Your research : 1 result for քաջ

Քաջ, աց exact entry

adj. s. adv.

brave, gallant, valiant, courageous, intrepid, valorous, manful, stout, bold, daring;
good, honest, worthy;
clever, excelling in, of good abilities, fit for;
noble, distinguished, eminent;
hero;
tutelar genius;
cf. Մղձաւանջ;
good, well, right, suitably, very, much, very much;
— արանց, emperor, Caesar, Augustus;
— ի բաց, very far;
very, much, much more;
կարի —, կարի իսկ —, very well, as well as can be;
— է, that will do, that is settled;
well, very well !
— լեր ! courage ! be of good cheer ! cf. Կարի;
cf. Վաղ.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

, ի-ա հլ. «լաւ, ընտիր» (հմմտ. յոս-կոյ քաջէ Նորագիւտ ա. մն. իը. 18, ոսկւով քաջաւ Նորագիւտ բ. մն. գ. 4). «ազնիւ, ա. ռաքինի, պատուական. 3. արի, կտրիճ, 4. դիւցազն, հսկայ. 5. աւելի, շատ, մեծա-պէս» ՍԳր. Եւս. քր. Եզն. Ոսկ. Կոչ. 6. «ոգի, դև, փէրի» Եղիշ. հրց. 50. Խոր. Շնորհ. վիպ. Կանոն. որից քաջ արանց «թագաւոր, կայսր» Գծ. իե. 21, 25. Ագաթ. Արծր. բազ-մաթեւ ածանցներ (ԱԲ ունի աւելի քան 300), որոնցից յիշենք մի քանի հնագոյն-ները. ինչ. քաջաբան Եփր. թգ. tաջաբոյս Ագաթ. քաջալերել ՍԳր. քաջալերիչ Ագաթ. Կռրիւն. Եփր. ա. թես. քաջահաւ Ղևտ. ժա. 17, Դատ. ժդ. 16 (Նորայր, Բառ. ֆր. ibis այս ձևը դնում է քաջ «ոգի» բառից, իբր հոմանիշ արտասազդահաւ բառի, որ ծագում է Արտաւազդ Բ-ի անունից, իբր քաջքերից շղթայուած թագաւորի թռչունը). քաջահը-մուտ Ոսկ. մ. բ. 8. քաջաձայն Ոսկ. փիլիպ. քաջանուն Եւս. քր. Եզն. Ոսկ. մ. ա. 10. քաջասրտիլ Եփր. թգ. Եւագր. ևն։

Klaproth, As. pol։ 101 պրս. [arabic word] xōš «լաւ, քաղցրահամ» բառի հետ։ ՆՀԲ աջ, աջող բառի՞ց։ Müller SWAW 38, 581 և 586 գործածում է մեկնելու համար զնդ. xvāšaya բառը, ուր ուրիշ-ները «ուտելիք» են հասկանում։ Այս-պէս xvašaya zi vispō afmus astvá ǰvainti Վենդ. Գ. 33 ըստ Müller «զօ-րութեա՛մբ. քանզի ամենայն էակք աշ-խարհի կեան»։ Ըստ այսմ Justi, Znd-sp. 90 զնդ. նոյն xvāša «ուտելիք» բա-ռի տակ դնում է հյ. քաջ «ոյժ»։ (Վեր-ջին անգամ Barthol. Altir. 1879 մեկ-նում է բառը «Essen. ուտելիք»)։ Տէրվ. Altarm. 25 մերժում է այս և էջ 22 կր-ցում է աանս. kavi «իմաստուն», պրս. kay «մեծ, կարող, հզօր» ևն բառերին։ Müller SWAW 88 (1877), էջ 12 զնդ. ϑwaxša բառի հետ (որ Barthol. Altir. z93 մեկնում է «աշխոյժ»)։ Մորթման ZDMG 26, 618 բևեռ. khaidiani։ Karo-lides, Iλ. ουγϰρ. 88 կապադովկ. ϰατσὄρα «մղձաւանջ, չար ոգի» և սանս. çat «հարուածել», çatru «թշնամի»։ Հիւնք. գաճ բառից, ինչպէս յն. *ἰπανος «գաճ» և τιτάν։ «հսկայ, բաջ»։ Jensen, Hitt, u. Arm.. 101 հաթ. psi=waǰi «քաջ, արի», ՀԱ 1904, 271 հաթ. h.-ši «մեծ»։ Patrubány SA 1, 194 յն. ηδυς. գերմ. šuss «քաղցր» <հնխ. svādhyos։ Pe-dersen, Հայ. դր. լեզ. 157 աջ բառից։ Karst, Յուշարձ. 423 ալթայ. koč, չա-ղաթ. koča, kočak «արի, քաջ»։ Պա-տահաևան նմանութիւն ունի սանտ. դև» աշանակութեան վրայ տե՛ս՝ Էմին,

ԳՒՌ (dialectal) Ագլ. Սլմ. քաջ, Ար. քաջ՝, Մշ. քաճ, Ախց. Խրբ. Կր. Ռ. քաչ, Ասլ. քաչ, քաջ «քաջ, կտրիճ».-իսկ Ալշ. քաչք, Գոր. Ղրբ. քաշկ, Տփ. քաչկ, քա՛շկիր, քա՛նկիր՝ «դև, դևեր». Երև. քաչքէրս էկան «բարկացայ» ևն գալիս են քաջ «ոգի» բառի յգ. քաջք ձևից։ Բոլորի նախնական իմապտն է «լաւ». իսկ «ոգի, դև» նշանակոզթեան զարգացման համար Ըմմտ. ռմկ. մէնէ աղէկները «դև, ոգի»։-Նոր բառեր են քաջքոտ, քաջքոտիլ, քաջքա-մեր, քաջքաքամի, քաջքաձայն, քաջքաձոր, քաջքատուն, քաջքաքար։-Թրքախօս հայե-րից կայ քարջ «հսկայ մարդ» Ատն.։

ՓՈԽ (borrowing) Վրաց. ჭაჯი քաջի «սատանայ, դև, խորամանկ և խաբեբայ մարդ», ჭაჯიანი քա-ջիանի «դիւահար, խենթ, խորամանկ. խա-բեբայ», ჭაჯობა քաջոբա «սատանութիւն, խորամանկութիւն», ნაკაჯევი նաքաջեվի «սատանայական». կպադովկ. ϰατοნρα «մրո-ձաւանջ, չար ոգի» (Karolides, I λ. συγϰρ. 88). այս բոլորը մեր փխբ. քաջ «ոգի» բառից են։-Patrubány SA I, 17 հյ. քաջ բառից + ռնում նաև հունդ. hós «երիտատարդ, դիւ-ցազն» բառը, որ բոլորովին անհաւանական է։

NBHL (40)

Այր քաջ զօրութեամբ ես։ Զօրութինք զօրացուցանեն. եւ է առաւելութիւն քաջի իմաստիւնն (նովին մտօք գրի եւ՝ քաջ իմաստութիւնն)։ Զօրացի՛ր եւ քա՛ջ լեր։ Քա՛ջ լերուք այրանալ. այսինքն արիանալ. (՟Ա. Մակ. ՟Ժ. 19։ Ժղ. ՟Ժ. 10։ Յես. ՟Ա. 6։ ՟Բ. Մնաց. ՟Լ՟Բ. 2։)

Իսկ քաջն վարդան ... աղաչեմ զձեզ քա՛ջ նիզակակիցք իմ. (Եղիշ.։)

Որք յիւրաքանչիւք ազգս քաջք երեւեցան. (Եւս. քր. ՟Ա։)

Որպէս յարդարութենէն արդարն կոչի, եւ ի քաջութենէն քաջն։ Զօրավար ոք առաքինի, որ զօրացուցանէ զնահատակս՝ քաջ լինել, մղել զճակատն. (Եզնիկ.։ Իգն.։)

Հովիւ քաջ. (Յհ. ՟Ժ. 11. եւ այլն. բարի.) վասն որոյ ասի ի Տօնականն.

Տեղեկացեալ՝ փոխանակ քաջի զբարին գտաք (յայլ լեզուս). որ թէ բառքդ զանազան թուին, այլ զնոյն ունին տարացոյց, զբարին քաջ գոլ, եւ զքաջն բարի։

Պատահեաց երկուց արանց արդարոց եւ քաջաց քան զնա։ Տէր ետ հրաման ցրել զքաջ խորհուրդն աքիտոփէլայ.եւ այլն։

Քաջդ թէոփիլէ։ Առ քաջ դատաւորդ փելիքս։ Քա՛ջդ փելիքս.եւ այլն։

Ընդունել զմահ քաջ անուամբ։ Ի կեալ եւ ի մեռանել ի վերայ անուան քաջի յաղթութեան. եւ այլն։ Սոյնպէս եւ յայլ գիրս պէսպէս առմամբ.

Քաջ մանկունքն (մակաբայեցիք), առաջինագոյն ծնօղն։ Թերեւս ասիցէ ոք յիմաստնոցն ի քաջից։ Բժիշկ քաջ։ նաւուղիղ։ Իբրու առատ ոք եւ քաջ՝ որ ի հաց կոչիցէ։ Որ քաջն է եւ կիրթ յառնուլ զբոլորս լծորդաց. (Ածաբ.։ Աթան.։ Ոսկ.։ ԻԳՆ. ՆԻՒՍ։ Երզն. քեր.։)

Զբանն՝ վասն որոյ պատուիրեցեր, արարի ո՛վ քաջ. (Եղիշ. ՟Ա։)

Ոչ բախտ՝ շնորհ քաջ խոստովանիմ քեզ ունել. (Նոննոս.։)

Սկիզբն լաւ եւ քաջ ամենայն էիցն՝ Աստուած է, եւ առ առաքինութեանց՝ բարեպաշտութիւն. (Փիլ. ՟ժ. բան.։)

ՔԱՋ. ἤρως heros. Դիւցազն. քաջազն.

Գալ նմա ընդառաջ զքաջաց քաղաքաւն։ Ել ընդ առաջ իսրայէլի հօր իւրոյ զքաջաց քաղաքաւն. (Ծն. ՟Խ՟Զ. 28. 29։)

Զրուանն իսկ մարդ լեալ է՝ այր մի քաջ առ տիտանօքն. եւ որպէս սովոր են յոյնք եւ արիք եւ ամենայն ազգք հեթանոսաց զքաջս առ դիւց ազունս ունել. (Եզնիկ.։)

Դիմեալ գայ ի վերայ քո բէլ յաւերժիւք քաջօք. (Խոր. ՟Ա. 10։)

Ի յայսմ ատենի քաջունքն յաղթօղ երեւեալ. (Տաղ ի յակոբայ.։)

Այսահարութիւն բազում հանդիպի արդարոց եւ մեղաւորաց. ապա եթէ այլ սաստիւ, զոր ոմանք քաջ ասեն կամ լլկութեամբ երեւեալ կերպս կերպս, կամ տեսլեան գիշերոյ, ամենեցուն հալածումն ի ձեռն աղօթից եւ պահոց. (Կանոն.։)

Ի պօրոսի բոզոքել՝ զի պահիցի ի քաջի արանցն յանդիմանութիւն ... Եւ դորա ինքնին բողոք կալեալ առ քաջ արանցն՝ խորհեցայ ղրել. (Գծ. ՟Ի՟Է. 21. 25։)

Քաջ արանց խոսրով հայոց արքայ։ Սկայազօր արքայն՝ քաջ արանց սէգն տրդատ։ Մանաւանդ վասն քոյոյ հրամանիդ, քաջ արանց տրդատ արքայ հայոց մեծաց. (Խոր. ՟Գ. 48. եւ հռիփս։ Ագաթ. յռջբ։)

Զոր եւ քեզ սիրելի քաջ, եւ քաջի արանց նանական. (Արծր. ՟Ե. 6։)

Չգիտիցես դու զքեզ քաջ քան զԱստուած. (Ոսկ. եբր.։)

Քաջ գիտեմ։ Զայն դուք իսկ քաջ գիտէք։ Եթէ քաջ միտ դնէք։ Քաջ իմա՛ զբանն։ Քաջ իմանամ քան զքեզ։ Առ շաղկապս բացատրութեան քաջ արամակային։ Այնոցիկ՝ որ քաջ եւ բունն են մաքրեալք. (Խոր.։ Փարպ.։ Եղիշ.։ Խորս Ճ. ՟Ա.։ Թր. քեր.։ Փիլ.։)

Եւս առաւել քաջ ընդունելի լինէին։ Ո՞չ ապաքէն քաջ յայտնի է։ Քաջ կռուասէր. (Ոսկ.։)

Ճայ անուանեալ հաւդ՝ քաջ փոքր է մարմնով։ Մեծ է արգակն. բայց ի միմեանցն ընտրութենէ՝ քաջ փոքր է քան զերկինս. (Նոննոս.։ Կոչ. ՟Ե։)

Յաւել (Քրիստոս) աւելի քաջ քան զմովսէս. (Եփր. համաբ.։)

Երկասիրութիւն՝ քան ողջախոհութեան՝ ե՛ւս քաջ արդարութեան լինի առիթ. (Պիտ.։)

Ընդ ամենայն, թէ քաջ իցեն, քանքարք արծաթոյն չորեքհարիւր. (՟Բ. Մակ. ՟Գ. 11։)

Հրէայք, թէ քաջ, իբրեւ ի խորշ մի կողման միոջ իցեն՞ իսկ քրիստոնեայք ընդ ամենայն ծագս երկրի. (Կոչ. ՟Ժ։)

Եօթանասուն ամ. եւ եթէ ե՛ւս քաջ, ութսուն ամ. (Ոսկ. եբր. ՟Ի՟Ա։)

Ամենեւին քաջ ի բաց քան զնոցա անասնութիւնսն գնաս գնացս։ Այն արուեստ մեկուսի է յարուեստականաց, քաջ ի բաց ի ծառայից սանգամ։ Ի հոգեւոր պատերազմունս քաջ ի բաց զմեօք առնեն ելեւել. (Ոսկ. մ. ՟Ա. ՟Գ։ Եփես. ՟Ժ՟Է. եւ ՟Ժ՟Գ։)

Կեփաղիոն մատենագիր՝ այր քաջ ի բաց հին։ Քաջ ի բաց յառաջագոյն քան զովգիգեայ ժամանակսն. (Եւս. քր. ՟Ա։)

Զձեռս եւ զգործիս հիւսանց ... քաջ ի բաց զոսկէգործաց եւ զարծաթաձուլից. (Սարկ. հանգ.։)

ՔԱ՛Ջ ՔԱ՛Ջ. մ. Մնալով տակաւին քաջ եւ անպարտելի. անյաղթ գոլով աստի եւ անտի.

