Your research : 1 result for կարմիր

Կարմիր, մրոյ, մրով, մրաւ exact entry

adj. s.

red;
rubicund, ruddy, rosy;
red, red colour, vermilion.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

, ո հլ. (յետնաբար նաև ի-ա հլ.) «կարմիր» ՍԳր. «կարմիր գոյնով բան, ծիրանի, որդան կարմիր» ՍԳը. «ոսկի դը-րամ» Անսիզք 31, Վրդ. պտմ. էջ 162. Հա-յել. 17. -որից կարմրանալ ՍԳր. Եզն. կարմ-րացուցանել Իմ. ժգ. 14. Ոսկ. ա. կոր. Եզն։ կարմրութիւն Ես. կգ. 1. կարմրագոյն Ղևտ. ժգ. 43. կարմրադեղձ Ագաթ. կարմրախնձոր Ագաթ. կարմրայտ Եւս. քր. ծայրակարմիր Բ. մակ. ժ. 28. շիկակարմիր Ել. իզ. 14 Բուզ. նոր բառեր են դեղնակարմիր, կարմ. րաթշիկ, կարմրամորթ, կարմրերես, կար-մըրուկ ևն։

-Պհլ. *karmir հոմանիշից, որ իրանեան գրականութեան մէջ աւանդուած չէր և վեր-ջերս միայն երևան եկաւ (տե՛ս Gauthiot, Gram, sogd. 143 և MSL 17, 247) սոգդիա-ևան krm'yr (կարդա՛ karmir) «կարմիր» ձևով։ (Բայց ըստ Մարքվարտ (անձնական) կայ պհլ. [syriac word] ︎ kalmīr «կարմիր»)։ Նոյ-նից փոխառեալ է նաև եբր. [hebrew word] karmil «որդանի կարմիր գոյնը և նրանով ներկուած բան». հմմտ. նաև սանս. kirmira։ Բոլորի արմատն է պրս. [arabic word] kirm, զնդ. kərəma (?), տանս. krmi «որդ», որի ցեղա-կիցներն են ալբան. krum, krimp, իռլ. cruim, լիթ. kirmis, հպրուս. girmis «որդ», ընդհանուր նախաձևը հնխ. q'rmi-։ «Որդ> կարմիր» նշանակութեան զարգացման պատ-ճառն այն է, որ հին ժամանակ ծիրանի կարմիր գոյնը պատրաստում էին մի տե-սակ որդից (coccus ilicis կամ coccus polo-hicus), որ կաղնի ծառի վրայ աճող մի մակաբոյծ էր։ Հմմտ. ուրիշ լեզուներից նշանակութեան նոյնպիսի զարգացմամբ՝ յն. ϰὄϰϰος «որդ» և ϰὸϰϰινος «կարմիր», հսլ. čirmi «որդ» և čruminu «կարմիր», լտ. ver-mis «որդ» և vermiculus «որդան»>իտալ. vermiglio, ֆրանս. vermeil «կարմիր», հսլ. *v'rmi «որդ» և ուկր. vermjanyj «կարմիր», հպրուս. wormyan «կարմիր»։ Այնուհետև իրանեան բառը տարածուեց Արևելք և Արև-մուտք (Եւրոպա մտաւ արաբների միջոցով) հՍմտ. թրք. [arabic word] qərməz «որդան», qər-məzə «կարմիր», քրդ. kərməz, արաբ. kir-miz, kirmizi, սպան. alquermes, ֆրանս. μermèა ետաւ. carmesino. գերմ. Karmesin, լեհ. kiermes, alkiermes, բուլգար. hrimiz, սերբ. grimis, ռուս. кармазинъ, միջին հյ. խրմզի, ղըրմըզի «ծիրանի», գործածական յետին ռամիկ լեզուի մէջ, ինչ. Կոստ. երզն. էջ 114, 120 ևն (Boisacq 245, 844, Berne-ker 169, 490)։-Հիւբշ. 167։

Schrōder, Thesaur. 45 դրաւ եբրայե-ռեռէնիս փոխառեալ։ Klapr. As. pol. 104 թրք. qərməzə, սլ. čermno, գերմ. Karmin, ֆրանս. cramoisi բառերի հետ։ ՆՀԲ յիշում է եբր. գարմիլ, թրք. գըրմը-զը, ռուս. չէ՛րմնի։ Tychsen, և սրան հե-տևելով Hüllmann, Städtewesen des Mittelalters I. էջ 249 կարմիր որդանը համարում են հայկական արտադրոէϰ ռեւն։ Սոանց հակառակ Pott, Kurdische Studien ZKM 1842, էջ 41 համարում է հնդկական, համեմատելով պրս. kirm, քրդ. kermi, բուխար. girm, տանս. krmi, գնչ. kirmo, նաև քրդ. krmes, պրս. kirmiz ևն ձևերի հետ։ Böttich. Rudim. 44, 143 տանս. krmi, եբր. karmil ձևերի հետ։ Նոյն ZDMG 1850, 356 և Lag. Urgesch. 774, Pic-tet I, 418 սնս. brmi։ Müller WZKM 8 (թրգմ. ՀԱ 1894, 294) փոխառեալ հնդկերէնից։ Հիւնք. թրք. գըրմըզը, եբր.

ԳՒՌ (dialectal) Առլ. Այշ. Ախց. Երև. Կր. Մկ. Մշ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. կարմիր, Ասլ. Խրբ. Հմշ Ննխ. Պլ. Ռ. Սեբ. գարմիր, Տիգ. գmրմիր, Ոզմ. կարմէր, Մրղ. կառմըիր, Սչ. գարմեր, Սվեդ. գ'արմէր, Յղ. կm՛րմիւր, Գոր. Ղրբ. Շմ. կ'mրմիւր, Ղրբ. կ'mմբիւր, Զթ. գայմը՛յ, գարմը՛ր, Հճ. գայմիյ։ Նոր բառեր են կար-միրկեկ, կարմրաւուն, կարմրահող, կարմը-ւաշ, կարմրենի, կարմրճտիլ, կարմրոշիկ, կարմրոտիլ, կարմրաչք, կարմրաժեռ, կար-մըրակոլել ևն։

NBHL (8)

Լար կարմիր. նշան կարմիր. հանդերձ կարմիր։ Բրդով կարմրով։ Կարմիր (անուանեալ) ծովն։ Վասն է՞ր կարմիր են ձոձք խո։ Ետես զջուրսն կարմիր իբրեւ զարիւն։ Էր կարմիր, եւ աչօք գեղեցիկ. եւ այլն։

Յակինդ կարմիր։ Կարմիր։ Կարմիր մելանաւ։ Շիկին՝ իբր այն եթէ կարմրին։ Նշանաւ կարմրով։ Գոյնն կարմիր։ Կարմիր ոտիւք. (Յհ. կթ.։ Շ. բարձր.։ Անյաղթ։ Սարգ. յկ. ՟Է։ Երզն. ՟ժ. խորան.։)

Կապեաց կարմիր ի ձեռին նորա։ Կարմիր զգենուլ։ Կարմիրս զգեցուցանել։ Առցէ զոպայ, եւ կարմիր։ Գործեալ զծիրանի, եւ զկարմիր։ Կարմիր կրկին։ Ի կարմրոյ կրկնելոյ։ Ի կարմրոյ, եւ ի բեհեզոյ։ Ի կարմրոյ մանելոյ։ Կարմրովն ներկելով.եւ այլն։

Զի՞նչ այնպէս անլուանալի որպէս զկարմիր (որդանն). (Բրս. ապաշխ.։)

Կարմիր անուանի օրս այս նազելի, զի տէրն երեւի՝ որպէս ի զատկի օրըն կիրակի։ Եւ այն զի կոչի՝ կարմիր կիրակի, եւ յոյժ պատշաճի, զի արեամբ ծաղկի ծաղկի (յիսուսի, եւ սրբոց նորա. ըստ որոյ աստուածաբանն ունի ճառ ի նոր կիրակէ, եւ ի յիշատակ սրբոյն մամասայ)։

եբր. գարմիլ, սուֆ. թ. գըրմըղը, գըզըլ. դաղմ. չէ՛րմնի. ἑρυθρός, πυρρός, πυρράκις ruber, rufus, rubicundus, flavus κόκκινος coccineus, cocco tinctus. Գեղեցիկն ի գոյնս, շէկ. վարդագոյն, ոսկեգոյն. խարտեաշ, աշխէտ. կարմիր, կարմրուկ.

