column;
statue, figure, image, idol;
instrument, writing;
Հերակլեան —ք, the pillars of Hercules;
կալ — անմոռաց, to become an eternal monument.
Muller տե՛ս արձակ բառի տակ Տէրվ. Altarm. 56 արձակ բառի նման [other alphabet] արմատից, հմմտ. սանս. samāsarj «ամ-ռանալ»։ Հիւնք, արձակ բառիզ։ Յա» կոբեան, Բիւր. 1899, էջ 599 պրս. ar-tang կամ aržang «Մանի նկարչի ալ-բոմը»։ Karst, Յուշարձան 410 հյ. Ե-րեզ քաղաքի անունը և սումեր. ri «բարձրութիւն, գագաթ»։ Մառ, Cpeд. nepeлвиж. 46 ար-ձան. երկուսն էլ նշանակում են «քար». այսպէս ար = հյ. քար, ձան=բասկ. arkayç (արկայց) «քար» բառի վերջաձայնն է։
cf. Կապար.
Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ ՆՀԲ. Pictet 1, 158 պրս. բառը կցում է սանս. ralata «արծաթ» բառին, որ այստեղ գործ չունի։ Lagarde, Arm. Stud. § 262 պարսկերէնից է դնում նաև արաբ. [arabic word] ︎ rasas «անադ», կապար. այսպէս նաև Müller WZkM 20, 271, որոն» համաձայն չէ Հիւբշ. 511 անկանոն s-ի պատճառով, փոխանակ լինելու 1։
bear;
— մատակ, she-bear;
կորիւն արջու or արչուկ, bear's cub.
ՓՈԽ (borrowing) Բրդ. hirč, erǰ, harč, hərč հ.մա-նիշները պէտք է կարծել թէ հայերէնից են՝ 1, č վերջաձայնի պատճառաւ, որ իրանեան-ներում չկան։ (Ս. Գրքի թարզմանութեան մէջ դրուած է հէրջ. այսպէս՝ Ու լնկէ ուի ոգա լընկէ հէրջ (և ոտք նորա իբրև զարջու). Յայտ. ժգ. 2։-Փոխառեալ է նաև չերքէզ. erš. և թերևս գնչ. hirč, ričini «արջ» (հին-դուստ. ձևն է ričəh, որ բաւական հեռու է գնչ. hirč ձևից)։-Վրացերէն ևս կան არჯაკელა արջակելա և არჯოია արջոիկա «վայրի կանկառ» բուսանունները՝ որոնք Չուբինովի բառարանում (2-րդ տպ. էջ 48) հալերէնես փոխառեալ են համառւում։
tiara, mitre, diadem.
«թագաւորական թագ». մէկ անգամ Ագաթ. «Զթագաւորս շքեղացուցա-նեն ի նմանութիւն արտախոյրն պսակի ի վեր-ջաւորն փողփողելոյ»։ Նմանութեամբ՝ «Լու-սընթագ կամ Երևակ մոլորակը». «Զհինգ աստեղացն, որք մոլորական անուանակոչին, որոնց անուանքն են այսոքիկ. լուծ, եղջերու, ծկրաւորի (կամ ծկաւորի), փառազնոտի (կամ փարանձոտի), արտախոյր (արտախուր կամ արտախուրի). Ստեղծեալ արտախուրն ի չորրորդում արարչութեանն» Զքր. կթ. ի շարչ. Տօմար.։ Այս բառից են ծագում արտա-խուրել «թագով պսակել», արտախուրիլ «թագով պսակուիլ» Յհ. կթ. արտախուրակել մէկ անգամ գործածում է Արամ մատենա-գիր ժ դարի, տե՛ս Հայկականք Միաբանի, Վղրշպտ. 1894, էջ 42). արտախուրակ «ծած-կոյթ, ծածկոց» Ել. լզ. 19, խ. 17. Թիւք գ. 26, դ. 25, «խոյրի կամ թագի արտաքին զար-դերը, ինչպէս նաև եկեղեցական զգեստաւո-րութեան մէջ եպիսկոպոսական թագի այն զարդերը՝ որոնք թագի ետևի եզերքից կա-խուելով՝ անցնում են վակասի տակից և հանգչում շուրջառի թիկունքի վրայ» Ագաթ. (առնոյր զքահանայութեան թագն՝ օծանել և դնել նոցա արտախուրակս). Լմբ. ժբ մարգ. էջ 194 (Զաք. զ. 13)։-Արտախուրակ բառը բռոծածուած է նաև Դան. Գ. 21 հատուածում. «Կապեցան պատմուճանօք և վարտեօք, ար-տախուրակօք և զանկապանօք իւրեանց»։ Չորս խնդրական բառերի դէմ եբրայեցին ունի [hebrew word] ზზε [hebrew word] , որ Եօթանասնից ժամանակից ի վեր զանազան ձևերով հասկացուած է. յոյն օրինակը ունի՝ ἔχοντες τά ὸποδήματα αύτῶν ϰαὶ τας τίάρας ἀντων ἐπὶ τφν ϰεεαλω» ἀννῶν σῦν τω ἰματισμὸ ἀντων. Վուլգատան անե Cum braccis suis et tiars et calce-amentis et vestibus*. բողոթականների անգ-լերէն պաշտօնական հրատարակութիւնը՝ tn their coats, their hosen, and their hats and their other garments. բողոքականնե-րի իտալական թարգմանութիւնը՝ con le lor giubbe, le lor calze, le lor tiare e tut-t︎ ︎ lor vestimenti. բողոքականների պարս-կերէն թարգմանութիւնը՝ [arabic word] ︎ ❇ [arabic word] ︎︎ [arabic word] չ։ Այս բոլորի մէջ էլ արտախուրակ բառի դեմ գալիս ե čtiara, թագ, գլխարկ, իմամա, փաթթոց»։ Սակայն նորագոյն քննութիւնները ցոյց են տալիս, որ եբրայական բնագրի համապա-տասխան բառը ո՛չ թէ «գլխարկ», այլ «մի տեսակ հագուստ» է նշանակում։ Այսպէս Gesenius-ի եբրայերէն-արամերէն բառա-րանը յիշեալ բառերը մեկնում է «ներքնա-վարտիք, ներքնազգեստ, վերարկու, զգեստ» (Hosen, Unterkleid, Mantel, Kleid). եբրա-յականբնագրի Kautzsch-ի թարգմանութիւնն ունի՝ Untergewándern, Röcken, Mánteln und (sonstigen) Kleiden (տպ. Freiburg 1890). բողոքականների հայ աշխարհաբար թարգմանութիւնը(տպ. Պօլիս 1884) «Անդրա-վարտիքներովը, բաճկոններովը, վերարկու-ներովը ու (ամէն) հանդերձներովը». նոյնի արևելահայ թարգմանութիւնը (տպ. Պօլիս 1906) «իրանց անդրավարտիքներովը, պատ-մաճաններովը և վերարկուներովը և միւս հանդերձներովը». բողոքականների արա-բերէն թարգմանութիւնը ունի նմանապես [arabic word] ︎︎ [arabic word] ︎ [arabic word] Արդ՝ հալ թարգմանիչները ի՞նչ են հասկա-ցել այս արտախուրակ բառով։ Յոյն օ-րինակի համեմատութիւնը ցոյց է տալիս, որ ինչպէս այլուր, նոյնպէս և այստեղ արտախուրակ նշանակում է «թագ, գոլ-խարկ»։ Բայց Միաբան (Հայկականք, Վա-ղարշապատ 1894, էջ 42-49) ենթադրում է թէ արտախուրակ այստեղ նշանակում է «վարտիքի վրայից հագնելու զգեստ՝ որ ա-ռաջից բարձերը և յետևից զիստերն էր ծած-կում»։ Իբրև ապացոյց բերում է նախ՝ եբրա-յական բնագրի համեմատութիւնը, երկրորդ՝ այն հանգամանքը՝ որ վերի հատուածում արտախուրակ բառը դրուած է վարտիքի և զանկապանների միջև և հետևաբար գլխի հետ գործ չունի. երրորդ՝ միջին դարի հայ մեկնիչների ակնարկները։ Սրանցից Արամ մատենագիր ժ դարու՝ Դանիէլի այս հա-տուածի ակնարկութեամբ գրում է. «Զի մեր-կանդամ ո՛չ է արկեալ ի հուրն, այլ պատ-մուճան հաւատոյն ընդ իւր է և վարտեօք ա-պաշխարութեան զառականս մեղացն ծած-կեալ է. և զբարձս սրբութեանն արտախու-րեալ»։ Վարդան, Մեկն. Դան. դ. էջ 252՝ «Կա-պեցան վարտեօք և բարձիցն հանդերձիւքն»։ Արտախուրակ այս նշանակութեամբ գործա-ծում է նաև Սեբ. էջ 63 «Առաքէ նմա ոսկի և հանդերձս թագաւորականս արտախուրակս ոսկեզօծս և զանգապանակ ակամբք և մար-գարտովք կարգեալ»։-Այս բոլորը սակայն ըստ մեզ ոչինչ չեն ապացուցանում. մեր նախնիք եբրայեցերէնի անտեղեակ էին և Ս. Գիրքը յունարէնից են թարգմանել, ուստի ամենևին նշանակութիւն չունի այն հանգա-մանքը թէ եբրայական բառը բուն ի՛նչ է նը-շանակում. մանաւանդ որ հները միշտ «թագ» ևն հասկացել և միայն շատ նոր ժամանակ-ներում պարզուել է բառիս իմաստը։ Երկ-րորդ՝ մեր ուշ ժամանակի մատենագիրները թէև կարող էին եբրայերէնի տարբեր նշա-նակութիւնը սովորած լինել, բայց վերոյի-շեալ արտախուրակը միշտ «թագ» են հասևա-ցել։ Այսպէս՝ Արամ մատենագրի արտախու-րակելը նշանակում է պարզապէս «ծածկել». հմմտ. արտախուրակ «ծածկոյթ, ծածկոց» Ել. լզ. 19, խ. 17, Թուոց գ. 26, դ. 25. -յատ-կապէս Վարդան Դանիէլի մեկնութեան շա-րունակութեան մեջ ասում է. «Կապեցան վար-տեօք՝ բարձիցն հանդերձիւք, արտախուրա-կօք, խո՛յր ասեն ունել ի գլուխն, թագն՝ նշան պատուոյ»։ Վերջապէս բնաւ պէտք չկայ Սե-իսկ թագաւորներին անյարմար է.-Պատկա-նեան նոյն բառը հասկանում է «գլխի ապա-րօշ, чалма»։
ՆՀԲ յիշեալ չորս բառերն էլ (աբտա-խոյր, խաւարտ, տից և խաւարծի) հա-մարում է բոյսի կամ խոտի անուններ։ Այսպէս են նաև Ֆլօռիվալ, Խ. Ստե-փանէ (թարգ. Խոր. 1897), Պատկա-նեան (Maтep. для армян. cлов. I, էջ 23), Խալաթեան (Zur Erklärung der arm. Geschichte des M. v. Ghorene, WZKM 1893, 1), Մկ. Պալեան (անտիպ աշխ. տե՛ս Միաբանի Հայկականք, էջ 37)։ Մխիթարեանների իտալերէն թարզ-մանութիւնը հասկանում է խաւարտ «խոտ», խաւարծի «խոտիկ», իսկ ար-տախոյր և տից՝ խոտի անուններ. ըստ ալսմ վերի հատուածր թարգմանում է «La orinclpessa Satinig bramasse ar-dentemente della mensa d' Arcavan l'erba ardacur e l'erbolina ditz»։ Նոյնը ընդունում են նաև Langlois՝ ֆրանսե-րէն և Lauer՝ գերմաներէն թարգմա-նութեան մէջ։ Ղիստոնեանց եղբարց լատին թարգմանոթիւնն ունի. Prae-tar haec Sattinica valde concupavit
cf. Արփի.
