Definitions containing the research տարբեր : 401 results

Կրճիմն

NBHL (1)

ԿՐՃԻՄ ԿՐՃԻՄՔ ԿՐՃԻՄՆ. μέσον spatium διάφορον discrimen διάστημα intervallum κώλυμα obstaculum μεσότοιχα medium murum. (որպէս կիրճ իմն) Ընդ մէջ անկեալ ինչ իբր խափան կամ որոշիչ. միջնորմն. անջրպետ. խտրոց. խտիր. տարբերութիւն. արգելք. խոչ ընդ ոտն. դժուարութիւն.


Շուշան, աց

NBHL (1)

Ծաղիկ գեղեցիկ՝ սպիտակափառ կանթեղաշար՝ անուշահոտ յոյժ. կայ եւ դեղին կամ շեկ՝ վայրենի. որպէս եւ կապուտակ՝ տարբեր հոտով. ա՛յլ է եւ ջրային շուշան, կամ շուշան ի գետեզր. որ եւ Հարսնամատն, կամ Նունուֆար։ Նմանութեամբ եւ Զարդ՝ ի ձեւ շուշանի, կամ ծաղկի, եւ այլն.


Անալութ, ի

cf. Ընձուղտ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ընձուղտ». մէկ անգամ գործա-ձուած է Օրին. ժդ. 5՝ հյց. զանալութ ձևով։ Այս բառը սխալմամբ ուղղական կարծելով Խոր. աշխ. գրում է. «Կենդանի ինչ նման զա-նալութոյ» (բայց նոր տպ. էջ 599 ունի յա-նալութ)։ Գուգարաց նահանգի արտադրու-թիւններն էլ յիշելիս՝ ասում է. «Լինի ի նմա անալութ և հաճար ծառ և սերկևիլ և տօսախ» (Խոր. աշխ. 610)։ Որովհետև Հայաստանում ընձուղտ չկայ, ուստի ՀԲուս. § 95 հետևցնում է թէ այս հատուածում անալութ նշանակում է ինչ-որ բոյս և կամ խանգարուած ձև է՝ փո-խանակ մի ուրիշ բուսանունի։ Իրօք էլ Վատի-կանեան ձեռագրի մէջ նոյն տեղում գտնում է «լինի ի նմա և անուշ խոտք ուտելիք» ըն-թերցուածը (տե՛ս ՀԲուս. յաւել. էջ 675)։ Բայց ամէն տարաձայնուխիւն կը վերանայ, եթէ ընդունինք, որ վերի հատուածներում անա-լութ նշանակում է ո՛չ թէ «ընձուղտ», այլ, ինչպէս ցոյց է տալիս Համշէնի բարբառը, «եղնիկ»։ Այս պարագային, Վատիկանեան ռնթերցուածը, ինչպէս արդէն երևում էլ է, անյաջող սրբագրութիւն կամ պարզ սխալա-գրութիւն է։ Աւելացնենք և այն, որ Օրին. ժդ. 5 յունարէն օրինակը ներկայացնում է երկու տարբեր խմբագրութիւն և թէև անալութ բառի դէմ՝ ընկնում է յն. «ընձուղտ» բայց կարելի է շարքերը փոխելով՝ դնել «եղնիկ»։


Անապակ, աւ

adj.

pure, unmixed, neat, unadulterated.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Բուն իմաստով ունինք Տե. անա-պակ, Ակն. անբագ. այլուր տարբեր իմաստով ունինք հետևեալները. Կր. ամբակ, Ախց. ամ-պակ, Ռ. անբագ, Խրբ. Պլ. ամբագ «անհամ, անհիւթ, աննիւթ» (միս, ապուր կամ այլ ջրա-լի կերակուր). Ննխ. ամբագ «առանց հետը բան ուտելու» (օր.՝ ամբագ չայ խմել). Ասլ. ամբա*, Հմշ. օնբագ «ցամաք (հաց)», Տիգ. mմբmգ «առանց շաքարի (թէյ, սուրճ ևն)», Սեբ. ամբըբուգ, ըմբըբուգ «անիւղ, անհամ» (<անպակուկ ձևից, որի մէջ կ-ն նախորդպ-ի ազդեցութեամբ վերածուել է շրթնականի, ճիշտ ինչպէս բոկ եղած է բոկիկ>բոպիկ)։


Արուեստ, ից

s.

art, trade, profession, study, condition, office;
artifice, expedient, means, invention, ingenuity;
sign, miracle;
գեղեցիկ ազատական մեքենական —ք, the liberal, mechanical, fine arts.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. (յետնաբար նաև ի-ա հլ. մէկ անգամ միայն Բուզ. դ. 20 ունի արուես-տաց) «ճարտարարութիւն, մտաւոր կամ ձե-ռական արհեստ» ՍԳր. Ագաթ. Կորիւն. Բուզ. «ձեռագործ, ճարտար շինուած բան» ՍԳր. «հոաշք» ՍԳր. «հրէշ» Փիլ. ժ. բան. Յաւամ «խաբէական հնարք» Ոսկ. յհ. ա. 12. Լմբ. սղ. Սարգ. որից արուեստագէտ Երեմ. իդ. 1, իմ. ժե. 6. Եզն. արուեստագիւտ Վեցօր. ա-ռուեստագործել Ոսկ. մ. ա. 6. արուեստա-խառն Մծբ. արուեստական «ճարտար ա-ռուեստառէտ» Սեբեր. Ոսկ. ես. «առաքինի, բարեպաշտ» Կորիւն. «նենգաւոր» Մծբ. «ե-րաժշտութիւն, նուագարան, երաժիշտ» ՍԳր. արուեստանոց Ոսկ. անարուեստ Վեցօր. զրարուեստութիւն, չարարուեստութիւն Ոսկ. մ. բ. 27, արուեստակ «արհեստ» (նորագիւտ բառ) Անկ. գիրք առաք. 194. յետնաբար աաւում է նաև արհեստ Սահմ. Լմբ. Պղատ. օրին. որից անարհեստ Անյ. պորփ. Սամ. ե-րէց. (իսկ ՆՀԲ-ի յիշած անարհեստ բառը՝ Ոսկ. ես. պէտք է ուղղել անարահետ՝ ըստ Նորայր, Հայկ. բառաք. էջ 26), արհեստագէտ Լմբ. ևն։ Նոր գրականում տարբերւում են արուեստ «մտաւոր արուեստ, art» և արհեոտ «ձեռական արուեստ, mêtier»։ Նոր բառեր են գեղարուեստ, ճարտարարուեստ, գեղարուեո-տագէտ, արուեստակութիւն, արուեստահան-դէս, արհեստական, արհեստանոց, արհեո-տաւոր, արհեստապետ ևն։


Արտախոյր, խուրի

s.

