Entries' title containing քաղց : 92 results

Քաղցրաձայնութիւն, ութեան

s.

sweet-voice. melody, harmony, euphony, music;
քաղցրաձայնութեամբ իւրով, by his harmonious voice.

· Calfa

NBHL (5)

Երաժշտական երգոցն քաղցրաձայնութիւն։ Ազգի ազգի նուագաւոր հընչմանցն քաղցրաձայնութիւնք։ Ի քաղցրաձանյութիւն հոգեւոր օրհնութեամբ։ Քաղցրայայնութեամբ օրհնէին զԱստուած. (Լմբ. սղ.։ Պիտ.։ Խոր. հռիփս.։ ՃՃ.։)

Զսրբազան քաղցրաձայնութիւնն (ալելուիա) բարբառեալ. (Դիոն. եկեղ.։ եւ. Մաքս.։)

Ի բարբառոցն քաղցրաձայնութենէ՝ մոռանայ, եւ ի բաց հալածէ զախտս, եւ զյուզմունս խորհըրդոցն. (Աթ. սղ.։)

Կամ որպէս Քաղցրաբանութիւն. Իէ ձեռն այսր քաղցրաձայնութեանն արբուցանէր անմտացն ղլեղին մահաբեր. (ՃՃ.։)

ἠδυφωνία vocis suavitas εὑμέλεια, -λία apta modulatio μελῴδημα hymnus. Քաղցրութիւն ձայնի. երգ ի ձայն քաղցր. եղանակ. գեղգեղ. մեղեդի.


Քաղցրաղի

adj.

well turned, harmonious.

· Calfa

NBHL (2)

Մակչիր քնարի, որոյ աղիքն կամ լարքն են քաղցրահնչիւն.

Իբրեւ զքնար ոսկիականակապ քաղցրաղի. (Ոսկ. յհ. ՟Ա. 1։)


Քաղցրաճաճանչ

adj.

gently beaming.

· Calfa

NBHL (1)

Առ քաղցրաճաճանչ ճառագայթս արեգականն ոչ հայեցան. (Միսայէլ խչ.։)


Քաղցրաճաշակ

cf. Քաղցրահամ.

· Calfa

NBHL (9)

Քաղցր ճաշակաւ. քաղցրահամ. համեղաճաշակ. քաղցր՝ իրօք կամ նմանութեամբ.

Արմաւենի՝ քաղցրաճաշակ պաղովն։ Քաղցրաճաշակ արմաւենի ի տանն Աստուծոյ տնկեալ. (Պիտ.։ Շար.։)

Խաղող քաղցրաճաշակ. (ՃՃ.։)

Իբրու առ ձեռն շահ ինչ, եւ կամ պտուղ ինչ քաղցրաճաշակ առ գնացս ճանապարհի. (Պղատ. օրին. ՟Ի՟Ա։)

Թզենի (ասէր)՝ թէ ես քաղցրաճաշակ եմ. (Մխ. առակ.։)

Զքաղցրաճաշակ ողկոյզն զդրիդորիոս. (Երզն. լս.։)

Մայրենի դթով ստիպեմ զամենեսեան՝ ձգել զստինս քաղցրաճաշակս բանից. (Լմբ. պտրգ.։)

Զէմմանուէլ պտղաբերեաց՝ քաղցրաճաշակ՝ առիթ կենաց. (Տաղ խաչի.։)

Այսպիսի քաղցրաճաշակ սէր ի խաչելութեանն ծառոյ անտի է։ Ողջոյնս հասարակաց անհամբուրիցն հեռաւորաց քաղցրաճաշակս հրամայեցեր։ Յառաջ մատուցեալ յայնմանէ յաստուածեղէն քաղցրաճաշակ գիտութիւն. (ՃՃ.։ Նար. կ.։ Լմբ. սղ.։)


Քաղցրան

s. chem. glicium, beryllium.

· Calfa


Քաղցրանամ, ացայ

vn. fig.

to become or grow sweet, mild;
to soften down, to relent.

· Calfa

NBHL (8)

Դառն էր, եւ քաղցրացաւ ջուրն։ Քուն իմ քաղցրացաւ ինձ։ Քաղցրացաւ առն հաց ստութեան։ Քաղցրացան նմա խիճք հեղեղատի։ Աստուծոյ մերոյ քաղցրասցի, կամ քաղցր եղիցի օրհնութիւն։ Եթէ քաղցրասցի ի բերան նորա չարութիւն.եւ այլն։

Ոչ քաղցրանայր նմա քուն գիշերոյ։ Լսողացն դիւրնկալ քաղցրասցի պատմութիւնն. (Արծր. ՟Ա. 10։ Ոսկ. յհ. ՟Ա. 35։)

ՔԱՂՑՐԱՆԱԼ. Քաղցրութեամբ համակել, եւ Հեզանալ. քաղցր հայել. հաշտ ակամբ նայել. ախորժել. հաճիլ. զուարճանալ.