Դեռեւս քաջ քաջ ի փախուստ դառնային։ Իսկ նոցա քաջ քաջ ի փախուստ դարձեալ. (Եղիշ. ՟Զ։ Ճ. ՟Ա.։)

Եւ իբր՝ Կարի՛ քաջ. յոյժ. կամ Գոգցե՛ս գրեթէ. փոքր միւս եւս եւ.

Մեռեալ էր նա քաջ քաջ մարմնով առ որդեծնութեան։ Եւ այժմ իբրեւ տեսանես՝ քաջ քաջ ամենայն բանջար սերմանեալ է։ Աշխարհակալ ծովն՝ մեծանիստ, երկայնաձից եւ լայնատարած, քաջ քաջ ընդ երկրիզուգի համեմատութեամբ։ Քաջ քաջ գրեթէ քան զշաժումն։ Քաջ քաջ ցամաքեաց ուղեղ գլխոյ իմոյ. (Կոչ. ՟Ե. եւ ՟Ժ՟Դ։ Վեցօր. ՟Դ։ Եւագր. ՟Է։ Ճ. ՟Ա.։)

Մանաւանդ՝ εὗ, ἁγαθός, καλός, βελτίον, βέλτιστος , κρτάτιστος, ἅριστος, γενναῖος bonus, melior, optimus, egregius, generosus, fortis;
fortissimus եւ այլն. Բարի. լաւ. ընտիր. առաքինի. ճարտար. ազնիւ. քաջատոհմիկ. փառաւոր. պատուական. վայելուչ. գեղեցիկ. գովելի եւ առաւելեալ յիմիք կարգի. աղէկ.

ՔԱՋ ԱՐԱՆՑ, քաջի արանց. որպէս յն. σεβαστός . Սեբաստոս (պաշտելի). լտ. augustus. որ եւ օգոստոս, (փառացի, գերապանծ, բարեբաստ) այն ինքն է Կայսր.


Entries' title containing քաջ : 212 results

Հաւքաջ

cf. Քաջահաւ.

· Calfa

NBHL (1)

Ոմն պարզ մի հաւքաջ. (Բառ. ստեփ. լեհ.։)


Քաջաբան, ից

cf. Քաջաբանիկ.

· Calfa

NBHL (2)

Հրամայեաց վռամ արծաթ բազում տալ նմա իբրեւ քաջաբանի եւ ուժգնասրտի առն։ Առ ի յիմաստութիւն ճահաւոր՝ գեղեցկագոյնքն ի համբակացն. քանզի զքաջակերպն ասեն եւ քաջաբանս գոլ։ Քաջաբան եւ լի իմաստութեամբ շարադրած. (Խոր. ՟Գ. 65։ Նոննոս.։ Արծր. ՟Ա. 15։)

Գիտաց գաւիթ, եթէ յովաբ քաջարանիկ՝ է խրատտու գործոյս այսմիկ քաջաբանիկ՝ է խրատտու գործոյս այսմիկ։ Իզբէլ (այսինքն յեզաբէլ) քաջաբանիկ արբանեակ սատանային. (Եփր. թագ.։)


Քաջաբանիկ

adj.

well-spoken, abounding in words, eloquent, fluent.

· Calfa

NBHL (2)

Հրամայեաց վռամ արծաթ բազում տալ նմա իբրեւ քաջաբանի եւ ուժգնասրտի առն։ Առ ի յիմաստութիւն ճահաւոր՝ գեղեցկագոյնքն ի համբակացն. քանզի զքաջակերպն ասեն եւ քաջաբանս գոլ։ Քաջաբան եւ լի իմաստութեամբ շարադրած. (Խոր. ՟Գ. 65։ Նոննոս.։ Արծր. ՟Ա. 15։)

Գիտաց գաւիթ, եթէ յովաբ քաջարանիկ՝ է խրատտու գործոյս այսմիկ քաջաբանիկ՝ է խրատտու գործոյս այսմիկ։ Իզբէլ (այսինքն յեզաբէլ) քաջաբանիկ արբանեակ սատանային. (Եփր. թագ.։)


Քաջաբանութիւն, ութեան

s.

eloquence, fluency of speech.

· Calfa

NBHL (1)

Գտանել կարացեալ երագութեամբ եւ սրութեամբ ըստ քաջաբանութեանն։ Եղէց ընդ քեզ, եւ օրհնեցից զքեզ. քանզի Աստուածոյ առ մարդիկ միաբանութիւն՝ քաջաբանութիւն եւ քաջաբանակութիւն ի հարկէ մատուցանէ. (Փիլ. լին. ՟Դ. 207. եւ 179։)


Քաջաբաստիկ

adj.

happy, fortunate.

· Calfa

NBHL (1)

Ի քաջաբաստիկն ունի երանութեանն։ Զայլս վասն այլ իրիք քաջաբաստիկ զբնականոն ունելոյ սրակութիւնս ... Աստուածս անուանեցին. (Պիտ.։ Յհ. իմ. պաւլ.։)


Քաջաբար

adv.

bravely, valiantly, courageously, boldly, heroically.

· Calfa

NBHL (3)

Զյաղթօղ մարտիւ ունելն դիւրոյն զնախնեացն քաջաբար զթագաւորութիւնն։ Անվեհեր քաջաբար նման թռչնոց յերիվարն հեծանէր։ Գնացին ի բաց քաջաբար. վասն զի եւ քաջաբար փախուստ առն հզօրի սաստիկ ահ երկիւղի գուշակէ. (Փարպ.։)

Քաջաբար ձեռնարկէր ի նոսա։ Պարտ է քաջաբար կապել։ Զամենայն զոր պարտն է նմա առնել, յանկ հանցէ քաջաբար. (Ոսկ. յհ. ՟Բ. 12. 27. 40։)

ἁνδρείως viriliter εὗ bene, optime. Արիաբար. աներկիւղաբար. առաքինաբար. բարւոք. քաջ. կտրճի պէս, աղէկ.


Քաջաբարութիւն, ութեան

s.

probity, integrity, honesty;
fortune, good fortune.

· Calfa

NBHL (5)

Զքաջաբարութիւն՝ պատուեցին՝ (առաքինիք)։ Աստուածոյ հաճոյ եղեւ. քաջաբարութեան երեւելի յանդիմանութիւն։ Վասն արդարութեան եւ այլ եւս քաջաբարութեան։ Զառն զքաջաբարութիւնն եւ զբարեպաշտութիւն Աստուած արժանի արար ցուցանել։ Քան զքաջաբարութիւն ոչ ինչ է ընտանեգոյն այնոցիկ, որ զրբարի խորհուրդսն առաջի արկեալ է. (Փիլ.։)

Չարացն ընդ կրունկ հարեալ՝ ակամայ ի զգաստ համեստութեանցն լիցին եկեալ քաջաբարութիւն. (Պիտ.։)

Անձնական առաքինութիւնք իւրաքանչիւր ումեք, որ կոչի քաջաբարութիւն. (Սարկ. քհ.։)

Ի ծայրն հասեալ քաջաբարութեան։ Իրագործութիւն (նաւարկութեան) որ այսպէս բոլոր բոլորովին ունի զքաջաբարութիւն. (Փիլ. տեսական.։ Պիտ.)

καλοκαγαθία, εὑήθεια probitas, integritas, innocentia, simplicitas. Անստգիւտ բարութիւն. բարութիւն. քաջալաւութիւն. բարելաւութիւն. լաւաբարոյութիւն.


Քաջաբեր, ից

adj.

producing much, very fertile, fruitful.

· Calfa

NBHL (4)

Քաջաբեր հոզ։ Քաջաբեր հող։ Քաջաբեր երկիր։ Քաջաբեր այգի։ Քաջաբեր անդաստան։ Անդն քաջաբեր. (Պտմ. աղեքս.։ Պիտ.։ Աթ. ՟Ը։ Մեսր. երէց.։ Սկեւռ. լմբ.։)

Քաջաբեր ուղէշս։ Զքաջաբեր ուռսն. (Նար. ՟Կ՟Ա։ Երզն. լուս.։)

Նոյ քաջաբեր եղեւ բարեգործականաւ եւ փրկականաւ զօրութեամբ։ Եգիպտոս քաջաբեր եղեւ (անօրէնութեամբ). (Փիլ.։)

Այլք ամբարիշտք եւ քաջաբերք սրդեաց հարք. (Հց. աթ. կիւրղ.։)


Քաջաբերութիւն, ութեան

s.

fertility, fecundity.

· Calfa

NBHL (4)

Ամենազան պտղոց քաջաբերութիւն յեգիպտոսի գետոյն։ Ի քաջաբերութիւն ածեալ լինի։ Ըմպելով զքաջաբերութիւնս օրինացն։ Քաջաբոյսքն բազումս ծնանին աւելորդս քաջաբերությամբք. (Փիլ.։)

Դաշտքն ունին զթանձրութիւն խոտոց, եւ զքաջաբերութիւն սերմանաւոր պաղոցն. (Խոր. ՟Գ. 5։)

Վասն բարեխառնութեան օդոց, քաջաբերութեան պաղոց երկրի. (Բրս. պտրգ.։)

Զառաքինութեան ծառոց քաջաբերութիւն։ Ի քաջաբերութեանն լիցի ժամանակի։ Արմատն ի ձեռն պաղոյն ցուցանէ զզօրութիւն քաջաբերութեան իւրոյ։ Անդաստանին քաջաբերութիւն։ Ըստ քաջաբերոթեան ամիս. (Նիւս. երգ. եւ Նիւս. կազմ.։ Ոսկ. Խոսր.։ Մխ. դտ.։)


Քաջաբերուն

cf. Քաջաբեր.

· Calfa

NBHL (1)

Զարգաւանդահողսն եւ զքաջաբերաւն անդս. (Փիլ. ՟ժ. բան.։)


Քաջաբերրի

cf. Քաջաբեր.

· Calfa

NBHL (1)

Անուանեալս պահլաւս յանուն քաղաքին իւրեանցն եւ աշխարհին մեծի եւ քաջաբերւոյ. (Խոր. ՟Բ. 27։)


Քաջաբոլոր

adj.

well turned.

· Calfa

NBHL (1)

Զոր ինչ պայծառագոյն եւ տեսանելոյ գեղեցկագոյնիցէ, քաջաբոլոր արասցէ. (Պղատ. տիմ.։)


Քաջաբոյս, բուսի, ից

adj.

well sprouted, flourishing;
good-tempered;
well affected.

· Calfa

NBHL (6)

Առաջի նորա զնորա պատգամն խօսիմք, զքաջաբայսս եւ զատոքս եւ զպտղաբերս. (Ագաթ.։)

Քաջաբոյսքն բազումս ծնանին աւելորդս քաջաբերութեամբք։ Յատուկ քաջաբոյս եւ մատառու ոգւոյ է. (Փիլ. լին. եւ Փիլ. իմաստն.։)

Բնութեան քաջաբոյս զարգացումն զուարթս եւ զարմանալիս յարդարէ. (Պիտ.։)

Սոկրատէս ճարտասան զքաջաբոյս աշակերտացն՝ աստուածոց մանկունս գոլ ասէր. (Պիտառ.։)

Թէ արծարած, մարդարէ գործէ. եթէ մանուկ քաջաբոյս առցէ, ծերոց առնէ դատաւոր. (Ածաբ. պենտեկ.։)

Ռաքէլ յուսով գիեցուցանէր զքաջաբոյս մանուկն (զյովսէփ). (Վրդն. ծն.։)


Քաջաբուսիկ

adj.

cf. Քաջաբոյս.

· Calfa

NBHL (1)

Զօրէն քաջաբուսիկ ագարակի. (Նչ. եզեկ.։)


Քաջաբուսութիւն, ութեան

s. fig.

fine vegetation;
good temper or nature;
happy disposition.

· Calfa

NBHL (1)

Իսկ մտաց ընդհանուր զի՞նչ այլ, զոր ոչ Աստուած յառաջագոյն գործեաց՝ մտօք սերմանեալ քաջաբուսութիւն. (Փիլ. նխ. ՟Բ։)


Քաջաբուտ

adj.

well nourished or fed.

· Calfa


Քաջագանգուր

adj.

well curled, curly-haired.

· Calfa

NBHL (1)

Հայկ գեղապատշաճ եւ անձնեայ, քաջագանգուր, խայտակն։ Ուշիմ եւ խորհեմ սկայն՝ քաջագանգուրն եւ խայտակն. (Խոր. ՟Ա. 9. 10։)


Քաջագեղեցիկ

adj.

very pretty, graceful, charming.

· Calfa

NBHL (1)

Խուզեալ զքաջագեղեցիկ աշխարհս։ Զի յոլովագոյն զգունոցն ոնի զանազանութիւն՝ քաջագեղեցիկն փաղփեալ ձեւով. (Փիլ. նխ. ՟ա.։ Պիտ.։)


Քաջագնաց

adj.

lightfooted, nimble.

· Calfa

NBHL (1)

Ժիր եւ քաջագնաց երիվարօք հասանէր ի քաղաքն տիսբոն. (Կաղանկտ.։)


Քաջագոյն

adv.

very well.

· Calfa

NBHL (2)

Առաւել քաջութեամբ. արիաբար. արիագոյնս. եւ Տիրապէս. լաւ եւս. քա՛ջ.

Որ եւ նա քաջագոյն տիրեաց ամենայնի։ Քաջագոյնս գիտէր զբարո նորա խաբերայս։ Դուք ամենեքեան քաջագոյն դիտէք։ Զոր եւ գիտաց քաջագոյն սնապարծ իշխանն սիւնեաց գիտէր։ Քաջագո՛յն գիտեա. (Արծր. ՟Գ. 9. 20։ Փարպ.։ Պիտ.։)


Քաջագործութիւն, ութեան

s.

great deed, achievement, exploit, feat.

· Calfa


Քաջագօտի, տւոյ

adj.

having the clothes well tucked up, or well girdled round the body, agile, brisk, active, alert, lithe.

· Calfa

NBHL (5)

εὕζωνος bene cinctus, expeditus. Քաջ պնդեալ ունելով զգօտի իւր՝ պատրաստ ի գործ կամ յնթացս. Ժիր. քաջընթաց. արագ.

