immovable, fixed, stable, firm;
not commutable;
real, not personal.
ἁκίνητος, ἁνήλατος, ἁσάλευτος. immobilis, immotus, immutabilis. Որ ոչ շարժի ի տեղւոջէն կամ ի վիճակէն. անսասան. անդրդուելի. կայուն. հաստատուն. անփոփոխ. անվրդով. դէփրէնմէզ. հարեքէթսիզ. cf. (Ել. ՟Ժ՟Գ. 16։ ՟Ի՟Է. 15։ Օր. ՟Զ. 8։ ՟Ժ՟Ա. 18։ Յով. ՟Խ՟Ա. 15։ Գծ. ՟Ի՟Է. 41։ Եբր. ՟Ժ՟Բ. 48։ ՟Ա. Կոր. ՟Ժ՟Ե. 58։)
Անշարժք ի յուսոյ աւետարանին. (Կող. ՟Ա. 23։)
Որ նախ շարժէն, անշարժ է. (Նիւս. բն. ՟Ժ՟Է։)
Զանշարժ կենացն ի վերայ ելանել. (Բրս. ընչեղ.։)
Անշարժն յառաջագոյն է քան զշարժունն. զի անշարժն սկիզբն է շարժման. (Սահմ. ՟Ժ՟Է։)
Յառնէ ի գերեզմանէ անշարժ կնքովք. (Սարկ. մարդեղ.։)
Հայ ամիսքդ չեն անշարժ. (Տօնակ.։)
Անշարժ խորհուրդ, կամ օրէնք, գիտութիւն, բարութիւնք, խաղաղութիւն, յոյս, հաւատ. եւ այլն. (՟Գ. Մակ. ՟Է. 6։ Պիտ.։ Փիլ.։ Ագաթ.։ Ոսկ. հռ.։ Վեցօր. եւ այլն։)
Անշարժ լինել կամ պահիլ արդարութեան, թագաւորութեան, եկեղեցւոյ. եւ այլն. (Ագաթ.։ Խոր. ՟Ա. 7։) (Շար.։)
Աշխարհն հաստատուն լիցի, եւ անշարժ ի նմանէն. այսինքն մի՛ օտարասցի յիւրմէ. (Բուզ. ՟Բ. 34։)
Անյօժար. որ ոչ բերի. անընդոստ. Քարացեալ կռապաշտութեանց սառնամանիքն անշարժ առ քաջ պտուղսն մնայր. (Խոր. հռիփս.։)
Անշարժ են այնքան մեծի տեսութեան. (Իգն.։)
Անշարժ գոլ սիրոյ անցաւորիս. (Սկեւռ. աղ.։)
անշարժաբար. ἁκινήτως, ἁκατασείστως. immobiliter, immoto animo. Առանց շարժելոյ. հաստատութեամբ. անխռովաբար. առանց այլայլութեան.
Ի նմա բնակեալք անշարժ։ Անշարժ հաստատեալք ի հաւատս. (Փարպ.։)
Հեզաբար եւ անշարժաբար հարկանողին համբերէ. (Բրս. բարկ.։)
Գեղեցկաբար առաջնորդէ եւ անշարժաբար. (Առ որս. ՟Է։)
Առ արդարեւ բարձրեալն բոլորիւք զօրութեամբք անշարժաբար բարւոք կայիւք հաստատեալ. (Դիոն. երկն. ՟Է։)
Անշարժաբար հիմնացուցանել, կամ արձանացուցանել. (Յհ. իմ. ատ. ՟Գ։)
Լեռանց նըման անշարժաբար զեկեղեցւոյ կանգնեալ կամար. (Շ. յիշ. առակ.։)