօնախմբութիւն անել» Ագաթ. Բուզ. աշ-խարհախումբ Բուզ. Ագաթ. համախումբ Յհ. կթ. միախումբ Եւս. քր. ամենախումբ Եւս. քր. ազբախումբ Բուզ. տօնախմբել Ագաթ Կորիւն. մեծախումբ Բուզ. Մծբ. բազմա-խումբ Պիտ. երամախմբեալ Սհկ. կթ. ար-մաւ. խմբագիր Յերոն. նոր բառեր են՝ խըմ-բանկար, խմբապետ, խմբապետական, խըմ-բագրութիւն, խմբագրական, խմբագրատուն խմբագրապետ, խմբագրապետութիւն, խըմ-բագրել, զօրախումբ, նաւախումբ, խմբերգ ևն։-Տես նաև համբ)


Խռով

See full entry →

s. adj.

confusion, tumult, trouble, disorder, sedition, insurrection;
confused, confounded, troubled;
— կալ ընդ ումեք, to have quarrelled with, to fall out, to be at variance, to disagree with.

Etymologies (1)

= Կրվկասեան լեզուախմբից փոխառեալ բառ է. հմմտ. վրաց ხრო խրո, ხროვა խրո-վա, ხროობა խրոոբա «խումբ, հօտ, երամ (անասունների կամ մարդոց)».-«խումբ. բազմութիւն» իմաստից «շփոթութիւն, կռիւ» իմաստին անցնելու համար օրինակներ շատ կան թէ՛ հայերէնում և թէ այլուր. ինչ. գրոհ «խումբ, բազմութիւն» և գրոհել «յարձաևեւ» ամբոխ «բազմութիւն. 2. խռովութիւն, շփո-թութիւն. 3. կռիւ, պատերազմ», խումք «բազմութիւն», որից խմբել «հաւաքել զօրք» խմբիլ «պատերազմի դուրս գալ» և յատկա-պէս ոճով՝ խմբիլ ի պատերազմ.-գումա-րիլ «կռուի դուրս գալ. 2. կռուիլ. 3. շշկըլ, ուիլ, շփոթուիլ», վրաց. ջոգի «ջոկ, երա-մակ» և դաջոգեբա «ամբոխիլ, խմբիլ, խու-ժել», լատ. tumultus «խռովութիւն, շփոթու-թիւն, խումբ, պատերազմ»։ Որովհետև նախ-նական նշանակութիւնը (խումբ) գտնւում է միայն վրացերէնում, ուստի հայերէնն է փոխառեալ և ո՛չ ընդհակառակը։-Աճ.


Խստոր, ոյ, ի

See full entry →

s.

garlic.

Etymologies (1)

ԳՒՌ (dialectal) Գոր. Ղրբ. խստօր, սխտօր, Ասլ. խսդէօ՝ր, սխդէօ՝ր, Ալշ. Մշ. Ջղ. Սլմ. Վն. սխտոր, Ախց. Երև. Կր. Շմ. սխտօր, Ննխ. սխտօր, սուխտօր, Խրբ. Պլ. Ռ. սխդօր, Սչ. սխ'դօր, Տիգ. սխթուր, Մկ. սղտուր, Ոզմ. սղտօւր, Հմշ. Սեբ. սխդէօր, Մրղ. սուխտիր, Զթ. սէօխդիւյ, սէօխդիւր, Ագլ. Տփ. սխտուր։ Նոր բառեր են սխտորաթեր, սխտորահոտ, սխտորաման, սխտորել, սխտորթակի, սըխ-տորգուշ, սխտորճեզ, սխտորջուր, սխտորուկ, սխտործեծ։


Խենէշ, ից, աց

See full entry →

adj.

effeminate, luxurious;
lascivious, debauched, wanton, dissolute.

Etymologies (1)

ՓՈԽ (borrowing) Վրաց. ხენემა խենեշա կամ եენემი խենեշի «վատ, անպէտք, նեխած, գէշ», სიხენემე սիխենեշե «չարութիւն, չարամտու-թիւն», თუალხენემი թուալ-խենեշի «չարա-կըն, նախանձոտ»։


Խեց, ի

See full entry →

s.

tortoise shell;
cf. Խեցի;
cf. Հեց.

Etymologies (1)

Հիւնք. խից բառից։ Մառ, O полож aбхaз. էջ 30 ափխազ. akəçակց «կաւ» բառի հետ։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 180 պրս. [arabic word] xišt «աղիւս»։ Petersson, Ar. u. Armen. Stud. 123 խոց և խեճեպ բառերի հետ հնխ. khed-šk-արմատից. հմմտ. յն. σγέδη «տախտակ», սանս. skhadate «ճեղքել» ևն։ Պատահական նմանութիւն ունին ասոր. [syriac word] hesfā, արամ. [hebrew word] hā-saf, արաբ. ❇ xazat, ասուր. hasbu, որոնք նշանակում են «խեցիէ աման»։


*Խիպիլիկ, լկաց

See full entry →

s.

night-mare, incubus;
phantom;
bug-bear.

