Definitions containing the research օրինակ : 1537 Results

Կամն, մին, մունք

See full entry →

s.

flail, roller to thrash corn or beat out grain.

Etymologies (1)

. ն հլ. (-մին, -մունք, -մանց) «ցո-րեն կալսելու սայլ, ճառճառ» Ոսկ. մ. բ. 27. Գէ. ես. որ և կամ, ի-ա հլ. Բուզ. դ. 24՝ սեռ. կամացն ձևով. (Վարդանեան ՀԱ 1921, 410 ուղղում է կամանց, որով ջնջւում է կամ ձևը և Բուզանդի օրինակն էլ անցնում է կամն ձևին), որից կամնասայլ ՍԳր. Ոսկ. մ. ա. 11։


Կունդ

See full entry →

adj.

bald, hairless.

Etymologies (1)

խորենացու իտալական թարգմանիչը (Վենետ. 1850, էջ 84) մեկնում է պրս. kund «քաջ»։ Նոյնը նաև Լանգլուա։ Միաբան, Խոր. պատմ. ուսումն. էջ 4-7 մերժելով այս՝ բնադիրը համա-րում է կատար (իբր «գլուխ, գլխաւոր»), որ յետոյ ընդօրինակողները սրբագրել են կունդ «ճաղատ», իբր անարգական ածական Արամազդին։ Ուղիղ մեկնու-թիւնը վերի ձևով տուաւ Նումէն (Մառ), Արաքս Գ (գիրք Բ), էջ 59-62։ Պրս. kund ձևով ունի նաև Թիրեաքեան, Կարնամակ ծան. 63։ Սիօն վրդ., Հովխ 1907. 567-9 մեկնում է «գնտլիկ՝ կլո-րիկ մարմնով»։ Աւդալբէգեան ՀԱ 1926, 391-6 գւռ. կունդ, կոնդ «հաստ, մեծ, ծայր, կատար, գլուխ» բառով։


Կուպպայ

See full entry →

s.

carter's smock, gabardine.

Etymologies (1)

«կապայ, պարեգօտ, վերար կու» Վրք. հց. Բ. 411. սր և կուբայ «վերար-կու» Միխ. աս. էջ 379։ Ուրիշ օրինակ չկայ։


Կոփ

See full entry →

cf. Կուռ.

Etymologies (1)

ՆՀԲ յն. πὸπτω «կոփել, ծեծել»։ Ազ-գասէր Կալկաթայի, 1847, էջ 415 մեր կոփ բառից է դնում անգլ. copy «ընդ-օրինակութիւն»։ Böttich. Arica 20, 52 յն. ϰόπτειν, պրս. kuftan «ծեծել, ման-րել»։ Lag. Urgesch. 447 հսլ. kopiti ձևի հետ՝ kup արմատի տակ։ Müiller ՏWAW 42, 252 և 44, 232 պրս. [arabic word] köftan «ծեծել»։ Lag. Arm. Stud. § 1190 չի ընդունում այս վերջինը, որով-հետև բուն արմատն է kōb, ներկայ՝ kobam։ Տէրվիշ. Մասիս 1881 մայիս 8 պրս. koftan։ Bugge KZ 32, 50 յն. ϰολάπτειν «կտրտել, կտցահարել, փո-րագրել»։ Հիւնք. նոյն ընդ ՆՀԲ։ Schef-telowitz BВ 28, 303 հսլ. konati լիթ. kapóti, լեթթ. kapāt «փորել», պրս. kāfed, kāvad «փորում է»։ Karst Յու-շարձան 430 թթր. oq, ov, yuf «շփել, տրորել»։ Մառ. Teксть VII էջ 77 վրաց. կափս «կտրել, հանել», որի հետ նոյն են նաև վրաց. կափա, կափվա «ծառ՝ փայտ կտրել, ջարդել», կեփա «ջարդել, կտրել»։


Կիծ

See full entry →

s.

burn, ustion;
smart;
crumb, bit, piece.

Etymologies (1)

ԳՒՌ (dialectal) ԴԻՌ.-1. Ջղ. Սլմ. Վն կծել, Գոր. Երև. Ղրբ. Մրղ. կծէլ, Ագլ. Մկ. Շմ. Ոզմ. Տփ. կծիլ, Մշ. կձել, Ասլ. գձէ՝լ.-2. Ախց. Երև. Կր. Մկ Ջղ. Սլմ. Վն. Տփ. կծու, Մրղ. Շմ. կուծու (Շմ. նաև «սոխ» նշանակութեամբ), Ոզմ. կծու, Մշ. կձու, Գոր. Ղրբ. կծօ, Խրբ. Հմշ Պլ. Սեբ. Սչ. գձու, Ննխ. Ռ. գուձու, Զթ. գօ-ձու, Հճ. գmձու, Տիդ. գըձձու, Սվեդ. գըձձა Ասլ. գձիւ։ 3. Ախց. կճէլ, Պլ. Ռ. Սեբ. գջէլ, Զթ. գըջիլ, Հմշ. գրջուշ։-(Ննխ. գջէլ նշ. «այրել». ինչ. Յուրտը երեսս կկճէ)։-Կին արմատն ունին «խայթոց» նշանակութեամբ Ախց. կիճ. Մշ. կիջ, Սեբ. գիջ ևն. Խրբ. կիւ (օրինակ՝ օձի կիժ, կարիճի կիժ), իսկ Մշկ. գիձ (<կիծ) ձևով. հմմտ. նաև մնկ. կծ «ա-տամ, կծել»։-Կծմթել բայը գաւառականնե-րում ստացել է հետևեալ ձևերը.-կծմթել կսմթել, կսմթտել, կսմտել, կզմթել, ծքմթել.-կնմթել, կճմտել, կմճթել, կմշտել, կճմռթել կմշտել, ճմկթել, ճմթել, ճմտել, կճմել, *մըճ. դել > մժդել, կփչրտել, -խճմել, խճմռթել։ Նոր բառեր են կծան, կծովի, կծոտել, կծպը-ծալ, կծպծան, կծւուկ, կծուիլ, կծուահոտ, կծուկ, կծկծօն ևն։


Կնճակ

See full entry →

s.

the extremities of a yoke (for oxen).

Etymologies (1)

«ուծկ երկու ծայրերը» Շնորհ առկ. 62 («Լծած վեց եզն յերկու կնճակ»). ւծառոյն հաստ ճիւղն որ ի բունէն ելանէ» Վստկ. 174 (Զընկուզի կամ զկաղնի թորխն կամ զչոր կնճակն ջրեա, նա մենակ սունկ հանէ). ուրիշ օրինակ չկայ։ (Չունի ՆՀԲ)։


Հիւթ, ոց

See full entry →

s.

humour;
moisture;
succulency;
— պտղոց, juice;
syrup;
— բուսոց, sap;
— մսոյ, gravy;
— փորոտեաց, intestinal juices;
— ստամոքային, gastric juice;
ապակային —, vitreous humour.

Etymologies (1)

ԳՒՌ (dialectal) Ալշ. Մշ. հութ. ասում են օրինակ՝ «Յորենը, խաղողը փուճ է, հիւթ չկայ մէջը Յորենը հասեր է, հիւթ ընկեր մէջ»։


Հիւսն, սանց

See full entry →

s.

carpenter, joiner.

Etymologies (1)

= Թուի թէ նոյն է հիւսել արմատի հետ. նշանակութեան զարգացման համար հմմտ. լտ. texo «հիւսել. 2. հիւսնել», լն. τεϰτων «հիւսն»։ Ուրիշ նման օրինակների վրայ տե՛ս Walde, էջ 778։


Ճաշակ, աց

See full entry →

s.

taste, flavour, savour;
foretaste, prelibation, proof, gustation;
drinking-vessel, cup, mug, glass, tumbler;
measure of gallons;
դուզնաքեայ —, weak or slight effort;
առնուլ զ—, to try, to taste, to relish;
առնուլ զ— քաջասրտութեան նորա, to prove his courage;
—աւ զծով չափել, to empty the sea with a tea-spoon.

