s.

door, entrance;
sluice;
— մեծ, portal;
— or — արքունի, the Ottoman or Sublime Port;
the Court;
դրան մարդիկ, the courtiers;
դրան երէց, almoner, chaplain;
արտաքին դրունք, porch, portico;
դրանց ի դուրս, դրանէ ի —, from door to door;
գրօք փակելովք, with closed doors;
դուրք դրանն, the street door, the gate, portal;
ի դուրս, out;
ի դուրս մերձեալ, եկեալ, հասեալ, impending, very near;
առ դուրս մահու, at death's door;
դրունք դժոխոց, the gates of Hell.

s.

յն. թի՛ռա. պ. տէ՛ռ. սանս. տվա՛ռա. θύρα, πύλη porta, ianua, ostium, vestibulum դուռ. Մուտ եւ ել բնակարանի. մասն շինուածոյ փակելի եւ բանալի ի պէտս անցից ներքուստ արտաքս.

Դուռն քաղաքի, տան, խորանի։ Փակեցաւ դուռնն։ Զդուրս տապանի։ Առ դուրս կամ առ դրան խորանի։ Դրանէ ի դուռն բանակիդ։ Դրօքն փակելովք։ Կափարիչ դրան գերեզմանին։ Դուռն կամ դրունք երկնից։ Մերձ է առ դուրս։ Դրունք դժոխոց.եւ այլն։

Ել դուռնն կենաց ի դրաց անտի մահու. (Եփր. համաբ.։)

Ի բախել զդուրս դրանն. (իմա՛ զարտաքին դուռն. Գծ. ՟Ժ՟Բ. 13։)

Ի դուրս ի դուրս երերեալ եւ դադարեալ կառանչէ. իբր ռմկ. դռնէ դուռ. (Մանդ. ՟Ե։)

Եմուտ թագաւորն, եւ եդաւ դուռն. այսինքն փակեցաւ. (Գանձրն.։)

Դրացն (կամ դրանցն) փակելոց՝ եմուտ։ Դրօքն փակելովք. (Ոսկ. ՟Բ. 40. (ուր առաջինն է ոճ յն. եւ երկրորդն՝ լտ։))

ԴՈՒՌՆ. նմանութեամբ.

Ի դուռն եկեալ հասեալ էր այնուհետեւ յոյսն հեթանոսաց. (Եւս. պտմ. ՟Ա. 5։)

Դուռն բանայ հեթանոսաց հաւատոյ. (Երզն. մտթ.։)

Մեք ոչ ուսաք փակել զդուռն փայտի, այլ եւս առաւել զդուռն լեզուի։ Բանից նոցա դրունք ոչ գոն. (Վրք. հց. ՟Ժ՟Դ. եւ ՟Է։)

Դուռն են լսելիք՝ մտաց. (Եղիշ. յես.։)

Դուռն է բանական հոգւոյն՝ ցանկականն։ Դուռն եղեւ ուղիղ հարցումն. (Լմբ. սղ. եւ Լմբ. ստիպ.։)

Որ դրունք են ամենայն բարութեանց, կամ բարկութեան եւ սրտմտութեան. (Յճխ. ՟Ը։)

ԴՈՒՌՆ կամ ԴՐՈՒՆՔ ԱԼԱՆԱՑ, կամ ՃՈՐԱՅ, կամ ԿԱՍՊԻՑ, կամ ՊԱՀԼԱՒԱՅ. եւ այլն. Անցք. կիրճք լերանց։ Խոր.։ Եղիշ.։ Զենոբ. եւ այլն. պապ իւլ էպվապ. եւ տէմիր գափը, տէրպէնտ. որ եւ ԴԱՐԲԱՆԴ. cf. ԿԱՊԱՆ։

ԴՈՒՌՆ ԱՐՔՈՒՆԻ կամ ԻՇԽԱՆԻ. Պալատն. արքունիք՝ հանդերձ բնակչօքն.

Ի դուռն կոչեցան. յն. յարքայէ. (՟Բ. Մակ. ՟Դ. 28։)

Ի դուռն եկեսցէ։ Առաքեցի ի դուռն արքունի. (Խոր. ՟Գ. 34. 57։)

Բողոք ի դուռն կարդային. (Եղիշ. ՟Է։)

Զինուորեալ ի դուռն։ Ի դրանն մարդկանէ։ Զբազմութիւն դրան իւրոյ։ Դրամբ եւ ընտանեօք. այսինքն իշխանօք եւ սպասաւորօք. (Փարպ.։)

ԴՐԱՆ ԵՊԻՍԿՈՊՈՍ. Այն՝ որ կայ ընդ հայրապետին ի հայրապետանոցի։ (Ուռհ.։)

ԴՐԱՆ ԵՐԷՑ. որ եւ ՎԱՆԵՐԷՑ, ԵՐԷՑ ՎԱՆԱՅ. Քահանայ՝ որ կայ ի պալատան։ Իշխանի, յեպիսկոպոսարանի, եւ այլն։ (Փարպ.։ Բուզ.։ Կիր.։ Վրդն.։)

Տ. ԴՈՒՐՔ

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Անդուռն

Բազմադուռն

Լուսադուռն

Հարիւրադուռն

Նախադուռն, դրան

Ռահադուռն

Վերնադուռն, դրանց

Քաղաքադուռն, դրան

Voir tout