Կեր խորիսխ, զի քաղցրասցի կոկորդ քո. (Առակ. ՟Ի՟Դ. 15։)

Մինչեւ Աստուած քաղցրասցի դարձուցանել ի կարգ։ Քաղցրացար, եւ բժշկեցեր զվէրս իմ. (Խոր . ՟Գ. 65։ Ճ. ՟Ա.։)

Զմահացու կերակուրն փոխանակ օգտակարին ջամբեալ՝ քաղցրանան։ Դնէ առաջի ազգ մի կերակրոյ. քաղցրանաս ի նոյն առաւել՝ քան ի սոսկ հացն։ Ունկանն յերաժշտական ձայնսն քաղցրանալ. (Սարգ. ՟ա. պ. ՟Դ։ Լմբ. սղ. եւ Լմբ. ժղ.։)

Քեւ քաղցրանան ամպք ի վերուստ եւ ցօղանան. (Սիւն. տաղ խաչի.։)

γλυκαίνομαι dulcesco ἠδύνομαι suave reddor ἠδύς , χρηστός γίνομαι dulcis, suavis fio. Փոխել ի քաղցրութիւն. քաղցր եւ հեշտալի լինել կամ երեւիլ. հանճոյ կամ ախորժելի գտանիլ. քաղցըրնալ, անուշնալ. իրօք կամ նմանութեամբ.


Քաղցրանինջ քուն

sn.

cf. Քաղցրանիրհ քուն.

· Calfa

NBHL (2)

ՔԱՂՑՐԱՆԻՆՋ ՔԱՂՑՐԱՆԻՐՀ. Որ ինչ հայի ի քաղցր նինջ կամ նիրհումն.

Ի սենեակս քաղցրանինջ քնով ղուղեալ։ Քաղցրանիրհ ինչքով (յն. քաղցր քնով) պաշարեալք՝ եւ ի տուընջեանն ջերանին ի մահիճս. (Արծր. ՟Ե. 11։ Ոսկ. եբր.։)


Քաղցրանիրհ քուն

sn.

sweet, gentle sleep.

· Calfa

NBHL (2)

ՔԱՂՑՐԱՆԻՆՋ ՔԱՂՑՐԱՆԻՐՀ. Որ ինչ հայի ի քաղցր նինջ կամ նիրհումն.

Ի սենեակս քաղցրանինջ քնով ղուղեալ։ Քաղցրանիրհ ինչքով (յն. քաղցր քնով) պաշարեալք՝ եւ ի տուընջեանն ջերանին ի մահիճս. (Արծր. ՟Ե. 11։ Ոսկ. եբր.։)


Քաղցրանիւթ

s.

grape sugar.

· Calfa


Քաղցրանշոյլ

adj.

spreading a subdued light.

· Calfa


Քաղցրանուագ

adj.

causing harmonious chants to be heart.

· Calfa

NBHL (7)

Ուր իցէ քաղցրութիւն նուագաց. քաղցրաձայն (ինչ). բարեյարմար, եւ համեմատ.

Երգո հոգեւորականս քաղցրանուագս։ Քաղցրանուագ հնչեն օրհնութիւնք։ Եհան յեղանակս քաղցրանուագս. (Եղիշ. միանձն.։ Խոր. վրդվռ.։ Ճ. ՟Ա.։)

Հաւուց տարմք քաղցրանուագ ձայնիւք զվայրսն հնչեցուցանիցեն։ Զարմանալ պարտիմք եւ ընդ քաղցրանուագ բարբառ, զոր գեղգեղեալ յօրինէ ճեպիռնթռչուն. (Լաստ. ՟Ժ՟Ը։ Վեցօր. ՟Ը։)

Երգ ներբողական՝ քաղցրանուագ հնչմամբ. (Տաղ.։)

Քնար աստուծախօս եւ քաղցրանուագ. (Երզն. լուս.։)

Զե րեքսրբեան օրհնութիւնս քաղցրանուագ երգեն. (իբր մ. քաղցր նուագօք) (Յհ. իմ. եկեղ.։)

Քաղցրանուագ լուսովժ։ Զուարթաճաճանչ եւ քաղցրանուագ յառաջին իւրոյ լումոյն երեւեալ. (Խոր. հռիփս.։ Կոչ. ՟Բ։)


Քաղցրաշունչ

adj.

gently blowing.

· Calfa

NBHL (3)

ՔԱՂՑՐԱՇՆՉԵԱԼ ՔԱՂՑՐԱՇՈՒՆՉ. Որ քաղցր շնչէ կամ փչէ, բարեշունչ. քաղցրասիգ.

Եղեալ օդ քաղցրաշունչ, որ եբաց զմասն ինչ կտաւոյն։ Փոխանակ քաղցրաշունչ օդոյս։ Զօգս քաղցրաշունչս։ Սիւք հողմոց քաղցրաշունչ սնուցանէ զբոյսս։ Այս քաղցրաշունչ հողմս հարաւային. (Փարպ.։ Պիտ.։ Վեցօր. ՟Ե։ Ագաթ.։ Լմբ. սղ.։)

Սէր ի սիրայէ քաղցրաշնչեալ օդոյն. (Տաղ.։)


Քաղցրապատիր

adj.

flattering, deceiving.

· Calfa

NBHL (2)

Որ քաղցրութեամբ պարտէ.

Մեղր զքաղցրապատիր բանսն ասէ. (Լմբ. առակ.։)


Քաղցրապարզ աչք

sn.

soft eyes, gentle glance.

· Calfa

NBHL (2)

Քաղցր եւ պարզ. քաղցրահայեաց, կամ անոյշ եւ յստակ (աչք). որ եւ (ակն) առատ.

Զակն չար կուրացուցանէ տէր. իսկ որ քաղցրապարզն է, փրկեսցէ զնա ի խաւարէ. (Եւագր. ՟Ժ՟Գ։)


Քաղցրապէս

adv.

sweetly, gently, softly.