Etymologies (2)

, ի-ա հլ. (յետնաբար նաև ռ հլ.) «համտես, համի փորձ, համ, լայնաբար՝ որևիցէ փորձ, օրինակ» ՍԳր. Կոչ. Մծբ. «կում, մէկ անգամ ըմպելը» Պտրգ. 380, 565, 572, 711 (Եւ զբաժակն ըմպէ երիս ճա-շակս. Առնու ի բաժակէ արեանն ճաշակ մի. Առնու և ի բաժակէն ճաշակ մի. Տացէ նմա և ի բաժակէն ճաշակ մի). «գաւաթ. բաժակ, հեղանիւթերի մի չափ» ՍԳր. «կոնքաձև կամ բաժակաձև բազմակալ ճրագի» Զաք. Բ. 14, որից ճաշակել ՍԳր. Մծբ. Ոսկ. յհ. բ. 17. ճաշակակից Սիրաք թ. 22. ճաշակելի Ոսկ, տիտ. ճաշակելիք Երեմ. դ. 19. Եբր. ե. 14, անճաշակ Ագաթ. դառնաճաշակ Շար. գե-ղեցկաճաշակ Տօնակ. նորաճաշակ Իմ. ժզ. 2 դժուարաճաշակ Ճառընտ. դիւրաճաշակ Մխ. առակ. եզնաճաշակ Նոնն. կենաճաշակ Պիտ. հոգեճաշակ Նար. առաք. հրաճաշակ Նար. Շար. ճաշակաւոր (նոր բառ) ևն։

= Պհլ. *čašak ձևից, որ ունէր նոյն կըր-կին նշանակութիւնները. հմմտ. պրս. [arabic word] čāšnī «ճաշակ, համտես, փորձ, օրինակ», čāš̌na kardan «համը նայիլ, ճաշակել», ča-šidan «ճաշակել», uašgar կամ čāšnigēr «համտեսոր»։ Իրանեանից փոխառեալ են նաև սանս. [other alphabet] cášaka-«ըմպանակ բաժակ. մի տեսակ խմիչք», վրաց. ჭამნიჯი ճաշնիկի «ըմպելիքի փորձ՝ մի քիչ խմելով, համտես», მეჭამნიკე մեճաշնիկե «մա-տըռուակ», ჭამნიჯება ճաշնիկեբա «դիւր գալ», քրդ. češni «օրինակ, նմոյշ», թրք. rešni «համ, համտես», češniji «համտե-սռռ». հսլ. čaša, չեխ. čiešé. čiše, ռուս. чa-шa, цaшкa. ուկր. cása, սերբ. casa, բուլ-գար. čáša, լեհ. czasza, որից էլ հպրուս. kiosi «գաւաթ» (Berneker 137)։ Արմատի համառ հմմտ. սանս. čāš «ուտել, խմել» և ճաշ բառի տակ յիշուած ձևերը։-Հիւբշ. 187։


Ճարտար, աց

See full entry →

adj. fig. s.

dexterous, handy, industrious, ingenious, skilful, adroit, able, clever, expert;
artful, cunning, sharp, sly, shrewd, crafty;
artisan, mechanic, artificer, master;
ad. well, wisely, thoroughly, to the bottom;
— ի քանդակագործութիւն, excelling in sculpture;
— ի կեղծաւորել, adroit at dissembling, crafty;
— գիտել, to know perfectly, thoroughly.

Etymologies (1)

. ի-ա հլ. «վարպետ, արուեստա-գէտ. 2. քերթող, իմաստասէր. Յ. լաւ, հմտօ-րէն» ՍԳր. Ագաթ. Եւս. պտմ. Ոսկ. ես. որից ճարտարարան ՍԳր. Եւս. քր. Կոչ. ճարտա-րասան Ոսկ. մտթ. Փիլ. (որից համառօտուած է ճարտասան Փիլ. Պիտ. Խոր. հմմտ. Նո-րայր, Հայկ. բառաք. էջ 64, Վարդանեան ՀԱ 1911, 690 և Բառաք. դիտ. Բ. 65), ճարտա-րագոյն Ոսկ. մ. գ. 4. ճարտարագործ Բուզ. ճարտարադէտ Մծբ. ճարտարախօս Գծ. իդ. 1. Սեբեր. Կորիւն. Եւս. քր. Ոսկ. եբր. ճար-տարակ կամ ճարտարիկ Ոսկ. փիլ. 430 ճարտարել ՍԳր. Ոսկ. Սեբեր. ճարտարանք Եւս. քր. ճարտարապետ ՍԳր. Ոսկ. Կոչ. Եւս. օր. հրաշաճարտար Օրբել. ևն։ Կան և մի քա-նի տարօրինակ ձևեր՝ Բառ. երեմ. էջ 196-Z, որոնք բոլոր այս արմատին են հայում. ինչ. ճարտակ «ճարտասան», ճարտակապէս «յայտնապէս», ճարտարամակ «ճարտար կամ յոխորտաբան», ճարտանակ «արուեստս առևիչ կամ իմաստասէր»։ Նոր բառեր են ճարտարամիտ. ճարտարարուեստ, ճարտա-րագիտութիւն, ճարտարագործութիւն ևն։


Ճիւաղ, աց

See full entry →

s.

monster;
phantom, spectre;
night-mare, incubus;
—ք դըժոխայինք, the Furies;
— շառաչեմ, to drone, to hum, to buzz, to whiz.

Etymologies (1)

, ի-ա հլ. «հրէշ, առասպելական ռազան» Երեմ. ծ. 39. Ոսկ. յհ. ա. 1. Եւագր որից ճիւաղաբարոյ Ագաթ. Կորիւն. ճիւաղու-թիւն Ագաթ. Կորիւն. ճիւաղական Զքր. կթ. ճիւաղացեալ Ճշ. ասւում է նաև ճուաղն, ն հլ. (-ղան, -ղանց) Մագ. որից ճուաղաբա-րոյ Յհ. կթ. ճուաղական Մաշտ. մէկ անգամ էլ կայ ճևեղիկ Միս. խչ. (Բազմ. 1911, էջ 260բ)։-Նշանակութեան տարօրինակ զար-գացմամբ կայ ճիւաղեալ «հնացած, փլփը-լած» Արծր. էջ 276։-Վերջին ճևեղիկ բառը Տիրոյեան, Հանրագր. էջ 499 և 208 գիտէ իբրև «թիթեռնիկ»։ (Այս նշանակութեան հա-մար հմմտ. խիպիլիկ բառի ծագումը)։


Հիմէն, մենի, նաւ, նեաւ

See full entry →

s. chem.

hin (measure);
hymen;
matrass;
balloon.

Etymologies (1)

= Յն, ήμίνα «մի տեսակ հեղուկաչափ», որից փոխառեալ է նաև լտ. hemina՝ նոյն նշ. յոյն բառը ծագում է հμւ-«կէս» բառից և նշանակում է բուն «կէս (չափ)» (Boisacq 324-5). այս բառը սակայն Ս. Գրքի լու-նարէն թարգմանութեան մէջ բնաւ չէ գոր-ծածուած (Sophocles 565 չէ իսկ յիշած բա-ռըս), թէև կայ ասորի թարգմանութեան մէջ՝ Թուոց ժե. 7՝ [syriac word] hemīna ձևով (տե՛ս Brockelmann 84ա), որ փոխառեալ է յու-նարէնից։ Այնտեղ, ուր հյ. թարգմանութիւնը ունի հիմէն, յոյն օրինակը դնում է εἰν, εἰν ἰν, որ փոխառեալ է եբր. [hebrew word] hīn ձևից և այս էլ եգիպտ. hзn(w) բառից, որ նշանակում է «պտուկ. 2. չափ» (Gese-nius 1921, էջ 180)։ Ըստ Sophocles 598 յն. ῖν որ տանում է երկու ատտիկեան γόες, գործածուած է Ս. Գրքում՝ հետևեալ տեղերը. Ել. իթ 40 (երկիցս), Լ. 24, Ղևտ. իգ. 13, Թիւք ժե. 4 և Եզեկ. դ. 11, որոնց մէջ հ. թարգմանուած է միշտ դորակ, բացի վերո-յիշեալ տեղերից. յն. տարբերակներում էլ չկայ ἡμίνα ձևը։


Կաղ, աց

See full entry →

adj. fig.

lame, halt, crippled, limping;
defective;
— ի —, կաղս ի կաղս, halting on one foot, hobbling along, with a halting gait;
so so, poorly, somehow or other, as well as may be;
— ի —ս ասել, պատասխանել, to say or reply undecidedly or doubtfully;
— ի — գիտել, to know imperfectly.