Etymologies (1)

ՆՀԲ (կուռք բառի տակ) կցում է եբր. խէպլ «սնոտիք» (իմա [hebrew word] hebel «շունչ հողմոց, շունչ, ոչինչ. ոչնչու-թիւն»)։ Մառ, Վրդն. առ. I. 251 ասոր. [syriac word] xabala «վնասաբեր, բանսար-կու, սատանայ» բառից։ Սագրղեան ՀԱ 1909, 335 և Karst, Յուշարձան 404 ռումեր. gipilu «մղձաւանջ»։ Վերի ձե-ւով մեկնեց Աճառ. Հայ. գւռ. բառ. էջ 491։ Պատահական նմանութիւն ունին վրաց. ხიბლვა խիբլվա «դիւթել, կա-խարդել», ხიბლი խիբլի «կախարդանք, խորամանկութիւն»։


Խլուրդ, լրդից

See full entry →

s.

mole.

Etymologies (2)

, ի հլ. «գետնի մուկ, կոյր մուկ, դաշտամուկ» Ղևտ. մա. 30. Արծր. ա. 2. կամ նաև խլիրդն, ն հլ. (-դան, -դանց) Մեսր. եր. Շնորհ. Եդես. Սարգ. ա. յհ. գ. էջ 654 (սեռ. խլրդան ձևով). որից խլրդենի (գրուած նաև հլրդենի) «խլուրդի նման սև, զարշ, ծածկամիտ, թաքուն» Եղիշ. մատն 261. Արծր. բ. 5, գ. 2. խլրդնի կամ խլիրդն «խորամանկ, ծածկամիտ» ԱԲ. փոխաբերու-թեամբ խլիրդն կամ խլրդնի (տպ. խլրդենի) «քաղցկեղ հիւանդութիւնը» Մծբ. 137, 138, 139. (հմմտ. խոլխեցգետնի հոմանիշը). նոր բառ է խլրդային «ծածուկ՝ թաքուն կատա-րուած»։

ՆՀԲ խլիրդն «քաղցկեղ» հանում է խլուրդ և խլրտել ձևերից։ Böttich. Ari-ca 8, 9 խլիրդն=սնս. kulīra, որ մեռ-4ում է Lag. Arm. Stud. § 989։-Lag. Urgesch. 752 խլուրդ համեմատում է հսլ. krutoruiia, լիթ. kurmis բառերի հետ։ Bugge, Etr. u. Arm. էջ 114խուլ բառից՝ -ուրդ մասնիկով։ Müller WZKM 8, 281 (հայ. թրգմ. ՀԱ 1894, 294) հա-մեմատում է պրս. [arabic word] xuld? բառի հետ, որ փոխառեալ է արաբերէնից, ինչպէս ցոյց է տալիս արամ. [syriac word] xulda «խլուրդ» բառը. Müller հարցը-


Խղունջն, աց

See full entry →

s.

snail;
sea-shell, purple shell-fish.

Etymologies (1)

= Նման են հնչում հրէական արամ. [hebrew word] xalazōn, ասոր. [arabic word] xalazōnā կամ [arabic word] xlīzonā, արաբ. [arabic word] ha-lazūn, որոնք միևնոյն նշանակութիւնն ու-նին մեր բառի հետ։-Բայց այս բառերի ծա-զումը անծանօթ է. ձևը ցոյց է տալիս՝ որ բնիկ սեմական չեն։ Muller WZKM 2, 285 ուզում է հանել յն. άλίζωος «ծովակեաց, ծովի մէջ բնակող» բառի ռամկական ἅλίζωω ձևից. բայց այս կարծիքն էլ ընդունած չէ։ Ըստ այսմ անորոշ է նաև հայերէն բառիս ծագումը։ Թերևս բոլորը միասին փոխ են առնուած մի անծանօթ լեզուից, և յատկապես ա՛յն ազգից՝ որ առաջին անգամ խեցեմորթից ծիրանի ներկը պատրաստելու արհեստը գտաւ։


Խմոր, ոյ, ով

See full entry →

s. fig.

leaven, ferment;
sect.

Etymologies (3)

= Կազմուած է -որ մասնիկով խում պարզ արմատից. ա՛յս են հաստատում անխում «անխմոր, բաղարջ» և խմեալ «խմորուած» նորագիւտ բառերը՝ ոբոնք գործածուած են նորագիւտ Ա. մնաց. իգ. 29 «Եւ ի վերայ հացին՝ որ առաջի դնեն, և ի վերայ նաշհին պատարագացն, և ի վերայ յանխումն ման-գառան և ի վերայ խմեալ տապակելոցն»։ Հյ. խում «խմորուիլը» փոխառեալ է ասոր. [syriac word] xma' «թթուիլ, խմորուիլ» արմատից. յատկապէս նորագիւտ խմեալ ձևի համաաա-տասխանն է ասոր. [syriac word] ︎ xəmi՝ իսկ ան-խում՝ ասոր. [syriac word] la xəmī'։ Ասորա-կան բառը բնիկ սեմական է և ընդհանուր է նաև միւս սեմական լեզուներին. հմմտ. հրէական արամ. [hebrew word] xm՝ «թթուիլ», եբր. [hebrew word] xms «թթուիլ», xomes «քա-ցախ», արաբ. [arabic word] hamδ «թթուիլ» եզիպտ. խպտ. hemse «քացախ»։