Այն՝ որ յափշտակէ, քաջագօտի պարտ է լինել, որպէս զի մի՛ ըմբռնեսցի. (Ոսկ. յհ. ՟Բ. 8։)

Թեթեւս զնոսա եւ քաջագոտիս պատրաստեն. (Բրս. պհ.։)

Երեքօրէիւ քաջագօտւոյ առն շրջապատեալ ճանապարհաւ։ Զասուր՝ յորմէ ասորիք մեծք եւ քաջագոտիք։ Քաջադոտի մշակք. (Խոր. ՟Ա. 11։ Նար. խչ.։ Սարգ. յկ. ՟Ե։)

Միագօտեալ քաջագօտի պնդէին զմէջս. (Յհ. կթ.) (իբր մ. արիաբար. ժրութեամբ)։


Քաջադարման

adj.

well or carefully cultivated.

· Calfa

NBHL (1)

Այգի քաջադարման տայ զպտուղ. (Մեծբ. ՟Ժ՟Թ։)


Քաջադէտ, դիտի

adj.

watching, looking well over.

· Calfa

NBHL (2)

Ծանրատաղտուկ քաջադիտաց. (Շիր.։)

Կացուցի ի վերայ ձեր զգէտս քաջագիտոյ. կա՛մ ընթերցի՛ր, քաջագիտոյ. կա՛մ ընթերցի՛ր, քաջագիտողս, եւ կամ իմա՛, քաջ դիտողութեան։


Քաջադիպութիւն, ութեան

s.

opportunity;
քաջադիպութեամբ, opportunely, at the proper time.

· Calfa

NBHL (1)

Թերեւս արդեօք եւ զգեստուս իմոյ զխոշորութիւն սագասանես, եւ զերեսացս գրութիւն, որ ոչ քաջադիպութեամբ է։ Պէտք՝ են բացայիշատակք համառօտ՝ քաջադիպութեամբ ի դէմս ինչ վերաբերեալ. (Առ որս. ՟Ը։ Պիտ.։)


Քաջազեկ

adj.

well warned, very clear, plain, evident;

· Calfa

NBHL (2)

Քաջ զեկուցեալ. քաջայայտ.

Յատկութիւնքն նոցա երեւին, եւ ձեռքն քաջազեկք. (Փիլ. լին. ՟Գ. 194։)


Քաջազէն

adj.

well armed;
այր —, man at arms.

· Calfa

NBHL (2)

որպէս εὕοπλος bene armatus, felix in armis. Քաջ զինեալ. վառեալ ընտիր զինուք. քաջազօր. քաջազօր. քաջայաղթ.

Պարակցեալք քաջազէն բռնութեամբ՝ ի յերկինս տարադէմ գնացին փախստեայ. (Շար.։)


Քաջազնեայ, էի, ից

cf. Քաջազուն.

· Calfa

NBHL (1)

Որում ստնանել ոչ կարացեալ՝ քաջազնէին անդ բընակեալ. (Շ. վիպ.։)


Քաջազուարթ, ի, ից

cf. Քաջազուարճ.

· Calfa

NBHL (8)

Քաջազուարթ եւ պտղաբեր այգի։ Դրախտ քաջազուարթ սաղարթացեալ. (Ճ. ՟Ա.։ Ոսկ. յհ. ՟Ա. 31։)

Տունկ քաջազուարճ երեւեալ։ Զքաջազուարճ եւ զսաղարթալի տունկն։ Մանկունք՝ որպէս տնկոցն քաջազուարճք՝ պահոց ջրով ոռոգեսցին. (Ճ. ՟Ը.։ Երզն. լս.։ Բրս. պհ.։)

Տեսանես զհասկ քաջազուարճ. (Փիլ. յովն.։)

Պարտէզ քաջազուարճ, զամենայն անկոցն ունելով յինքեան զգեղեցկութիւն։ Կին քո իբրեւ այգի քաջազուարճ. (Նիւս. երգ.։)

Որպէս եւ տեսանէք իսկ ամենայնիւ քաջազուարճ զծաղկեալ զազգս. (Պիտ.։)

Բարունակ՝ յորմէ զքաջազուարճ ողկոյզն կթեցաք. (Սկեւռ. աղ.։)

Քաջազուարճ վկայք բերեն զտանջանացն եւ զչարչարանացն զպարծանս։ Տնկէ զտունկն գեղեցիկ՝ զպտղաբեր եւ զքաջազուարճ։ Բերէ նա պտուղ քաջազուարճ, որ պիտանացու է հոգւոյ. (Վրք. հց. ձ։ կամ Եփր. դատաստ.։)

ՔԱՋԱԶՈՒԱՐԹ ՔԱՋԱԶՈՒԱՐՃ. εὑανθής pulchre floridus εὑθηνούσα vigens, bene crescens. Զուարթագեղ. սաղարթազուարճ. քաջածաղիկ. ուռճացեալ. յուռթի. առոյգ, դալար. ծաղկեալ. զուարճալի. վայելչացեալ.


Քաջազուարճ, ի, ից

adj.

flourishing, full-blown;
cheerful, brisk, joyous, merry-looking.

· Calfa

NBHL (8)

Քաջազուարթ եւ պտղաբեր այգի։ Դրախտ քաջազուարթ սաղարթացեալ. (Ճ. ՟Ա.։ Ոսկ. յհ. ՟Ա. 31։)

Տունկ քաջազուարճ երեւեալ։ Զքաջազուարճ եւ զսաղարթալի տունկն։ Մանկունք՝ որպէս տնկոցն քաջազուարճք՝ պահոց ջրով ոռոգեսցին. (Ճ. ՟Ը.։ Երզն. լս.։ Բրս. պհ.։)

Տեսանես զհասկ քաջազուարճ. (Փիլ. յովն.։)

Պարտէզ քաջազուարճ, զամենայն անկոցն ունելով յինքեան զգեղեցկութիւն։ Կին քո իբրեւ այգի քաջազուարճ. (Նիւս. երգ.։)

Որպէս եւ տեսանէք իսկ ամենայնիւ քաջազուարճ զծաղկեալ զազգս. (Պիտ.։)

Բարունակ՝ յորմէ զքաջազուարճ ողկոյզն կթեցաք. (Սկեւռ. աղ.։)

Քաջազուարճ վկայք բերեն զտանջանացն եւ զչարչարանացն զպարծանս։ Տնկէ զտունկն գեղեցիկ՝ զպտղաբեր եւ զքաջազուարճ։ Բերէ նա պտուղ քաջազուարճ, որ պիտանացու է հոգւոյ. (Վրք. հց. ձ։ կամ Եփր. դատաստ.։)

ՔԱՋԱԶՈՒԱՐԹ ՔԱՋԱԶՈՒԱՐՃ. εὑανθής pulchre floridus εὑθηνούσα vigens, bene crescens. Զուարթագեղ. սաղարթազուարճ. քաջածաղիկ. ուռճացեալ. յուռթի. առոյգ, դալար. ծաղկեալ. զուարճալի. վայելչացեալ.


Քաջազուգութիւն, ութեան

s.

well proportion.

· Calfa

NBHL (1)

Վասն այնր՝ որ ի համեմատութիւնն քաջազուգութիւնն է. (Փիլ. լին. ՟Դ. 102։)


Քաջազուն, զնոյ, զունք, զանց

adj. s.

noble, valiant;
hero.

· Calfa

NBHL (2)

Որում ի դիմի հարեալ քաջազուն իշխանքն, եւ բազում նախճիրս ի տեղւոջն գործեալ. (Լաստ. ՟Ժ՟Զ։)

εὑγενής nobilis, generosus. որ եւ ՔԱՋԱԶՆԵԱՑ. Քաջազգի. քաջատոհմիկ. քաջ.


Քաջազօր

adj.

very strong, powerful, mighty.

· Calfa

NBHL (3)

Զքաջազօր եւ զյառաջադէմ զինուորն. (Երզն. լս.։)

Զքաջազօր պնդութիւն ամենիմաստ հզօրին. (Արծր. ՟Ե. 3։)

Ըստ քաջազօր զօրութեանն։ Քաջազօր զօրութեամբ յաղթօղ եղեալ, (Ասող. ՟Գ. 7. 30։)


Քաջազօրութիւն, ութեան

s.

vigour, valour, power.

· Calfa

NBHL (1)

Յառողջութեան եւ ի քաջազօրութեան եւ ի մարմնոյ առոյգութեան կեան. (Փիլ. լին. ՟Դ. 43։)


Քաջաթոյր

adj.

of a fine colour.

· Calfa


Քաջաթուխ

adj.

very dark, as black as ebony;
— հերք, raven locks.

· Calfa

NBHL (1)

Վարոք նորա կռածոյք սեաւք իբրեւ զագռաւ. զի վարսք քաջաթուխք կարի յոյժ են երիտասարդաց. (Նար. երգ.։)


Քաջաթռիչ

adj.

soaring very high.

· Calfa

NBHL (1)

Թռչին նշոյլք ճառագայթից՝ իբրեւ թեւք քաջաթռիչք յամենայն կողմանց. (Մծբ. ՟Ժ՟Թ։)


Քաջաժիր

adj.

very active, quick, industrious.

· Calfa


Քաջալ

adj.

bald, hairless.

· Calfa

NBHL (1)

Կունդ եւ քաջալ անուն տային. (Մեծոփ.։)


Քաջալանջ

adj.

high-breasted, broadbreasted, robust, intrepid.

· Calfa

NBHL (1)

Թիւնաբեր իժն՝ քաջալանջ եւ լայնապարանոց։ Վիշապ քաջալանջ. (Փիլ. լիւս.։ ՃՃ.։)


Քաջալաւ

adj.

very good, excellent, honest, upright;
— այր, honest man.

· Calfa

NBHL (2)

Որովք քաջալաւք կազմին վարքն. (Նիւս. երգ.։)

Ի յանկումն եկեալ նոցա քաջալաւ սպառուածովք։ Բառնայ յինէն քաջալաւ յոյս մխիթարութան. (Պիտ.։)


Քաջալաւութիւն, ութեան

s.

excellence, probity, honesty.

· Calfa

NBHL (1)

Եւ նախնեաց ի քաջալաւութիւն եւ յազատութիւն ընտրելով։ Զորս վայել էր քաջալաւութեամբ եւս զարդարել։ Վարեցեալս կեանս առանց քաջալաւութեան՝ բազմաժամանակեայ մանկունս ասելի է։ Աբրահամ էր ծերունի զանցեալ՝ քաջալաւութեան աճումն։ Առ ի քաջալաւութիւն միաբանութեան յարմարեալք. (Փիլ.։)


Քաջալեզու

adj.

fluent, eloquent.

· Calfa


Քաջալեր

adj.

encouraging, inspiriting;
— լինել, —ս մատուցանել, տալ, to rouse the courage, to give heart to, to inspirit;
cf. Քաջալերեմ;
—ս առնուլ, to pluck up courage, to take heart, to cheer up.

· Calfa

NBHL (8)

Առաքէ զլրտեսս ի քաջալերս ժողովրդեանն։ Զքաղէբ եւ զյեսու, որք քաջալերս խօսեցան. (Նախ. յես.։ Լմբ. ժղ.։)

Գոհացեալ զԱստուածոյ՝ էառ քաջալերս. (ՃՃ.։)

Զգացեալ սեբոխտայ զքաջալերս ի վասակայ. (Կաղանկտ.։)

Արդ իբրեւ զայս բարբառէին, եւ քաջալեր միմեանց տային. (Շ. եդես.։)

Սկսանի քաջալերս տալ ինքեան, թէ մի՛ վհատիր ո՛վ անձն, համբե՛ր եւ քա՛ջ լեր ի մարտդ։ Քաջալերս տայ, զօրացուցանէ։ Զքիրտն ջնջեսցես, քաջալերս մատուսցեն, սփոփիցես, մխիթարիցես. (Լմբ. սղ.։ Իգն.։ Սարգ. ՟գ. յհ.։)

Մի՛ քաջալեր լինիցիս ի ձեռինն (լապտերի), այլ պահել ո՛ւշ արասջիր զնա նովին լուսովն վառեալ. (Կոչ. ՟Ե։)

ՔԱՋԱԼԵՐ. ա. իբր Քաջալերական. քաջալերիւ.

Այսու մխիթար քաջալեր բանիւք վառէր պատրաստէր զնոսա. (՟Բ. Մակ. ՟Ը. 21։)


Քաջալերական, ի, աց

adj.

exhortative, encouraging.

· Calfa

NBHL (2)

Յորդորիչ քաջալերական՝ մաքրապարիցն խրախճանութեան. (Նար. ՟Ղ՟Բ։)

Լի քաջալերական խրատու։ Քաջալերական բանս կամ բանից։ Իսկ դիւցազնաբար՝ զյորդորականն ասէ, եւ զքաջալերականն, եւ զներբողականն ի կենցաղս վախճանելոցն. (Արծր. ՟Դ. 11։ Ճ. ՟Բ.։ Երզն. քեր.։)


Քաջալերեմ, եցի

va.

to encourage, to give courage, to animate, to reanimate, to invigorate, to incite, to embolden, to cheer up.

· Calfa

NBHL (2)

Բայց միայն լոկ զմիմեանս քաջալերէին։ Քաջալերեալ սրտապնդեալ զմի մի ի նոցանէ՝ քաջալերէր մխիթարէր իւրեանց բարառովն։ Քաջալերեսցէ հիւսն զդարբին.եւ այլն։

Գոչումն հրեշտակին քաջալերէր զնոսա՝ ասելով, ցնծացէ՛ք յարեաւ, որպէս յառաջն ասաց. (Շար.։)


Քաջալերիմ, եցայ

vn.

to take courage, to be inspirited;
—լերեա՛ց, courage ! be courageous, take heart, don't be disheartened, cheer up !.

· Calfa

NBHL (2)

Քաջալերեա՛ց, զի՛ եւ այդ եւս քո ուստր է։ Քաջալերեացարուքն, պինդ կացէ՛ք։ Քաջալերեցաւ ժողովուրդն բանիւքն եղեկիայ։ Զորս տեսեալ պօղոսի՝ գոհացաւ զԱստուածոյ, եւ քաջալերեցաւ։ Քաջալերեա՛ց, զօրասցի՛ սրիտ քո։ Քաջալերեցարո՛ւք, եւ զօրասցի՛ն սիրտք քո։ Քաջալերեցարո՛ւք, եւ զօրասցի՛ն սիրտք ձեր։ Քաջալերեա՛ց դուստր, քաջալերեա՛ց եւ այլն։

Յաղթութիւն արար նախ առաջին սատանայի Քրիստոս, եւ ապա նովաւ ամենեքեան քաջալերեցաք. (Լմբ. սղ.։)


Քաջալերիչ

adj.

encouraging.

· Calfa

NBHL (7)

Այն՝ որ քաջալերէ.