Etymologies (1)

Brosset IAs. 1834, 369 ևն վրաց. մկելոբելի և խպտ. ǰal, chal «կաղ» բառերի հետ։ ՆՀԲ լծ. յն. χωλός, ϰολλός, լտ. claudus և հյ. խեղ։ Justi, Dict. Kurde էջ 351 և Kurd. Gram. 233 քրդ. kūlek «կաղ» և kuliyān «կաղալ» բա-ռերի դէմ դնում է հյ. կաղ, յն. ϰολοβός և [arabic word] λός։ Müller, Armen. VI սանս kharwa «հաշմ» բառի հետ։ Bugge KZ 32, 50 գոթ. halts «կաղ» բառին ցե-ռակից է դնում։ Հիւբշ. 457 սրա հետ միասին յիշում է նաև յն. ϰυλλός «ծը-ռած, կաղ», սանս. kuni «ձեռքը խեղ», պրս. kul «կոր, ծռած». բայց բոլորն էլ կասկածով։ (Մերժում է նաև Petersson KZ 47, 262)։-Հիւնք. յն. χωλός «կաղ» բառի հետ։ Pedersen Նպաստ 14 մերժելով Bugge-ի մեկնութիւնը՝ ուզում է կցել կալում, կալայ բայի հե» -Աճառ. ՀԱ 1909, 160 տալով խ և կ ձայների լծորդութեան օրինակներ, իրար է կցում կեղ, կաղ և խեղ։ Karst, Յուշարձան 415 մոնգոլ. dogolon, բու-րեաթ. dogol, dokul, թունգուզ. dōko-lok. մանչու. doxolon «կաղ». էջ 420 թրք. golak, էջ 426 խեղ բառի հետ թթր. sol «ձախ», solok, čolak «ձախ-լիկ, կաղ»։


Հագնի, նւոյ, նեաց

See full entry →

s. bot.

agnus-castus.

Etymologies (1)

= Յն. ἀγνος «հագնի» հոմանիշից տառա-դարձուած։ Այս բառը գտնում ենք Ս. Գրքի վերոյիշեալ կրկին հատուածների մէջ՝ յունա-րէն բնագրում. սակայն եբրայեցին բոլորո-վին տարբեր է. առաջինում պակասում է, երկրորդում դրուած է «ուռի»։ Սրանից հետե-ւում է, որ հայը մի՛միայն յունարէնից է յա-ռաջացած։ Հայերէն բառի վրայ աւելացել է հ ձայնը, թերևս նրա համար՝ որ մեր նախ-նիք իրենց օրինակում գտել են ἀγνος։ Ըստ Boisaca լոյն բառի ստուգաբանութիւնը ծա-նօթ չէ. թերևս փոխառեալ է եբր. *'egen = *'agn ձևից. սակայն հները շփոթելով յն. αγνός «սուրբ, մաքուր, անարատ, ողջա-խոհ» բառի հետ, կարծում էին ծագած սրա-նից և բոյսը համարում էին սրբութեան և ողջախոհութեան միջոց։ Դրա համար էլ լտ. դարձել է agnus-castus («առաքինի, ողջա-լով լտ. «գառն», կազմուել է գերմ. keusch--lamm (Boisacq 8, Kluge 253)։


Հադաղակ, աց

See full entry →

s.

demi-john, flagon;
goat-skin.

Etymologies (1)

«գինու աման». մէկ անգամ ունի Յուդիթ ժ. 5. այլ ձեռ. հանդաղակ. յոյն օրինակն ունի ἀσϰοπυτίνη «կաշեղէն շիշ». ըստ այսմ հայ բառն էլ մեկնում են «կաշիէ տիկ, կամ փայտէ աման գինւոյ, կամ խսի-րով պատած մեծ շիշ (ֆրանս. dame-jeanne, ռմկ. տամճանա)», բոլորն էլ ենթադրաբար։


Հեծ

See full entry →

s.

cf. Հեծութիւն.

Etymologies (1)

= Բնիկ հայ բառ՝ հնխ. sed-«նստիլ» ար-մատեզ, որի վրայ ընդարձակ տե՛ս նիստ բառի տակ. այստեղ յիշենք իմաստի նման զարգացման իբր օրինակ՝ սանս. sādin «հե-ծեալ, ձիաւոր», ռուս. всадникъ նոյն նշ. հսլ. sedlo, ռուս. cъдлo, հբգ. satal, ռեռմ. sattel (որից փոխառութեամբ ֆինն. satula), անգսք. sadol, ստ. լատ. sella «թամբ» (Klu-ge 408).-տ>ծ ձայների փոխանակութեան համար հմմտ. արտ-արծ, պղտոր-պիղծ, պարծ-հպարտ ևն։


Մթխալ, աց

See full entry →

s.

an ounce and a half.

Etymologies (1)

(գրուած նաև մտղալ, մթղալ, մըտղալ) «փոքր մի կշիռ է, մէկ և կէս դը-րամ» Վրք. հց. Պտմ. աղէքս. 167. Շիր. Բժշ. Վստկ. 145, Տաթև. ձմ. ճլթ.-նոր ձև է մըս-խալ Կալիսթ. 167 (ըստ մի ձեռ.)։ Այս բառն էլ չի գտնւում Աղեքսանդրի վարուց նախա-կեչառուական օրինակում. ահա հատուածը՝ ըստ հաղորդագրութեան Հ. Ն. Ակինեանի (նամակ 1935 մայ. 12). Եւ իմ ոչ հաւա-տացեալ թէ իցեն սեղանք կռածոյք, կամ եղև ինձ զոհս մատուցանել Հերակղեաւ Ե։ հրամայեցի ծակել զմի յարձանաց անտի. և էր համակ ոսկի. և ապա լնուլ հրամայեցի զծակն. և տարաւ լտերս ՌՇ։ Եւ անտուստ ռնառեաւ մեր ընդ անապատս և ընդ ահու։ վայրս (ձեռ. Վիեննայի, л 947, էջ 106բ)։ Սրա դէմ տպագիրը (էջ 167) ունի. Եւ ոչ հա-ւատացեալ թէ իցեն սեղմք կռածոյք, կամ եղեւ ինձ համակ ոսկի. կամ եղեւ ինձ դար-ձեալ լնուլ զծակն, և գտաւ ծակուածն զի տարաւ ոսկիս հազար և հինգ հարիւր մտղալ, որ է դրամ մի։ Եւ աստուստ դարձեալ ընդ անապատն և ընդ վախուտ վայրս։


Միթէ

See full entry →

adv.

is it ? can it be ? is it possible ? perhaps ? is it that ?.

Etymologies (1)

«արդեօք» ՍԳր. «թերևս, գուցէ, կարելի է որ» Վրք. հց. Զքր. կթ. Գնձ. Սր-բել. ասւում է նաև մի՞ եթէ կամ պարզապէս մի՞ «մի՞թէ» Փիլ. Մագ. իսիւք. (համաձայն յունարէնի). ըստ Միսքճեանի՝ Իսիք. յոբ. գործածուած է 61 անգամ մի՛ եթէ (տե՛ս իր սեփական տպագիր օրինակի մէջ կատար-ուած վիճակագրութիւնը, որ հիմայ գտնւում է Երևանի հանրային գրադարանը)։


Պաքսիմատ

See full entry →

s.

biscuit, sea-.

Etymologies (1)

(ի հլ. ըստ ՆՀԲ, բայց ա-ռանց վկայութեան) «կրկին եփած կամ չո-րացրած կսկուծ հաց» Վրք. հց. սրա հին օրինակի մէջ գրւում է միշտ պաքցամատ, անո՝ Բ. 478, սխալմամբ նաև տաքսիմատ (վերջաձայն տ ազդել է գրողի մտածութեան վրայ) անդ, Ա. էջ 566-567. պաքսիմիտ Մխ. բժշ. 45։


Պիւրամիդ

See full entry →

cf. Պիւրամիտ.

Etymologies (1)

= Յն. πυραμίς, πυραμίδος «բուրգ». ընդհա-նուր տարածուած բառ է. ինչ. ֆրանս. py. ramide ևն։ Առաջ կարծում էին թէ ծագած է πῦρ «կրակ» բառից, իբր թէ կրակի բրգաձև բարձրացման օրինակով, բայց այժմ այս կարծիքը թողնուած է և յն. πυραμίς համար-ւում է օտար փոխառութիւն (Boisacq 829)։ -Հիւբշ. 372։


Սոյն, սորին, սմին, սովին

See full entry →

pron. adv. conj.

this, that, be, self, the same;
զսոյն հետայն, cf. Այսուհետեւ, cf. Յայսմ հետէ;
զ— հետայն, afterwards, soon, shortly, directly;
ի —, immediately;
սմին իրի or վասն, for this reason.