· Calfa

NBHL (1)

Իսկ բարեարար միածին որդիդ բարբառեալ քաղցրապէս՝ ասելով, եթէ եկա՛յք առ իս։ Եւ մեք քաղցրապէս ընկալցուք (զհիւրս). (Ճշ.։ Եւագր.։)


Քաղցրապտուղ

adj.

bearing or producing pleasant fruits.

· Calfa

NBHL (2)

Որ երել զպտուղ քաղցր. որոյ բերքն է քաղցր.

Ծառք քաղցրապտուղք եւ ախորժելիք։ Ի յեսսեան բուսոյ քաղցրապտուղ ծաղիկ. (Նար. առաք. եւ Նար. կուս.։)


Քաղցրասէր

adj.

fond of sweets.

· Calfa

NBHL (2)

Սիրօղ զքաղցր կամ զքաղցրութիւն.

Զլեղին ճաշակելով, այլ քաղցրասէր դառնաճաշակ. (Գանձ.։)


Քաղցրասիգ

cf. Քաղցրաշունչ.

· Calfa

NBHL (5)

ՔԱՂՑՐԱՍԻԳ ՔԱՂՑՐԱՍԻՔ. Ունօղ զսիւք քաղցր. քաղցրաշունչ.

Կարօտի տկար մակոյկ բանիս մեր քաղցրասիք հողմոց։ Չեմ արժանի շնչման հողմոց, եւ ոչ քաղցրասիգ օդոց. (Ոսկիփոր.։ Վրք. հց. ձ։)

Զհոսանուտ բնութիւն ջրոյ հանդարտեցոյց քաղցրասիգ օդով. (Վանակ. յոբ.։)

Ի քաղցրասիք հողմոց հոգւոյն՝ ալէկոծութիւնք ծփականք խաղաղանան. (Լծ. ածաբ.։)

Տեղի տայ յինքն քաղցրասիք լուսաւորութեանն Աստուծոյ. (Լմբ. սղ.։)


Քաղցրասիք

cf. Քաղցրաշունչ.

· Calfa


Քաղցրասինձ

s. chem. gelatine sugar.

· Calfa


Քաղցրասնոյց

adj.

brought up tenderly, in delicacy, delicate.

· Calfa


Քաղցրավաճառ, աց

s.

confectioner.

· Calfa

NBHL (2)

Որ վաճառէ զքաղցունս. եւ Պատրօղ.

Քաղցրաբանութեամբ պատրեն ... յանմեղ մարդիկ վաճառականս լեալ, նոքին եւ քաղցրավաճառք են. (Եփր. աւետար.։)


Քաղցրատենչ

adj.

sweet and desirable (sleep).

· Calfa


Քաղցրատես

cf. Քաղցրատեսիլ.

· Calfa

NBHL (5)

cf. ՔԱՂՑՐԱՀԱՅԵԱՑ. Հայեցաւ ի նոսա մղմախառն եւ քաղցրատես ակամբ. (Երզն. մտթ.։)

Արկուցեալ ի տեսլենէ աստեղն, թէպէտեւ քաղցրատես եւս էր. (Եպիփ. ծն.։)

Առնուլ զքաղցրատեսակն (կամ զՔրիստոսեական) հանգիստ։ Ոչ ասացից աղօթս քաղցրատեսակս. (Դիոն. եկեղ. եւ Դիոն. թղթ.։)

Քաղցրատեսիլ եւ զուարճացեալ։ Քրքումք քաղցրատեսիլք. (Վահր. ոտ.։ Երզն. լս.։)

ՔԱՂՑՐԱՏԵՍ. ա. ՔԱՂՑՐԱՏԵՍԱԿ. ՔԱՂՑՐԱՏԵՍԻԼ. χρηστοειδής q.d. dulciformis, jucundus. (իսկ χριστοειδής christiformis ). Որ ունի զքաղցր տեսակ կամ զտեսիլ եւ զկերպարան.


Քաղցրատեսիլ

adj.

fine-looking, graceful, handsome.

· Calfa

NBHL (4)

Արկուցեալ ի տեսլենէ աստեղն, թէպէտեւ քաղցրատես եւս էր. (Եպիփ. ծն.։)

Առնուլ զքաղցրատեսակն (կամ զՔրիստոսեական) հանգիստ։ Ոչ ասացից աղօթս քաղցրատեսակս. (Դիոն. եկեղ. եւ Դիոն. թղթ.։)

Քաղցրատեսիլ եւ զուարճացեալ։ Քրքումք քաղցրատեսիլք. (Վահր. ոտ.։ Երզն. լս.։)

ՔԱՂՑՐԱՏԵՍ ՔԱՂՑՐԱՏԵՍԱԿ ՔԱՂՑՐԱՏԵՍԻԼ. χρηστοειδής q.d. dulciformis, jucundus. (իսկ χριστοειδής christiformis ). Որ ունի զքաղցր տեսակ կամ զտեսիլ եւ զկերպարան.


Քաղցրատուր

adj.

given with gentleness, by fair means.

· Calfa

NBHL (2)

Քաղցրութեամբ տուեալ. քաղցր սիրով աւանդեալ.

Խոստացեալն (մեր) առաջի դիցի, եւ նոցա քաղցրատուր հրաման հատուցեալ զարդարեսցի. (Կորիւն.։)


Քաղցրարար

adj.

producing sweet things.

