to open.
ἁνοίγω, διανοίγω, ἁνακαλύπτω aperio, revelo, relego Պարզել եւ արձակել զփակեալն, զծածկեալն, զմածեալն եւ այլն. բառնալ զարգելս. անցս տալ. ակներեւ եւ յայտնի առնել. հերձուլ. մեկնել. եւ այլն. եբր. ֆաթախ, ֆաձախ (ուստի եփփաթա՝ եւ բացիր, ըստ արմատոյն են մի եւ նոյն)
Եբաց նոյ զպատուհան տապանին։ զդրունս երկնից եբաց։ Բա՛ց մեզ (զդուռն)։ Եբաց Յովսէփ զամենայն շտեմարանս ցորենոյ։ Բացաք զամանս մեր։ Բանալ զաչս, զշրթունս, զհանդերձ։ Եբաց զգիրսն։ Որպէս բանայր մեզ զգիրս։ Եբաց զմիտս նոցա՝ իմանալ զգիրս։ Նախծին, որ բանայ զամենայն արգանդ։ Բա՛ց դու զփոր ձկանդ։ Եփաց զարգանդ նորա, եւ այլն։ Զկոյրս բանալ. (Ագաթ.։)
լինի ԲԱՆԱԼ, ԲԱՆԻԼ, եւ ԲԱՑԵԱԼ ԼԻՆԵԼ.
Փակեալն բանալ բնաւորեցաւ յարժանաւոր ժամանակի. (Փիլ. լին.։)
Բանջարքն այլ եւ այլ զօրութիւն ունին. զի մին կակղացուցանէ՝ եւ միւսն խստացուցանէ, մին բանայ եւ միւսն կնքէ. մին միս ածէ եւ միւսն հալէ. (Կիւրղ. ղեւտ.։)
Գիտեմք ես, զի բանան աչք հօրն քո։ Բանայցեն աչք ձեր։ Բանայցե՞ն քեզ դրունք մահու։ Սահանք երկնից բացան։ Բանալ երկնից։ Բացաւ երկիր, եւ եկուլ զդադտն։ Գերեզմանք բացան։ Եփփաթա, որ է բացի՛ր։ Ռա՛բունի, զի բացայց. բացաւ, եւ երթայր զհետ նորա. եւ այլն։
Կոյրք բանային. (Ճ. ՟Ա.։)
Բանին դրունք երկնից։ Բանին գերեզմանք։ Դպրութիւնք հրաշիցն բանին. (Շար.։)
Բանի աստուածընկալ աւետարանն. (Մաշկ.։)
Բացեալ լինին դրունք. (Յհ. իմ. երեւ.։)
Որովք փակեալն բանանի. (Նիւս. երգ. (կամ է սխալ գրչի, փոխանակ գրելոյ՝ բանի. կամ որպէս լինի եւ դնիլ, դնանիլ։))
Նմանութեամբ եւ ոճով ասի.
Եբաց Աստուած զաչս նորա. (Ծն. ՟Ի՟Ա. 9։)
Եւ բացան աչք նորա (յն. վերահայեցաւ). (՟Ա. Թագ. ՟Ժ՟Դ. 27։)
Բացաւ սիրտ նորա, եւ սփոփեցաւ. (Մեկն. ղեւտ.։)