Definitions containing the research տառ : 1854 results

Ունայնաբանութիւն, ութեան

NBHL (1)

Ունայնաբանութիւն է այսպիսիս։ Մի՛ եւս խոտորեսցուք յունայնաբանութիւնս։ Եւ մի՛ յունայնաբանութիւն կործանեսցին. (Նիւս. բն.։ Յճխ. ՟Գ։ Պիտառ.։)


Պատմագրական

NBHL (1)

Արտայայտել պատմագրական տառիւք. (Կիւրղ. խչ.։)


Ջերմուկ, մունք, մկաց

NBHL (1)

Նադնդական եթերք առնեն ջերմուկս հռամանաւ արարչի։ ո՛չ ի ծովային ջրոցն են ջերմուկք, այլ անդուստ ի յանդնդական ջրոցն. (Պիտառ.։)


Ստորուստ ի —

NBHL (1)

Այն ի վերուստ ի վայր հոսէր, եւ այս ի ստորուստ ի վեր ելանէր։ Ի ստորուստ յերկրէ աղբերց պատառեցելոց. (Փիլ. իմաստն. եւ Փիլ. լին. ՟Բ. 29։)


Ցնցոտիկ

NBHL (1)

Պատառել զգեստ նորա, եւ ցնցոտուն արկանել։ Ցնցոտուն գտեալ, զայն առիգած հարեալ. (Ճ. ՟Ա.։)


Քաջախօսութիւն, ութեան

NBHL (1)

Որ աստպարծի քաջախօսութեամբ, անդ պապանձին յանդիմանութեամբ. (Պիտառ.։)


Քառակերպեալ

NBHL (1)

Զոր ի կառանշան տեսլեանն քառակերպեայ՝ եղեկիէլի մարգարացեալ. (Պիտառ.։)


Քառակերպեայ

NBHL (1)

Զոր ի կառանշան տեսլեանն քառակերպեայ՝ եղեկիէլի մարգարացեալ. (Պիտառ.։)


Քթթեմ, եցի

NBHL (1)

Ոչ լինի յերկարութիւն գործոյն, այլն՝ ամենայն յական քթթել կարգին. (Պիտառ.։)


Արուեստ, ից

s.

art, trade, profession, study, condition, office;
artifice, expedient, means, invention, ingenuity;
sign, miracle;
գեղեցիկ ազատական մեքենական —ք, the liberal, mechanical, fine arts.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. (յետնաբար նաև ի-ա հլ. մէկ անգամ միայն Բուզ. դ. 20 ունի արուես-տաց) «ճարտարարութիւն, մտաւոր կամ ձե-ռական արհեստ» ՍԳր. Ագաթ. Կորիւն. Բուզ. «ձեռագործ, ճարտար շինուած բան» ՍԳր. «հոաշք» ՍԳր. «հրէշ» Փիլ. ժ. բան. Յաւամ «խաբէական հնարք» Ոսկ. յհ. ա. 12. Լմբ. սղ. Սարգ. որից արուեստագէտ Երեմ. իդ. 1, իմ. ժե. 6. Եզն. արուեստագիւտ Վեցօր. ա-ռուեստագործել Ոսկ. մ. ա. 6. արուեստա-խառն Մծբ. արուեստական «ճարտար ա-ռուեստառէտ» Սեբեր. Ոսկ. ես. «առաքինի, բարեպաշտ» Կորիւն. «նենգաւոր» Մծբ. «ե-րաժշտութիւն, նուագարան, երաժիշտ» ՍԳր. արուեստանոց Ոսկ. անարուեստ Վեցօր. զրարուեստութիւն, չարարուեստութիւն Ոսկ. մ. բ. 27, արուեստակ «արհեստ» (նորագիւտ բառ) Անկ. գիրք առաք. 194. յետնաբար աաւում է նաև արհեստ Սահմ. Լմբ. Պղատ. օրին. որից անարհեստ Անյ. պորփ. Սամ. ե-րէց. (իսկ ՆՀԲ-ի յիշած անարհեստ բառը՝ Ոսկ. ես. պէտք է ուղղել անարահետ՝ ըստ Նորայր, Հայկ. բառաք. էջ 26), արհեստագէտ Լմբ. ևն։ Նոր գրականում տարբերւում են արուեստ «մտաւոր արուեստ, art» և արհեոտ «ձեռական արուեստ, mêtier»։ Նոր բառեր են գեղարուեստ, ճարտարարուեստ, գեղարուեո-տագէտ, արուեստակութիւն, արուեստահան-դէս, արհեստական, արհեստանոց, արհեո-տաւոր, արհեստապետ ևն։


Աք, ից

s.

leg

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «ոտք» Փիլ. բագ. էջ Տաթև. ամ. 276. որից աք ածել «ոտքով զարնել» Շնորհ. մտթ. առ լեհ. աքացի (հմմտ. բոնցի, ափ-ցի, ձերբացի, ձեռամբացի) «ոտքով» Ոսկ մ. բ. 10. աքացել «ոտքով զարնել» Գծ. ից. 17. Ոսկ. ես. յհ. ա. I. աքացելի «աքացող» Ոսկ. ես. աքեացք «ոտքը սրունքով միա-սին» Ամովս. գ. 12. աքացիք «աքացող» Ոսկ. ես. աքազանի «ոտքեր» Փիլ. լին. ա-քառոտել Փարպ. կամ աքցոտել Ոսկ. յհ. ա-3. Փարպ. աքսոտել Ոսկ. մ. ա. 18. յհ. ա. 3 (էջ 59) և բ. 16. աքսոտիլ Եփր. զղջ. աքսել «կից զարնել» Գնձ. բարձրաքեաց «բարձը ստքերով» Վեցօր. 193. աքհան «աքացի զար-նող, կիցնկեց» Մխ. դտ. 418. շնակաքի «շան պէս ոտքեր ունեցող» Պտմ. աղէոս քառաքեաց «չորքոտանի» Փիլ. էջ 174. Պի-տառ. Վրդն. ծն. Երզն. լս. (Ներբ. յորդ. 36). Ոսկիփ. աքռմէջ կամ աքմէջ «ցայլք» միջին հայերէն բառ (Նորայր, Բառ. ֆր. էջ 463 բ)։-Այստեղ է պատկանում նաև առաքեր «ուղարկել» բառը, որ տե՛ս առանձին։