Etymologies (1)

(հուոմւում է սորին, սմին, սովին կամ սովիմբ, սոքին, սոցին, սոցուն կամ սոցունց, սոքիմբք, սոքումբք կամ սովիմբք) «նոյն այս, էլի այս» Եւս. քր. Խոր. Եղիշ. որից սոյնպէս ՍԳր. սոյն օրին «այսօր իսկ» Հռութ. գ. 18. սոյն օրինակ Գ. մկ. զ. 24. Եւս. քր. և պտմ. Ագաթ. Բուզ. զսոյն հետայն Նիւս. բն. Դիոն. ածաւ.։


Սոսորդ, ի, ոյ

See full entry →

s.

throat, gullet, gorge;
uvula.

Etymologies (1)

, ո հլ. «կոկորդ» Սեբեր. 13հ. նորագիւտ երգ. բ. 3 (որ յետոյ փոխուած է կոկորդ), Վեցօր. 89 (ըստ ընտիր օրինակ-ների, որ տպագրում եղած է կոկորդ). Նիւս. կազմ. Վրդն. ծն. որից սոսորդել «խաղխա-ջել, բերանը կամ կոկորդը ողողել» Նեղոս փառաւոր խրխնջացող (ձի)» ԱԲ. գրուած է նաև սոսոր, սոսր Գաղիան.։


Ստահակ, աց

See full entry →

adj.

wrongheaded, headstrong, petulant, insubordinate, undisciplined;
impertinent, insolent;
knavish, rascally, roguish;
—ս իմանալ, to rebel.

Etymologies (1)

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «անառակ, խեռ, ոմռոստ» Ա. թես. ե. 14. Ոսկ. ա. թես. և ես. և մտթ. որից ստահակս «ստահակութեամբ» Բ. թես. գ. 6. ստահակել «ըմբոստանալ» ՍԳր. Ոսկ. մ ա. 20. ստահակեցուզիչ Ոսկ. մ. ա. 17. ստահակութիւն Բ. թես. գ. 11, բ. մկ. թ. 3 ևն։-Տարօրինակ ձև և գործածութիւն ունի ստահականութիւն «օդի անբարեխառնա-թիւն» Տաթև. ամ. 66 ա. (Արտաքին օդոց բարեսնունդն՝ առողջութիւն առնէ և ստահա-կանութիւնն հիւանդութիւն)։


Ստի, ստուոյ

See full entry →

s.

honour.

Etymologies (1)

Ստի բառը ունի միայն ԱԲ, որ մեկ-նում է «պատիւ, բարեկրթութիւն»։ Բա-ցասականը գիտեն անստի «անպատիւ. անկիրթ» ԱԲ, անստու կամ անտուս «անկարգ կամ անհամ» Բառ. երեմ. էջ 24, 25, որից և ՀՀԲ։-Վեցօրէից վկա-յութեան մէջ Վենետկի օրինակն ունի անօտու, որ հրատարակիչը ուղղում է անյօդ. Վիեննայի Մխիթարեանց թ. 249 ձեռագիրն ունի նոյնպէս անօտու, թ. 612 ձեռագիրը անոտու. իսկ Ամմատևա-նի ձեռագիրը (Մասիս 1853, թ. 11-60) անստու, որ Այվատեան կցում է Հին բառարանի անստու ձևի հետ։ Այվա-տեան այս ընթերցուածը ուղղում է ան-ստև «անմազ, լերկ», որ գոնէ արջի հա-մար յարմար ածական չէ։ Բառիս ուղիղ մեկնութիւնը վերի ձևով տուաւ Հ. Ա. Վարդանեան, ՀԱ 1911, 303 և 1914 643, Բառաք. դիտ. Բ. 87։


Ստորի, րւոյ, րեաց

See full entry →

s.

weaver's beam or roller.

Etymologies (1)

= Բնիկ հայ բառ՝ հնխ. stor-«ծառի կամ փայտի կոճղ» արմատից, որի բարձր ձայն-ռարձն է ster-. հմմտ. յն. στεῖρα «նաւի առջևի կոր ու հաստ գերանը», στήριγς «նե-ցուկ, յենարան», հբգ. storro և մոր. storre եծառի՝ փայտի կոճղը»։ Հնխ. ster-նշանա-կում է նաև «ամուր, պինդ, հաստատուն» և յետոյ «ամուլ, չբեր, ստերջ». երկուսի միու-թիւնը ցոյց է տալիս յն. στεῖρα «նաւի գե-րանը», որ միևնոյն ժամանակ նշանակում է «ամուլ, չբեր». միւս օրինակները տե՛ս ստերջ բառի տակ (Pokorny 2, 627-8, Bo-isacq 906-7)։-Աճ.


Պայ, ից

See full entry →

s.

fairy, elf.

Etymologies (1)

Հիւնք. պայիկ=պրս. պիուք բառից։ որ է [arabic word] biyūk «հարսն». հմմտ. յա-ւերժահարսն. կրճատեալ ձևով պայ։ Ե. եպս. Դուրեան, Մասիս 1900, 436 յտ. pan «սրինգը հնարող առասպելական էակը»։ Գալէմքեարեան, անդ 475 արի-ական pāti «պահապան» ձևից։ Ալիշան, Հին հաւ. 185 վարդապայ կցում է հնդ. վարտապա՛յ ձայնարկութեան հետ։ Թի-րեաքեան, Արիահայ բռ. 310 պարիկ բառի՞ց։ Mariès, REA 3, 7 յօդուածից առթիւ խօսելով՝ ՀԱ, 1927, էջ 767-72, հաստատում է պայն ձևը և գտնում է որ հակառակ օրինակները արժէք չունին. այսպէս պայ Ոսկ. պօղ. Ա. 602 յետին նորամուծութիւն է, որ չկայ յունարէ-նում, մարդապայ սրբագրում է մար-դասպան, իսկ ՆՀԲ-ի պայիկ բառի գո-յութիւնը ժխտում է։


Ուր

See full entry →

adv. conj.

where, whither;
while;
when, on;
where ? in what place ?
— զի, whereas;
— ուրեմն, hardly, scarcely;
at last, finally;
— ուրեք, where, in whatever place, wherever;
— եւ, — եւ իցէ, wherever, wheresoever, any where, no matter where;
— եւ իցեն, wheresoever they may be, wherever they are;
— եմ, — իցեմ ես, where am I ?
— է նա, where is he ?
— գնաց, where is he gone ?
— եւ ուստի՞ եկն, how and whence came he ?.

Etymologies (1)

ԳՒՌ (dialectal) ԱԽղ. Երև. Խրբ. Կր. Սեբ. Տփ. ուր, Մրղ. Տիգ. յուր, Ալշ. Մշ. յուր, Մկ. Հին Ջղ. հուր, Ասլ. իւր, Սլմ. յիւր, Հճ. յույ, Զթ. յօյ, յոյ, Պլ. Ռ. վուր, Ղրբ. հօր, Ռմ. Սչ. ո՛ւրուխ, Հնգ. ուղ, Ագլ. նօր, Հմշ. նիր, Սվեդ. յէօ (տե՛ս յո՞).-Ննխ. վրէ՜, վի՞ր է «ո՞ւր է». վդէխ, վդէ, ուդէխ, վուդէխ, վիդէխ «ո՞ր-տեղ», Խր. վըրդէխ, Շմ. հօ՞րդէ «ո՞ւր, ո՞ր-տեղ».-Տփ. ուրուքմին «որևիցէ մի տեղ». հմմտ. ոքմին։-Իսկ Գոր. Ղրբ. թօ՜՛ռնը, Ջղ, դո՞րն, Վն. դո՞ր ծագում են ընդ ո՞ր ձևից։-Բարբառներում ո՞ւր նշանակում է նաև «ին-չո՞ւ» (օր. Ջղ. յո՞ւր «ինչո՞ւ»). Որ չէիր գա-լու, ո՞ւր ասացիր։ Սրա հնագոյն գործածու-թիւնը գտնում եմ Լմբ. մատ. 315. «Ի քէն տուաւ մեզ այս զգաստութիւն աղօթից խօ-սակցութեան ընդ Աստուծոյ, որ զնախապատ-մեալ շնորհս արարեր մարդկան. ապա թէ ոչ, մեք ո՞ւր զօրէաք ի թանձրութենէ մարմ. նոյ ելանել»։ Այս օրինակում ո՞ւր «ինչպէ՞ս» նշանակութեամբ միայն կարող է մեկնուիլ։


Սարեակ

See full entry →

cf. Սարեկ.

