founder or institutor;
preposition.
πρόθετης primus institutor, auctor. Նախ դնօղ. նախկին յօրինիչ.
Տէր յոհան մանդակունի. սա նախադիր գտաւ հայաստանեայցս ժամակարգութեանց (զկնի վարդապետաց իւրոց). (Յհ. կթ.։)
Կարօտանան հաստատիլ ի նախագրէ ի տուողէ ամենեցունց զիմաստութիւն. (Հին քեր.։)
ՆԱԽԱԴԻՐ. գ. προθήκη, πρόθεσις praepositio. Նախ եդեալ ինչ. Յառաջաբան, եւ Քերականական նախդիր կամ նախադրութիւն. որպէս եւ ըստ յն. լտ. նաեւ բաղադրիչ մասնիկ, եւ առաջադիր տառ.
Նախադիր բանից առ աթանաս անտիոքացի. (Խոսրովիկ.։)
Վասն նախադրին, ուստի՞ (յորմէ՞), եւ որո՞վ, եւ յորու՞մ. (Առ որս. ՟Զ։)
Նախադիր (կամ նախադրութիւն) ասի այնր աղագաւ, զի նախ եդեալ լինի քան զանուն եւ զբայ։ Նախադիր կարէ լինել, եւ ստորադիր, յորժամ ասիցես. սակս քո, եւ քո սակս։ Նախադիրս (բաղադրական մասնիկն կամ նախդիրն) առ ի զարդ գեղեցկութեան յօրինեալ յարուեստախօսից. (Երզն. քեր.)
ուր եւ վասն առաջադիր ձայնաւորաց ասի.
Նոքա սոցա ոչ կարեն լինել նախադիր. ինդ՝ ւիւնիդ կարէ լինել նախադիր։
ՆԱԽԱԴԻՐՔ. Նախկին դիրք, կամ նախադրունք.
Թռուցանէ զհոգիդ, եւ թեթեւացուցանէ՝ յերկնային ճանապարհն առաքելով. եւ մանաւանդ ի նախադիրս շինես զգործակից մարմինդ. (Մաշկ.։)