Բադ, ուց

s.

drake;
էգ —, duck;
ձագ —ու, duckling;
— ընտանի, tame duck;
— վայրենի, wild duck, teal;
գրգրայ —ն, the duck quacks.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«կից, միասին, հաւաքուած». ա-ռանձին գործածուած գտնում եմ միայն ի բագ անկանիլ «հաւաքուիլ, գումարուիլ» ոճի մէջ, որ մէկ անգամ ունի Մանդ. տպ. Վենետ. 1860, էջ 210 «Ջ'ի բագ անկեալ մեղք տառ-ւոյն քառասուն աւուրբքս ընկեսցուք յան-ձանց». այլ ձեռ. բագանակեալ «հաւաքուած, ժողովուած, գումարուած», ինչպէս գիտեն նաև Մանդ. սիր. 13 և Գիրք թղ. 240։ Նոյն արմատից են բագձաձել «հաւաքել, ամփո-փել» Յհ. կթ. Նիւս. կազմ. Տօնակ. բագձա-ձական «հաւաքական, խմբական» Թր. քեր. Պորփ. Սկևռ. լմբ. բագձաձաբար «հաւաքա-բար» Թէոդ. խչ. որոնք բարդուած են ձաձել «հաւաքել» բառով։


Բադէն, ի

cf. Բադեան.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Եբր. [hebrew word] baddīm «կտաւէ ոռեստ» բառն է, որ bād «սպիտակեղէն» բա-ռի յոգնակին է։ Այս բառը, որ գործածուած է Ս. Գոքի եբրայեցերէն բնագրի համապա-տասխան տեղերում, Եօթանասնից օրինա-ևում չէ՛ թարգմանուած, այլ տառադարձուած է պարզապէս յն. βαδδίν ձևով, որից էլ տա-ռադարձուել է հայերէն թարգմանութեան ժամանակ։


Անքիլոս

cf. Կողամայր.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. ἔγγελος, ἐγγέλυος «օձաձուկ կամ կողամայր» բառն է, որի ուղիղ տառադար-ձութիւնն է ենքեղէս (տե՛ս այս բառը). ռե-տունները կարծում են, որ այս յն. բառի նա-խաձևն է *αγχάλυος (տե՛ս Walde 43, Boi-sacg 213). հայերէնն էլ ենթադրում է ճշտիւ յն. ἀγϰυλος ձևը, որից փոխառեալ է նաև ֆրանս. ancyle «կողամայր»։-Աճ


Աշարայ, ից

s. bot. rye.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Հայերէնից փոխառեալ եմ կարծում ասօր. [arabic word] dešrā կամ ❇ daušrā «ave-na», որ ասորերէնի մէջ մենակ մնացած մի բառ է և մեկնութիւն չունի. Brockelmann, Lex. syr. 79բ բառիս համար իբր վկայու-թիւն գրած է միայն Hoffmann, Syrisch-arabische glossen, իսկ բառիս վրայ խոսել է Lów, Aramá̄ische Pflanzennamen N 81. ասորին կարող է հայերէն որևէ գրաւոր աղբիւրից տառադարձուած լինել՝ ա տառը սխալմամբ կարդալով տ։


Աշխար

s.

mourning, lamentation, complaint;
— դնեմ, cf. Աշխարեմ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

հմմտ. սանս. akšara «տառ, վանկ, խոսք», լտ. quiritare «գոռալ, ճչել», իսկ աշխարան < հպրս. aršaka-ϑana «արցունքի սափոր» > պրս. *ašk-dan։


Աշխարհ, աց

s.

world, universe;
land, country, region;
փոքր —, microcosm;
հանդերձեալ —, the other world, future life;
ընդ ամենայն —, through all the world;
— ամենայն, all the world or people, every body;
ըստ — հանել, to expatriate, to exile, cf. Արտաքսեմ, cf. Աքսորեմ;
ելանել՝ փոխիլ յաշխարհէ, to go in the other world;
գալ յ—, to be born, to come into the world;
յաչս —ի, in the eyes of the world;
զուլ զ—, to leave the world.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «աշխարհք, երկիր, գաւառ ևն» ՍԳր. Ագաթ. Կոչ. Եւս. (գրուած է աշխարհ՝ Տիմոթ. կուզ էջ 216 և 297 շատ անգամ. Փիլ. իմաստ. 33 գրուած է աշխարհ և յետոյ ր տառը քերուած հանուած. Փիլ. այլաբ. 143 և յետոյ՝ յաճախ ունի աշխարհ). որից աշխարհագիր ՍԳր. աշխարհաբնակ Առաթ. Բուզ. աշխարհագոյժ Ոսկ. մ. ա. 19, 25. աշխարհագործ Ագաթ. աշխարհագոր-ծութիւն Եւս. քր. աշխարհագունդ Ագաթ. աշխարհակոծ Մաշտ. աշխարհահեղձ Մշտ. աշխարհադիտել Յես. ժը. 8. աշխարհազօր Բուզ. աշխարհաժողով Ագաթ. աշխարհա-կան Կոչ. Կորիւն. Բուզ. Ոսկ. Ագաթ. (հմմտ. ասոր. [syriac word] 'almā «աշխարհ» և [syriac word] *almāyā «աշխարհական, laicus»). անաշ-խարհիկ ՍԳր. Ագաթ. տարաշխարհ Եւս. քր. Ոսկ. մ. բ. 7. տարաշխարհական Ոսկ. ես. մտթ. և Փիլիպ. միջնաշխարհ Բուզ. համաշ-խարհի Բ. մկ. գ. 18. Կորիւն. գերաշխարհիկ Պիտ. Յհ. իմ. երև. չնաշխարհիկ Ոսկ. մտթ. և յհ. Եւս. քր. աշխարհաբառ Մխ. անեց. 14 (չունի ՆՀԲ). բարդութեանց մէջ կրճատ-մամբ՝ աշխարհալած Կորիւն. աշխարհամար ՍԳր. նոր բառեր են անդրաշխարհ, անդրաշ-խարհային, աշխարհագրական, աշխարհա-գրագէտ, աշխարհահանդէս, աշխարհահըո-չակ, աշխարհածնութիւն ևն։