· Calfa

NBHL (2)

Որ առնէ զքաղցր իրս, որպէս՝ զմեղր. քաղցրաբուխ. մեղրաբեր.

Եւ է հրէաստան քաղցրարար, եւ պտղալից. (Խոր. աշխարհ.։)


Քաղցրացուցանեմ, ուցի

va. med. fig.

to sweeten, to render, sweet;
to edulcorate;
to soften, to temper, to calm, to allay.

· Calfa

NBHL (7)

Ապաքէն ի նոյն քաղցրացուցեր ինձ եւ քեզ կերակուր։ Ոչ նուիրեցին տեառն գինի, եւ ոչ քաղցրացուցին նմա։ Ցանկութիւնք բարեպաշտաց քաղցրացուցանեն զոգիս։ Քաղցրացուցանէին (նուագելով) զօրհնութիւն. (Սղ. ՟Ժ՟Դ. 12։ Ովս. ՟Թ. 4։ Առակ. ՟Ժ՟Գ. 19։ Իմ. ՟Ժ՟Ը. 9։ յորմէ եւ Խոսր.։)

Քաղցրացուցանել մեզ զօրհնութիւն նորա. Խորիսխ՝ որ զկոկորդն քաղցրացուցանէ, է շնորհք աւետարանին. (Համամ առակ.։)

Նա է՝ որ քաղցրացուցանէ զդ առնութիւն չարին։ Քացախ եւ լեզի դառնութեան տարբեր վասն մեր, քաղցրացո զսիրտս ամենայն մարդոյ ի պաշտօն քո. (Յճխ. ՟Ժ՟Ա։ Ագաթ.։)

Համեղ մարմնովն քաղցրացոյց զճաշակացն զդառնութիւն. (Շար.։)

Մեղմով քաղցրացուցանել զխստութիւն իշխանին. (Եզնիկ.։)

Լեզու ունիս, որով հոգեւորական հացն նմա քաղցրացուցանես։ Զդառնութիւն ջուրցն քաղցրացոյց։ Քաղցրացոյց ճաշակօքն զհրեշտակս եւ զմարդիկ. (Սարգ. ՟ա. պ. ՟Գ. ՃՃ.։)

γλυκαίνω dulce reddo ἠδύνω suave reddo, delecto, laetifico եւ ἁναμέλω cano, celebro cantu. Տալ քաղցրանալ. քաղցր առնել. ախորժ ընծայել. զուարճացուցանել. մեղմել. քաղցրացնել, անուշցնել.


Քաղցրացուցիչ, չի, չաց

adj. med.

sooting demulcent, emollient;
edulcorant.

· Calfa

NBHL (4)

Որ քաղցրացուցանէ, կամ քաղցրացոյց.

Դառնաճաշակ պտղոյն քաղցրացուցիչ. (Շար.։)

Դառնութեան ճաշակացն եղեւ քաղցրացուցիչ. (Շ. թղթ.։)

Ընդ աստի լիաբուղխ գինւոյս (մի՛ փոխանակեր) զըմպելին քաղցրացուցիչ։ Քաղցրացուցանել զջուրսն քաղցրացուցիչ տապովն. (Սարգ. ՟բ. պ. ՟Ե։ Վեցօր. ՟Դ։)


Քաղցրաւենի, նւոյ, նեաց

adj.

sweets, comfits, preserves.

· Calfa

NBHL (2)

Քաղցրութենի. քաղցր ինչ. քաղցրեղեն, անուշեղեն.

Դառնիս ինձ առն մասունս ընդ քաղցրաւենեացն ճաշակաց. (Նար. ՟Ի՟Ա։)


Քաղցրաքուն

adj.

of sweet sleep.

· Calfa

NBHL (2)

Ոյրկայ քաղցր քուն. քայցրանինջ. քաղցրանիրհ.

Կամ ի յարթնութեան, կամ ի քաղցրաքուն հանգըստեան. (Եզնիկ.։)


Քաղցրեմ, եցի

vn.

cf. Քաղցրանամ.

· Calfa

NBHL (1)

Նույնիսկ եւ սովորական իմաստութիւնն քաղցրեաց նոցա. (Ագաթ.։)


Քաղցրենի

adj.

sweet.

· Calfa

NBHL (1)

Կոկորդ քաղցրենի բազում առնէ զբարեկամս իւր. (Սիրաք. ՟Զ. 5։)


Քաղցրերգութիւն, ութեան

s.

sweetsong, melody. hallelujah.

· Calfa

NBHL (2)

μελῴδημα melos. Քա՛ղցր երգ. քաղցրաձայնութիւն. մեղեդի ալէլու.

Սրբազանն քաղցրերգութիւն աստուածընկալ մածգարէիցն փչման (ալէլուիա) ... օրհնեցէ՛ք զՏէր. (Դիոն. եկեղ.։)


Քաղցրիկ

adj.

sweet, benign, dear, darling.

· Calfa

NBHL (4)

Որդեա՛կ քաղցրիկ։ Քաղցրի՛կ որդեակ։ Խաղաղութիւն ըստ քեզ քաղցրիկ մա՛յր իմ. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։ Սիսիան.։ Տօնակ.։)

Ի ձայն քաղցրիկ փողէր կանանց, յարեաւ խաչելեալն։ Հողմով հոգւոյն շարժեալ, քաղցրիկ օդով վայրաբերեալ։ Ծովն ի միջի իմ ծածանէր, քաղցրիկ օդովըն ծիծաղէր. (Շ. տաղ. եւ Շ. եդես.։)

(Հեղի զորդիսն) ողոքանօք խնամարկէր քաղցրիկ, Լծ. (կոչ.։)

Անձրեւ քաղցրիկ աստ ցօղեաց, ձայն աւետեաց որոտաց (Սուրբն Մաթէոս). (Տաղ.։)


Քաղցրիտ

s. chem. glycerine.