Նախ Schröder, Thesaur. 45 փոխա-ռեալ դրաւ եբր. [hebrew word] xmr ձևից, որ աւանդուած չէ։ Müller SWAW 41, 12 և WZKM 8, 284 արամ. [syriac word] xəmirā «խմոր» բառից փոխառեալ է դնում։ Այս մեկնութիւնը ընդունում է Հիւբշ. 305, թէև սպասում է հյ. *խմիր կամ *խամիր ձևը։ Հայերէնի ո ձայնը մեկ-նելու համար M. Bittner WZKM 13 (1899), էջ 296 խմոր բառը թրք. xa-mur ձևից փոխառեալ է համարում! կամ հայերէնից անցած թուրքերէնի։ Այս ենթադրութեան անհեթեթութիւնը ցոյց տուաւ R. Gauthiot, Բանասէր 1899, 325։ Առաջին անռամ Աճառ. Հայ. նորագիւտ բառեր մնաց. գրոց մէջ, էջ 9 անխում և խմեալ նորագիւտ բա-ռերը երևան հանելով՝ ենթադրեց որ խմոր բառի արմատն է խում, որ նոյն է խում, խմել «ըմպէլ» բառի հետ և հետևաբար խմոր գործ չունի ասոր. xə-րի ձևով։ Մառ. Христ. Boст. 2(1913), 132 հիմնուելով սրա վրայ՝ մեկնեց վե-ոի ձևով։ Մառ,Христ. Bocm. 2(1913), 148 վրաց. ցոմի «թթխմոր», ն. վրաց. «խմոր», սվան. մըխիմա «թթու», խվի-մըխմի «թթուիլ», խվիմխըմե «գինուց սթափիլ», լիմխըմե «խմորել, մա-կարդել», նամխըմի «թթխմոր» բառերի հետ՝ իբրև յաբեթական արմատէ։ Ղա-փանցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 91 վրաց. ցոմի «խմոր»։

ՓՈԽ (borrowing) Հայերէնից են փոխառեալ բոշաւե-րէն նմօր «խմոր» (Finck, Die Sprache der arm. Zigeuner ЗAН 1907, էջ 118), գնչ. k'omer (իմա՛ րամ. [hebrew word] xarra. ասոր. [syriac word] xamra «գինի», խպտ. amre «հացագործ»։ Սակայն այս xmr ար-մատն էլ կարող է պարզական երկձայն xm արմատից աճած լինել, ինչպէս և վերի xm՝ արմատը. սրանով բոլոր ձևերն էլ կմիանան իրար հետ)։


Խնձոր, ոյ

See full entry →

s. bot.

apple;
apple-tree.

Etymologies (2)

ՆՀԲ «որպէս թէ խնկածոր կամ խան-ձելի՝ նախանձելի, Ադամայ պտուղ կար-ծեցեալ»։ Թաղիադեան, Առաջն. մանկ, 12z «իւնռութեւն ծորող»։ Böttich. Rudi-menta 41, 109 և Lag. Urgesch. 821 արամ. xazzūr։ Հիւնք. արաբ. խընզիր «խոզ» անասունի անունից։ Patrubány SA 1, 194 հհիւս. hanga, գերմ. han-gen, գոթ. hāhan «կախել, կախուիլ» ձևերի հետ հնխ. kheng'ho-արմատից, իբրև kheng'ho-ro «կախեալ»։ Նոյն, ՀԱ 1908, 152 խինձ «գոգ, ծոց» բառի հետ՝ պտուղի կլորութեան համար այս-պէս կոչուած։ Մառ ИАН 1913, 318 և Яф. cборн. 2, 152 ձ և որ յոգնակերտ մասնեևներով, ինչպէս են և տանձ. ռա-լոր (արմատն է ուրեմն խն-)։ Ustir, Btrg. alarodisch. 51 հսլ. grusa, կու-բազի hinče ևն։

ՓՈԽ (borrowing) Կայ ասոր. [syriac word] xazzura, արամ. [hebrew word] xazzūr «խնձոր». սրանց նախաձևն t *xanzūrā, xanzūr. բնիկ ասորական չեն, որովհետև չեն գտնւում ուրիշ սեմական լե-զուների մէջ, ուստի փոխառեալ են հալերէ-նից։ Այսպէս են ընդունում Lag. Arm. Stud. § 993 և Հիւբշ. 305։-Կովկասեան լեզուներն էլ ունին մեր բառին մասամբ նմանող ձևեր. բայց որովհետև նմանութիւնը կատարեալ չէ, ուստի համարում ենք պատահական. այս-պէս՝ վար. խինչ, խինզ, կաբ. հինչէ, հինզէ, կայ. ինցէ, էնչ, ինչ, հինցի, ակու. էնչ, ինց, խիւր. ինց, անդ. ինցի, ուտ. էշ, կիւր. իչ, չեչէն. ազ ևն, բոլորն էլ «խնձոր» նշանակու-թեամբ։ Հմմտ. Patrubány SA 2, 32։-Տե՛ս և հազոր, հազորան բառը։


Խոհեմ, ի, աց, ից

See full entry →

adj.

cf. Խոհական.

