Entries' title containing ո : 10000 results

Լակոտ, ի, կոտոյ

s.

puppy, pup, whelp;
cf. Սկունդ.

· Calfa

Etymologies (5) · Adjarian

«շան ձագ» Մարթին. Վստկ. 221-2. Տաթև. ամ. 230. յոգնակին՝ լակոտանի Վստկ. 221, լակոտունք Սամ. անեց. շար. լշջ.

= Կովկասեան լեզուներից փոխառեալ ձև հմմտ. վրաց. ლეკვი լեկվի «շան լակոտ, ա-ռիւծի կորիւն» (Չուբինով 647), լազ. լակի, լաքի, լաճի «շուն», լակոտի «շան ձագ».-հայերէնը փոխառեալ համարելու պատճառն այն է՝ որ արմատը լակ՝ գտնւում է միայն կովկասեաններում։-Աճ

ՀՀԲ լակել բառից՝ իբր լակող։ Պատկ. Maт-р. для арм. сcлов. I. 9, 10 Ատրպ. թրք. [arabic word] lekte «շան լակոտ» բա-ռից փոխառութիւն։ (Նոյնը ընդունում է և Հիւբշ. 267)։-Ըստ Будaговъ 2, 191 այս բառը արտասանւում է läkätä նշա-նակում է «լակոտ. 2. տխմար», և բառի Ատրպատականից ուրիշ թրքական լե-զուի մէջ չկայ։-Այս բառն է որ տուել է գւռ. լաքաթայ ձևը, և կասկածելի է որ միևնոյնը նաև լակոտ ձևը տուած լի-նի։-Մառ ЗВО 19, 072 իբրև յաբեթա-կան բառ՝ կցում է վերի կովկասեան ձե-ւերին.-at դնում է իգականի վերջաւո-րութիւն։ (Այժմ աւելացնում և նրանց է կցում նաև սումեր. lu «առիւծ», ափ-խազ. la «շուն». տե՛ս Cpeд. nepeдвиж էջ 10)։ Վերի մեկնութիւնս հրատարա-կուած է նախ Արրտ. 1910, 449 և 1911,

418։ Սագրզեան ՀԱ 1909, 335 և Kars։ Յուշարձան, էջ 406 սումեր. lik «շուն»։

ԳՒՌ (dialectal) Ջղ. Սլմ. լակոտ, Ախց. Երև. Կր. Շմ. լակօտ, Ալշ. Մշ. լագող, Ննխ. Պլ. Ռ. լա-գօդ, Հճ. լmգոդ, Գոր. Ղրբ. Մկ. Տփ. լակուտ, Մրղ. լակուիտ, Տիգ. լmգուդ, Հմշ. Սեբ. լա-գէօդ, Ասլ. լագէօ՝դ, լագէօ՝*. -նոր բառեր են լակոտահան, լակոտատել, լակոտակախ, լակոտ-լուկուտ (կրկնական), Ղրբ. կոչական ձև է՝ լա՛կու, ա՛ լակու։

NBHL (2)

(առաւել ռմկ) Ձագ շան. սկունդ։ (Վստկ.։)

ընդդեմ սորա յարաւգադուլոս, որ թարգմանի լակոտ. (Մարթին.։)


Լամայականութիւն, ութեան

s.

lamaism, lama-worship.

· Calfa


Լամբիւրինթոս

s.

labyrinth;
— կրետացի, the — of Crete;
cf. Բաւիղ.

· Calfa

NBHL (3)

Լամբիւրինթոս կրետացի՝ դժուարաւ արտաքս ելանելի եւ դժուարին պատուածովք. (Առ որս. ՟Լ՟Դ։)

Դժուարին էր ելանել ի լամբրինթէն. (Նոննոս. անդ։)

ԼԱՄԲԻՒՐԻՆԹՈՍ ԼԱՄԲՐԻՆԹ գրի եւ ԼԱԲԻՒՐԻՆԹՈՍ, ՂԱՄԲԻՒՐԻՆԹՈՍ. Բառ յն. λαβύρινθος labyrinthus. տեղի բազմաշաւիղ ոլորտացեալ. դիւրամուտ, այլդժուարելանելի. որ ի մեզ ասի Բաւիղ բաւղակաձեւ.


Լայնագոյն

adj.

wider, more ample, very extensive;
—ս, largely, copiously, amply.

· Calfa

NBHL (7)

Զլայնագոյն եւ զանպագիր կալուածս նոցա տեսանելով վարացն. (Պիտ.։)

մօրմուք կատարեալ, եւ լայնագոյն. (Վրք. ոսկ.։)

Վասն այսօրիկ ասացեալ է յայտնագոյն ի լայնագոյն պատասխանիսն. (Բրս. հց.։)

πλανύτερος latior. Առաւել կամ յոյժ լայն. ընդարձակագոյն. ճոխագոյն.

Ճոխագոյնս. լիով. πλατυτέρως, -ρον latius.

լայնագոյն եւս, եւ պարարտագոյն պատմել։ Զնոյն լայնագոյնս եւ պարարտագոյնս եւս ասել. (Կոչ. ՟Ժ՟Դ. եւ ՟Դ։)

լայնագոյնս եւս վասն այլորիկ պատմէ մեծ քերթողն. (Արծր. ՟Ա. 2։)


Լայնաթիկունք

cf. Թիկնաւէտ.

· Calfa


Լայնախորհուրդ

adj.

that has great longanimity, or great forbearance, very patient.

· Calfa

NBHL (1)

Սէր երկայնամիտ է ... անդորրամիտ, եւ լայնախորհուրդ. (Մծբ. ՟Ժ՟Թ։)


Լայնացուցանեմ, ուցի

va.

to widen, to enlarge, to extend;
to dilate, to stretch;
to unfold, to unrol, to draw out, to spread, to open.

· Calfa

NBHL (2)

Ծով լայնացուցանէ զբերանն, բազում ինչ գոչէ, եւ թքանէ զփրփուրն արտաքս. (Պիսիդ.։)

Արեգակն երբեմն ժողովէ, եւ երբեմն լայնացուցանէ զչափ աւուրցն. (ՃՃ.։)


Լայնափողոց, աց

s. adj.

wide street;
of wide streets.

· Calfa

NBHL (4)

πλατεῖα platea. Փողոց լայն եւ ընդարձակ. Հրապարակ. պողոտայ.

Ընթանան ամենեքին կամ ըստ լայնափողոցս, եւ կամ ըստ նեղափողոցս. (Նիւս. կազմ.։)

ԼԱՅՆԱՓՈՂՈՑ ա. լայն փողոցիւք.

Արկին հիմն քաղաքի, արձակահիմն, լայնափողոց. (Վրդն. պտմ.։)


Լայնափորտ

s. adj. wide dalmatic.

· Calfa


Լայնեղունգն

adj.

having wide nails (human), hoofs (horses).

· Calfa

NBHL (2)

ԼԱՅՆԵՂՈՒՆԳՆ կամ ԼՅՆԵՂՈՒՆԿՆ. Որոյ լայն է եղունգն. որպիսի է մարդն ի մէջ ամենայն կենդանեաց՝ բաց ի կճղակաւորաց. լան ըղունկ ունեցօղ.

Մարդ է ուղեւորագնաց լայնեղունգն, (կամ լայնեղունկն). (Սահմ. ՟Գ։ Անյաղթ պորփ. Դամասկ.։)


Լայնեղունկն

cf. Լայնեղունգն.

· Calfa


Լայնեցուցանեմ, ուցի

va.

cf. Լայնացուցանեմ.

· Calfa

NBHL (1)

Լայնեցուցանել զբարբառ շրթանցն շատախօսութեամբն. (Լմբ. առակ.։)


Լայնոտն

adj.

large-footed or web-footed, palmipede.

· Calfa


Լայնութիւն, ութեան

s. geog. ast.

width, breadth, extent, space, size;
enlargement;
latitude;
amplitude.

· Calfa

NBHL (9)

Լայնութիւն տապանի. ըամ տապանակի. պատկերի, տաճարի, երկրի, երուսաղէմի, գերանդւոյ, ծառոյ, եւ այլն. (ստէպ ի սուրբ գիրս։)

Կամ Մեծութիւն որպէս եւ իցէ.

Լայնութիւն ծովու. (Յհ. կթ.։)

Ի տարածումն լայնութեան քարտենի չափեցից. (Նար. ՟Թ։)

Նմանութեամբ.

Ո՞չ դու այն ես, որ տաշեցեր զլայնութիւնն, վանեցեր զվիշապն. (Ես. ՟Ծ՟Ա. 9։ Այսինքն զստուարութիւն հպարտութեան։)

Մտաց լայնութիւն, որչափ երկնի ի վերայ երկրի. (Խոր. ՟Ա. 8։)

Լայնութիւն ակնկալութեանն ամենեւին իսպառ ամփոփեալ. (Նար. ՟Ժ՟Զ. ՟Ի՟Գ։)

πλάτος latitudo. Տարածութիւն ընդ լայն. կամ կողմնական աստի եւ անտի. ընդարձակութիւն ըստ լայնութեան.


Լայնուցք

s.

cf. Լայնութիւն.

· Calfa

NBHL (1)

Սակաւիկ ինչ ի լայնուցս բարձին յամոլաջիլն մերձեցաւ. (Կիւրղ. ծն.։)


Լայնումն, ման

s.

cf. Լայնութիւն.

· Calfa


Լայնտերեւուկ

s. bot. holy-thistle.

· Calfa


Լանջակողմն, մանց

s.

the shoulder (that part of a mountain which lies between the summit and the middle).

· Calfa

NBHL (2)

Այն կողմն լերին որ ըստ դրից կամ ըստ բարձրութեան ունի զնմանութիւն լանջաց.

Ի լանջակողմանսն, կամ ի սարահարթ տեղիս։ Ընդ քարաժեռ կողճուտ տեղիս լանջակողմանցն։ Ի վերայբարձրաւանդակի լանջակողմանս։ Ի փոքր լանջակողմանն։ Ի լանջակողմանն լերին. (Փարպ.։)


Լապտերագործ

s.

lantern-maker.

· Calfa


Լաստակոտոր առնեմ

sv.

to break, or take to pieces, or destroy a raft or ship;
to sink.

· Calfa

NBHL (2)

ԼԱՍՏԱԿՈՏՈՐ ԱՌՆԵԼ. կոտորել եւ քայքայել զկազմածս (որպէս զլաստ քայքայեալ).

Ծանրաբեռն ծանրութիւն մղերն լաստակոտոր զգուբս մաղոցն առնիցէ. (Վեցօր. ՟Ը։)


Լատինաբանութիւն, ութեան

s.

latinism, latin idiom.

· Calfa


Լատինականութիւն, ութեան

s.

latinisation.

· Calfa


Լատինամոլ, ից

adj.

latin-mad.