Իսկ կարմիր ներկեալ. յն. ասի ἡρυθροδανώμενος rubefactus, rubia tinctus.

ԿԱՐՄԻՐ. գ. κόκκινον coccinum. Նիւթ ներկեալ ընտիր կարմրով. Ներկ կարմիր. որդն կամ որդան կարմիր. որպէս եւ Կրկին կարմիր ասի՝ ըստ յն. κόκκανον διπλοῦν coccinum bis tinctum, bibaphum որպէս եւ κεκλωσμένος , ըստ ոմանց է կրկին ներկեալն կարմրով, եւ ըստ այլոց կրկին ոլորեալն.


Entries' title containing կարմիր : 3 results

Շիկակարմիր

adj.

reddish, red;
scarlet;
— մորթ խոյոց, morocco, spanish leather;
— փայտ, Brasil-wood, queen's wood.

· Calfa

NBHL (4)

Արասցե՛ս զվիժակս խորանին ի շիկակարմիր մորթոց խոյոց. (Ել. ՟Ի՟Զ. 14։)

Շիկակարմիր մորթով զարդարեալ. (Ճ. ՟Գ.։)

Շիկակարմիր խորան (վրան արքունի). (Բուզ. ՟Ե. 34։)

ἑρυθρόδανον rubefactus, rubia tinctus. Կարմիր եւ շէկ կամ դեղին խառն, կարմրագոյն. կարմիր ներկեալ.


Ծայրակարմիր

adj.

red at the extremities;
— արեգակն, rising sun.

· Calfa

NBHL (3)

Որոյ ծայրն է կարմիր, կամ ծագումն իւր ոսկեճաճանչ.

Այն ինչ վարդագոյն ծայրակարմիր արեգակն ընդ երկիր ծաւալել կամէր. (յն. ըստ իմաստից եւեթ) (՟Բ. Մակ. ՟Ժ. 28։)

Յորժամ զծայրակարմիր նշոյլս ճառագայթից արեգականն տեսանեմք, զուարճանամք. (Խոսր.։)


Վարդակարմիր

adj.

of a lively red, rosy;
— այտք, rosy cheeks.

· Calfa


Definitions containing the research կարմիր : 256 results

Ներկանեմ, կի

va.

to dye, to colour, to tinge;
— ի կարմիր, to give a red dye to, to dye red.

· Calfa

NBHL (1)

Սաստկացեալ աղտով եներկ (կամ էներկ) զիս։ Ի ցօղոյ երկնից մարմին նորա ներկաւ (կամ ներկեաւ)։ Արկեալ զիւրեւ հանդերձ ներկեալ արեամբ։ Մորթս խոյոց կարմիր ներկեալ։ Խոյրս ներկեալս.եւ այլն։


Աշխէտ

adj.

reddish;
of a fiery colour;
— ձի, chesnut horse.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«կարմիր-դեղնագոյն, հրագոյն» Չաք. ա. 8, զ. 2, 6. Լմբ. զքր. ուրիշ տեղ չկայ. որից աշխետաձի Գնձ. (ունի միայն ԱԲ, իսկ ՆՀԲ յիշում է ճարտուկ բառի տակ), աշխետութիւն, աշխետանալ ՀՀԲ (առանց վը-կայութեան)։


Բոսոր

adj.

blood-colour.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ա հլ. գործածուած է Ս. Գըրում իբրև յատուկ անուն. բայց յետոյ իբր «արե-նագոյն կարմիր» Կոչ. 253. Նար. կը. և մծբ. Լմբ. հմբ. Շնորհ. տաղ. որից բոսորաբուղիւ «արիւնաբուղխ» Նար. կուս. 418. բոսորած «կարմրած» Ճառընտ. բոսորակայլակ «կար-միր կաթիլներով» Նար. խչ. 392. մծբ. 449. բոսորային «կարմրագոյն» Նար. Շար. բոսո-րատիպ «արիւնագոյն» Լմբ. հմբ. բոսորե-րանգեան «կարմրագոյն» Նար. տաղ. Նոր գրականում (յատկապէս բանաստեղծական լեզուի մէջ) բոսորագոյն, բոսորագեղ ևն։

Ուղիղ մեկնութիւնը գիտէ հներից Կոչ. 258. «Բոսորդ ի հեբրայեցւոց բարբա-ռոյ անտի թարգմանեալ կոչի ի մեր լե-զուս՝ մութ»։ Տաթև. ձմ. ճծա. մեկնում է «Եդոմն կարմիր երկիր թարգմանի և բոսորն նեղութիւն»։ ՆՀԲ եբր. պօս, պա-ձիր. լծ. ընդ թրք. պօզ, պաս, պօցում.-Karst, Յուշարձան 418 օսմ. boz, boza-rak «գորշ, գորշագոյն»։ Petersson KZ 47, 285 կցում է հյ. բոց բառին, իբր կազմուած -որ մասնիկով և համեմա-տում է լտ. focus «կրակ, վառարան» բառի հետ։

NBHL (2)

βοσόρ bosor Բառ եբր. պօս, պաձիր. (լծ. ընդ թ. պօզ) իբրու յատուկ անուն զանազան տեղեաց, եւ ստուգաբանեալ Կութք այգեաց, եւ հնձանահարութիւն. եւ որպէս կից ընդ եդոմ կամ ատօմ, առեալ որպէս կարմրագոյն, շառագոյն. գոյն արեան խաղողոյ. կարմիր մթին. ռմկ. պօզարագ, գըզըլ, գըրմըզը, շիրա ռէնկի.

Բոսորդ ի յեբրայեցւոց բարբառէն թարգմանեալ կոչի ի մեր լեզու՝ մութն. որդան կարմիր. քանզի բոսորն այնպիսի ինչ ունի առ եբրայեցիս մեկնութիւն. (Կոչ. ՟Ժ՟Գ։)


Նօթ, ի

s.

minium, red lead, ruddle, vermilion.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «մի տեսակ ազնիւ կարմիր ներկ. լտ. minium, rubrica» Երեմ. իբ. 14, ուրիշ վկայութիւն չկայ։

NBHL (1)

μίλτος, -ον minium, rubrica. (գրի ՆԱՒԹ, այլ չէ՛ պարտ շփոթել ընդ Նաւթի, որ է նէֆթի եաղը ). կարմրադեղ. սուսր. սիղիկոն. նիւթ՝ որ ներկէ ի գոյն գեղեցիկ, որպէս ազնիւ տեսակ կարմիր ներկոյ. ... կամ ... (յն. միլդօս կամ միլդօն, որ թարգմանի եւ բուռ. լտ. մինիում եւ ռու՛պրիգա ).


Շառ

adj.

cf. Շէկ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«մութ կարմիր, արիւնագոյն շէկ». արմատ առանձին անգործածական, որից կազմուած են շառագոյն Ծն. իե. 25. Փիլ, Ոսկ. ղկ. շառագունիլ Եփր. թգ. 356. Փիլ. Նիւս. բն. շառագունանք Պիտ. շառագունա-ցուցանել Նիւս. կազմ. շառագունութիւն Յհ. կթ. շառագեղ? Պիտ. շառատ «թուխ կարմրա-գոյն (ձի)», ֆրանս. bai (իբր նոր բառ, Նո-րայր, Բառ. ֆր. 121ա)։

ՆՀԲ լծ. ռմկ. շիրա «քաղցու», պրս. surxak «կարմրագոյն», թրք. sarə «դե-ղին» և լտ. cruor «արիւն»։ Canini, Et étym. 123 սանս. čara «դեղին», 187 խպտ. shari «կարմիր», եբր. shered «կարմիր մատիտ»։

NBHL (1)

Որպէս արմատ բառիս Շառագոյն, է՝ կարմիր բոսորագոյն. արիւնաներկ շարաւախառն. (լծ. ռմկ. շիրայի գոյն, այսինքն քաղցուոյ. պ. սուրխէք ՝ է կարմրագոյն. եւ սարը ՝ դեղին. եւ լտ. գրուօր է արիւն)


Խարտեաշ, տեշի

adj.

fair, light, flaxen;
fallow.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(սեռ. -տեշի) «շէկ, դեղնա-կարմիր» Ղևտ. ժգ. 36. Ա. թագ. ժէ. 42. Եւս. քր. Ոսկ. կող. (նոր գրականում համարւում է շագանակագոյնի և շէկի մէջտեղը). գրուած է նաև խարտեշ, խարտէշ, հարտեաշ (Եպիփ կիպր.). ածանցման մէջ երևում է խարտեշ-կամ խարտիշ-ձևով. հներից ունինք խար-տեշանալ Ղևտ. ժգ. 30, 32. խարտեշագեղ Երզն. քեր. խարտեշագոյն Զքր. կթ. Տօնակ. խարտեշամուրուս Յայսմ. խարտեշութիւն Դամասկ. բայց յետին ռմկ. խարտիշուկ Շնորհ. առակ. և արդի գրականում՝ խար-տիշագոյն, խարտիշագեղ ևն։

NBHL (1)

ξανθός flavus πυρράκης rufus γλαυκός glaucus. որ եւ ԽԱՐՏԷՇ. Դեղին կարմիր. կարմիր բոցագոյն կամ հրափայլ. ոսկեգոյն, շեկ.