tiara, mitre, diadem.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«թագաւորական թագ». մէկ անգամ Ագաթ. «Զթագաւորս շքեղացուցա-նեն ի նմանութիւն արտախոյրն պսակի ի վեր-ջաւորն փողփողելոյ»։ Նմանութեամբ՝ «Լու-սընթագ կամ Երևակ մոլորակը». «Զհինգ աստեղացն, որք մոլորական անուանակոչին, որոնց անուանքն են այսոքիկ. լուծ, եղջերու, ծկրաւորի (կամ ծկաւորի), փառազնոտի (կամ փարանձոտի), արտախոյր (արտախուր կամ արտախուրի). Ստեղծեալ արտախուրն ի չորրորդում արարչութեանն» Զքր. կթ. ի շարչ. Տօմար.։ Այս բառից են ծագում արտա-խուրել «թագով պսակել», արտախուրիլ «թագով պսակուիլ» Յհ. կթ. արտախուրակել մէկ անգամ գործածում է Արամ մատենա-գիր ժ դարի, տե՛ս Հայկականք Միաբանի, Վղրշպտ. 1894, էջ 42). արտախուրակ «ծած-կոյթ, ծածկոց» Ել. լզ. 19, խ. 17. Թիւք գ. 26, դ. 25, «խոյրի կամ թագի արտաքին զար-դերը, ինչպէս նաև եկեղեցական զգեստաւո-րութեան մէջ եպիսկոպոսական թագի այն զարդերը՝ որոնք թագի ետևի եզերքից կա-խուելով՝ անցնում են վակասի տակից և հանգչում շուրջառի թիկունքի վրայ» Ագաթ. (առնոյր զքահանայութեան թագն՝ օծանել և դնել նոցա արտախուրակս). Լմբ. ժբ մարգ. էջ 194 (Զաք. զ. 13)։-Արտախուրակ բառը բռոծածուած է նաև Դան. Գ. 21 հատուածում. «Կապեցան պատմուճանօք և վարտեօք, ար-տախուրակօք և զանկապանօք իւրեանց»։ Չորս խնդրական բառերի դէմ եբրայեցին ունի [hebrew word] ზზε [hebrew word] , որ Եօթանասնից ժամանակից ի վեր զանազան ձևերով հասկացուած է. յոյն օրինակը ունի՝ ἔχοντες τά ὸποδήματα αύτῶν ϰαὶ τας τίάρας ἀντων ἐπὶ τφν ϰεεαλω» ἀννῶν σῦν τω ἰματισμὸ ἀντων. Վուլգատան անե Cum braccis suis et tiars et calce-amentis et vestibus*. բողոթականների անգ-լերէն պաշտօնական հրատարակութիւնը՝ tn their coats, their hosen, and their hats and their other garments. բողոքականնե-րի իտալական թարգմանութիւնը՝ con le lor giubbe, le lor calze, le lor tiare e tut-t︎ ︎ lor vestimenti. բողոքականների պարս-կերէն թարգմանութիւնը՝ [arabic word] ︎ ❇ [arabic word] ︎︎ [arabic word] չ։ Այս բոլորի մէջ էլ արտախուրակ բառի դեմ գալիս ե čtiara, թագ, գլխարկ, իմամա, փաթթոց»։ Սակայն նորագոյն քննութիւնները ցոյց են տալիս, որ եբրայական բնագրի համապա-տասխան բառը ո՛չ թէ «գլխարկ», այլ «մի տեսակ հագուստ» է նշանակում։ Այսպէս Gesenius-ի եբրայերէն-արամերէն բառա-րանը յիշեալ բառերը մեկնում է «ներքնա-վարտիք, ներքնազգեստ, վերարկու, զգեստ» (Hosen, Unterkleid, Mantel, Kleid). եբրա-յականբնագրի Kautzsch-ի թարգմանութիւնն ունի՝ Untergewándern, Röcken, Mánteln und (sonstigen) Kleiden (տպ. Freiburg 1890). բողոքականների հայ աշխարհաբար թարգմանութիւնը(տպ. Պօլիս 1884) «Անդրա-վարտիքներովը, բաճկոններովը, վերարկու-ներովը ու (ամէն) հանդերձներովը». նոյնի արևելահայ թարգմանութիւնը (տպ. Պօլիս 1906) «իրանց անդրավարտիքներովը, պատ-մաճաններովը և վերարկուներովը և միւս հանդերձներովը». բողոքականների արա-բերէն թարգմանութիւնը ունի նմանապես [arabic word] ︎︎ [arabic word] ︎ [arabic word] Արդ՝ հալ թարգմանիչները ի՞նչ են հասկա-ցել այս արտախուրակ բառով։ Յոյն օ-րինակի համեմատութիւնը ցոյց է տալիս, որ ինչպէս այլուր, նոյնպէս և այստեղ արտախուրակ նշանակում է «թագ, գոլ-խարկ»։ Բայց Միաբան (Հայկականք, Վա-ղարշապատ 1894, էջ 42-49) ենթադրում է թէ արտախուրակ այստեղ նշանակում է «վարտիքի վրայից հագնելու զգեստ՝ որ ա-ռաջից բարձերը և յետևից զիստերն էր ծած-կում»։ Իբրև ապացոյց բերում է նախ՝ եբրա-յական բնագրի համեմատութիւնը, երկրորդ՝ այն հանգամանքը՝ որ վերի հատուածում արտախուրակ բառը դրուած է վարտիքի և զանկապանների միջև և հետևաբար գլխի հետ գործ չունի. երրորդ՝ միջին դարի հայ մեկնիչների ակնարկները։ Սրանցից Արամ մատենագիր ժ դարու՝ Դանիէլի այս հա-տուածի ակնարկութեամբ գրում է. «Զի մեր-կանդամ ո՛չ է արկեալ ի հուրն, այլ պատ-մուճան հաւատոյն ընդ իւր է և վարտեօք ա-պաշխարութեան զառականս մեղացն ծած-կեալ է. և զբարձս սրբութեանն արտախու-րեալ»։ Վարդան, Մեկն. Դան. դ. էջ 252՝ «Կա-պեցան վարտեօք և բարձիցն հանդերձիւքն»։ Արտախուրակ այս նշանակութեամբ գործա-ծում է նաև Սեբ. էջ 63 «Առաքէ նմա ոսկի և հանդերձս թագաւորականս արտախուրակս ոսկեզօծս և զանգապանակ ակամբք և մար-գարտովք կարգեալ»։-Այս բոլորը սակայն ըստ մեզ ոչինչ չեն ապացուցանում. մեր նախնիք եբրայեցերէնի անտեղեակ էին և Ս. Գիրքը յունարէնից են թարգմանել, ուստի ամենևին նշանակութիւն չունի այն հանգա-մանքը թէ եբրայական բառը բուն ի՛նչ է նը-շանակում. մանաւանդ որ հները միշտ «թագ» ևն հասկացել և միայն շատ նոր ժամանակ-ներում պարզուել է բառիս իմաստը։ Երկ-րորդ՝ մեր ուշ ժամանակի մատենագիրները թէև կարող էին եբրայերէնի տարբեր նշա-նակութիւնը սովորած լինել, բայց վերոյի-շեալ արտախուրակը միշտ «թագ» են հասևա-ցել։ Այսպէս՝ Արամ մատենագրի արտախու-րակելը նշանակում է պարզապէս «ծածկել». հմմտ. արտախուրակ «ծածկոյթ, ծածկոց» Ել. լզ. 19, խ. 17, Թուոց գ. 26, դ. 25. -յատ-կապէս Վարդան Դանիէլի մեկնութեան շա-րունակութեան մեջ ասում է. «Կապեցան վար-տեօք՝ բարձիցն հանդերձիւք, արտախուրա-կօք, խո՛յր ասեն ունել ի գլուխն, թագն՝ նշան պատուոյ»։ Վերջապէս բնաւ պէտք չկայ Սե-իսկ թագաւորներին անյարմար է.-Պատկա-նեան նոյն բառը հասկանում է «գլխի ապա-րօշ, чалма»։


Աւազան, աց

s.

basin of a fountain;
bath, bathing tub;
pool, reservoir of water;
horsepond;
basin;
— մկրտութեան, font, baptistery.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Փոխառեալ է իրանեանից, բայց սրան ծնունդ տուող մայր ձևը յայտնի չէ. կայ պրս. [arabic word] abzān «փոքր ջրշեղջ» (vullers). 2. «է աման ինչ տապանաձև երկայնաձիգ ըստ հասակի մարդոյ, զոր արարեալ ի պը-ղընձոյ և կամ յերկաթոյ և ի վերայ նորին խուփ ինչ արարեալ և ի միջակի նորին ծակ մի վասն շնչահանութեան կազմեալ, և զո-մանս հիւանդս ի մէջ նորա ընկողմանեցու-ցեալ, դարման մատուցանեն» (ԳԴ)։ Այս բա-ռից են փոխառեալ արաբ. [arabic word] abzan «մէջը ցողանալու աւազան կամ կոնք», [arabic word] bāsān «աւազան, ջրշեղջ» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 599), վրաց. აბაზანა աբազանա «լուա-ցուելու մեծ տաշտ»։ Բայց այս պարսիկ բա-ռը չէր կարող տալ հյ. աւազան, որովհետև պրս. [arabic word] abzān ենթադրում է պհլ. *apa-zan, որ կարող էր տալ միայն հյ. *ապազան ձևը։ Սակայն կայ նաև ասոր. [arabic word] avzānā «մկրտութեան աւազան», որ նոյնպէս փո-խառեալ է պարսկերէնից և որի v ձայնր համաձայն է հյ. ւ-ին, բայց վերջաւորութիւ-նը (ā) տարբեր է։-Հիւբշ. 111։


Աւետ

cf. Աւետիք.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Կում է Աւետարան։ Partubány SA 1, 211 իրանեան փոխառաթիւն է համա-րում. հմմտ, ղնդ. nivaeδayemi, պրս. nuvēd «աւետիս» ձևերը. իսկ SA 2, 224 համեմատում է լն. αυδή «ձայն», սանս. vádati «խօսի» բառերի հետ։ Այս վերջին համեմատութիւնը ունի նաև Գեանջեցեան ZAPh 1, 49։ Թիրեա-քեան, Կարնամակ ծան. 100 Աւետարան համեմատում է հաւատ և Avesta բա-ռևսև հետ։ Մարքվարթ (նամակ 1926 յունվ.) հպրս. *ä-vaid-ya «ծանուցում» բառից, որ տուած պիտի լինի նաի *աւերիք, յետոյ դարձած աւետիք։ Ny-berg, Hilfsbuch 2, 2 իրան. *awyati-*awvata-ձևից, որ կազմուած է awi-մասնիկով yata-«յիշողութիւն, յիշա-տակ» բառից. հմմտ. զնդ. yatā-«մէկի համար նշանակոած բաժինը», yata-«յիշողութիւն», պհլ. awyāt, պազ. ayaδ, պրս. [arabic word] уad «յիշողութիւն, յի-շատակ»։ Երկու մեկնոթիւններն էլ անընդունելի՝ առաջինը ձայնական, երկ-րորդը նշանակութեան տարբերութեան պատձառով։


Անց, ի, իւ, անցք, ից

s.