Ապաւառ, աց

s.

excrement.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «թրիք, քակոր» ՍԳր. Լմբ. Զքր. ժբ. 6. Կանոն. «կեղտ, աղտ» Նար. խր. 506. «աղիքների մաշկը» Նար. առաք. 427. որից ընդ արիւն և ընդ ապաւառ գալ «արիւն-քրտինք մտնել» Ոսկ. պօղ. բ. 486 (ուզում է ասել ընդ արիւն և ընդ ապաժոյժ գալ). ապաւառել «դուրս անել, մաքրել, լուալ» Պիտառ. ապաւառութիւն «կեղտոտու-թիւն, ապականութիւն», Տիմոթ. կուզ, էջ 24 և հակառակը՝ «մաքրել, լուալ, քաւութիւն մեղաց» Տիմոթ. կուզ, էջ 24, 308, Կնիք հաւ. էջ 198. բացապաւառութիւն «փորը դուրս ել-լելը» ԱԲ, «մաքրել, սրբել» Տիմոթ. կուզ, էջ 24, Կնիք հաւ. 189. անապաւառութիւն «քա-ւութիւն մեղաց» Կնիք հաւ. 119։


Ատրուշան, աց

s.

fire-temple (of Persians).

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳԴ համարում է պրս. [arabic word] aδarnōš «անուն երկրորդի կրակարանին հրռ-չակաւոր ատրուշանացն եդելոց յաշ-խարհին Պարսից»։ Էմին, Ист. Bарданa 85 ատր+ուշան «տո՞ւն» բառերից։ langlois, Colleet. II 186 պրս. ātašdān «կրակարան» բառից տառադարձու-ած։ Տէրվ. Մասիս, 1882 փետր. 27, թ. 3124, ատր+ uš «վառել» բայարմա-տից։ Հիւնք. պրս. [arabic word] aδarrōšan «մեծապայծառ պիւռիոն» (իմա՛ հռւ-րըն լուսաւոր)։ Müller WZKM 4, 358 ենթադրում է պհլ. atrūšān (իբր atur šah), որ սակայն պիտի տար հյ. ատրշան։ Հիւբշ. 111 ենթադրում է պհլ. *aturōsan ձևը. հմմտ. սանս. óšati «այրել»։ Նորայր, Կորիւն վրդ. 190 ըստ Տէրվիշեանի։ Թիրեաքեան, Կարնամակ ծանոթ. 65 ենթադրում է, որ հնապէս [arabic word] āδr rōšan «հուրն լուսաւոր» անունով նշանաւոր մի ատրուշան կար և նրա անունը յետոյ ընդհանրանալով՝ հասարակ անուն դարձաւ։ Stakelberg, Древ. вост. 1901(Բազմ. 1902, էջ 198) հստր+շան, վերջինիս հետ հմմտ. պրս. [arabic word] gulšan «վարդանոց» բառի šan մասնիկը։ Մարքվարթ (նամակ 1926 յունվ.) կցում է պրս. [arabic word] añar-afšan< *atr-abhi šana ձևին։


Արգաւանդ, աց

adj.

fertile.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Lagarde, Arm. Stud. § 237 յն. οργα-οντ-, իբր ὄργάς «հիւթալի, պարարտ և բարեբեր տեղ. անտառապատ երկիր»։ Տէրվ. Նախալ. 64 արգոյ, արգաւոր, արժել ևն բառերի հետ՝ հնխ. argh «ար-ժել» արմատից։ Հիւնք. արգանդ-ից։ Թւում է թէ բառիս մէջ -ւանդ մաս'իկ է (հմմտ. զնդ. vañt-«-ւէտ») և բուն ար-մատն է արգ՝ իբր «բերք, պտուղ»։ Եւ անշուշտ սրա համար է որ Pedersen, Philologische Wochenschrift 1907, յունվ. 5, թրգմ. ՀԱ 1907, էջ 95 գրում է թէ արգ «արժէք» պարսիկ բառն է՝ ազդուած արգասիք բառի նշանակու-թիւնից։-Karst, Յուշարձան, էջ 406 սումեր. rak «ստեղծել, զաւակ բերել» բառի հետ։ Ղափանցեան ЗВО 23, 353 արգանդ, արգասիք և զարգանալ բա-ռերի հետ՝ arg «պտուղ» արմատից։


Ասպահապետ, աց

s. adj. cavalry general.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Պհլ. spāhpat «սպարապետ, զօրագլուխ. որից պրս. [arabic word] sipahbad կամ [arabic word] ispahbad, ispahbud և տառադարձուած՝ ա-րաբ. [arabic word] asbahbuδ, յն. σπε βέδης (Պրոկոպիոս, Պարս. պատ. Ա. 10)։ Բառի հին ձևն էր հպրս. spādapati, որ Արշակունեաց ժամանակ փոխ առնուելով՝ դարձաւ հյ. սպա-ռատետ. ասպարապետ, իսկ Սասանեանց ժամանակ երկրորդ անգամ փոխ առնուելով նոր ձևով՝ դարձաւ ասպահապետ։ Իրանեան բառերը կազմուած են spāda > spāh > sipāh «սպայ, զօրք» և pati>pat>bad «պետ, տէր» բառերից։-Հիւբշ. 22, 240։