Հիր, ի

s.

purple;
— garment.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

. անստոյգ նշանակութեամբ բառ. գոր-ծածուած է երեք անգամ հետևեալ ձևով. Զգեցեալ հիրս և կարմիրս. Եզեկ. իգ. 6 (յոյ-նը երկու բառի տեղ միայն ὅαxίνϑινω «յակնթագոյն»). Հիր և կարմիր և կապու-տակ և երփն երփն նարօտուց. Եզեկ. իէ. 24 (յն. այս բոլորի դէմ միայն ύάϰινϑον «ա-կինթ». բայց այլ ձձ. աւեւառնում են ϰαι πορρυραν «և պորփիւր»). Ագուցի զքեզ հիր և կարմիր. Եփր. աւետ. 305 (առնուած է Եզեկ. ժզ. 10 համարից, որ մեր թարգմա-նութեան մէջ այսպէս է. Ագուցի քեզ զերկ-նագոյնն. =յն. ὸάϰινϑον «յակինթ»)։-Որովհետև գործածուած է կարմիր և կապոյտ բառերի հետ, ուստի և գոյնի անուն է, և յատկապէս կարմրից ու կապոյտից տարբեր մի գոյն։ Եւ որովհետև յունարէնում համա-պատասխան ձևն է միշտ «յակնթագոյն», որ և վերջին օրինակում թարգմանուած է նաև երկնագոյն, ուստի պէտք է ընդունիլ, թէ հիր նշանակում է «յակնթագոյն, որ է երկնա-գոյն կապուտակ»։ Հնագոյն հայերէնում զա-նազանում էին ուրեմն կապոյտի երկու որոշ տեսակները, այն է՝ կապոյտ «cинiи, լեղա-կի գոյն», հիր «րοлуσoй, երկնագոյն»։

Նչեցին մեկնում է բառս «պարգև կամ գոյն կարմիր». Ստեփ. լեհ. իբրև արմատ հիրիկ բառի՝ մեկնում է «ծա-ղիկ նման մանուշակի և զգեստ նոյն-պիսի գունով»։ Սրանց համեմատ ՆՀԲ «հանդերձ ծիրանի կամ պարգև յազնիւ և ի գունազարդ զգեստուց», Ջի «հան դերձ ի գոյն յակնթի կամ մանուշակա-գոյն», ԱԲ «խիլայ, պարգև, ծիրանե-գոյն լաթ», Քաջունի viola tricolor և ծաղիկը (տե՛ս Տիրացուեան, Contributo § 143)։-ՀՀԲ նոյն ընդ հիրիկ։ ՆՀԲ որպէս ծիր կամ ձիր... Թո՛ղ զի յն. εἰροῦ է ասր և εἰρω «մանել»։-Lag. Arm. Stud. § 1291 կցում է հիրիկ բառին, որ տե՛ս Müller WZKM 8, 282 փոխառեալ յն. ἰρις բառից։ Canini, Et. étym. 124 հիր դնելով «pourpre, ծիրանեգոյն» կը-ցում է սանս. hari «կանաչ, դեղին» բա-գին,

ՓՈԽ (borrowing) Անդի xiri «կարմիր»։

NBHL (3)

Զգեցեալ հիրս եւ կարմիրս. (Եզեկ. ՟Ի՟Գ. 6. ուր ասէ Նչ.)

Հիրն պարգեւ ասէ, կամ գոյն կարմիր. (այլ ի յն. կապուտակս կամ յակինթս։)

Հիր եւ կարմիր եւ կապուտակ. յն. պէսպէս է յայլեւայլ օրինակս։ Իսկ Ստեփ. լեհ. իբրու արմատ Հիրիկ բառին՝ մեկնէ, ծաղիկ նման մանուշակի, եւ զգեստ նոյնպիսի գունով։


Ձանձախարիթ

s. adj.

soot;
fuliginous, sooty, pitchy.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, բառս գործածուած է մէկ անգամ Ես. ա. 18. «Եթէ իցեն մեղք ձեր իբրև զձանձախարիթ, իբրև զձիւն սպիտակ արարից. և եթէ իցեն իբրև զորդան կարմիր, իբրև զասր սուրբ արարից». երկրորդ անգամ էլ ունի Մծբ. էջ 77. «Արիւն կարմրացաւ ի նոսա իբրև զձանձախարիթ»։ Առաջին վկա-յութիւնը Եփր. ղևտ. 222 դրուած է հետևեալ ձևով. «Թէ եղիցին մեղքն ձեր իբրև որդան կարմիր և եթէ եղիցին իբրև զձանձրախա-րիթ, իբրև զձիւն սպիտակ արարից» (այս-տեղ գրուած է ձանձրախարիթ, որ յիշում է նաև ԱԲ)։-Առաջին վկայութեան ակնարեու-թեամբ են հետևեալ հատուածները. «Եթե իցեն մեղքն իբրև զձանձախարիթ անլուանա-լի սևութեամբ՝ իբրև զձիւն սպիտակասցին, և եթէ իցեն արեամբ չափ որպէս զներկած 10-488 որդան ի գոյն կարմրութեան անելանելի՝ իբրև զասր սրբեսցին». Նար. խր. 491.-Գործք քո իցեն յառաջագոյն իբրև զձանձա-խարիթ, սրբեսցիս իբրև զասր սուրբ. Կոչ. 327.-Թէ իցեն մեղք մեր գարշելի իբրև զձանձախարիթ սևացեալ և իբրև զյորդան կարմիր արեամբ մածեալ, իբրև զձիւն և զասր սպիտակ առնիցէ. Տաթև. ձմ. կր։-Ս. Գրքի եբրայական բնագրի մէջ բառիս դէմ գտնում ենք [hebrew word] šānī, որ մեկնւում է «որդնաբեր կաղնու (quercus coccitera) տե-րևների վրայից հաւաքուած որդան կարմիր ներկը (coccus ilicis) և նրանով ներկուած կտոր». յոյն թարգմանութեան մէջ դրուած է φοινίϰεος «շառագոյն կարմիր», իսկ ա-ոաբն ունի «մուր կամ թանձրածուխ, ռմկ, իս, խուրում»։ Մեր հին մեկնիչները զանա-զան տեսակ են հասկացած այս բառը և զա-նազան իմաստներով գործածած.-այսպէս՝ Մագիստրոս հասկանում է «մութ սև ոռւն». հմմտ. Պղատ. տիմ. 143 «Կարմիրն ընդ սե-ւի և ընդ սպիտակի խառնեալ՝ (լինի) ծիրա-նի. և ձանձախարիթ՝ ընդ սոքօք խառնելով մանաւանդ բորբոքմամբ՝ շարախառնի սե-աւ». յոյնն ունի «ἐρυϑρὸν δέ δὸ μέλανι λευϰῷ τε ϰραϑὲν ἁλουργὸν ὄρφνινον δὲ, ὅταντούτοις μεμιγμένοις ϰαυϑεῖσί τε μᾶλλονσυγϰραϑῇ μέλαν» (Platonis opera, Paris 1883, հտ. II, էջ 231, տող 40), ուր ձանձախարիթ բառի համապատասխանն է ὄρφνινος «մութ գոյն» (մանաւանդ սևի, կարմրի և սպիտակի խառնուրդով՝ ըստ Bailly, էջ 1408ա)։ -Ուրիշ հեղինակներից ունինք «շառա-գոյն կարմիր» Ածաբ. յայտն., «արմա-ւի գոյն» Վանակ. յոբ., «այծի մազ» Անան. յովն. (իմա՛ Անան. թրգ. էջ 9), «ծուի մածեալ յառաստաղս» Գէ. ես. Լծ. կոչ. Տօ-նակ.-իսկ Հին բռ. գրում է ձանձախ «սա-կաւակարմիր», ձանձախարիթ «վատ կար-միր, կարմրագոյն». արդի գրականում ըն-դունուած է «մուր, ծխի սևութիւնը, տճկ. խուռում»։ Երկրորդ վկայութեան մէջ (Մծբ.) ասորի բնագիրն ունի՝