· Calfa


Քաղցրութիւն, ութեան

s.

sweetness, suavity;
saviour;
softening;
gentleness;
affability, meekness, amiability, benignity, amenity, urbanity;
քաղցրութեամբ, sweetly, softly, gently, mildly;
քաղցրութեամբ օձն ի ծակէն ելանէ, a smooth tongue draws (gentleness is better than force).

· Calfa

NBHL (8)

Մեղր վասն քաղցրութիւն առնելոյ քաղցր ասի. (Արիստ. որակ.։)

Խորիսխ մեղու բանք բարիք, եւ քաղցրութիւն նորա բժշկութիւն հոգւոց։ Կոկորդ նորա՝ լի քաղցրութեամբ։ Բզխեսցեն լերինք զքաղցրութիւն։ Երթա՛յք կերա՛յք զպարարտութիւն, եւ արբէ՛ք զքաղցրութիւն։ Եւ էր քաղցրութիւն նորա իբրեւ զխորիսխ.եւ այլն։

Ռետին քաղցրութեան. (Շար.։ Տաղ.։)

Օդոց քաղցրութեամբ շրջեցուցանէ ընդ ծով. (Լմբ. իմ.։)

Քաղցութեան երգոցն արուեստականաց։ Ի ձայն քաղցրութեան գոհանային զԱստուածոյ. (Ոսկ. յհ. ՟Ա. 1։ ՟Գ. Մակ. ՟Է. 11։)

Ի բարերար քաղցրութեանց աստի ստէպ ստէպ պատուեալք։ Մերժեալ ի մերմէ քաղցրութենէ աստի։ Քաղցրութիւն արարեր ընդ ծառայի քում։ Խօսեցաւ ընդ նմա քաղցրութեամբ։ Ոչ ոք է՝ որ առնէ զքաղցրութիւն.եւ այլն։

Եցոյց քաղցրութեան հօրն ի վերայ դարձի անառակին։ Քաղցրութեամբ աղբիւրացեալ։ Քաղցրութիւն եւ խոնարհութիւն. (Իգն.։ Նար. կուս.։ Սարգ. ՟ա. պ. ՟Գ։)

Այլ հոգւով քաջ քաղցրութեամբ վասն սասատիցն տեառն ընդունիմ։ Դարմանէ զամենայն քաղցրութեամբ։ Ի շաւիղս երեւի նոցա քաղցրութեամբ։ Քաղցրութեամբ լսէր նմա։ Բազում ժողովուրդ լսէր նմա քաղցրութեամբ.եւ այլն։


Քաղցրուսոյց

adj.

teaching with gentleness;
pleasant to learn.

· Calfa

NBHL (2)

Վարդապետքն քաղցրուսցոյց։ Զքաղցրուսոյց վարդապետն իւրեանց. (ՃՃ.։)

Ծագել ի մեզ զքաղցրուսոյց քոյին գթութեցդ զշնորհս. (Բրս. աղ. ի հին ճշ։)


Քաղցուալից

NBHL (1)

Եւ կիսոցն ընդ խաղ արկեալ՝ ասէին, եթէ քաղցուալից իցեն. (Գծ. ՟Բ. 13։)


Քաղցրաբուղխ

NBHL (5)

ՔԱՂՑՐԱԲՈՒՂԽ ՔԱՂՑՐԱԲՈՒԽ. որ բղխէ զքաղցր կամ զքաղցրութիւն. եւ Բղխեալ որպէս քաղցր.

Ես եմ աղբիւրն կենաց, որ քաղցրաբուխ է եւ անուշաճաշակ. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Կաթեամբ դիեցուցի զքեզ հաճելի եւ քաղցրաբուխ ստեամբ. (Ճ. ՟Ժ.։)

զքաղցրաբուխ ստեամբ. (Ճ. ՟Ժ.։)

Զքաղցրաբուղխ բերանն փակեալ։ Ի վտակաց քաղցրաբուխ շնորհաց։ Ի յորդառատ եւ ի քաղցրաբուխ վարդապետութենէ սրբոյն Յովհաննու։ Ականակիտ աղբերացն քաղցրաբուղխ ծաւալմամբ. (Ոսկ. ի մելիտ.։ Ճ. ՟Ա.։ Վրք. ոսկ.։ Խոր. վրդվռ.։)


Definitions containing the research քաղց : 788 results

Աւաչ, ոյ, ի

adj.

voice, sound;
melody, harmony;
— ասեմ, to sing.

· Calfa

NBHL (2)

ԱՒԱՉ կամ ԱՒԱՋ. Ձայն, հնչիւն, մանաւանդ եղանակաւ որպէս երգ, քաղցրաձայնութիւն. մրմունջ. (նոյն բառ է տճկ. ավազ, ավազի, հավա, եւ լտ. վոօքս, իտ. վոչէ. սանս. վաչա։) ձան.

Մեղմ մրմունջս եւ աւաջս նուագեն քաղցր եւ մեղկ յոյժ. (Մարթին.։)


Աւետալուրք

s. pl. good news.

