black;
sad, gloomy;
ink;
negro;
black;
— փայտ, cf. Եբենոս.
• (ի, ո հլ. ըստ ՆՀԲ, բայց վկայու-թիւնները յետին են) «սև» ՍԳր. Սեբեր. «թանաք, մելան» Փիլ. իմաստ. որիզ սևա-նալ Երգ. ա. 5. սևակ «թանաք» Երեմ. լզ. 18. սևագործ Եզն. 155. սևագունդ Ագաթ. սևադեղ Սեբեր. սևազգած Ոսկ. ես. սևա-ներկ Վեցօր. և առանց սղման՝ սեաւական Ոսկ. փիլիպ. յետնաբար ռմկ. սև Վրք. հց. Վրդն. երգ. Բրս. մրկ. որից կիսասև, քաջա-սև Խոր. աշխ.-նոր բառեր են սևահեր, սևաչեայ, սևայօն, սևամորթ, սևահող, սևա-հոգի, սևաւոր ևն։
• -Պարթև. *siyāv «սև» ձևից փոխառեալ. սրա մայրն է հպրս. *siyāva=զնդ. ❇ syava-«սև», որ պահուած է միայն յատուկ անունների մէջ. հմմտ. սանս. [other alphabet] cyāvá «թուխ, սևաթոյր», օսս. sau «սև», և փո-խառութեամբ՝ մանդ. [hebrew word] syāvε «սև» (ZDMG 33, 147)։ Այս *siyāv ձևի հետ կար նաև պհլ. *sāv հոմանիշ ձևը (հմմտ. սոգդ. šaw «սև», վախի šu, սանգլ. šói «սև» Horn § 761), որից փոխառեալ են վրաց. მავი շավի «սև», ինգիլ. მავ շավ «սև» և հյ. *շաւ (պահուած միայն Շաւարշ, Շաւասպ յատուկ անունների մէջ)։ Աւելի յետոյ երևու ձևերն էլ գործածութիւնից ընկնելով՝ փոխա-նակուեցան պհլ. 1 sivāk և siyāh ձևերով, որոնց յաջորդներն են պրս. օ [arabic word] siyāh, սեմն. sūah, քրդ. բելուճ. siyāh, զա-զա siá «սև» ևն։ Բայց *siyav ձևը շարու-նակւում էր անշուշտ Պարթևականում, որից էլ անցաւ հայերէնին (ըստ Meillet REA 3, 6), որովհետև, ինչպէս այժմ հաստա-տուած է, հայերէնի իրանական փոխառու-թիւնները պարթևական են և ո՛չ պարսևա-կան։-Իրանեան բառի նախնականն է հնխ. *k'lēuá-, որ ծագում է պարզական k'ei-ար-մատից՝ «մութ կամ մուգ գոյնով». սրանից ղանազան աճականներով յառաջանում են 1) ր աճականով՝ միռլ. ciar «մութ», հհիւս hā̄rr, անգսք. hār «ծերութիւնից գորշ ևամ սպիտակ գոյն ստացած», հբգ. her «պա-տուաւոր (տարիքի մեծութեան պատճառով, իբրև ախսախկալ)», գերմ. Herr «տէր, պա-րոն», herrschen «իշխել» (Kluge 208-9, 215-6),-2) m աճականով՝ տանս. cvam». «սև», լիթ. sēmas «մոխրագոյն» լտ. sīmex «մլուկ» (իբր «թխատեսիլ»), հյ. ն-սեմ (տե՛ս այս բառը).-3) n աճականով՝ հսլ. sini, ռուս. cиniи, cnne, սերբ. sinǰi, չեխ. siny «կապոյտ».