= ասոր. [syriac word] zəxorīϑā «coccum, որդան կարմիր», որից փոխառեալ է՝ թարգ-մանութեան ժամանակ՝ հայ տառադարձու-թեամբ։ Ասորի բաքի համեմատութիւնը ցոյց է տալիս, որ Ս. Գրքի մէջ էլ բառս հեն ա-սորական թարգմանությունից է մնացած և նշանակում է «որդան կարմրի ներկը կամ գոյնը»։ Ասորի բառը ըստ Jensen՝ առնուած t բաբել. in zaxuritu «կարմիր գինի» ձևից։ Հալերէնի մէջ ասոր. zəxōrīϑā ձևի դէմ սպասւում էր *ձախարիթ. անստոյգ է մնում ձան-մասը։-Հիւբշ. IF 19, 478։

NBHL (3)

Ըստ սուրբ գրոց՝ թուի բառ խառն յեբրայականէս սանի կամ զանի . իբր Կրկին ներկեալ, կրկնաթաթախ. եւ ի քաղդ. եւ յասոր. զախօրիթ, ծահարիթա. որ է ներկ կարմիր. վասն որոյ եւ ի յն. դնի Ծիրանի, կամ Արմաւի։ Իսկ ըստ արաբ. մեկնի, Մուր, կամ թանձրածուխ (ռմկ. ի՛ս, խուրում. լծ. ընդ խուրմա ).

Եթէ իցեն մեղք ձեր իբրեւ զձանձախարիթ, իբրեւ զձիւն սպիտակ արարից. եւ եթէ իցեն զորդան կարմիր, իբրեւ զասր սուրբ արարից։

Ձանձախ (իբր ծանծաղ), սակաւակարմիր։ Ձանձախարիթ, վատ կարմիր, (կամ վատակարմիր), կարմրագոյն։ (Հին բռ.)


Յակոբուկ

s. bot. morel or winter-cherry, alkekengi.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«կարմիր շնախաղող. լտ. physalis alkekengi կամ halicucabus» Բժշ.

NBHL (2)

Որպէս թէ խաղող խաբօղ. Ազգ կարմիր շանխաղողի. halicucabus, vesicaria, solanum. իտ. acquaquengi.

Յակոբուկ. կարմիր միրգ է ի շնախաղողին ցեղէն. քաքանաճ. քուքումաճ. հապըլ յարուս. (Բժշկարան.։)


Յունապ, ի, ից

s.

jujube.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) ԴԻՌ.-Կո. հունապ, Պլ. հուննաբ, հիւն-նաբ, Ախց. ունապ, Ագլ. Տփ. ո՛ւնաբ, Ղրբ. ուննա՛բ, Ասլ. Ռ. հիննաբ, Շմ. իննաբ, Սվեդ. ըննmբ, Գոր. ա՛ննապ. արաբերէնից նոր փո-խառութիւն է Տիգ. 'ուննաբ, ինչպէս Պլ. հիւն-նաբ թուրքերէնից.-նոր բառ է յունապի Տփ, «յունապի գոյնով, մի տեսակ կարմիր»։

NBHL (1)

ՅՈՒՆԱՊ ՅՈՒՆԱՊԻ գրի եւ իբր ռմկ. ՅՈՒՆՆԱՊ. թ. ուննապ, իւնապ աղաճի . Պտուղ կարմիր ի չափ պտղոյ փշատի այսինքն իկտէի. որոյ մէջն է իբր ալիւր անոյշ, իսկ յունապն մսոտ. եւ ծառն երկոցունց՝ փշուտ այլ եւ այլ օրինակաւ. փշատին է ծառ ուղղաբերձ եւ ուղիղ շառաւիղօք, իսկ յունապին թուփ կարճ եւ խորտաբորտ ոստովք. ռմկ. ծինծիֆա. լտ. զիզի՛ֆում, զիզի՛ֆուս. իտ. ճի՛ւճճիօլա, ճի՛ւճճիօլօ. ըստ Մենինսքեայ՝ ուննապ. եւս եւ իկտէ, զիզէֆուն.


Սեաւ, սեւոյ

adj. fig. s.

black;
sad, gloomy;
ink;
negro;
black;
— փայտ, cf. Եբենոս.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Պարթև. *siyāv «սև» ձևից փոխառեալ. սրա մայրն է հպրս. *siyāva=զնդ. ❇ syava-«սև», որ պահուած է միայն յատուկ անունների մէջ. հմմտ. սանս. [other alphabet] cyāvá «թուխ, սևաթոյր», օսս. sau «սև», և փո-խառութեամբ՝ մանդ. [hebrew word] syāvε «սև» (ZDMG 33, 147)։ Այս *siyāv ձևի հետ կար նաև պհլ. *sāv հոմանիշ ձևը (հմմտ. սոգդ. šaw «սև», վախի šu, սանգլ. šói «սև» Horn § 761), որից փոխառեալ են վրաց. მავი շավի «սև», ինգիլ. მავ շավ «սև» և հյ. *շաւ (պահուած միայն Շաւարշ, Շաւասպ յատուկ անունների մէջ)։ Աւելի յետոյ երևու ձևերն էլ գործածութիւնից ընկնելով՝ փոխա-նակուեցան պհլ. 1 sivāk և siyāh ձևերով, որոնց յաջորդներն են պրս. օ [arabic word] siyāh, սեմն. sūah, քրդ. բելուճ. siyāh, զա-զա siá «սև» ևն։ Բայց *siyav ձևը շարու-նակւում էր անշուշտ Պարթևականում, որից էլ անցաւ հայերէնին (ըստ Meillet REA 3, 6), որովհետև, ինչպէս այժմ հաստա-տուած է, հայերէնի իրանական փոխառու-թիւնները պարթևական են և ո՛չ պարսևա-կան։-Իրանեան բառի նախնականն է հնխ. *k'lēuá-, որ ծագում է պարզական k'ei-ար-մատից՝ «մութ կամ մուգ գոյնով». սրանից ղանազան աճականներով յառաջանում են 1) ր աճականով՝ միռլ. ciar «մութ», հհիւս hā̄rr, անգսք. hār «ծերութիւնից գորշ ևամ սպիտակ գոյն ստացած», հբգ. her «պա-տուաւոր (տարիքի մեծութեան պատճառով, իբրև ախսախկալ)», գերմ. Herr «տէր, պա-րոն», herrschen «իշխել» (Kluge 208-9, 215-6),-2) m աճականով՝ տանս. cvam». «սև», լիթ. sēmas «մոխրագոյն» լտ. sīmex «մլուկ» (իբր «թխատեսիլ»), հյ. ն-սեմ (տե՛ս այս բառը).-3) n աճականով՝ հսլ. sini, ռուս. cиniи, cnne, սերբ. sinǰi, չեխ. siny «կապոյտ».-և 4) վերջապէս v աճականով՝ սանս. çyāvá-«թուխ», հսլ. sivū «մութ մոխ-րագոյն», սերբ. Տīv «գորշագոյն», լիթ. šῦ-vas «ճերմակ ձի», չեխ. sivy, սլով. siy. ռուս. cивыи, հին պրուս. sуwan «գորշ», որոնց պատկանում են նաև իրան. *siyāv և հյ. սեաւ (Pokorny 1, 361, Walde 107, Boisacq 156 Trautmann 306)։ «Սև» բառի նման մի շատ հասարակ բառի փոխառեալ լինելը իրանեանից՝ մեկնւում է (բացի այն՝ որ բո-ւոր գլխաւոր գոյները փոխառեալ են իրա-նեանից, ինչ. կարմիր, կապոյտ, սպիտակ,-գոյն, երանգ) նաև թաբուով։ Արդի բերբե-րական լեզուների մէջ ընդհանրապէս խու-սափում են արտասանել «սև» բառը և ամէն մի գաւառ ունի առանձին մի ձև՝ արտայայ-տելու համար այս իմաստը։ Դրա համար է որ հնդևրոպական լեզուների մէջ չկայ «սև իմաստով ընդհանուր բառ։ Հին է սանս. krsná-= հպրուս. kirsnan=հսլ. črunū «սև». բաւզ այս խմբից դուրս՝ ուրիշ լեզունեռև մէջ չի գտնւում (Meillet BSL Л 84, էջ 45-46)։-Հիւբշ. 489։


Սուսր, ի

s.

ruddle, red ochre or lead, minium.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Անշուշտ սեմական փոխառութիւն է, բայց բուն մայրը անծանօթ. հմմտ. եբր. [hebrew word] šāšēr «կարմիր ներկ», որ ըստ Gesenius17, էջ 866 փոխառեալ է ասուր. šeršeru «կարմիր սուտակ» բառից (De-litzsch, Assyr. Handwb. 694 այս բառը թողնում է անյայտ)։-Աճ.