Առ նա թերեւս ունիցիմք զգիւրահասոյցն քաջալերիչ՝ զերանելին զուկաս. (Ագաթ.։)

Օրինակ քաջալերիչ հոգեւոր ծննդոց իւրեանց. (Ագաթ.։ եւ Կորիւն.։)

Որոց եւ մեք քաջալերիչք էաք. (Փարպ.։)

Առընթեր ունի զքաջալերիչն Յիսուս, որ խրախոյսն տայ, քաջալերեցարո՛ւք ասէ, ես յաղթեցի աշխարհի. (Սարգ. ՟ա. յհ. ՟Ը։)

Տկարացեալ մարմնով, եւ հզօր զօրութեամբ. զարհուրեալ, եւ քաջալերիչ աշխարհի. (Մեկն. ղկ.։)

Լցեալ կատարեսցուք ի ձեռն քաջալերիչ բանին մերոյ զպակասութիւն հաւատոցդ ձերոց. (Եփր. ՟ա. թես.։)


Քաջալերութիւն, ութեան

s.

encouragement, exhortation, comfort;
courage.

· Calfa

NBHL (5)

Ծնգաց կթուցելոց քաջալերութիւն զգեցուցեր։ Սուրբն ձեռօք առցէ քաջալերութիւն։ Ետես զյաղթութիւն քաջալերութեան գնդին յուդայ։ Մխիթարեցան բարձրացան քաջալերութեամբ.եւ այլն։

Ցուցեալ ամենայն երկրաւորաց զքաջալերութիւն ամենայն մեռելոց յարութեան ... Մխիթարութիւն՝ քաջալերութիւն առ արարածս մատուցանէ. (Ագաթ.։)

Համբեր ամենայնի յօրինակ մեզ եւ ի քաջալերութիւն. (Սարգ. ՟ա. պ. ՟Է։)

Տէր Յիսուս Քրիստոս՝ զքաջալերութիւնդ քո շնորհեցեր նոցա. (Ճ. ՟Ա.։)

Մխիթարութիւն սիրելեաց, եւ յոյս յուսացելոց, եւ քաջալերութիւնք քաջաց. (Եղիշ. ՟Ա։)


Քաջալուր

adj.

attentive, mindful, docile, meek.

· Calfa


Definitions containing the research քաջ : 1144 results

Այր, առն, յառնէ, արամբ, արք, արանց, արամբք

s.

man;
husband, spouse;
person;
youth, young man;
— երեւելի, personage;
— իւրաքանչիւր, every one, every person, every body;
— ոք, a person, some one;
— ընդ արամբ, — զարամբ, in competition;
with emulation;
— ցընկեր, one to another;
ընդ — եւ ընդ կին, the men as well as the women, both men and women;
առ —, յայր, each person, a head, a man;
առն տալ, to marry;
առն՝ արանց լինել, to get, to be married;
վատ արանց, coward;
քաջ արանց, brave, courageous;
— խաղաղութեան, peaceful man;
— գործոյ, ingenious, active man;
— զօրութեան, valorous man;
— մահու, guilty, worthy of death;
— պատերազմի, belligerous, warlike, martial;
արք արեանց, sanguinary, bloody men;
— Աստուծոյ, man of God.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

(հոլովւում է առն, յառնէ, արամբ, արք. արանց, արամբք) «արու մարդ» ՍԳր. «2. ամուսին, էրիկը» ՍԳր. «3. արի, քաջ, կտրիճ» Ա թագ. դ. 9. Բ. մկ. է. 34. զանա-զան դարձուածներով ունինք՝ արանց քաջ կամ քաջ արանց «թագաւոր» ՍԳր. Ագաթ. վատ արանց «կնամարդի, թոյլ» ՍԳր. առն տալ, արանց լինել «ամուսնանալ» ՍԳր. այր այր, այր առ այր, այր զընկեր, այր ըստ առ-նէ, այր զարամբ «իրարու» ՍԳր. ածանցման մէջ մտնում է երեք ձևով. 1. առն-որ հների ամենասովորական ձևն է. գտնւում է միայն բարդերի և ածանցների սկիզբը. ինչ. առնա-կին «ամուսնացած կին» ՍԳր. Ոսկ. առնակ-նութիւն Սեբեր. առնաբար «արիաբար» Ա-գաթ. առնազէն «կռուող մարդու զէնք» Ա-գաթ. առնութիւն «արիութիւն» Ոսկ. Եբր. Ա-գաթ. առնի «արական, էրիկ, մարդու» Եւս. քր. «արական անդամ» Բուզ. առնազի Օր. իբ. 5 ևն. տարօրինակ կերպով յետադաս է սիրառն «հոմանի» (նորագիւտ և յետին բառ) Փոնց. 34, 36, 127, 168, 194.-2. այր. ընտիր մա-տենագրութեան մէջ քիչ անգամ գործածուած է. եղած բացառիկ օրինակներն են այրասէր «ամուսնուն սիրող» Տիտ. բ. 4. այրասիրու-թիւն Ոսկ. տիտ. այրևձի Ա. մկ. դ. 28. Ագաթ. կամ այրուձի ՍԳր. այրընտիր Կոչ. այս ձևով պիտի լինէր սակայն բարդութեանց երկրորդ մասը, ինչպէս ցոյց են տալիս՝ սկեսրայր ՍԳը (նոյն իսկ հոլովուած սկեսրայրի 1 Ա. թագ. դ. 21), անայր Ա. կոր. է. 11. պատահաբար մի-այն աւանդուած չէ քեռայր Խոր. յետինների մօտ բառի թէ՛ սկիզբը և թէ՛ վերջը սովորա-կան է դարձած. ինչ. այրանման Փարպ. ալ-րասիրտ Խոր. այրասպան Պիտ. Փիլ. այրաթող Կանոն. այրիկ Թր. քեր. կամ այրուկ Ճառընտ. բազմայր Արշ. Փիլ. բազմայրութիւն Լմբ. ա-ռակ. իշայր «արու վայրի էշ» Վանակ. յոբ. կիսայր Նիւս. բն Սանահն. խօսնայր Մխ. դտ. Վանակ. -3. ար-, որ երևում է բառերի սկիզ-բը միայն. այսպէս՝ ու մասնիկով՝ արու «որձ» ՍԳր. որից արուաբար Կիւրղ. թգ. արուագէտ ՍԳր. արուական «արական» Սգր. Եզն. ա-բուանալ «արիանալ» Փիլ. Լաստ. արութիւն (կամ արւութիւն) «արական բնութիւն» Եզն. «քաջութիւն» ՍԳր. Ագաթ. Կոր. «արբունք» Ոսկ. ես. «առնանդամք» Եւս. պտմ. 158 (հմմտ. ՀԱ 1914, 123). «սերմն առն» ՍԳր. Եզն. -որ մասնիկով (հմմտ. աղու-որ) արուո-րագոյն «աւելի քաջ» Պիտ. Նար. առաք. 432 Թր. քեր. 15 (իբր յն. ἀνδρειότερος)։ Յհ. կթ. -ի մասնիկով արի «քաջ», որ գործածւում է յետնաբար. հներից ունինք միայն Արին Առա-մազդ Ագաթ. (քանիցս), որից արիաբար Խոր. Պիտ. արիական Ոսկ. յհ. բ. 8. արիանալ Պիտ. Նար. արեացի «կտրիճ» Փարպ. անարի «թու-լասիրտ» Եղիշ. Պիտ. վատարի Պտմ. վր. ա-նարանց «կոյս մնացած» (որ չէ եղած ա-րանց) Ագաթ. արական Փիլ. արամբի Ես. ծդ. 1. Կոչ. արանցի «առնական» Մանդ. ա-ռանք (արականք» Ուռհ.։

er, erkeg, յն. Արէս չաստուածը և ա՛րի, ա՛րիսդօս «լաւ, քաջ»։ Kask, Nonnulla 25 կցում է թրք. ❇ er բա-ռին։ Klaproth, Asia pol. 103 թրք. er և գերմ. er «նա»։ Peterm. 33 այր= թրք. er, գոթ. vair, լտ. vir, սանս. vira, էջ 146 սանս. nr։ Diefenbach. Berl. Jahrb. 1843, 447 յն. ἂρρην = առն։ Gosche 46 սանս. vīra=այը, իսկ էջ 73, ծան. 221 մերժում է յն. άῤῥην և սկիւթ. aior։ Lag. Urgesch. Arm. 196, 197 այր և արի հասարակազ ar աո-մատից» Muller SWAW 41, 9 այլր = զնդ. airya։ Dulaurier JAs. 16 (1870), էջ 189 այր=սանս. arya։ Մորթման ZDMG 24, 80 այր=թրք. er. նոյն՝ ZDMG 26, 526 խալդեան arna «ալր մարդ»։ Նոյնը տե՛ս նաև Մասիս 1872 փետր. 1 և Սիօն 1872, էջ 40։ Boрp. Gram comp. II37 այր=յն. ἀνήρ, սանս. nar, nr։ Տէրվ. Altarm. 85 և Նախալ. 65 արու=յն. ἀ'ρῥην, ἄρσην, զնդ. aršan, իսկ Նախլ. էջ 165 և Մասիս 1881 մայ'' 11 այր=լտ. vir, հնխ. vira։ Bugge, Etrusk. u. Arm. 49 ետրուսկ. arnϑ «մարդ», էջ 51 ետրուսկ. larϑ = լավ տոն. էջ 52 ետրուսկ. lar=լաւ այր։-Հիւնք. այր=պրս! er, արու<արևիզ, իսկ արի<արև կամ այր բառից։ Bug-ge, Lyk. Stud. 1, 64 լիւկ. arus. arñna բառերի հետ, իսկ 2, 113 լիւկ. er «այր»։ lensen, Hitt. u. Arm. էջ 95 այր= հաթ. r, aro «այր», 98 արի =հաթ. ario «քաջ, արի»։ Գեանջեցեան ZAPh 1. 46 ըստ ՆՀԲ, արի՝ որ է առնեմ, յառնեմ բայից։ Մէնէվիշեան, Արդի ւեզ. 59 այր=մոնգոլ. eri և հունգ. fér), emb-er «այր»։ Շէֆթէլօվից BВ 29, 25 հնխ. satēr ձևից, որ է լտ. sator «սերմանող», սրա իգականն է սան-stri «կին». իմաստի զարգացման հա-մար հմմտ. սանս. vrsa «սերմանող, այր»։ Սագրզեան ՀԱ 1909, 333 սումեր, eri «մարռ», uru «արու»։ Karst Յու-շարձ. 403 սումեր. eri «մարդ» և 423 թրք. er, չուվաշ. ar «մարդ» ևն։ Մառ

ս Paз. Vl, Փизioлor 1904 KxxV վրաց. երի «ազգ», ափխազ. ar «զօրք» ևն։-Արի, Արիք «Արիացիք. իրանեան-նեոր» և արի «քաջ» բառերը միևնոյն կարծելով՝ արիական ցեղանուան հետ կապել և սանս. ari, arya «ազնիւ, ըն-տիր», լաւ*, զնդ. airya «Արիք» ևն բա-ռեսի հետ միացրել են E. Boré JAs 1841, 658, Pictet BVS 1, 91, Justi, Zendsp. 2, S. de sacy, Mémoires sur diverses antiquités de la Perse, էջ 60, 69, 111, 181, 247։ Տէրվ. Altarm. 8ə, Kretschmer. Finleitung 129 ևն։ Ուղիղ մեկնեցին ՀՀԲ և ՆՀԲ, որ ընդունում են նաև Հիւբշ. Arm. Stud. էջ 11, Arm. Gram. 26 և Meillet, Dial. ind-eur. էջ 24։-Գազանճեան, Յուշ. 325 հայերէն-եզ փոխառեալ է համարում թրք. et «աւր, այր մարդ», [arabic word] ︎ erkeg «արու». նմանապէս Patrubány, Spr. Abhnd. 1, 4 հայերէնից փոխառեալ է դնում magyar «մաճառ, հունգարացի» բառի վերջին մասը իբր magyar <*mogyeri = mogy, վոգ. manši (Egyetemes Phi-lologiai közlōny 1883, VIIl 953)-eri, որ է հյ. այր։ Տարակոյս չկալ, որ այս բառերը, ինչպէս նաև թրք. [arabic word] erkej «արու այծ», չաղաթայ. [arabic word] ir «մարդ, ամուսին, ազատ մարդ», [arabic word] īran «մարդ, այր», [arabic word] irkāk «արու» և նմաններ բոլորովին պատահական նմանոթիւն ունին մեր բառերի հետ։

NBHL (4)

ԱՅՐ. որպէս արի. քաջ, երեւելի. լաւ. կտրիճ, մարդ ըսելու մարդ, մենծ մարդ. իյիտ. էրքէկ. պիւյիւք քիշի.