ՆՀԲ արև բառից. (այսպէս նաև Ալիշան, Հին հաւատք, էջ 85), Lagarde, Ur-gesch. 797 օսս. arw «երկինք» բառի հետ։ Մերժում է Հիւբշ. Arm St. էջ 18, որովհետև օսս. arw պատկանում է զնդ. awra «ամպ» բառին։ Tomaschek. Die álten Thraker, II. 52-3 սանս. rupa «գեղեցկութիւն» ևն։ Bugge KZ 32, 66 համեմատում է արև բառի հետ, օրէնք դնելով որ հյ. v ձայնը r-ից յետոյ դառ-նում է փ. ինչ. երևիլ-երփն։ Հիւբշ. 424 սխալ է գտնում այս մեկնութիւնն էլ։ Նազարէթեան, Պատկեր 1893, էջ 159 արփող մեկնում է առ+փող, այսինքն այն ժամը, երբ քաղաքի դռները կող-պում էին փողահարութեամբ։ Schef-telovitz BВ 29, 35 երին բառի հետ հնխ. prepso, յն. πρέπω «երևիմ»։ Pe-dersen. Հալ. դր. լեզ. էջ 34 արփի=լտ. apricus «արևոտ» և կամ հյ. երփն?Peters. son LUA 1916, 33-4 (ըստ Pokorny 2, 499) երփին բառի հետ միասին հա-նում է հնխ. ser, sor «կարմիր» արմա-տից. հմմտ. լեթթ. särts «երեսը կար-միր», լտ. sorbum «սին պտուղը», լիթ. serpes «դեղին ներկ տուող մի խոտ» ևն։
basin of a fountain;
bath, bathing tub;
pool, reservoir of water;
horsepond;
basin;
— մկրտութեան, font, baptistery.
ԳՒՌ (dialectal) Պահուած է միայն «մկրտութեան աւազան» նշանակութեամբ. այսպէս Ալշ. Ախց. Երև. Կր. Մկ. Ննխ. Շմ. Պլ. Սեբ. Սլմ Սչ. Վն. Տփ. ավազան, Ոզմ. ավmզmն, Տիգ. mվmզmն, բոլորն էլ գրաբարից փոխառեալ։ Պաոսկերէնի հետ խառնուելով ձևացած է Ջղ. հավիզարան։ Նոր բառ է աւազանեղ-բայր «ազգակից, կրօնակից»։
booty;
pillage, sack, capture, recapture, prey;
plunder, marauding;
devastation, depredation, disorder;
— ածել՝ առնուլ հարկանել, յ— մատնել, յաւարի առնուլ՝ տանել, to spoil, to make booty, to pillage, to sack, to plunder, to ravage;
լիաձեռն աւարաւ, charged with plunder;
յ— մատնիլ, to be a prey, to be given to pillage.
ՓՈԽ (borrowing) Վրաց. ავარი ավարի կամ օაგარი իավարի «աւար, կողոպուտա, որս», ოხავარი ոնավարի, որից մինգր. ნავარი նավարի «կողոպտիչ» (кипաидзе, Гpaм. мингр. яз. 1914, էջ 285), այսպէս և իմեր. ნავარი նավարի «անտէր, փճացած» (ըստ Бepид-зe, Гpyз. rлocc. էջ 31)։
drake;
էգ —, duck;
ձագ —ու, duckling;
— ընտանի, tame duck;
— վայրենի, wild duck, teal;
գրգրայ —ն, the duck quacks.
= Այս բառը գտնւում է բազմաթիւ լեզու-ների մէջ. այսպէս՝ ասոր. [syriac word] batfā, արաբ. [arabic word] batt «բադ», պրս. [arabic word] bat և քրդ. [arabic word] bel «բադ, վայրի սագ», չեչէն. bäd, bat, ա-կուշ. bad, վօգուլ. batta, pot, կայտախ. խիւրկ. badbad, բոլորն էլ «բառ» նշանա-կութեամբ. իսկ վրաց. ბატი բատի, մինգր. բատէ, թուշ. սվան. բատ, բատա, կիւրր. բատտ և ալբան. pate՝ բոլորն էլ «սագ» նը-շանակութեամբ. սպան. pato թէ՛ «սագ» և թէ՛ «բադ»։ Բառիս սկզբնական ծագումը անյայտ է De Lagarde, Ges. Abhd. 21 համարում է հնդևրոպական. աւելի ընդարձակ խօսում է այս մասին A. Pictet. Les origines indeur. Ա. էջ 394։ Հայերէնը կարող է միայն ի-րանականից փոխառեալ լինել, որովհետև ա-սորին պիտի տար հյ. *բաթայ կամ 'բան-տայ, իսկ արաբերէնը չէր կարող ազդած լի-նել, որովհետև հյ. բադ Արաբների արշա-ւանքից աւելի հին է։ Ըստ Կամուս, թրք. թրգմ. Բ, էջ 457 արաբ. [arabic word] , batt «սագ» բա-ռը փոխառեալ է պրս. [arabic word] bat ձևից։-Հիւբշ. 114։
excrement, dung, faeces;
muck, manure;
— արկանել, to manure, to muck.
= Կովկասեան լեզուներից փոխառեալ բառ է. հմմտ. լազ. lebi «կեղտ», lebiari, leboni «աղտոտ, կեղտոտ», ulebu «կեղտոտել» (Ajarian, Etude sur la langue laze, էջ 37), հայերէնը չունենալով բառասկզբում 2 ըստ օրինի աւելացրել է նախաձայն ա, բայց առանց նախաձայնի ձևը պա-հուած է գաւառականում. այսպէս Ղրբ. լեպ «դիրտ, մրուր, հիւանդութեան ժա-մանակ լեզուի վրայ գոյացած կեո-տը», լեպանք «օճառ եփելուց յետոյ տակը մնացած դիրտը», լեպակալել «ցեխոտիլ, լե-զուի վրայ հիւանդութեան պատճառաւ կեղտ կապել»։ Այս բառը թէև չկայ վրացերենում, բայց լազերէնը հայերէնից փոխառեալ չէ, ինչպէս ցոյց է տալիս նախաձայն ա-ի բա-ցակայութիւնը։ Հայերէնը փոխառեալ է այժմ կորած կովկասեան մի լեզուից, որից ի դէպ է գալիս այն հանգամանքը, որ բառի աւելի նախնական ձևը (լեպ), այժմ էլ գործածական է միայն Ղարաբաղի բարբառում։-Աճ.
now ! now then ! come on !
Peterm. 29, 34, 25 յն. άγε, լտ. age «օ՛ն, բե՛րի մէջ»։ Այսպէս նաև Հիւնք։ Այս մեկնութիւնը թէև շատ ճշմարտա-նման, բայց սխալ է γ-g-ղ ձայնա-փոխութեան պատճառաւ, որ անկարելի է։ Եթէ մեր բառը յունարէնից փոխա-ռութիւն լինէր, պիտի ունենար *ագէ ձևը, իսկ եթէ բնիկ հայ լինէր և յոյն ձևին ցեղակից՝ պիտի ունենար *ած ձևը։ Նկատելի է նաև թէ Ս. Գրքում բառս շատ անգամ համապատասխա-նում է յն. բնագրի μή ϰαὶ, ἀλλά, γαρ ձևերին. մինչդեռ եթէ յունարէնից փո-խառութիւն լինէր, ամէն անգամ ἀγε ձևի դեմ դրուած պիտի գտնէինք։ Այս պատճառաւ ահա Lagarde, Տէրվիշեան և Հիւբշման չեն ընդունած այս մեկ-նութիւնը։ Ըստ Տէրվ. Նախալ. 63 բառս հյ. աղաղակ, աղմուկ, յն. ἀλαλά, սանս. ār «օրհնել», are «աղէ՝» ռա-ռերի հետ գալիս է հնխ. ar արմատից։
salt, saline, brackish;
cf. Աղիք.