· Calfa


Լատինամոլութիւն, ութեան

s.

mania to become latinized or romanized.

· Calfa


Լատինացուցանեմ, ուցի

va.

to latinize.

· Calfa


Լարախաղացութիւն, ութեան

s.

rope-dancing.

· Calfa

NBHL (2)

Խաղալն ի վերայ լարի ձգտելով ի բարձունս։ լըւնի վրայ խաղալը.

Ընդունայնարհեստութիւն է լարախաղացութիւն, ձողախաղացութիւն, որ ոչ օգտեցուցանէ զկենցաղս. (Սահմ. ՟Ծ՟Բ։)


Լարաձիգ չուանք

s. mar. braces, brails;
tackle, cordage.

· Calfa

NBHL (1)

Թողին լքին զղեկս եւ զառագաստս, զուանս լարաձիգս. յն, զլարս. (Ոսկ. ապաշխ.։)


Լարանոց

s.

bird-cage.

· Calfa


Լացուցանեմ, ուցի

va.

to make to weep.

· Calfa

NBHL (3)

Առնել՝ զի լացցէ. տալ արտասուել. լացընել.

Զորբս եւ զայրիս լացուցանէ։ Զորբսըն զրկել, զայրիս լացուցանել. (Սարգ. յկ.։)

Լացուցից իբրեւ զլալիւնն յտղերայ զայգիս սեբիմայ. յայլ ձձ. եւ յն. լացից։


Լաւաբարոյ, ից

cf. Բարեբարոյ.

· Calfa

NBHL (2)

Բարւոք. քաջ.

Ասացեր լաւաբար իմաստութեամբ։ Կռուեալք լաւաբար, եւ զքաջութիւն գործոյ ցուցեալ. (Փարպ.։)


Լաւաբարութիւն, ութեան

s.

cf. Բարեբարութիւն.

· Calfa

NBHL (3)

Իբր Լաւաբարութիւն. Առաքինութւն.

Որ լաւաբարոյութիւն. (Առաքինութիւն.)

Որ լաւաբանութեանն է տարփօղ. (Փիլ. իմաստն.։)


Լաւագոյն

adj.

better;
— առնել, to ameliorate, to make better, to improve;
— վարկանել համարել, to consider highly, to prefer;
— կեանք, the future life.

· Calfa

NBHL (17)

տացէ զդա ընկերի քում լաւագունի քան զքեզ։ Լաւագոյն ուխտի եղեւ երաշխաւոր։ լաւագոյն եւս ուխտի է միջնորդ։ Լաւագոյն եւս ստացուածս ունիք անձանց յերկինս։ Լաւագոյնս արարէքզիւրս ձեր.եւ այլն։

Ոչ գոյր ասէ լաւագոյն քան զշաւուղ յիսրայէլի։ Լաւագոյն աստ ոչ զբարւոյ նչ ասէ, այլթէ ուժգին էր զօրութեամբ, եւ առողջ մարմնով. (Կիւրղ. թագ.։)

Ոչ ընդ լաւագոյնսն խնդայր, եւ ոչ նուաստսն արհամարհէր. որպէս երեւի, եւ այլն. (Եղիշ. ՟Ա։)

Անցանէ աշխարհս այս, զի որ լաւագոյն աշխարհն է այն երեւեսցի. (Կոչ. ՟Ժ՟Ե։)

Զչարն միշտ պարտ է տանջել, զի լաւագոյն լինիցի, եւ ոչ թշուառական. (Պղատ. օրին. ՟Ժ՟Բ։)

պսակի արժանի զյոյժ լաւագոյնսն առնիցէք ի մարդկանէ։ Լաւագոյնսն առնիցէք ի մարդկանէ։ Լաւագոյն շնչով կենդանականաւ։ Զլաւագոյն ուսումն. (Պիտ.։)

ի լաւագունից ոմանց։ Պաշտմամբ լաւագունիւ առ ի նմանէ մեծարեայ. (Յհ. կթ.։)

Հանապազ լաւագունացն ցանկութիւն իշխանութեամբ եւ զօրութեամբ ունի զվայելս ցանկալեացն արհամարհել. (Բրս. հց.։)

ԼԱՒԱԳՈՅՆՆ, գոյնքն. գ. Լաւութիւն. ուղղութիւն.

Մաղթել դառնալ ի լաւագոյնսն. (Յհ. կթ. որ ասի, ի լաւ անդր, ի լաւն։)

Ուղղէ ի լաւագոյնսն. (Յճխ. ՟Ե։)

արծարծմամբ լաւագունիցն հասից յառաջին ծայր կատարելութեանն. (Պիտ.։)

ԼԱՒԱԳՈՅՆ. գոյնս. մ. Բարւոք եւս. լաւ եւս.

Աստուծոյ վասն մեր լաւագոյն համարեալ. յն. լաւագոյն իմն. (Եբր. ՟Ժ՟Ա. 40։)

Զնոյն ծառայութիւն ծառայեցաք, թրեւս քեզ լաւագոյն քան զառաջնոցն. (Եղիշ. ՟Բ։)

Լաւագոյնս վարդապետաց. (Խոր. ՟Գ. 60։)

κρείσσων, -ττων, κρείσσον, -ττον melior, -ius, -um. Առաւել կամ յոյժ լաւ (ըստ ամենայն առման). լաւ եւս. որ եւ պարզապէս ասի ԼԱՒ. ա՛լ աղեկ, խիստ լաւ.


Լաւակամութիւն, ութեան

s.

bounty, benevolence, kindness, good disposition, obligingness.

· Calfa

NBHL (2)

Բազում լաւակամութիւն պարտի շնորհել այնպիսւոյն։ Հաւատ նորա, եւ վարուցն լաւակամութիւն. (Կանոն.։)

Բարեսիրութիւն. բարեխոհութիւն. բարեբարոյութիւն.


Լաւամանկութիւն, ութեան

s.

the having good sons.

· Calfa

NBHL (2)

ունելովն զլաւ մանկունս կամ որդիս.

Շնորհակալութիւն քաջածնութեան եւ լաւամանկութեան. (Փիլ. քհ. ՟Ժ՟Բ։)


Լաւամտութիւն, ութեան

s.

right-mindedness.

· Calfa


Լաւացուցանեմ, ուցի

va.

to ameliorate, to improve.

· Calfa

NBHL (5)

Տալ լաւանալ. լաւ կամ ընտիր եւ հաճոյ եւ քաջ առնել, կամ երեւեցուցանել. լաւցընել, լաւցըցընել.

Օրինաց եւ հրամանաց, որովք լաւացուցանել զոգիսն հանդերձեալք էին. (Փիլ. ՟ժ. բան.։)

Խոշտանգեսցի մտօքն լաւացուցանէ եւ կազմսցէ. յն. լաւ եւս կազմեսցէ. (Ոսկ. ես.։)

Չար թուեցաւ շաւուղի, վասն զի լաւացուցին (զդաւիթ) քան զնա. (Եփր. թագ.։)

յաղագս լաւացուցանելոյ կարգեցաւ (ստանալն). (Բրս. չար.։)


Լաւորեար, երոյ

s. pl. good people.

· Calfa

NBHL (1)

Բազմութիւն լաւ որերոյ կորոյս. (Փարպ.։)


Լաւութիւն, ութեան

s.

goodness, improvement, excellence, worthiness;
good quality;
գալ ի —, to amend, to reform;
լաւութեանց հանդէս, parts.

· Calfa

NBHL (7)

լսելի լինէր առ լաւութեանն. (Եբր. ՟Ե. 7։)

Աստուած բարերար է, եւ լաւութեանց արարիչ։ Վախճան լաւութեան զցանկութիւն սահմանեցին։ Ինքն է պատճառ նորա ի լաւութեանցն դառնալոյ. (Եզնիկ.։)

Կացցուք ի հնազանդութիւն աւութեան։ Գործել զարժանն եւ զլաւն, եւ կալ մնալ անշարժ ի լաւութեանն. (Յճխ. ՟Բ. ՟Ե։)

Զի յայտնի լիցի արդարոցն լաւութիւն. (Շ. մտթ.։)

զի ի դժնդակացն երկուցեալ՝ գայցեմք ի լաւութիւն. (Սարգ. ՟ա. պ. ՟Ե։)

Զարանց քաջաց զլաւութիւնն։ հռչակեալ նորա լաւութեանն անուն. (Փարպ.։)

εὑλάβεια, ἁγαθότης bonitas, pietas. Բարութիւն. բարելաւութիւն. բարեպաշտութիւն. առաքինութիւն. քաջութիւն. լաւն լնինել (ըստ ամենայն առման). աղէկութիւն, աղէկ բաներ.


Լափլիզող

cf. Լափլէզ.

· Calfa

NBHL (2)

ԼԱՓԼԷԶ ԼԱՓԼԻԶՈՂ. Որ լեզու եւ լափէ. զամենայն կլանօղ, եւ կլանելով. Զմեստրեմեան սանն (լի երէովք) առժամայն լափլեզ մաքրէր շունն. (Մագ. ՟Լ՟Ը։)

Ըստ նմանութեան լափլիզող դժոխորովայն գազանի իբր կերակրով՝ արեամբ պարարի. (Նար. ՟Ժ։)


Լափումն, ման

s.

act of licking or lapping up.

· Calfa

NBHL (1)

Իբր վայրքաշումն, եւ լափումն ջրոյն եղեալ. (Նոննոս.։)


Լեգէոն, ի, աց, ից

s.

legion;
— պատուոյ, legion of honour.

