provision;
viaticum;
pay, wages, hire, salary, stipend;
pension;
— եկեզեցական, benefice;
ուսանել —աւ, to be in a boarding-school;
— յետին, վերջին, viaticum;
տալ, պաշտել ումեք զյետին —, to administer the viaticum.
ԹՈՇԱԿ գրի եւ ԹՕՇԱԿ. պ. թուշէ, թուսէ՛ի ռահ. ἑφόδιον, ἑπισιτισμός commeatus, cibaria Պաշար. պարէն ճանապարհի. կերակուր ի պէտս ուղւոյ. խումանիա.
Տայր ամենայնի նոցա թոշակ ի ճանապարհ. (Յուդթ. ՟Բ. 9։)
Պատրաստեաց մանուկն զթոշակ ճանապարհին. (Տոբ. ՟Ե. 22։)
Թոշակ մարդկային մարմնական կենաց, եւ այլն. (Նար.։)
Կամ Ո՛ր եւ է եփեալ կերակուր. եփոյ. ὅψον cibus. Հց. Որո՞ց են յաղագս թոշակի կազմութեանցն շարագրութիւնքն եւ օրինականքն։ պխ. խոհակերացն. (Պղատ. մինովս.։)
Նմանութեամբ՝ Հոգեւոր պէտք եւ պարէնք.
Ոչ ունիս թոշակ երկայն ճանապարհին (երկնից). (Մաշկ.։)
Ոչ կազմեցի թոշակ փրկութեան վարուց մաքրութեան։ Թոշակաւն շնորհաց կամ ապաշաւանաց. (Նար.։)
(Աղօթքն՝ եւ փառք ի բարձունսն են) ննջեցելոց թոշակ կենաց։ Թոշակ ելից մերոց յերկինս. (Ի գիրս խոսր.։)
ԹՈՇԱԿ. ὁψώνιον opsonium, stipendium Ռոճիկ զօրաց, կամ վարձ, եթէ՛ ի բանակի, եւ եթէ ի քաղաքի, տուեալ ի սահմանեալ ժամանակի. ... (եւ գաթըգ, ուտելի ինչ ընդ հացի)
Շա՛տ լիցին ձեզ թոշակքն ձեր։ Ո՞ ոք զինուորիցի իւրովք թոշակօք. (Ղկ. ՟Գ. 4։ ՟Ա. Կոր. ՟Թ. 7։)
Կուտեաց նա համբարս եւ թոշակս զօրականին. (՟Ա. Մակ. ՟Ժ՟Դ. 32։)
Զամենեցուն զկարգեալ թոշակն նուազեցուցանէին։ Զկարգեալ ռոճիկ նոցա յարքունուստ ամ յամէ թոշակ առնէին, եւ տային տանել նոցա. (Եղիշ. ՟Բ. ՟Ը։)
Նովին նմանութեամբ ասի.
Թոշակն մեղաց՝ մահ է. (Հռ. ՟Զ. 23.) այսինքն վարձ, պտուղ։
Առեալ զգինսն՝ մտանէր ի դպրոց՝ ուսանել թոշակաւն. այսինքն իւրովք ծախիւք. (Ճ. ՟Բ.։)
ԹՈՇԱԿ ՅԵՏԻՆ կամ ՎԵՐՋԻՆ. viaticum Սուրբ հաղորդութիւն տալի մերձ եղելոց ի մահ՝ որպէս կենսառիթ պաշար չուոյ ի յերկինս.
Հաղորդէին մարմնոյ եւ արեանն տեառն՝ իբրեւ յետին թոշակ զայն համարեալ անձանց. (Ղեւոնդ.։)
Զփրկութենագործ մարմին եւ զարիւն տեառն՝ թոշակ յետին առ ի նմանէն իւր ընկալեալ։ Զխորհուրդն փրկական մարդկան բաշխէր առ հասարակ՝ ըստ սակի յետին թոշակի. (Յհ. կթ.։)
Յելս անձին զյետին թոշակն առցեն։ Ի յետին թոշակէն մի՛ զրկեսցին. (Կանոն.։)
Այնպիսւոյն վասն ողորմութեանն Աստուծոյ տացի թոշակն վերջին. (Շ. ընդհ.։)
Միայն զհաւատ շնորհաց քոյին, եւ ըզթոշակ կենաց վերջին. (Յս. որդի.։)