s. bot.

pot, earthen or metal pot, broth-pot;
cf. Պուտ.

s.

χύτρα olla. իտ. pignatta, pentola. որ եւ ՊՈՅՏ, եւ ՊՈՒՏՈՒԿ ասի. ռմկ. պտուկ. Սան կաւեղէն, խեցեղէն, կամ կաթսայ փոքր.

Եփէին ի պուտան զարգանակն արկ ի պոյտն։ Ի սան մեծ պղնձի, կամ ի պոյտն։ Յօչեցին զմիս նոցա իբրեւ ի պուտունս։ Ամենայն դէմք իբրեւ զայրեցած պուտան։ Զի՞նչ հաղորդ իցէ պոյտն ընդ կաթսայի. սա ընդհարկանի, եւ նա փշրի. (Թուոց. ՟Ծ՟Ա. 8։ Դտ. ՟Ղ. 19։ ՟Ա. Թագ. ՟Բ. 14։ Միք. ՟Գ. 3։ Յովէլ. ՟Բ. 6։ եւ Նաւում. ՟Բ. 10։ Սիր. հին. ՟Ծ՟Գ. 3։)

Ու՞ր պուտանց մխիթարութիւն, ու՞ր կոկորդաց քաղցրութիւն։ Երիս ժամս ի պոյտն եփել զայն (որ եւ զկնի կաթսայ կոչի). (Վրք. հց. ՟Դ. ՟Ի։)

ՊՈՅՏՆ. Ըստ բժշկարանի՝ է եւ անուն խոտոյ եւ ծաղկի. cf. պուտ։

• , ն հլ. (պուտան, -տունք, -տանց) «պտուկ, հողէ աման» ՍԳր. Եփր. թգ. 359. որից պուտնարդ «մեծ կաթսայ» ՍԳր. գրուած նաև բոյտն Ագաթ. յետնաբար պոյտ Սիր. (նոր) ժգ. 3. Վրք. հց. որից պուտուկ Ագաթ. Եւագր. Վրք. հց. Յայսմ. պիտուկ Բժշ. պր-տուկ Վրք. հց. Վստկ. պտեկ «փոքր փարչ» ԱԲ. որ և պտեակ Նիւս. մեկն. հայր մերի (ըստ Հացունի, Ճաշեր էջ 77)։ Անշուշտ այս-տեղ է պատկանում նաև պոտին «պտուկ» Դրնղ. 502, որ գտնւում է նաև արդի գաւա-ռականներում. ինչպէս են Սվ. «լայն բերա-նով փոքր կուժ», Հմշ. «ջրի փոքրիկ տակառ փայտեայ»։

• ՆՀԲ լծ. թրք. pota «հալոց»։ Հիւնք. պրս. bat «կուռք»։ Müiller, Armen. IV լիթ. pudas «պտուկ» բառի հետ՝ իբրև բնիկ հայ։ Karolides, Iλ. συγϰρ 79 դնում է կապադովկ. vutókko, votókko «դոյլ» բառից, իսկ այս էլ աղաւաղուած է հա-մարում բիւզ. έμπότης բառից (Sophocles 457 չունի այսպիսի ձև. գիտէ միայն εμ-ποτσς, որ է «խմելու յարմար»։ Karolides կպդվկ. vutókko ձևի հետ համեմատում է հյ. պուտուկ. բայց հյ. պուտուկ ծա-դում է պոյտն արմատից (-ուկ նուա-զական մասնիկ է). և եթէ մին կամ միւ-սը փոխառեալ է, ընդհակառակը կա-պադովկացին պիտի փոխառեալ լինի հայերէնից, ըստ որում արմատը վեր ջինիս մօտ է միայն գտնւում)։ Schel-telovitz BВ 29, 40 շվէդ. put «ուռեցք». իտլ. púss «քսակ», սանս. bud-buda «պղպջակ» բառերի հետ, որոնց բոլորի արմատն է համարւում հնխ. bud-«ու-ռիլ, ուռչիլ»։ Petersson KZ 47 (1916). 254 հայերէնին է կցում հհիւս. pottr «հողէ աման կերակուր եփելու համար», մ. հիւս. գերմ. pot, անգսք. pott. մ. ան-գըլ. ֆրիզ. pot «պտուկ», որոնց նախա-ձևը դնում է *bud-nó-, մինչդեռ հայը՝ beud-no-կամ boud-no-։ Այս մեկնու-

• թիւնը ընդունում է Pokorny 2, I16, հնխ. bu, bhu «ուռչիլ» արմատի տակ՝ d աճականով։ -Յիշեալ գերմանական բառերը, որոնց հետ նոյն են նաև հոլլ. pot, շվէդ. potta, դան. potte և թերևս լիթ. pudas, լեթթ. pods «պտուկ», յա-տուկ չեն միայն նոյն ընտանիքին, ար ռանւ ռամ են նաև ռոմանական ընտանի-քում. ինչ. ֆր. pot «պտուկ»։ Kluge 376 զոյց է տալիս որ բոլորի աղբիւրն ե մ. լատ. pottus, ստ. լտ. pótus «ըմ-պանակ, ջրաման» (շուրջ 600 թուից), որ է լտ. potus «ըմպելիք, խմելիք»։ Աւստեղից յառաջացել է ֆր. pot, որ փոխառութեամբ տուել է (1200-1300 թուերին) մի կողմից գերմանական ձև-ւերը և միւս կողմից կելտական ձևերը, այն է բրըտ. կորն. կիմր. pot։ Աւելի ուշ՝ զերմանական խմբից է փոխառեալ ֆինն. pata, օստյաք. put, put, վօգուլ. poς «պտուկ» խումբը։ Գերմանական խումբը բնիկ համարելու համար պէտք էր նախ ապացուցանել թէ ֆրանս. բա-ռը փոխառութիւն է գերմանականից։ Ըստ այսմ գերմանական բառերի նմա-նութեւնո հաւերէնի հետ պատահական է, ինչպէս են նաև իսլ. bia, նորվ. գւռ-bidne, լտ. fidehia, յն. πίϑος «հողէ ա-ման», որոնք միասին հանւում են հնխ. bhidh-արմատից (Pokorny 2, 185, Boisacq 782, Walde 288)

• ԳՒՌ.-Ախց. Կր. Մկ. Վն. պուտուկ, Սլմ. պտուկ, Ալշ. Մշ. պուդուգ, Խրբ. Պլ. Ռ. բու-դուգ, Տիգ. բուդյուգ, Սեբ. Սչ. բդուգ, Ասլ. բդիւգ, Մրղ. պտիկ1, Հճ. բmդուգ, Զթ. բօ-դուգ։ Նոր բառեր են պտուկկոտրուկ, պտուկ-կոտրող, պտկիկոտրիչ, պտկումայր, պտուկ-քերիչ, պտկակ։-Համաձայն ածանցման օ-րէնքներին գրբ. պոյտն արմատից ստացուած է պուտուկ, որին համապատասխան են գա-ւառականներից շատերը։ Արևմտեան գրա-կանում՝ պտուղ>ռմկ. պուտուղ ևն ձևերի օրինակով կարծուելով թէ պուտուկ ձևը ռա-միկ է, սխալմամբ առաւելութիւն է տրուած պտուկ բառին, որ յետին սղեալ ձև է։