Etymologies (1)

ՓՈԽ (borrowing) Patrubány SA 1, 5 հայերէնից փոխառեալ է դնում Բուդապեշտի հրեական ժարգօնով [hebrew word] xohem «խոհեմ, զգոյշ»։ Բայց այստեղ կան մի քանի սխալներ, [hebrew word] բառը չի՛ կարդացւում xohem, այլ xakam (կամ նոր արտասանութեամբ xo-kom), երկրորդ՝ xakām ժարգօն չէ, այլ հին եբրայեցերէն և պատկանում է ընդհանուր սեմական hkm արմատին (արաբ. [arabic word] hikm, արամ. [syriac word] xkm). և երրորդ՝ չի՛ նշանակում «խոհեմ, զգոյշ», այլ «ուսեաւ. գիտուն, իմաստուն, հանճարեղ»։ Այս բոլո-րից հետևում է՝ որ յիշեալ եբր. բառը ա-մենևին գործ չունի հայերէնի հետ։


Խոճկոր, աց

See full entry →

s.

sucking-pig, porker.

Etymologies (1)

Ալիշանի համարում է սխալմամբ tus-silago farfara L), մանրամասն տե՛ս Նորայր, ՀԱ 1921, 336 և 1923, 52։-Աճառ. ՀԱ 1909, 160 մեկնում է վերի ձևով խոճ+կոր, բայց ընդհակառակը կովկասեաններն է դնում փոխառեալ հալերէնից։


Լիկն, լկան

See full entry →

s.

wash-hand basin.

Etymologies (1)

, սեռ. լկան. անստոյգ ձևով բառ, որ սեռ. լկան ձևով մէկ անգամ գործածում է Ոսկ. ես. 264 «Տեսանե՞ս զի բոլորակ իմն է երկիր... մի՛ ըստ արտաքնոց փիլիսոփայից առասպելացն պատրիցիմք, որք գառագղի և կարկնի և սկտեղ և լկան և այլ ինչ այսպի-սեաց սովոր են նմանեցուցանել զերկիր»։ Թուի նշանակել «մանր դրամ, իբր մասն լումայի» և այս իմաստով իբր նորագիւտ բառ մէկ անգամ գտնում եմ գործածուած Վրք. հց. Ա. 706 «Հայրն Դանիէլ հիւանդա-ցաւ և պէտք եղեն նմա իրս ինչ լկան միոյ լումայից. և վասն զի ոչ ուստեք կայր զի գնեսցէ...» (այլ խմբ. Հարկ եղև նմա պէտւ ինչ և ոչ ունէր զի գնեսցե)։


Լովիաս

See full entry →

s. bot.

kidney-bean.

Etymologies (1)

= Արաբ. [arabic word] lubiya, պրս. lubiyā, lu-νiva «լոբի», որոնցից փոխառեալ են նաև ա-րևել. թրք. lobya, քրդ. lobia, lupék, լազ. lobya, վրաց. ლობიო լոբիո, թուշ. լոբիվ հոմանիշները։ Հայ բառը ծագում է արաբ. և պրս. ձևերից. սրանք էլ ծագում են արամ. [hebrew word] lubiyā = ասոր. [syriac word] lu-byā «լոբի» բառից. իսկ բոլորի մայրն է յն. λοβός «բլթակ (ականջի, լեարդի). 2. ընդե-ղէնների պատեանը, ինչ. լոբիի, բակլայի, սիսեռի ևն». նշանակութեան զարգացման համար հմմտ. հյ. պատին «ընդեղէնների պատեան», իսկ Ննխ. «կանաչ լոբի, սլիկ»։-Հիւբշ. 287։


Լոր, ոյ

See full entry →

s. ornith.

quail;
ձագ —, young -.

Etymologies (3)

(ի հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վկայու-թեան) «մի տեսակ թռչուն. տճկ. պրլտրրճին» Վեցօր. 89. Լաստ. որից լորամարգ կամ լո-րամարգի՝ նոյն նշ. ՍԳր. Եփր. ել. էջ 169 լորանոց «թռչունի վանդակ» Պտմ. աղէքս. էչ 168 (ՆՀԲ և ՋԲ ըստ յն. բնագրի ուղղում են այսպէս. իսկ ձեռագիրները վրիպակով գրում են լարանոց. ԱԲ ունի միայն վերջին ձևը)։