ԳՒՌ (dialectal) Ալշ. Մկ. Մշ. Ջղ. սուսր, Երև. Սեբ. սուրս. Խրբ. սօրս, Ակն. սիրս, Բն. սուրսօղ (<սուսր հող) «կարմիր հող կամ կաւիճ», որի հետ նոյն է Վն. սոսրաթ «մի տեսակ կարմիր քար, որ հինայի նման ձեռներին են քսում».-Սեբ. սուրս նշանակում է նաև ծածկալեզւով «Փոքր-Ասիոյ Ղզլբաշ»։

NBHL (1)

μίλτον minum, rubrica. Հողային ներկ կարմիր իբրեւ զկոշտ դիւրափխրելի. կարմրադեղ. նօթ. սիզիկոն. ռմկ. սուրս, սիւլիւկեն, սուրխ։ (Գաղիան.։ Վստկ. ՟Ծ՟Գ. ՟Մ՟Խ՟Թ. եւ այլն։ 6)


Դեղ, ոց

s.

remedy, medicine, medicament, purgative, potion, draught;
spice, drug;
cure, dressing;
poison, venom;
ink;
die, colour;
amulet, talisman;
— դալար, grass, herbage, green;
nacea;
dress;
verdure;
ամենաբոյժ —, panacea;
— մատուցանել, to physic, to dress;
— առնուլ, to take a remedy;
to take poison;
անոյշ՝ դառն՝ սաստիկ՝ գօրաւոր՝ ազդու —, sweet, bitter, violent, powerful, efficacious remedy.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. (Ագաթ. ունի գրծ. դեղօք. յետնաբար նաև ի հլ.). առաջին և հիմնական նշանակութիւնն է «խոտ». այս իմաստով տ-ռանձին գործածուած չէ, այլ միշտ ղալար բառի հետ իբր «կանաչ խոտ». այսպէս՝ «Եւ խոտ նորա նուազեսցէ և դեղ դալար անդ մի՛ գտցի» Ես. ժե. 6. «Լիզանիցէ արջառ զդեղ դալար ի դտշտի» Թիւք իբ. 4. «Նուազութիւն խոտոյ և ամենայն դալար դեղոյ լինի» Ոսկ, ես. 163. «Մի՛ ելզէ ի վերայ նորա ամենայն դեղ դալար» Օր. իթ. 23. «Ո՛չ գտցի ի նմա դեղ դալար» Ես. իէ. 10. (այս գործածութեան հետ հմմտ. խոտ դալար դարձուածը. «Ամե-նայն խոտ դալար ի կերակուր» Մն. ա. 30. «Ժողովես զխոտ դալար» Առակ. իէ. 25)։ Բա-ռիս առանձին գործածութիւնը պահում են վրացին և գաւառականները (տե՛ս տակը)։-Խոտերը հին բժշկութեան մէջ կազմելով հի-ւանդութեանց գլխաւոր դարմանը՝ այս դեղ ռառն էլ սկսաւ կամաց կամաց գործածուիլ «բժշկական խոտ» նշանակութեամբ. այս ի-մաստով գտնում ենք գործածուած Լաբուբ. էջ 5 և Իմ. ժզ. 11 «Ջի ոչ դեղովք և արմա-տովք բժշկես դու, այլ բանիւ», «Ոչ դեղք և ոչ սպեղանիք բժշկեցին ղնոսա»։-Այնուհետև աւելի ընդհանրանալով՝ սկսաւ նշանակել «ա-մէն տեսակ դարման, դեղ» ՍԳր. Եզն. Պիտ. Փիլ. և այս ընդհանրացումը պատճառ եղաւ. որ բառի նախկին նշանակութիւնը գործածու-թիւնից դադրի, ասպարէզը թողնելով խոտ հոմանիշին։ Նշանակութեանց այս զարգա-ցումը տեղի է ունեցած Ե դարից շատ առաջ։ Վրացերէն մղելո მდელო «խոտ» բառը, որ հայերէնից է փոխառեալ, հակառակ վրացե-րենի սովորական վերջաձայն ի յանգին, ունի ո, որ ներկայացնում է հյ. բառի ո բունը (դեղ-դեղոյ). այս բանը ցոյց է տալիս թէ բա-ռը փոխ է առնուած ա՛յն ժամանակ, երբ հայ լեզուն իր բուները դեռ կորցրած չէր. հետևա-բար նաև «խոտ» նշանակութիւնը այս ժամա-նակից է։-Դ դարի վերջերում «խոտ» նշա-նակութիւնը կորաւ. և ահա դրա համար է, որ Ե դարուն հազիւ նրա մնացորդներն ենք գըտ-նում, իսկ Ե դարից յետոյ՝ բնաւ։ Բայց դեղ «դարման», ինչպէս Ե դարուն, նոյնպէս և մինչև այսօր սովորական է։-Դեղ «դար-ման, ճար» նշանակութիւնը յառաջանա-լուց յետոյ՝ նոր փոխանցումներով ձևա-ցան հետևեալ նոր նշանակութիւնները.-«թոյն» (իբր վնասակար դեղ կամ խոտ) Բ. մակ. ժ. 13. Իմ. ա. 14. Փիլ. Պղատ. օրին., «յուռութ կամ կախարդանք» (իբրև միջոց բժշկութեան) Սղ. ծէ. 6. Ոսկ. կող. ը., «մար-մինը օծելու անուշահոտ իւղեր» Պղատ. տիմ., «ներկ» Լաբուբ. էջ 6, Ագաթ. Արիստ. աշխ. Յհ. կթ. 5, «աչքի քաշելու ծարիր» Յայտ. գ. 18, «թանաք, մելան» Բ. յհ. 12, գ. յհ. 13. Ե-ղիշ. չրչր., «աբեթ, կպչան» (այս նշանակու-թիւնը չունին բառարանները). Տաթև ձմ. ճզ (Հուրս վառի յերկաթէ և ի քարէ, յոր-ժամ պատրաստ լինի դեղն)։-Նշանակու-թեանց այսպիսի զարգացում գտնում ենք նաև ուրիշ շատ լեզուներում. հմմտ. վրաց. ծամալի «թունաւոր խոտ, դեղ, թոյն, ներկ», թուշ. ծոմալ «բժշկութիւն, դեղ, փոշի», արե-վել. թրք. ot «խոտ, դեղ, լուծադեղ, թոյն, դալար փայտ», եաքուդ. otarmak «արածաց-Kraut «խոտ, դեղ, դարման», ռուս. τραο-«խոտ» և oтpaвa «թոյն», ասոր. [syriac word] samā և ն. ասոր. darmana «դեղ, թոյն, ներկ» ևն ևն։ -Դեղ բառի այս զանազան առումներից են ածանցւում՝ դեղատու Սղ. ծէ. 6. Յայտ. իս-8. Եփր. քրզ., դեղել «բժշկել» Մագ., «թու-նաւորել, կախարդել» Եղիշ. փիլ., «ներկել, Պղատ. օրին., դեղագիտութիւն «կախարդու-թիւն» Նոննոս., դեղագործ «դեղ շինող» Ոս կիփ., «թոյն պատրաստող» Փարպ., «ներկա-րար» Ոսկիփ., «ներկով նկարուած» Վրդն. սղ. դեղագործող «նկարիչ» Բանք իմ. 54, դեղոջ «ներկանկար պատկեր» Հաւաք. 19, դեղա-խունկ Սեբեր., դեղահունդ Ոսկ. եփես., դե-ղաթափ Մեսր. եր. Ճառընտ. Մեծոբ., անղե-ղեայ Ոսկ. փիլիպ. Սեբեր. Բուզ. կամ անդե-ղայ Կոչ. 155 (գրուած նաև անթեղայ, ան-դեղէս Պիսիդ. Վեցօր.), մաղձադեղ Եզն., մկնդեղ Բժշ., դեղուն «թունավորուած» Շշունի ԱԲ) Պտմ. կիլ. 205, սևադեղ Սե-բեր., գրադեղ «մելան, թանաք» Վրք. հց.. կարմրադեղ Փարպ., դառնադեղ Ոսկ. ապաշխ., թմբրադեղ Յայսմ., կապըն-դեղ, հացադեղ, խաշնդեղ, ճակնդեղ բոյ-սերը։ Նոր գրականում՝ դեղագիր, դե-ղատոմս, դեղատուն, դեղավաճառ, դեղա-վաճառանոց, դեղատուփ, դեղափոշի ևն։-Դեղ բառի հետ ծագմամբ նոյն են՝-Դալար «խոտ, կանաչ, մատղաշ». կազմուած է դալ արմատից՝ -ար մասնիկով (տե՛ս և առան-ձին).-Դալուկն «դեղնացաւ», կազմուած է դալ արմատից՝ ուկն մասնիկով (տե՛ս և ա-ձին). նշանակութեան զարգացման համար հմմտ. տճև. սարը «դեղին» և սարըլըք «դա-ւուկ», ֆրանս. jaune «դեղին» և jaunisse «դալուկ» ևն.-Դաղձն «վայրի անանուխ» կազմուած է խոնարհ աստիճանի դալ ձայն-դարձից, որ աճած է ձ աճականով, բաղա-ձայնի պատճառով լ դառնալով ղ. «խոտ» նախնական նշանակութիւնը պահում է դեղ (տե՛ս և առանձին)։-Դեղին «դեղին գոյնը». կազմուած է դեղ արմատից՝ -ին մասնիկով, նշանակութեան զարգացման համար հմմտ դալար, դալուկն և յաջորդները (տե՛ս և ա-ռանձին).-Դեղբ «դեղին». կազմուածբ ա-ձին).-πեղե, կազմուած դեղ արմատից՝ ձ աճականով. բուն նշանակութիւնն էր «դե-ղին», որ յետոյ կորտւ. գոյնի պատճառով այս բառը յատկացուեց ծանօթ պտուղին. հմմա. պրս. ❇ šaftrang, որ նշանա-կում է բուն «դեղնագոյն», բայց գործածւում է դեղձ պտուղի համար. նոյնպէս [arabic word] saflalu «ռեղձ», որ ստուգաբանօրէն նշանա-կում է «դեղին սալոր». գրեթէ նոյն բանն է նաև պրս. [arabic word] zardālū «ծիրան», որ բուն նշանակում է «դեղնակարմիր սալոր» (տե՛ս և առանձին)։ Դեղձ բառի հին նշանակութիւ-նը յայտնի կերպով ցոյց է տալիս՝ Դեղձան «դեղին», որ կազմուած է դեղ արմատից՝ 3 աճականով և -ան մասնիկով.-Դեղձն «վայ-րի անանուխ». գրականութեան մէջ գործա-ծուած չէ և ենթադրւում է միայն Ղրբ. տէ՛խս-նը ձևից. կազմուած է դեղ արմատիզ ճիշտ այն ձևով՝ ինչպէս կազմուած է դաղձն բա-ռը ղալ արմատից (տե՛ս դաղձն բառի տակ),