abortive;
Easter;
cf. Անցք.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «անցնելը, ճամբայ, նեղու-թիւն, դիպուած, պատահած բան» ՍԳր. Եւս. պտմ. «վիժուած» Փիլ. Պիտ. այս արմա-տից են անցանել (կտր. անցեաւ ձևն ունի Կնիք հաւ. էջ 12) «անցնիլ, երթալ. 2. առաօ անցնիլ, գերազանցել, չափից ու սահմանից անցնիլ. 3. զանց առնել, ձգել անցնիլ, թող-նել. 4. անցնիլ, փճանալ, ոչնչանալ. 5. մա-րիլ, շիջանիլ, հանգիլ. 6. պարապիլ մի գոր-ծով կամ խօսքով (խօսիլ, ճառել, պատմել). 7. գլուխը գալ, պատահիլ» ՍԳր. Բուզ. Եզն. Վեցօր. Ագաթ. Եւս. պտմ. Սեբեր. Ոսկ. ան-ցանել զգինեաւ «սթափիլ», անցանել ընդ քուն «երազափորձիլ», անցանել ընդ կին «մերձաւորիլ», ի բաց անցանել «բնական պէտքը հոգալ», անցանել յաշխարհէ «մեռ-նիլ», անցանել զաւուրբք «ծերանալ», ան-ցուցանել ՍԳր. Ոսկ. Սեբեր. Ագաթ. անցա-կան Ագաթ. անցանակ «զատիկ» (իբր թրգմ. պասեք բառի, ինչպէս են նաև անցարան, անցիկ) Նիւս. կազմ. անցաւոր ՍԳր. Ագաթ Կորիւն. անցութիւն Ագաթ. անցուցանք «օ-րօրոցի կապ» Հին բռ. անցնող «մի տեսակ ջերմ» Մխ. բժշ. անցուորիկ «շաքարախտ» Բժշ. անցւորական (նոր բառ). հարևանցի, ի հարևանցի «վեր ի վերոյ, վարկպարազի իմն» Ա. կոր. ժզ. 7, Ոսկ. մ. ա. 16, յհ. ա. 32. հարևանցիկ առնել Ոսկ. յհ. բ. 4. երա-գանցուկ Ոսկ. ես. թափանցանց ՍԳր. լու-սանցոյց Եզեկ. խա. 16. խբ. 11. պարանցիկ Դատ. թ. 27. վաղանցուկ Գե. ես. անանց Ոսկ. ես. Ագաթ. զանց առնել ՍԳր. Ագաթ. զանց լինել «վրիպիլ» Եսթ. ժ. 5. զանցանել ՍԳր. Եւս. քր. և պտմ. Եփր. ել. Վոչ. Ագաթ. զանցուցանել ՍԳր. Սեբեր. Եւս։ քր. ուխտազանցութիւն Երեմ. գ. 11. գե-րազանց Պիտ. անցուրդ «շատ ճամբա-ների անցման կէտը» Առաք. պտմ. 271 (չունի ԱԲ). առանց ՍԳր. Եզն. առան-ցանել «բանդագուշել, զառանցել» Բ. կոր. թ. 11. Ոսկ. ես. և Եփես. առանցիկ «ա-ռասպելական» Եւս. քր. առանցք ՍԳր. զա-ռանցել «սաստիկ ծերանալ» Ոսկ. մտթ. ա, 2. «ցնդաբանել» Բուզ. Եւս. քր. (հմմտ. Ոսկ. Եփես. 805՝ Մինչև ցե՞րբ ոչ դադարէք յառանցեալ ի զառանցեալ բանից). զառան-ցուցանել «խաբել» Կող. բ. 4. զառանց «ա-պահով» Օրբել. պատուիրանազանցութիւն Ոսկ. յհ. ա. 4. յանց «յանցանք» Ոսկ. Եբր. Եփր. թգ. յանցանել ՍԳր. յանցաւոր ՍԳր. յանցանք Կիւրղ. ղևտ. ևն։ Այս արմատից պէտք է լինի նաև թանց «առանց, բացի» Յհ. իմ. ատ. և երև. որից տարբեր է թարց։


Անքատ

adj.

indigent, necessitous, poor, forlorn.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ դնում է «լծ. հյ. աղքատ, որպէս թէ գրեալ էր յն. տառիւքս ἀγϰάδ (որ տա-ռացի agkad է, բայց կարդացւում է ankad). նոյն ընդ պրս. և արաբ. էն-քեատ, մէնաքէտ, թրք. գըտէսիզ»։ Սը-րանից առնելով Հիւնք. էջ 93 շինում է պրս. էնքեատ «կարօտ, աղքատ, չքա-ւոր» բառը։ Ստոյգն այն է՝ որ էնքեատ պարսկերէն չէ, այլ արաբ. [arabic word] an-kad բառն է, որ մեկնւում է «ոտքը չար. անբարեյաջող, ուղուրսուզ», [arabic word] nakd արմատից (տե՛ս Կամուս, թրք. թրգմ. Ա. էջ 700)։ Նշանակութեամբ և ձևով տարբեր բառիս նմանութիւնը պատա-հական է։ Տէրվ. Altarm. 19. հյ. քանցել բառի հետ = սանս. skhad, յն. σχάζω, լտ. scandula, հսլ. ckada, ckadъ, ըստ այսմ ան մասնիկ է, Թիրեաքեան, Արիահայ բառ. 40 ան բացանականով զնդ. kata, պհլ. katak, պրս. [arabic word] kad «տուն» բառից, իբր «անտուն». (զնդ. kata նշանակում է «սենեակ, նկուղ, գե-րեզման» և չունի «տուն» նշանակու-թիւնը)։


Աշարայ, ից

s. bot. rye.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(ի հլ. ըստ ՆՀԲ) «հաճար» Մխ. դտ. «ըստ ոմանց լուբիա կամ անոր մէկ տե-սակն» ՀԲուս. § 132. նոյնը ռմկ. աշորաւ (ըստ ՆՀԲ, ԱԲ, ՀՀԲ և ՓԲ). որից կազմուած են աշարային, աշարեղէն «հաճարեղէն» ՀՀԲ. աշորեայ հաց «հաճարահաց» ՀԲուս աշորախոտ «լտ. consiligo2» ՀԲուս. աշո-բուկ «հաճարանման մի խոտ» ՀԲուս. և ՆՀԲ, հտ. Բ. էջ 1060 գ, իբր գաւառական բառ։-Մեր համալսարանի գիւղատնտեսական բաժնի դասախօսները գտնում են, որ աշա-րայ և հաճար բոլորովին տարբեր բոյսեր են. ալսօր էլ մեր ժողովուրդը զանազանում է այդ երկուսը, առաջինը կոչելով «աշորա կամ տարեկան» (ռուս. pожь, գերմ. Rog-gen), իսկ երկրորդը՝ աճառ (ռուս. nолба)

ԳՒՌ (dialectal) Լ. աշօրա, Ղրբ. շա՛րա՝ նոյն բոյ-սը, իսկ Վն. աշարա (գիւղերում) «ցորենի նոր ծլած բոյսը» (քաղաքում) «նոր ցորեն» (ըստ ՀԲուս. § 126 աշարայ «նորաբոյս խոտ»)։ Բոլորովին տարբեր է Ննխ. արիշ «рожь», որ փոխառեալ է Կազանի թաթա-րերէն և կիրգիզերէն ❇ ariš հոմանիշից (տե՛ս Будaговъ 1, 27)։


Ատրճանակ, աց

s.

pistol.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Իրանեան *āturǰanak ենթադրեալ ձևից որ կազմուած է ātur «կրակ» և հպրս. զնդ. ǰan «զարնել, սպաննել», զնդ. jana-«զար-նող», պհլ. zatan, zanēt, zanišn, պրս. [arabic word] zadan, հրմ. zan «զարնել, հարկանել» ձևերից։ Իրան. *aturǰanak բուն նշանա-կում էր «հրահան, չախմախ». հմմտ. պրս. [arabic word] atašzana «հրահան», կազմուած [arabic word] ataš zadan «հուր հարկանել, կրակ վառել, այրել» ոճից։ Պհլ. ձևերը թէև ունին ձ, բայց հպրս. և զնդ. ձևերը ցոյց են տալիս ❇, որ գտնում ենք նաև նոր եռանեան. ների մէջ, ինչ. բելուճ. lanag և պարսկական բարբառներով jiden, jindemán (տե՛ս Horn § 653)։ Այս պարագային մեր ատրճանակ բառը պէտք է հասկանալ հնապէս 'ատրջա-նակ։ Նոյն ǰan արմատը գտնում ենք նաև մեր խարազան և գաւազան բառերի մէջ, ո-րոնք ունին զ և ոչ ճ կամ ջ. այս պատճառաւ ատրճանակ բառը բուն պահլաւականից տարբեր իրանեան մի գաւառականից պէտք է դնել։ Իմաստի փոփոխութեան համար հմմտ. քրդ. ženin-որ գալիս է նոյն žan ար-մատից և նշանակում է «հուր հարկանել, կը-րակ վառել, հրացան արձակել». հմմտ. նաև տճկ. չախմախլը «հրացան»՝ չախմախ «հրա-հան, կայծքար» բառից։


Ասորեակ, եկի, եկաց

s.

rocket.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(որ և ասսրեկ, սորեկ) «մի տե-սակ թթու բանջար, ճարճրուկ, լտ. eruca, ֆրանս. roquette» Գաղիան. Բժշ. ըստ ոմանց «կոտեմ, ջրկոտեմ»։ -Սրանից տարբեր է սորեկ «որթ», որ եբրայական փոխառութիւն է։ Կայ նաև գւռ. ասորիկ, սորեկ, սորուկ, սորոորին «կտաւատի մի տեսակ՝ որից ձէթ են հանում», հունդը նման է կոտեմի կամ կո-րեկի. ըստ Ախք.՝ վայրի մի խոտ է (տե՛ս Ազգ. հանդ. Ա. 138). բայց չգիտեմ թէ կապ ունի՞ նախորդի հետ։

