entrance-door, portal;
vestibule;
commencement.
ՆԱԽԱԴՈՒՌՆ կամ նախադուրք. πρόθυρον , προπύλαιον, -λον vestibulum, limen. Առաջին դուռն արտաքին. դուրք դրաց. նախկին մուտք (տան, եւ իրաց). որ եւ Դրանդիրք դրան, Աղիւսադուռն. եւ Միջավայրն ի մէջն երկուց դրանց. սրահ. գաւիթ. դրսի՝ առջի մեծ դուռը, եւ բակ. ավլու. մէյտան.
Կացոյց զիս ի նախադուռն դրանն ներքնոյ. (Եզեկ. ՟Ը. 3։)
Մի՛ զնախադրունս պսակեսցուք. (Ածաբ. ծն.։)
Կա՛ց առ նախադրունս եկեղեցւոյն։ Ելանէ ի տեղի նախադրացն. (Ճ. ՟Գ.։)
Ի բա՛ց կաց ի նախադրացդ։ Նշանք առանց առաքինութեան ոչ կարեն ի նախադրունս արքայութեան առաջնորդել ումեք։ Անհնար է առանց ողորմութեան մօտեալ առ նախադրունս արքայութեան. (Ոսկ. ղկ. Ոսկ. գծ. Ոսկ. յհ.։)
Օրս (բարեկենդանի) նախադուռն է պահոց։ Ոչ ոք ի նախադրունսն պղծեալ՝ արժանաւորի մտանել ի սրբութիւնսն. (Բրս. պհ. ՟Բ։)
Աբրահամ նախադուռն իմն բարեպաշտութեան հաստատեցաւ։ Այս է նախադուռն կրթարանիս. (Պիտ.։)
Նախադուռն մարտիւրոսաց եւ սարկաւագաց (ստեփանոս). (Գանձ.։)