· Calfa


Լեգէովն, ի, աց, ից

cf. Լեգէոն.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

(սեռ. -ի, կրկ. Ագաթ. սեռ. լի-գոնի՝ Յուշարձ. էջ 129 բ. յետին է բց. ի լէ-գէովնացն Եփր. ծն. ք. 13) «հռովմէական զինւորական բանակ՝ 6000 կամ 6666 անձից բաղկացած. 2. փխբ. կուռ բազմութիւն» Կոչ. Յհ. կթ. Արծր. Շնորհ. «մի հատ հռովմայե-ցի զինւոր» Բուզ. 239. «մի տեսակ չար դև» Մրկ. ե. 9, 15. Ղուկ. ը. 30. Վրք. իլար. 88-9, 95. Զեն. յուդ. 4. Ճշ. 198 բ. Սարգ. ա յհ. զ. էջ 564. գրուած է նաև լէգէոն, լեգևոն, լիգևոն «դևը» Ոսկ. ես. 352. լեգէոն «մէկ հատ զինւոր» Բուզ. 239. լեգէովն «բանակը» Բուզ. 206-7, 239, լեգեհոն Անկ. գիրք նոր կտ. 167, Յայսմ. մրտ. 16. որից լեգէոնա-խումբ Նար. խչ. լեգէոնական Գնձ. լեգէոնա-չար Բենիկ. (Սոփերք ԻԱ 108), լեգէոնեան Երզն. մտթ. որ և լէգէհոնեան Անկ. գիրք նոր կտ. 36։

= Յն. λεγεών հոմանիշից, որ փոխառեալ է լտ. legio, սեռ. legionis բառից. (արմատը lego «հաւաքել»). նոյն լտ. բառից փոխա-ռեալ են նաև գոթ. laigaiōn, գերմ. Legion, ֆրանս. légion, ռուս. лeriонъ ևն, լտ. legio «լեգէոն» նշանակում է բուն «ընտրութիւն» (և ո՛չ թէ ծագում է lego «հաւաքել» բայից)։ Այսպէս է կոչուել լեգէոնը, որովհետև լեգէո-նի զինւորները ընտրութեամբ էին և կամ որովհետև նախապէս իւրաքանչիւր լեգէոնա-կան իրաւունք ունէր իրեն համար մի զինա-կից ընկեր ընտրելու (Ernout-Meillet 507)։ -Հիւբշ. 352։

Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ։

ԳՒՌ (dialectal) Ունինք լեգէոն Ախք. «առասպելա-կան հրէշային մի ձուկ, որ ովկիանոսն է բնակւում» (Ջաւախքի բուրմունք, էջ 45). 2 Լ. «առասպելական օձ, որ երկրագունդն է շրջապատում» (Ազգ. հանդ. ժ. 198)։

NBHL (9)

Լեգէոն անուն է իմ, քանզի բազումք եմք։ Որ ունէր զլեգէոնն. (Մրկ. ՟Ե. 9. 15։ Ղկ. ՟Ը. 30։)

Լեգէոն պահպանակ թիկնոցաց. (Յհ. կթ.։)

Երեք լէճիօն ջնջեցան։ լէճիօնն թարգմանի լեգէոն. (որ է թիւն ՟Զ՟Ռ, ՟Զ՟Ճ, ՟Կ՟Զ. ՟Գ. 9։)

Հարցէ իսպառ սուր հրեշտակին՝ ըզբազմութիւն լեգէոնին։ ու՞ր զօրականքն յասպարիզի, կամ լեգէոնքն ի ճակատի. (Շ. յիսուս որդի. եւ Շ. եդես.։)

ԼԵԳԷՈՆ. ա. իբր Լեգէոնական. յոգնախումբ. մեծագունդ.

Երկոտասան բիւրուց լեգէովն (յն. լեգէովնից) հրեշտակաց. (Կոչ. ՟Ժ՟Բ։)

Հալածեաց զբազմութիւն լեգէոն զօրացն. (Շար.։)

Լեգէոն վառելովք, եւ լեգէոն վառելովք։ Ոմն ի լեգէոն զօրացն ամրոցին. (Յհ. կթ.։)

ԼԵԳԷՈՎՆ կամ ԼԷԳԷՈՆ. Բառ լտ. լեճիօ. legio. (ի lego որ է հաւաքել). յորմէ եւ յն. լեղէօն. λεγεών . ասի եւ φάλαγξ եւ այլն. գունդ կամ դաս զինուորական, իբր 6000 կամ 6666 արանց. կամ 12000 զինուորաց, եւ կամ 6000 հետեւակաց, եւ 732 հեծելոց։ cf. ՓԱՂԱՆԳ, եւ cf. ԳՈՒՆԴ.


Լեգէոնախումբ

adj.

composed of many legions.

· Calfa

NBHL (2)

Յոգնախումբ. բազմագունդ.

Լեգէոնախումբ կաշառօք. (Նար. խչ.։)


Լեզու, զուաց

s.

tongue;
language, speech, idiom;
nation, people;
— լեզու ապխտեալ, smoke-dried tongue;
լեզու աղտեղի, foul tongue;
լեզու կօշկի, toe of a boot or shoe;
լեզու զանգակի, clapper, tongue of a bell;
լեզու երկրի, neck of land;
հայ լեզու, the Armenian language;
գաւառական լեզու, dialect, idiom;
մայրենի լեզու, mother-tongue, vernacular idiom, native language;
կենդանի լեզու, living, dead language;
ուսուցիչ լեզուաց, language-master;
վարժապետ գաղղիական լեզուի, teacher, professor of french;
լեզու չար, սուտ, նենգաւոր, a malicious, slanderous tongue;
լեզու անուշակ, մեղրակաթ, honey-tongued;
լեզու քաջ, վսեմ, eloquent;
խօսել այլ եւ այլ լեզուս, to speak many languages;
to have the gift of tongues;
լեզուի տալ, to speake inconsiderately, cf. Շաղակրատեմ;
to be full of talk;
ի լեզու գալ, արձակել լեզու, to be able to talk, to receive the faculty of speech;
արձակել, ձգել առ ոք զլեզու, to speak openly against, to contradict;
լեզուոյ դրունս դնել, ունել զլեզուն, կարճել՝ սանձել զլեզուն, to hold one's tongue;
to bridle one's tongue;
մերձ ի ծայր լեզուին ունել, to have at one's tongues end;
լեզուն ի քիմս կցիլ, to lose the use of speech, to be tongue-tied, speechless or dumb, to be struck dumb;
անոսկր է լեզու, այլ զոսկերս լեսու, the tongue has no bones and yet it breaks bones;
որպիսի՜ լեզու շաղակրատ, what a chatter-box ! կարի քաջ փոխեաց զլեզու իւր, he has much changed his language, he now sings quite an other tune.

· Calfa

NBHL (26)

γλῶσσα lingua. (լծորդ գտանին ընդ հյ. եւ եբր. լազօն. քաղդ. լիզան. ար. լիսան, լուղէթ. յն. ղլօ՛սսա. լտ. լինկուա). Անդամ փափուկ ի բերանի գործի ճաշակման եւ խոսելոյ.

Նախ զլեզուն կտրեցին։ Զլեզուն խնդրէին, եւ նա վաղվաղակի մատուցանէր։ Լեզու՝ փոքր ինչ անդամ է, եւ մեծամեծս բարբառի։ Խօսեցսի լեզու իմ զբանս քո։ Խօսեցան զինէն լեզուաւ նենգաւորաւ։ Երեւեցան նոց բաժանեալ լեզուք լիբրեւ ի հրոյ.եւ այլն։

Լեզու քո սիրեսցէ զլռութիւն, զի զվէրջս տեառն քո լեզուս դու. (Մծբ. ՟Թ։)

Հատանել զլեզուն. (Ագաթ.։)

Ի գործի ազդման լեզուիս շարժութեան։ Պատասխնարան լեզուիս կարկացեալ։ Արգանել լեզուով խօսեսցիս. (Նար.։)

Շրթանց եւ լեզուոյ դնել դրունս. (Շ. ընդհանր.։)

հրեզինօք լեզուօք. (Շար.։)

Խռովեցաւ նա լեզուով իւրով միայն. (Եփր. համաբ.։)

ԼԵԶՈՒ. որպէս բարբառ. լիսան.

Եւ էր ամենայն երկիր՝ լեզու մի, եւ բարբառ մի։ Խառնակեսցուք անդ զլեզուս նոցա։ Որ խոսիցին զքանանացւոց լեզուն։ Լսէին յիւրաքնչիւր լեզուս նոցա. (Եւայլն։)

Ի մեր լեզու։ Ի յոյն լեզու։ Հելլեն եւ հայ լեզուաւ։ Ըստ մերում լեզուի։ Ընդ հռովմայեցւոց լեզուն արշաւէ. (Եզնիկ.։ Խոր.։ Յհ. կթ.։ Լմբ.։)

Կամ Այլեւայլ բարբառք, եւ շնորհք խօսելոյ յայլ լեզուս.

Լեզուս խոսեսցին։ Ի լեզուս խօսեսցին։ Լեզուս ունիցի։ Լեզուք՝ նշանակի վասն են.եւ այլն։

Եւ Ազգք եւ ազինք՝ խօսողք յայլեւայլ բարբառս.

Ձեզ ասի ազգեւ ազինք եւ լեզուք. (Դան. ՟Գ. 4։)

Աշակերտեցէ՛ք ընդ ամենայն լեզուս։ Լնուլ սերմամբ աստուածապաշտութեանն զամենայն լեզուս։ ամենայն ծագաց եւ ազանց, եւ լեզուաց, եւ ժողովրդոց քարոզք։ Ի մեր չար գործոցս հարհոյիյօտարասեռից լեզուաց։ (Ագաթ.։ Սարգ.։ Լմբ.։)

ԼԵԶՈՒ. Բանն բարբառեալ լեզուաւ.

Սուտակասպասն լեզուաւ. (Առակ. ՟Ի՟Ը. 24։)

Ի վեր է քան զմիտս եւ զլեզու մարդկան։ Ունկն դնէին յեղյեղուկ լեզուի նորա։ Կշտամբեալ ի լեզուէ իւրմէ։ Ի լեզուէ ձերմէ ծանոթացաւ։ Առ աստուած ձգեաց զլեզուն։ Հակառակ լինէին լեզուոյ մարգարէիցն. (Եզնիկ.։ Եղիշ.։ Նար.։ Մագ.։ Մխ. երեմ.։)

Զի՞ տացի քեզ կամ զի՞նչ յաւելցի լեզու՛ նենգաւոր։ Լեզու սուտ ատեայ զճշմարտութին. (Սղ. ճծթ. 3։ Առակ. ՟Ի՟Զ։ Սպրդօղ չար լեզուք, եւ այլն. Յհ. կթ.։)

ԼԵԶՈՒ. որպէս Ծայր իրաց, որ եւ ՇՈՒՐԹՆ ԱՍԻ.

Յորժամ զլեզուոյ ոք զանուն բերէ, ըստ ծայրի ի կօշկի, եւ ծայրի այլոյ, եւ զճաշակական մասն կենդանոյ. (Դամասկ.։)

ԼԶՈՒ ՏԱԼ. որպէս Ի բերան առնուլ, եւ խօսել անխտիր.

Մի՛ տար լեզուի քում զամենայն խորհուրդս, որ ելանեն ի վերայ սրտի քոյ։ Զբարին իբրեւ յղանայ սիրտ քո, տու՛ր լեզուի քում։ Տե՛ս, թէ արժա՞ն իցէ, տուր զնա լեզուի քում. (Մծբ. ՟Թ։)

Ի ԼԵԶՈՒ ԳԱԼ. որպէս Ստանալ զբարբառ, կարել խօսել. Լեզու ելլալ.

Անշունչ արարածք ի լեզուս գայցեն, բան գովութեան ոչ բաւեն եւ այլն. (Յճխ. ՟Գ։)


Լեզուաբանութիւն, ութեան

s.

science of languages.

· Calfa


Լեզուագար, աց, ից

adj.

talkative, loquacious, garrulous, prating.