ինճիճեան, Հնախօս. Գ. 21 մեկնում է «ի լօռս կամ ի գիճին տեղիս բնակօղ», իսկ էջ 22 բնաձայն բառ։ ՆՀԲ լորամար-գի մեկնում է «լոր մարգաց»։ Picztet KZ 6, 192, Origines ind. 1, 496 պրս. laruh և գերմ. Lerche «արտոյտ» բառե-րի հետ, որ մերժում է Lag. Arm. St. § 934։ Վերի մեկնութիւնը տուաւ Lidén, Arm. Stud. 50, որ ընդունում է Boi-sacq 558։ Մառ. ЗВО 22, 45 վրաց. ծղ'երի, մինգ. ճղ'որի հոմանիշների հետ։ Պատահական նմանութիւն ունին պրս. [arabic word] larō̄n, [arabic word] lārōda, [arabic word] lārada, lārda, [arabic word] lārora «լորամար-գի», գերմ. Lerche, անգլ. lark, հոլլ. leuwerik, հշվէդ. laerikia, հբգ. lerahha «արտոյտ», որոնք ծագում են գերմ. *lè-wrahha նախաձևից (Kluke 303)։

ՓՈԽ (borrowing) Քրդ. [arabic word] lur «լորամարգի, caille, Llusti, Dict. Kurde, էջ 382). ուրիշ է թրք. [arabic word] lori «արևելեան հնդկական կարմիր Սութակ» (տե՛ս Gustav Meyer, Turkische Studien SWAW 1893, 128)։


*Լպուտ

See full entry →

s.

bowyer, cotton beater.

Etymologies (1)

ԳՒՌ (dialectal) Ալշ. Բլ. Մշ. Ոզմ. լբուդ «բուրդ կամ րամբակ գզող, գզրար. տճկ. հալաճ»։


Լափ, ից

See full entry →

cf. Լակ;
paste;
pap (for the babies);
hasty-pudding, hodgepodge.

Etymologies (1)

= Բնիկ հայ բառ՝ հնխ. laph-«լիզել» ար-մատից. հմմտ. յն. λαφύσσω «ագահաբար ուտել (անասունների, յատկապէս շան), գի-շատել, ուտել սպառել (կրակի)», ալբան. l'ap «լակել (շան և կատուի)», թերևս նաև ռուս. ուռ. lopati «լափել, գիշատել», lopa «որկրամոլ»։ Նոյն արմատի հնխ. lab ձևից ևն գալիս լտ. lambo, յն. λάπτω, հբգ. laffan, անգլ. lap, անգսք. lapian, իսլ. lepia, ֆրանս. laper «շան լակել», հբգ. leffil, զերմ. Lói-fel, հպրուս. lapinis «գդալ», բուլգար. lá-pam «լափել, կուլ տալ», սերբ. läptati «շան պապակիլ, հևալ», läbati «շան կամ կատուի պէս լակել», չեխ. lábati «խմել», s-յաւելու-ածով գերմ. schlampfen «խպշտել» ևն (Wal-de 409, Boisacq 561, Berneker 726, 690, C81, Kluge 309, Pokorny 2, 383)։-Հիւբշ. 45լ,


Լեառն, լերին, լերանց

See full entry →

s.

mountain;
— տեառն, — սուրբ, heaven, paradise;
լիրինք յաւիտենից, յաւիտենական or մշտնջենաւոր, the angels, the prophets, the apostles;
արտեւան, գագաթն, կատար լերանց, the summit, the ridge of the mountain;
կապան, կիրճ լերանց, strait, defile, pass;
գօտի, շղթայ, պար լերանց, chain, ridges of mountains;
հրաբուղխ լեառն, volcano, a burning mountain;
սառնատափ լերինք, glaciers;
լուղական լերինք, iceberg;
մոլորակային, լուսնային լերինք, the planetary, the lunar mountains;
զլեառն լեռնայն գնալ, to go from mountain to mountain, or by mountain paths;
լեառն Սինա, Մասիս, mount Sinai, Ararat;
իբրեւ զլերինս ելանէին բարձրանային փրփրադէզ ալիքն, the foaming waves ran mountains high;
եւ լեառն մուկն ծնաւ, the mountain brought forth a mouse.

Etymologies (2)

, ն հլ. (լերին, -ռնէ, -րամբ, -րինք, -րանց. յետնաբար՝ յգ. լեռունս Անկ. գիրք հին կտ. 301) «լեռ, սար» ՍԳր. ածանցման մէջ երևան է գալիս սովորաբար սղեալ լեռն-ձևով. ինչ. լեռնաբերձ Եզն. լեռնական ՍԳր. Ագաթ. լեռնակեաց Կորիւն. լեռնակողմն ՍԳր. լեռնաձև Եզն. Ագաթ. լեռնային ՍԳր. լեռնասէր Վեցօր. լեռնոտն Յուդթ. զ. 9, է. 9 լեռնանալ «ամառանոցի համար լեռը բարձ-րանալ» (այս նշանակութիւնը չունի ԱԲ) Զքր. սարկ. Բ. 129. բայց ունինք նաև առանց սըղ-ման՝ լեառնական Բուզ. լեառնանալ Ա-գաթ. -սեռ. լերին ձևից է լերինաթինդ Նար. տաղ. իսկ լերանց ձևից՝ լերանցամէջ Վեց-օր.-նոր բառեր են լեռնաշղթայ, լեռնոտ ևն։