Ուղիղ մեկնեց նախ ԳԴ, որ պրս. էսփէն-պէտ ձևից փոխառութիւն է դնում։ Յե-տոյ գալիս են ՆՀԲ և Lagarde, Gesam, Abhd. 186։-Dulaurier JAs. 18(1861), էջ 291 համարում է հայակերտ ձև, կազ-մուած ասպ բառից. իսկ արաբ. asbah buδ հայերէնից տառադարձուած է դնում։


Ասպետ, աց

s.

equerry, knight, squire, cavalier.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Ագաթանգեղոսի յոյն թարգմանու-թեան մէջ հայերէնից յունարէնի տառադար-ձուած է բառը ασπετ, ἀσπετων ձևով (հրտր. Lagapde, § 164, էջ 83, 95 և § 135, էջ 68, 46). սրանից էլ ձևացել է արաբ. ❇ dsbāta «ասպետ»՝ Ագաթանգեղոսի արաբա-կան թարգմանո։թեան մէջ (Մառ ЗВО 16, 201)։


Ասպուզան

s. bot. marigold.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մի տեսակ լեռնային գեղե-ցիկ ծաղիկ» (psyllium ըստ Շէհրիմանեանի և Տիգրանեանի՝ էջ 16, soldanelle ոստ Նս. րայր, Բառ. ֆր. mélilot bleu ըստ Ո.ղուրի-կեանի, տե՛ս ԳԲ էջ 175 և 1405) Մխ. առակ. Համամ. քեր. 258= Երզն. քեր. Վստկ. 142 միևնոյն բառն է ասպազան Ագաթ. տպ. 1909, էջ 331 (ուր երկու ձեռ. ունին նոյնպէս ասպուզան). աւելի յետին հեղինակներ գրում են՝ ասաացալ ԱԲ, ասբօսան Դաւ. սա-լաձ. (այլ ձ. սապուսան), ասպոնան Բժշ. ասպուզանուկ Բժշ. ամէնից ուղիղ ձևն է աս-պուզան, որից ու=ա տառերի շփոթութեամբ յառաջացել է ասպազան գրչութիւնը՝ ըստ Նո-րայր, Հայկ. բառաք. էջ 3 և Բանաս. 1901, էջ 101։


Աստուած, տուծոյ

s.

God, the Supreme Being.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

հին և ընտիր բառ, որից ունինք մի քանի հարիւր ածանցներ. հնագոյններից յիշենք հետևեալները. աստուածառարռառ Ագաթ. Վեցօր. Կորիւն. աստուածաբեր Կո-րիւն Ագաթ. աստուածագէտ Ոսկ. Ագաթ. աս-տուածագիր Բուզ. աստուածախուი Եռն աս-տուածախօս Սեբեր. Ագաթ. աստուածախօ-նել Ոսկ. ա. տիմ. աստուածահար կոչ. աս-տուածանշան Եւս. քր. աստուածեղէն ՍԳր. Իւեռ ձն. Բուր. աստուածական Ագաթ. Եզն. Ոսկ. ես. անաստուած Եփես. բ. 12. Կոչ. բազ-մաստուածեան Եզն. Սեբեր. երեքաստուա-ծեան Սեբեր. չաստուած ՍԳր. Եզն. Սեբեր. յետին են աստուածունի «աստուածային» ևնևր հաւ. 315. աստուածարել, աստուածա-րեալ ևն՝ ար մասնիկով. հմմտ. մեծ-ար-ել, հրաժ-ար-իլ։-Մեր քերականութիւնները սո-վորեցնում են թէ Աստուած բառը նշանակե-բով «ճշմարիտ Աստուածը», հոլովւում է Աս-տուծոյ, յԱստուծոյ, Աստուծով, իսկ «չաս. ռուած» նշանակութեամբ հոլովւում է աո-տուածոյ, աստուածոց, աստուածով ևն (տե՛ս Բագրատունի, Քերակ. զարգաց. էջ 24), բայց այս կանոնը սխալ է։ Ստոյգն այն է, որ ա-ռաջին նշանակութեամբ բառս երբեք ամ. բողջովին չէ գրուած մեր ձեռագրերի մէջ, այլ միշտ պատուվ՝ Ած, Այ, յԱյ, Ավ։ Օրինակի համար կրկնագիր Ագաթանգեղոսի մէջ ած, ოծն. ιծ, զածս պատահում է 10 անգամ, իսկ բարդութեանց մէջ 20 անգամ և միշտ գրուած է ած. սեռական այ՝ 20 անգամ. բա-ցառական յայ՝ 3 անգամ. ընդամէնը 53 ան-գամ և միշտ պատուով (տե՛ս իմ յօդուածը ՀԱ 1913, էջ 4)։ Այսպիսի համառօտագրու-թիւններով ի հարկէ կարելի չէ իմանալ բառի ճիշտ ընթերցումը. բայց կարելի էլ չէ առանց պատճառի պնդել թէ հին հնչումն էր Աստու-ծոյ։ Ընդհակառակը՝ յոգնակի հոլովները, չաստուածոյ սեռականը, անաստուած, ան-աստուածի, անաստուածիւ ձևերը և հայերէ-նի ընդհանուր ձայնափոխութեան օրէնքները ցոյց են տալիս թէ հին հայերէնի մէջ աստու-ծոյ ձևով մի բառ չէր կարող գոյութիւն ունե-նալ և թէ աստուած՝ ամէն նշանակութեամբ էլ հոլովւում էր աստուածոյ, աստուածով ևն. Մեր ձեռագրերում կան արդէն մի քանի դէպ-քեր, որոնք վերի կանոնին հակառակ են. այս-պէս՝ էջմիածնի Կարինեան թ. 526 ձեռագրի (ՋՉ=1457 թուից) մագաղաթեայ պահպա-նաևում գտնում ենք աստուծոյն ամբողջա-կան գրութիւնը (Գրծ. ե. 43, որ տպագրում աստուածոյն է. Մ. վրդ. Մաքսուդեանց ՀԱ 1913, 312). կրկնագիր Ագաթանգեղոսում՝ էջ 52բ գրուած է աստուծոց և 30 ա աստու-ծոցն (Աճառ. ՀԱ 1913, էջ 4). բայց երեք պա-րագային էլ խօսքը չաստուածների վրայ է և հետևաբար՝ ըստ ենթադրեալ կանոնի՝ պիտի լինէր աստուածոյ, աստուածոց։-Աստուծոյ, ձևը միջին հայերէն է, որ կանոնասորապէս յառաջացած է հնագոյն *աստուածոյ սեռա-կանից, միջին ա-ի անկման օրէնքը հաստա-տուելուց յետոյ. *աստուածոյ ձևը տառացի գրուած չլինելով անհետացել է և ժողովրդա-իսկ հնագոյն բնագրերի մէջ։ (Այս գաղափա-րը յայտնած և պաշտպանած է Meillet. վեր-ջին անգամ տե՛ս իր Altarmenisches Fle-mentarbuch1913, էջ 20. Հիւբշման ևս համա-ձայն է նրան (անձնական). միայն Pedersen ծում է թէ աստուծոյ հին հայերէնի յատուկ մի ձև է և յառաջացած է երաժշտական շեշ-տի պատճառով *աստուածոյ նախաձևից։ Բայց այս պարագային ինչո՛ւ «չաստուած» նշանակութեամբ մնաց աստուածոյ։