· Calfa

NBHL (6)

φλυαροῦν nugator, garriens, frivola loquens Խանգարեալ լեզուաւ. չարալեզու. շատախօս. շաղաղփ. շաղաւաշուրթն. զրախօս յիմարաբար. շատզրուց. փճախօս, լեզուին տուօղ, խենդումենդ խօսօղ.

Յոմանց ուղղակարծլեզուագարացն մոլորութիւն. (Կիւրղ. գանձ.։)

Լեզուագարիցն առ ի պապանծեցուցանել զաւելաբանութիւնս. (Յհ. իմ. պաւլ.։)

Վայրաբնք եւ լեզուադարք. (Սարգ. յկ. ՟Ը։)

Եւ իբր Լեզուագարական.

Մեղանչել տայ սատանայ լեզուագար խորհրդածութեամբն. (Լմբ. սղ.։)


Լեզուագարիմ, եցայ

vn.

to have a great itching to talk, to be all tongue, to let one's tongue run on, to chatter, to prattle.

· Calfa

NBHL (7)

հեթանոսք ծիծաղեսցին, հերետիկոսք ծիծաղեսցին, հերետիկոսք լեզուագարեսցին. (Ածաբ. ծն.։)

Վասն է՞ր ի նանիր զաստուածայնոյն բնութենէ լեզուագարի։ Ի նանիր զաստուծոյ էութենէն գարելով։ Լեզուագարի յատ ձեր առաջարկոթիւդ՞ քան թէ իմացուած ինչ պիտանի ցուցանէ. (Կիւրղ. գանձ.։)

զայսոսիկ թերեւս լեզուագարելով ասիցեն։ Ասելով զօդս կոխել, եւ այլ ինչ շաղփաղփութիւն լեզուագարելով։ Մինչեւ ցայս վայր ուսանել, մինչեւ ոչ լեզուագարել յաղագս սոցա. (Պղատ. օրին. ՟Ժ՟Է. եւ Պղատ. սոկր.։)

Եկայք հարցու՛ք զնա լեզուաւ. զնա տրամեցուսցուք լեզուագարելով. (Մխ. երեմ.։)

պատիր բանիւքն լեզուագարել (խօսել բանսարկուին) ի սիրտս, եւ զքեզ յերկրաւոր զանկութիւնս ընկղմել. (Լմբ. սղ.։)

Լեզուագարին, աքսոտին, աղտեղութեամբ վարին. (Եփր. զղջ.։)

γλωσσαλγέω lingua doleo, prurio καταφλυαρέω nugor, garrior, blatero βλασφημέω blasphemo ἑλεσχελέω cavillor, ludificor. Խանգարեալ կամ մարմաջօղ լեզուաւ բարբառել. շաղփաղփել. երազաբանել. չարաչար եւ յիմարաբար խօսել. բարբանջել. բաջաղել. ըստ յն. եւ հայհոյել. թշնամանալ. այպանել.


Լեզուագարեմ, եցի

vn.

cf. Լեզուագարիմ.

· Calfa

NBHL (1)

Որդին լեզուագարէ առժամայն ի խրատուն տրտմութեան. (Լմբ. առակ.։)


Լեզուագարութիւն, ութեան

s.

too great a freedom of speech, flippancy of tongue, the being too free with one's tongue, prate, prattle, loquacity.

· Calfa

NBHL (5)

Զի՞նչ է այնքան յաղագս բանին պատուասիրութիւնն եւ լեզուագարութիւնն. (Առ որս. ՟Ա. ՟Բ. ՟Զ։)

այլ է այս բազում լեզուագարութիւն եւ ի անիմաստութիւն հաւաստի ցուցումն։ Քրիտոսամարտիցն հայր, եւ լեզուագարութեանն նոցա բղխօղ բանսարկուն։ Ո՞վ ոք այսքան լեզուագարութեանդ ձերոյ ներեսցէ. (Կիւրղ. գանձ.։)

Ազգի ազգի լեզուադարութեամբ չարախօսել։ Ի լեզուագարութիւնս, ի բամբասանս, ի շատխօսութիւս։ Ի լեզուագարութիւն ամբարշտաց. (Արծր. ՟Ա. 15։ Սարգ. յկ. ՟Ը։ Իգն.։)

Օտար եւ կամ եղբայր հայհոյիցէ ամենայն լեզուագարութեամբ. (Պղատ. օրին. ՟Է։)

γλωσσαλγία (իբր լեզուացաւութիւն) linguae prurigo φλυαρία nugacitas, loquacitas, verba frivola Լեզուագարիլն. զրախօսութիւն. շաղփաղփութիւն. բանդագուշանք. յիմարաբանութիւն. լեզուին տալը.


Լեզուագէտ

s.

linguist.

· Calfa


Definitions containing the research ո : 10000 results

Բազմահամար

cf. Բազմաթիւ.

· Calfa

NBHL (1)

Սրբեա՛ զսիրտ ի զազրութենէ բազմահամար խանդից խոհերին. (Բենիկ.։)


Աղակատանք

s.

debauch, debauchery;
excess;
յաղակատանս հասանել, to fall into debauchery.

· Calfa

NBHL (2)

(լծ. Աղճատանք. Աղ, եւ կատակ) Զեղխութիւն. ցոփութիւն. շռայլութիւն. կերխում, հագուիլ սգուիլը. սէֆիլիք.

Զազնուականի ուրուք զորդի յաղակատանս հասեալ տեսանիցէ ոք, եւ ասիցէ, թէ կորուսանելոց է զինչս հայրենիս. (Եզնիկ.։)


Աղաղ

s.

the action of tanning;
յաղաղգնել, to tan.

· Calfa

NBHL (2)

Աղիւ յաղելն. սէփ. ուստի՝ ՅԱՂԱՂ ԴՆԵԼ՝ է աղաղել, այս ինքն աղել զմորթ յարդիւ կամ թեփով առ ի կակղել. սեփլէմէք.

Հանիցեն զմորթն, եւ յայլ աման յաղաղ դիցեն. (Կանոն.։)


Աղաղակ, ի, աւ

s.

cry, scream, clamour, uproar, alarm, racket, noise, shout;
scolding;
voice;
exclamation;
— առնել՝ բառնալ՝ դնել՝ հարկանել՝ տալ, to cry, to make a noise, to alarm, cf. Աղաղակեմ.

· Calfa

NBHL (11)

յորմէ յն. ἁλαλαγμός jubilatio, vociferatio, κραυγή, βοή, ἧχος clamor, sonus, sonitus Գոչիւն. ձայն մեծաբարբառ՝ յոր եւ է դէպս. կանչել կանչուըռտելն. շամաթա, չազըրըշ պազըրըշ, ֆէրեատ, ավազէ, նիտա.

Լուիցէ գոյժ ընդ առաւօտս, եւ աղաղակ ի միջօրեայ ժամանակի։ Աղաղակ խոյոցն մաքեաց։ Աղաղակեաց ամենայն ժողովուրդն առ հասարակ մեծ եւ ուժգին աղաղակաւ։ Ամբոխ յոյժ եւ լալականս, եւ աղաղակ յոյժ։ Աղաղակ սոդոմացւոց եւ գոմորացւոց յաճախեաց։ Եւ եղեւ աղաղակ մեծ։ Սրտմտութիւն, եւ աղաղակ, եւ հայհոյութիւն։ Ոչ սուգ, եւ ոչ աղաղակ։ Տէր լո՛ւր աղօթից իմոց, եւ աղաղակ իմ առ քեզ եկեսցէ։ Լուաւ աղաղակի իմում։ Ել ել աղաղակ նոցա առաջի Աստուծոյ ի գործոյ անտի։ Զի՞նչ է ձայն աղաղակին այնորիկ։ Աղաղակ ի բանակին այլազգեաց։ Լցցին տունք նոցա աղաղակաւ. եւ այլն։

Աղաղակն ցնծութեան է ծնունդ. (Լմբ. պտրգ.։)

Նիւթ բարկութեան աղաղակն է։ Աղաղակ՝ զանիրաւ ցասումն եւ զանհանճար կռիւսն ասէ. (Ոսկ. յհ.։ Գէ. ես.։)

Պատիւ մեռելոյն ոչ են լալօնք եւ աղաղակք. (Ոսկ. յհ.։)

Որպէս հնչիւն անկենդան, որպէս ժամահարի, լերանց, եւ այլն.

Սոյն ինքն աղաղակ բարձրութեան գոչման։ Ի մեծ ազդմանէ այսր աղաղակի. (Նար. ՟Ղ՟Բ։)

Յերկոցունց աղաղակէ գոչմանն (Իսրայէլի եւ լերանց). (Գ. Մակ. ՟Զ. 13։)

Գուժեա՛, եւ ի բասան տաջի՛ր զձայն քո, աղաղա՛կ բարձ յայնկոյս ծովուն, զաղաղա՛կ բարձէք, գոգէ՛ք։ Զաղաղակ բարձեալ՝ կարդային առ Շմաւոն։ Զաղաղակ բարձին։ Կացի ի մէջ եկեղեցւոյ աղաղակ բարձեալ։ Աղաղակ արասցէ վասն նոցա յաւուր յայնմիկ իբրեւ զձայն ծովու ամբոխելոյ ալեօք։ Փող հարկանէին, զաղաղակ դնէին. եւ այլն։

Փողք եղեալք՝ զկռչաձայնն զաղաղակ բարձեալ։ Որոյ եւ աղաղակ իսկ եդեալ՝ ասէր։ Մեծաւ գոչմամբ զաղաղակ հարեալ։ Ո՞վ իցէ ի մարդկանէ, որ ի տագնապել հոգւոյն՝ զաղաղակ տացէ. (Ագաթ.։)

Առ հասարակ զաղաղակ հարեալք յորդագոյն գոչմամբ. (Պիտ.։)


Աղաղակեմ, եցի

vn.

to cry, to make a loud noise, to halloo, to shout;
to scold;
to make an exclamation.

· Calfa

NBHL (10)

Աղաղակ բառնալ. գոչել. կարդալ. ἁλαλάζω, κράζω, βοάω, φωνέω clamo, vociferor, vocem edo, jubilo, invoco եւ այլն. կանչել՝ կանչւըռտել. չազըրմագ պազըրմագ, ֆէրեատ էթմէք.