Etymologies (1)

Նախ ԳԴ կցեց պրս. սար, սարէճ, սարէք ձևերին։ Böttich. Arica 67, 101, Lag. Urgesch. 765 պրս. sar։ Lag. Arm. Stud. § 1963 յն. σελευxίς սրանից ւունացած մի ձև' է։ Հիւնք. պրս. ša-rak «սոխակ»։ Petersson KZ 47, 270 իբր բնիկ հայ կցում է սանս. çari-, çārika-, ռուս. coрoka, լիթ. šarka ձևե-րին, առանց նկատի առնելու իրանա-կան ձևերը։ Նոյնը օրինակում է Pokor-ny 1, 414։ Պատահական նմանութիւն ունի յն. ώάρ «սարեակ»։


Սաքափաթանք

See full entry →

s.

sycophancy;
juggling tricks.

Etymologies (1)

ՆՀԲ մեննում է «նշանակ հմայից և թովչութեանց կամ վնասակարութեանց. ռեռևս որպէս յն. συϰοφαντία, որ և «զըր-պարտութիւն»։ ԱԲ մեկնում է «ձեռնա-ծուներու խաղերը, որ կը ձևացնեն թէ սուր կամ գչիր կը խոթեն մարմիննուն մէջ»։ Տէրվ. Altarm. 76 կարծում է «յն. περίαμμα, վզից կախուած յուռթուլունք» և մեկնում է սաք (=սանս. saǰǰ «կա-խել», լիթ. segti «կապել», թերևս նաև լտ. saga «կախարդութիւն»)+ փաթանք «շոր, քուրջ» (=հյ. փանդամ, զնդ. pai-ti-dāna «շորի կտոր, որ փարսիները աղօթքի ժամանակ իրենց բերնին են կապում»)։ Ուղուրիկեան (տե՛ս ԳԲ, էջ 1185 և 1406) «փխ. սաքարփաթանք, պրս. սիհրպազի, աճպարարի խաղ, ո-րով, օրինակի համար՝ մարմնոյն մէջ սուր մը խոթել կը ձևացնէ»։ ունի Եփր. թգ. «Սկսաւ սաքթաքել՝ ճշմար-տասոյզ բանիւք խօսել»։


Ստրովբիւղ

See full entry →

cf. Ստռոբիլոս.

Etymologies (1)

«երախայական խաղալիք, շռնչան» Վեցօր. 104. «Ջոր օրինակ ստրով-բիւղք... շրջանս հանապազորդս առնուն և ինքեանք յինքեանս շրջին».


Պոյտն, պուտան

See full entry →

s. bot.

pot, earthen or metal pot, broth-pot;
cf. Պուտ.

Etymologies (1)

ԳՒՌ (dialectal) Ախց. Կր. Մկ. Վն. պուտուկ, Սլմ. պտուկ, Ալշ. Մշ. պուդուգ, Խրբ. Պլ. Ռ. բու-դուգ, Տիգ. բուդյուգ, Սեբ. Սչ. բդուգ, Ասլ. բդիւգ, Մրղ. պտիկ1, Հճ. բmդուգ, Զթ. բօ-դուգ։ Նոր բառեր են պտուկկոտրուկ, պտուկ-կոտրող, պտկիկոտրիչ, պտկումայր, պտուկ-քերիչ, պտկակ։-Համաձայն ածանցման օ-րէնքներին գրբ. պոյտն արմատից ստացուած է պուտուկ, որին համապատասխան են գա-ւառականներից շատերը։ Արևմտեան գրա-կանում՝ պտուղ>ռմկ. պուտուղ ևն ձևերի օրինակով կարծուելով թէ պուտուկ ձևը ռա-միկ է, սխալմամբ առաւելութիւն է տրուած պտուկ բառին, որ յետին սղեալ ձև է։


Ջայլ, ից

See full entry →

s.

multitude, crowd, quantity;
company of mourners or weepers;
repeated bursts of weeping, wailing.

Etymologies (1)

, ի հլ. «մեռելի վրայ լացողների խումբ» Նար. կր. 174. Օրբել. ողբ. Ածաբ. մկրտ. «բազմութեամբ լաց, ողբ» Մխ. երեմ որից ջայլել «մեռելը խմբուելով ողբալ» Բուզ. 125. ջայլական (որ և ջալական) «ող-բական» Երզն. քեր. ջայլանք «ողբ, կոծ» Հին բռ. անշուշտ այստեղ է պատկանում նաև ջաղել «ողբալ», որ գիտէ միայն ՓԲ յաւել. (եթէ ստոյգ է, մի գեղեցիկ օրինակ է յլ=ղ լծորդութեան. ինչ. նշոյլ և նշող, թոյլ և թող. յոյլ և յողալ)։ -Ջայլ աւելի ընդհանրանա-լով նշանակել է «խումբ մարդկանց» Կանոն. (Քահանային զմեղս՝ եթէ ոք (ի] հրապա-րակի ջայլի ձաղեսցէ, ոգւոյն ոլորէ դատաս-տան), «կենդանիներ» ԱԲ. որից ջայլական «ջոկ, խումբ» Լծ. նար. ջայլիլ «պար առնուլ» Արիստ. գրչ. ջայլիք «հօտ (ոչխարների)» Մագ. թղ. 219, «մարդկանց խումբ» Մագ. թղ. 148։-Բոլորովին ուրիշ է ջայլակոծել «գանակոծել, ծեծել» Բռ. ստեփ. լեհ. որ ծա-գում է ջալ «փայտ» բառից. տե՛ս այս բառը և հմմտ. ջալ «ջոկ կամ հօտ», որ է ջայլ։


Ջոկ, ոց, ից

See full entry →

s.

cf. Ջոլիր;
split hair;
— առ —, cf. Ջոլրաբար;
—ս առնել, to make a distinction or difference;
to sow division.

Etymologies (1)

, ի, ռ հլ» «խումբ» Վեցօր. 140. Ոսկ. մ. գ. 8 և յհ. ա. 27. Եւս. քր. Կիւրղ. ծն, «տոհմ, ցեղ» Ուռհ. 109. որից ջոկապան «երամակի պահապան». նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Մեծոփ. 122. «Սուր ի ձեռին արիք և անարիք և ջո-կապանք մտանէին ի մայրիսն և ի ծերպս և ի ծակս վիմաց», ջոկատ «փոքր խումբ» Խոր. ջոկարան Նար. ջոկադրել Արծր. ջոկել «բաժանել, անջատել» Օրբել. հրտր. Էմինի, էջ 58. Յայսմ. Գնձ. «զանազանել, տարբե-րել» Անկ. գիրք հին կտ. 321. մարտիրոսա-ջոկ Օրբել. երկջոկիլ «երկու խմբի բաժան-ուիլ» ԱԲ. անջոկական «անզանազանելի» (նորագիւտ բառ) Ժմ. 960. սրովբէաջոկ Գնձ. ջոկամանել «իրար հետ կապել» ԱԲ և Բառ. երեմ. 275. ջոկաման «բաղհիւսական շաղ-կապ» ԱԲ (բայց տարօրինակ կերպով Բառ. երեմ. էջ 275 մեկնում է «սնաբան»)։


Յետկար, աց

See full entry →

s.

cf. Մուրհակ;
— դաչանց, contract.

Etymologies (1)

= Պհլ. ayātkār «գրուածք, գիրք, տետր. տետրակ, յիշագիր, զեկուցագիր», պազ. ayādagār «զեկուցագիր», պրս. [arabic word] уād-gār «յիշագիր, յիշատակագիր, յիշատակ», որից նաև թրք. yadigar «յիշատակ»։ Իրան։ եան բառը կազմուած է զնդ. [arabic word] vāta-, պհլ. [other alphabet] yāt կամ āyat, պրս. [arabic word] yā1 «յիշել, յիշողութիւն» + kā̄r, -կար «-արար» (ինչ. վնասակար, օգտակար) բառերից (Horn § 1119)։ Պհլ. ձևի դէմ սպասելի էր հյ. *այատկար կամ առնելով աւելի ուշ ժա-մանակի մի ձև՝ *յատկար, որ թերևս ժողո-վըրդական ստուգաբանութեամբ ազդուելով հյ։ յետ բառից՝ դարձել է լետկար. հմմտ նաև սխալագիր զայիտիկար (հյց.) գրչու-թիւնը՝ Օրբ. հկճռ. ժբ. էջ 185. մինչդեռ նոյ-նի օրինակութիւնը Օրբ. կթ. ունի յետկար։-Հիւբշ. 198։


Յիշատակ, աց

See full entry →

s.

remembrance, recollection, memory;
reminiscence, commemoration, mention;
memorial;
monument;
—աց արժանի, worthy of memory, memorable;
— ննջեցելոց, commemoration of the dead;
— սրբոց, Saints' days, commemoration days;
զոհ —ի, sacrifice or oblation in memory of;
հաց —ի, bread for a memorial;
—աց դպիր, amanuensis, secretary;
ի —, in memory of;
առ իմոյ —ի, for my sake, in remembrance of me;
աղօտ —, a confused recollection of;
—աւ, by the memory of;
առ ի —է, in memory of;
as a memorial;
— առնել, to mention, to make mention of;
ածել ի —, to recall, to recall to mind;
to remind of, to recall to the memory of;
պահել զ—, to keep or treasure up the memory of;
պրծանիլ ի յուշոյ —աց, to have forgotten, to have no recollection of, not to recollect more.