· Calfa


Բազմաբեղ

adj.

very fertile, very abundant, fruitful.

· Calfa

NBHL (1)

Սակայն սա մայր է բազմաբեղ, կազմէ պըտուղ քաղցր եւ համեղ. (Կրպտ. ոտ.)


Անտեսակ

adj.

formless, shapeless.

· Calfa

NBHL (1)

Ի վերայ գեղման տեղալով յոյժ քաղցրութեամբ եւ անտեսակ ձայնից. (Եղիշ. խաչել.։)


Անօսր, ից

adj.

slender;
rare;
fine, subtile, thin, delicate;
feeble, meager, lean;
light.

· Calfa

NBHL (1)

Ի սիք քաղցր եւ անօսր՝ ըստ տեսլեանն, որ առ եղիա. (Վահր. դտ.։)


Աշխատասիրութիւն, ութեան

s.

diligent labour, elaborate study, industry;
work, production.

· Calfa

NBHL (1)

Մխեալ ի քաղցր աշխատասիրութեանն արգասաւոր ջան։ Հրաժարեալք ի ժիր աշխատասիրութեանն յորդորմանէ. (Պիտ.։)


Աշխարհաշէն

adj.

that causes a country to nourish;
blooming, in bloom.

· Calfa

NBHL (1)

Այր քաղցր եւ աշխարհաշէն։ Լաւածանօթս եւ աշխարհաշէնս. (Փարպ.։)


Աշխարհասէր

adj.

worldly, attached to the wordly vanities.

· Calfa

NBHL (1)

Զքաղցրահամ կերակուրս՝ աշխարհասիրաց թողին. (Լաստ. ՟Զ։)


Աշխարհատես

adj.

that has seen much of the world;
known by all, notorious, public, manifest;
— ցուցանել, to publish, to make known.

· Calfa

NBHL (1)

Լսել ի նմանէ զքաղցրալուր բարբառն երանութեան՝ առաջի աշխարհատես հրապարակին. (Եփր. խոստ.։)


Ապականութիւն, ութեան

s.

corruption;
destruction, ruin;
contamination, infection;
depravity, perversion, degeneration;
putrefaction, rottenness, sourness, staleness, rancidity;
— կուսի, defloration, debauchment;
տեղի՝ դուբ ապականութեան, sepulchre, tomb;
— բարուց, corruption, depravation of morals or manners;
յ— դնել՝ դարձուցանել, կարգել, հասուցանել, cf. Ապականեմ;
յ— դառնալ, լինել, անցեալ գնալ, cf. Ապականիմ;
ձմեռն ապականութեան, the winter destroyer or spoiler.

· Calfa

NBHL (1)

Կիրս ապականութեան՝ առանց ապականութեան կրեաց քրիստոս. (Լծ. կոչ.) իմա՛, կրեաց անանգոսնելի կիրս կամաւորս, որ ըստ յն. φθορά, այսինքն են քաղց եւ ծարաւ, չարչարանց եւ մահ. եւ ո՛չ զանգոսնելի կիրս. որ ըստ յն. διαφθορά, զոր օրինակ փտութիւն ի գերեզմանի, եւ ախտ մեղանչական, եւ այլն։


Ապաշնորհ, աց

adj.

ungrateful;
vain;
vile, disagreeable.

· Calfa


Ատոքանամ, ացայ

vn.

to fill, to be full, fertile or fat.

· Calfa

NBHL (1)

Սերմունք ատոքացեալք։ Ատոքացեալ տեսցուք զբոյս ոճոյ։ Վասն այսորիկ առ սակաւ սակաւ յաստուածեղէն սեզանոյ աստի առեալ ձեզ ջամբեմ, զի եւ դուք քաղցրագոյն ատոքասջիք. (Ոսկ. յհ. ՟Ա 1. եւ 3։)


Արբուցանեմ, ուցի

va.

to give to drink, to soak;
to water, to steep.

· Calfa

NBHL (1)

Ըստ կարին զքաղցն լնու, եւ զծարաւն արբուցանէ։ Սարգ. (՟ա. պ. ՟Թ։)


Արդարալլուկ

adj.

justly tormented.

· Calfa

NBHL (1)

Արդարալլուկ քաղցեալ. (Նար. ՟Ի՟Թ։)


Առաւօտանամ, ացայ

vn.

to dawn, to get light.

· Calfa

NBHL (1)

Առաւօտանայ, վաղըն լուսանայ, աստուած քաղցրանայ. (Գանձ.։)


Առաքինի, նւոյ, նեաց

adj.

valiant, courageous;
virtuous, honest.

· Calfa

NBHL (1)

Հմուտ եւ առաքինի վարդապետք։ Առաքինեացն է փոյթ հանդիսանալ ընդ քաղցր երկասիրութեանն վաստակս. (Պիտ.։)


Առժամեայ

adj.

cf. Առժամանակեայ.

· Calfa

NBHL (1)

Առժամեայ քաղցրացաւ տարփողին. այսինքն առ ժամն. (ՃՃ.։)


Առհաւատչեայ, չէից

s.

earnest, earnest money;
pledge, essay, token, sign, testimony.

· Calfa

NBHL (1)

Այսպիսի առհաւատչէիւ թեթեւանայ եւ քաղցրանայ լուծն. (Խոսր.։)


Առձայնեմ, եցի

va.

to call.