Աղաղակեաց ժողովուրդն, եւ հարին քահանայքն զփողսն։ Այլազգիքն աղաղակեցին, եւ ընթացան ընդդէմ նորա։ Աղաղակեցի առ Աստուած բարձրեալ։ Աղաղակեսցուք առ Աստուած փրկիչ մեր։ Սաղմոսիւք աղաղակեսցուք առ նա։ Աղաղակեցէ՛ք առ Տէր ամենայն երկիր։ Առ փայտն աղաղակէ։ Աղաղակեսցեն ի վերայ քո։ Աղաղակեսցէ ամենայն ժողովուրդն, եւ յաղաղակելն նոցա կործանեսցին ինքնին պարիսպք։ Աղաղակեաց ամենայն Իսրայէլ մեծաձայն։ Ի ձայն բարձր աղաղակել։ Աղաղակեաց յականջս իմ մեծաձայն։ Աղաղակեաց Մովսէս առ Տէր։ Աղաղակեցի ի ձայն բարձր։ Մեծաբարբառ աղաղակեցի։ Որ աղաղակեն առ նա ի տուէ եւ ի գիշերի։ Գոչեա՛ եւ աղաղակեա՛։ Ամբոխն աղաղակէր, թէ Աստուծոյ բարբառ է։ Վասն որո՞յ յանցման այնպէս աղաղակէին զնմանէ։ Աղաղակեաց ի ձայն մեծ առ հրեշտակն. եւ այլն։

Բերանն ծիծաղի, լեզուն աղաղակէ։ Աղաղակել հրամայեաց ցնծացելոցս. (Լմբ. պտրգ.։)

Ոչ ձեռքն գնան, ո՛չ ոտքն աղաղակեն. (Ագաթ.։)

Աղաղակեցին բերկրալիր բարբառով։ Անձայն աղաղակեն։ Սոյն գիր իմովս ձայնիւ իբրեւ զիս ընդ իմ աղաղակեսցէ. (Նար.։)

հյց. խնդրով.

Այլք այլ իմն աղաղակէին (զնմանէ) յամբոխին. (Գծ. ՟Ժ՟Թ. 32։)

Որում աղաղակեն ողորմագին ձայնիւ զվերջին գերեզմանական ձայնն. (Արշ.։)

Աղաղակեմ առ քեզ փրկիչ՝ քանանացւոյն զձայն. (Շար.։)

Որք մեծաբարբառ միշտ աղաղակեն զյաղթանակ բարեաց քումդ հանդիսի. (Նար. ՟Ծ՟Բ։)


Աղամ, ացի, ացայ

va.

to grind;
to pound, to reduce to powder.

· Calfa

NBHL (10)

Ա՛ռ երկան, աղա՛ ալիւր։ Աղայր ի մի երկանս։ Եթէ եղիցին երկու՝ աղալ ի միասին. (Ես. ՟Խ՟Է. 2։ Դտ. ՟Ժ՟Զ. 21։ Մտթ. ՟Ի՟Դ. 41։ Ղկ. ՟Ժ՟Է. 35։)

Զցորեանն՝ իբրեւ չէր աղացեալ, ուտէին. (Յհ. կթ.։)

Ա՛ռ դու քեզ խունկս անուշունս, եւ աղայցես ի նմանէ մանր։ Խնկով հանդերձանաց մանր աղացելով. (Ել. ՟Լ. 34. 36։ Ղեւտ. ՟Ժ՟Զ. 12։)

Աղացեալ աղ ցանեցին ի վերայ վիրաւորեալ մարմնոյն. (Հ. կիլիկ.։)

Մտին ջուրքն աղացեալ որթուն առ սիրտ նոցա. (Եփր. ել.։)

Նմանութեամբ՝ ծասքել, որոճել. չէյնէմէք. եւ գիշատել. եըրթմագ.

Ուղտն որոճայ զկերակուրն՝ ի վերստին աղալով եւ ծասկելով. (Փիլ. լին.։)

Զկենդանասեր մարդիկ՝ ժանեօք մանրեալ աղացեալ՝ ուտէին. (Յհ. կթ.։)

ἁλέω, ἁλήθω molo Մանրել զցորեան, եւ յալիւր դարձուցանել՝ յաղօրիս կամ յերկանի. լեսուլ. էօկիւթմէք. իւյիւթմէք. դահն էթմէք.

Մանրել եւ զայլ իրս իբրեւ զփոշի. լեսուլ. συγκόπτω concido, contero ծեծել, մանրցնել. մանրցնել. տէօյմէք. էզմէք. սահգ էթմէք.


Աղանդապետ, աց

s.

chief of a sect, heresiarch.

· Calfa

NBHL (1)

Պետ աղանդոյ. դենպետ. հերեսիովտապետ։ Յորմէ՝


Աղանդեմ, եցի

va.

to seduce, to deceive, to lead into error, to teach a false doctrine.

· Calfa

NBHL (5)

Կախարդել, եւ մոլորեցուցանել. պատրել իբր կախարդանօք. կախարդի պէս որսալ, աչք խաբել. արհըրլէմէք. պազլամագ. այարթմագ.

Մի՛ կախարդանօք զձերդ աղանդեալ որսայցէ զգայարանս. (Պիտ.։)

Շրջաբերական թղթովք աղանդէր զտիեզերս. (Կանոն.։)

Ախտք մարմնոց աղանդեն զհոգին. (Վրք. հց. ՟Զ։)

Որ աղանդեալ էին ի կռոցն մոլորութիւնն. (ՃՃ.։)


Աղանդինք

s.

formule of a sect;
amulet, phylactery;
heresy.

· Calfa

NBHL (3)

ԱՂԱՆԴԻՆՔ որ եւ ասի ԱՂԱՆԴՔ, ԱՂԱՆԴՈՒԹԻՒՆ. այս ինքն կախարդութիւն. դիւթութիւն. հմայք. պիւյիւճիւլիւք. պիւյիւ. ֆալ. սըհր.

Ի մեհեան դիւթութիւնս եւ աղանդինս մատուցանեն։ Դիւթք ի ներքս ի մեհեանն առնէին զաղանդինսն։ Եւ սկսան առնել զաղանդինսն (կամ զաղանդսն) ի հասարակ գիշերին. (ՃՃ.։)

Ոչ աղանդինս գիտեմք, եւ ոչ կախարդութիւնս. (Հ=Յ. մարտ. ՟Ի՟Ը.։)


Աղանդիք

s.

formule of a sect;
amulet, phylactery;
heresy.

· Calfa

NBHL (1)

Կախարդական գրուած.


Աղանձեմ, եցի

va.

to brown, to roast, to broil, to toast.

· Calfa

NBHL (4)

ԱՂԱՆՁԵՄ կամ ԱՂԱՆՁՆԵՄ. եւ ռմկ. ԱՂՆՁԵԼ, ԱՂԸՆԾԵԼ. καίω uro, καταφρύγω կամ καταφρίσσω, καταφρίττω torreo, cremo, exsugo Խարակել. խարուկել. խանձողել. որպէս եւ ցնդել զլոյծս. բոհրել, խարկել, խանծել, երել մրկել. գաւուրմագ.

(լծ. խանձեալն) եղի. մուրկ. խարակեալ ցորեան։ Յորմէ.

Ա՛ռ սպիտակ հող. եւ աղնձէ՛ ի կրակն։ Աղընծէ զինքս։ Աղնձած (կամ աղընծած) աղ, չամիչ, կորեակ, եւ այլն. (Վստկ.։ Մխ. բժիշկ.։)

Ոչ խոնաւոյն աղանձեցելոյ առաւելութեամբ ջերմութեանն, եւ ոչ ջերմինն շրջեցելոյ յաղթութեամբ խոնաւողին. (Նիւս. կազմ. ՟Լ՟Բ։)


Աղաչանք, նաց

s. pl. supplication, prayer, orison, entreaty, humble request;
— or նամակ աղաչանաց, petition.

· Calfa

NBHL (6)

Աղաչանք իմ եւ խնդրուածք իմ այս են։ Բան աղաչանացս իմոյ ընդունելի քեզ լիցի։ Զի՞նչ են աղանչանքդ քո. (Եսթ. ՟Ե. ՟Է. ՟Ժ՟Ե։)

Աղաչանք, այս ինքն թախանձանք եւ գթարկութիւն առաջի ամենաբարի բնութեանդ. զի այս է աղաչանաց զօրութիւն եւ սահման, զիւր կարօտութիւնն ցուցանել, եւ ի նմանէ զխնդիրս պահանջել. (Լմբ. սղ.։)

Բազում անգամ առաջի աչաց ուրուք աղաչանս արարեալ՝ ասեմք, տե՛ս զաղաչանս. (Խոսր.։)

Ըղձալի՛ են քեզ բարերար՝ աղաչանք մեղաւորաց քան զխնդրուածս արդարոց. (Նար. ՟Ծ՟Թ։)

ἁξίωμα preccatio, preces Խնդրուած. աղերս. աղօթք, պաղատանք, մաղթանք. եալվար, տիլէք, նիյազ.

ՆԱՄԱԿ ԱՂԱՉԱՆԱՑ. Գիր աղերսանաց. արզուհալ. (Յհ. կթ.։)


Աղաչելի, լւոյ, լեաց

adj.

suppliant, petitionary.

· Calfa

NBHL (2)

որպէս աղաչօղ. աղաչաւոր. ἰκετεύων supplicans

Ամենայն ուրեք կամաց աղաչելեացն ուշ ունէր. (Ոսկ. մ. ՟Բ. 1։)


Աղաչեմ, եցի

va.

to supplicate, to pray, to conjure.

· Calfa

NBHL (16)

Աղերսել. պաղատիլ. մաղթել. աղօթել. աղաչանս մատուցանել. եալվարմագ. նիյազ՝ տուա էթմէք. δέομαι, ἰκετεύω, παρακαλέω, ἁξιόω, εὕχομαι rogo, peto, deprecor, oro

Արհամարհեցաք, յորժամ աղաչէրն զմեզ։ Աղաչեցի զՏէր Աստուած։ Աղաչեցէ՛ք առ Տէր Աստուած ձեր։ Զերեսս Տեառն չէր աղաչեալ։ Աղաչեա՛ զերեսս Տեառն Աստուծոյ քո։ Աղաչեաց այրն Աստուծոյ առաջի Տեառն։ Ժողովրդովքն հանդերձ աղաչէին զԱստուած։ Աղաչեմ զձեզ՝ յիշել ձեզ զերախտիսն։ Աղաչեսցէ զքեզ եղբայր քո։ Աղաչեաց զերեսս արքային Մովաբայ։ Անկեալ աղաչէիք զկուռսն ձեր։ Աղաչէ, եւ ոչ ամաչէ։ Վասն կենաց զմեռեալն աղաչէ։ Մո՛ւտ, եւ աղաչեա՛ զարքայ։ Մի՛ աղաչեր վասն դոցա։ Աղաչել սկսան նոքա զնա, զի դաշինս արասցէ։ Աղաչէին ձեռն տալ նոցա։ Յաղաչել քում առ նա՝ լուիցէ քեզ։ Յաղաչել իւրում առ Տէր՝ ընդունելի եղիցի նմա։ Աղաչել ի խաղաղութիւն, եւ այլն։

Աղաչելն քան զխնդրելն առաւել ունի զկամացն բաղձանս։ Աղաչեսցո՛ւք ասէ. այս ինքն ի սրտէ պաղատեսցուք. (Խոսր.։)

Զայս միայն աղաչեսցուք զԱստուած, զի համբերել կարասցուք. (Եղիշ.։)

Զայս աղաչէին նոքա զսուրբն. (ՃՃ.։)

Զհանգուցչին զերեսս աղաչեմ։ Զորոյ զկերպարանս եւ զյիշատակս անուանցն աղաչել՝ Աստուած իսկ վարդապետեաց։ Առ Ահարոն ոչ գոյր աղաչել։ Աղաչեաց Մովսէս առաջի Տեառն Աստուծոյ. (Նար.։)

Միայնոյ քեզ մարդասիրի աղաչեմ. (Շար.։)

Աղաչեալ զԳրիգորիոս. (Ագաթ.։)

Սրբովք աղաչեցեալ զԱստուած՝ օգնականութիւն գտանէր. (Եզնիկ.։)

գուն ուրեք.