ՀԲուս. § 168 ասում է. «Զարմանալի կամ հետաքննական բան մ'է, որ մեր ասորեկ կոչածը՝ Ափրիկեցիք ալ հիմայ ասուրիկ կոչեն, ըստ վկայութեան Ա-տանսոն բուսաբանի, որ շատ տարիներ կեցաւ ի Սենեկամպիա»։ Ֆերահեան, Բազմ. 1931, էջ 141-2 խօսելով բառիս վրայ, գտնում է, որ նոյն է լտ. eru-ca, ֆրանս. roquctte, իտալ. ruca, տճկ rokka salata, գւռ. ճարճիր, նարճրակ, արաբ. [other alphabet] ǰirǰir, ինչպես դրել եմ ես էլ։ Այս բոյսը շատ նման է կոտեմի և ջրկոտեմի, որի համար էլ երբեմն շփոթ-վում է նրանց հետ։ Բոլորովին տարբեր է գւռ. սորեկ, սորուկ «լտ. sorgham, sa-ricum» (տե՛ս իմ Գւռ. բառ.)։


Աջ, ոյ, ու

adj. s. right;
right hand;
ընդ աջմէ, to the right;
աջոյ ձեռամբ յաջողակ, right-handed;
յաջմէ եւ յահեկէ՝ յաջուց եւ յահեկաց, to the right and left, on each side;
— թեւ բանակի, right wing of an army;
— հաւանութեան տալ՝ կարկարել ումեք, to offer one's hand, to consent;
յ— եւ յահեակ, right or wrong.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

սրանց, որովհետև նախաձայն გ-կ ան-կում չկայ հայերէնում. Տէրվ. Երկրա-գունտ 1883, էջ 178-9 դարձեալ նոյն մեկնութիւնն է տալիս և ենթադրում հնագոյն աջ «երթալ» իմաստով մի ար-մատ։ Մորթման ZDMG 1872, էջ 518 խալդ. azi «աջ», իսկ Jensen IF Anz. 14, 52 և ՀԱ 1904, 183 հաթ. s'ί ձևի հետ է համեմատում։ Հիւնք. հանում է ողջ բա-ռից։ Patrubány SA 1, 214 վերադառ-նում է dakšina-ին և *ատջ կամ *տաջ ձևի միջոցով դուրս է բերում աջ. իսկ ՀԱ 1905, 253 ենթադրում է թէ հնխ. deks շրջուել է odks, որից հյ. աջ։ Pedersen, Հայ. դր. լեզ. 156 համեմատում է յն. ἐšιος «արժանի» բառի հետ. Lidén, Arm. Stud. 75 հանում է հնխ. sādhlo ձևից. հմմտ. սանս. sádhati, sádhnōti «լաջողիլ, յաջողեցնել, կարգաւորել», sadháyati «յաջողիլ, նպատակին հասնիլ, ստանաւ». sādhaka «լարմար», sādhu «իրաւացի, ճիշտ, լաւ, գեղեցիկ, ստոյգ, ախորժելի», զնդ. hāidista «նպատա-կայարմար», āsna «յաջող, յաջողակ». նշանակութեան տարբերութեան համար հմմտ. գերմ. reoht և հհիւս. hogri «աջ և իրաւացի»։-Այս մեկնութեան է հակ-ւում նաև Meillet (անձնական). Karst, Յուշարձ. էջ 426, 429 թաթար. yak, yag, sak, sag, sav «լաւ, աջ» և թրք. sāγ «աջ» բառերի հետ։ Brosset IAs. 1834, 383 ևն, որից նաև Չուբինով իր վրացերէն բառարանում (ա. տպ.) հյ. աջ բառի հետ համեմատում են վրաց. մարջվենի հոմանիշը, մարջուլ «աջ կողմ» (լազ. marǰguani աջ). իսկ նախաւոր մար-մասի համար յիշում են վրաց. მარլხენა մարցխենա=հյ. ձախ։ Գրեթէ նոյն է Մառ ИАН 1913, 419, որ հայ ձևի մէջ գտնում է վրացի բառի ջ ձայնը՝ իբրև մնացորդ յաբեթական ջւն=սեմ. ymn «աջ» արմատի։ Հայերէ-նին աւելի մօտիկ ձևեր կան կովկասեան միւս լեզուներում. ինչպէս՝ ուտ. mծm, կիւր. էրչի, լակ. ուրչա, տաբ. արչու


Առատ, աց

adj.

abundant, superabundant, copious;
rich, full, plentiful;
liberal, generous;
simple, plain, clear.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ ԳԴ, յե-տոյ Պատկ. Maтep. I. 15։-Bugəe IF 1. 452 դնում է *sruad-ձևից. հմմտ. յն. ῥυας, -ἀδος «հոսուն». նշանակութեան տարբերութեան համար հմմտ. յն ῥόδην «հոսուն, առատ», ֆրանս. effusion de, cocur, հյ. առատութիւն սրտի. ըստ Bugge հյ. բառը հնապէս *առուատ ձևն ունէր։ Patrubány ՀԱ 1908. 213 հնխ. pro-մասնիկով da «տալ» ար-մատից։ Գաբրիէլեան ՀԱ 1910, 365 ա-ռու, լորդ, յն. լտ. ru, ruo «հոսիլ»։ Թի-րեաքեան, Արիահայ բռ. 61 առատա-նալ «գրգռուիլ» ջոկում է սոյն առատ «լորդ» արմատից և հանում ա բացա-սականով պհլ. rad «ազնիւ» բառից։


Բախտ, ից

s.

fortune, prosperity, luck;
destiny, fate, fatality;
chance, hazard;
Fortune, Good Genius;
չեղեւ ինձ —, I have not had the happiness;
ըստ չար բախտին, by ill luck, unfortunately;
ըստ յաջաղելոյ —ի եղեւ ինձ հյրաժարել, by chance, fortunately his enemy dies.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ագլ. Գոր. Ղրբ. Ննխ. Շմ. Տփ. բախտ, Ախց. Երև. Ջղ. Սեբ. բ'ախտ, Մկ Մրղ. Ոզմ. Սլմ. Վն. բmխտ, Պլ. Ռ. փախդ, Տիգ. փmխդ (բայց փmխթըվուր «բախտա-ւոր»), Զթ. բ'օխդ.-իսկ Սչ. բ'ախտ «ամու-սին», Ալշ. բmխտ «բախտ. 2. ապաստան, ապաւէն»։ Նոր բառեր են բախտաւոր «երա-նի» (Շմ. տարբերում է իրարից «բmխտm-վmր «երանի» և բախտօօր «բախտաւոր»), բախտակոծուիլ, բախտովի, բախտփորձուկ, բախտաւորուիլ, բախտաւորացնել ևն։


Բամբոց

s.

gum ammoniac;
bamboo;
agasyllis.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

երբեմն միջից դուրս է գալիս։-ՀԲուս. (տե՛ս § 300 և յաւել. էջ 663) ուզում է կցել կիլիկեան բարբառով բամբոզ, բիւմբոս բուսանունի հետ։ Բայց բամ-բոս (Զթ. Կր. Մշկ.), ինչպէս նաև բամ-բուզ Ակն. բոլորովին տարբեր բոյսեր են և չեն կարող յարմարիլ բամբոց-ին՝ որ խէժ ունի։-Բամբոս նշանակում է «ձնծաղիկ», իսկ բամբուզ «ցօղնաւոր, կոկոնաւոր մի խոտ՝ որի մէջ կայ բամ-բակի պէս սպիտակ մի նիւթ»։


Բան, ներ, նեար

s.

thing;
cf. Բան.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ «որպէս յն. βάλανον»։ Ուղիղ մեկ-նութիւնը տուին միևնոյն տարում (1877) Lavarde, Arm. Stud. § 348 և Պատկ. Խոր. աշխ. էջ 57-ՆՀԲ և ՀԲուս. § 244 եբր. տարբեր բոյսեր են յիշում բան և պան։


Բան, ից

s. bot.

"speech, word, term, saying, dictate, expression, oration, discourse, language, history;
proposal, treaty, promise;
thing;
reason, intellect;
understanding, intelligence;
oracle;
the Word;
ի —ի առնել, to interpose, to employ;
ընդ բանիւ առնել, to excommunicate, cf. Բանադրեմ;
— առ —, word for word;
միով —իւ, in a word;
զբանիւք առնել, to converse, to speak;
ի բանս արկանել, ի —ի առնել to persuade, to convince, to gain;
զ—իւք անկանել, to converse with, to hold a conversation;
ի բանս հրապուրանաց արկանել, ի —ս ելու առնել, to charm or to allure with one's words;
—ս ընդ իրեարս դնել, ի բանի լինել ուրուք, —ունել ընդ ումեք, — կապել առ ոք, to understand, to be understood, to come to an understanding;
ըստ իմունս —ի, որպէս իմ —ս է, according to me;
ի — տանել, արկանել, to employ, to serve one's self;
—ել, կալաւ, it is said;
զոյզ ընդ —իցս, at these words;
ասել — չարութեան զումեքէ, —ս բարեաց խօսել վասն, to speak ill or well of some one;
զի՞նչ է —ս այս, what is this ?
— տալ, to promise, to give one's word, cf. Խոստանամ;
թողէք ի բաց զ—երդ, leave these things;
—ի գործ առնել, to begin to speak;
վախճանել զբանս իւր, to finish one's discourse;
— վճարել, to do some thing;
ոչ եւս ընդ —ս ինչ ածեալ, without any hesitation;
— ինչ է ինձ ընդ քեզ, I have a word to say to you;
ըստ —ի ամենեցուն, according to every body;
վասն քո բանիդ, upon your word;
ըստ —ի քո, according to what you have said;
գիտես ընդ ում է —դ, you know well with whom you have to do;
մինչգեռ —քն ի բերան նորա կային, hardly had he spoken;
—ք ինչ են իմ ընդ ունեք, I have a suspicion of some one;
I have intrigues or connections with some one;
—ք ինչ ոչ էին, ոչ գոյին նոցա ընդ ումեք ի մարդկանէ, they have neither society nor commerce with other men;
առանց —ի պոռնըկութեան, except for cause of adultery;
բան առնել՝ կապել՝ ունել, cf. Ուխտ դնել." myrobalan (fruit, tree and oil);
acorn (fruit).