Ապուզնայ, ի, ից

s.

monkey.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(սեռ. -ի. ըստ ՆՀԲ ի հլ.) «կապիկ» Ոսկիփ. Միխ. աս. հրտր. Երուս. էջ 378 (տպուած է արուզնայ. մէկ ձեռ. ունի ապուզնա, որից երևում է, որ առաջինն էլ պէտք է ուղղել ըստ հին տառադարձութեան աբուզնայ). Յայսմ. սեպ. 23։ Յետին ռամիկ բառ է։


Ապփովթ

s.

pail, vessel to hold water.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Եբր. [hebrew word] saf «կոնք» բառի յգ. [hebrew word] siffōϑ ձևից այլափոխուած։ Եբրայական բնագրում մեր բառի դէմ այժմ գըտ-նում ենք [hebrew word] has-siffim «կոնքերը». որ յիշեալ [hebrew word] sat բառի յոգնակին է. բայց Եօթանասնից գործածած օրինաևում անշուշտ եղել է [hebrew word] sirtod ձևը՝ որ նոյնպէս յիշեալ [hebrew word] sat բառի յոգնակին է։ Հունարէն թարգմանութեան ժամանակ այս բառը տառադարձուել է σαφφωმ, որ յետոյ եղել է ἀφφϑ0 և άπφωϑ. առաջին երկու ընթերցուածները մնում են զանա-զան ձեռագրերում, իսկ վերջինը ընդու-նուած է իբրև մայր ձև։ Նոյնը ունեցել են նաև մեր թարգմանիչները իրենց օրինակում, որից և տառադարձրել են հայերէնը։ Այս ռառի դէմ ունինք վրաց. საბფოთი սապ-փոթի «կոնք», որ ենթադրում է յն. σαπσωϑ. այս էլ բռնում է միջին տեղը σαφφωϑ, 32-φωϑ և ἀπσωϑ ձևերի։


Առաջ, ոյ

adj.