(սեռ.-ւոյ,-եաց) «փորոտիք». քիչ անգամ է գործածւում եզակի. ինչ. «Քուն ա-ռողջութեան ի վերայ չափաւոր աղւոյ». Սի-րաք. լդ. 24. սովորաբար յոգնակի գործա-ծութեամբ՝ աղիք ՍԳր. Ագաթ. (այսպէս են նաև հյ. ընդերք, յն. σπλάγγνα, έντερα, լտ. exta, viscera, սանս. jathárāni ևն. հմմտ. Meillet MSL 17, 18)։ Ածանցման մէջ մտնում է 4 ձևով.-1. աղե-ինչ. աղե-կէզմ, Լմբ. պտրգ. աղեխարշ Բրս. մրկ. Լմբ. պտրգ. աղեկոտոր Յհ. կթ. աղեցաւ «սիրտը ցաւած, վշտահար» (նորագիւտ բառ) Ուսպ. էջ 328 (Հանապազ աղեցաւ և լերդախոց լինելով), 2. աղէ-. այսպէս են գրւում նաև նախորդները յետնաբար. 3. ա-ղի-. միայն աղիկամի Եւս. քր. բայց սովո-րական է բառավերջում. ինչ. նեղաղի «նրբաղիք» Նիւս. կազմ. ըստ Լեհ. փքաղիք Փիլ. լին. նախաղի Սոկր. (ուրիշ է աղիո-ղորմ՝ աղ բառից). 4. աղ-. աղախարշանք «սրտի կսկիծ, խշխշուք» Ոսկ. Եբր. ա. ա-ղախարշումն Ճառընտ. գարաղութիւն Պղատ. տիմ. աղապատանք «գութ, սէր» Փիլ. ի-մաստ։ Աղիք նշանակում է նաև «նուագա-րանի լար» Սեբեր. «Օրհնեցէք զՏէր սաղմո-սարանաւ և ջնարաւ և աղեաւ»։ Աւս նշանա-կութիւնը յառաջ է եկած նիւթի պատճա-ռաւ։ Որից տասնաղի «10 լարանի քնար» Սղ. եօթնաղի Փիլ. քաղցրաղի Ոսկ. յհ. ա. 1. բազմաղի «բազմալար» Եփր. համաբ. աղէ-գէտ «նուագել իմացող» Ագաթ. աղեպատ «քնարի բարակ ծայրը՝ որի վրայ հանգչում են թելերը» ԱԲ. աղեյարմար «յարմարաւոր լարերով, լարերը յարմարած» Նար. աղե-մատունք «քնարի լարերի վրայ շարժող մատներ» ԱԲ. աղեբախք «քնարահարու-թիւն» Յհ. կթ։ Նոյնպէս «աղեղի լար կամ աղեղ», որից աղեներգործութիւն «նետա-ձգութիւն» Պիտ.։ Աղիքր համարուած է նաև գութի կայան. «Արդարն ողորմի անասնոյ իւրում. աղիք ամբարշտաց անողորմ են» ՍԳր. որից «գութ, ողորմութիւն, սիրելի գա-ւակ» ՍԳր. այսպէս և յն. σπλάγχνα, լտ. viscera «աղիք, գութ, սիրելի զաւակ», σπλαγχνιζω «գթալ, կարեկցիլ»։ (Այժմ այս իմաստները տրւում են թոքերին. ինչ. ռմկ. ջիգար)։-Աղիկամի, աղիկամութիւն «ա-զատ, ինքնակամ» Եւս. քր. ա. բառերի մէջ աղիք առնուած է իբր «անձ»։-Նոր գրա-կանում կազմուած ձևեր են աղեթափութիւն, աղեխորով, աղեկապ, աղեկիզիկ, աղեկը-տուր։
brick;
tile.
= Թերևս փոխառեալ Փոքր-Ասիական մի լեզուից, որի յիշատակն է Հեսիքիո-սի աւանդած ἀλιώ «πέτρα, ժայռ» բառը տե՛ս Boisacq 20)։-Աճ. ԳԴ, ՆՀԲ, Պատկ. Maтep. 1, 8 և Հիւնք. համարում են պրս. axiz «աղիւս» բառից։ Այսպէս նաև Մէնէվիշեան ՀԱ 1896, 183։ Patrubány S4 1, 193=հնխ. levkos, արմատը luk՛։
provision;
cf. Համբար.
«շտեմարան» Ա. մնաց. իը. 12. «մթերք, մթերած բաները» Նար. Լմբ. սղ. գրուած է նաև ամպար. որից ամբարել Յովէլ, աւ 18. ամրարանոց Խոր. Ասող. ջրամբար Արծր. ամբարապետ Փարպ. հին լեզուի մէջ աւելի գործածական է համբար, ի-ա հլ. «մը-թերանոց. 2. մթերք» (այսպէս Ս. Գրքում 20 անգամ գործածուած է համբար, մէկ անգամ ամբար), յետնաբար ո հլ. (ինչպէս է և ամ-բար), որից համբարանոց Ղկ. ժբ. 24 կամ համբարոց Ագաթ. համբարել ՍԳր. Եւս. քր. խոտահամբար Ագաթ. յոգնահամբար Նար. Սկևռ. աղ. համբարակալ. Եփր. ա. 128 (սխալ է համբարակեալ. տե՛ս վարդանեան ՀԱ 1913, 301-2). համբարածու «պարենավաճառ» Յհ. կթ. բամբարական կամ համբարան «ար-գանդ» Թէոդ. Խչ.-հնագոյն վկայութիւնը գտնում ենք հին հայկական առածի մէջ. Թէ քո Շարայի որկորն է, մեր Շիրակայ ամ-բարքն չեն. Խոր. ա. 11։-Առանձին տե՛ս համբարակ, համբարակապետ, համբարա-պաև։
amen, so be it, verily, truly, certainly, positively.
, յետնաբար նաև հոլովուած՝ ի հլ. այս բառը խօսքի սկիզբը գրուելով (կըրկ-նեալ կամ ոչ) նշանակում է «ճշմարիտ, ի-րաւամբ, արդարև». Ամէն ամէն ասեմ «ճըշ-մարիտ եմ ասում» (77 անգամ գործածուած Աւետարանում. Ս. Գրքի միւս մասերը չու-նին)։ Խօսքի վերջը դրուելով՝ ամէն նշանա-կում է «այո՛, այդպէս է և այդպէս թո՛ղ լի-նի» (4 անգամ Հին կտակարանում, 36 ան-գամ Նոր կտակարանում, որոնցից մէկը մի-այն Աւետարանում, այն է Մտթ. զ. 13)։ Եր-բեմն էլ թարգմանուած է հյ. եղիցի (կամ կրկնեեալ). ինչ. Օր. իէ. 16=26, Թիւք ե. 22։ Իբր գոյական՝ ամէն նշանակում է «ճշմար-տութիւն». Այսպէս ասէ ամէնն. Յայտ. Գ. 14։
he-kid.
ՆՀԲ կցում է յն ἀμνός «գառնուկ» բա-ռին։ Այսպէս նաև Հիւնք։ Բայց այս ւն-բառը կցւում է լտ. agnus, հսլ. agne' iaene ևն հոմանիշների հետ և *αβνος ձևի վրայով հասնում է հնխ. aghnos ռառին, որից չի կարող ծագիլ հյ. ա-միկ (հմմտ. Boisacq, էջ 54)։
consort, husband;
wife, spouse.
նիլ արմատից)։ Lagarde, Urgesch. Arm. 535 սանս. paç «համաձայնիլ» առմատին է կզում։ Evald, KZ 6, 12 և Müller SWAW 38, 583 ամ=sam(կից) + սանս. vas «բնակիլ»։ Müller, Orient und Occident 3, 347 զնդ. ham-vas = սանս. sam-+vaç «համամիտ, համա-խորհուրդ»։ Lagarde, Baktr. Lex 14 պրս. [arabic word] āmusni (այսպէս նաև Պատկ. Marep. I 7, Հիւնք. և Թիրեա-քեան, Պատկեր աշխ. գրակ. Ա 192, Արիահայ բռ. էջ 25). բայց Lagarde ենքը Arm. Stud. § 85 մերժում է։ (Այս պարսիկ բառը գրւում է āmusnī, asni, asi. նշանակութիւնը ԳԴ հետևեալ ձե-վով է բացատրում. «ի Պարսիկս ընդ միով արամբ կանայք երկու կամ երեք՝ զիրեարս ասի կոչեն»։ Այս նշանակու-թիւնը յարմար չէ մեր բառին և հե-աևաբար նմանութիւնը պատահական է)։ Bugge, Lyk. Stud. 1, 56 իբր հնխ. səm-euk'inā «համաբնակ, ընակակիռ». հմմտ. սանս. ökas «բնակութիւն» և լիւկ. eus «բնակիչ»։ Pedersen, Հայ. դր. լեզ. 191 ուսանիմ բայի հետ։ Ճիշտ մեկնութիւնը տուաւ Meillet, նախ MSL 9, 50 (հաղորդեց Հայկ Պէրպէրեան. նամակ 21 փետր. 1933) և յետոյ BSL 95, 8, Ernout-Meillet 1100։ Նոյնն են ակնարկում նաև Bugge և Pedersen, տե՛ս վերը։ Այս մասին տե՛ս նաև Ben-veniste BSL, հտ. 35. ж 104, էջ 104։ ԱՄՈՒՏ «լուծ, joug». գիտէ միայն Քա-ջունի, հտ. Գ. էջ 8 բ. նման մի բառ չկայ պարսկերէնում կամ արաբերէնում (չունին ԳԴ և Կամուս). ամոլ բառի սխալ մի ընթերցուա-ծը չէ՞ արդեօք (և կամ խամութ ըստ Աղասի Չթչեանի)։
lance, spear.