ման», յն. ϰλιτύς «բլուր», իռլ. sliab «սար», լիթ. szlaītas «լեռան լանջ, դար» ևն ձևերի հետ. հայր դնում է հնխ։ k'leivar-ձևից՝ ն յաւելուածով (հմմտ. Bartholomae, Stud. II 27 ծան)։ Մառ. Արաքս 1890 Ա. 111 մերժելով այս՝ հյ. վեր և գեր-ձևերի հետ միասին կցում է զնդ. gairi բառին։ Հիւբշ. 451 անապա-հով է համարում Bugge-ի մեկնութիւնը։ Հիւնք. լեառն ուղղականը տեառն բա-ռից, իսկ լերին և միւս հոլովները՝ լինիմ բայի հրամայականից։ Յ. Գ. Մ. Պատմ գրակ. 15 եբր. հար «տար» ռառե հետ։ Fneйe, Cбор. мат. Kавк. 31, 5 յն. λέπος «ժայռ» բառի հետ. վերջաւորութեւ-նը համարում է մասնիկ, ինչ. ամ-առն. ձմ-եռն։ Scheftelowitz BВ 28 292 և 29 59 գոթ. hleira«վրան»=հբգ. leitara։ Walde 170 և Boisacq 471 դնում են Bugge-ի մեկնութիւնը, Walde 171 նաև վերջինը։ Պատահական նմանութիւն ու-նին խունսագ. mer, աւար. ջար. անցուգ. mēr, սամոյ. mari, մոկշա mar «սար»։


Թիլ, թլոյ, թլեր

See full entry →

s.

amulet, talisman.

Etymologies (1)

, ի-ա հլ. «բլուր, հողաբլուր». յետին ժամանակի բառ, որ մի քանի անգամ ունին Միխ. ասոր, Սամ. անեց. և Մխ. այրիվ. այս-պէս. «Սա (Շամիրամ) արար զհողակոյտ բլուրսդ, զոր կոչեն թիլս» (Միխ. ասոր. տպ. Երուսաղէմ, էջ 35). «Շամիրամ շինեաց թլեր բլուր ի հողոյ կուտեալ ամրոց. բայց մեք զտաք պատճառ թլացացդ...» (պատմում է թէ Ասռուծու հրամանով մեհեանները կործա-նուեցան, կուռքերը գետնի տակ անցան և նրանց վրայ բլուրներ ձևացան). մինչև ցայսօր դևք կախարդք առ թլովդ գործելով զարուեստս իւրեանց։ (Այսպէս ըստ ՆՀԲ-ի օրինակի. Երուսաղէմի տիպը՝ էջ 35 չատ տարբեր է և ունի թիլս, թլացդ, թլօքդ ձևերը, փոխանակ ռամկական թլեր, թլացացդ։ առ թլովդ հոլովների). «Շամիրամ կին Նինոսի շինեաց թլեր, բլուր ի հողոյ կուտեալ ամրոց. բայց այլք վասն թլերոյդ ասեն թէ... զէա-խարդութիւնսն առ թլօքն առնեն» Սաւ անեց. 16.-«Շինեաց Շամիրամ... և արար հողաբլուրս ի վերայ նոցա, զոր թիլս անուա-նեն» Մխ. այրիվ. 46։


Թշնամի, մւոյ, մեաց

See full entry →

s.

enemy, foe, adversary, opponent, antagonist;
աներեւոյթ or հասարակաց —, the devil, the invisible enemy of mankind, demon;
— լինել, cf. Թշնամանամ;
լինել ումեք ի — յաւիտենից, to be one's eternal enemy;
—ս յարուցանել, to raise up enemies;
—ք առն ընտանիք իւր, a man's foes shall be they of his own household;
cf. Ընտանի.

Etymologies (1)

= Պհւ. [arabic word] dušman, dušmen (Sale-mann. Man. Stud. ЗAH 8, 67), պազենդ. dušman, պրս. [arabic word] dušman «թշնամի». [arabic word] dušmani «թշնամութիւն», զնդ. dusmainyu-«թշնամի», dušmanah-«չարա-խոհ, չարախորհուրդ»։ Այս բառերը ծագում են duš «վատ» և mainyu, manaնh «հոգի, միտք» բառերից, և նշանակում են բուն «չա-րամիտ, չարահոգի»։ Պրս. բառը տարածուած է ամբողջ Արևելքում. այսպէս՝ օսմ. düsmen. disman. լազ. düšmeni, dusmani, ն. ասոր. dižmin, գնչ. dušman, ավար, չերեմիս. tuš-man, ուտ. dušman, չուվաշ. ալթալ. tuš, man, խըրղըզ. tuspan, մորդվին. dušman (այս վերջինը ստացել է «վիշապ, կախարդ» նշանակութիւնները), ռուման. dusman, բուլգ. սերբ. dusman (Berneker, էջ 239,, բոլորն էլ «թշնամի»։ Vambéry, Etym. Wört. էջ 189 չուվաշ. ալթայ. և խրղըզ. ձևերը հանում է բնիկ թուրք արմատից, ինչ որ յայտ-նի սխալ է։ Հայերէն բառը նախապէս եղել է դշման, ուր դ՝ ազդուելով յաջորդ շ-ից, դար-ձել է *թշման. և այս բառն էլ (ըստ Meillet, Bevue critique 1896, էջ 423) ազդուելով վե-րի թշնամ, թշնամանել բառից, դարձել է *թշնամ և ի մասնիկով՝ թշնամի։-Հիւբշ. էջ 154, 512։


Թո՜ղ

See full entry →

adv. pron.

leave off ! come on ! save, excepting, besides that;
— անդր, set aside, leave out, pass over, nonsense! go! get away, or out! fy! pooh! — թէ, so much the more, more than, rather than;
— զայն, — զի, not only;
— լիք լինել, to be abandoned, outcast.

