s.

locust;
grass-hopper;
մարախ քաղցր —, cf. Մատուտակ.

s.

ἁκρίς locusta. Փոքրիկ կենդանի թեւաւոր, որ թռչի եւ ոստոստէ. շրջի եւ երամովին, եւ ծախէ զդալարիս. մորեխ .... cf. ՋՈՐԵԱԿ։

Ածից մարախ սաստիկ։ Ուտիցէք զջորեակդ եւ զխարագլուխ եւ զմարախ։ Հասանէին իբրեւ զմարախ բազմութեամբ։ Ծնունդ մարախոյ գայր։ Ետ ժանգոյ զպտուղս նոցա, եւ զվաստակս նոցա մարախոյ։ Զոմանս մարախոյ, եւ մկանց կոտորեցին հարուծաք։ Լցից զքեզ զօրօք իբրեւ մարախով (կամ մարախաւ)։ Կերակուր նորա էր մարախ.եւ այլն։

Զհանդերձն ի ստեւոյ ուղտու, զմարախաւ կերակրիլն. (Խոսր.։)

Իբրեւ յոլովութիւնք մարախաց՝ ի վերայ թռիցեն. (Ածաբ. ժղ.։)

ՄԱՐԱԽ ըստ վերջին նշ.

Խոտ ինչ.. . արմատն նորա է քաղցէահամ զօրէն խորիսխ մեղու. եւ կոչի անունն նորա մարախ. (Եպիփ. ծն.։)

ՔԱՂՑՐ ՄԱՐԱԽ կամ ՄԱՐՈՒԽ. cf. ՄԱՏՈՒՏԱԿ։ Գաղիան.։ եւ Բժշկարան.։ (Ուստի եւ ոմանք ի մշեցւոց կամ ի տարոնացւոց համարին՝ թէ կերակուր սրբոյ մկրտչին յանապատի էր մատուտակ։)

• «հրձիգ». ունի մի-այն Բառ. երեմ. էջ 202 և 206. երկու ձևե-րից մին կամ միւսը սխալ է։

• , ռ հլ. (յետնաբար նաև ի-ա հլ.) «մորեխ» ՍԳր. Վեցօր. 174. ռամկական ձևով գրուած է մորեխ Լաստ. Վրդ. պտմ. մորեախ Կիր. պտմ. էջ 241. ուրիշ է գւռ. մարախ կամ մարուխ «մատուտակ», որ տե՛ս առան-ձին. ուստի ոմանք շփոթելով նախորդի հետ՝ կարծում են թէ Յովհաննէս Մկրտչի կերած մարախը ո՛չ թէ «մորեխ» էր, այլ «մատու-տակ».-«ոմանք ի Մշեցւոց կամ ի Տառօ-նացւոց համարին՝ թէ կերակուր սրբոյ Մր-կըրտչին յանապատի էր մատուտակ» (ՆՀԲ)։

• = Հիւս. պհլ. *maδax «մորեխ» բառիցմ Պարսկականում «մորեխ» բառը երեք ձև ու-նի. 1) հիւսիսային պարսկերէն *maδax, որի հետ նոյն են զնդ. [arabic word] maδaxa, բե-բելուճ. maδax. maδaγ, օսս. mat'ix. 2) հա-ռաւ-արևմտ. maig<*maδaka, maδika, կազմուած -ka մասնիկով, մինչդեռ առաջի-նը ունի -xa մասնիկը (MSL 17, 245), որից պրս. meig=պհլ. maig (Horn § 1010). 3) կենտրոնական malax<*maδakha, որից պազենդ. malax (գրուած malak), պրս. [arabic word] malax, որ և [arabic word] malāx, աֆ-ռան. mlax, քրդ. maló, վախի milax. այս ձևը փոխառեալ է սոգդիականից, որովհետև այս լեզուի մէջ է որ δ դառնում է l (Gaut. hiot, Gram. sogd. էջ II)։-Հիւբշ. 192։