· Calfa

NBHL (1)

Զաւետիս հոգեւոր ցնծութեամբ ընդհանուր առձայնէ բոլոր հայաստանեայցս։ Զքաղցրաբարբառ աւետեաց հնչումն ի հնձանն առձայնէր. (Խոր. հռիփս.։)


Աստ

adv.

here, in this place;
— է, he or it is here;
— եւ անդ, here and there, this way, that way.

· Calfa

NBHL (1)

Հանդիպեսցուք ամենեքեան եւ ա՛ստ քաղցրութեանցս, եւ ա՛նդ թողութեանցն. (Առ որս.։ ՟Ժ՟Ա։)


Աստիճանեմ, եցի

va.

to graduate;
to ascend gradually, to go by degrees.

· Calfa

NBHL (1)

Ո՞ւր այն իմ ժամանակ, յորում ընդ ասել բանին եւ ես (երկիրս) յոքնազան վերաբերէի բուսակաս ի կենցաղաւէաս աստից։ Օդ քաղցրաշունչ ի ձեռն արեւելեան ցօղոյ, եւ բազմագութ խնամով սնուցանէին զիմ աստիցն զարմ. (Պիտ. Ժ 5։)


Աջակողմն

s.

right side, right hand;
— նաւու, starboard;
յաջակողման, to the right.

· Calfa

NBHL (1)

Խոտորեսցի յաջակողմն իւր առ քաղցի։ Ննջեսցես յաջակողմն քո։ Յաջակողմն նաւին։ Զաջակողմն թեւին բեկանէր. (Ես. ՟Թ. 20։ Եզեկ. ՟Դ. 6։ Յհ. ՟Ի՟Ա. 6։ ՟Ա. Մակ. ՟Թ. 15։)


Առաջակաց

cf. Առաջակայ.

· Calfa

NBHL (1)

Թէ ոչ բախեմք զառաջակաց կնիք քաղցրութեանն. (Լմբ. սղ.։) cf. եւ ՅԱՌԱՋԱԿԱՑ։


Բաժանեմ, եցի

va.

to divide, to separate;
to share, to distribute;
to cut, to decompound, to disjoin, to uncouple, to disunite, to split, to cleave, to scatter, to behead, to make an incision;
— վիճակաւ, to allot.

· Calfa

NBHL (1)

Որ բաժանէ զքաղցրութիւն իմաստիցն ի քիմս մտաց նոցա. (Վրք. հց. ՟Բ։)


Բայ

cf. Բա;
cf. Բամ.

· Calfa


Բայ, ից

s. gr. verb;
word, speech, discours;
cf. Բայոց.

· Calfa


Բազմատոհմ

adj.

of many species or kinds;
populous.

· Calfa

NBHL (1)

Հաց ի քաղցեալն անկեալ՝ բազմատոհմ զօգուտն զկինսս տայ. (Բրս. ապաշխ.։)


Բազմոստ

adj.

knotty, nodous;
cf. Բազմաճիւղ.

· Calfa

NBHL (1)

Բազմոստեան արքայական տնկոյն պտուղ քաղցրաճաշակ. (Երզն. քեր. յիշատ.։)


Արեւելք, լից

s. pl. East;
sun rise;
eastern regions, the orientals;
դարձուցանել յարեւելս, to set towards the East;
կորուսանել, շփոթել զարեւելս, to turn from the East.

· Calfa

NBHL (1)

Իսկ քաղցր է ամենայն մարդկան արեւելք. (Նեղոս.) իմա՛ զծագումն արեւու, կամ զկողմն արեւելից ըստ որում ծագօղ արեւու։ Սովին նմանութեամբ ասի Սուրբ կոյսն.


Արեւիկ

s.

little or sweet sun (jesting term).

· Calfa

NBHL (1)

Մանիքեցիք երդնուն յարեգակն, եւ ասեն, լուսիկ՝ արեւիկ քաղցրիկ, լի ես տիզերօք. (Ոսկիփոր.։)


Արիւն, րեանց

s.

blood, kin;
— խաղողոյ, unpressed wine, must, wine;
արեամբ ներկել՝ շաղախել, to imbrue with blood, to spot with blood;
— հեղուլ, to shed blood, to kill, to wound;
— հանել, to bleed;
հոսումն արեան, hemorrhage;
կցորդ արեան, who sheds blood with another, consanguineous, of the same blood, related;
cf. Ապաժոյժ.

· Calfa


Արծաթասէր, սիրաց

adj.

that loves money, avaricious, covetous, too fond of money.

· Calfa

NBHL (1)

φιλάργυρος pecuniae amans, avarus Մոլեալ ի սէր արծաթոյ. ընչասէր. ընչաքաղց. ագահ. Տե՛ս (Ղկ. ՟Ժ՟Զ 14։ ՟Բ. Տիմ. ՟Գ 11։)


Աղաւաղեմ, եցի

va.

to spoil, to corrupt, to adulterate, to taint, to impair, to disorder, to discompose, to vitiate.

· Calfa

NBHL (1)

Աղաւաղեսցե՞ս զքաղցրութեանդ բարեշնորհ ծաղիկդ։ Մանրագորս աղաւաղեալ. (Նար. ՟Բ. ՟Կ՟Է։)


Աղաւնաձագ

s.

cf. Աղաւնեակ.

· Calfa

NBHL (1)

Սուրբ Կիրակոս աղաւնաձագ՝ հեզաբանիկ քաղցրանուագ. (Գանձրն.։)


Աղբիւրանամ, ացայ

vn.

cf. Աղբերանամ.

