council-hall;
committee-room;
club, club-house;
paradise;
church;
synagogue;
mosque;
Ecolesiastes.
ԺՈՂՈՎԱՐԱՆ συναγωγή, συναγώγιον, καταγώγιον collectio, diversorium δικαστήριον tribunal. որ եւ ԺՈՂՈՎԱՆՈՑ. Ժողովետեղ. հանդիսարան. տուն ատենի. խորհրդարան. օդեւան.
Միաբան գայցեն ի ժողովարանն. (Ճ. ՟Ժ.։)
Երկիրս է արտաքսելոյն տեղի, տրտմութեանն հաւաքարան, եւ մահու պատուհասի ժողովարան. (ՃՃ.։)
Խորհրդածուքն եկեղեցացուցիչքն ի ժողովարանն. (Արիստ. աշխ.։)
Ի խորհրդարանս եւ ի ժողովարանս. (Փիլ. իմաստն.։)
Կամ Օթեւան երկնից. բնակարան վերին, յարկք արքայութեան.
Ժողովարան միաբանութեան արքայութեան երկնից. (Ագաթ.։)
Ցնծացեալ բերկրի սիոն՝ վերինն ժողովարան, միաբանությամբ ընդունել յարկսն յաւիտենից. (Շար.։)
Զի յերկինս ստասցուք փոքր ինչ ժողովարան, հոգ ոչ առնեմք. (Ոսկ. յհ. ՟Բ. 10։)
ԺՈՂՈՎԱՐԱՆ. որպէս Եկեղեցի. տուն աղօթից հաւատացելոց. ἑκκλησία ecclesia. ժամ.
Քրիստոսի բիակարան. , սրբոց ժողովարան. (Տօնակ.) որ եւ հայի ի խորհուրդ վերին եկեղեցւոյ։
Եկեղեցիք բարեպաշտաց՝ տաճարք աղօթից եւ խնդրուածոց, եւ ժողովարանք՝ որոց առ աստուած մերձենալ կամիցին. (Յհ. իմ. պաւլ.։)
Եկեղեցին յեբրայեցւոցն ի մերս ժողովուրդ թարգսանի. ըստ նմին անուան կոչի եւ ժողովարան. (Շ. թղթ.։)
Ի տունս բարեկամաց սիրով ընթանամք այլասեռքս քրիստոնեայք. եւ ի տունս աստուծոյ՝ ժողովարանս այլ եւ այլ ազգաց մի քրիստոնէից՝ դժուարաւ. (Լմբ. ատ.։)
ԺՈՂՈՎԱՐԱՆ. Ժողովրդանոց հրէից. συναγωγή synagoga
յամենայն տեղիս ժողովարանս շինեցին ոչ վասն զոհից, այլ՝ միայն աղօթս մատուցանել. (Իգն.։)
Եւս եւ Մզկիթ այլազգեաց. թ. Ճամի (որպէս տեղի գումարման).
Աղօթից ժողովարան.. . ճեմարան այլազգեաց. (Ուռհ.։)
ԺՈՂՈՎԱՐԱՆ. Սեպհական ժողովուրդ Աստուծոյ. հին եւ նոր եկեղեցի.
Զայսոսիկ միշտ խոստովանին երկուց ժողովարան. (Սհկ. կթ.։)
Էշն յանաքուր կենդանեաց, որ է հրէից ժողովարանն։ Յաւանակ առ նմինզհեթանոսաց ժողովարանն ասէ. (Մամբր.։)
Պահանջէ մարգերէիւն հոգին սուրբ հնոյ ժողովարանին, եւ այլն. (Շ. բարձր.։)
Զոր եւ մերս ժողովարան խոստովանի. (Լմբ. սղ.։)
ԺՈՂՈՎԱՐԱՆ. որպէս Եկղեսիաստէս. այսինքն ժողովօղ. հաւաքօղ.
Խաչն՝ մանկանց դաստիարակ, ծերոց ժողովարան. (Անյաղթ բարձր.։)
Ինքն է օրենսդիր եւ ժողովարան սրբոց. եւ պսակիչ նահատակաց. (Ճ. ՟Բ.։)
Singulier | Pluriel | |
---|---|---|
nominatif | ժողովարան | ժողովարանք |
accusatif | ժողովարան | ժողովարանս |
génitif | ժողովարանի | ժողովարանաց |
locatif | ժողովարանի | ժողովարանս |
datif | ժողովարանի | ժողովարանաց |
ablatif | ժողովարանէ | ժողովարանաց |
instrumental | ժողովարանաւ | ժողովարանաւք |