Ոմն աղաչէ, եւ ոմն աղաչի. (Մամբր.։)

Ոչ նա ինչ աղաչեցաւ եւ արար, այլ ինքն յանձնէ կարգեաց զամենայն։ Աղաչին եւ աղերսին, եւ զերախտիսն սիրելեացն ոչ յիշեն. (Ոսկ. մտթ. եւ Ոսկ. հերոդ.։)

Աղաչեցեալ ի նախարարացն՝ ոչ առնոյր յանձն. (Յհ. կթ.։)

Յաղաչեցելոյն զնոյն կատարելն. (Լմբ. սղ.։)

Անխաբելի կամօք աղաչեալ (Աստուած) ի մէնջ. (Նար. ՟Գ։)

Զսոյն եւ ի Պօղոսէ աղաչիմք՝ գթութեամբն Աստուծոյ պաղատեալ. ոճ է յն. այս ինքն զսոյն աղաչէ մեզ Պօղոս, կամ վասն սորին աղաչէ զմեզ։ (Խոսր.)


Աղապատանք, նաց

s. pl. sympathy, affection, tenderness.

· Calfa

NBHL (2)

իբր աղեօք գթոյ եւ սիրոյ պատումն. բնաւորական բերումն. սէր եւ կարեկցութիւն. συμπάθεια consensus in adfectibus

Զայն որ ըստ երկնայնոց առ երկրայինս աղապատանք. (Փիլ. իմաստն.։)


Աղարձան

s.

pillar of salt, statue of salt.

· Calfa

NBHL (1)

Կին մի արտաքոյ քան զբարս բուսոյ ծննդեան՝ աղարձա՛ն (կամ ա՛ղ արձան. յն. աղ) լինէր (Կոչ. ՟Ժ՟Զ։)


Աղարտանք, նաց

s.

destruction, devastation, ruin;
disparagement, defamation.

· Calfa

NBHL (4)

Զքաղաքն կործանեցին, եւ աղարտ վարեցին. (Դատ. ՟Թ. 45։)

որ եւ ԱՂԱՐՏՈՒԹԻՒՆ. Ընդ վայր հարումն (որպէս զանպիտան արտ աղի, կամ որպէս աղաջուր) թշնամանք. նախատինք. անարգանք. եպերանք.

Զաղարտանսն եւ զհեգնութիւնսն, որք կարի կսկծեցուցանեն զմիտս մեր. (Ոսկ. եբր. ՟Ի՟Ը։)

Չարագոյն թուելով առաւել քան թշնամանօք լի, եւ աղարտանս անձինս. (Պիտ.։)


Աղարտեմ, եցի

va.

to besprinkle with salt;
to spoil, to desolate;
to cast a stain upon, to wound the reputation of, to slander, to calumniate.

· Calfa

NBHL (13)

Ընդ վայր հարկանել (որպէս զանպիտան արտ աղի). յոչինչ կամ պիղծ եւ անհարազատ համարել. առ ոտն հարկանել. թշնամանել. բամբասել. անարգել. անգոսնել. ἑξουδενέω, ἑπισκόπτω, διαβάλλω, καταβάλλω, κακίζω, νοθεύω, βδελύσσομαι probro do, nihili facio, contemno, vitupero, objurgo վար զարնել, ոտքի տակ առնել, քամահրել. խօրլամագ.

Ո՞չ աւանիկ այն զօր է՝ զոր դուն աղարտէիր։ Զաղարտեալն յազգաց. (Դտ. ՟Թ. 38։ Ես. ՟Խ՟Թ. 7։)

Սերմն ժանտ. ո՛չ զբնութիւնն աղարտէ, այլ ցուցանէ յառաջին հասակէն բուռն հարեալ զչարեաց։ Մանկունք եւ տկար կանայք աղարտեն զմահ։ Զամենայն իսկ զհրէականսն աղարտես եւ զզոհսն։ Զգործն չաղարտէին, եւ զնշանագործն բամբասէին։ Աղարտել զսքանչելիսն, կամ զքրիստոնէութիւն։ Նաեւ քաղաքաւն եւս աղարտէին, ի Նազարեթէ է ասէին. (Ոսկ. ես. եւ Ոսկ. մտթ. եւ Ոսկ. յհ. եւ Ոսկ. եբր.։)

Աղարտել զայն՝ որ ամենայն ընդունելութեան արժանի է. (Փիլ.։)

Ոչ իբրու օտարացուցանել եւ աղարտել զնորա ջանն. (Նիւս. կազմ.։)

Ո՞վ ոք ոչ զիմս աղարտեսցէ յանդգնութիւն. (Նանայ.։)

Ինքն իսկ կամքն չարութեան աղարտեալ լինի (յահեղ ատենի) յունողացն զնա յառաջ։ Այնչափ աղարտէր, եւ համբերէր ամենայնի. (Տօնակ.։) (Ոսկ. եբր.։)

Որքան ինչ անտեղի են եւ աղարտեալ։ Նշանակօք աղարտելովք. (Դիոն. երկն.։ Նար. ՟Ե։)

Եւ աղաւաղել. վնասել. անպիտանացուցանել. ի բաց ընկենուլ. եղծանել. խանգարել. նկուն առնել. աւրել, փճացընել, վար ձգել. պօզմագ. Βλάπτω, έϰβάλλω. Officio, deludo, abjicio.

Այն ոչ եթէ զճշմարտութիւն պատմութեանցն աղարտէ։ Զյիշողութիւնն ոչ կարէր աղարտել, կամ մոռանալ։ Յաղթեաց նոցա, եւ աղարտեաց զնոսա (կոյրն բացեալ). (Ոսկ. մտթ. եւ Ոսկ. յհ.։)

Զնիգս դժոխոցն աղարտեալ հզօրեղապէս. (Պտրգ.։)

Աղարտել զճշմարտութեանն զարգացումն. (Պիտ.։)

Յօրինակ նմանութեան աղարտեալ նաւի. (Նար. ՟Ի՟Է։)


Աղացիկ

adj.

ground, bruised, broken.

· Calfa

NBHL (2)

Այլացեալ. լեսեալ. աղացած, լոսած, մանտրած.

Զիւղսն անուշունս, զխունկսն աղացիկս. (Ոսկ. ՟ա. տիմ. ՟Բ։)


Աղաւաղ, աց

adj.

spoiled, vitiated, corrupted, adulterated, tainted, impaired;
disordered, discomposed.

· Calfa

NBHL (3)

Աղամող եւ աղարտեալ. այլայլեալ. խանգարեալ. աղկաղկ. տկար. փուտ. խարխուլ. աւրած, անպիտան, փտտած, վատուժ. գուվվեթսիզ. զապուն. σαθρός imbecillus, imbecillis

Բնութեամբ ամենայն բան աղաւա՛ղ եւ դիւրաշարժ. (Առ որս. ՟Ժ՟Բ։)

Առաջնոցն (զգայութիւնք) սրեալ էին ամենայն իրօք. մեք աղաւաղաց հասաք, որպէս եւ մարմնոյս կազմածի փանաքւոյ. (Փիլ. լին. ՟Ա. 32։)


Աղաւաղեմ, եցի

va.

to spoil, to corrupt, to adulterate, to taint, to impair, to disorder, to discompose, to vitiate.

· Calfa

NBHL (14)

Այլայլել, աղարտել, եւ աւերել, տկարացուցանել. անպիտան կամ խոտան կացուցանել. ապականել. եղծանել. խանգարել. անշքացուցանել. աւրել, փճացնել. պօզմագ. պերպատ էթմէք.

Եկն Աբրահամու աստուածպաշտութիւնն, եւ աղաւաղեաց զայն (զհեթանոսութիւն). (Եզնիկ.։)

Զի զեկեղեցւոյն փառս աղաւաղեսցեն։ Զի զփառսն աղաւաղել մարթասցեն զՈրդւոյն Աստուծոյ. (Եղիշ. ՟Բ։ Ոսկ. յհ.։)

Աղաւաղեսցե՞ս զքաղցրութեանդ բարեշնորհ ծաղիկդ։ Մանրագորս աղաւաղեալ. (Նար. ՟Բ. ՟Կ՟Է։)

Ոչ ժամանակք աղաւաղեն զնա, եւ ոչ երկայնութիւնք աւուրց. (Սարգ. ՟ա. պետ. ՟Ժ՟Ա։)

Ոչ աղաւաղել (կամ աղարտել) զնոցայն. (Տօնակ.։)

Զի մի՛ ի հակառակութենէն բարետոհմութիւնն աղաւաղեսցի. (Լմբ. ատ.։)

Եւ աղարտել, որպէս անարգել. արհամարհել, խոտել. մերժել. խօրլամագ.

Զերկնաւոր փրկութիւնն աղաւաղես եւ անարգես. (Եղիշ. ՟Բ։)

Ոչ հաւանեալ աղաւաղել կամ փոխանակել զերկնաւոր կենացն զփրկութիւն ընդ անգիւտ կորստեանն. (Յհ. կթ.։)

Յանդնդային աղաւաղեալ խորխորատ. իմա՛ խարդաւանեալ։ (ՃՃ.)

Ոչ աղաւաղէր զինքն ի յուսոյ երկնաւոր փրկութեանն. (Յհ. կթ.։)

Ոչ երբէք աղաւաղեալ յանկեալ լինի փութո՛վ եկելոցն բազմութիւն. (Նիւս. թէոդոր.։)

Կամ կասեցուցանել. լքուցանել. տալ յանգիլ եւ յետնիլ. որ է ըստ յն. λήγω իբր լքանիլ. desino, finem facio.


Աղաւաղիչ

adj.

destructive.

· Calfa

NBHL (1)

Զկարկուտ՝ իմանալի բուսոցս մերոց աղաւաղիչս. (Լմբ. սղ.։)


Աղաւնակերպ

adj.

like a dove, in the form of a dove.