· Calfa


Աղերս, ի, ոյ, ից

s.

supplication, petition, deprecation, entreaty;
— արկանել, — մատուցանել, յ— մատչել, to supplicate, to implore, to pray, to request.

· Calfa

NBHL (2)

Ընկալեալ աղերս ի յիմոյս ձայնէ։ Րոտեմք ի քէն աղերսիւ բանի, որ ես քաղցրալուր գրաւ աշխարհի։ Աղերս հառաչման։ Յստակութիւն աղերսին իսպառ պղտորեալ։ Որոց աղերսիցն յարգմամբ ընկա՛լ զիս նորոգ. (Նար.։)

Սկսաւ քաղցր եւ աղերս բանիւ խօսել ընդ ամենեսեան. (Եղիշ. ՟Գ։)


Աղերսաբան

s.

suppliant;
flattering, adulator.

· Calfa


Աղու

adj.

soft, sweet, agreeable, affable;
delicious, tender, delicate;
knavish, dodge.

· Calfa

NBHL (4)

իբր աղիւ համեմեալ. համեղ. քաղցր. անոյշ. հալավէթլիւ.

Յանուն քաղցրութեան բարուց՝ աղու ձայնէին զնա. (Խոր. ՟Բ. 7։)

Աղուն քաղցր ասի. որպէս եւ է աղաւնին քաղցր ի տես։ (Լծ.)

Եւ ձեւացեալն կամ կեղծաւորեալն քաղցր բարուք. իրօք՝ ժանտ, նենգաւոր, աղուիսաբարոյ. (որպէս եւ տճկ. աղու՝ է թոյն. եւ աղուլու՝ թունաւոր)


Աղութիւն, ութեան

s.

saltness.

· Calfa

NBHL (1)

Ճաշակականքն կոչեցեալք որակութիւնք են քաղցրութիւն, եւ դառնութիւն, աղութիւն. (Նիւս. բն. ՟Թ։)


Աղուութիւն, ութեան

s.

sweetness, insinuation;
knavery, craft.

· Calfa

NBHL (1)

Աղու կամ աղալեզու գոլն. քաղցրաբանութիւն. շատախօսութիւն. շաղաւաշուրթն աղուաշութիւն.


Աղտաղտ

adj.

cf. Աղտաղտուկ.

· Calfa

NBHL (2)

Ոչ եւս քաղցուն ջուր ըմպելի՝ աւելի քան զաղտաղտն գտանել անպիտանութիւն. (Պիտ.։)

Եւ ոչ աղտաղտին տեղւոջ ջուր քաղցր առնել. (Յկ. ՟Գ. 12։)


Աման, ոյ, ով, աւ, ոց

s.

vase, vessel, pot;
bag, sack, purse, cloak-bag;
ոտից —, shoe.

· Calfa

NBHL (1)

Մինչ ի մարմին եւ ի զգայական ամանսն (որովայնի)։ Զկերակրոյն ամանսն ներքնատուն ասելով։ Թափուր եղելոց ամանոցն՝ հարկաւոր էր քաղցնուլ։ Շնչաբերակք՝ շնչոյն ամանք ... Երկու են ամանք՝ երակք եւ շնչափողք. (Փիլ.։)


Ամբարումն, ման

s.

victualling, supply.

· Calfa

NBHL (1)

Պտղոցն քաղցրագունից առ բարւոյդ ծառոյդ ամբարումն. (Շ. թղթ.։)


Ամենահեշտ

adj.

easiest, very light or easy.

· Calfa

NBHL (1)

Կարի հեշտին եւ հեշտալի. ախորժելի. քաղցր յոյժ. հեշտ ու թեթեւ, կակուղ, անուշ. խօշ. լադիֆ. հաֆիֆ. միշայիմ.


Ամենանուշակ

adj.

very sweet, very savoury, very good, very delicate.

· Calfa

NBHL (1)

Ամեաեւին անոյշ եւ անուշահոտ. ամենայնիւ քաղցր.


Անբռնադատ

adj.

voluntary;
inviolable

· Calfa

NBHL (1)

Որ անբռնադատ հնազանդեցուցանես լծոյն քաղցրութեան. (Նար. ԽԹ։)


Անըղձանալի, լւոյ, լեաց

cf. Անըղձալի.

· Calfa

NBHL (1)

Ըղձանայ զանըղձանալիսն (յետ զզուելոյն՝) զծարաւ եւ զքաղց. (Փիլ. տեսական.։)


Անընկալ

adj.

cf. Անընդունելի;
— լինել, to be inadmissible.

· Calfa


Անշնորհ, աց

adj.

ill-favoured, disfigured, deformed;
ungracious, ungraceful, unpleasant;
unfortunate, unlucky;
ungrateful, unthankful.

· Calfa

NBHL (1)

Զայնպիսի քաղցր տեսութիւն թողուլ, յանշնորհն եւ ի ժլատն ընթանալ (բռնաւորի) ծառայութիւն. (Ոսկ. յհ. ՟Ա. 7։)


Անուշակ, աց

adj.

sweet, agreeable to the taste, savoury, delicate;
benign, gracious.

· Calfa

NBHL (1)

Անոյշ. քաղցր. ախորժ. հաճելի. զուարժալի. ցանկալի. լէզիզ, լադիֆ, հալավէթլի.