Etymologies (1)

Աւգերեան, Քերակ. 1815, էջ 237 յի-շել բայից -տակ մասնիկով, որի համար ուրիշ օրինակ չունի։ ՆՀԲ յիշել և ատակ բառերից, իբր «կարող յիշելոյ»։


Յոյզ, յուզի, յոյզք, յուզից

See full entry →

s. adj.

research, examination, investigation, inquiet;
emotion, agitation, perturbation, trouble, confusion;
troubled, agitated;
— սրտի, emotion;
—ք խռովութեանց, troubles, broils;
— եւ խնդիր, research, perquisition, chicane, pettifogging;
ի —ս կրից, in the heat of passion;
ի նախկին —ս ցասման, in the first impulse of indignation;
— առնել, ի — առնուլ, լինել ի — եւ ի խնդիր, — եւ խնդիր առնել, to search into, to make researches, to investigate.

Etymologies (1)

. ի հլ. «որոնում, փնտռտուք, խու-զարկութիւն» Յհ. կթ. Ասող. Նար. երգ. «ծը-փում, տակնուվրայութիւն, խռովութիւն, շը-փոթութիւն, աղմուկ» Բ. մկ. ժդ. 15. Ոսկ. մ. բ. 3 և ես. Եզն. Ագաթ. որից յուզել «փնտռել, տակնուվրայ անել, շփոթել» ՍԳր. Ոսկ. Ա-գաթ. «խնդրել, ուզել» Մագ. մեծ են. էջ 39. «հարցնել» Մագ. մեծ են. էջ 55. (այս ի-մաստների միութեան իբր օրինակ է Պտմ. ներս. հյր. 80. Ահա ախոյեանս քո զոր յու-զէիր). յուզումն Եւագր. յուզակ Ագաթ. Կոչ. յուզախնդիր Ագաթ. յուզական Դ. եզր. ժդ. 14. մտայոյզ Դան. բ. 29. Եփր. թգ. պահա-յոյզ «գիշերապահ» Ոսկ. մ. բ. 10. ջրայոյզ Փարպ. բքայոյզ Վեցօր. բազմայոյզ Կանոն. դարանայոյզ Դ. թագ. զ. 10. խոնաւայոյզք Վեցօր. խորայոյզ Ոսկ. յհ. ա. 1. խռովայոյզ Մծբ. հողմայոյզք Վեցօր. մաղասայոյզ Բժշ. մաղձայոյզ Սիր. լդ. 23. Ոսկ. մ. ա. 18. յու-զիչ, յուզել, յուզմունք, յուզումնալից, սրտա-յոյզ (նոր բառեր) ևն։ Յետնաբար գրուած է ուզել «պահանջել, կամենալ» Մխ. դտ. Լմբ. պտրգ. Վրդն. դան. Ուռհ. էջ 6. ուզենալ «կա-մենալ» Վրք. հց. ա. 640։


Յովտ, ի

See full entry →

s. fig.

iota;
jot, tittle.

Etymologies (1)

«եբրայական» (yōt) գիրը՝ որ այ-բուբենի ամենափոքրիկ տառն է» Մտթ. ե. 18. «Յովտ մի՝ որ նշանախեց մի է». սրա ակնարկութեամբ՝ Քննեցէք, ասէ, զգիրս, և յոտ նշան մի՛ անցցէ. Ոսկ. ճառք 550. Յովտ մի զանց առնել ո՛չ է առանց տուժանաց Ոսկ. յհ. ա. 35. Զի եթէ յովտն նշանախեց՝ որ է մի ի փոքրկանց տառից և ունի զտեղի մեծամեծաց. Եղիշ. չրչր. 243.-լայնաբար նշանակում է նաև «կէտ, նշան». Զտեղի ար-տևանոց աչացն յովտ (յօտ) մի ծրագրեալ, որ ոչ կարէր նշմարել. Կղնկտ. հրտր. Էմ. էջ 109 (հրտր. Շահն. բ. էջ 93 այս բառը դնում է հօտ՝ համարելով գւռ. հօտ «խաղի մէջ շին-ուած փոսիկ, ուր խաղացողները վէգ, ընկոյզ ևն են նետում»)։ Բառիս գործածութեան ու-րիշ օրինակ չկայ։


Նախարար, աց

See full entry →

s.

satrap, proconsul, lord, governor of a province, prefect, mayor;
—ք, magnates, grandees, noblemen.

Etymologies (1)

-Իրան. *nāfaδāra հոմանիշ ձևից. որ բարդուած է nā̄fa «պորտ, ցեղ» (=պրս. [arabic word] ։ nāfa «պորտ», զնդ. nāfah-«ցեղ», nāfya-«ազգակցութիւն», պհլ. nāf, nāfah «պորտ») +δāra բառերից։ Այս ձևը հաստատում է սոգդ. nāfδār «ժողովրդի կամ ցեղի պետը». կազմութեան համար հմմտ. նահապետ<*na. fanati-։ Իրանեան *nāfaδāra տուած է նախ *նահարար (ճիշտ ինչպէս *nāfapati->նա-հապետ). բայց յետոյ ժողովդական ստուգա-բանութեամբ՝ *նահարար կապուելով նախ բառի հետ՝ դարձել է նախարար, իբր արա-րոց կամ կալուածների առաջինը կամ գըլ-խաւորը. ճիշտ ինչպէս նահապետ յետոյ, դարձել է նախապետ, թէև այս ձևը աւելի ընդհանրացած չէ. սակայն այնուամենայնիւ ռուած է վրաց. նախպետի։ Benveniste REA IK I (1929), էջ 5-7 ընդունելով որ *nā-fapati տալիս է նահապետ, տարօրինակ է գտնում որ *nāfaδāra տար նախարար և ո։ նահարար։ Հաստատում է հիւս. արևմ. պհյ. բարբառում իրան. naxva-dāra-(հմմտ. No. hodares Ամմիանոս) բառի գոյութիւնը, որ պիտի տար հյ. նախարար, ըստ որում հիւս. արևմ. պհլ. xv դառնում է հյ. խ. ինչ. kaxva-гəδa>կախարդ, *pati-saxvan>պատաս-խան։


Նահապետ, աց

See full entry →

s.

patriarch, chief of a family;
prince.

Etymologies (1)

, ի-ա հլ. «ցեղապետ, նախա-հայր, պապ» ՍԳր. Ագաթ. Եւս. քր. և պտմ. որից նահապետական Յհ. իմ. ատ. Նար. նա-հատետութիւն ՍԳր. Եւս. պտմ. ասւում է նաև նախապետ Ել. զ. 14 ևն (յօրինակս ինչ), Վրթ. քերթ. Տօնակ. Ոսկիփ. նախապետու-թիւն Մծբ. Եփր. ծն. էջ 100 (երկու անգամ), Ել. էջ 185. Փիլ. լին. նախապետաբար Փիլ. Պորփ.։ Պարթևական f երկու ձայնաւորի միջև դար-ձել է հյ. հ. բացի սրանից՝ իրանեանների մէջ էլ ք և h կարող էին փոխանակուիլ բարբա-ռից բարբառ. հմմտ. kaufa-, kof>պրս. koh «լեռ, սար»։


Նահատակ, աց

See full entry →

s.

the first to begin a combat, champion, hero, martyr.

