s.

step;
sanctuary;
seat, bench, bar;
tribunal.

s.

ԲԵՄ որ եւ ԲԵՄԲ. βῆμα (լծ. եւ եբրչ բամա, պամա) tribunal, suggestus Ատեան, կամ բարձր տեղի ատենի. աթոռ դատողական.

Պիղոտոս ... ած զՅիսուս արտաքս, եւ նստաւ ի վերայ բեմին, ի տեղւոջն՝ որ կոչէր քարայատակ. (Յհ. ՟Ժ՟Թ. 13։)

Նստաւ դատաւորն կամ թագաւորն ի բարձր բեմի, կամ ի բեմբն՝ դատել զսուրբ վկայս. (ՃՃ. ստէպ։)

Ատեանքն դատաստանի եւ բեմաց. (Փիլ. նխ. ՟ա.։)

Իջեալ յերկիր տէրն՝ բեմ կազմէ, եւ տայ զվճիռ մեղաւորացն։ Յորժամ բեմ դնի, եւ դատաստան կազմի. (Երզն. մտթ.։)

Բեմ ատենի. (Նար. ՟Հ՟Ե։)

Ահագին է օրն դատաստանին, եւ դողումն առաջի բեմին. (Շար.։)

ԲԵՄ. Ատեան կամ ամպիոն ատենախօսութեան, կամ քարոզութեան.

Եւ կայր եզր քահանայ եւ պատմիչ օրինացն տեառն ի վերայ փայտեղէն բեմի, զոր կազմեալ էր։ Կայր եզրա քահանայ եւ գրիչ ի վերայ բեմի փայտեղինի. (՟Ա. Եզր.։ ՟Թ. 42։ Նեեմ. ՟Ը. 4։)

ԲԵՄ. βῆμα, ἰερατεῖον sacrarium, sacellum Վերնայարկ տաճարի՝ ի վեր քան զդասն, որոշեալ վասն պատարագօղ քահանայի եւ սարկաւագաց. տեղի սուրբ սեղանոյ, լայնաբար՝ Խորան. սեղան.

Եկեղեցի խրթնացեալ ի բարեզարդութենէ բեմին (կամ բեմբին). (Խոր.։ Յհ. կթ. եւ այլն։)

Ահեղ խորհուրդ քահանային, բազկատարած կայր ի բեմին. (Շար.։)

Բաժանելով միայն առ ի քահանայսն եւ ի պաշտօնեայս բացավիճակեալ տեղի, զոր կոչեմքն բեմ. (Մաքս. եկեղ.։) յն. սրբարան, կամ երիցարան. որ ըստ յունաց անջրպետեալ է յեկեղեցւոյ որմով եւ դրամբք. իսկ ըստ հայոց՝ վարագուրաւ։

ԲԵՄ. Որ եւ է բարձր տեղի. աշտիճան. գահ. բազմոց. գահոյք. նստարան.

Ելեր բազմեցար, ննջեցեր իբրեւ զառիւծ. ո՞ յարուցանիցէ զնա ի բեմէ. (Վրդն. ծն.։)

Բադրոն բեմի. (Յհ. կթ.։)

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Աղբեմ, եցի

Ապստամբեմ, եցի

Բեմական

Բեմասացութիւն, ութեան

Բիբեմ, եցի

Եզախմբեմ, եցի

Երբեմն

Է երբեմն

Թամբեմ, եցի

Լամբեմ, եցի

Խաբեմ, եցի

Խմբեմ, եցի

Ծծմբեմ, եցի

Կշտամբեմ, եցի

Համախմբեմ, եցի

Նրբեմ, եցի

Ջամբեմ, եցի

Սրբեմ, եցի

Վերասրբեմ

Տօնախմբեմ, եցի

Voir tout