s.

garlic.

s.

σκόροδον allium. գրի եւ որպէս ռմկ. ՍԽՏՈՐ ( առ Գաղիանոսի . որպէս եւ ի յն. ասի սքօ՛րօտօն). Արմատ բուսոյ բեժանեալ ի պճեղս կամ ի պտղունս հանգոյն ծայրից մատանց՝ կծու ամենայնիւ, համեմիչ կերակրոց.

Յիշեցաք զսոխ եւ զսխտոր. (Թուոց. ՟Ժ՟Ա. 5։)

Որպէս խստորով ցանկան զիմանալին իւրեանց մարդ սնուցանել. (Լմբ. ատ.։)

Շարաւահոտ սոխովն եւ սխտորիւ. (Մծբ. ՟Ժ՟Գ։)

Զխստոր գալիանոս թիւրակէ կոչէր շինականաց. (Մխ. առակ.։)

• , ի հլ. (յետնաբար ռ հլ.) «սրխ-տոր» Թուոց ժա. 5, Մծբ. 240 (ուշ ժամա-նակ՝ ռամկաձև սխտոր Վստկ. Գաղիան), որից խստորապրաս «մի տեսակ բոյս. լտ. scordoprasum» Ամիրտ. խստորակ (գրուած նաև խստորուկ, խոստորուկ) «մի տեսակ քոս» Գաղիան. «այս հիւանդութեան դեղ հա-մարուած մի տեսակ բոյս. լտ. dioscorea bulbifera» Գաղիան։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. skodoro-ձևից, որ պահում են նաև յն. σϰόροδον, σϰόιδον և ալբան. huδεre, hurδε, երկուսն էլ «սխտոր» նշանակութեամբ (Boisacq 878)։ Տե՛ս և Pokorny 2, 587, որ յոյն և ալբան ձևերը դնում է հնխ. sk'er-«կղկղանք» արմատից d աճականով։-Երևում է որ սրանց հեա կապ չունին պրս. ❇ sir, քրդ. sir, ssīr, sīrik, բոհեմ. ցիրի հոմանիշները։ Հլ. խս շրջուած է սխ ձևից, ինչպէս որ նոյն խս ձևն էլ յետոյ դարձել է սխ։-Աճ.

• ՆՀԲ թուի միացնել յն. բառին։ Հիւն» դնում է յունարէնից փոխառեալ։ Վերի ձևով մեկնեց Աճառ. ՀԱ 1908, 123։

• ԳՒՌ.-Գոր. Ղրբ. խստօր, սխտօր, Ասլ. խսդէօ՝ր, սխդէօ՝ր, Ալշ. Մշ. Ջղ. Սլմ. Վն. սխտոր, Ախց. Երև. Կր. Շմ. սխտօր, Ննխ. սխտօր, սուխտօր, Խրբ. Պլ. Ռ. սխդօր, Սչ. սխ'դօր, Տիգ. սխթուր, Մկ. սղտուր, Ոզմ. սղտօւր, Հմշ. Սեբ. սխդէօր, Մրղ. սուխտիր, Զթ. սէօխդիւյ, սէօխդիւր, Ագլ. Տփ. սխտուր։ Նոր բառեր են սխտորաթեր, սխտորահոտ, սխտորաման, սխտորել, սխտորթակի, սըխ-տորգուշ, սխտորճեզ, սխտորջուր, սխտորուկ, սխտործեծ։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Խստորուկ

Voir tout