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ «որպէս յն. βάλανον»։ Ուղիղ մեկ-նութիւնը տուին միևնոյն տարում (1877) Lavarde, Arm. Stud. § 348 և Պատկ. Խոր. աշխ. էջ 57-ՆՀԲ և ՀԲուս. § 244 եբր. տարբեր բոյսեր են յիշում բան և պան։


Արժան, ից

adj. s.

worthy, proper, suitable, fit;
cheap;
dignity;
right, equity, justice;
—է, it suits, it befits, it is necessary;
ոչ է —, it is not just, necessary, convenient;
— համարել, to judge worthy;
to deign;
ոչ — համարիլ, to disdain, to judge unworthy;
— ինչ էր, was it necessary ? — եւ իրաւ է, it is just to, fit;
յարժանս ou — տալ կաճառել՝ գնել, to give, to sell, to buy cheap or cheaply.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «պատշաճ և վայելուչ բա-նը» ՍԳր. Ագաթ. Ոսկ. մ. ա. 1. «արժանիք, արժանաւորութիւն» Սիր. լը. 18, Իմ. ժգ. 15. «իրաւունք, արդարութիւն» Եզն. որից արժան է «վայելուչ է, յարմար է» ՍԳր. Ագաթ. տռ-ժանանալ Ագաթ. արժանապէս Իմ. ժզ. 1. Ա. թես. բ. 12. Կոչ. ժզ. արժանաւոր ՍԳր. Ագաթ. Իւս. պտմ. Վեցօր. արժանաւորել Առաթ. ար-ժանաւորութիւն Ագաթ. Վեցօր. արժանի ՍԳր, Բուզ. Սեբեր. Ոսկ. Վեցօր. անարժան, ի և ի-ա հլ. ՍԳր. Ոսկ. Ագաթ. Կորիւն. Բուզ. Եզն. անարժանութիւն ՍԳր. Ագաթ. Ոսկ. յետին և յունարէնի վրայ ձևուած են՝ արժանահաւատ =յն. ἀέιότιστος, արժանապատիւ= ձέιá. τιμος, արժանապարտ= αζιόγρεως, արժանա-յաղթ= ἀζιόνιϰος և նմաններ։ Նոր բառեր են արժանայիշատակ, արժանապատւութիւն ևն։-Բառես երերորդ առումը դրամական է. որից ունինք արժանք «դրամի վրայի կնիքը» և արժանել «դրամը կնքել և արժէքը որոշել» Ոսկ. մ. ա. 11. արժան է «կարժէ, գին ունի» Ծն. իգ. 9. Ա. մնաց. իա. 24. արժանի «գին ու-նեցող, արժող» Սեբեր. արժան «դիւրագին, է-ժան» Ճառընտ. Ոսկ. յհ. բ. 14 ևն. այս միև-նոյն բառն է՝ որ ր-ի յապաւումով դարձել է խժան, յաժան, աժանք. ինչ. Լմբ. ժբ. մարգ. էջ 113 (Յովել. գ. 6) «Զմանկունս եբրայեցիս ոնէին յաժան»։ Նոր գրականում բառիս երկու առումների համար առանձին տարբերութիւն ռնելով՝ գործածւում է արժան «վայելուչ» և աժան (արևմտեան գրական), էժան (բայց նաև արժան՝ արևելեան գրական) «դիւրա-գին»։ Ըստ այսմ ունինք (ա կամ է նախաձայ-նով) էժանագին, էժանանոց, էժանանալ, է-ժանութիւն ևն։


Ամբարհաւաճ, ի, ից

adj.

proud, haughty, presumptuous, arrogant.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «ամբարտաւան, հը-պարտ, բարձրամիտ» ՍԳր. որից ամբարհա-ւանիլ Ա. կոր. ժգ. 4. Ագաթ. Եփր. մն. 490. ամբարհաւանութիւն Իմ. ժէ. 7. Ոսկ. ամբար-հաւաճումն Կոչ. գրուած է նաև ամպարհաւաճ, ամբարահաւաճ Անկ. գիրք հին. կտ. Ա. էջ 12Ո։-Կառծելով ինչ որ հաւաճ արմատից կազմուել է նաև ուղիղհաւաճ «ուղղադաւան, ուղղահաւատ» Յհ. կթ։-Ամբարհաւան, ամ-բարտաւան, հպարտ և սնափառ հոմանիշնե-րի տարբերութեան վրայ խօսում են Մտթ. եւագր. էջ 130 և Տաթև. ամ. 244։


Ամբարտաւան, ի, ից

adj. adv.

proud, haughty, stiff, high, arrogant, vain, conceited;
presumptuous;
—ս, haughtily, proudly, highly.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ալշ. Ախց. Կր. ամբարտավան. Մշ. Ոզմ. ամպարտավան, Շմ. ամբարդավան, Սչ. ամբ'արդավան, Երև. անբարտա՛վան, Մրղ. Սլմ. Վն. ամպառտավան, Խրբ. Ննխ. ամփար-դավան, Սեբ. ամբ'արդըվան, Ասլ. ամփարդը-վա՛ն, Պլ. Ռ. ամփըռդավան. Ակն. անփարդա-վան, Տիգ. mմփmրդmվmն. Ննխ. նաև ամ-բարդըգվան (ժողովրդական ստուգաբանու-թեամբ պարտկուիլ բայից).-տարբեր իմաստ են ստացել Դվ. «շատ մեծ, վիթխարի» (Ինչ ամբարտաւան տուն է). Եւդ. «կօշտ, ան-կիրթ». թրքախօս հայերից Ատն. ամբըրդա-վան «շատակեր» (Արևելք 1888, նոյ. 8-9)։-Հճ. ունի անբ'այդավոն ձևով։


Ամբողջ, ից

adj.

entire, complete;
whole, total;
neat, perfect, exact.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՀՀԲ ամենևիմբ ողջ։ Աւետիքեան, Քեր. 1815. էջ 207 ան+բ բացասականներով ողջ բառից։ ՆՀԲ համբուն ողջ, կամ իբր ան-բողջ «ան-պիղծ»։ Էմին, Քերակ. էջ 38 և Հիւնք. ամ-բ-ողջ, ամ ևբ կրկին բացասական մասնիկներով, որոնք իրար են չեզոքացնում, իբր «ոչ-ոչ-ողջ»։ Իրօք էլ կայ ամբողջախոհ, ամբողջախոհագոյն Փիլ. իբր «ողջախոհ, ո՛չ-բղջախոհ». մին-չև անգամ երեք բացասականով՝ ան-ամ-բ-ողջախոն, իբր «բղջախոհ»։ Տէրվ. նախալ. 122 համ+ողջ՝բ յաւելուածով. ինչ. թմրիլ-թմբրիլ, արմաւ-ամբրաւ։ Վե-րի մեկնութիւնը տուաւ հայագէտ Meil-let MSL 8, 236 և 9, 156. որ Հիւբշ. 416 տարբերութեան պատճառով անապա-հով։


Ամիճ, մճոյ

s.

dainty, daintiness.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. «խորտիկ ի մսոյ կամ յոր-սոյ, ծուծ կենդանեաց» (ՆՀԲ), «փափուկ մասն ինչ երէոց կազմեալ համեմիւք՝ իբր ուտեստ ազնիւ» (ՋԲ), «ուլ, վայրի որսերու ձագ, փափուկ ուտելիք անոնցմէ» (ԱԲ)։ Գոր-ծածուած է միայն երկու անգամ. Եդին ա-ռաջի նորա (Արշակ թագաւորի) միրգ, խըն-ձոր, վարունգ և ամիճ. Բուզ. Ե. 7. Սնեալք էին (հայ ազնուական տիկինները) ուղղովք կուարակաց և ամճովք երէոց. Եղիշ. ը։ Այս օրինակներից երևում է որ ամիճը մի տեսակ փափուկ և ազնուական ուտելիք է. առաջին տեսակ, բայց այս ենթադրութիւնը կասկա-ծելի է դառնում, երբ քիչ յետոյ Բուզանդ ա-ւելացնում է «Ջդանակն... որով զմիրգն կամ զամիճն կամէր ուտել». այս կամը ցոյց է տալիս, որ պտուղ և ամիճ տարբեր բաներ են։ Երկրորդ օրինակից բաւական ճշտւում է իմաստը՝ իբրև երէի մսով պատրաստուած մի տեսակ ուտելիք։ Այս իմաստին համա-պատասխան է նաև ամիճ բառից կառմուած ամճաբեր «խոհարար» բառը. Ոսկ. մ. գ. 17. «յամճաբերացն և խոհակերացն =յն. ὄφοποιός «խոհարար». նոյնը նաև Ոսկ. կող. 532։


Անգղ, գեղ, գեղց, եղաց

s.