ԱՅՐ ԱՍՏՈՒԾՈՅ, կամ ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ, ԶՕՐՈՒԹԵԱՆ, ՊԱՏԵՐԱԶՄԻ եւ այլն. ստէպ ի սուրբ գիրս եւ յայլ մատեանս, որպէս Աստուած արեալ, խաղաղարար, զօրաւոր, քաջ մարտիկ, եւ այլն։

Զառն առն քաջութիւն պատմէր նոցա. (Եղիշ. Բ։)

Ի թիկունս հասանէին մեծաւ բազմութեամբ ժիր եւ քաջ առնեւձիոյ։ Լինէր առաջնորդ առնեւձիոյ յունաց. (Ագաթ.։)


Հանդէս, դիսի, սաց

s. adv.

feast, public rejoicing;
procession, solemnity, religious ceremony;
pomp, show, display, gala, exhibition, parade, state;
scene, spectacle, show;
arena;
proof, argument, demonstration;
declaration, witness, testimony, evidence;
trial, experience, essay;
exercise, practice;
audit, examination, inspection, investigation;
deed, fact, act;
effects;
fight, assault, combat;
care, diligence;
bravery, great deeds;
account;
review (journal);
—դիսիւ, pompously, solemnly;
համաշխարհական —, exhibition;
— թաղման, burial, funeral obsequies;
— զօրաց, review, muster;
— յաղթանակի, triumphal rejoicings;
— թատրոնական, theatre, spectacle, play;
— առաքինութեան, brilliant action;
— լաւութեանց, shining qualities;
ի — մարտից, among combats;
— առնել, to pass in review, to make a diligent investigation, to examine;
to make a show or display of, to show off, to display, to expose to view, to put or set forth;
to turn to account, to improve;
to exercise, to practise;
— առնել զօրաց, ի —դիսի անցուցանել զզօրս, to review, to muster, to pass in review;
— համարոյ առնել, to examine, to register, to make a numbering or enumeration of;
— առնել քաջութեան, to prove, to signalize one's valour, to signalize oneself by prowess, gallantry, bravery;
— առնել զօրութեան, to use or exert one's power;
— առնել պերճութեան, գիտութեան, to make a show of one's science;
— առնել ի մաստութեան իւրոյ, to display one's wisdom;
— առնել հանճարոյ, to heighten, to set off, to enhance, to give zest to one's parts or talent, to show one's wit, to play the sprightly, ingenious or witty;
ի — ածել, to exhibit, to expose to view, to display, to show off;
to represent, to play, to act;
ի — անցանել, to compete, to rival, to vie with;
to appear;
ի — մտանել, to enter the lists;
to be ranked among;
ի — մատուցանել, to put to the trial, to the test, to prove;
զ— առնուլ, to examine, to prove, to know by experience.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ, «հրապարակային քննու-թիւն, ատեան, դատ, ապացոյց, տեսարան, հրապարակ, մրցարան, մրցանք, քաջագոր-ծութիւն, զօրահամար» ՍԳր. Եզն. Եւս. պտմ. Ոսկ. «տօնախմբութիւն» Շար. Նար. Մագ. «պատմական ճառ, ատենաբանութիւն» Խոր. Յհ. կթ. Արծր. որից հանդիսանալ Ոսկ. փի-լիպ., յգ. հանդիսանի Մագ. մեծ են. էջ 28. հանդիսական Բ. մակ. դ. 19. հանոիսատես Ոսկ. բ. տիմ. և մտթ. ա. հանդիսաւոր Ոսկ. յհ. բ. 21. մեծահանդէս Տաղ. Գնձ. անհանդէս «չփորձուած, անպիտան» Փիլ. բազմահան-դէս Յճխ. Յհ. կթ. երկնահանդէս Շար. կան-խահանդէս Նար. խչ. հանդիսաարութիւն, արուեստահանդէս, ցուզահանդէս, աարա-հանդէս, զօրահանդէս, ցայգահանդէս (նոր բառեր) ևն։

NBHL (1)

ՀԱՆԴԷՍ. ἁγών certamen, solemnes ludi ἇθλος labor certaminis. Մրցանք ի տեսարանի. ագոն. ճիգն. նահատակութիւն. փոյթ եւ ջան. տրութիւն քաջութեան. գործ երեւելի. մեծագործութիւն.


Գիտեմ, տացի

va.

to know, to perceive;
to learn, to understand;
to feel, to recognize;
to be able;
to consider, to observe, to note;
to believe;
to know, to have a carnal connection with;
ոչ —, to be ignorant of, not to know;
— զայր or զկին, to lie with a man or woman;
ոչ գիտէ զամօթ, he has no shame;
քաջ, ճարտար գիտեմ զայն, I know it throughly;
չգիտեմ, I do not know, I am ignorant of it;
գիտասջիր, know ! չ— զի՛նչ առնել, to be at a loss what to do.

· Calfa

NBHL (1)

Հաւաստեաւ գիտէ։ Քաջ գիտէր։ Դուք քաջագոյն գիտէք. (Փարպ.։)


Գործ, ոց

s.

work, affair, thing, deed, action, operation, business, trade, negotiation, practice, agency, enterprise, labour;
commission;
fact, effect, merit;
manufacture;
make;
— քաջութեան, esploit, signal action in war;
այր —ոց or —ոյ, an active man, a clever man;
օր —ոյ, a working day;
— է գտանել, it is difficult to find;
— առնել, ընդ — արկանել, to make use of, to employ, to use;
to practise, to effect, to accomplish, to execute, to realize;
ի — ածել, to use, to employ, to make use of;
բան ի — առնել, to establish, to advance, to take for granted, to agree;
ձեռն ի — արկանել, to undertake, to begin, to commence;
—, or —ք Առաքելոց, the Acts of the Apostles;
նովին իսկ ով, ipso facto, caught in the act;
— առ —ով, — ընդ —ով, transitorily, indifferently, cf. Երկրորդաբար, cf. Հարևանցի;
ի — or ընդ — մտանել, to enter on one's duties;
— ունել ընդ ումեք, to have to do with some one, to have business with some one;
ի — արկանել զերկիր, to cultivate or till the ground;
— դնել հողմոյ, to make use of the wind;
— օրական, journey work.

· Calfa

NBHL (1)

ԳՈՐԾ Է. ἕργον hic opus, hic labor Մեծ ինչ է. քաջութիւն է. դժուարին է. մենծ բան է, բանը ընելն է, վարպետութիւն՝ կտրճութիւն է.


Ուշ, ոյ, ի

s. adj. adv.

memory, remembrance;
attention;
intelligence, mind, sentiment, sense, instinct;
late;
cf. Յուշիկ;
— եւ ուրուշ, the senses;
— ի կուրծ, attentively, carefully, heedfully;
—ի —ով, with great attention, most attentively, more at leisure, diligently, carefully;
— առնել, առնուլ, ունել, դնել, to pay attention, to be attentive, to have in view, not to lose sight of;
to apply oneself to;
to mind, to take care, to be heedful or cautious, to take good heed, to be on one's guard;
to tend to, to aim at, to seek, to try, to endeavour, to strive;
յ— ածել, առնել, արկանել, to recall to mind, to remember, to remind;
cf. Յիշեցուցանեմ;
յ— գալ, լինել, զ—ով գալ, to bear in mind, to recollect, to call to mind, to remember;
յ—ի ունել, կապել, to preserve in one's memory, to have recollection of, never to forget;
— ի կուրծս առնել, to think, to meditate, to conceive or imagine the design of;
— ի կուրծս արկանել, to take a thing for serious, in earnest;
զ— եւ զուրուշ գրաւել, cf. Մոգեմ;
ընդոստուցանել զ—, to excite the attention;
— ունել յոք, to follow with the eyes;
յ— բերել, cf. Յիշեմ;
յ—ի բերել, to revive, to cause a person recover his breath, to quicken, to rouse;
— ունել, to wait;
բառնել յ—ոյ մտաց, to cause to forget, to put out of one's head;
պրծանիլ յ—ոյ յիշատակաց, to be forgotten;
յ— լինի ինձ, ինձ յ— անկանի, I do remember;
— ի կուրծս անկաւ գրել, the idea struck him to write, he conceived the idea of writing;
— ի կուրծս քաջալերէին զմիմեանս, they incessantly encouraged one another;
չէ ի յ— մտաց, he does not remember;
նմա ընդ յ—ի կապեալ, calling to his memory, reminding him;
— կալ, attention !.

· Calfa

NBHL (3)

ՈՒՇ Ի ԿՈՒՐԾՍ. իբր մ. Ուշ ունելով, քաջ խորհելով, յիշելով, ուշաբերեալ, կամ ջանալով.

Եթէ ոք միտ եդեալ մեղմով ուշ ի կուրծս (կայցէ), գտանէ։ Յայնպիսի նեղութեանց եւ խռովութեանց որպէս ի մէջ բազում խաղաղութեանց՝ ուշ ի կուրծս քաջալերէին. (Վեցօր. ՟Ե։ Ոսկ. ապաշխ.։)

ԶՈՒՇՈՎ կամ ՅՈՒՇ ԱԾԵԼ. Յիշել. խորհել. քաջ զմտաւ ածել. եւ Յիշեցուցանել.


Հաց, ից

s.

bread;
food, victuals, livelihood;
meal, repast, table;
— առաջաւորութեան, առաջադրութեան or երեսաց, show-bread;
— կենաց, երկնաւոր —, the bread of life;
the Eucharist;
— սգոյ, նեղութեան, the bread of pain, of affliction;
թարմ, կակուղ, քաջեփ or կսկուծ, ջերմ —, new, soft, well baked, hot bread;
օթեկ՝ գահ or քարտու, կարծր, անեփ —, stale, hard, half-baked bread;
սպիտակ, սեաւ or թուխ —, white, brown bread;
տան, հացագործի —, household, baker's bread;
— համեմաւոր, gingerbread;
անխմոր —, unleavened bread;
գետնոյ —, hog's-wort, sow-bread;
կեղեւ —ի (կողինձ), bread-crust;
ներքին կամ վերին կեղեւ, under-crust or upper-crust;
միջուկ —ի, crumb;
շերտ —ի կոգեզանդ, slice of bread and butter;
կոտոր —ի, a morsel of bread;
փշրանք —ի, crumbs;
— յարգանակի, sopped bread, panado;
— խորովեալ, toast, slice of toast;
քրտամբք երեսաց իւրոց գտանել զ— իւր, to get one's bread by the sweat of one's brow;
— թրել, գործել, to make, to bake bread;
— ունել, to have bread;
առանց —ի լինել, not to have bread to eat;
չոր — ուտել, to eat dry bread;
թանալ զ— իւր արտասուօք, to eat the bread of affliction;
—ի բերան վարձու գործել, to serve for his bread;
ի — կոչել զոք, to invite to dinner;
— մեծ գործել, to give a grand dinner;
հաղորդլ ընդ ումեք —իւ, to eat with one;
արկանել —, to serve up;
to give to eat;
— կտրել, բեկանել, բրդել, to cut or break bread;
to crumble, to crum;
կեղեւել զ—, to cut off the crust, to chip it off;
հատանել զ— քաղցելոց, to keep the bread from the hungry;
անարժան է —ին զոր ուտէ, he is not worth his salt.

· Calfa

NBHL (1)

Իբրու առատ ոք, եւ քաջ, որ ի հաց կոչիցէ. (Նիւս. կազմ.։)


Ճաշակ, աց

s.

taste, flavour, savour;
foretaste, prelibation, proof, gustation;
drinking-vessel, cup, mug, glass, tumbler;
measure of gallons;
դուզնաքեայ —, weak or slight effort;
առնուլ զ—, to try, to taste, to relish;
առնուլ զ— քաջասրտութեան նորա, to prove his courage;
—աւ զծով չափել, to empty the sea with a tea-spoon.

· Calfa

NBHL (1)

Ի նոր ճաշակսն վայելեսցեն։ Առ ամենայն հանդերձանս ճաշակաց։ Զգեղեցիկ բանին աստուծոյ ճաշակս ճաշակեցին։ Այսպիսի ճաշակս քաջասրտութեան առնոյր խելօք. (Իմ. ՟Ժ՟Զ. 3. 20։ Եբր. ՟Զ. 5։ ՟Բ. Մակ. ՟Ժ՟Գ. 18։)


Յաւէրժ, ից

adj.

cf. Յաւէժ;
— քաջք, immortal heroes.

· Calfa

NBHL (1)

Դիմեալ գայ ի վերայ քո Բէլ յաւերժիւք քաջօք, եւ սկայիւք մրցողօք. (Խոր. ՟Ա. 10։)


Համբաւ, աց, ոց, ուց

s.

credit, honour, repute;
renown, fame, reputation, name, glory, celebrity;
news, intelligence, rumour, report, tidings;
արագաթեւ —, flying report, swift, speedy renown;
— բարեաց, good repute;
յեղակարծ, սուտ, չար —, strange, false, ill news;
— մեծ ստանալ, to win a great reputation;
վնասել անձին —ոյ, to damage one's reputation;
աղարտել զ— իւր, to tarnish one's renown;
կորուսանել զ—ն, to get an ill name;
չունել զ—, to be unknown, of no reputation or renown;
աղարտել զ— ուրուք, to blacken or ruin the reputation of;
—ի հարկանիլ, to become public, to divulge;
to become famous, renowned, celebrated, far-famed, to be in vogue, request or fashion;
ձախողակի — հանել or ընթացուցանել զումեքէ, to spread abroad an evil report about one;
— հանել, տարածել, to raise, sow or spread the news;
— ընթանայ, it is said that;
the story runs;
ելանէր, հնչէր, տարածէր, ի դուրս յաճախէր —, the report spread;
— քաջութեանն ընդ ամենայն կողմանս ընթանայր, the fame of his courage spread every where;
եւ ել — զնմանէ ընդ ամենայն կողմանս գաւառին, and there went out the fame of him through all the region round about;
—ի հարեալ է խաղս, this play is very popular;
cf. Շռինդ.

· Calfa

NBHL (1)

Համբաւ սուտ։ Համբաւոյն՝ զր լսէի։ Ի համբաւն՝ զոր լուայ։ Ի համբաւէ չարէ։ Համբաւով նեղութեան։ Մի՛ երկնչիք ի համբաւաց։ Համբաւ քաջութեանն ընդ ամենայն կողմանս ընթանայր։ Համբաւն ի դուրս յաճախէր։ Շռինդն իմն յանկարծուստ համբաւի հարկանէր։ Հնչեաց համբաւն։ Եւ ել համբաւս այս ի հրէից մինչեւ ցայսօր.եւ այլն։


Կարի

adv.

—իմն, յոյժ, քաջ, enough, sufficient;
a great deal, too much, to excess, to distraction, to the utmost, beyond all measure, excessively, unboundedly, supremely;
եւ — քաջ, եւ — իսկ քաջ, certainly, surely, to be sure, assuredly, undoubtedly;
— յոյժ ձանձբացուցիչ, excessively annoying, tiresome beyond description;
— քաջ սիրել, to love to distraction.

· Calfa

NBHL (6)

Կարի քաջ գիտէր։ Զազգս կարի քաջ սիրեմ։ Կարի քաջ լնուցուն։ Կարի քաջ իմաստնանայր. (Փարպ.։ Լմբ.։ Մծբ. ՟Է։ Եզնիկ.։)

Բարութիւնս աւետարանեսգ եւ կարի իսկ քաջ. (՟Գ. Թագ. ՟Ա. 43։)

Եւ կարի իսկ քաջ. քանզի որդի ոչ գոյ նմա. (՟Դ. Թագ. ՟Դ. 14։)

մարմինն ո՞չ է աստուած. այո՛ կարի քաջ. (Ոսկ. յհ. եւ Ոսկ. ՟ա. տիմ.։)

Եւ այս բարութեանց ինչ նշանա՞կ իցէ. եւ կարի քաջ. (Գէ. ես.։)

σφόδρα, πλῆθος, πολύ, πολίαν, ἅγαν nimis, valde, multum, perquam. (յարեալ ի բայս, եւ յածականս, ի ձայնէս Կար, այսինքն ոյժ). Յոյժ. ույգին. սաստիկ. շատ. քաջ. տիրապէս. մեծապէս. առաւել. յանչափս. խիստ. պինտ, շատ.