NBHL (1)

Ի սպիտակ եւ ի սեաւ, դեղին եւ կարմիր դեղոց խառնեալ. (Արիստ. աշխ.։)


Դեղին, ղնոյ, ղնի

adj.

yellow;
fallow;
wan, pale, palid.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(սեռ. ի) «դեղնագոյն» Պղատ տիմ. Սրդ. յկ. Արիստ. որակ. Վրդն. ծն., ո-րից՝ ղեղնութիւն Ոսկ. մ. բ. 9, դեղնագունիլ Ոսկ. յհ, բ. 32, դեղնագոյն Ոսկ. սղ., դեղնա-խունկ Կաղանկ. Մխ. դտ., դեղնատերև Ոսկ. լս., դեղնիլ Մանդ. ևն։ Նոր բառեր են՝ դեղնա-կարմիր, դեղնականաչ, կարմրադեղին, դեղ-նորակ, դեղնամորթ, դեղնաշորթ ևն։

NBHL (1)

ὡχρός pallidus, ζακθός, χλωρός flavus, fulvus, fuscus Իբր Լեմոնի, եւ բացագոյն սալորի, եւ ծիրանի. բաց քան զկարմիր, որ խառնեալ ընդ կապոյտ՝ առնէ կանաչ. լաւն է յոսկին, եւ յոռին ի մեռեալն եւ ի դալուկն. շէկ.


Կինաբառիս

Etymologies (1) · Adjarian

«մի տե-սակ կարմիր ներկ» Խոր. աշխ. 597. ուրիշ վկայութիւն չկայ.-ՀՀԲ ունի նաև տինա-բառիս ձևը, որ սխալ ընթերցուած չպէտք է համարել, այլ տե՛ս տակր։

NBHL (2)

Բառ յն. κινάβαρις, κιννάβαρι cinnabaris, -ri. իտ. cinabro. որ ըստ Հյ. ԽՐՈՒԿ. Անուն կարմիր ներկոյ.

Մաւրիտանիա. ի լերինսն յայնոսիկ ընտիր կինաբառիս, այսինքն դեղ կարմիր. (Խոր. աշխարհ.։)


Այրեցած, ի, ոյ

s.

burning, deflagration;
burn, mark caused by fire;
soot;
torrid.

· Calfa

NBHL (1)

Այրեսցեն զերինջն. եւ առցէ քահանայն փայտ եղեւնեայ եւ զոպա եւ կարմիր, եւ արկցեն ի մէջ այրեցածի երնջուն. (Թուոց. ԺԹ. 5։)


Արկանեմ, արկի

va.

to cast, to throw, to shoot;
to put away, to reject;
to reduce to, to bring to;
to sow, to scatter, to spread;
to pour out, to shed;
to mix;
ի մէջ — զանձն, to intermeddle, to intrude, to enter;
— ի մէջ ի ներքս, to thrust in, to introduce, to mix;
— ի միտս, to insinuate;
— զանձն ընդ, ի ներքոյ, to undergo;
— զիւրեւ, զանձամբ, to endorse, to put on one's back;
to put on, to dress one's self;
— աղիւս, to make brieks;
— զկալ, to winnow corn;
— ողորմութիւն, to pity;
ընդ յեսան, ընդ սրոց —, to whet, to sharpen;
— ընդ սղոցաւ, to saw;
— ջուր, to pour water;
գութս —, to pity;
խունկ —, to cense, to perfume with incense;
ի խնդիր —, to seek, to trouble one's self to find;
ձայն —, to cry, to scream, to shriek;
վարձս, սակ —, to bargain, to make an agreement, to contract;
վիճակ —, to cast or draw lots;
ի կիր, ի վար, ի գործ —, to use, to employ, to make use of;
ձեռն —, to undertake;
— ընդ տարակուսանօք, to make doubtful, to doubt;
— ի մոռացօնս, to forget;
— զանձն ի վատնգ, to place one's self in danger;
— ի յուսահատութիւն, to reduce to despair.

· Calfa

NBHL (1)

Արկին զնովաւ քղամիդ կարմիր։ Արկի զքեւ սնդուս։ Արկցեն որպէս կրկնոց ղամօթ իւրեանց զիւրեամբք։ Առեր զհանդերձն գեղեցիկ, եւ արկեր զնոքօք. եւ այլն։


Արմաւ, ոյ, ու, ոց, ուց

s.

date;
date-tree;
phenix.

· Calfa

NBHL (1)

δάκτυλος. dactylus, φοίνιξ. fructus palmae. Պտուղ քաղցահամ յոյժ մատնաձեւ՝ ցորենագոյն կարմիր. ամբրաւ, ամրաւ. խուրմա, թամր. (Գաղիան. եւ ի Բժշկարանս.) ուր յիշի եւ ԿՈՓ, ՍՐՓԱՆ, որպէս ազգ ազգ արմաւոյ.


