to supplicate, to implore, to entreat, to petition.
Աղերս մատուցանել. աղաչել. մաղթել. պաղատիլ. եալվարմագ. րիճա նիյազ էթմէք. ἰκετεύω, δέομαι supplico, rogo
Բերան իմ աղաչէր, եւ աղերսէի զկին իմ։ Աղաչիցէ զքեզ թշնամին քո, եւ ի ձայն բարձր աղերսիցէ։ Աղերսեա՛ առաջի նորա. (Յոբ. ՟Ժ՟Թ. 17։ Առակ. ՟Ի՟Զ. 28։ Սիր. ՟Ժ՟Է. 22։)
Ի ձեռն սիրոյն մտերմաբար աղերսեցեր. (Նանայ.։)
Աղերսեմք զփառաւորեալ արարչութիւնդ։ Ոչ կամեցայ առ այս զոք աղերսել. (Նար. ՟Լ՟Գ։ Մխ. դտ.։)
Պիղատոսի աղերսէր։ Գերեալն աղերսէ գերողին ... Աղերսեն առ նա. (Շար.։ Լմբ. սղ.։)
Ընդ նմին վասն նորին աղերսել առ քեզ։ Զատեանն դատաւորին թողեալ՝ խառնակրօնիցն աղերսեմ. (Նար. ՟Խ՟Ը. ՟Հ՟Ա։)
Հայցել. խնդրել. տիլէմէք.
Բժշկութիւն հոգւոյս աղերսեմ։ Գրեթէ զսոյն աղերսեալ խնդրէր. (Նար. ՟Ժ՟Ը. ՟Ղ՟Գ։)
Եւ ոչ յայլմէ աղերսել. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)
Որպէս աղերսաբանել. ջատագովել. ի չքմեղս լինել. ἁπολογούμαι excuso. բւզիւր տիլէմէք.
Եթէ յողոք անկեալ ինչ ձեզ աղերսիցեմք. (Բ. Կոր. ՟Ժ՟Բ. 19։)
Գրի եւ ԱՂԵՐՍԻՄ.
Ոչ հոգայ զաւուրց, եւ ոչ աղերսի զամաց. (Մծբ. ՟Ժ՟Թ։)