Վաղ

adj. adv. s.

ancient, old, former;
anciently, formerly, once on a time;
early, betimes, soon, quick;
tomorrow;
— քաջ, very early;
— քաջ ընդ առաւօտն, at the break of day or of dawn, at the peep of day, very early in the morning, at dawn;
— ուրեմն, in bygone times, of old, long ago, a long time ago;
ի — ժամանակս, anciently, formerly;
ի — ժամանակաց, time out of mind;
— ընդ փոյթ, soon, quick;
forthwith, directly;
— կամ անագան, եթէ — եթէ անագան, sooner or later;
ոչ կարի — ոչ յոյժ անագան, neither too soon nor too late;
ո՞չ — իսկ ասացի քեզ, did I not tell you before ?.

· Calfa

NBHL (1)

Ի միաշաբաթուն վաղ քաջ ընդ առաւօտն. յն. ընդ խոր այգն. ὅρθρου βαθέως valde diluculo. (Ղկ. ՟Ի՟Դ. 1։)


Սաստկայաղթ

cf. Քաջայաղթ.

· Calfa


Զէն, զինուց

s.

arm, weapon;
armament, armour, munition, harness;
հին —ն, woman, female;
— եւ զարդ, armour, arming;
— ի ձեռին, in arms;
armed, arms in the hands;
զինու զօրութեամբ, with arms;
hy main strength;
—ս կրել, to carry, to bear arms;
ի — գնալ, ընթանալ, դառնալ, — առնուլ, զգենուլ, ի վեր առնուլ, ի — վառիլ, to fly to arms, to buckle on one's armour, to take up arms, to arm one's self;
— առնուլ ընդդէմ, to bear arms against;
ի — վառել, to put under arms;
ի բաց թողուլ զ—ս, to lay down one's arms;
հրաման կրելոյ —ս, license to shoot;
հրաթափ —ք (հրազէնք), fire arms, guns, muskets, rifles;
հատու —ք (սուսեր սուին), side arms, weapons, cutting, edge;
վառեալ ի — եւ ի զարդ, armed from head to foot;
առաջին փորձ զինուց, one's first passage in arms;
այր զինու, man at arms;
ազգ կիրթ ի հրահանդս զինուց, a nation inured to war;
ի — ! ի -! to arms! — ի վեր ! — յառաջ ! — ի վայր ! carry, present, ground arms ! կազմ ի — ! ready ! — կալէք, — առէք, — ի ձեռս ! support arms! սպանամել զինուք, to put the sword;
ելանել ընդ —ս, cf. Ելանեմ;
դուլ զինուց, a truce;
սահմանք քաջաց —ն իւրեանց, the arms of the brave decide the limits of their power.

· Calfa

NBHL (1)

Սահմանք քաջաց ասէ՝ զէնն իւրեանց. (Խոր. 7. ՟Ա։)


Անարի, րւոյ, րեաց

adj.

weak, feeble, unmanly, timid, pusillanimous, cowardly;
gigantic, enormous, monstrous.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

-Նոյն է անարի «Արեաց ազգից դուրս, ոչ-արիական» բառի հետ և փոխառեալ է իրա-նականից. հմմտ. զնդ. anairya-, սանս. ana-гva-ահլ. anēr «ոչ-արիական, օտար»։ Ազ-գերը սովորութիւն ունին իրենցից դուրս գըտ-նուած ազգերին «վայրենի, բարբարոս, այ-լանդակ» համարելու և նրանց անունը այս նշանակութեամբ կամ ուրիշ վատ իմաստով իբր ածական գործածելու. հմմտ. հպյերէնում խուժիկ, խուժան, խուժադուժ, խաղտաւուր. խաղտալեգու, գաւառականներում *ուրդ թուրք, զազա, լազ, բոշա, յունարէն՝ բարբա-րոս, վրացերէն՝ քուրդի «գող», ղ'ազախի «ա-ւազակ» ևն։ Ըստ այսմ վերի ոսկեդարեան անարի «անճոռնի, անհեթեթ» բառը պէտք չէ շփոթել. յետոսկեդարեան անարի «տկար, երկչոտ» բառի հետ, որ արի «քաջ» բառի բա-ցասականն է։ Առաջինը յատուկ անունից է, երկրորդը՝ հասարակ անուն։

ՆՀԲ լծ. թրք. իրի, հա՛մ իրի «խոշոր»։ Տէրվ. Altarm. 85 անարի «հսկայ» և ա-նարի «երկչոտ» բառերը նոյն համարե-լով՝ դնում է զնդ. anarya, ինչպէս որ արի «քաջ» = զնդ. airya, որով երեք բա-ռերն էլ հաւասարապէս Արեաց անունից ծագած են լինում։ Հիւբշ. 25-26 թէև Անարի ազգի անունը զնդ. anairya-ձևին է կցում, բայց սխալուելով ՆՀԲ-ից, ա-նարի «երկչոտ» և անարի «վիթխարի» բառերը հայերէն այր բառից ծագած է համարում անխտիր։

NBHL (1)

Յառաջ կոչել զանարիս ի քաջ արանց. (Եղիշ. Բ։)


Արձագանգ, աց

s.

echo;
resound, repercussion;
— տալ, to echo.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. առհասարակ անե-զական է. յետին և տգէտ գրիչների մօտ գըը-ուած է նաև արձագանք, արծագանք, և յետոյ համարուելով յոգնակի, կազմուած է եզ. ար-ձագան կամ արծագան Մաղ. թղ. 117. նաև «ջրերի և ալիքների շառաչը» Մագ. թղ. 62.-Ս. Գրքում գործածուած է միայն երկու ան-գամ՝ Իմ. ժէ. 18 և Յոբ. լ. 6. վերջինը «ար-ձագանգ տուող, քաջահնչիւն» նշանակու-թեամբ. միւս վկայութիւնները յետին են, ինչ. Բրս. վաշխ. Նար. Խոսր. Լաստ. Փիլ. Շնորհ, ևն. սրանից ունինք արծանագանուտ «խոխո-ջուն, շառաչալից» Մագ. թղ. 140 (նորագիւա բառ. տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատ. հտ. Բ, էջ 179), արձագանքել (նոր գրակա-նում)։


Առաքինի, նւոյ, նեաց

adj.

valiant, courageous;
virtuous, honest.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(-նւոյ, -նեաց) «կտրիմ, քաջ. 2 բարեպաշտ, հոգով մաքուր» ՍԳր. Ոսկ. յհ. բ. 36. Փարպ. որից առաքինութիւն ՍԳր. Ա-գաթ. Կորիւն. առաքինանալ Ա. եզր. ա. 31 Ոսկ. մ. ա. 18, բ. 18 և ես. Եւս. պտմ. առա-քինիլ Եփր. ա. կոր. և եբր. Ոսկ. Սեբեր. առա-քինաբար Ոսկ. ա. կոր. առաքինաբան Ագաթ. առաքինացուցանել Եփր. թգ. առաքինեցու-զանել Եզն. ևն։ Արմատն է *առաքէն, ի մաս-նիկ է (հմմտ. բար-ի, ար-ի, երկաթ-ի), որից զուրկ են ածանցները։

ՆՀԲ հլ. արք և աք «ոտք» կամ արագ, յն. ա՛ռի «լաւ, արագ», ἀρετή «ոյժ, զօ-րութիւն, առաքինութիւն», Էմին, Истор. Aгоxнкa 242 այր բառի սեռ. առն ձևից։ Տէրվ. Altarm, 22 առա-մասնիկով քի-նի արմատից, որի հետ հմմտ. գոթ us-kau-as «խոհական», անգլսք. skyn «միտք», հպրս. para-kav-i «զգուշա-ւոր». վերջինիս para-մասնիկը համա-պատասխանում է մեր առ մասնիևևն։ Հիւնք. առոյգ բառից։ Patrubány SA 1, 212 հնխ. pro-svenio, որ է սանս. sva-na «ձայն»։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 82 այր «քաջ, արի» բառից՝ -գին մասնիկով։

NBHL (3)

Աբրահամ ի փորձութեանն իւրում գտան առաքինի։ Լսելով զառաքինութեանցն զքաջութիւն։ Կնոջն առաքինւոյ. (Եղիշ. ՟Բ. եւ ՟Ա. եւ Եղիշ. յես.։)

Առաքինի վարք, կամ քաջութիւնք, քաջողջութիւն, գործք. (Փարպ.։ Յհ. կթ.։ Լմբ. եւ այլն։)

ἁνδρεῖος, ἑνάρετος, γενναῖος , ἅριστος. virtute praeditus, fortis, generosus, optimus. (արմատն է ի հյ. արի, եւ աք. այսինքն ոտք կամ արագ. եւ ի յն. ա՛ռի, լաւ, արագ. եւ առէդի՛, ոյժ, զօրութիւն, առաքինութիւն. Արի. ժիր. աջողակ ի գործս արութեան եւ լաւութեան. քաջ. զօրաւոր. ընտիր. ճարտար. բարի. ազնիւ. հանճարեղ. բանիբուն. բարեգործ. բարեկրօն. բարեպաշտ.


Արի, րեաց

adj.

valiant, valorous, courageous, manly, strong, bold, intrepid, brave;
Արիք, the Persians.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«քաջ ևն»։

NBHL (2)

(լծ. ընդ այր, արու, եւ առաքինի. եւ յառնել, արի՛, թ. է՛ր, էրփէկ. եւ յն. ա՛րիս, արէս չԱստուած մարտի. իսկ ա՛րի. ա՛րիստօս. լաւ, ամենալաւ, եւ քաջ). ἁνδρεῖος fortis, ἅριστος optimus vel egregius (sicut Mars), strenuus, γενναῖος generosus Քաջ. հզօր. անմեղկելի. կորովի. իբր կանգուն յոտս, եւ տոկուն իբրեւ զայր. քաջասիրտ.

Զարեանց եւ զքաջացն զառաքինութիւնս ճառել. (Մագ. ՟Ի՟Է։)


Աղեղն, ղան, ղանք, ղանց

s.

bow;
arc of a circle, arch;
— երկնից, rainbow;
այր աղեղան, archer.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ն հլ. (սեռ. աղեղան) «նետ նե-տելու գործիքը» ՍԳր. Եղիշ. «ծիածան» ՍԳր Ոսկ. «բուրդ կամ բամբակ գզելու գործիք» Վստկ. որից գեղեցկաղեղն Խոր. աղեղնա-ւոր ՍԳր. Եղիշ. աղեղնել «բամբակը գզել» ԱԲ. դիպաղեղն Խոր. քաջաղեղն Խոր. Մագ. հաստաղեղն Խոր. աղեղնակապարճ Ոսկ. Բուզ. աղեղնադրօշ Մեսր. եր. տտաղեղն «մի տեսակ թռչուն» Լաստ. աղեղնաբանել «ընդ-դիմաբանել» Թէոդ. մայր. Գնձ. աղեղնաձև (նոր բառ)։

NBHL (1)

Լարեալ աղեղն թիւր՝ պատրաստական ի ձգել զնետս։ Լայնալիճ աղեղամբք արս քաջակորովս. (Յհ. կթ.։)


Ժիր, Ժրաց

adj. adv.

active, busy, stirring, diligent, lively, brisk, vigorous;
— լերուք ! now! be lively! courage! cheer up! diligently, unweariedly;
— գնալ, to quicken the pace, to advances wiftly, bravely, intrepidly.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի-ա հլ. «աշխոյժ, եռանդուն, փութ-կոտ» ՍԳր. Ագաթ. որից ժրանալ ՍԳր. Ոսկ. մն ա. 2 ժրել «քաջանալ» Թէոփ. խ. մկ. Լմբ. պտրգ. ժրագլուխ ՍԳր. Մծբ. Ոսկ. մ. ա. 20 և Բ. կոր. Կոչ. ժրագոյն Ոսկ. Բ. կոր. ժրահա։ (որ և քաջահաւ) «մի տեսակ թռչուն է» Ե-պիփ. բարոյ. ժրանձնակ Շիր. ժրութիւն Ոսկ մ. ա. 15. Կոչ. քաջաժիր Ճառընտ. շուտաժիր Նար. խչ. ժրաջանութիւն (նոր բառ), կրկնու-թեամբ և առանց սղման՝ ժիրաժիր Բ. մկ. դ. 12 ևն։

= Պհլ. *žīr ձևից, որ թէև աւանդուած չէ, բայց նոյնն են հաստատում զնդ. jira-«կեն-սունակ, արաղ, աշխոյժ», սնս. jirá-«աշ-խոյժ, զործունեայ, ժիր», պրս. [arabic word] zirak «մտացի, շոյտ և ժիր», [arabic word] ažir կամ [arabic word] azīr «մտացի, ժուժկալ», աֆղան. [arabic word] žir «արթուն, ժիր», քրդ. [arabic word] žêr «ճար-պիկ, ճարտար, եռանդուն, խնամոտ, քաջ, կարող» (Horn § 681), որոնք ծագում են զնդ. gay-ևն «կեալ, ապրիլ» արմատից. տե՛ս կեալ (Barthol. էջ 610)։-Հիւբշ. 156։

NBHL (2)

ժիր եւ քաջ առնեւձիոյ. (Ագաթ.։)

ἁνδρεῖος, καρτερός, ἁγαθός virilis, fortis, robustus, patiens, optimus Արի ի գործ, կորովի. կարօղ. քաջ. տոկուն. փոյթ. աշխոյժ. ընտիր. կտրիճ. բան տեսնօղ.


Գօտի, տւոյ, տեաց

s.

girdle;
twist;
belt;
zone;
— ածել, — ընդ մէջ ածել, to gird, to tie or to draw close round the body;
to be prompt;
այրեցած՝ բարեխառն՝ սառուցեալ —, torrid, temperate, glacial zone;
— լերանց, chain of mountains.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բարդուած է ըստ իս գաւ+տի բառերից երկրորդն է տի «կապ», որ հնխ. dē-«կա-պել» արմատից է (տե՛ս տի) և գտնւում է նաև սամետի, կալոտի, ոռտէն, վզտա (<վզտի), կամնտայ, բերանտայ «բերանա-կապ արջառոց ի կասուլն, առ չուտելոյ զցո-րեան» (Քաջունի, հտ. Գ. էջ 36), լամտա «չուանեայ կանթ կողովոց» (Քաջունի. հտ. Դ 88) բառերի մէջ. անծանոթ է գաւ, որ պիտի նշանակէր «մէջք». հմմտ. գւռ. մէջկապ «գօ-տի»։-Աճ.