Արտաշիկագոյն

adj.

very or more ardent, much inflamed.

· Calfa

NBHL (1)

Կարի արտաշէկ. ամենայնիւ հրագոյն, կամ շանթացեալ. կաս կարմիր՝ կրակ դարձած.


Անցուցանեմ, ուցի

va.

"to pass, to cause to pass;
to transmit;
to dissipate, to drive away;
to consume, to employ;
to transport;
to carry back;
to pierce;
to twine;
to enchase;
to omit, to pass over;
to surpass, to excel;
— զմեղս, to pardon sins;
— զաւուրս՝ զժամանակ կենաց, to pass away the time, to live;
— զճրագ՝ զհուր, to extinguish or put out the candle or fire;
— ընդ սուր՝ ի սայր սուսերի, to put to the sword;
— դրամ փոխանակալ or ի ձեռն դրամափոխութեան, to remit money, to send letters of change;
— զզաւակն, to miscarry in child-birth;
— զանցուցանել, to excel, to surpass, cf. Անցանեմ զանցանել;
— ընդ թիւ, to count, to enumerate;
— զցասումն, to appease anger;
— զքննութիւն իւր, to pass one's examination;
չարիս — ընդ, to hurt some one."

· Calfa

NBHL (1)

Անցուցանել ընդ ձորն, ընդ յորդանան, ընդ ծովն կարմիր, ընդ մէջ ծովոյն. եւ այլն։


Աչացաւ

adj. s.

that has bad eyes;
ophthalmy.

· Calfa

NBHL (1)

Ժանգ ջրոյն կարմիր եւ սպիտակ. եւ մինջեւ ցայսօր օգնէ աչացաւաց. (Խոր. պտմ. հռիփս.։)


Առնում, առի

va.

to receive, to take, to accept, to admit, to collect, to welcome;
to reap, to derive, to gather;
to have, to occupy;
to take away, to carry off, to ravish, to rob;
— վերստին, to retake;
— ապտակո, to receive a box on the ear;
— զատամունս, to set the teeth on edge;
— արմատ, to take root;
— զդրունս, to surround, to enclose;
- երգս, to sing;
ի մէջ —, to encompass;
խորհուրդ —, խորհուրդ ի մէջ —, to consult, to deliberate;
ի միտ —, to conceive, to comprehend, to understand;
to learn by heart;
խումբ —, to assemble;
մեղս —, to sin, to be culpable;
ի բաց —, to substract, to take away;
to remove;
սուգ —, to mourn, to be afflicted;
առիթ —, to take the opportunity, to profit by it;
— ընդ կատակս, to take a thing in jest;
կասկած —, to suspect;
— ի կին, ի կնութիւն, to marry;
— ողչոյն հրաժարական, to take leave of, to bid adieu to;
— օրինակ, to take example;
շունչ —, to breathe;
զէն —, to take arms, to arm one's self;
մարմին —, to incarnate, to be incarnate;
ծագումն —, to take birth, to shoot out;
առնոյր առնէր ոք, how I should wish that some one had done it !

· Calfa

NBHL (1)

Առցեն առ քեզ զերինջ մի կարմիր։ Առէք առ իս կուժ մի նոր. եւ բերին առ նա։ Առէ՛ք ինձ չորս սափորս. եւ այլն։


Ասեմ, ասացի

va.

to say, to express, to speak, to relate, to recite, to tell, to recount, to declave, to pronounce, to utter, to dictate;
— յառաջագոյն, to foretell;
— վերստին, to repeat;
բարիս՝ չարիս — զումեքէ, to speak well, badly of a person;
ասա՜ ինձ, tell me;
պարտ է —, one must say;
որպէս ասացաք, as we have said;
համառօտ —, briefly, in one word;
չգիտեմ զի՞նչ —, I know not what to say;
զի՞նչ ասիցեն զքէն, what will they say of you ? անհիմն է զոր ասեսդ, what you say is without foundation;
չգիտէ զոր ինչ ասէ, he does not know what he says;
ցանգ զնոյն —, to repeat always the same thing;
— զկարծիս իւր զիմեքէ, to give one's opinion on some thing;
սուտ —, to tell falsehoods or lies;
— զճշմարտութիւն, to speak the truth;
այո՝ ոչ —, to say yes, no;
զի՞նչ կամիցի — այս, what does that mean ? այլ զի՞նչ ասեմս, but what do I say ? ըստ ասելոյ իւրաքանչիւր, as every one says;
— ընդ միտս, to say to one's self;
զայս իրրեւ ասաց, when he has said that, at these words;
զայս ասացեալ, that said.

· Calfa

NBHL (1)

Զերբեմն կարմիրն ասացեալ ծով. (Պիտ.։)


Բաժանումն, ման

s.

division, share, distribution, partition, repartition, dispensation;
decomposition, dismemberment, disengagement, disjunction, distraction, dissolution;
stitch, rupture, departure;
separation, disunion, scission, retrenchment, section, segregation.

· Calfa


Բայց

conj.

but, yet, notwithstanding, however, nevertheless, though, still;
save, except, without;
— եթէ, except;
unless;
— միայն, if, provided, with the exception of, excepted, but, hesides;
if not;
— ասկայն, yet, however, nevertheless.

· Calfa

NBHL (1)

Բայց միայնն յերկուց գնդացն եւ ի կարմիր կօշկէ. (Խոր. ՟Բ. 44։)


Արիւնագոյն

adj.

of a blood colour, red, sanguine.

· Calfa

NBHL (2)

որ եւ ԱՐԻՒՆԵՐԱՆԳ. ունակ կարմրութեան արեան. կարմրորակ. արունի գունով, կաս կարմիր.

Արիւնագոյն իբրեւ զորդան կարմիր. (Սարգ. յկ. ՟Ե։)


Արիւներանգ

adj.

colour of blood, red, bloody.

· Calfa

NBHL (1)

Արիւներանգ ներկուած։ Զարիւներանգն կարմիր. (Նար. ՟Ժ՟Դ. եւ Նար. խչ.։)


Արիւնռուշտ

adj.

bloody, full of blood;
sanguinary, bloodthirsty.

· Calfa

NBHL (1)

Զոմանց աչս (տեսանէր) արիւնռուշտս եւ կարմիրս։ Ոմանց սեւ լեալ դէմք, ոմանց արիւնռուշտ. (Վրք. հց. ՟Ժ՟Թ։)


Ամամ, ացի

va.

to pour out, to empty, to discharge;
to cast forth or emit.

· Calfa


Բանջար, ոց, աց

s.

herb, herbage, pot-herbs, vegetables;
beet.

· Calfa

NBHL (1)

բանջար ասի եւ Ճակնդեղն. ռմկ. բանճար. որպէս կարմիր գնտաձեւ արմատ, եւ որպէս Տերեւ պարարտ՝ որոյ արմատն է չնչին, բազուկ կոչեցեալ. բազուկ բանճար. τεῦτλον beta


Բարւոք, ոց

adj. adv.

good;
well;
եթէ — թուի առաջի or յաչս, if you please or like;
— ծերութիւն, a prosperous old age;
— վարդապետութիւն, good or sound doctrine;
— այր, a good man;
— խոտել, to despise or to scorn well;
— է մեզ աստ լինել, it is a good thing for us to remain here;
— է or — է բանդ, վադապետ, you say well, master;
ոչ է — մարդոյգ միայն լինել, it is not well for man to be alone;
տուժել զայր արդար չէ —, it is not a good thing to do ill to the just.

· Calfa

NBHL (1)

Սնեալ ի բարւոք ծերութեան։ Մեռաւ ի բարւոք ծերութեան։ Եւ նա էր կարմիր, եւ աչօք գեղեցիկ, եւ բարւոք տեսանելով տեառն։ Զձեր բարւոք գնացս ի Քրիստոս։ Զբարւոք մտացն հանդէս։ Հայհոյեն, զբարւոք անունն։ Սնանիցի՛ս բարւոք վարդապետութեամբն.եւ այլն։


Բեհեզ, ոց

s.

byssus, muslin.

· Calfa


Բիծ, բծոց, բծից

s. adj.

spot, stain;
sun-burning;
blot, blemish;
soil;
small pustule;
spotty, nasty;
— աչաց, web;
— ի մարմնի, mole, mark, spot;
—ք ագամանդի, flaws, specks in a diamond;
— դնել, —ս արկանել՝ կարկատել, ի — տանել, to blame, to find fault with, to accuse, to criticise, to censure, to calumniate.