vulture.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Արբ. Զթ. Խրբ. Զն. անգ «ամանի ունկունք», Երև. անգ «պարկի ունկունք. ցո-րենի պարկի ծայրերը մի քանի օղակներ են կարում, նրանց միջից մի բարակ չուան են անց կացնում և ծայրերը միատեղ ժողովելով՝ կապում են, որպէսզի ցորենը դուրս չթա-փուի». այս իմաստը բոլորովին համապա-տասխան է պարսիկ բառի նշանակութեան։-Տարբեր ծագում ունին Կր. օնգ, իբր <ունկն, ունկունք և Երև. Տփ. անգ, որ է անկանել, ան-կուած, յանգ ձևի հետ նոյն։


Անդրավարտիք, տեաց

s. pl. breeches, hose, trousers.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(սեռ.-եաց, միշտ անե-զաբար գործածուած). հին լեզւով նշանաևում է «ներքնավարտիք» (մսի վրայից հագածը). այս նշանակութիւնը երևում է գործածուած տեղերից և հաստատւում է բառի ծագումով. հմմտ. «Արասցես նոցա անդրավարտիս կտա-ւիս ծածկել զառականս մարմնոց իւրոց մի-ջովք չափ և բարձիւք չափ» Ել. իը. 42. «Անդ-րավարտիս կտաւիս զգեցցի ի վերայ մարմնոյ իւրոյ» Ղևտ. զ. 10։ Նոր գրականում բառի ի-մաստը փոխուելով՝ դարձել է «դրսի վար-տիք»։ Այստեղ էլ մեր երկու գրական լեզու-ները տարբերում են իրարից նրանով՝ որ ա-րևմտեան գրականում անդրավարտիք նշա-նակում է «ներքնավարտիքի վրայից հագ-նելու լայն ասիական տափատ» (և տչ երբեք եւրոպական տափատը), իսկ արևելեան գրա-ևանում «եւրոպական տափատ». ճիշտ ինչ-պէս որ տճկ. շալվար բառն էլ արևմտեան բարբառներում նշանակում է «ասիական լայն տափատ», իսկ արևելեան բարբառներում նշանակում է «եւրոպական տափատ»։


Անթ

s.

cf. Անութ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ակն. Հճ. Հմշ. օնթ, Մկ. Վն. հիւնթ. բառիս նշանակութիւնը գրաբարից մի քիչ տարբեր է. այսպէս՝ Ախց. Զթ. Հմշ. «գիրկը», Հճ. «կապոց, տրցակ», Մկ. Զն. Տր. «թևտակ, երկու բազուկների կամ մէկ թևի ու իրանի միջև առնուած մի բանի քա-նակութիւնը», Ակն. «մի կուրծք բեռ, լանջքի վրայ առած բեռան քանակութիւնը», Մրշ. «ուս, կռնակ», իսկ միայն Վն. «թևի տակը»։ Նոր ձևեր են Ալշ. յանտէտակ. Մշ. յանդ'է-տակ, Վն. ընթատակ, Մկ. հընթըտակ, Հմշ. օնթդագ «թևի տակը», Վն. հնթել «թևի տակ դնել», Հմշ. օնթուլ «տղան գիրկը նստեց-նել», Զթ. անթիլ «գրկել», Ակն. օնթիլ «յա-փըշտակել, մի բան ամբողջովին խլել ու փախչիլ, կրծքի վրայ բեռնաւորուիլ», Խտջ. անթել «անթով կամ գրկով չափել, ռմկ. խուլաճլամիշ ընել»։


Անութ, նթի, նթոյ, թոց

s.

arm-pit.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ակն. Հճ. Հմշ. օնթ, Մկ. Վն. հիւնթ. բառիս նշանակութիւնը գրաբարից մի քիչ տարբեր է. այսպէս՝ Ախց. Զթ. Հմշ. «գիրկը», Հճ. «կապոց, տրցակ», Մկ. Զն. Տր. «թևտակ, երկու բազուկների կամ մէկ թևի ու իրանի միջև առնուած մի բանի քա-նակութիւնը», Ակն. «մի կուրծք բեռ, լանջքի վրայ առած բեռան քանակութիւնը», Մրշ. «ուս, կռնակ», իսկ միայն Վն. «թևի տակը»։ Նոր ձևեր են Ալշ. յանտէտակ. Մշ. յանդ'է-տակ, Վն. ընթատակ, Մկ. հընթըտակ, Հմշ. օնթդագ «թևի տակը», Վն. հնթել «թևի տակ դնել», Հմշ. օնթուլ «տղան գիրկը նստեց-նել», Զթ. անթիլ «գրկել», Ակն. օնթիլ «յա-փըշտակել, մի բան ամբողջովին խլել ու փախչիլ, կրծքի վրայ բեռնաւորուիլ», Խտջ. անթել «անթով կամ գրկով չափել, ռմկ. խուլաճլամիշ ընել»։


Անուր, անրոց

s.

iron collar (of a pillory);
collar;
ring.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Ինճիճեան, Եղան. Բիւզ. 1820, էջ 211 ան բացասականով ո՛ւր բառից, «քան-զի անուրն գոլով պարունակաձև բոլո-րեալ, անուր ասի, իբր զի չիք նշանա-կել ի նմա, թէ ո՛ւր է սկիզբն նորա և ո՛ւր աւարտ նորա»։ Տէրվ. Altarm. 84 զնդ. agra, յն. ἀγχω «խեղդել», իբր նախահայ *անգուր ձևից։ Հիւնք. լտ. anulus։ Bugge KZ 32, 3 լտ. anus, anulus (annulus) «օղակ» և հիռլ. ainne, յետնաբար fāinne. բայց այս համեմատութիւնը ուղիղ չէ, որովհետև լտ. anus բառի նախնականն է ane-no-ըստ Walde 49։ Petersson KZ 47, 285-6 մերժելով Bugge-ի մեկնութիւ-նը դնում է հնխ. snū-ro-«կապ» ձևից, որ ծագում է հնխ. snēu-«թել ոլորել» արմատից, որի ժառանգները տե՛ս նոյն-արմատ նեարդ բառի տակ։ Մերժում է Pokorny 2, 696, ըստ որում «օղակ» և «կապ» տարբեր գաղափարներ են։ Պատահական նմանութիւն ունին ա-րաբ. պրս. քրդ. [arabic word] nir, ասոր. ❇ nirā «եզան ւուծ»։


Անհեդեդ

adj. adv.

unfit, inept, foolish, absurd, fantastical, whimsical, grotesque, ridiculous, extravagant, silly, ill-shaped, ill-contrived, awkward;
—ս absurdly, fantastically, ridiculously, awkwardly.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՀՀԲ և ՆՀԲ հանում են հեթեթ-անք ձևից, որ միայն Լաստիվերտցին է գործածած և անշուշտ հայթայթանք «միջոց, հնարք» բառի գաւառական արտասանութեւնն է ներկայացնում։ Այս ստուգաբանութիւնը ընդունելու դէմ են՝ նախ ե ձայնաւորը փոխանակ այ երկբարբառի, երկրորդ՝ բառի նշանակութեան տարբերութիւնը և երրորդ՝ այն հանգամանքը, որ անհեթեթ բառը ունինք նաև դ-ով գրուած, մինչ-դեռ հայթայթել միշտ թ-ով է։ Հիւնք. Եա-նա լեռան անունից։


Անկան, ի, ից, աւ, իւ

s.

mortar;
լեսուլ յ—ի, to pound or beat in a mortar.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Lagarde, Gesam. Abhd. 8 պրս. finjar «բաժակ» բառի հետ։ Ուղիղ մեկնեց նոյն՝ Arm. St. §112։ Հիւբշ. Arm. Gram. 3Ո1 չէ ընդունած այս մեկնութիւնը՝ նշա-նակութեանց տարբերութեան պատճա-ռաւ, որ սակայն հարթւում է մեր ցոյց տուած գաւառական ձևերով։ Jensen, Hitt. u. Arm. համարում է թէ բառը փոխ առնուած է ասորերէնից՝ հիթթի-թական շրջանում։ Հիւնք. կին բառիզ։ Վերի ձևով բացատրեց Աճառ. Արրտ. 1910, 178։


Աբեթ, ի

s.

tinder.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

Նախ Klaproth, Asia poligl. 100 կցեց պրս. pedeh բառին։ ՆՀԲ և սրանից առնելով նաև Հիւնք, դնում են յն. ἀπτω, ἀπτομαι «լուցանել, վառել» բայից։ ZDMG 1868 (22), 330 և սրանից էլ Lagarde, Sуm. 1877, 103, 40 դնում է պրս. [arabic word] ābēž, [arabic word] abēr, ❇ aēr, [arabic word] aēz, [arabic word] ayēz «կայծ» բառերից։ Lag. Arm. Stud § 3 մերժում է սրանք՝ նշանակութեան տարբերութեան պատճառաւ։

ԳՒՌ (dialectal) Հճ. աբ'բ'եթ, Խրբ. աբ'էթ, Հմշ. ա-փէթ, Զթ. աբ'իթ. նոյն է նաև աբեթ, Ղրբ «լեռնային բոյս՝ որից աբեթ են պատրաս-տում». բայց տարբեր է աբեթ Ննխ. «խեղճ, թշւառ», որ Յաբեթ յատուկ անունից է։


Ագահ, ի, աց

adj.

