s.

church, assembly of the faithful;
temple consecrated to God;
assembly;
զինուորեալ —, the church militant;
յազթական —, the church triumphant.

s.

ἑκκλησία ecclesia, congregatio, coetus evocatus, concio Բառ յն. էգգլիսիա. (որ եւ ըստ եբր. քահալ) ըստ ձայնին՝ արտակոչութիւն. հրաւէր ի հաւաքումն. վասն որոյ թարգմանի ի մեզ նաեւ Կոչումն, եւ Կոչարան, Ժողով, եւ Ժողովուրդ, եւ Ժողովարան։ Արդ Նոր Եկեղեցի, կամ Եկեղեցի Քրիստոսի ասի եւ է Ժողովուրդն աստուծոյ հաւատացեալ, կամ կոչեցեալ ի սուրբ հաւատս. հօտ քրիստոսի.

Եկեղեցի կոչեցեալ է անուն բարութեան. զի ամենեքին կոչեցեալ են, եւ միանգամայն ժողովին. (Կոչ. ՟Ժ՟Զ։)

Լուար զանուն եկեղեցոյն. ուսի՛ր եւ զաւանդ թարգմանութեան. եկեղեսիայ (իբր էգգլիսի՛ա) կոչումն անուանի. (Եղիշ. յես.։)

Եկեղեցիդ՝ ըստ եբրայեցւոցն (քահալ), ժողովոյ բազմութիւն ասի. (Մագ. ՟Ժ՟Գ։)

Դու ես վէմ, եւ ի վերայ այդր վիմի շինեցից զեկեղեցի իմ։ Ասասջի՛ր յեկեղեցւոջ (յն. եկեղեցւոյ). ապա թէ եւ եկեղեցւոյն ոչ լուիցէ, եւ այլն։ Հաստատէր զեկեղեցիս։ Կոչեաց զերիցունս եկեղեցւոյն։ Ամենայն եկեղեցիք հեթանոսաց։ Ամենայն եկեղեցիք քրիստոսի. եւ այլն։

Իսկապէս խոստովանիմք մայր եկեղեցի, որոց ի քրիստոս հաւատացեալք. (Սհկ. կթ.։)

Ուրա՛խ լեր սուրբ եկեղեցի։ Եկեղեցիք աստուծոյ, եւ ժողովք ուղղափառաց. (Շար.։)

ՀԻՆ ԵԿԵՂԵՑԻ. Տուն իսրայէլի. ժողովուրդ եբրայեցւոց՝ յաբրահամէ մինչեւ ի քրիստոս.

Ի քորէբ՝ յաւուրն եկեղեցւոյ։ Մի՛ մտցէ յեկեղեցի աստուծոյ կամ տեառն։ Յականջս ամենայն եկեղեցւոյն իսրայէլի.եւ այլն։

Իսկ վասն հին եւ նոր եկեղեցւոյ միանգամայն՝ այսինքն ամենայն աստուածապաշտից՝ ասէ (Եզնիկ.)

Եկեղեցի աստուծոյ ի սկզբանէ աշխարհի էր»։

ԵԿԵՂԵՑԻ ՀԵԼԼԵՆԱՑՒՈՑ.Ժողով եւ ատեան յունաց յաթէնս.

Յորժամ ասեմ ինչ յեկեղեցւոջն յաղագս աստուածայնոցն (ասէ սոկրատ), ծիծաղին իբրու զմոլելով. (Պղատ. եւթիփռոն.։)

Որ յեկեղեցւոջն են եկեղեցացուցիչքն. (Պղատ. սոկր.։)

ԵԿԵՂԵՑԻ. որպէս շինուած, Ժողովարան հաւատացելոց. տաճար. ժամ.

Ժողովանոց, աղօթարան, եւ սրբարան ... եւ զի միշտ անդր ժողովիմք, սովորութիւն ունիմք եկեղեցի անուանել՝ յարանունաբար, այլ ո՛չ բնաւորաբար. (Սհկ. կթ.։)

Եկեղեցիք հաւատացելոց՝ աստուածասիրութեանն փափագանօք շինեցան. (Յհ. իմ. պաւլ.։)

Տե՛ս եւ (Նար. ՟Հ՟Ե.) ըստ ամենայն առման եկեղեցւոյ։

Եւ որպէս տաճար աստուծոյ կոչի անձն սուրբ, նոյնպէս եւս ասի.

Ամենայն մարդ յանձն իւր եկեղեցի էր, նոյն ինքն քահանայ, մարմինք իւրաքանչիւր՝ սուրբ սեղան, եւ ոգիք նոցունց՝ պատարագ ընդունելի. (Եղիշ. ՟Է։)

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Զինուորեալ եկեղեցի

Նախեկեղեցի

Voir tout