NBHL (1)

Գօտին՝ արիութեան եւ քաջութեան նշան է. (Վրք. հց. ՟Բ։)


Կորով

adj. s.

cf. Կորովի;
vigour, force, strength, might, power;
dexterity, skill, proficiency, address, ability, ingenuity;
— մտաց, strength of mind;
— մարմնոյ, bodily strength, vigor.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«քաջութիւն, կտրիճութիւն» Յուդթ. թ. 6, Եփր. ծն. որից կորովի «քաջ» ՍԳո-Կոչ. Ոսկ. Եւս. պտմ. կորովել «պինդ պա-հել» Ոսկ. մ. ա. 16. կորովութիւն ՍԳր. Եփր. փիլիպ. Եւս. պտմ. կորովախօս Եւս. պտմ. կորովաբան Ոսկ. բ. կոր. կորովաձիգ Փարպ. կորովամիտ Մծբ. արդարակորով Ել. ժը. 21. Եզն. ևն։

NBHL (2)

Զքաջացն եւ զկորովացն պատերազմողաց։ Ի կորովացն վասպուրական հեծելոց. (Արծր. ՟Գ. 1. եւ 2։)

ԿՈՐՈՎ եւ ԿՈՐՈՎՔ. գ. իբր Կորովութիւն, ոյժ. քաջութիւն.


Որեար, երոյ, եարոյ

s.

people, men, folks, persons;
աւագ —, nobility, noblemen, gentlemen.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

. ռ հլ. «մարդիկ, ժողովուրռ» Ծն լդ. 21, 22. խգ. 24. Ոսկ. ես. և մ. ա. 2. բ. 10. Եփես. փիլիպ. եբր. 551. Եւս. քր. Կորիւն. Ագաթ. Կոչ. Երզն. մտթ. 462. Անկ. գիր» առաք. 306.-կրճատուած՝ որեր Շնորհ. եդես ճրեր Սարգ. բ. յհ. (ա տպ. էջ 772 այսպէս, եսկբ տպ. էջ 610 որեարաց). որից ազատ-որեար, հայորեար, քաջորեար, լաւորեար, ծառայորեար (բոլորն էլ Փարպ.), աւագոր-եար Ոսկ.։

Այս մեկնութիւնը տուաւ նախ ՀՀԲ. Նոյնն է հասկանում նաև ՆՀԲ՝ մեկնե-տվ «որք, ոյք կամ արք, իբր այրեար»։ նոյնը դարձեալ Այտնեան, Քնն. քեր. 79։ Bopp, Gram. comp. 2, 37 կասևա-ծով այր բառից է դնում։-Տէրվ. Մասիս 1881 մայիս 11՝ մեկնում է վերի ձևով և որ դնում է նոյն ընդ այր, լտ. yir։ Եա-զըճեան, Պատկեր 1890, էջ 198-209 որ «քաջ, քաջարի մարդ», հնագոյն ուր ձե-ւից, արականն է ուրհի բառի և գալիս է սանս. vira բառից։ Patrubány SA 1, 195 -եար յոգնակերտ մասնիկով որ բա-ռից, որի հետ նոյն են յն. ὄροόω, հհիւտ órr, հսաքս. aru, անգսք. earu «ժիր, կորովի»։ Մառ, Гpaм. др. aрм. яa 92 և ЗВО 1, 172-3 իբրև իր գիւտն է դնում -եար յոգնակերտով՝ որ «իշխան» բա-ռից. այս վերջինը կցում է *րար բառին որ գտնում է նաև նախարար բառի մէջ և երկուսը միասին հանում է զնդ. ratu. պհլ. radh «իշխան» ձևից. սրան իբր ապացոյց է համարում իրանեան Ναγօ-ραγαν, [arabic word] Nax*argān, [arabic word] naxa-vār տիտղոսներն ու անունները, որոնք հյ. *նախաւար ձևից դնելով՝ կցում է նախարար բառին։ Գ. Փառնակ, Անա-հիտ 1904, էջ 26 բաբել. ur «եղբայր, օգնական»։ Patrubány ՀԱ 1906. 5ճ հնխ. orior-es «ծնունդք, սերունդք» բա-ռից, իբր լտ. origo «ծնունղ», orioτ «յառնել», յն. ὄρνυμι «շարժել», հլ. ւառ-նել ևն։ Pedersen. Ցուց. դեր. 36 նոյն է համարում իր<իւր դերանուան հետ. հմմտ. ձևի համար՝ հյ. որիշ, որոյն, ի-մաստի համար՝ ռուս. լեհ. չեխ. osoba «մի անձ», որ հսլ. soboja փոխադարձ դերանուան գործիականն է։ Նոյն, Հայ. դր. լեզ. 223 արմատր դնում է որ «մի անձ»՝ տարբեր որ յարաբերականից և որ կենդանացած է համարում որն որ «այն անձը որ» ձևի մէջ։ Սագըզեան ՀԱ 1909,

NBHL (1)

ԼԱՒՈՐԵԱՐ ԼԱՒ ՈՐԵԱՐ cf. ՈՐԵԱՐ. լաւ մարդիկ. արք քաջք.


Յաղթ

adj.

great, large, huge, enormous, gigantic, vast, immense;
strong;
powerful, mighty, victorious;
much, many, abundant, considerable.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«շատ, առատ, հսկայ տարածու-թեամբ» Օր. ը. 7. Ամբակ. ի. սղ. Ագաթ. «հսկայ, վսեմ, քաջ, զօրաւոր» Եւս. քր. Ա-գաթ. Բուզ. Մծբ. Ոսկ. ես. «յաղթութիւն» Սկևռ. աղ. «տիրապէս, մի լաւ...» Վանակ. յոբ. որից յաղթել «թշնամուն զարնել, ուժը պատել, նուաճել» ՍԳր. Եփր. թգ. յաղթա-կան Ա մկ. ժ. 49. Կոչ. Եզն. յաղթանակ Պետ. Նիւս. յաղթահասակ Թուոց ժգ. 33. յաղթա-հարել ՍԳր. Եւս. պտմ. յաղթանդամ Օր. թ. 2. Վեցօր. Եւս. քր. որ և անդամայաղթ Ոսկ ես. 345. յաղթաջուր Վեցօր. բարեյաղթ Յհ, կթ. մեծայաղթ Ոսկ. ես. Վեցօր. յաղթկու Պտմ. աղեքս. 33. փիլ. Նանայ. 383. Նեմես էջ 91. Խոսր. 170. յաղթուկ Ոսկ. յհ. բ. 22 սաստկայաղթ Եփր. մն. դիւրայաղթ Ոսկ. գծ դժուարայաղթ Նոնն. աստուածայաղթ Ագաթ. Եւթաղ. 88։

ՆՀԲ լծ. թրք. alt «տակ», լտ. altus «բարձր, խոր», պրս. saxt «քաջ, մեծ, խիստ». տե՛ս նաև յախճապակ։ Peterm. 33 լտ. victoria հոմանիշի հետ. դնելով յ=v, ղ=c, թ=t։ Müller SWAW 41, էջ 8 զնդ. pərəϑ «փախչիլ»։ Justi, Zendsp. 186 զնդ. parət կամ parəϑ «կռուիլ, փախչիլ»։ Հիւնք. յողդողդ բա-ռից։ Սանտալճեան, L'idiome 16 բևեռ.

NBHL (3)

ՅԱՂԹ. որպէս Յաղթօղ. մեծ. զօրաւոր. վիթխարի. բարձրահասակ. քաջ. վսեմ.

ՅԱՂԹ. մ. Տիրապէս. քաջիկ.

πολύς, -λλή, -λύ multus, -a, -um. Արմատ Յաղթելոյ, որպէս Յաղթական կամ յաղթօղ յիմիք կարգի՝ մեծութեամբ, վսեմութեամբ, բարձրութեամբ, բազմութեամբ, զօրութեամբ եւ այլն. (լծ. թ. ալթ էթմէք կամ այագ ալթընա ալան. լտ. ա՛լթուս, բարձր, եւ խոր. եւ պրս. սախթ, քաջ եւ մեծ, եւն). Վարի որպէս Բազում. բազմաւոր. յորդ. ահագին. ընդարձակ. (յ. բօլի՛, բօլլի՛ ).


Նահատակ, աց

s.

the first to begin a combat, champion, hero, martyr.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

. ի-ա հլ. «յառաջամարտիկ, բա-նակի ճակատի ախոյեանները» ՍԳր. «մար-տիրոս, վկայ» Եփր. վկ. արև. Շար. Նար. «քաջ, կտրիճ» Ոսկ. ես. Խոր. ոռես նահա-տակիլ «արիաբար կռուիլ, մարտիրոսանալ» ՍԳր. Ոսկ. բ. տիմ. նահատակեցուցանել Ոսկ. ես. նահատակութիւն ՍԳր. Ագաթ. նահա-տակական Ոսկ. ես. նահատակադիր Ոսկ. յհ բ. 13. նախանահատակութիւն Պղատ. օրին. ռռուած է նաև նախատակ Վրդն. սղ. նախա-տակութիւն Ոսկ. բ. տիմ.։

Հներից Վրդն. սղ. ճծա, էջ 514 գրում է. «Կոչին նահատակք... և կամ ոստ լծորդին զհոն խէ դնել և նախատակ ա-սել, զի նախ Դաւիթ նախատակ եդեալ և հարեալ զախոյեանն»։ ՆՀԲ նախ-ատաև իբր նախազօր կամ նախայարձակ, շա-հատակ՝ վկայ քաջ։ ՓԲ «որ նախ ատի-կէ»։ Lag. Btrg. bktr. Lex. 64 և Arm.

Stud. § 1588 մեկնում է իբր բարդուած նահ «նախ, առաջին» և տակ «վազք. արշաւ» բառերից. առաջինը գտնում է նաև նահապետ բառի մէջ (իբր նախա-պետ), իսկ երկրորդը գալիս է պհլ. tak, զնդ. tač, պրս. tāxtan «վազել, արշաւել» ձևից. հմմտ. ասպատակ։ Նոյնը նաև Հիւբշ. Arm. Gram. Չ00։ Հիւնք. պրս նուտէ «քաջազն»։ Մառ ЗВО 11, 172 դնում է իբր շահատակ բառի գւռ. ձևը (տե՛ս նաև նախարար)։ Meillet REձ 2, 3 թերևս իրան. *nāfa-taka ձևից, որ կազմուած պիտի լինի nāfa «պորտ, ցեղ, ժողովուրդ» (սրա վրայ տե՛ս նախարայ և նահապետ)+taka կրկնակ մասնիկով, որի մի ուրիշ օրինակն է ներկայացնում սոգդ. xšaϑratāk «արքայական», կազ-մուած xšaϑra-բառից։

NBHL (3)

Մանկունք քաջ, ճշմարտութեան նահատակք. (Ածաբ. մակաբ.։)

Նահատակ բարի Քրիստոսի եղեր, ճգնաւոր Քրիստոսի։ Նահատակք յաղթօղք քաջք ի մարտի երանելի սուրբ մարտիրոսք. (Շար.։)

(նախատակ, իբր նախազօր. կամ նախայարձակ. շահատակ՝ վկայ քաջ). ἁγωνιστής, προταγωνιστής, ἁθλητής, ἁθλητήρ agonista, athleta, primus certator, propugnator, bellator πρότερος prius եւ այլն. Նախամարտիկ. ախոյեան ի ճակատու, եւ յընթացս ասպարիզի. մարտիկ առաքինի. ըմբիշ ճգնօղ, ճգնաւոր. մարտիրոս.


Մխիթար, աց

adj. s.

consoling, consolatory;
consoler, comforter;
cf. Մխիթարութիւն;
— լինել՝ տալ՝ մատուցանել, to comfort, to console, to solace;
— ինչ առնել մտաց, to flatter, to adulate, to wheedle, to coax, to allure.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Հյ. մի՛ խիթար «մի՛ վախենար, հոգ մի՛ անիլ» ձևից ածանցուած, ինչպէս որ քա՛ջ լեր ձևից ածանցուած է քաջալեր, քաջալերել։ Հայերէնի հետ ճիշտ միևնոյն կազմութիւնն ունի վրաց. ნუვეϑი նուգեշի «մխիթարու-թիւն», որ կազմուած է 6უ ვემინის նու գեշի նիս «մի՛ վախենար» արգելականից։ Հայե-րէնի նման վրացերէն էլ ասւում է ცემა ցե-մա «տալ» բայով՝ ნუვემინის ცეემა նուգե-շինիս ցեմա «մխիթար տալ»։

NBHL (3)

որ եւ իբրեւ յատուկ անուն, ՄԽԻԹԱՐ, այ. παράκλησις, παραίνεσις consolatio, admonitio. Մխիթարութիւն. սփոփութիւն. արգահատանք. քաջալերութիւն. յորդոր. ախտակցութիւն. կարեկցութիւն. մխիթարանք.

Եւ այսու մխիթար եւ քաջալեր բանիւք վառէր պատրաստէր զնոսա. (՟Բ. Մակ. ՟Ը. 21։)

ՄԽԻԹԱՐ ՏԱԼ, կամ ՄԱՏՈՒՑԱՆԵԼ. Մխիթարել. παρακαλέω consolor. քաջալերս տալ.


Թոյր, ից

cf. Երանգ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վկա-յութեան) «գոյն, երանգ» Ոսկ. ա. տիմ. Պիտ. որից գեղեցկաթոյր Պիտ. սպիտակաթոյր Նև-մես. էջ 105. լուսաթոյր Պիտ. ծիրանաթոյր Թէոդ. կուս. ձիւնաթոյր Պիտ. արջնաթոյր Նար. 177. քաջաթոյր Ոսկ. պօղ. ա. ნծ, թոյրաթուխ «թխագոյն» Ոսկ. կող. ժբ. (Անկ գիրք հին կտկ. Ա. էջ 165 ունի թիւրաթուխ. թարաթուխ ընթերցուածները, որ պետք է ուղղել թուրաթուխ՝ որ է «թխագոյն»)։

NBHL (1)

Յորժամ զկօշիկսն ի թոյրս սեւութեան քաջաթոյրս ներկանիցէ. (Ոսկ. ՟ա. տիմ. ՟Ը։)


Պահանգ, աց

s.

iron or wooden tie-piece, binding-piece, notched-rail, brace;
buttress, flying-buttress.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ «անկուած առ ի քաջ պահել, կամ ի պահել անկ», Lag. Urgesch. 378 san( արմատից։ Հիւնք. վահան բառից։ Թի-րեաքեան, Արիահայ բռ. 307 պրս. [arabic word] vahang «փայտեայ օղակ կամ շրջանակ՝ որ բեռների վրայ են անց-կացնում՝ ամրապնդելու համար»։ Պա-տահական նմանութիւն ունի պրս. [arabic word] pahāna «դռան յետևի փայտէ սողնակը, նիգ, գամ»։

NBHL (1)

ՊԱՀԱՆԳ կամ ՊԱՀԱՆԿ. ἕνδεσμος illigatio, junctura, compago ἰμάντωσις contignatio, loramentum ξύλον lignum. (Որպէս թէ Անկուած առ ի քաջ պահել, կամ ի պահել անկ) Շաղկապ ի մէջ հիւսուածոյ որմոց՝ ի փայտից եւ յայլ նիւթոց. տե՛ս եւ ԿՈԶԱԿ եւ ԳԱՄ.