Lagarde, Arm. Stud. § 243 ՆՀԲ-ի բե-րանն է դնում յն. άρδίς «նետի սուր ծայրը, խթան» բառի համեմատութիւնը և էջ 167 ընդունում է իբրև ստոյգ։ Այս մեև-նութիւնն ունի նաև Հիւնք։ Հիւբշ. Arm. Stud. էջ 11 յն. άρδις բառին աւելաց-նում է նաև հիռլ. aird «ծայր» (այսպէս նաև Boisacq 15), բայց չի ընդունում հայ բառի համեմատութիւնը՝ ձայնական օրէնքների անհամաձայնութեան պատ-ճառով. (սպասելի էր ըստ օրինի *արտ)։ Նոյն հեղինակը իր Arm. Gram աշխա-տութեան մէջ բնաւ չէ իսկ յիշած այս համեմատութիւնը։ Seheftelovitz BВ 29. 29 լտ. radius «գաւազան» բառի հետ։ Թեռեարեան, Կարնամակ, ծանօթ. 19, 132 և Արիահայ բռ. 43 պհլ. արտիշ-տար բառի մէջ ուզում է տեսնել արդ ձևը և բառը մեկնել իբրև «տիգաւոր զօրք», միևնոյն ժամանակ արդն և աշ-տեայ իրար է միացնում։ Petersson KZ 47, 245 լիթ. ardai, ռուս. peль, լտ. assar, assis բառերի հետ, որոնք նշա-նակում են «ձող, գերան, տախտակ ևն»։ Pokorny 1, 84 ընդունում է առաջին համեմատութիւնը, բայց միւսները մեր-ժում. է։
sun;
cf. Արեւ.
Հներից Սամուէլ Կամրջաձորեցի (Ժ դար) իր Տօնական բանից մէջ «Արե-գակն անուանեցաւ, այսինքն լուսոյ ակն»։ Վանական վրդ. իր Տարեմտի մէջ մեկնում է «Արեգակն, մեծ ակն ասի կամ տուրնջեան աստղ, կամ լուսոյ ակն» (տե՛ս արէկ)։ Վարդան Վոռ. Սաղմոսաց մեկնութեան մէջ դնում է. «Արեգակն, լուսոյ ակն զի լուսոյն սեռն և յստակ լոյսն ի նմա է»։ ՀՀԲ և ՆՀԲ դնում են իբր «արևու ակն»։ ՆՀԲ յիշում է նաև սանս. arka հոմանիշը։ Էմին, Հայ հեթան. կրօնը, հյ. թրգմ. Յոյս հան դէս Արմաշու, 1876, էջ 293՝ դնում է «արեգի աչք». արեգակը այսպէս ըմբըռ-նել Հայոց միայն յատուկ չէր. նոյնն ու-նէին նաև ուրիշ ազգեր. այսպէս՝ Պար-սիկները համարում էին Արամազդի աչ-քը. Եգիպտացիք՝ Տիմիուրղօսին աջ աչ-քը. Յոյները՝ Դիոսի աչքը. հին Գերման-
ները՝ Վուօդանի աչքը. իսկ հիւսիսային Գերմանիոյ բնիկները կիմշդայն հիմինս «երկնից գոհար» կը կոչէին արեգակը, ինչպէս որ Ն. Շնորհալին կը կոչէ «պալ-ծառ ևառևեհան» (տե՛ս Յաղագս երկ, նից և զարդուց նորա. Մատենագր. Շնորհ. Վենետ. 1830, էջ 285 և Grimm. Գերմ. դիցաբ. հտ. Բ. էջ 665)։-Հիւնք. համարում է ակն «աղբիւր» բառից և համեմատում է պրս. čašma-i-āfitab «աղբիւր արեգական»։ Այսպէս է մեկ-նում նաև Աւիշան, Հին հաւատք, էջ 85. «ինչպէս աղբեր-ակն՝ ջրոյ բղխումն ցուցընէ, սա այլ տաքութեան և լուսոյ»։
southernwood.
«մի տեսակ ծաղիկ է. լտ. abrotonum. ֆրանս. aurone» (ըստ Աո-թինեան, Աստուածաշունչի տունկերը, էջ zns՝ armoise). Ակինեան ՀԱ 1930, 496 ընդունում է, որ բառս այս նշանակութեամբ է մտած հայ գրականութեան մէջ, բայց սխալ է հա-մարում, որովհետև էջմիածնում լսել է բաց-մանակի օաղիկ՝ իբր «լտ. acheillea mille-folium, ֆրանս. achillèe, գերմ. Schaf-garbe, թրք. ղլիճ օթի» իմաստով։ Նշա-նակութիւն չունի, որովհետև բոյսերի անուն-ները գաւառից գս առ շատ են փոխում իրենց իմաստը (գրուած է նաև ուրիշ շատ զանա-զան ձևերով. այսպէս՝ բարձուենեկ, բարձուե-նիկ, բարձուինեակ, բացուենեկ, բարձումե-նեկ, բարձմանեակ, բացմենակ, բարձնակ, բըրթվինակ) Մխ. բժշ. 133. Գաղիան. Սալաձ. Բժշ. այս ծաղիկը շատ է տարածուած Հայաս-տանում. վերոյիշեալ զանազան ձևերն էլ ցոյց են տալիս, որ անունը զանազան տեղեր գործածական էր։
high, elevated;
sublime, eminent, great, excellent;
հոսել ի բարձուէ, to fling, to throw from above;
ի ձայն բարձր, — ձայնի, ձայնիւ բարձու, aloud, loudly;
— առնել, to elevate, to raise on high, to magnify, to exalt, cf. Բարձրացուցանեմ, cf. Վերացուցանեմ, cf. Համբառնամ, cf. Օրհնեմ;
— լինիմ, to be elevated, glorified, cf. Բարձրանամ, cf. Փառաւորեմ;
ճանաչել զբարձունս, to know sublime or profound things;
սեղան —, splendid, sumptuous dinner, banquet;
ի բարձուէ, from above;
— ոճ, elevated style;
— քանդակ, relief, basso-rilievo.
ԳՒՌ (dialectal) Սչ. բ'ա՛րցըր, բ'ա՛րցը. Պլ. բա՛րսը. Ակն. Ասլ. Սեբ. բ'ա՛րսը. Հմշ. պա՛րսը. Խրբ. բ'արս, բ'առս. Ռ. փարս.-Տփ. բա՛ցըր. Երև. բ'ացր. Ննխ. բա՛ցըռ. Ոզմ. բ'm՛ցըր. Ագլ. բէօ ձըր. Շմ. պmցր. Գոր. պmցրը. Ղրբ. պէ՛-ցիւր (Թաղոտ գիւղ՝ պէցուր).-Ալշ. Մշ, բ'անձ'ըր. Ախց. Կր. Ջղ. բ'անցըր. Վն. պա՛ն-ցըր. Սլմ. Մկ. պmնցըր. Մրղ. պm՛նցի՛ր, Տիգ. Հճ. բ'օրհ։-Առաջին շարքի մէջ ր ձայնը պա-հուած է. երկրորդում կորած է. երրորդում վերածուել է ն-ի. շատ անկանոն և բացառիկ դիրք է բռնում միայն Հճ. բ'օրհ։-Այսպէս են նաև յիշեալ բառերի համապատասխան ա-ծանցները. ինչպէս՝ Սչ. բ'արցրանալ, Պլ. բարսընալ, բարսութին, Սեբ. բ'արսընալ, Ասլ. բ'արսիւթին, Ռ. փարսընալ. -Տփ. բաց-րացնիլ, Ննխ. բացըռնալ, Ոզմ. բ'mցրա-նալ, Ագլ. բըձըրm՛նիլ, բըձըրէօ՞թին, Շմ. պmցրանալ, Ղրբ. պրցըրա՛նալ, պըցըրօ՛-թիւն.-Ալշ. Մշ. բ'անձ'ըրնալ, Ախց. Կր. բ'անցըրնալ, Տիգ. փանցըրնալ, Մրղ. պmն-ցի՛րնալ, Զթ. բ'անձ'ըյնօլ, բ'անձ'ըրնոլ։-Նոր բառեր են բարձրահան, բարձրահաւան, բարձրահով, բարձրաձայնել, բարձրանց. բարձրաչոք, բարձրիկ, բարձրկեկ, բարձրու-քաշի, բարձրալուսիկ, բարձրման, բարձրոտ ին։
cf. Բարձրաւանդ.
, ի-ա հլ. «բարձր (իբրև ա-ծական), բարձրութիւն, բարձր տեղ (իբրև գոյական)» ՍԳր. Ոսկ. ես. Վեցօր. Ագաթ. Եւս. քր. գրուած է նաև բարձրաւանդ Սիր. իբ. 21, բարձուանդակ, բարձաւանդ, բարձաւան-դակ, բարձուաւանդակ. բայց սովորական ձևն է բարձրաւանդակ, որ արդի գրականի էլ միակ ընդունած ձևն է. հոլովւում է նաև բարձու աւանդակի՝ իբրև երկու իրարից ան-ջատ բառեր. այսպէս՝ Եզեկ, ժէ. 22 «Եւ առից ես յընտիր ընտիր մայրից բարձու աւանդա-կին. և տաց ես ի գլխոյ շառաւիղացն նորա ի սիրտս նոցա» (տպ. Պօլսի 1895 թ. ունի բարձուանդակին. ՆՀԲ յիշելով նոյն վկայու-թիւնը՝ դնում է բարձուաւանդակին. յունա-րէնն ունի ϰαὶ λήύομαι ἐγω ἐϰ τῶν έϰλεxτῶν τῆς ϰέδρον έϰ ϰορυφῆς, որ է «լեռան գագա-թից»). սեռականի նոյն ձևը ունի նաև յետնաբար Յայսմաւուրք, յունիս 26 «Կա-խեցին զերկոսին ի բարձու աւանդակի» (ըստ վկայութեան ՆՀԲ-ի)։ Այս բառիո են կազմուած բարձրաւանդակագոյն Փիլ. բարձ-րաւանդայարկ Անան. եկեղ. անպէտ բառե-րը։
azure, bright blue.