Etymologies (2)

. արմատ «ձգել, ներել» նշանակու-թեամբ, որ առանձին գործածւում է իբրև թո-ղում բայի հրամայականը և կամ իբր մակ-բայ կամ նախադրութիւն, որից թո՛ղ թէ, թո՛ղ անդր ՍԳր. Եզն. թողուլ ՍԳր. Ագաթ. թողա-նալ Կոչ. 16. 17. անթող «աններելի» Պիոն, 387. թողացուցանել ՍԳր. թողութիւն ՍԳր. թողարան «ձիարձակարան» Փիլ. լին. թող լիք լինել Եփր. մն. բարձ և թող առնել Կա-նոն. բարձի թողի առնել Շնորհ. հարութող Եփր. ղևտ. էջ 223. կնաթող Կանոն. Մխ. դտ. կարգաթող Մարթին. ղժուարաթող Կլիմաք. ևն։ Այս արմատի երկրորդ ձևն է թոյլ, ո, ի հլ. «լոյծ, թոյլ մեղկ, ծոյլ» Իմ. բ. 3. որից թոյլ առնել «թողնել, թոյլ տալ» ՍԳր. թոյլ տալ, թոյլ լինել ՍԳր. թոյլանդամ Ոսկ. յհ. ա. 2. թոյլատարազ Եփր. աւետ. թոյլտուու-թիւն Վանակ. յոբ. (սրանց մէջ սղում տեղի ունեցած չէ). թուլագոյն Ագաթ. Ոսկ. թուլա-մորթ Եւս. քր. թուլանալ ՍԳր. թուլատարր Վեցօր. 140. թուլացուցանել ՍԳր. Եզն. թուլա-կազմ, թոյլատրել, թոյլատրութիւն, անթոյլա-տրելի (նոր բառեր են) ևն։ Այս երկու ձևերի մայրն է թոյղ, որ յետոյ յղ յաջորդական ձայների դժուար արտասանութեան պատճա-ռաւ պարզուելով՝ տւաւ թող և թոյլ. հմմտ. նշող և նշոյլ, այլ և այղ. (այս մասին տե՛ս Աճառ. Բազմ. 1897, 170)։ Թոյղ ձևը գործա-ծական է մի խումբ հին ձեռագրերի մէջ. հմմտ. թոյղ ետ՝ կրկնագիր Ագաթ. հրտր. Յուշարձան, էջ 74ա (ՀԱ 1913, 13). որից թուղացուցանել Փիլ. 1892, էջ 183։

Brosset, JAs. 1834, 369-406 սանս. tyas, վրաց. տեվ, տիա։ Müller SWAM 42, 329 զնդ. tərə, պհլ. vitartan, պրս. guδastan, իսկ 48, 425, միայն զնդ. tərə. Պատկ. Изслед. 14. լծ. հյ. ծոյլ։ Հիւնք. դոյլ բառից։ Meillet MSL 8, 163 սանս. tari «անց կենալ» բառի հետ։ Այս մեկնութիւնը ինքը MSL 9, 154 մերժե-լով՝ առաջարկում է թոյլ ձևի դէմ լեհ. tulic՝ «հանգստացնել, խաղաղել», սերբ. tuliti «մարել», սանս. tūsnfm «լուռ», հպրուս. tusnan «լուռ», հսլ. tunje «ի զուր, ձրի», սանս. tuchyás, հսլ. tusti, իսկ թողուլ ձևի դէմ հսլ. utoliti «խա-ղաղել, հանգստացնել», լիթ. tilti «լուռ լինել», հիռլ. tuilim «ննջեմ»։ Հիւբշ. մինչև անգամ չէ յիշած այս մեկնութիւ-նը։ Patrubány SA 1, 195 յն. δολός «խորամանկութիւն», լտ. dolus «նպա-տակ», անգսք. tal «խաբեբայութիւն», գերմ. Zahl «թիւ», Ziel «նպատակ» ևն. իսկ SA 2, 285 յն. τλὴναι, գոթ. ϑu-lan սռ. tuli. tolle, tolerāre, հսլ. toliti «մեղմանալ» ևն։ Pedersen, Հայ. դր. լեզ. 36 վերջինիս պէս։ Scheftelovitz BВ 29. 22 սանս. tulayati «բարձրաց-նել», լտ. tollo «բարձրացնել», հիռլ. tol «կամք», գոթ. ϑulan «համբերել», յն. έτλη «տանիլ, համբերել» ևն։ Բադ-րուպանեան ՀԱ 1907, 16 կարծում է որ tol արմատի վրայ աւելացած է նաև p՝ որ epi բառի համառօտութիւնն է. որով մևո արմատր լինում է p-tol։ Karst Յուշարձ. 419 թթր. tul, dul «մինակ, մերկ, լքուած, այրի կին»։ Պատահական նմանութիւն ունի վրաց. მოთულემა մոթուլեմա «дремать, նիրհել, թմրիլ. անհոգ լինել»։


Թոնիր, նրի, նրոյ

See full entry →

s.

eastern stove and oven, (tandoor).