Etymologies (2)

Stud. § 1588 մեկնում է իբր բարդուած նահ «նախ, առաջին» և տակ «վազք. արշաւ» բառերից. առաջինը գտնում է նաև նահապետ բառի մէջ (իբր նախա-պետ), իսկ երկրորդը գալիս է պհլ. tak, զնդ. tač, պրս. tāxtan «վազել, արշաւել» ձևից. հմմտ. ասպատակ։ Նոյնը նաև Հիւբշ. Arm. Gram. Չ00։ Հիւնք. պրս նուտէ «քաջազն»։ Մառ ЗВО 11, 172 դնում է իբր շահատակ բառի գւռ. ձևը (տե՛ս նաև նախարար)։ Meillet REձ 2, 3 թերևս իրան. *nāfa-taka ձևից, որ կազմուած պիտի լինի nāfa «պորտ, ցեղ, ժողովուրդ» (սրա վրայ տե՛ս նախարայ և նահապետ)+taka կրկնակ մասնիկով, որի մի ուրիշ օրինակն է ներկայացնում սոգդ. xšaϑratāk «արքայական», կազ-մուած xšaϑra-բառից։

ԳՒՌ (dialectal) Ախց. Երև. Կր. Շմ. Սլմ. նահա-տակ, Ալշ. Ռ. նահադագ, Տիգ. նmհmդmգ, Գոր. Ղրբ. նհա՛տակ, Սեբ. նրհադագ, Զթ. նահադօգ, նահադոգ «մարտիրոս».-Տփ. նահատակ անիլ «չարչարել», Բլ. Մշ. նհադ-գել «նախատել, յանդիմանել».-Պլ. էշ նա-հադագ «զուր տեղը չարչարուած»։ Այս վեր-ջինիս օրինակով կազմուած է էնկ. էշէք-նա-հադագ հոմանիշը՝ թրք. ešek «էշ» բառով (Բիւր. 1898, էջ 789)։


Մուզ, մզոյ

See full entry →

s.

juice, extract, any liquid expressed, squeezed or obtained from fruits.

Etymologies (1)

«քամուք, քամուած մզուած հիւթ». արմատ առանձին անգործածական (ՆՀԲ-ի մէջ բերած օրինակները այս բառի մասին՝ պատկանում են նախորդ մուզ «մարխօշ» ռառին). սրանից են մզել «քամել» ՍԳր. Ա-գաթ. Եփր. դտ. 336. Եղիշ. մզիլ Եփր. հա-մաբ. 18. մզումն Շնորհ. թղթ. հմմտ. նաև խազմուզ (ո հլ.) Կոչ. Ոսկ. գծ.։


Մուռ

See full entry →

cf. Լուռ մուռ.

Etymologies (1)

«լուռ ու մունջ լսող». արմատ առանձին անգործածական, որ երևան է գա-լիս նախ լուռմուռ բարդի մէջ՝ Ոսկ. ճառ. ապաշխ. էջ 47.-նոյն արմատից բայական ձևով ունինք մռել «լսել, անսալ, հնազանդ գտնուիլ». գործածւում է յետին հայերէն լե-զուի մէջ. ինչ. Վրդ. առ. 206. Մաղաք. ար. 5Ո. Կոստ. եռոն. 149. կենդանի է նաև արդի բարբառներում. հմմտ. մռել Ակն. Ասլ. Երև. Կյ. Կս. Պլ. Սվ. «խօսքը լսել, հնազանդ գտնուիլ, հլու լինել», մռուկ Բբ. «հնազանդ, հլու», խօսքմռուկ Ասլ. Բբ. Պլ. «հլու, հնա-զանդ, ուրիշի խօսքը լսող», նաև մունջ բառի հետ կրկնութեամբ մունջ ու մռունջ Տփ. «լը-ռիկ. մնջիկ»։ Տարօրինակ գործածութեամբ Անսիզք 15 չմռել նշանակում է «դատաևան պատասխանատւութիւնից ազատ մնալ, res-ter a couvert». Որ 17 աւուրն ընդ ներքսէ գայ, նա չմռէ։


Մարախ, ոց

See full entry →

s.

locust;
grass-hopper;
մարախ քաղցր —, cf. Մատուտակ.

Etymologies (1)

«ջայլամն» կը նշանակէ, թարգմանած է «մարախ»։ Չունիմ ես հոս դիւրութիւն քննելու թէ Ակիւղասայ օրինակագրին մէջ ի՛նչ ձայնով գրուած է այս. եթէ մարախ ձայնն ունի, կ'երևի թէ պէտք չէ զայն շփոթել սովորական մարախի հետ, որ «մորեխ կամ չէքիրկէ» կը նը-շանակէ, զի կրնայ այն յառաջ եկած ըլ-լալ սանս. մարաքա բառէն՝ որ «բազէ» կը նշանակէ։ Ըսել թէ «Ակիւղաս զնէեսա մարախ թարգմանեց» կը նշանակէ Ա-կիւղաս զնէեսայն բազէ հասկացաւ ու թարգմանեց։ Մարաքա ստուգաբանօրէն «սպանիչ, կորուսիչ» նշանակելովը, կրր-նայ յարմարիլ թէ՛ բազէի բնութեան և թէ ապականիչ մարախ միջատին»։ Մա-րախ բառի նշանակութեան վրայ ուրիշ-ներ էլ են կասկած յայտնած, յատկա-պէս տարօրինակ գտնելով որ Յովհ, Մկրտիչը մարախ միջատը կերած լի-նի. այս մասին տե՛ս Աւգերեան, Լիակ, վրք. սրբոց Ա. 33։ Բ. էքսէրճեան էլ ունի մի առանձին տետրակ «Մարա՞խ թէ մարուխ» վերնագրով (Պօլիս 1887), ուր ցոյց տալով թէ Յովհ. Մկըրտ-չի կերածը մարուխ էր, ասում է թէ Ա-ւետարանի մարախ բառը նշանակում է նաև «մատուտակ»։ Սրան է պատաս-խանում Տէրվ. Լեզու, 1887, էջ 62 և ցոյց է տալիս որ Աւետարանի մարախ բառը միայն «մորեխ» կարող է նշանակել, քանի որ դրուած է յոյն բնագրի ἀϰρίς բառի դէմ, որ միայն «մորեխ» նշանա-կութիւնն ունի։ Նման մի թիւրիմացու-թիւն տեղի է ունեցած հին սլաւերէնում, ուր Մտթ. գ. 4 յառաջացել է հսլ. brēdu «մորեխ» անգոյ բառը, փոխանակ ab-rèdi «կանաչեղէն» (տե՛ս Berneker 84)։ Պատահական նմանութիւն ունի յն. βροσϰος «անթև մորեխ» (Boisacq 135)։ *ԻՌ.-Ասլ. մարախ, Ախց. Գոր. Երև. Ղրբ.


Մարզ, ից

See full entry →

s.

confine or frontier of a state, march, border;
province, district;
— դնել, to reduce to a province.

Etymologies (2)

+ Իրան. marz ձևից, որ աւանդուած է «սրբել, մաքրել, օծել» նշանակութեամբ. հայերէնի մէջ այս նշանակութիւնը պահած է մարձել, որ մարզել բառի կրկնակն է. (մանրամասն տե՛ս այս բառի տակ)։ Բայց իրանեանում այս արմատը պիտի ունենար նաև «մարզել, կռուի պատրաստել» նշանա-կութիւնը (ըմբիշների օրինակից առնելով, որոնք նախ իրենց մարմինը իւղով օծելով՝ կռուի էին պատրաստւում). հմմտ. յն. άλείxω «իւղով օծել, կռուի պատրաստել, քաջա-լերել, գրգռել, կռուի և ընդհանրապէս որ-ևէ բանի պատրաստութիւն տեսնել», թարգ-մանութեանց մէջ երբեմն մարզել դրւում է յն. «օծել» բառի դէմ (տե՛ս ՆՀԲ) և գրու-թեամբ էլ տեղ տեղ շփոթւում է մարձել բա-ռի հետ. այսպէս մարզիկ՝ Եղիշ. էջ 11 գըր-ուած մաբձիկ, մարզիչ Բ. մակ. դ. 14՝ գըր-ուած նպև մարձիչ։ Յատկապէս «օծել, շը-փել» նչանակութեամբ ունի Պիտ. էջ 507 «Ձիթոյն բնութիւն օծեալ մարզէ զըմբիշսն». (Նորայր, Հայկ. բառաք. էջ 61)։

Նախ ՆՀԲ մարզել կցեց մարձել «օծել շփել» բառին՝ յունարէնի օրինակով. Հիւնք. մերկանալ բայից։ Թիրեաքեան. Պատկ. աշխ. գրակ. Ա. 208 պրս. վէր-զիտէն «վարժել» ձևից։ Վերի մեկնու-թիւնը տուաւ Meillet (անձնական)։ Մարզան տե՛ս Մարզպան։


Հով, ոյ

See full entry →

adj. s.

cool, fresh, bracing;
cool, coolness, freshness;
*cf. Հողմ;
folds caused by the wind draping;
—, տեղիք —ոց, —ոց գետին, cool, shady places;
country residence;
ի — ելանել, to go into the country, to breathe the fresh air of the country.