ՆՀԲ մեկնում է բառս «բաց կապոյտ» և սրանից է հանում պլուզ կամ բլուզ մատում է իտալ. blu «կապոյտ», թրք. buludī «ամպագոյն, կապոյտ» բա-ռերի հետ։ Աւելի խոհեմ է ՋԲ, որ դնում է «թուի բացագոյն կապուտակ»։ Երկու-սըն էլ հաւասարապէս սխալ են։ Վերի հատուածում գոյների մասին խօսք չը-կայ բնաւ, այլ բոյսերի և կենդանիների։ Հեղինակը շարում է նախ մարդկային սեռի անուններ, յետոյ բոյսեր և յետոյ, ձկներ. այսպէս ձկան անուն են յայտ-նապէս՝ դլփին, սղոց (սղոցաձուկ), լոք (այժմ լոքօ) և կապոյտ. ձկներ պէտք է լինին նաև դալ և ովկիան բառերը և մանաւանդ բիլ, որ երկու ձկների միջև բառից՝ առնելով գոյնի իմաստով, որին
spur of a cock, etc.
«հաւի ոտքի ետևի մատը. մահմուզ» Կիւրղ. ղևտ. որից հաստաբիտ «հաստ ճան-կերով (մագիլ)» Վեցօր. 162 (տպ. հաստա-բեստ, պէտք է սրբագրել այսպէս. տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատեն. Ա. 159)։
myriad;
ten thousand;
much, many, several;
—, —ս, —իցս, ten thousand times, several times, often.
. ու հլ. (նաև ռ հլ2 յետնաբար ի հլ). «տասը հազար կամ լայնաբար՝ շատ, խիստ շատ» ՍԳր. Եւս. քր. և պտմ. Ագաթ, Ոսև. ես (համեմատէ՛ Երզն. մտթ. 392 «Քան-զի որպէս բիւրն՝ զբազումն, այսպէս և եօթն՝ ըստ եբրայեցւոցն զյոլովն նշանակէ»)։ Հին ուղղագրութեամբ գրւում էր բեւր, որ հիմայ բոլորովին վերացուած է գործածութիւնից։ Որից բիւրազգի Ա. մակ. ժգ. 48, Գ. մակ. ե. 3 Ոսկ. եփես. Վեցօր. բիւրապատիկ ՍԳր. Ա-գաթ. Եզն. Մծբ. բիւրաւոր ՍԳր. Ագաթ. բազ-մաբիւր Խոր. Արծր. ևն։
Ուղիղ մեկնեց նախ ԳԴ. նոյնը նաև ՆՀԲ։-Peterm. 17, 39 ևն յն. μύριοι «տասը հազար, շատ»։ Windish. 15 զնռ. baēvare, սանս. bhūri «շատ, լի» և յն. μὸριοა «բիւր»։ Այսպէս են մեկնում նաև Gosche 40, Böttich. Arica 63, Տէրվ. Երկրագ. Ա 51 ևն։ Հիւնք. զանազանում է բիւր «տասը հազար»<պրս. պիյվեր և բիւր «շատ»<պրս. [arabic word] pur «բազում, լի»։
luxurious, lascivious, lewd, lecherous.
= Գրեթէ միշտ գործածուած է իբրև ող-ջախոհ բառի հակառակը, ուստի կարծւում է, որ կազմուած է այս բառից՝բ բացասական մասնիկով. այսպէս է նաև բառիս համապա-տասխանող յն. ἀσωτος «զեղխ, բղջախոհ, libertin» բառը, որ կազմուած է ժ բացասա-կանով σφζω «ողջ առողջ պահել, փրկեւ-ազատել» բայից (Bailly 2987)։ Բայց հայե-րէնի մէջ ո՛չբ բացասական գիտենք այլուր և ոչ էլ ո ձայնաւորի այսպիսի տարապարտ կորուստ։
inhabitant, native, indigenous;
inherent;
habitation, dwelling;
sepulchre, tomb;
բնակք, cf. Գերեզման, cf. Շիրիմ.
= Պհլ. bunak «տուն, բնակարան» ձևից, որ թէև այս իմաստով աւանդուած չէ, սակայն հաստատելու համար ունինք պրս. [arabic word] buna «տուն, հայրենիք. 2. կահ-կարասիք», պհլ. bunak «կահկարասիք», Բելուճ. bunag «կահ-կարասիք»։ Իրանեան բառերը ծագում են պարզական bun ձե-վից, որից փոխառեալ է հյ. բուն. այս պատճառով բնակ բառի և բուն բառի ա-ծանցները շատ անգամ իրար հետ շփոթւում են, կամ այնքան են իրար մօտենում, որ դժուար է լինում որոշել թէ ո՛ր արմատից են ծագում. այսպէս օր. բնականալ «բնակիլ, բնիկ դառնալ, ընտանենալ», բնակցութիւն «բնակակցութիւն» (առաջինը անշուշտ բուն արմատից, երկրորդը՝ բնակ արմատից)։ Պհլ. bunak «բնակավայր, wohnsitz» նշա-նակութեամբ գործածուած է Städteliste § 36 (Մարքվարտ, նամակ 1926 յունվ.)։ -Հիւբշ. 121։
gentian.
ԳՒՌ (dialectal) Բոգի ձևով կան զանազան բոյսեր այսպէս ըստ ՆՀԲ «խոշոր խոտերի հաստ ցօ-ղունն է՝ եղէգից բարակ և ցորենից հաստ», Շիր. «ղանթափա կոչուած վայրի բոյսը կամ նրա հաստ ցօղունը», Մշ. «լայն թփերով մի բոյս, որի գագաթին լինում է կորեկի նման փոքրիկ կարմրագոյն հատեր», «մարդա-չափ մեծութեամբ, լայնատերև մի խոտ. մի տարի կեանք ունի. տճկ. տիւտիւլ»։
slaver;
dark.
«նիւթ կամ թող». այսպէս ունի Բառ. երեմ. էջ 56. ինչ լինելը յայտնի չէ. բայց եթէ նշանակութիւնը կարդանք «հիւթ կամ թուք», բառը կնոյնանայ նախորդի հետ։
company, body, assembly;
—ք, Pleiades.
ԳՒՌ (dialectal) Ալշ. Երև. բ'ուլք, Տիգ. փուլ'ք, Խրբ. բ'օլք «աստեղատունը», Զթ. բ'լի «մի աստղի անուն է».-գաւառականներում ունինք նաև տարբեր իմաստներով. այսպէս՝ 1. Ակն. բ'օլ «խումբ» (ըստ Մաքսուդեանի). 2. Հմշ, պուլք, Ալշ. Մշ. Բլ. բ'ուլ «թուփ», Խթ. (բուլ) «մի շատ թփերի խումբը». 3. Երև. բ'ուլք «ձիւնի հիւս». սրանից 1-3 հաւանաբար վերի բոյլ բառի տարբեր առումներն են միայն, իսկ վերջին իմաստով ծագում է բլիլ (փուլ գալ) բայից, քանի որ ունինք՝ «Մի օր ձիւնի բուլքի տակին մնացինք։ 2իւնի ամբարտակը բլեց մեր վրայ» (Պռօշե-ան, Շահէն, էջ 227)։
mow-worm;
moth, wood-fretter.
ՆՀԲ թուի հանել փտել բառից։ Հիւնք. փտել բառից։ Կայ արաբ. [arabic word] bahīlā, նուազականը [arabic word] butitia «ծառի որդ» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 457)։ Բայց ըստ որում հայերէն բառը շատ հին է, ուստի նմանութիւնը պատահական է։ Այսպէս նաև ասորես. baltitu, ասոր. beltiϑā «փայտի որռ»։
arm, forearm;
power;
branch, bough;
beet, strawberry-spinach;
— առ — մարտնչել, կարկառել, to come to blows, to fight;
— առ — գնալ, to hold by the hand, to give each other the hand, to go arm in arm, together.
