multitude, crowd, quantity;
company of mourners or weepers;
repeated bursts of weeping, wailing.
ՋԱՅԼ եւ ՋԱՅԼԻ. ἁγών coetus, multitudo. Ջոլիր. ջոկ. խումբ. հանդէս բազմութեան լալտկանաց, եւ անբանաց.
Մկրտութիւն՝ վախճանելոց աջողակ պատան, քան զշիրիմ՝ մեծ վայելչականագոյն, քան զջայլին պար՝ բարեպաշտագոյն. (Ածաբ. մկրտ.։)
Եղերականք ջայլից համօրէն բանահիւսից կանանց լալականաց. (Նար. ՟Կ՟Ը։)
Երամք կանանց ճչօղ ջայլից՝ շուրջանակի զնա պարէին. (Ուռպ. ողբ.։)
Ձայն լալոյ նորա գուժեաց, զկոծն ասէ, զջայլն, զանզգայութիւնն. զի զոհէին զմանկունս. (Մխ. երեմ.։)
Քահանային զմեղս՝ եթէ ոք հրապարակի ջայլի ձաղեսցէ, ոգւոյն ոլորէ դատաստան. (Կանոն.։) (այլ ձ. հրապարակ իջեալ)։
Ասել եւ զեռակլեան սոճին, որ ջայլեացն օդից բիւրուց եօթեանց կաթամբ սնասէր։ Բանս ոչ կամի զքեզ (զալեւսդ) ջջնի յորջորել. վասն զի ջատագով ջայլեաց՝ գաղափար հարանցն կոչի. (Մագ. ՟Ժ՟Ա. եւ ՟Ձ՟Գ։)
• , ի հլ. «մեռելի վրայ լացողների խումբ» Նար. կր. 174. Օրբել. ողբ. Ածաբ. մկրտ. «բազմութեամբ լաց, ողբ» Մխ. երեմ որից ջայլել «մեռելը խմբուելով ողբալ» Բուզ. 125. ջայլական (որ և ջալական) «ող-բական» Երզն. քեր. ջայլանք «ողբ, կոծ» Հին բռ. անշուշտ այստեղ է պատկանում նաև ջաղել «ողբալ», որ գիտէ միայն ՓԲ յաւել. (եթէ ստոյգ է, մի գեղեցիկ օրինակ է յլ=ղ լծորդութեան. ինչ. նշոյլ և նշող, թոյլ և թող. յոյլ և յողալ)։ -Ջայլ աւելի ընդհանրանա-լով նշանակել է «խումբ մարդկանց» Կանոն. (Քահանային զմեղս՝ եթէ ոք (ի] հրապա-րակի ջայլի ձաղեսցէ, ոգւոյն ոլորէ դատաս-տան), «կենդանիներ» ԱԲ. որից ջայլական «ջոկ, խումբ» Լծ. նար. ջայլիլ «պար առնուլ» Արիստ. գրչ. ջայլիք «հօտ (ոչխարների)» Մագ. թղ. 219, «մարդկանց խումբ» Մագ. թղ. 148։-Բոլորովին ուրիշ է ջայլակոծել «գանակոծել, ծեծել» Բռ. ստեփ. լեհ. որ ծա-գում է ջալ «փայտ» բառից. տե՛ս այս բառը և հմմտ. ջալ «ջոկ կամ հօտ», որ է ջայլ։