s.

keeper, guardian, warden;
guard, garrison;
guard, sentry;
— դուռն, Gates, straits;
pass, defile;
fortress, fortified place;
— մեղաց, մահու, կորստեան, the Genius of death, Satan;
— ունել, վարել, to compel, to constrain, to task, to force to villein service.

s. adj.

φρουρά custodia, ut praesidium, et custodes φύλαξ custos προστάτης praepositus, praefectus. Որ պահէ պահպանէ. պահապան, վերակացու. պաշտպան. ոստիկան. քեահեա, ուստա, գօրուճու.

Եդ Դաւիթ պահակս յասորիս հանդէպ Դամասկոսի. (՟Բ. Թագ. ՟Ը. 6։)

ասեմ եւ զձիւնականդ՝ ամարանոցաց պահակս. (Խոր. ՟Բ. 7։)

Զսատանայ պահակ մեղաց մոլորութեան՝ մարդկութեան կոխան առնել։ Ղօղեալ սարսեաց պահակ մահու. (Ագաթ.։ Շար.։)

Պահանջեա՛ ի պահակէ ձիոյ. յն. մի բառ. (ἰπποκόμος equorum magister. Պղատ. օրին. ՟Բ։)

Գիտեն եթէ այսմ իսկ պահակ եմք, զի պատասխանի մարթասցեն տալ աւետարանին. (Եփր. փիլիպ.։)

ՊԱՀԱԿ. Որ պահէ զոք՝ հոգալով զպէտս նորա. առընթերակայ ոք մտերիմ. օգնական. ձեռնտու, յանձանձիչ. հոգաբարձու. պէտ ընօղ, հիւանդապահ, հոգացօղ քովը կեցօղ մարդ.

Ոչ գոյ իմ պահակ, զի յորժամ ջուրքն յուզին, արկցէ զիս յաւազանն։ Չգուցէ՞ պահակ (յն. մարդ), այլ ունիս զԱստուած. չիցէ՞ ոք՝ որ յաւազան իջուցանէ, այլ կայ այն՝ որ չառնէ կարօտ յաւազան իջուցանելոյ. (Եփր. համաբ.։ Ոսկ. մ. ՟Գ. 14։)

Ողորմեցայ նմա (անկելոյն ի բացի), եւ պահակ եղէ մինչեւ ի քաղաք անդր. (Վրք. հց. ձ։)

ՊԱՀԱԿ. Ըմբռնեալն յակամայ կամս ի ծառայութիւն ինչ կամ ի ձեռնտուութիւն. ուստի

ՊԱՀԱԿ ՈՒՆԵԼ. ՊԱՀԱԿ ՎԱՐԵԼ. Նոյն է ընդ Տարապարհակ վարել. ունել եւ վարել զոք ի գործ ինչ արտաքոյ դիտաւորութեան նորա, եւ առանց վարձուց. ἁγγαρεύω angario, adigo, impello. անկարիայի բռնել. սիւրթտիւրմէք.

Զնա կալան պահակ, զի բարձցէ զխաչն նորա։ Ունէին պահակ զՍիմովն Կիւրենացի՝ որ ընդ այն անցանէր. (Մտթ. ՟Ի՟Է. 32։ Մրկ. ՟Ժ՟Բ. 21։)

Պահակն վարել այն իսկ է, զուրն փետել, տարապարտուց ձգձգել, եւ յանդէպ վարել խուելով. (Ոսկ. մ. ՟Ա. 18։)

Պահա՞կ ոք վարէ (զքեզ) տարապարտուց, համբե՛ր. (Սեբեր. ՟Թ։)

ՊԱՀԱԿ. Որպէս Պահ դուռն. Տեղի պահպանութեան. կիրճ կամ դուռն՝ ըստ ինքեան ամուր, եւ ամրացեալ զգուշութեամբ պահապանաց. որպիսի էր կապանն ճորայ՝ երկաթի դուռն կոչեցեալ.

