μνήμη, μνεία memoria, mentio, recordatio Յիշելն, յիշիլն. յիշումն. յուշ ածելն եւ գալն. (որպէս թէ կարողութիւն յիշելոյ, կամ ստորայիշումն կամ վերայիշումն. ի ձայնէս ատակ).
Ոչ գոյ յիշատակ առաջնոցն։ Հեծութիւն անցելոց յիշատակաց։ Բարեաց յիշատակաց արժանի։ Խոստովա՛ն եղերուք յիշատակի սրբութեան նորա։ Զյիշատակ բազում քաղցրութեան քո բղխեսցեն։ Յիշատակ արդարոյ գովութեամբ։ Յիշատակ յաւիտենական թողուլ։ Յիշատակ առնել.եւ այլն։
ՅԻՇԱՏԱԿ. μνημόσυνον, ἁνάμνησις, μνημεῖον monumentum որպէս memoriale եւ sepulcrum. Յիշելիք. իրք արժանի կամ պարտաւորիչ յիշելոյ. որ եւ ասի ԱՌ Ի ՅԻՇԱՏԱԿԷ. եբր. էզքեարա. պ. եատքեար. (յորմէ յետկար. թէզքէրէ ).
Այս է անուն իմ յաւիտենական, եւ յիշատակ ազգաց յազգս։ Եղիցի ձեզ արիւնդ այդ ի յիշատակ։ Զոհ յիշատակի, զոհ յիշատակելոյ զմեղս։ Դիցէ քահանայն զյիշատակ նորա ի վերայ սեղանոյն։ Հանցէ ի զոհէն զառ ի յիշատակէ նորա։ Հանցէ քահանայն զառ յիշատակէ նորա, զի պտուղ Տեառն է։ Եղիցին ի հաց յիշատակի զառաջաւոր Տեառն։ Զայս արասջի՛ք առ իմոյ յիշատակի.եւ այլն։
Յիշատակ տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի. (Պտրգ.) իմա՛ ըստ յն. ի յիշատակ, կամ առ ի յիշատակ։
Որ ի վերայ յիշատակաց. կամ Դպիր յիշատակաց. (՟Բ. Թագ. ՟Ի. 24.) իմա՛ ըստ յն. յիշատակիչ, յիշեցուցիչ. գրիչ յիշելեաց. յիշատակագիր։
Մի՛ եւս եղիցին տանն Իսրայէլի յոյս յիշատակի անօրէնութեան. (Եզեկ. ՟Ի՟Թ. 16.) այսինքն ըստ յն. ի յոյս յիշեցուցիչ զանօրէնութիւն.
Անհաւատի ոգւոյն յիշատակ հաստատեալ զաղձանն աղի. (Իմ. ՟Ժ. 7.) իբր շիրիմ, կամ յիշատականոց։
Ի յիշատակ թողում յետ իմ՝ զհամբաւ չարեաց պարսաւս անձին. (Յիսուս որդի.։)
ՅԻՇԱՏԱԿ. μνήμη memoria. Ուշ. յիշողութիւն.
Զյիշատակսն արբուցանել, որոյ են ուղտքն նշանակք։ Վարդապետք եւ ուսուցիչք աշակերտացն հարկ առնեն զյիշատակսն։ Տեւութիւն ազդակից է յիշատակի, եւ յիշատակի՝ ուղտ նշանակ է. (Փիլ. լին. ՟Դ. 106. 109. 136։)
Զի մի՛ հեղձուսցուք զյիշատակս ձեր բազմութեամբ բանիցս. (Ոսկ. մ. ՟Ա. 1։)
, ի-ա հլ. «յիշողութիւն, յիշում, յիշելիք» ՍԳր. Ոսկ. մ. ա. 1. որից յիշատա-կել ՍԳր. յիշատակարան ՍԳր. յիշատակա-գիր Նիւս. կազմ. անյիշատակ Կոչ. Ագաթ. անյիշատակութիւն ՍԳր. Եւագր. Կոչ. բարե-յիշատակ Լմբ. նոր բառեր են յիրատակու-թիւն, արժանայիշատակ ևն։
= Պատկանում է յիշել բային. բայց որով. հետև կազմութիւնը չի կարող հայերէնով մեկնուիլ, ուստի պէտք է կարծել թէ պհլ, փոխառեալ մի բառ է և յատկապէս ներկա-յացնում է անցեալ դերբայի -tak ձևը, տե՛ս նաև յիշել։-Աճ.
Աւգերեան, Քերակ. 1815, էջ 237 յի-շել բայից -տակ մասնիկով, որի համար ուրիշ օրինակ չունի։ ՆՀԲ յիշել և ատակ բառերից, իբր «կարող յիշելոյ»։
ԳՒՌ (dialectal) Ջղ. «իշատակ, Ախց. Մրղ. Շմ. Սլմ. հիշատակ, Ագլ. հիշատա՛կ, շm՛տmկ, Մկ հիշmտակ, Երև. Ոզմ. Տփ. իշատակ, Ալշ. Մշ. Սեբ. τիշադագ, Ռ. Սչ. հիշադագ, Ննխ. հիշա-դագ, շադագ, Խրբ. Պլ. իշադագ, Զթ. հիշա-դօգ, հիշադոգ. բացի «յիշատակ» իմաստից. նշանակում են նաև «ժառանգ, որդի». իսկ Ախց. իշտէք «կիրակամուտ»։