-Պհլ. bazuk «թև» բառից, որ աւանդ-ւած է սխալագիր bāzih գրչութեամբ։ Այս բառի հետ նոյն են զնդ. bāzu-սանս. [other alphabet] bahu, պրս. [arabic word] bāzū, աֆղան. bā-zu, քրդ. bazink, bask, զազա bazin, բե-լուճ. bāzk «թև», օսս. bazug «թևի վերի մասը, թև» (Horn § 167)։-Արիական այս ձևերին ցեղակից են դրւում յն. πῆχος, πά-χος «արմուկ, նախաբազուկ», թոխար. po-kem «բազուկ», հհիւս. bógr, անգսք. bóz, հբգ. buog «յօդ, կցուածք, ուս» (Boisaq 781), որոնք նախորդների հետ միասին երե-վան են հանում հնխ. bhāg'hu-։ Կարելի է կարծել, որ հյ. բազուկ լինի բնիկ՝ լառա-ջացած հնխ. bhāg'hu-ձևից. հնխ. g'h>հլ. զ ունինք դեզ, լիզել, մոզի, ոզճի և տիզ բառերի մէջ. -ուկ մասնիկի համար էլ հմմա-արմուկն, աղմուկ։ Այս առթիւ եղած քննու-թիւնները տե՛ս Հիւբշ. Arm. Stud. էջ 21, որ վարանում է բառը բնի՞կ թէ փոխառեալ ոնդունելու մէջ. հմմտ. նաև Lagarde, Arm. Stud. § 323, Meillet MSL 7, 58, Pokorny 2, 130, որոնք փոխառութիւն են համա-րում։ Այսպէս է ընդունում վերջապէս նաև Հիւբշ. 114։
=Նոյն բազուկ «թև» բառն է, որ յատկա-ցուած է այս բոյսին՝ իր երկար թևերի պատ-ճառաւ։ Նկատելի է, որ ճակնդեղի ամէնից պիտանի մասերն են տակը (արմատը) և բազուկները (թևերը). այս պատճառով էլ ժողովուրդը կոչում է տեղ տեղ տակ և տեղ ռեռ եւ ռառուև անունով. հմմտ. նաև Վն. ճոռ, որ բուն նշանակում է «կիսախողովակաձև», բայց նաև «ճակնդեղի կոթերը» (ձևից առնե-լով այսպէս կոչուած)։ Միջին հայերէնում ասւում էր տակաւին ճակնդեղի բազուկ Մխ. բժշ. 83, 117, որից յետոյ սեռականը վերա-սուեց։ Արդի գաւառականներում բազուկ բառը յատկացուած է նաև ուրիշ մի քանի բուսեղէնների, որոնք նոյնպէս թևի նմանու-թիւնից ստացել են իրենց կոչումը. այսպէս կի բարակ ու կանաչ ճիւղերը», Ակն. «բան-ջարի ցօղուն, զոխ», Տիգ. «հազար բոյսի կո-թը», Սեբ. «տերևի երկարութեամբ (այսին-րըն կոթից մինչև ծայրը) զնացող ջիղը», եալ. Օվ. «մոլոշ»։-
"several, diverse, much, thick, great, large, full, abundant, copious, numerous, considerable, frequent, very, too much, excessive;
ոչ —, but little, not much;
— անգամ, բազմիցս, several times, often, frequently, cf. Յոլով անգամ, cf. Շատ անգամ;
— ինչ պէտք են, it is necessary much trouble, many things;
յետ ոչ — աւուրց, in few days;
ի բազմաց հետէ, a long time ago;
—ք, many people;
—ք ի մարդականէ, the most part of men;
"
—ս, — ինչ, much, too much;
— ինչ գոչել ծովու, roaring of the waves;
—ս չարչարիլ, to suffer much;
ընդ — ժամանակս, for a longtime.
, ի-ա հլ. «շատ» ՍԳր. Եւս. պտմ. Ոսկ. զանազան դարձուածներով ու-նինք՝ ոչ բազում «քիչ», բազում այն է «շատ անգամ պատահում է, որ», բազում անգամ «յաճախ», բազում ուստեք կամ բազում ու-րեք «շատ տեղ, շատ պարագաներում», բա-զում ինչ «շատ բան», բազմօք «շատ կեր-պով»։ Ածանցմամբ տալիս է խիստ բազմա-թիւ բառեր, որոնցից յիշենք մի քանիսը.-բազմաբար «յոգնակի» Եզն. Կիւրղ. ծն. և թգ Ագաթ. Կորիւն բազմագոյն Կոչ. Ոսկ. մ. ա-1. բազմադիմի Ագաթ. Ոսկ. ես. և մ. ա. 19. բազմազօր Կոչ. Բուզ. բազմաժամանակեայ Իմ. բ. 10. Յոբ. լբ. 9. Եւս. քր. Ոսկ. ես. բազ-մաժողով Ողբ ա. 1. Եւս. պտմ. ա. 4. Եփր. յես. Ագաթ. Մծբ. բազմանալ ՍԳր. բազմա-ցուցանել ՍԳր. Ագաթ. բազմաւոր Օրին. լգ. 6. բազմութիւն ՍԳր. ևն ևն։ (Առձեռն բառա-րանում սրանց թիւն է 572)։ Առանց սղման են բազումժամանակեայ Յոբ. լբ. 7. Կոչ. բազումողորմ ՍԳր. Փարպ. բազումառնու-թիւն Եփր. աւետ. բազումուսմնութիւն Փիչ-լին. ևն։-Յունարէնի հետևողութեամբ՝ մի քանի տեղ բազում գործածուած է «մեծ» նը-շանակութեամբ. ինչ. բազմամագիլ «մեծ մագիլներ ունեցող» Եզեկ. ժե. 17. բազմա-մարմին «մեծ՝ խոշոր մարմնով» Նիւս. կազմ. Տօնաև. հմմտ. լն. πολόσαρϰος «գէր»։-Ա-մեն-բառին նման՝ բազում բառն էլ լետոս-կեդարեան շրջանին շատ անգամ գործածւում է գերադրական շինելու համար. այսպէս՝ բազմաչար «շատ չար» Մանդ. Յճխ. բազ-մածիծաղելի «խիստ ծաղրական» Նիւս. բն. բազմահարուստ «մեծահարուստ» Յհ. եթ. բազմատխուր «չափազանց տխուր» Նար. ևն։ Սրանց համար իբրև օրինակ ծառայել են ոս-կեդարեան բազմահմուտ Իմաստ. ը. 8. Սիր. իա. 25. բազմանձուկ Եւագր. ժբ. ևն ձևերը, որոնք սակայն գերադրականի նշանակութիւն չունին, այլ մեկնւում են իբր «շատ բանի հը-մուտ, շատ անձուկ (կարօտ) ունեցող» ևն. և միայն յետին հեղինակների մօտ ըմբռնուած են իբրև գերադրական (շատ հմուտ, խիստ անձուկ)։ Այստեղ անշուշտ մեծ ազդեցու-թիւն է գործած յունարէնը, ուր այսպիսի գե-րադրականներ շատ սովորական են. հմմտ. πολυβάρβαρος «խիստ բարբարոս», πολυσσ-βαστος «յոյժ օգոստափառ», πολύγλωρος «շատ դժգոյն» ևն։-Նոր բառեր են բազմա-սուտ «շատ սուտ» Լծ. պրպմ. 762, բազմօ-տարութիւն «շատ օտար լինելը, մեծ տար-բերութիւն» Լմբ. մատ. 230։-Այլանդակ մի ձև է բազմեալ «շատացած» ԱԲ։-Հների մի քանի հարիւր ածանցների վրայ նոր գրական լեզուն աւելացրել է նաև շատ նոր ձևեր. ինչ-պես՝ բազմանդամ, բազմանիստ, բազմակող-մանի, բազմաբովանդակ, բազմալեզուեան, բազմալեզուագէտ, բազմահատոր, բազմա-թերթ, բազմավանկ, բազմահայ, բազմա-պատկելի, բազմապատկիչ, բազմարուեստ-եան, բազմահարուածեան ևն։ = Հնխ. bhng'hu-ձևից, որի միւս ժառան-
cup, glass, mug, goblet;
chalice;
bumper.
-Պհլ. *bāžak հոմանիշից, որ թէև աւան-դուած չէ գրականութեան մէջ, բայց հաս-տատւում է՝ հայերէնի հետ, նաև ուրիշ փո-խառութիւններով. այսպէս՝ հրէարէն [hebrew word] bazak կամ [hebrew word] bazīk, կովկասեան լե-զուներից՝ ցախ. bazak «սափոր, կուժ»։ Ի-րանեան բառի արմատն է bhaǰ «բաժանել», որից ունինք նաև զնդ. baǰina-և սանս. bhāǰana-«աման»։-Հիւբշ. 115։
Հներից Վարդան վրդ.՝ Սաղմոսաց մեկ-նութեան մէջ, գլ. ճժե., էջ 385 համա-րում է բառս յառաջացած բաժանել բա-ւից. «Բաժակ՝ աման գինւոյ, բաժանիչ ասի»։ (Այսպէս մտածելով է, որ Մխ. ե-րեմ. գրում է բաժանակ և ո՛չ իբր սխալ
գրչի)։ ՆՀԲ բաժին բառից։ Böttich Rudimenta 49, 184 բաժակ բառի հետ է համեմատում ասոր. [syriac word] fuzg և [syriac word] bzguda բառերը։ Նոյն, ZDMG 1850, 351 սանս. bhāǰana և կա-պադովկ. ենթադրեալ βησιαϰή (Pollux 6 96) բառերի հետ։ Նոյն, Arica 14 պարսիկ βατιάϰη (Athen 11, 271 և սն. bhāǰana ձևերի հետ։ Lagarde, Urgesch. 361 զնդ. baǰina-։ Նոյն, Hagiogr. chald. 315. քաղդ. [hebrew word] ձևի հետ։ Նոյն, Arm. Stud. § 326 մերժելով իր այս մեկնու-թիւնները (ասոր. [syriac word] fuzg չկայ բնա-գիրներում. [syriac word] բառը պէտք է կարդալ [syriac word] bngudā, որ է արաբ. [arabic word] naǰūd. βησιαϰή պարսիկ է ըստ Pol-lux և ո՛չ թէ կապադովկեան, և ըստ Falkenberg պէտք է ուղղել βατιάϰη, որով բառս նոյնանում է պրս. [arabic word] bādya ձևի հետ, առանց գործ ունենա-լու հյ. բաժակ բառի հետ), պահում է միայն հրէարէն [hebrew word] bazīk, որ փոխ-առեալ է դնում պրս. bāǰa, bāža ձևից։ Այսպէսով ուղիղ մեկնոթիւնը տուած է յինում Lagarde։ Տէրվ. Նախալ. 95 հնխ. bhag «բաժանել» արմատի տակ է գնում։ Καρολίδης, Γλωσσ. συγϰρ. 79 մեր-ժում է եղել կապադովկ. յն. vutókko «դոյլ» բառին։-Հիւնք. բաժին բառից։
porch, portico;
halo, red circle round the sun or moon;
sheepfold, fold;
circumference, round, circuit;
— առնուլ՝ արկանել, to enccompass, to surround, to begird, cf. Բոլորեմ, cf. Շրջապատեմ.
ՆՀԲ մեկնում է փակել բայից։ Այսպէս նաև Peterm. 259. Հիւնք. փարախ ռա-ռից համառօտեալ։-Թիրեաքեան, Հև 1912, 288 նոյն ընդ փակ։
unleavened, azymous;
unleavened bread, azyme.