front, head;
arm, division, branch;
—ք գետոյ, arm of a river;
յ—ոյ or յ—ոյ կողմանէ, before, in front, at the head of;
զ—ս ունել, առնուլ, to obviate, to be beforehand, to prevent, cf. Սկսանել;
— նաւու, head, prow, how of a ship;
— զօրաց, division of forces;
ընդ առաջ գնալ ելանել, to go to meet.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Ցոյները և ռումինացիք ունին ար-ցիվո՛ւրիօն (άρτζιβούριον), արցի՛վուրցի (άρτζίβουρτζι), արթէզֆօռթէզ ևն ձևով բա-ռեր, որոնք փոխառեալ և յարմարեալ են մեր Առաջաւորաց Պահոց անունից, որի վրայ այ-լակերպ առասպելներ են պատմում։ Առաս-պելի հնագոյն վիճակը գտնում ենք Ճառ ընդ-դէմ Հայոց խորագրով յունարէն ընդարձակ մի գրուածքի մէջ, որ վերագրւում է ԺԱ-ԺԲ դարից Սահակ անուն մի հայ կաթուղիկոսի, բայց հաւանօրէն Եւտեմիոսի (ԺԲ դարից) կամ Կալլիստոսի (ԺԴ դարից) խարդախու-թիւնն է (տպ. Migne, Patr. gr. հտ. 132)։ Այս Ճառի մէջ մի առանձին գլուխ կայ՝ որի վերնագիրն է Γερί τῆς σατανιϰῆς νηστείας τοῦ αρτζιβουρίον (Յաղագս դիւական պահոց արցիվուրի, Ա. գլ. ժդ)։ Ահա թէ ի՛նչ է պատմւում յիշեալ գլխում. «Սարգիս անու-նով մէկը, Հայոց մոլորութեան վարդապետ, մի շուն ունէր արցիվուր անունով։ Սակայն այս բառը նշանակում է «առջևից գնացող» (առաջաւոր)։ Սարգիսը սատանայի ազդեցու-թեամբ այս շունը գործ էր ածում իբրև իր ռաւստեան աւետաբեր և յայտարար, ամէն անգամ՝ երբ մի գիւղ, մի քաղաք կամ մի ուրիշ տեղ երթար, ուր իր մոլորութեան ժան-տախտից բռնուած աշակերտներ էին բնա-կում։ Երբ սրանք տեսնում էին շանը, յա-ջորդ օրը թափորով մի քանի մղոն տեղ ընդ առաջ էին գնում իրենց վարդապետին։ Մի անգամ՝ երբ շանը սովորական պաշտօնով մի տեղ ուղարկեց, գայլերը ճանապարհին պատառեցին նրան։ Սարգիսը երկրորդ օրը գնալով նոյն տեղը և տեսնելով որ ոչ ոք իրեն ընդ առաջ չի եկել, ինչպէս սովորութիւն էր, սաստիկ բարկացաւ։ Երբ քաղաք մտնելով ի-հասած, մարդիկ ուղարկեց փնտռելու համար և գտնուած ոսկորներից գուշակելով թէ գայ-լերն են կերել, հրամայեց ամենայն Հայոց՝ որ ամէն տարի, սահմանեալ օրեր, նրա մահուան համար ծոմ պահեն ու մեծ սուգ բռնեն. և այս պասը կոչեց արցիվուրց պաս»։-Նոյն առաս-պելը գտնում ենք նաև Աֆթիմիոս Սեկտատի-նոսի Զէն կատարեալ գրքում. Նիկեֆորոս Կալսթասի Պատմութեան և Աթէնքի Միլե-տիոս արքեպիսկոպոսի Եկեղեցական պատ-մութեան մէջ, որ Ջենատիոս Սքոլարիոս սար-կաւագի ձեռքով համառօտուելով տպուած է նախ Զմիւռնիա (1861) և յետոյ արաբերէն թարգմանութեամբ՝ Երուսաղէմ (1867), այն ժամանակի յունաց Երուսաղէմի պատրիարք Կիւրեղի հրամանով։ Սրա իններորդ գլխի թարգմանութիւնն ունի Երուսաղէմի Սիօն ամ-սագիրը (Չ տարի, 1871, մայիս, թիւ 5, էջ 100), ուր մեր բառը դարձել է յն. արթէզֆոո-թէզ կամ արթէզֆոռ։ Առասպելի մի ուրիշ ձևն ունին ռումինա-ցիք, որոնց մէջ բառը դարձել է արցիվուրցի։ Ռումին առասպելի մէջ արցիվուրցի է կոչւում մի հայ աւագերէցի շունը։ Աւագերէցը անտա-ռով անցնելիս մոլորուել և այդ շան միջոցով կարողացել է գտնել ճանապարհը։ Հայերը աւդ շունը սրբերի կարգն են դասել և ի պա-տիւ նրա՝ Ս. Սարգսի բարեկենդանին պաս են պահում և Զատկի թաթախման երեկոյին էլ նրան նուիրուած մի տօն են կատարում (տե՛ս Պ. քհ. Մամիկոնեան, Ռումանահայոց ներկան և ապագան, Կալաց 1895, էջ 44-45)։


Առաստաղ, աց

s.

ceiling, roof;
floor;
garret.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ դնում է պրս. առասթագ՝ որ գոյու-թիւն չունի (տե՛ս տակը ՓՈԽ.)։ Տէրվիշ. Altarm. 40 առ մասնիկ+ստաղ, որ հա-մեմատում է յն. στεγος «պոռնկանոց», στέγη «յարկ. տուն», հսլ. cтеля, լիթ. stogas «տանիք» բառերի հետ (տե՛ս և թաքչել)։ Վերևի մեկնութիւնը տուած էի, երբըս-տառուեռ Liden-ի ստուգաբանութիւնը, հրտր. Göteborgs Hogskolas Arsskrift, 1933, էջ 41-42։ Հեղինակը նոյնպէս ա-ռաստաղ մեկնում է առ նախդիրով հնխ. çtel-արմատից, բայց առնում է Stel-«տարածել, փռել» և ո՛չ թէ stel-«հաս-տատել»։ Իր մեկնութեան հետ ճշտիւ հա-մաձայն են գալիս հսլ. stelja «առաս-տաղ» և ռուս. стель «սենեակի ծածք», որոնք նոյն stel-«տարածել» արմատից են բխում։ Բայց աւելի յարմար է թվում stel-«հաստատել», իբրև շինարարա-կան բառ։ Նշանակութեան կողմից էր բոլորովին նոյնանում է տանս. sthála-«գետին», ըստ որում հյ. առաստաղ նը-շանակում է նաև «սենեակի յատակը»։ Բայց թերևս պէտք է և իրար հետ նոյ-նաոնել հնխ. stel-«տարածել» և stel-«հաստատել», որոնք Pokorny 2, 643 իբրև առանձին արմատ է յիշում։ Առա-ջինի տակ սակայն ունի միայն հսլ. štelja «տարածել» և լտ. latus «լայն». ուրիշ լեզուների մէջ չէ աւանդուած։ Drnout-Meillet 501 թէև ւշում է la-tus=stelja կապակցութիւնը, բայց բա-ւական անվստահ ձևով։ Արդէն Boisacq Չ08 հսլ. stelja «տարածել» դնում է հնխ. sthel-«կանգնիլ» արմատի տակ, որով ընդունած է լինում երկու արմատ-ների նոյնութիւնը։


Բաղիստր, ի, տրաւ

s.