avaricious, stingy, grasping, sordid;
դժոխային —, very greedy or insatiable avaricious.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «ժլատ, անյագ» ՍԳր. որից ագահութիւն ՍԳր. ագահել ՍԳր. ագահագոյն Առակ. իգ. 2. որկորագահ Յայսմ։-Ագահ և հրկրամոլ հոմանիշների տարբերութեան վրայ խօսում է Տաթև. ամ. 252։


Ագան

adj.

early-rising, diligent.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ համարում է անազան բառի դրա-կանը. բայց նշանակութիւնը տարբեր է։


Ազդ

s.

sensation, feeling;
advice;
— առնել, to give notice or information, to notify;
to instruct;
to advise, to admonish;
to announce, to publish;
— առնել յառաջագոյն or կանխաւ, to precaution, to premonish, to put on guard;
— լինել, to be aware of, to be informed of;
to be announced or published.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ էջ 721գ յն. αιοϑάνω, αἰσβάναι «լսել, հասկանալ»։ Spiegel, Litter. 470 դնում է Zend «զանդիկ» բառից։ lusti, Zendspr, 48 ազդ=զնդ. āzainti «գիտութիւն», 300 աստիք=զնդ. sti «արարչութիւն»։ Lag. Baktr. Lex. 1868, էջ 16 azdā (=սնս. addhā)։ Հիւբշ. KZ 23, Arm. St. 16, Arm. Gram. 92 և ZDMO 46, 324 (թրգմ. ՀԱ 1892 354) իրարից տարբեր բառեր համարելով ազդ «լուր» և ազդ «ներզործութիւն». առաջինը դնում է իրանեանից փոխառ-եալ, իսկ երէրորդը՝ բնիկ հայ և ցե-ղակից սնս. addhā բառին։ Հիւնք աւսաղ-ից։ Աստ «ուժ» բառը մեկնել են հետև-եալ ձևերով. lusti, Zendsp. զնդ. sti բառով։ Մորթման, ZDMG 26, 528 նոյն է համարում վանեան բևեռ, isti-nini «գոյութիւն ունենալով»։ Müller. SWAW 48, 428 հաստել բառից։ Թի-րեաքեան, Հայ-երան. ուս. 156 պրս. [arabic word] hasti, պհլ. stih «էութիւն, գո-յութիւն, աստի աշխարհ»։


Աղախին, խնոյ, խնով, աւ, նայք, նայց, նանց, նաց, նովք, նեայք, նեայց, նեօք

s.

maid-servant, housekeeper;
female slave;
nursery-maid, child's maid.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«կին ծառայ» ՍԳր. սովորաբար ո հլ. բայց ունինք նաև մի քանի տարբեր հո-լովաձևեր. այսպէս՝ ի-ա հլ. աղախնաց Բ. եզր. բ. 65. Յովէլ բ. 29. յաղախնաց Տոբ. ը. 14. աղախնանց Գծ. բ. 18. աղախնայց ՍԳը-աղախնեայս Եղիշ. աղախնօք Փարպ. աղախ-նեաց Եփր. ծն. որից աղախնութիւն Ել. իա. 7. Եւս. քր. աղախնորդի Կոչ. աղախնել կամ տարօրինակ մի ձևով՝ աղախնայել «ծառայել» Ճառընտ.։


Բաշխ, ից

s.

distribution;
assessment;
share, lot;
division;
weevil, mite.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Բոյսի նկարագրութիւնից երևում է, որ տարբեր է Խտջ. բոշխ՝ որ ՆՀԲ (յաւել.) այսպէ՛ս է բացատրում. «խոտ բարակ իբրև զմազ՝ ի ձև փնջի, ճարակ գրաստուց, խա-շանց և թռչնոց. դնի և ի մէջ կօշկաց և տրե-խաց առ ի ջերմացուցանել զոտս ի ձմերա-նի». թրք. այաղ օթու («ոտքի խոտ»)։


Բարկ

adj.

sharp, pungent, acrid;
acid, sour, rough.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«կծու, թունդ» Ագաթ. «դժնեայ, բարկացկոտ» Ոսկ. ես. մ. ա. 46. Եւագր. «ուժգին, սաստիկ, շատ» Ոսկ. գղ. Անկ. գիրք նոր կտ. 110, 231. «հրավառ, սաստիկ տա-քացած». Վստկ. 134. Թլկր. 49. որից բարկա-նալ «զայրանալ»։ ՍԳր. բարկութիւն «զայ-րոյթ» ՍԳր. Ոսկ. Եփես. «կայծակ» Իմ. ժթ. 12. Եւս. քր. Ոսկ. մտթ. բարկացայտ Ագաթ բարկացող ԱԳր.. բարկացութիւն Եփր. հա-մաբ. ևն։ (Բարկութիւն և նրտմտութիւն հո-. մանիշների տարբերութեան վրայ մանրամա-՝ սըն տե՛ս Տաթև։ ամ. 235, և մտթ. Եւագր. 74)։ -Արևմտեան գրականում կազմուած նոր բառ՝ է բարկօղի «կոնեակ»։ ❇։ ։


Բեկար

s.

tribute, impost;
vicar.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ լծ. հյ. բաժ և լտ. vectigal, որ է «տուրք»։ Ադոնց, Aрм. Юстин 484 պրս. [arabic word] ba-kār āmadan «գործի գալ»։ Այս ստուգաբանութիւնը, որի վրայ ծանրանում է նաև Մանանդեան՝ անդ, բոլորովին զուրկ է արժէքից (Մա-նանդեան, Տեղեկ. ինստ. 2, 37 երկու տարբեր բառեր է համարում փալթար, պեկար «հողային հարկ» <պրս. pāikar և բեկար «պարտադիր ձրի աշխատանք» <պրս. bekār) և յառաջացած է նոր պրս. bekar հնչման ազդեցութիւնից։


Բեւեկն, ի

s.

turpentine.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մի տեսակ սև ու փոքրիկ պտուղ է» Ծն. խգ. 11. որից բևեկնի «նոյնի ծառը, որից պատրաստում են բևեկնի իւղը (ռուս. скипидаръ). լտ. pistacia terebinthus L (ըստ Արթինեան, Ածաշնչի տունկերը, էջ 19)» ՍԳր. Վեցօր. 101. Եփր. թգ. 428, 439, նոյն ծառը պարզ բեւեկն ձևով ունի Վեցօր. էջ 97. բառիս յետին ձևերն են՝ բևեկ Վստկ. 202, բերկի, բեպկի՝ ՀԲուս. § 337. կայ նաև պևե-կըն, որից կազմուած է պևեկնակայծակ ««ահաբորբոք» ԱԲ (շփոթուած պևկի «մարև» բառի հետ)։-Կայ նաև ըստ ՀԲուս. § 3303 բեբեկ «անծանօթ բուսական մի նիւթ», որ չի կարող նախորդից տարբեր բան լինել։


Բոյլ, բուլից

s. ast.

company, body, assembly;
—ք, Pleiades.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ալշ. Երև. բ'ուլք, Տիգ. փուլ'ք, Խրբ. բ'օլք «աստեղատունը», Զթ. բ'լի «մի աստղի անուն է».-գաւառականներում ունինք նաև տարբեր իմաստներով. այսպէս՝ 1. Ակն. բ'օլ «խումբ» (ըստ Մաքսուդեանի). 2. Հմշ, պուլք, Ալշ. Մշ. Բլ. բ'ուլ «թուփ», Խթ. (բուլ) «մի շատ թփերի խումբը». 3. Երև. բ'ուլք «ձիւնի հիւս». սրանից 1-3 հաւանաբար վերի բոյլ բառի տարբեր առումներն են միայն, իսկ վերջին իմաստով ծագում է բլիլ (փուլ գալ) բայից, քանի որ ունինք՝ «Մի օր ձիւնի բուլքի տակին մնացինք։ 2իւնի ամբարտակը բլեց մեր վրայ» (Պռօշե-ան, Շահէն, էջ 227)։


Բոր, ոյ

s.

leprosy, itch, scurf;
- գրաստուց, farcy.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

MSL 19, 128։ Petersson KZ 47, 260 յն. φάρω «ճեղքել», φάρος «ակոս», φα-ρόω «հերկել», լտ. ferio «բաղխել, զար-նել», հսլ. borja, brati «կռուիլ» ևն բա-ռերի հետ, արմատակից հյ. բիր և բրեմ բառերին. նշանակութեան տարբերու-թեան համար հմմտ. լտ. scabies «բոր, քոս», scaber «բորոտ» և scabo «քե-րել»։ Մառ ИАН 1919, էջ 395 նոյն ընդ քոր. իսկ էջ 405-406 վրաց. բո-բոտի, բրազի, արաբ. [arabic word] marīz «հի-ւանդ» և [arabic word] baras «բորոտութիւն» բառերին ցեղակից։


Բորբ, ի, ոյ

s. adj.

brightness;
heat;
dark, mist;
abundant.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հները բորբ բառի նշանակութիւնը մո-ռացել էին. յետնաբար հնարուեցան «խաւար, աղօտ, ծածկուած» նշանակու-թիւնները.-Հին. բռ. մեկնում է «բորբ. խաւար. Քողաբորբեալ. առագաստեալ». Քողաբորբ «քօղով ծածկուած» իմաս-տով ունի Ճառընտ. իսկ Թր. քեր. «-︎︎ չափով բառ» նշանակութեամբ. հմմտ. քողաղօտ ()։ Սրանցից է առնում Առաք. պտմ. 41 քողաբորբեալ «ծած-ևած, թագնուած»։ Բառ. երեմ. էջ 57 սխալմամբ գրում է բորգ (բառաշարքը պահանջում է բորբ) և մեկնում է «խա-ւար կամ հնոց կամ տխուր»։ ՀՀԲ մեկ-նում է բորբ «խաւար կամ մութն, կամ աղջամուղջ կամ մռայլ»։ ՆՀԲ բորբ «թուի արմատ բորբոք բառին, և անխը-տիր երևի նշանակել զյորդութիւն հրոյ և ծխոյ», բորբոք. լծ. հյ. բորբ և յն. πῦρ «հուր»։ ՋԲ մեկնում է «պայծառ, բազ-մալոյս. 2. տօթ, տապ. 3. խաւար, թան-ձըր խաւար». ԱԲ «ցաթած լոյս. 2. տա-ռութիւն, ջերմութիւն. Յ. մէգ, մութ, մշուշ. 4. առատ, յորդ». սրանցից դուրս ՓԲ դնում է նաև տարբեր մի բորբ. ի հլ.