ՓՈԽ (borrowing) Վրաց. ბლარჯი բլարջի «բաղարջ», ბლარჯობა բլարջոբա «բաղարջակերաց տօն». կապադովկ. յն. παγάρτζι «բաղարջ», παγάρ-ἄιϰο φωμὶ «բաղարջ հաց» (Kаρολίδης, Γλωσσ. συγϰρ. 94 և Bugge KZ 32, 11) որ, ինչպէս γ=ղ ձայնից երևում է, ուշ ժամանակի փո-խառութիւն է հայերէնից. այսպէս նաև վրաց. ბაღაჭი բաղաճի «բաղարջ» (Չուբի-նով 99). որի մեջ ღ=ղ յետնութեան նշան է, մինչդեռ բլարջի հին է։ Ուա. պաղան «բաղարջ»։
coton;
— ազնիւ, wadding
= Պհլ. pambak «բամբակ» բառից, որի յաջորդներն են պազենդ. panba և պրս. [arabic word] panba «բամբակ»։ Այս իրանեան ձևի ծա-գումը և ստուգաբանութիւնը յայտնի չէ։ Փոխառութեամբ տարածուած է դէպի Արև-մուտք՝ մինչև Եւրոպայի ծայրը. այսպէս յն. πάμβας, նյն. βομβάϰιον, βαμβάϰι, μπαμπά́ϰι (հնագոյն փոխառութիւն է βόμβος «շերամ, մետաքս»), մ. լատ. bombax, bombacum, արաբ. [arabic word] bambaǰ, քրդ. [arabic word] panbu վրաց. ბამბა բամբա, ბამბაჯი բամբակի, թուշ. բամբա, օսս. bambag, bamp'ag, արևել. թրք. կամ չաղաթ. [arabic word] mamuq, ոսմ. [arabic word] pambuq, ալբան. pambuk, ռում. bum bak, չեխ. pamuk, հունզ. pamuk, pamut, սերբ. bumbak, pambuk, pamuk, bobac', խորվաթ. bumbak, բուլգար. pamuk, pambuk, ռուս. бумaгa «թուղթ», бумаж-Արմատական բառարան-26 иикъ «թղթապանակ», бумaзeя «բամբա-կեայ կտաւ», իտալ. bambagia, bombagio, աա. փամբակ (ուղղակի փոխառութիւն ի-րանեանից՝ նախաձայն փ-ի պատճառաւ) ևն։ Հայերէնը, ինչպէս նաև միւս լեղոներից շատերը, նախաձայն ը փոխել են b=ր՝ րառամէջի b-ի ազդեցութեամբ։-Հիւբշ. 116։
safe, secure.
(ի հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վը-կայութեան) «հանդարտ, խաղաղ, հանգիստ, ապահով» Ոսկ. ես. Վեցօր. 144. Փիլ. Պիտ. «ծածուև. պահուած» Նար. Շ. վիպ. որից անքութացեալ Փիլ. իմաստ. Տիմոթ. կուզ, էջ 315, անքոյթութիւն (այսպէս առանց ամ-փոփման) ՋԲ և ԱԲ։
vase, vessel, pot;
box;
piece of furniture;
tool, instrument;
—ք խոհակերոցի, kitchen-range, set of pots and kettles, յ— առնուլ, խնդրել, to borrow;
յ— տալ, to lend.
Բագրատունի, Քերակ. զարգ. 1498 համարում է կազմուած օթ մասնիկով, ուստի արմատը ան։ Այսպէս նաև Bug-ge KZ 32,2 ևն։ Հիւնք. դնում է աւանդ բառից և սրանից է համարում լանօթ առնուլ ոճը։ Յակոբեան, Բիւզանդիոն N 743 պրս. [arabic word] āvand «աման» բառից, իբր տեղափոխութեամբ անաւդ, անօդ, անօթ։ Բ. Խալաթեանց, ՀԱ 1902, 399 ասուր. unutu, երր. [hebrew word] ānā, արամ. uiana, արաբ. ❇i ina «աման». Յիշեցնում է եգիպտ. hnw.t «եղջիւր, 2. գինու աման»։-Աճ.
world, universe;
land, country, region;
փոքր —, microcosm;
հանդերձեալ —, the other world, future life;
ընդ ամենայն —, through all the world;
— ամենայն, all the world or people, every body;
ըստ — հանել, to expatriate, to exile, cf. Արտաքսեմ, cf. Աքսորեմ;
ելանել՝ փոխիլ յաշխարհէ, to go in the other world;
գալ յ—, to be born, to come into the world;
յաչս —ի, in the eyes of the world;
զուլ զ—, to leave the world.
Հներից շատեր հանում են աշխար բա-ռից, այսպէս՝ Յայսմ. մարտ 19 «Աշ-խարհ ասելն այլ զնոյն նշանակէ (հմմտ. երկիր, այն է «վախեցի՛ր»), որ աշխար և սուգ է և կոծ և աղէտ ողբոց և հովիտ վշտաց և տրմութեան», Տօմար. «Աշ-խարհ կոչի աշխար և սուգի և տրտմու-թեան հովիտ»։ Տօնակ. «Աշխարհակա-նըն աշխարական ասի. և աշխարհն՝ սգոյ, և աղէտի անուն է. զի աշխարելի է աշ-խարհականն»։ Տաթև. ձմ. ճժ. «Կոչի աշխարհ, այսինքն է աշխար, որ է սուգ և տրտմութիւն և միշտ և հանապագ պարտ է աշխարել զմեզ՝ և ի սուգ և ի
reddish;
of a fiery colour;
— ձի, chesnut horse.
-Չնռ.xšaēta-«փայլուն, պայծառ, լու-սափայլ», (իգականը xšōiϑnī), որից hva-təxšaêta «արևի լուսափայլ գունդը, արե-գակն», հմմտ. նաև a-xšaēna «անփայլ, մը-թագոյն». սրանցից են յառաջանում պհլ. *xšēt ձևը, որից փոխառեալ է նաև վրաց. ხեედი խսեդի «աշխէտ ձի». պահլաւերէնի նոր ձևն է šēt=պրս. sē̄d։ Պհլ. šēt, պրս. [arabic word] šē̄d «արև, փայլ». [arabic word] xor-šēd (xuršid) «արեգակ» ևն։ Բայց իրանեան բառը ունէր նաև «աշխէտ (յատկապէս ձիու համար) նշանակութիւնը, որից յառաջացել են պհլ. šet-vars «կարմրահեր», պրս. ❇ šād-asp «աշխէտ ձիերով» (ըստ Շահնամէի ՁԷմշիդի թոռան՝ Տուժի որդու անունն է), [arabic word] šē̄dāna «յունապ» (գոյնի պատճա-ռով այսպէս կոչուած), [arabic word] šēda «է ա-նուն մի ի բովանդակ անուանցն երիվարի», [arabic word] š̌ēdax «մատակախազ ձի», քրդ. [arabic word] ši «աշխէտ», hesp-i-ši «աշխետաձի»։ = Հիւբշ. 101։
sure, safe, assured;
յ—ս, assuredly;
յ—ս լինել, to be sure, to be certain.
ՆՀԲ «ապ, այսինքն հեռի՝ յանէ կամ ի հովէ՝ այսինքն ի հողմոյ»։ ՓԲ յռջ. է» բ ապ «ոչ»+ահ «երկիւղ»+ով գործիա-կանի մասնիկը։ Տէրվ. Մասիս 1882 օ-գոստ՛՛ 18, ապա մասնիկ է։ Հիւնք. յն. απոφν (այսպէս1)։ Մէնէվիշեան ՀԱ 1930, 731 ծան. մեկնում է ապ-ահ-ով «անվախ» (գրծ. մասնիկով)
cf. Ապահար.
, ի հլ. «տեռատես, ամսական հոսում ունեցող» Ես. կդ. 6, Եզեկ. ժը. 6, լզ. 17. «տեռատեսութիւն, ամսական հո-սում» Կոչ. 117. Ոսկ. կողոս, 659. որից ա-պարահանոց «ճեմիշ, արտաքնոց» (այս բա-ռը գործածուած է Դ. թագ. ժ. 27՝ լուսանցքի վրայ), ապարահութիւն Եփր. ծն. էջ 79. ա-պարահիտ «տեռատես» Գէ. ես. ապարահեղ «արտաքնոց» Բուզ. ե. 35 (այսպէս ուղղեց Նորայր այս բառը՝ Բուզանդի յապարահէ-զանց առնելոյ դարձուածը սրբագրելով յա-պարահեղ անցանելոյ «արտաքնոց երթալու». տե՛ս Կորիւն վրդ. և նորին թրգմ. էջ 446). յապարահեղն երթալ «արտաքնոց երթալ», զապարահեղին պետս (ճարել) «բնական պէտքը հոգալ», ապարահեղք «կղկղանք». վերջին երեքը գործ է ածում Ոսկ. կող. 572, 604, 696 (յն. ունի ἀποπατέω «կղկղել». ի-մաստի ճշտումը կատարեց Վարդանեան, ՀԱ 1911, 500, մերժելով Նորայրի (անդ) տուած նշանակութիւնը, որ է «միզել, մէզ»)։ Բառս գրուած է նաև ապարախ, ապահար Գնձ. Կանոն. Սարգ. ա. պետր. դ (էջ 316). որից ապահարել Կանոն. ապահարիտ Մաշտ. ա-պահարութիւն Կանոն.։ Նախնական իմաստն է եղել «ջրի ճանապարհ», ինչպէս ցոյց է տալիս Հաճնոյ գաւառականը, ուր ունինք ապառահ «ջրի խողովակ» (ըստ Թէրզեան, Ամէն. տարեց, 1924, էջ 197)։ Նոյն են նաև Աստ. աբրահ «ջաղացքի վաքը» (հաղորդեց Մ. Աբեղեան) և Սլմ. աբրա «վաքի թումբը» (հաղորդեց Սեդրակ Բարխուդարեան)։ Ըստ այսմ բառը փոխառեալ է՝
dirty, unclean.