stone-bow;
crossbow;
catapult;
dart, arrow;
small dagger.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«նետաձիգ աշ-տառակ, նետ նետելու պատերազմական մե-քենայ» Ա. մակ. զ. 51. «նետ» Երեմ. թ. § (որ սխալմամբ Մխ. երեմ. մեկնում է «սուր եռասայր, զոր ունին զինւորք ի մտրակս երիվարաց» (նոյնը բառացի կրկնում է Բառ. երեմ. էջ 45)։-Առաջին նշանակու-թեամբ և բաղիստ ձևով ունի Նորագիւտ բ. մնաց. իզ. 15 «Եւ արար Ոզիա յԵրուսաղէմ մեքենայս խորհրդովք իմաստութեան, զի ւիցին ի վերայ աշտարակացն և ի վերայ ան-կեանցն բաղիստս և վէմս մեծամեծս»։ (Ո--վորական թարգմանութիւնն ունի «ձգել նետս և քարինս մեծամեծս», համաձայն յունա-րէնի՝ որ է βάλλειν βέλεσι ϰαὶ λίϑοις μεγά-λοις)։ ձռանս. baliste, ռուս. баллиста, ասոս ❇ b lstrs կամ [syriac word] blsts (Brockelmann, էջ 39ա, երկուսն էլ առանց ձայնանիշի) ևն։ Յունարէն բառը չգիտէ Baillv. չէ՛ գործածուած Ա. մակ. զ. 51 և Բ. մնաց. իզ. 15, իսկ Երեմ. թ. 8 ունի βολις, որ է «նետ». յիշում է միայն Sophocles, Greek lexicon, էջ 296ա՝ վկայութեան կո-չելով Պրոկոպիոս (543 թ.), Մաւրիկիոս (607 թ.) և Լևոն Փիլիսոփայ (911 թ.)։ -Հիւբշ. а42։


Բաղսամոն

cf. Բալասան.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. βάλσαμον «բալասանի թուփը և նրա իւղը», βάλσαμος «բալասանի թուփը», ըստ այսմ յիշեալ ձևերից ճշտագոյնն է բաղսամոն.-բաղսամոս գալիս է βάλσαμος բառից, իսկ վաղսամ, վաղսամոն՝ յն. բառի ետին տառադարձութիւններն են. հմմտ. նաև ապրսամ և բալասան, որոնցից առաջի-նը փոխառեալ է ասորերէնից կամ պարսկե-րէնից, իսկ երկրորդը արաբերէնից։ Յոյն բառի ծագումը սեմական է՝ ըստ Boisacq 114։-Աճ.


Բամա

s.

altar.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Եբր. [hebrew word] ︎ bamā «բարձրութիւն, բար-ձունք, զոհի սեղան» բառն է, որ յունարէն թարգմանութեան մէջ, իբր յատուկ անուն առնուելով, պահուած է Յαμά, որից էլ տա-ռադարձուած է հայերէնը։ Bailly 346'7 և Sophocles 296՛՛ յիշում են բառս՝ իբրև եբրայական փոխառութիւն։ Նրա որոշեալ ձևն է երր. [hebrew word] habanā, սր տառադար-ձուած է յն. ἀβαμα (այլ ձ. αββανα), որիս էլ հյ. աբբանա (տե՛ս այս բառը)։


Աղեղն, ղան, ղանք, ղանց

s.

bow;
arc of a circle, arch;
— երկնից, rainbow;
այր աղեղան, archer.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Schröder, Thes. 46 արաբ. [arabic word] 'aqn բառից։ Müller SWAW 88, 12 յն. ὥλένη «թև, բազուկ, ձեռք», լտ. arrus «աղեղն»։ Bugge, Btrg. 36 սանս. arāla «ծռած, կորացած» բառին ցեղա-կից, Հիւնք. ուղիղ բառից։ Petersson, Ar. u. Arm. Stud. 101 -եղն համա-րում է մասնիկ, ինչպէս և տառեղն. ասեղն, բաղեղն, պնեղճ բառերի մէջ։


Աղիւս, ոց

s.

brick;
tile.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Հայերէնից հին ժամանակ փոխա-ռեալ է վրաց. აღიზი ալիզի «աղիւս», որ ներկայացնում է մեր ղ-ի հնագոյն արտա-սանութիւնը։ Յետին շրջանում, այսինքն ղ տառը խ-ի մօտ հնչումն ստանալուց յետոյ, մեզանից փոխ է առնուած պրս. [arabic word] āxīz «աղիւս»։ Սխալւում են այն բոլոր քննիչները՝ որոնք կարծում են թէ հայերէն բառը պարս-ևերէնից է փոխառեալ. պարսկերէն x ձայնից անկարելի է ստանալ հյ. ղ (=l), բայց հա-յերէն ղ (=γ) կարող էր ղառնալ պրս. x


Աճառ, աց

s.

cartilage, gristle;
soap;
cf. Օճառ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«նեարդ, կռճիկ, ջիղ» Ագաթ. Բրս. սղ. որ և օճառ Նիւս. Բն. Լծ. Նար. որից աճա-ռապատ «նեարդապատ, ջղապատ» Եզեկ. Լ. 22. Երզն. քեր. Նիւս. կազմ. աճառապինդ «ջղապինդ» Պիտ. (գրուած ունառապինդ Պիտառ.), աճառամաշկ «կռճիկների թառան-թը» ՓԲ. աճառային «կռճիկի վերաբերեալ» ՓԲ.-Նախորդից զանազանելու համար ար-դի գրականում ընդունած ձևն է միայն աճառ։