· Calfa

NBHL (1)

Երինջ մի կարմիր անարատ, յորում ոչ գուցէ բիծ ինչ. (Թուոց. ՟Ժ՟Թ. 2։)


Բողկ, ից

s.

horse-radish;
կարմիր —, radish.

· Calfa


Զառիկ, ռկի

s.

arsenic;
*tinsel;
— կարմրագոյն, realgar, red arsenic, orpiment;
— ոսւեգոյն, orpiment.

· Calfa

NBHL (1)

ἁρσενικόν arsenicum, auri pigmentum Հող կարմիր, որպէս ներկ ներկ հանքային, ազնիւն ոսկեգոյն, ի կիր արկեալ յոսկերչաց՝ զգուշութեամբ, զի է թունաւոր.


Երկճիւղ

cf. Երկճիղ.

· Calfa

NBHL (1)

Խորշ երկճղի՝ կարմիր ծովուն». իբր երկծով, կամ յերկուս առաջս. (Խոր. աշխարհ.։)


Երկրմայր

s.

earth-worm.

· Calfa

NBHL (1)

Երկրմայր՝ խոտ է երկու ազգ. միոյն ծաղիկն կարմիր, եւ միւսոյն ծիրանի զետ կապոյտ»։


Գավարս, ի, ից

s. bot. cornel.

· Calfa

NBHL (1)

κρανεία, κρανία Cornus. Տունկ՝ որ բերէ զպտուղ կարմիր եւ թթու զովացուցիչ. այն է հոն. զողալ. չում. խըզըլճըխ, գըզըլճըգ աղաճը. (յն. գռանիա, որպէս թէ գագաթական. գուցէ եւ ի մեզ՝ որպէս գագաթավարս)


Երկաթակապ

adj.

chained, bound with iron;
— առնել, to enchain, to put in chains or fetters, cf. Շղթայեմ.

· Calfa

NBHL (1)

Զզինուորսն երկաթակապ առնելով՝ տո՛ւք տանել ի կարմիր ծովն բնակել. (ՃՃ.։)


Գոշ

cf. Գորշ;
cf. Քարձ.

· Calfa

NBHL (1)

Են գոշք, շէկք, եւ կարմիրք։ Միջոց սպիտակին եւ սեւոյն կոչեսցի գոշ. (Դամասկ.։)


Գտակ, աց

s. adv.

cap, bonnet;
calix, flower-cup;
inventor, author;
— լինել, to invent;
—աւ, exactly, surely, precisely.

· Calfa

NBHL (1)

Որպէս թէ գտակ կարմիր դիցէ ի գլուխ կրօնաւորն. (Շ. ընդհանր.։)


Գրատ, ի

s.

great coat, loose coat, Persian dress.

· Calfa

NBHL (1)

Դաս պաղատան. եւ սքեմ է նոցա՝ գրատք կտաւիք ... Եւ սքեմ է նոցա այծենի գրատք կարմիր, եւ այլն. (Մխ. դտ.։)


Դոճ, Դոճի խէժ

s.

shell-lac;
sealing wax.

· Calfa


Թանաք, ի, աւ

s.

ink;
սեաւ թանաք, black ink;
կարմիր թանաք, red-ink;
cf. Կարմրագեղ;
կապոյտ թանաք, blue-ink;
թանաք տպագրութեան, printing-ink;
թանաք ճենաց, Indian or China ink;
անեղծ թանաք, indelible, indestructible ink;
համակիր, ծածկագիր թանաք, sympathetic, invisible, secret ink;
թանաք նշանագրութեան, marking-ink;
արատ, բիծ թանաքի, ink-spot, ink-stain;
արատել թանաքաւ, to ink;
մրճոտիլ, աղտեղիլ թանաքաւ, to be inked all over;
պոյտն, շիշ թանաքի, ink-pot, ink-bottle;
աման թանաքի, ink-horn, inkstand;
cf. Կաղամար.

· Calfa


Լար, ից

s. mus. geom.

string, packthread, twine;
line, rope;
galloon, ribbon;
snare, gin, noose;
bird-cage;
opisthotones, contraction of the tendons of the neck;
cf. Լորցք;
back-bone, or spinal marrow: 30 anciently 60 stadia or furlongs among the Egyptians;
chord, string;
լար անյարդար, a false chord;
chord.

· Calfa

NBHL (1)

Հատին զլարս կրին։ Զլարեօքն ծիրանեօք։ Լար արծաթոյն։ իբրեւ զլար կարմիր են շւրթ քո։ Լարս ձգեցին որոգայթ ոտից իմոց։ Ի ձեռին իւրում ունէր լար երկրաչափ։ Մասն ժողովրդեան իմոյ լարով չափեցաւ։ Դնիցես նշանակ զլարդ կարմիր։ Ո՞վ արկ ի վերայ դորա լար։ Ի ձեռին նորա էր լարշինողաց. եւ այլն։


Լեարդ, լերդի

s.

liver;
— որթու, calf's -;
ցաւ լերդի, — complaint;
տապ, բորբոքումն լերդի, hepatite, inflammation of the liver.

· Calfa

NBHL (1)

ἦπαρ hepar, jecur. երեւելի մասն փորոտեաց կրկին. մն բաց կարմիր իբրու սպիտակ, որ կոչի թոք. եւ միւսն ընդ նովաւ խտագոյն եւ կարմիր սեւորակ. որ պարզապէս Լեարդ ասի. լերդ.


Լեսան, ի

s.

slab used by painters for grinding and mixing paints.

· Calfa

NBHL (1)

Յորժամ լեսու ոք զտպազիոնն ի լեսանի, ոչ կարմիր իջուցանէ զջուրն ըստ իւրում գունոյն։ Ի վերայ լեսանի սրբեն զորձաքարն. (Լեհ. իբրեւ ի գրոց Եպիփ. յղ. ականց.։ Առաք. ՟Ծ՟Գ։)


Մերձ

adv.

adj. prep. near, nigh, next, close to, contiguous;
about, nearly;
— ընդ —, very near, soon, in a short time;
— ի վենետիկ, near Venice;
— է ի մեզ, it is near or quite close to us;
— առ միմեանս, together, one with another, side by side;
— լինել, to be near, ready at hand;
to be on the verge or brink of, at the point of;
— լինել ի մահ, to be at the point of death;
— ի վախճան լինել, to be drawing to a close;
to be approaching one's end;
— բազմիլ, to sit near;
— դնել, to propose;
to confront, to compare.

· Calfa

NBHL (1)

Մերձ ի ծովն կարմիր։ Մերձ ի տունն փոդովրայ։ Մերձ ի լեառն։ Մերձ ի գեղն։ Մերձ (ի) յոպպէ։ Որ է մերձ յերուսաղէմ։ Մերձ է տէր առ ամենեսեան։ Մերձ է առ դուրս։ Մերձ է բանն առ քեզ յոյժ։ Մերձ առ երկրաւն եդոմայ։ Մերձ է մեզ փրկութիւն.եւ այլն։


Միագոյն, գունից

adj.

monochromatic;
of the same colour, uniform.

· Calfa

NBHL (1)

Ի չիչին յանկերպարան միագոյն իրացն ծնանիմք, եւ ի չնչէ ի միագոյն եւ ի տկարէ կերպարանի մարդն կենդանի։ Միագոյն եւ նոյն անձրեւ ընդ ամենայն աշխարհս ցօղէ, եւ իջեալ՝ լինի սպիտակ ի շուշան ծաղիկ, եւ մատուցեալ ի վարդ՝ կարմիր երփն հարկանէ. եւ ինքն միագոյն է, եւ ոչ յայլեւայլ կերպարանս բաժանեալ. (Կոչ. ՟Ժ՟Դ։)


Կոնքեղ, աց

s.

conchylia, purple-fish, murex.

· Calfa

NBHL (1)

ԿՈՆՔԵՂ կամ ԿՈՆՔԵԼ, կամ ԿՈՆՔԻՒԼ. Բառ յն. գօնխի՛լի, կամ գօնքի՛լօն, գօնխի. κογχύλη, κογχύλιον, κόγχη conchylium, conchula, concha, murex. Խեցեմորթ ի ծովն տիւրոսի, յորոյ ի կոկորդն գոյաւորի՝ որպէս արիւն յերակի՝ ազնիւ կարմիր ներկն, որ ասի Ծովու ծիրանի.