, ի-ա հլ. «արգանդ». մէկ անգամ գտնում եմ գործածուած Տիմոթ. կուզ, էջ 160 «Քանզի որպէս ի կուսական ապաւարտակացն յառաջ եկեալ մարդ ոչինչ նհատ Աստուած ի ձեռն ճահագործութեանն ճանաչիւր, այսպէս և մարմնով մեռեալ յարոյց զսա...»։ Տեղից և գործածութիւնից յայտնի է, որ ապաւարտակ «արգանդ» նշա-նակութիւնն ունի. յոգնակի գործածութիւնը համապատասխան է համք հոմանիշին, որ նոյնպէս անեզական է. հմմտ. Փիլ. այլաբ. էջ 108, Տիմոթ. կուզ. էջ 292 ևն։ Նոյն բա-ռը եզակիով ունի Օրբ. հկճռ. գ. էջ 32 և զ. էջ 79 «Նախ մարմինն գոյանալ յապաւարտակի և յետ տեսականալոյ անդամոցն ի կերպս ձևոցն, ապա առնու շունչ և տպաւորի ի նը-մա կենդանութիւնն» (մի քիչ ցած՝ պարտ է գոյանալ մարմնոյն յարգանդի մօրն). «Սերմ առն և արիւն կնոջ ի միասին խառնեալ յա-պաւարտակի՝ լինի մարմին և գոյանայ մա-նուկն»։
horse hair, mane.
=Բարդուած է բաշ+հատ(անել) բառե-րից։ Հայոց սովորութիւնն է քուռակի բաշե-րը խուզել մինչև 3 տարեկանը, որից յետոյ, դառնում է ձի և այլ ևս բաշերը թողնում են։ Այս սովորութիւնը ստուգեցի Երևանի կա-ռապաններից ու ձիապաններից։ Այսպէս է եղել նաև գիւղերում։
iva.
ԳՒՌ (dialectal) Մշ. խոռ «ամբողջութիւնից մի կտոր կտրած հանած», Երև. խօռ «պատի մէջ քանդուածք, անցնելու համար շինուած բա-ցուածք, մասնաւորապէս այգիների պատի վրայ բացուած մեծ ծակ, որից ջուր են ներս թողնում կամ մարդիկ անցուդարձ են ա-նում», Պլ. Սեբ. խօռ «տձև, ձևահան եղած», Սեբ. «գիւղի կամ աւանի այն մուտքը՝ որ աւելի կիրճի բերան է», Խտջ. «լեռան մէջ-տեղից բացուած նեղ անցք». որից խոռատ Խտջ. Մշ. «կիսատ, կամ մէկ կողմը կոտ-րած», խոռել Ախք. Երև. «պատի մէկ մասը քանդել, փլցնել», Երև. «մէկի սիրտը կոտ-րել», Ապլ. Խրբ. Ալշ. Ննխ. Պլ. Սեբ. «ամբող-ջից մի մաս կտրել հանելով՝ եղծել, ձևահան անել», Մն. «պասը քանդել», խոռուածք Երև «պատի վրայ բացուածք», խոռուկ Բլ. «բե-րանը կոտրած (աման)», խոռուիլ Երև. «փը-ճանալ, վնասուիլ», խոռճակ Բլ. (հնչւում է խօռջակ «քարերի հիւսուածքի միջև մնա-ցած ծերպերը, արանքները», խոռսիրտ Բլ. «սիրտը կոտրած, սգահար», խոռճել Մշ. Երզ. «փոս բանալ», խոռճիլ Երզ. «փոս բացուիլ», խոռճկել Վն. «թաղել» (իմաստի զարգաց-ման համար հմմտ. հորել «թաղել», հոր բառից). նոյն բառն է դարձեալ խոռն, որ ՆՀԲ մեկնում է «զնստեալ մասն լերին ի մէջ գագաթան, և կողմնական ափափայից և ան-դորգանաց», որից խոռնացնել Լ. «խորաց-նել (փոսը, հողը ևն)»։-Պէտք չէ շփոթել բառս թրք. (<պրս.) [arabic word] xor «անարգ, թշուառ, արհամարհ» բառի հետ, որ ազդել է բարբառների վրայ. այսպէս թրք. xor baq-maq «արհամարհել, վրան վատ աչքով նա-յիլ» և Ակն. Պլ. Ռ. Վն. խօռ նայիլ «խեթիւ նայիլ», Ակն. խօռն ի խօռը «աչքերը խոժո-ռելով, խեթիւ»։
prime minister.
Թիրեաքեան, Արիահայ բռ. 183 պրս. [arabic word] xūr, [arabic word] xura «վեհութիւն, վսե-մութիւն» բառից։ Վարդանեան ՀԱ 1924, 68 հասեանում է «ախոռապետ» և նռան է կցում խոռակալ հոմանիշը ինչպէս կարդում է Բուզանդի սորակալ բառը. այսպէսով խոռ դառնում է ախոռ բառի մէկ ուրիշ ձևը. բայց այսպիսի ձև չկայ ո՛չ հայերէնի մէջ և ո՛չ էլ իրանեան որևէ լեզուի մէջ. Նահապետեան, Բազմ. 1924, 199 շահխորապետ հասկանում է «ար-քունի դպրապետ»՝ կապելով խուրի բառին, որ տե՛ս։
confession;
promise;
ի — ածել, to cause to confess;
ի — գալ, to confess, to tell the truth;
— լինել, to confess one's sins.
Առաջին ուղիղ մեկնիչն է ԳԴ, որ հա-մեմատում է պրս. խիւսթու, խիւսթիւ-վան ձևերի հետ։ ՆՀԲ պրս. խուստու, որպէս թէ խօսք տալն։ (Այսպէս են հաս-կացել նաև ոմանք գրականագէտներ. որոնք և գրում են ըստ այսմ խօստա-նալ՝ օ-ով)։ Spiegel, Comment. 1, 398
grass, herbage, turf, verdure;
pasture;
չոր —, bay, forage.
ՓՈԽ (borrowing) Հիւնք. հայերէնից փոխառեալ է համարում թրք. [arabic word] ot «խոտ» բառը, որի չաղաթայերէն ձևը նոյնպէս [arabic word] ot է։ Pe-dersen ևս (անդ) հայերէնից է համարում օսմ. եաքուտ. ot «խոտ», որից otarmaq «արածել, ճարակիլ, թունաւորել», մոնգոլ. bta-č̌i «բժիշկ» (տ. դեղ բառի տակ)։-Այւ բոլորը կասկածելի եմ համարում։-Կով-կասեան լեզուների մէջ էլ կայ մի ամբողջ խումբ, որ մեր ձևին շատ մօտիկ է հնչում այսպէս՝ արչ. xotu, անդ.. xordo «խոտ», xotte «արմատ», ուտ. xod, ավար. guet, վրաց. xe, լազ. xe «ծառ», ռուտ. xütՋ, ցախ. xuta «գարի». դժուար է սակայն այս ամ-բռոջ խումբը՝ զանազանակերպ նշանակու-թիւններով՝ դնել հայերէնից փոխառեալ, մա-նաւանդ որ հայերէնը չունի հնդևրոպական ծագում. ուստի աւելի յարմար եմ կարծում մեր բառը փոխառեալ դնել հիւսիսային կով-կասեան լեզուներից։-Աճ.
pavilion, tent;
vault of heaven;
altar;
residence, habitation, dwelling;
chessboard, back-gammon board;
— վկայութեան, the Tabernacle;
— արքունի, royal palace, court;
աւագ —, high altar;
*գոգնոց —ի, frontal;
table.
ԳՒՌ (dialectal) Պահուած է միայն «եկեղեցու խո-րան» նշանակութեամբ. այսպէս՝ Մկ. Ջղ. Սլմ. Վն. խորան, Ագլ. Ալշ. Ախց. Գոր. Եռև Խրբ. Կր. Ղրբ. Մշ. Ննխ. Շմ. Պլ. Ռ. Սեբ. Տփ. խօրան, Տիգ. խօռան, Ոզմ. խուրան, Մրղ. խուրան, Հմշ. խօրօն, Ասլ. խէօրա, Զթ. խույօն, խուրոն, Հճ. խօյօն.-իսկ Մշ. խօ-րան նշանակում է «եկեղեցի», որից խորան-ղուռ «ժամի դուռը»։
wound, sore, ulcer;
wounded;
— խորամուխ՝ կարեվէր, deep, mortal wound.
(յետնաբար ի, ո հլ.) «վէրք (հա-րուածից, սրից, նիզակից կամ ինքնին յա-ռաջացած)» Նար. Վրք. հց. Ոսկ. յհ. «վիրա-ւորուած» ՍԳր. որից խոցել ՍԳր. Ոսկ. եփես. զ. խոցահարել Ոսկ. յհ. բ. 8. ծածկախոց «ծածուկ խոցող» Մծբ. էջ 371 (ձեռ. ծածկա-խոյց, որ այսպէս սրբագրեց Վարդանեան ՀԱ 1913 300՝ համեմատութեամբ ասորի բնառ-րի). լերդախոց ԱԲ. չարախոց Եփր. աղ. 259. սրախոց Յայսմ. գեղարդնախոց Գնձ. ջրխոց Բժշ. տիգախոց Շար. Յայսմ. -ոտ մասնի-կով սաստկացած՝ խոցոտել ՍԳր. խոցոտիչ Երեմ. թ. 8. խոցոտումն Ովս. թ. 13. միջին ձայնաւորի կրճատումով ձևացած է *խոցտել, որից ունինք միջ. հյ. խոցտուկ «փորացաւ, խիթ» (տե՛ս Նորայր, Բառ. ֆրանս. colique բառի տակ). և սրանից յառաջացած խոստել (գւռ.) և խոստուկ «խիթ» Վստկ։