Սեաւ, սեւոյ

adj. fig. s.

black;
sad, gloomy;
ink;
negro;
black;
— փայտ, cf. Եբենոս.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի, ո հլ. ըստ ՆՀԲ, բայց վկայու-թիւնները յետին են) «սև» ՍԳր. Սեբեր. «թանաք, մելան» Փիլ. իմաստ. որիզ սևա-նալ Երգ. ա. 5. սևակ «թանաք» Երեմ. լզ. 18. սևագործ Եզն. 155. սևագունդ Ագաթ. սևադեղ Սեբեր. սևազգած Ոսկ. ես. սևա-ներկ Վեցօր. և առանց սղման՝ սեաւական Ոսկ. փիլիպ. յետնաբար ռմկ. սև Վրք. հց. Վրդն. երգ. Բրս. մրկ. որից կիսասև, քաջա-սև Խոր. աշխ.-նոր բառեր են սևահեր, սևաչեայ, սևայօն, սևամորթ, սևահող, սևա-հոգի, սևաւոր ևն։

NBHL (1)

ռմկ. սեւ. վր. շա՛վի, սիա՛վի. թ. սիյահ, սիյէհշ, գարա. μέλας, μέλαν (յորմէ մելան). niger, -gra, -grum;
ater, -tra, -trum. Գոյն մթին եւ խաւարին՝ հակառակ սպիտակի. քաջ թուխ. արջնագոյն.


Տաղ, ից

s. med.

verse, poem, ode;
canticle, hymn;
cautery;
stamp, mark, print.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«առնի անդամի ծայրը». ունի միայն Քաջունի, հտ. Գ. էջ 232։

NBHL (1)

Զողբ երգութիւն դիւցազնաբար վերծանեսցուք, եւ զտաղն քաջոլորակի. (Թր. քեր.։)


Սերտ, ից

adj. fig. adv.

solid, firm, hard, compact, constant, fix, stable, strong;
true, sincere, close, intimate, cordial;
—, —իւ, firmly, constantly;
voluntarily, willingly;
sincerely, intimately, closely;
— առաքինութիւն, solid virtue;
— սիրով, tenderly, affectionately, cordially;
— սիրել, to love sincerely, with all one's heart, passionately;
— աղօթել, to pray intensely, warmly, earnestly, eagerly.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Սչ. սերտ «խիտ» (օր. սերտ սան-տըր), Մշ. սերդ «պինդ» (ձմերուկի, բողկի համար ասուած), Սլմ. Վն. սեռտ «թարմ, առոյգ, քաջառողջ», Երև. սէռտ «պինդ» (ձու, փայտ), Տփ. սիրտ «թանձր»։-Նոր նշանա-կութեամբ Մշ. սերդ «դասը լաւ սովորած», բայաձև Մշ. սէրդէլ, Ախց. Կր. սէրտէլ, Պլ. Սեբ. սէրդէլ, Ագլ. սէ՛ռտիլ, Ասլ. սէրդէլ, Խրբ. սէրդիլ, Մկ. սէռտիլ «լաւ սովորիլ դա-սը»։

NBHL (1)

Թանձրացոյց, եւ արար սերտ։ Եղիցի այսուհետեւ սերտ կայմն նաւի մտաց մերոց։ Սերտ եւ պինդ հաւատոյ։ Հողմն հիւսիսի բուծանէ զարդիւնս սերտս, եւ փորձութիւնք հաստատեն զսիրտս քաջս։ Սերտ եւ աներկեւան է. (Ոսկ. ես.։ Սարգ. ՟ա. յհ. ՟Դ։ Խոսր.։ Վրք. հց. ՟Ժ՟Բ։ Ոսկ. եբր. ՟Ժ՟Է։)


Խրախոյս, խուսի

s. adj.

shout of encouragement or incitement, encouragement, comfort, incitement;
encouraging, animating;
exhorting;
— տալ՝ մատուցանել, to encourage, to give heart to or inspirit, to rouse, to excite, to urge on;
— բառնալ՝ հարկանել, to shout encouragingly;
— առնուլ, to take heart, to cheer up, to take courage.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«սիրտ տալը, քաջալերութիւն» ՍԳր. Ոսկ. Բուզ. որից խրախուսել ՍԳր. խրա-խուսանք Ոսկ. փիլիպ. կենսախրախոյս Նար. խրախուսութիւն Կիր. պատմ։

NBHL (1)

ἅλειψις exhortatio incitatio βοή clamor. (որպէս թէ Խրախ յոյս) Ձայն յուսադիր. քաջալերութիւն. յորդորումն. գրգիռ յառաջ խաղալոյ. յորդորանք, սիրտ տալը՝ առնելը.


Քանասար

cf. Քանասարիկ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հին բռ. մեկնում է «քաջասիրտ», ՀՀԲ «քաջասիրտ, յանդուգն, դժնեայ», ՆՀԲ «որպէս անյագ բերանաբաց, երա-գոտն և յափշտակիչ, չար յոյժ», ՋԲ

NBHL (1)

Քանասար, քաջասիրտ։


Փոր, ոյ, ի

s. adj. mar.

belly, abdomen, paunch;
womb, bowels, entrails;
concavity, cavity, hollow;
side, part;
hollow, empty, void;
— անօթոց, capacity of vases;
— նաւի, keel, ship's bottom, careen;
— սեխի, seed-pulp of melon.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Նոյն բառը ունի նաև Քաջունի, հտ. Գ. էջ 248, բայց ինչպիսի՛ այլայլութե-ամբ. «փորձուկ. է ծովու կարիճ». պէտք է կարդալ «փոր. ձուկ է. ծովու կա-րիճ»։

NBHL (1)

Զսիրամարգ, կամ զփոր։ նա եւ փորն կարի իսկ գեղեցիկ է։ Եւ փորն իսկ քաջաձայն թռչուն է. (Ոսկ. մ. ՟Ա. 22. եւ Ոսկ. փիլիպ. ՟Է։)


Փոր, ոյ

zool.

cf. Բուռ;
cf. Պոր;
sea-scorpion, father-lasher, scorpaena;

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Նոյն բառը ունի նաև Քաջունի, հտ. Գ. էջ 248, բայց ինչպիսի՛ այլայլութե-ամբ. «փորձուկ. է ծովու կարիճ». պէտք է կարդալ «փոր. ձուկ է. ծովու կա-րիճ»։

NBHL (1)

Զսիրամարգ, կամ զփոր։ նա եւ փորն կարի իսկ գեղեցիկ է։ Եւ փորն իսկ քաջաձայն թռչուն է. (Ոսկ. մ. ՟Ա. 22. եւ Ոսկ. փիլիպ. ՟Է։)


Ցեծ

s.

ibis, Egyptian bird

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(գրուած նաև ցէծ) «եգիպտական մի թռչուն, քաջահաւ» Փիլ. տե՛ս 8 և լին. 117։ 1ծ. փիլ.։

NBHL (1)

ՑԵԾ. ἵβις ibis. գրի եւ ՑԷԾ. քաջահաւ, թռչուն եգիպտական.


Ամրական, ի, աց

adj. s. inhabiting a fortified place;
guard of a fortress.

· Calfa


Ամրանամ, ացայ

vn.

to establish one's self, to fortify one's self, to be intrenched, strongly posted.

· Calfa

NBHL (1)

Ամրանալ ընդ յաղթականն նոցին քաջութեամբքն. (Պիտ.։)


Ամրափակ

adj.

well shut or locked, strongly barred, well fastened.

· Calfa

NBHL (1)

Եւ իբր ամրապահ, քաջ պատսպարօղ.


Ամրափակեմ, եցի

va.

to shut up strongly, to lock well, to preserve;
to fasten, to bar, to close.

· Calfa


Ամրոց, աց

s.

castle;
citadel;
fort, fortress;
redoubt, outwork.

· Calfa


Այգ, գոյ, գու, ուէ, գուց

s.

daybreak, dawn, aurora;
day-light, morning;
ընդ այգն, ընդ այգս այգուն, այգուցն, at day-break, at the dawn of day, in the morning;
— լինել cf. Այգանամ;
յայգուէ մինչեւ յերեկոյ, from morning till night.

· Calfa

NBHL (1)

Այգն առակ օրինակի է զգալի լուսոյ։ Առաքինութիւն ծագեալ յոգւոջ (արեգակնաբար՝) զայգն իւր ծագէ, եւ զլոյս առաքէ։ Այգ դեռեւս խորին է, զայլս ոչ կարի քաջ տեսանել կարացեալ։ Արեգակն յորժամ եղիցի առ այգն (այս ինքն մօտ ի ծագել յարեւելից ընդ այգն) եւ կամ առ միջօրեայն (հարաւակողման), ցրտացուցանելով երկայն հեռաւորութեամբն զհիւսիսային կողմն ապականեաց. (Փիլ. ել. եւ այլաբ. եւ նխ. ՟Բ։)


Այլ, այլոյ, այլում, յայլմէ

adj.

another, other;
different, unlike;
some;
—ով ճանապարհաւ, by another way;
—ով օրինակաւ, in another manner;
—ոք, another;
եւ ոչ — ոք, even another;
յայլմէ կողմանէ, another side, the other side;
— է ասել եւ — գործել, it is one thing to say, another to do;
եւ այլն, —ովքն հանդերձ, and so on;
— ընդ այլոյ, one for another, pellmell;
— յայլմէ լինել, to lose one's presence of mind, to be overcome by joy or fear;
ոչ — իւիք, in no other way;
— ընդ —ոյ ասել, to say equivocally, ambiguously.

· Calfa

NBHL (1)

Ա՛ՅԼ, ԵՒ Ա՛ՅԼ. Որպէս կրկին բառ՝ է այլ ոմն, եւ այլ ոմն. կամ այլ իմն, եւ այլ իմն. (զորոյ զզանազանութիւն քաջ պարտ է դիտել համեմատութեամբ յունին.) ἅλλος, καὶ ἅλλος, ἅλλο, καὶ ἅλλο. alius, et alius;
aliud, et aliud
.


Այլ, Այլ արդ

conj.

but, yet, still, however;
only, but;
now, then.

· Calfa

NBHL (1)

Ա՛ՅԼ, ԵՒ Ա՛ՅԼ. Որպէս կրկին բառ՝ է այլ ոմն, եւ այլ ոմն. կամ այլ իմն, եւ այլ իմն. (զորոյ զզանազանութիւն քաջ պարտ է դիտել համեմատութեամբ յունին.) ἅλλος, καὶ ἅλλος, ἅλλο, καὶ ἅλλο. alius, et alius;
aliud, et aliud
.


Այլ

adv.

besides, moreover, more.

· Calfa

NBHL (1)

Ա՛ՅԼ, ԵՒ Ա՛ՅԼ. Որպէս կրկին բառ՝ է այլ ոմն, եւ այլ ոմն. կամ այլ իմն, եւ այլ իմն. (զորոյ զզանազանութիւն քաջ պարտ է դիտել համեմատութեամբ յունին.) ἅλλος, καὶ ἅλλος, ἅλλο, καὶ ἅλλο. alius, et alius;
aliud, et aliud
.


Այնչափ

adj. adv.

so great;
such;
so, so much, in such a manner.

· Calfa

NBHL (1)

Յայնչափ քաջութենէ սրտի։ Զայնչափ տարապարտուց բռնութիւն։ Այնչափ հաց, մինչեւ յագեցուցանել զայսչափ ժողովուրդ։ Այնչափ նշանս արարեալ էր առաջի նոցա։ Այնչափ ինչ կայր, եւ ոչ պատառեցաւ գործին։ Ա՞յնչափ գնոց զգեօղն վաճառեցէք. եւ նա ասէ, այո՛ ա՛յնչափ։ Այնչափ ազգ ձայնից են յաշխարհի։ Այնչափ անցք անցին։ Յետ այնչափ ժամանակաց։ Այնչափ լաւագոյն ուխտի. եւ այլն։


Այնպիսի, սւոյ, պիսեաց

adj.

such, similar, like;
equal, same;
as great, as much.

· Calfa

NBHL (1)

Որ այնպիսի իմն զօրաւորագոյն գտաւ խորհրդով, մինչ զի ... Այնպիսի իմն ըստ նոցա քաջարութեանցն զուգահաւասար եւ զիւրեանցն ցուցին իմաստութիւն. (Պիտ.։)


Այնքան, ոյ

cf. Այնչափ.

· Calfa

NBHL (1)

Ցայնքան կրթեալ, մինչ սիրելիք կարի քաջ՝ թագաւորացն եղանիլ։ Ցայնքան, որ զի եւ զինքն իբրեւ զզօրավար նշանակէր։ Զիւրեանցն հանէին յաջորդս՝ ցայնքան, մինչ ի սպառել չուոյն։ Զլռութիւն սիրելով՝ ցայնքան ոչ հանէին խօշիւն, մինչեւ ... (Պիտ.։)


Այո

adv.

yes, even so, truly.

· Calfa

NBHL (1)

ԱՅՈ՛. Այդ այդպէս է. եւ կարի իսկ քաջ. արդարեւ. յիրաւի. անշուշտ. ամէն ասեմ. հա՛ հրամերես. հէ՛. պէլի. եվվեթ. (լծ. հյ. յաւէտ) ναί, νή, ἧ μήν. nae, etiam, certe, ita.


Այս, այսու, ոց

s.

evil genius, evil spirit, demon, devil;
genius, spirit, ghost, apparition;
goblin, imp, sprite, hobgoblin, familiar, elf, fairy;
tempest, storm;
thundering noise, hurly-burly.

· Calfa

NBHL (1)

Եւ այս, զի քաջալաւութիւն վեհագունիցն երեւեսցին. (Շիր.։)


Այրեւձի, առն եւ ձիոյ

s.

cavalry, horse.

· Calfa

NBHL (1)

Ի թիկունս հասանէին մեծաւ բազմութեամբ ժիր եւ քաջ առնեձիոյ։ Լինէր առաջնորդ առնեւձիոյ յունաց. (Ագաթ։)