Etymologies (1)

= Փոխառեալ բառ, որ գտնւում է նաև ամ-բողջ Արևելքում, որտեղից էլ անցել է Եւրո-պա։ Բոլորի մայրն է սեմականը, ուր գտնում ենք՝ ասուր. tinuru, ասոր. ❇ tanura, արամ. tannūrū, եբր. [hebrew word] tannūr, ա-րաբ. [arabic word] tannūr, յգ. [arabic word] tananir, ս. ասոր. t'änūirá հոմանիշները։ Սեմականնե-րից բառը անցել է իրանեաններին. այսպէս՝ զնդ. tanūra, սոգդ. tanúr, պհլ. tanur, պրս- [arabic word] tanūr։ Պարսկականից են փոխառեալ աֆղան. tanārah, բուխար. tanur, քրդ. ie-nūr, tendur, վրաց. თორნე թորնե, ուտ. թարնա, արևել. թրք. [arabic word] tanūr կամ [arabic word] tandur, չաղաթայ. [arabic word] tandir, օսմ. tandər. իսկ արաբերէնի միջոցով ֆրանս. athanor «քիմիական հնոց», tandour «թոնիր», սպան. atanor «փողրակ»։ Յայտնի չէ թէ հայերէնը ո՛ր լեզուից է փոխառեալ. որովհետև վերի ձևերից ո՛չ մէկին համապատասխան չէ՛ ճըշ-տիւ. Հիւբշման դնում է իրանեանից փոխա-հեալ, թէև առանց ապացոյցի։-Հիւբշ. 155։


Թոշակ, աց

See full entry →

s.

provision;
viaticum;
pay, wages, hire, salary, stipend;
pension;
— եկեզեցական, benefice;
ուսանել —աւ, to be in a boarding-school;
— յետին, վերջին, viaticum;
տալ, պաշտել ումեք զյետին —, to administer the viaticum.

Etymologies (1)

, ի-ա հլ. «ճամբի պաշար, պա-րէն» Յուդթ. բ. 9. Տոբ. ե. 22. «ռոճիկ, ամ-սաևան» ՍԳր. «կերակուր» Պղատ. փոխաբե-րաբար՝ թոշակ յետին կամ թոշակ վերջին «հիւանդին տալու հաղորդութիւն» Ղևոնդ. Յհ. կթ. որից թոշակել Եփր. դտ. 338 և թգ. 381 թոշակատար Փարպ. թոշակակեր Նոնն. ևն գրուած է նաև թօշակ, թորշակ ձևերով.-նոր բառեր են՝ թոշակաւոր, թոշակադրամ, թոշա-կարկղ, թոշակառու, թոշակատու ևն։


Թութ, թթոյ

See full entry →

s.

mulberry;
սպիտակ կամ սեաւ —, white or black -;
թթոյ օշարակ, a drink made from mulberies;
ծառ թթոյ, cf. ԹԹենի;
—ք, piles, hemorrhoides.

Etymologies (1)

= Փոխառեալ բառ, որ գտնւում է նաև բազմաթիւ լեզուների մէջ. բոլորի մայրն է ասոր. արամ. [hebrew word] tutā̄, որից փոխա-ռեալ են ն. ասոր. t'uit'ə, արաբ. [arabic word] tut կամ [arabic word] tūt, պհլ. tūt, պրս. [arabic word] tut, [arabic word] tuq ) tūδ, ուտ. թութ. -հայերէնը կարող է գալ թէ՛ ուղղակի արամերէնից և թէ պարսկերէնի մի-ջոցով. վերջինը աւելի հաւանական է։-Պարս-կերէնից են փոխառեալ նաև արևել. թրք [arabic word] tut, թրք. [arabic word] tut, [arabic word] tut, [arabic word] dut, թուշ. թութ, վրաց. თუთა թութա, օսս. թութա, չեչէն. dət, ինգուշ. dət, կումիկ. և լեզգ. թութ, եաքութ. tīt, հինդուստ. tut, tuta, գնչ. dut, tu, բոհեմ. dut, քրդ. tu, բոշա յութ (Հնութիւնք Ակնայ, էջ 62),-իսկ թուր-քերէնի միջոցով են ռուս. тутъ, սերբ. բուլ-գար. dud (Berneker 233). նյն. τοῦτια, լազ. մդութի, բոլորն էլ «թութ» նշանակու-թեամբ։-Հիւբշ. 155։