Բանալ զդրունս ալանաց, եւ զիւրոյ պահակին. (Ագաթ.։ Եղիշ. ՟Է։ Փարպ.։)

Պահակ Ճորայ։ Պահակ հոնաց. (Եղիշ. ստէպ։)

• «աահապան, ոստիկան» Բ. թագ. ը. 6, Ագաթ. Եփր. փիլիպ. 156. «պահպա։ նող, խնամակալ» Ոսկ. մ. գ. 14. Եփր. հա-մաբ. «կապան, ամուր կիրճ» Ագաթ. Եղիշ. Փարպ. որից պահակ ունել կամ պահակ վա-րել «բռնի և ձրի աշխատեցնել» Մտթ. իէ. 32. Մրկ. ժբ. 21. Ոսկ. մ. ա. 18. Սեբեր. պա-հակել «պահպանել» Ոսկ. կողոս. պահակա-փոխ Կոչ. 238. պահականոց (նոր բառ). կրճատմամբ՝ պահկութիւն «բռնի աշխա-տանք» Ոսկ. մ. գ. 8. հին ձևն է պարհակ, ինչպէս որ աւանդուած էլ է պարհակ «բերդ». Նորագիւտ Ա. մնաց. ժը. 6, 13. տարապար-հակ Մտթ. ե. 41. դառնապարհակ Թէոդ. կոյս.։ Այստեղ են պատկանում նաև անպա-հակիլ «հեղգալ, դանդաղիլ» Սեբեր. 185. ըմպահկել «ընդվզիլ, հեստել, անհնազանդ գտնուիլ», որ և գրուած է ըմբահկել, ըմբ-պահկել, ըմպհկել, ըմբհկել, ամպահակել, ըմբահակել, ըմպահակել, ընդպահկել, ըմ-բարհակել, ըմպարհակել) Փիլ. Ոսկիփ. Պիտ. Մառ. գամագտ. ըմպահակոտ «անսանձ. ա-պստամբ» Գիրք Թղ. 189 (նորագիւտ բառ)։

• = Պհլ. *pāhrak բառից, որ է զնդ. ❇ pāϑra-«պահպանութիւն» (տե՛ս պահ բառի տակ). սրանից ունինք հիւս.-արևմ. պհլ. pāhragbed. «պահակապետ, haupt der Wa-he» (գրուած [hebrew word] Թուրֆանի վա-ւերագրերի մէջ՝ Salemann ЗAH 8 (1908), էջ 108 և MSL 17, 245), պրս. [arabic word] pahra «գիշերապահութիւն», pahradār «պահա-պան», աֆղան. pahra «գիշերապահ, պա-հակ. 2. պահականոց, պահապանի աշտա-րակ», pahradār «պահակ», բելուճ. pahrā «պահպանութիւն» (Horn § 341). տե՛ս նաև յաջորդը։-Հիւբշ. 217։

• Աոհասարակ դրած են պահ արմա-տից՝ իբրև հայկական կազմութեամբ։ Lag. Arm. Stud. § 1793 պրս. nahra։ Պատկ. Maтep I, 13 բաժանելով պահ արմատից՝ կցում է պհլ. pahak «ճամ-բայ» բառին։ Հիւնք. պահակ=պրս. բէ-յիք «սուրհանդակ» բառից, իսկ ըմպահ-կել՝ խմբակից բառից։

• ԳՒՌ.-Պահուած է թերևս պահկուիլ, պահ-կիլ, պահկտուիլ, պահկուոց, պահկուոցիկ, պահկվուկ ձևերի մէջ։

• ოՈԽ.-Վրաց. Յაჭრაკი պահրակի (Մառ Иппoл. 62 և ЗАН 8, 108), 3არაკად պա-րակադ (Մարկ. ժե. 21) կամ ჭაჭრაკად պահրակադ (Մատթ. իէ. 32) «բռնի, պահակ վարելով», որոնք տառադարձուած են հաւ թարգմանութիւնից, ուր նոյնպէս երկու տե-այլոց Աճառ. Արրտ. 1898, 367բ և յետոյ, Մառ ЗВО 11, 170)։-Իբրև վայրանուն Ճո-րայ կամ Վիրոյ պահակի՝ յիշուած է օտար մատենագիրների մէջ. ինչ. յն. Bιραπαράχ և ասոր. ❇ ︎ Vīrūpahrag (ՀԱ 1922. 157)։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Անպահակ

Անպահակիմ, եցայ

Պահակալ, աց

Պահակապան, աց

Պահակապետ

Պահակավար, աց

Պահակափոխ լինիմ

Պահակեմ, եցի

Պահակեր, աց

Պահակից լինիմ

Պահակութիւն, ութեան

Ցերապահակք

Օրապահակ, աց

Voir tout