Etymologies (1)

= Բնիկ հայ բառ՝ հնխ. pou-«փչել, փչիւն» արմատից, որի վրայ տե՛ս հև, հոգ և հոգի։ Նախնական «փչիւն» գաղափարից «ցուրտ, հով» գաղափարին անցնելու օրինակ են՝ զնդ. ao-ta-, սանս. ūdhar, oman-, լիթթ. aūksts, իռլ. uar ևն, որոնք բոլոր նշանա-կում են «ցուրտ կամ ցրտութիւն», բայց ծա-գում են հնխ. auē-«փչել» արմատից (Po-korny 1, 222)։ Կարելի է սակայն ընդունիլ, թէ հով հին հայերէնի մէջ էլ ունէր «քամի» իմաստը, որ պահում են մինչև այժմ զանա-զան գաւառականներ։-Աճ.


Ձիւթ, ոյ, ով

See full entry →

s.

pitch, tar;
— ծամելի, mastic.

Etymologies (1)

ՆՀԲ «յայլ լեզուս զիֆթ, զիվթ, զեֆթ»։ Böttich. Arica 77, 274 պրս. zift. Ias Arm. Stud. § 1351 ձ-ի պատճառաւ հա-յը բնիկ է համարում։ Հիւնք. ձէթ բառից է հանում։ Müller WZKM 8, 283 բա-ռը միացնելով փիւնիկ. ζουφριν-σἰπετ (գիհի, ǰuniperus) բառի հետ՝ բնիկ սե-մական է համարում և հայերէնը եռ-խառեալ է դնում սեմականից։ Հիւբշ. 185 ձիւթ դնում է պարսկերէնից փո-խառեալ, որովհետև պրս. z>հյ. ձ ձայ-նափոխութիւնը գտնում է նաև ձագ բա-ռի մէջ։ Բայց այժմ ընդունելով որ ձագ բնիկ հայ է, պրս. z>ձ ձայնափոխու-թեան համար օրինակ չի մնում հայե-րէնում, մինչ ասորերէնի համար կայ։


Մալուխ, լխոյ

See full entry →

s.

camel;
cable, hawser, rope;
*wedge;
դիւրին է մալխոյ մտանել ընդ ծակ ասղան, it is easier for a camel to go through the eye of a needle.

Etymologies (1)

ՆՀԲ. ՋԲ և ԱԲ բառս դնում են նա։ մալխ ձևով. սակայն սա ենթադրուած է մալխոյ սեռականից և գոյութիւն չունի. ուղղականն է միայն մալուխ, ինչպէս ունին Երզն. մտթ. Յայսմ։-ՆՀԲ և սրան հետևելով ԱԲ մալուխ բառը հասկանում են նաև «ուղտ» իմաստով։ Այսպէս նաև հներից ոմանք, ինչ. Բրս. մրկ. 83, 84. Դիւրին է մալխոյ, այսինքն ուղտու. .. Տէրն ազաց թէ մալխոն (1), որ է ուղտ. Դրնղ. 458։ Բայց այս բանը թիւր-իմացութեան արդիւնք է։ Արդարև Մտթ. ժթ. 24, Մրկ. ժ. 25, Ղուկ. ժը. 25 «Դիւ-րին է մալխոյ մտանել ընդ ծակ աս-ղան» հատուածում մալուխ բառի դէմ յոյն բնագիրն ունի ϰάμηλος, որ նշա-նակում է «ուղտ», ինչպէս գտնում ենք Աւետարանի բոլոր նոր թարգմանու-թեանց մէջ։ Ուղտը ասեղի ծակից անց կացնելու համեմատութիւնը անշուշտ ա-րևելեան ընթացիկ մի պատկեր էր, որ գտնում ենք նաև Ղուրանի մէջ (է. 38)։ Յիսուսի օրինակով Մուհամմէդ էլ ասում է. «Ամբարիշտն՝ որ հպարտութեամբն իւրով համարեսցի սուտ զվարդապե-տութիւն մեր, գտցէ զդրունս երկնից փակեալս։ Մտցէ նա անդր՝ յորժամ ուղտ մի անցանիցէ ընդ ծակ ասղան միոյ»։ Բայց մեր հայրերը նոյն յն. բառի տեղ գտնելով ϰάμιλος «չուան» կամ իրենք այսպէս կարդալով՝ թարգմանել են մա-լուխ «չուան»։ Ըստ Boisacq (էջ 403 ծան.) յունաց մէջ էլ ձգտում եղած է Աւետառանի ϰάμηλος «ուղտ» բառը կարդալու ϰαμιλος «չուան», իբրև տե-ղին աւելի յարմար։-Սխալւում են ՆՀԲ և միւսները կարծելով որ հյ. մալուխ նշանակում է «ուղտ», թէև սրանով մել


Մախիզ

See full entry →

cf. Մախիզեալ.

Etymologies (1)

«տգեղ» Փիլ. լին. 308, 323. Անյ. ստոր. Մագ. որից մախիզեալ Մագ. առաջին բառի «տգեղ» նշանակութիւնը պարզ երևում է հետևեալ օրինակից. «Եթէ մախիզ, ոչ ևս գեղեցիկ» Անյ. ստոր.-Հին Բռ. դնում է մա-խիզ, մախիզեալ «անտեղեակ, անյայտ, աներևակ», Բառ. երեմ. էջ 202 մահիղ «տգեղ», բայց և մախաղ (էջ 201) «անյայտ. զաշաւակ, զազիր, սով»։ ՆՀԲ մեկնում է «զզուելի, գարշ, աղտեղի, զազիր, անարգ». այսպէս և ՋԲ. բայց ՋԲ (ինչպէս նաև ԱԲ) աւելացնում են տմախիզ «յօժարութեամբ», որ սխալ ընթերցման արդիւնք է։ Նորայր, Բանաս. 1900, 138 մախիզ և մախազ իրար է միանցում և սխալ գտնելով մախաი «ա-նառակ» նշանակութիւնը, երկուսն էլ մեկ-նում է «տգեղ». բայց միևնոյն ժամանակ մախիզ, մախիզեալ հասկանում է «անյայ-տական, աներևակ»։ Մէնէվիշեան, Մագ. գա-մագտ. էջ 26, 98, 129 դնում է մախիզ «ան-յայտ», մախիզեալ «անտեղեակ», որից նաև Ար. ՀԱ 1929, 253։


Մակոյկ, կուկի, կաւ

See full entry →

s.

skiff, wherry, bark, boat;
— նաւու, yawl;
հնդիկ —, canoe.

Etymologies (1)

=Նոյն է ձևով պրս. [arabic word] makok «ոս-տայնանկի կկոց, մաքոք» բառի հետ. հմմտ. թակոյկ<պհլ. takōk>պրս. [arabic word] takōk։ «Կկոց» նշանակող բառերը յառաջանում են ռնաւաև» նշանակող ձևերից. օրինակ, գերմ. šchiff «նաւակ. 2. մաքոք», ռուս. цeлнокъ «նաւակ. 2. մաքոք», սերբ. čun «նաւակ» և č̌únak «մաքոք», ֆրանս. navette «մաքոք» <լտ. navis «նաւ» բառից, ևն։ Ըստ աւամ կարելի է ենթադրել, որ պրս. [arabic word] ma-kok «մաքոք» բառը նոյնպէս ծագում է պհյ. *makōk «նաւակ» բառից, որից և փոխառեալ է հյ. մակոյկ։-Պրս. makōk «ոստայնանկի կկոց» ձևից են փոխառեալ նաև թրք. me-kik, ն. ասոր. mak'úk՝, վրաց. მაჭო մաքո, հյ. գւռ. մաքոք, մքոք, մքուք, որոնք բոլոր նշանակում են «ոստայնանկի կկոց». այս-պէս նաև արաբ. [arabic word] makkuk «ըմպա-նակ (ըստ Будaговъ 2, 250 կկոցի ձևով ըմ-պանակ). 2. մի տեսակ չափ է», ասոր-❇ makūqā «ըմպանակ. 2. մի տե-սակ չափ»։-Հիւբշ. 191։


Մաճար, աց

See full entry →

s.

wine made of sour grapes.

Etymologies (1)

«օաղզու, խակակութ գինի, շի-րա». ունի միայն Բառ. երեմ. էջ 203.-մէկ անգամ գտնում եմ գործածուած Տաթև. ամ. 267. «Խաղող էր և եղև քաղցու և մաճար և գինի և քացախ»։ (Այս օրինակից երևում է, որ քաղցուն բոլորովին նոր քամուածն է, իսկ մաճարը՝ մի քիչ թթուածը)։