• Ուղիղ մեկնեց նախ ԳԴ՝ համեմատե-լով պրս. մէլէխ ձևի հետ։-Böttich. Arica 67, 92 և Lag. Ges. Abhd 72 պրս. malax։-Lag. Urgesch. 787 պրս. malax, իբրև սանս. mar, լտ. molere արմատից։ Müller SWAW 38. 582 պրս. marax, որ գոյութիւն չունի։ Նոյն, SWAW 40, 9 սրա հետ նաև աֆղան. malax։ Հիւբշ. ZDMG 36 (1882), էջ 133 maδaxa։ Եազրճեան, Մասիս 1884, 202 տալիս է բառիս մեկնութիւնը, ինչպէս և ենթադրում է մի նոր մարախ «բազէ» բառ. ահա իր խօսքերը. «Ոսկեփորիկ մը Նէեսայի վրայ խօսելով կ'ըսէ թէ Ակիւ-ղա զնէեսա բառը, զոր գիտեմք թէ

• «ջայլամն» կը նշանակէ, թարգմանած է «մարախ»։ Չունիմ ես հոս դիւրութիւն քննելու թէ Ակիւղասայ օրինակագրին մէջ ի՛նչ ձայնով գրուած է այս. եթէ մարախ ձայնն ունի, կ'երևի թէ պէտք չէ զայն շփոթել սովորական մարախի հետ, որ «մորեխ կամ չէքիրկէ» կը նը-շանակէ, զի կրնայ այն յառաջ եկած ըլ-լալ սանս. մարաքա բառէն՝ որ «բազէ» կը նշանակէ։ Ըսել թէ «Ակիւղաս զնէեսա մարախ թարգմանեց» կը նշանակէ Ա-կիւղաս զնէեսայն բազէ հասկացաւ ու թարգմանեց։ Մարաքա ստուգաբանօրէն «սպանիչ, կորուսիչ» նշանակելովը, կրր-նայ յարմարիլ թէ՛ բազէի բնութեան և թէ ապականիչ մարախ միջատին»։ Մա-րախ բառի նշանակութեան վրայ ուրիշ-ներ էլ են կասկած յայտնած, յատկա-պէս տարօրինակ գտնելով որ Յովհ, Մկրտիչը մարախ միջատը կերած լի-նի. այս մասին տե՛ս Աւգերեան, Լիակ, վրք. սրբոց Ա. 33։ Բ. էքսէրճեան էլ ունի մի առանձին տետրակ «Մարա՞խ թէ մարուխ» վերնագրով (Պօլիս 1887), ուր ցոյց տալով թէ Յովհ. Մկըրտ-չի կերածը մարուխ էր, ասում է թէ Ա-ւետարանի մարախ բառը նշանակում է նաև «մատուտակ»։ Սրան է պատաս-խանում Տէրվ. Լեզու, 1887, էջ 62 և ցոյց է տալիս որ Աւետարանի մարախ բառը միայն «մորեխ» կարող է նշանակել, քանի որ դրուած է յոյն բնագրի ἀϰρίς բառի դէմ, որ միայն «մորեխ» նշանա-կութիւնն ունի։ Նման մի թիւրիմացու-թիւն տեղի է ունեցած հին սլաւերէնում, ուր Մտթ. գ. 4 յառաջացել է հսլ. brēdu «մորեխ» անգոյ բառը, փոխանակ ab-rèdi «կանաչեղէն» (տե՛ս Berneker 84)։ Պատահական նմանութիւն ունի յն. βροσϰος «անթև մորեխ» (Boisacq 135)։ *ԻՌ.-Ասլ. մարախ, Ախց. Գոր. Երև. Ղրբ.

• մ. Տփ. մօրէխ, Ագլ. մա՛րահ, Ոզմ. Ջղ. Սլմ. մուրեխ, Երև. Մկ. մուրէխ, Զթ մը՝յրխ, մը'րէխ, Սվեդ. միրիխ.-նոր բառեր են մո-րեխակոռ, մորեխատեղ։

• «զմուռ». ունի միայն Բառ. երեմ. էջ 206։

• «մատուտակ» տե՛ս Մարուխ։