Զանկապան, աց

s.

stocking, hose.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Նոյն արմատից, բայց տարբեր բառ է զանգալ Երև. «սռնապան». հմմտ. նաև Ղրբ. զինգ, զինգէր (յգ.) «տաւարի ոտներ՝ խաշի համար»։


Գարշ, ից

adj.

execrable, ugly, deformed, slovenly;
exerementitious;
impure;
unchaste, smutty, obscene, lewd.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. g'hers-«սար-սափ, զզուանք» բառից. ժառանգներն են լիթ. grasá «զզուանք», grasús «զզուելի», grasaūs «զզուիլ», մբդ. garst «ապականեալ, կծուած», գերմ. garstig «կեղտոտ, տգեղ» հիսլ. gerstr «դաժան, դառնաբարոյ», լտ. fastidium «զզուանք, հակակրութիւն» (Po-korny, 1, 610)։ Հնխ. rs>հյ. ըշ ձայնափո-խութեան համար հմմտ. tլs-> թառամ և թարշամ։ Այս մեկնոթեան առաջին հեղի-նակն է Bugge, KZ, 32, 35, որ դնում է գերմ. garstig։ Աւելի յետոյ Meillet, MSL, 8, 280 և 9, 151 լտ. horreo, սանս. hrsyatl, լիթ. garsus ձևերի հետ։ Հիւբշ. 432 մեր-ժում է ձայնաբանական և նշանակութեան տարբերութեան պատճառաւ։ (Իրօք որ ա-ռաջին երկուսը տարբեր են և պատկանում ևն ձառ ձևին, իսկ վերջինը Pokorny, 1, 610 յիշուած միւս բառերի հետ ցեղակից է հայ բառին)։


Երփն, ի, փունք, փնից

s.

colour, hue, dye;
fashion, form.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հիւնք. երբ բառից։ Bugge, KZ, 32, 66 համարում է բնիկ հայ և համեմա-տում է սանս. rūpá-«ձև, պատկեր, գե-ղեցկութիւն», várpa «պատկեր» բառերի հետ։ Pedersen, Հայ. դր. լեզ. 50 համե. մատում է յն. ἔ́ρφος «մորթ» բառև հետ նշանակութեան տարբերութեան համար յիշում է յն. γρῶμα «մորթ. 2. գոյն». γροιά́ «մորթ. 2. գոյն», լտ. color «գոյն», սակայն նախապէս «մորթ»։ Scheftelowitz, BВ, 29, 35 արփ, երևիլ բառերի հետ՝ հնխ. prepso, յն. πρεπω։ Petersson, Fran filol. foreningen, i Zund. spráki uppsatser 4-րդ 140, ZUA 1916, 33 արփի բառի հետ միասին կը-ցում է սանս. sāranga «խայտաբղետ», լեթթ. särts «կարմրադէմ», շվէդ. sarf «մի տեսակ ձուկ», գերմ. Rotháuge «կարմրակն» ևն բառերին՝ հնխ. ser, sor «կարմիր» արմատից (տե՛ս Pokor-ny, 2, 499)։


Գաղձն, ձին

s. bot. monks rhubarb.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մի տեսակ պատատուկ, գայլ-խոտ, որ ուրիշ բոյսերի վրայ փաթաթուելով՝ նրանց հիւթը ծծում և չորացնում է. cuscuta» Ագաթ. Մանդ. սիր. 34. Գր. տղ. էջ 68. Կա-նոն. էջ 58. Վստկ. 86. Սարգ. յկ. Ճառընտ-Մխ. երեմ., «մի տեսակ ծովային առի խոտ» Վստկ. 29, որից գաղձնաւոր «գաղձ վնասա-կար բոյսով վարակուած» (այգի) Նար. է։ 142։-Բոբորովին տարբեր բառ է դառձն «վայրի անանուխ» և պէտք չէ կարծել, թէ նախաձայնի շփոթութեամբ իրարից են յա-ռաջացած։


Գայիսոն, ի, աւ

s.

lance.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն, γαϊσος բառն է, որ գործածուած է Ս. Գրքի համապտասխան տեղը հյց. γαισὸν ձևով և նշանակում է «մի տեսակ տէգ՝ ամ-բողջապէս երկաթէ, որ գործածում էին կել-տերը»։ Ըստ այսմ բառը բնիկ կելտական է (հմմտ. զալլ. gaisōn. raisos, հիռլ. gae. կիմր. gwaew «տեգ»), որ յետոյ փոխառու-թեամբ անցաւ լատիններին (հմմտ. լտ. gaesum «ծանր երկաթեայ տէգ կամ աշտէ», gaesati «դալլիական բանակ՝ նոյնպիսի տէ-գերով զինուած», gaesa «տէգ» = ֆրանս. gèses) և յետոյ էլ յոյներին։ Կելտական բառը բնիկ հնդևրոպական է և նրա ցեղա-կիցներն են հբգ. geisala, գերմ. Geisel «մտրակ», հբգ. gēr, անգլսք. gār, հիսլ. geirr «տէգ», սանս. hêša «նետ» և զնո. zaēna «զէնք» (Walde, 331)։ Վերջին զան-դիկ ձևից փոխառեալ է հյ. զէնք, որով գայիսոն և զենք դառնում են միևնոյն բա-ոը՝ տարբեր ճանապարհներով հասած Հա-յաստան. տե՛ս Ernout-Meillet, 390, Po-korny, 1, 528 և 546։


Դաստառակ, աց

s.

handkerchief;
towel, napkin.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Կեսարիոյ թրք. բարբառով tasdar «տաշտի մէջ եղած խմորի վրայ ձգուած շո-րը». -այս բառը պարսկերէնից չէ, այլ ուղ-ղակի մի որևէ հայ բարբառից, ինչպէս ցոյց է տալիս նշանակութեան տարբերութիւնը և մանաւանդ արևմտեան արտասանութեան համաձայն t և d։ -Justi, Dict. kurde մե-ղանից է դնում քրդ. [arabic word] dastruk «թաշ-կինակ», որ ընդունելի չէ, քանի որ այս նշա-նակութիւնը չկայ արդի հայ բարբառներում.


Գերեզման, աց

s.

grave, sepulchre, pit, tomb, monument, vault;
churchyard;
հանել ի —է, to dig out of the ground, to disinter.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Իրանեան փոխառութիւն է. հմմտ. պրս. [arabic word] garizmān, garazmān, փարս. garz-mān, պազենտ. garōθmān «երկինք», պհլ. garōtmān «մազդեզանց արքայութիւնը, երկինք», զնդ. sarō nmāna-, աւելի հին ձևով՝ oarō (lsmāna-, որ բուն նշանակում է «գո-վեստի տուն» և հասկացւում է «մազդաւա-կանների երկնային օթևանը, արքայութիւն երկնից» (Horn, § 706 b, Bartholomae, 512)։ Պահլաւ ձևը որոշ չէ և կարդացւում է մի ռա-նի տեսակ. մանաւանդ որ անծանօթ է հիւս պհլ. ձևը, որից փոխառեալ պիտի լինի հայե-րէնը։ Մեր բառը կարելի է մեկնել *əarezmau ձևով, որ *գարեզման դառնալուց յետոյ՝ ա-սաջին վանկի ա ձայնաւորը յաջորդ ձայնա-ւորի հետևողութեամբ դարձել է ե. հմմտ դալապր, փիլիսոփայ, երեխայ ևն։ Հնադոյն *գարեզման ձևը պահում է դեռ Ջղ. գ'արեզ-ման, որի առաջին վանկիա ձայնաւորը չի կարող ձայնաբանական օրէնքներով յառաջա-ցած լինել ե ձայնաւորից։ Գալով իմաստի տարբերութեան՝ գերեզման և երկինք գաղա-փարները համաձայնում են իրար հետ՝ առա-ջինը երկրորդի իբր նախադուռը համարելով հմմտ. նաև դժոխք, որ «գերեզման» նշանա-կութիւնն էլ ունի՝ «Եթէ ելանեմ յերկինս, դու անդ ես. և եթէ իջանեմ ի դժոխս, և անդը մօտ ես» Սղ. լր. 7, որի համար Յճխ. էջ 151 տալիս է այս մեկնութիւնը՝ «Դժոխս ասէ ըզ-գերեզմանն ապականիչ՝ որ Աստուծոյ խնա-մովքն պահի ի յոյս յարութեանն»։ Նոյնպէս և Եզն. 279 «Գերեզման երկրի. զոր Գիրք դր-ժոխք կոչեն»։