· Calfa

NBHL (6)

Երեւեալ ի կերպարանս աղաւնոյ. աղաւնոյ նման. աղաւնիի նման, աղաւնիի տեսքով.

Յաղաւնակերպ նմանութենէ անտի առեալ զկերպարանս. (Ագաթ.։)

Աղաւնակերպ իջմամբ կամ երեւմամբ։ Գգուես սիրով աղաւնակերպ. (Շար.։)

Հոգին Սուրբ աղաւնակերպ իջանէ։ Շնորհք Հոգւոյն Սրբոյ աղաւնակերպ ի վերայ գլխոյ նորա հանգուցեալ. (Ագաթ.։ Յհ. կթ.։)

Աղաւնակերպ հրեշտակք Աստուծոյ կերակրէին զնա. (Հ=Յ.։)

Հոգւոյ ճշմարտին՝ աղաւնակերպին. (Գանձ.։)


Աղաւնաձագ

s.

cf. Աղաւնեակ.

· Calfa

NBHL (2)

Ձագ աղաւնոյ. աղաւնեակ.

Սուրբ Կիրակոս աղաւնաձագ՝ հեզաբանիկ քաղցրանուագ. (Գանձրն.։)


Աղաւնավաճառ, ի, աց

s.

cf. Աղաւնեվաճառ

· Calfa

NBHL (1)

Զաղաւնավաճառսն, որ նշանակէր զվաճառողս շնորհաց Հոգւոյն, Քրիստոս արտաքսեաց. (Զքր. ծործոր.։)


Աղաւնեվաճառ, ի, աց

s.

dealer in doves or pigeons.

· Calfa

NBHL (3)

ԱՂԱՒՆԵՎԱՃԱՌ ԱՂԱՒՆԷՎԱՃԱՌ որ գրի եւ ԱՂԱՒՆԱՎԱՃԱՌ։ Վաճառօղ աղաւնեաց, որպէս դնի ի յն. աղաւնի ծախօղ.

Կործանեաց եւ զաթոռս աղաւնէվաճառացն։ Զաթոռս աղաւնէվաճառացն կործանեաց. (Մտթ. ՟Ի՟Ա. 12։ Մրկ. ՟Ժ՟Ա. 15։)

Զհատահմայութիւն կործանելով, եւ զնիստ հեշտասէր աղաւնեվաճառ ցանկութեանց. (Տօնակ.։)


Աղաւնարօտ

s. bot. vervain.

· Calfa

NBHL (1)

կամ ԱՂՈՒԵՆԱՐՕՏ. (զոր Ստեփ. լեհ. կամի ընթեռնուլ որպէս ռմկ. ԱՂԱՒՆԻՃ) Խոտ՝ որ լինի արօտ կամ ճարակ աղաւնեաց. ըստ յն. աղաւնական։ περιστερέων peristereon, verbenaca, verbeneca erba colombina կեօյէրճին օթը, ռայըլհամամ. (Գաղիան.։ Բժշկարան.։)


Աղաւնեակ, նեկի, կաց

s.

dove, pigeon;
վայրի —, stock-dove, wood-pigeon, wild pigeon.

· Calfa

NBHL (2)

Աղաւնի անոյշ, կամ ձագ աղաւնոյ.

Ե՛կ դու աղաւնեա՛կ իմ ընդ հովանեաւ վիմիդ. (Երգ. ՟Բ. 14։)


Աղբեղէն, ղինի, նաց

adj.

excremental, excrementitious.

· Calfa

NBHL (2)

Փառք նորա աղբեղէնք են. (Ա. Մակ. ՟Բ. 62։)

κόπριος, κόπριον stercoreus, stercus Որ ինչ յաղբոյ, կամ յաղտեղութեանց է բաղկացեալ. եւ աղբ. եւ աղտեղութիւն.


Աղբեմ, եցի

vn. va.

to go to stool, to dung;
to dung, to manure.

· Calfa

NBHL (2)

Աղբ արկանել ի գետին վասն պարարտացուցանելոյ. կիւպրէլէմէք, ֆըշգըլէմէք.

Բազում եւ յոլով անգամ պարտ է աղբել զվատ գետինն, եւ ոչ մէկ հետ. զի թէ հետուհետ չաղբի, նա՛ պա՛ղ լինի. (Վստկ. ՟Լ՟Դ։)


Աղբերաբար

adv.

cf. Աղբիւրաբար.

· Calfa

NBHL (1)

Որդւոյ պատճառ ծննդեամբ անճառ, հոգւոյ բղխումն աղբերաբար. (Շար. ձ։)


Աղբերակն, ական, կունք, կանք, անց

s.

spring of water, source, fountain.

· Calfa

NBHL (7)

ԱՂԲԵՐԱԿՆ գրի եւ ԱՂԲԵՒՐԱԿՆ կամ ԱՂԲԻՒՐԱԿՆ. Ակն աղբեր. եւ աղբիւր. որ եւ ԱԿՆԱՂԲԵՒՐ, կամ ԱԿՆԱՂԲԻՒՐ. ջրի ակ, աղբուր. կէօզ. չէշմէ. փունար պաշը. այն. ըստ յն. աղբիւր ջրոյ.

Ո դարձոյց զվէմն ի վտակս ջուրց, եւ զապառաժն յաղբերակունս։ Ընդ աղբերակունս ածցէ զնոսա. (Սղ. ՟Ճ՟Ժ՟Գ. 8։ Ես. ՟Խ՟Թ. 10։)

Առ ցուրտ աղբերակամբ խայտան. (Լաստ. ՟Ժ՟Ը։)

Եղիցի երկիրն ծարաւուտ յաղբերականս. (Ոսկ. ես.։)

Իբրեւ յաղբերականց հոսէին. (Եղիշ. ՟Գ։)

Զերկիրս գետովք եւ աղբերակամբք վայելչացոյց. (Սարգ.։)

Ցամաքեցուցեալ զակնաղբեւրն նորա. (Ագաթ.։)


Աղբերանամ, ացայ

vn.

to flow as a fountain, to stream;
to abound.

· Calfa

NBHL (3)

Ի կարծր վիմէն աղբերանա՛յր յանապատն կամաւն Աստուծոյ. (Դամասկ.։)

Որոյ եւ շտեմարանքն աղբերացան սքանչելապէս. (Խոր. ՟Գ. 31։)

Յորմէ եւ կեանքն աղբերացեալ. (Շ. վիպ.։)


Աղբեւր

s.

cf. Աղբիւր.

· Calfa

NBHL (1)

որ հնչի ԱՂԲԻՒՐ. տե՛ս անդ։


Աղբեւք, եւաց

s. pl. excrement, dung;
muck, manure;
filth;
place for the reception of all filth.

· Calfa

NBHL (7)

ԱՂԲԵՒՔ որ եւ ԱՂԲԻՒՍՔ, եւ ԱՂԲԻՍ կամ ԱՂԲԵՒՍ. κοπρία sterquilinium, fimetum, stercus Աղբկուտոց. կոյտ աղբոյ, կամ կուտոց յաւելուածոց տանց. տեղի հաւաքման իրաց՝ որք աւել ածելով ի դուրս ձգին. աղտեղութիւնք. մոխրոց. չէօփլիւք, չիրքէֆ, կիւպրելիք. սիւփրիւնտիլիք. քիւլլիւք.

Յարուցանէ զաղքատն, կամ բարձր առնէ զտառապեալս՝ յաղբեւաց։ Գիրկս արկեալ աղբեւաց. (Ա. Թագ. ՟Բ. 8։ Սղ. ՟Ճ՟Ժ՟Բ. 7։ Ողբ. ՟Դ. 5։)

Նստէր յաղբիւս (կամ յաղբեւս) արտաքոյ քաղաքին. (Յովբ. ՟Բ. 8։)

Յիրաւի նստաւ Յովբ ի վերայ աղբեւացն, զի աղբեւքն վաղվաղակի երթիցեն առ աղբեւսն, զի մարմինն աղբեւք իսկ էին. (Իսիւք.։)

Ստրուկ արդարեւ որովայնի լինելով՝ զաղբիս (կամ զաղբիսս կամ զաղբիւսս) մեծացուցանէր. (Խոր. ՟Բ. 21։)

Ուտելեաց եւ ըմպելեաց պարապեալ՝ զաղբեւս մեծացուցանէր. (Լաստ. ՟Ժ՟Է։)

Ողորմեցաւ մեզ բժիշկն երկնաւոր, եւ յարոյց յաղբեւացն. (Լծ. կոչ.։)


Աղբիս, Աղբիւսք

s. pl. sweepings, filth;
cf. Աղբեւք.

· Calfa

NBHL (4)

Յաթոռոյ թագաւորութեան իջոյց, եւ յաղբիսն նստոյց։ Որդնալից եղեալ՝ յաղբիս անկեալ կայցէ. (Սարգ. յկ. ՟Գ. ՟Դ։)

Յաղբիս ամենայն չարեաց օթագանեցաք. (Լծ. կոչ.։)

Որ յաղբիւսաց էառ զիս. (Վրդն. եւ Ոսկիփոր.։)

Իբր զքրթաքաղս յաղբիւսաց։ Ժողովեալ յաղբիւսաց եւ ի փողոցաց զանկեալ հնոտիսն. (Ուռպ. ՟Կ՟Ը։ Վրք. հց. ՟Է։)


Աղբիւրաբար

adv.

like a fountain, fluently;
abundantly, copiously.

· Calfa

NBHL (5)

ԱՂԲԻՒՐԱԲԱՐ որ եւ ԱՂԲԵՐԱԲԱՐ, ԱՂԲԻՒՐՕՐԷՆ. Իբրեւ զաղբիւր. յորդութեամբ. առատութեամբ. աղբուրի պէս. չէշմէ կիպի.

Որ աղբիւրաբար բաշխեաց զշնորհս յարարածս. (Յճխ. ՟Բ։)

Աղբիւրաբար հոսել կամ բերել յինքեան. (Պիտ.։)

Բանն ճշմարտութեան բղխեալն ի հօրէ աղբեւրաբար. (Յհ. իմ. եկեղ.։)

Աղբերաբար հեղեր յանձինս նոցա. (Շար.։)


Աղբիւրանամ, ացայ

vn.

cf. Աղբերանամ.

· Calfa

NBHL (10)

ԱՂԲԻՒՐԱՆԱՄ որ եւ գրի ԱՂԲԻՒՐԱՆԱԼ, ԱՂԲԵՐԱՆԱԼ. Բղխել եւ յորդել իբրեւ զաղբիւր. աղբիւրի պէս առատ վազել. ճարի օլմագ. ճէրեան էթմէք.