-և 4) վերջապէս v աճականով՝ սանս. çyāvá-«թուխ», հսլ. sivū «մութ մոխ-րագոյն», սերբ. Տīv «գորշագոյն», լիթ. šῦ-vas «ճերմակ ձի», չեխ. sivy, սլով. siy. ռուս. cивыи, հին պրուս. sуwan «գորշ», որոնց պատկանում են նաև իրան. *siyāv և հյ. սեաւ (Pokorny 1, 361, Walde 107, Boisacq 156 Trautmann 306)։ «Սև» բառի նման մի շատ հասարակ բառի փոխառեալ լինելը իրանեանից՝ մեկնւում է (բացի այն՝ որ բո-ւոր գլխաւոր գոյները փոխառեալ են իրա-նեանից, ինչ. կարմիր, կապոյտ, սպիտակ,-գոյն, երանգ) նաև թաբուով։ Արդի բերբե-րական լեզուների մէջ ընդհանրապէս խու-սափում են արտասանել «սև» բառը և ամէն մի գաւառ ունի առանձին մի ձև՝ արտայայ-տելու համար այս իմաստը։ Դրա համար է որ հնդևրոպական լեզուների մէջ չկայ «սև իմաստով ընդհանուր բառ։ Հին է սանս. krsná-= հպրուս. kirsnan=հսլ. črunū «սև». բաւզ այս խմբից դուրս՝ ուրիշ լեզունեռև մէջ չի գտնւում (Meillet BSL Л 84, էջ 45-46)։-Հիւբշ. 489։
• Klaproth, Asia pol. էջ 105 պոս. siyāh բառի հետ, իսկ Mémoires 1, 432 նաև սանս. chiama, օսս. saw։ ԳԴ պրս. սիեահ «սեաւ»։ ՆՀԲ վրաց. շա՛վի, սի-ա՛վի, թրք. սիյահ, սիյէհ։ Peterm. 21 34 սանս. cyāma, պրս. siyāh։ Win-disch. 19 սանս. çyāva, çyāma, յն. ϰυανεος «մութ կապոյտ, թուխ»։ Böt-tich. ZDMG 1850, 361, Arica 82, 374 սանս. çyā̄va, զնդ. syāva, օսս. sau յն. μανεος, լակոն. ϰούαμα «սև»։ Սրանց համեմատ են նաև Lag. Urgesch. 773, Müller SWAW 38, 576, Justi, Zendsp. 305 ևն։ Karolides, Γλ. συγϰρ. 91, 182-3 աւելացնում է սրանց կպդովկ. čivo, čino «մութ կապոյտ, սև»։ Bugge KZ 32, 67 հնդ. çyava-, լիթ. šyvas «ճեր-մակ ձի», հին պրուս. sуwan «գորշ», հսլ. sivu «գորշ» ևն ձևերի հետ՝ իբր բնիկ հայ, բայց աւելի ուզում է կցել սանս. eyāmá-ձևին, Հիւնք. պրս. սիե-ահ և արար. էսվէտ, սէվաթ։ Հիւբշ. KZ 23, 402, Arm. Stud. § 248 և Arm.
• Gram. 489 շարունակ տատանում է փո-խառեալ կամ բնիկ դնելու մէջ. բայց վերջինի մէջ տուած պատճառաբանու-թիւնները այնպէս են, որ աւելի փո-խառեալ լինելն են հաստատում։ Էս-զէթ, Արրտ. 1915, 498 արաբ. ❇ savda' կամ պրս. ❇ siyāh «սև»։
• ԳՒՌ.-Ոչ. սև, սեվ, Ալշ. Հճ. Մշ. Սլմ. Վն. սեվ (սեռ. Վն. սիվու), Ագլ. Ախց. Գոր. Երև. Խրբ. Կր. Ննխ. Շմ. Պլ. Ջղ. Ռ. Սեբ. սէվ, Ասլ. սէ՛վ, Ղրբ. սըէվ, Զթ. Հմշ. Մկ. Մրղ. Սվեդ. Տիգ. Տփ. սիվ։ Նոր բառեր են սեա-գլուխ, սևագնտիկ, սևաշոր, սևատաւար, սև-ուզք, սևջրկիլ ևն ևն։
• ՓՈԽ.-Յն. ἕαβαρτοιάσταλοι իբր հյ. սևոր-դի ձևից փոխառեալ՝ տե՛ս Որդի բառի տակ։-Հայերէնից է նաև sev «էսրար, ծխե-լու ափիոն, հաշիշ», որ շատ գործածական t Պօլսի տաճիկ բանտարկեալների ծածկա-լեզուի մէջ (տե՛ս Թէոդիկի Ամէնուն տարե-ցոյցը, 1920, էջ 221)։