Ի միոյ խոցուածէ տիգին՝ ի ներքոյ ջուր աղբիւրանայր, եւ ի վերոյ արիւն. (Ոսկիփոր.։)

Շնորհքն աղբիւրասցին. (Նեղոս.։)

Ընդ կենեղուտ ջրոյն՝ որ ի տանէ տեառն աղբիւրանայր. (Լաստ. ՟Ի՟Բ։)

Որ յստակ խորհրդով աղբիւրանան ի բարեգործութիւնս. (Յճխ. ՟Ժ՟Ը։)

Աղբիւրացաւ ի մեզ ի սուրբ մարմնոյն զանազան վտակք Հոգւոյն շնորհաց. (Լմբ. սղ.։)

Զուարճանայ սիրտ իմ, աղբիւրանան միտք իմ. այլ սուղ է լեզուս. (Բրս. ծն.։)

Քաղցրութեամբ աղբիւրացեալ սուրբ Աստուածամայր. (Նար. կուս. (իբր զեղեալ ի լիութենէ)։)

Ուրախութիւն ի ներքս՝ փոխանակ անիծիցն՝ աղբիւրանալոց (Է). (Կիւրղ. ղկ.։)

Գերագոյն պարզութեամբ աղբիւրացեալ ճառագայթին (աստուածայնոյ). (Դիոն. երկն. ՟Թ։ (յն. աղբերական, կամ աղբիւրեղէն)։)


Աղեկարծ

adj.

cf. Յեղակարծ.

· Calfa

NBHL (2)

իբր Այլակարծ. յեղակարծ եւ նորատեսիլ իմն անկարծելի.

Աղեկարծ եղեւ նա նոցա, յորժամ եկն տէրն նմանութեանց. (Եփր. համաբ.։) cf. ԱՂԷԿԱՐԾ, cf. ՅԱՂԱԿԱՐԾ.


Աղեհամ

adj.

salted, brackish, pungent, sharp.

· Calfa

NBHL (2)

ԱՂԵՀԱՄ կամ ԱՂԷՀԱՄ. Ունօղ զհամ աղի. աղի. լեղահամ. թուզլու. աճը.

Զաղեհամ աղբն մի՛ արկաներ ի գետին, զի չէ՛ բարւոք։ Մեծ կորեկն զաղեհամ վայրքն սիրէ։ Աղեհամ կամ բորբոսահամ գինի. (Վստկ.։)


Աղեղնակապարճ

s.

quiver.

· Calfa

NBHL (4)

Կապարճ աղեղան, որ լինի եւ անօթ նետից. պատկանդարան ի դնել զաղեղն. գըրպան. նիյմլէկ. թէրքեշ. Բայց թուի նշանակել եւ զզարդ ինչ զինուորական որպէս վառ ծոպաւոր կամ դրօշ կամ դրօշակ կախեալ ի վերնակողմն նիզակի. որպէս յն. φάρος pallium, palla.

Զբնիցն գեղարգեանցն զաղեղնակապարճս կախիցեն, պղնձապատ զգլուխսն առնիցեն, զրահապատք շողայցեն. (Ոսկ. մ. ՟Գ. 16։)

Կամ Աղեղնաձեւ կամար զինուորաց. որ եւ լինի պատկան դարան ի դնել պէսպէս իրս.

Պատանի մի հեծեալ ի ձի, սուսեր ընդ մէջ, թուր զգօտւոյ, աղեղնակապարճ զմիջովն, վարսակալ եդեալ ի գլուխ իւր, եւ օդիկ արկեալ զուսովք իւր. (Բուզ. ՟Զ. 8։)


Աղեմ, եցի

va.

cf. Յաղեմ.

· Calfa

NBHL (3)

cf. ՅԱՂԵՄ. դուզլամագ.

Ի ձեզ աղի ամենայն անհամութիւն աշխարհիս։ Եւ ոչ աղեալն ընդ անհամին. (Եղիշ. յես.։ Մծբ. ՟Ժ՟Թ։)

Հողմով հիւսիսոյ փչելով ի գէջ ամպ, եւ աղեալ՝ առնէ կարկուտ. ընթերցի՛ր կամ իմա՛, պաղեալ, եւ պնդեալ իբրեւ զաղ։ (Վրդն. սղ. ՟Ճ՟Խ՟Ը.)


Աղերսաբան

s.

suppliant;
flattering, adulator.

· Calfa

NBHL (2)

παράσιτος, κόλαξ parasitus, adulator Քաղցրաբան. մարգելոյզ. շողոմարար մեծատանց առ ի վայելել ի սեղանոյ նոցա. խօշամէտ, միւֆիխօր.

Ունէր սեղան ամենաբոյծ, (բուծանէր) աղերսաբանս, շոգմոգս. (Ոսկ. ղկ.։)


Աղերսաբանեմ, եցի

va.

to supplicate, top pray.

· Calfa

NBHL (1)

Համայնից ունօղս զբնաւից աղերսաբանեմ զմեռելոցն՝ քեզ կենդանեաց. (Նար. ՟Ձ՟Զ։)


Աղերսալի

adj.

cf. Աղերսալից.

· Calfa

NBHL (4)

Անդ աղօթք աղերսալիք, եւ խնդրուածք հաշտեցուցիչք. (Կորիւն.։)

Աղերսալի հառաչանօք եւ մաղթանօք զԱստուած հաշտեցուցանէին. (Եփր. պհ.։)

Աղերսալի պաղատանօք ի Քրիստոսէ հայցէր։ Յաղերսալի գոհութիւնս ծախէր։ Աղերսալի եւ հեշտալի բանս առաջի դնէին. (Յհ. կթ.։)

Պաղատանս աղերսալից անդր առ Աստուած մատուցանէին։ Մեղմով եւ աղերսալից բարբառով ասէր ցյանցուցեալն. (Յհ. կթ.։ Եզնիկ.։)


Աղերսալից

adj.

full of supplication, suppliant.

· Calfa

NBHL (4)

Անդ աղօթք աղերսալիք, եւ խնդրուածք հաշտեցուցիչք. (Կորիւն.։)

Աղերսալի հառաչանօք եւ մաղթանօք զԱստուած հաշտեցուցանէին. (Եփր. պհ.։)

Աղերսալի պաղատանօք ի Քրիստոսէ հայցէր։ Յաղերսալի գոհութիւնս ծախէր։ Աղերսալի եւ հեշտալի բանս առաջի դնէին. (Յհ. կթ.։)

Պաղատանս աղերսալից անդր առ Աստուած մատուցանէին։ Մեղմով եւ աղերսալից բարբառով ասէր ցյանցուցեալն. (Յհ. կթ.։ Եզնիկ.։)


Աղերսանք, նաց

s. pl. supplication, petition;
գիր աղեբսանաց cf. Աղերսագիր.

· Calfa

NBHL (5)

Աղերս. աղաչանք. աղօթք. րիճտ. նիյազ. տուա.

Անառակ որդին աղերսանօք աղաչէր զքեզ. (Շար.։)

Զաղի եւ զողորմ եւ զաղերսանաց բանս խօսիցի. (Ոսկ. մ. ՟Բ. 8։)

Զաղերսանս ըղձիցս յերկինս առաքեմ։ Այս Սողոմոնի յուսոյ աղերսանք. (Նար. ՟Ի՟Գ. ՟Խ՟Ը։)

Եթէ ի թռչման աղերսանքն կասեցին, ողորմութեանն զօրութիւն զնա թեթեւացուսցէ. (Բրս. ողորմ.։)


Աղերսեմ, եցի

va.

to supplicate, to implore, to entreat, to petition.

· Calfa

NBHL (11)

Աղերս մատուցանել. աղաչել. մաղթել. պաղատիլ. եալվարմագ. րիճա նիյազ էթմէք. ἰκετεύω, δέομαι supplico, rogo

Բերան իմ աղաչէր, եւ աղերսէի զկին իմ։ Աղաչիցէ զքեզ թշնամին քո, եւ ի ձայն բարձր աղերսիցէ։ Աղերսեա՛ առաջի նորա. (Յոբ. ՟Ժ՟Թ. 17։ Առակ. ՟Ի՟Զ. 28։ Սիր. ՟Ժ՟Է. 22։)

Ի ձեռն սիրոյն մտերմաբար աղերսեցեր. (Նանայ.։)

Աղերսեմք զփառաւորեալ արարչութիւնդ։ Ոչ կամեցայ առ այս զոք աղերսել. (Նար. ՟Լ՟Գ։ Մխ. դտ.։)

Պիղատոսի աղերսէր։ Գերեալն աղերսէ գերողին ... Աղերսեն առ նա. (Շար.։ Լմբ. սղ.։)

Ընդ նմին վասն նորին աղերսել առ քեզ։ Զատեանն դատաւորին թողեալ՝ խառնակրօնիցն աղերսեմ. (Նար. ՟Խ՟Ը. ՟Հ՟Ա։)

Բժշկութիւն հոգւոյս աղերսեմ։ Գրեթէ զսոյն աղերսեալ խնդրէր. (Նար. ՟Ժ՟Ը. ՟Ղ՟Գ։)

Եւ ոչ յայլմէ աղերսել. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Եթէ յողոք անկեալ ինչ ձեզ աղերսիցեմք. (Բ. Կոր. ՟Ժ՟Բ. 19։)

Որպէս աղերսաբանել. ջատագովել. ի չքմեղս լինել. ἁπολογούμαι excuso. բւզիւր տիլէմէք.

Ոչ հոգայ զաւուրց, եւ ոչ աղերսի զամաց. (Մծբ. ՟Ժ՟Թ։)


Աղէբեկ

adj.

grey-haired;
cf. Աղէթափ.

· Calfa

NBHL (3)

ԱՂԷԲԵԿ կամ ԱՂԵԲԵԿ. իբր Ալեբեկ. ալեխառն. ալիք ի մօրուսն կամ ի հերս անկեալ. ճերմակ ընկած. ճերմակ ընկած. գըռ.

Աղէբեկ ծայրիւ հերաց՝ Երուանդեանս Տիգրան. (Խոր. ՟Ա. 23։)

Զաղէբեկ ծաղկեալ մօրուսն ոսկէփունջ կազմեալ. (Յհ. կթ.։)


Աղէկատ, ի

s.

distaff.

· Calfa

NBHL (2)

ԱՂԷԿԱՏ կամ ԱՂԵԿԱՏ. գրի եւ ԱՂԷԿԱՆԴ. ἅτρακτος, ἡλακάτη fusus, colus որ եւ Մարմնենի. մանելիք, ձողաձեւ գործի կամ մեքենայ մանելոյ՝ հանդերձ գլխով, յոր պատատի վուշն կամ այծեայն մանելի. րոք. եօրէքէ. (տե՛ս եւ ԻԼ, իլոյ. ԻԼԻԿ)

Թելքն՝ որ գործեալ եւ պարապեալ, զանցեալն նշանակէ. որ դեռ մանեալ լինին՝ զներկայս. եւ որ տակաւին յաղէկատն է, զապառնին. (Արիստ. աշխ.։)