ԳՒՌ (dialectal) Ունենք աճառ Եւդ. Սեբ. «բոլորովին նոր, չհնացած, չմաշուած (տուն, շէնք, ըզ-գեստ)». յատկապէս ասում են նոր-աճառ Եւդ. 2. Ասլ. Սեբ. Սվ. «ուժը՝ թարմութիւնը տեղը, աշխոյժ, կայտառ, եռանդուն (մարդ, թև, թիկունք)». որից աճառուտ Զն. «աշխոյժ, կորովի, vigoureux». Զէյթունի բարբառով աաւում է աջօր «նոր (գինի, տիկ ևն)»։ Յայտ-նի չէ թե այս բառերը վերի աճառ ձևի՞ց են, թէ փոխառեալ թուրքերէնից. որովհետև միև-նոյն ժամանակ ունինք պրս. [arabic word] aǰar «թարմ ու դալար», քիրգիզ. [arabic word] aǰar, [arabic word] ažar «դէմքի առողջ և դեղեցիկ գոյն, կտաւի փայլ», [arabic word] aǰarlə «առողջ ու փայլուն ռոյնով»։ Աճառ «աշխոյժ» ձևը վերի բառից եթէ յառաջացած է, այդ պարագային պէտք է դնել հայերէնից իբր փոխառութիւն։


Ամայի, այւոյ, յեաց

adj.

desert, uninhabited, deserted, uninhabitable, solitary, uncultivated, desolate.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Justi Zendsp. 26 կասկածով դնում է զնդ. amayavā «չնչին, ունայն, անար-ժեք», սանս. amāyá? զնդ. ma «չա-փել» արմատից։ (Bartholomae, Altir. Wört. 141 այս բառը մեկնում է «ցաւ, տառապանք», որով համեմատութիւնը ջնջւում է)։ Փառնակ, Անահիտ 1903, 101 և 1964, 97 ամայի (Բուզանդի մօտ] դնում է *ամարդի, որից ամատի= ամայի։ Ղափանցեան, ЗВО 23, 360 ան բացասականով-māy «չափեւ»։


Ամեն

cf. Ամէն;
cf. Ամենայն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Երև. Ննխ. Տփ. ամէն, Ախց. Գոր. Խրբ. Կր. Հճ. Ղրբ. Պլ. Ջղ. Սեբ. Սչ. ամմէն. Ռ. անմէն. Ոզմ. հա՛մմէն. Հմշ. էմէն. Ակն. էմմէն. Սլմ. ըմմէն. Անտ. է՛մըն. Տիգ. ըմմըն. Մրղ. ըմմըեն, զըմմըին, Ասլ. բամմէն. Մշ. յըմէն, Ալշ. յըմմէն. Մկ. հըմէն. Վն. հըմէն, զըմէն. Ագլ. Գղ. ա՛մման. Ղրդ. օմէն. Մղր. օ՛մմէն սեռ. ումմուզո՛ւն, ումուցո՛ւն. Մժ. ճումմուն։-Ինչպէս շատ բարբառների, նոյն-պէս և գրական լեզուի մէջ ամէն հնչւում է զոյգ մ-ով. այս բանը յառաջ է գալիս արդի հայերէնի այն յատկութիւնից, որով մի բառ աւելի ուժգին արտայայտելու համար երկ-րորդ վանկի առաջին բաղաձայնը կրկնւում է, եթէ 2 ձայնաւորի միջև ընկած լինի. ինչ, բոլլո՜ր, յիմմա՛ր, ապպո՜ւշ ևն. իսկ ամէն բառը միշտ էլ առատութեան հետ կապուած լինելով՝ ամմէն սաստկականը ընդհանուր գործածութիւն ստառաւ։


Ամէն

adv.

amen, so be it, verily, truly, certainly, positively.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Եբր. [hebrew word] āmē̄n «ստոյգ, ճշմարիտ. այդպէս եղիցի», որ ծագում է [hebrew word] š amn «հաստատ՝ իրական լինել» արմատից։ Հրէից մէջ սովորութիւն էր՝ որ ամէն հասարակա-կան աղօթքից, մաղթանքից ու անէծքից յե-տոյ ամբողջ ժողովուրդը միաբերան գոչում էր ամէն, այսինքն թէ «այո՛, ճշմարիտ է, թո՛ղ այդպես լինի»։ Եւ այնքան մեծ նշա-նակութիւն էին տալիս այս բառին, որ բուն աղօթքից աւելի զօրաւոր էին համարում. և ասում էին՝ որ եթէ մէկը ամբողջ սրտով «ամէն» գոչէր, երկնքի դռները կբացուէին։ Այս սովորութիւնը հրեաներից անցաւ քրիս-տոնեաներին. եկեղեցիներում մինչև անգամ ևար մի առանձին պաշտօնեայ՝ որ պարտա-կանութիւն ուներ «ամէն» ասելու համար ժո-ղովուրդին նշան տալու։ Երբ աղօթքը վեր-ջանում էր, նա թաշկինակը շարժում էր և ամբողջ ժողովուրդը «ամէն» էր կանչում։ Այս սովորութիւնը տևեց մինչև Ե դար։ Հե-րոնիմոս պատմում է թէ երբ ժողովուրդը միաբերան «ամէն» էր գոչում, որոտման ձայնի նման դղրդում էր եկեղեցին։ Անկար-գութեան տեղիք չտալու համար՝ հետզհետէ վերացուեց այս սովորութիւնը և որոշուեց որ սարկաւագը միայն «ամէն» ասի։ (Տե՛ս Ա. և. տիքեան, Մեկն. թղթ. Պօղոսի, Ա. էջ 961)։ Եբրայական բառը փոխառութեամբ տարա-ծուեց բոլոր քրիստոնէական, ինչպէս և մահ-մետական ժողովուրդների մէջ. ինչ. արաբ. [arabic word] āmīn, յն. ἀμήν, լտ. ֆրանս. ևն amen, ռուս. аминь, վրաց. ამინ ամին ևն։ Մեր բառը տառադարձուած է յունարէնից։ -հիւբշ. էջ 340։


Ամիճ, մճոյ

s.

dainty, daintiness.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Իռանեան փոխառութիւն է. հմմտ. ա-սոր. [arabic word] amsa «մի տեսակ թթու ուտե-լեղէն», քաղդ. [hebrew word] ōmsa, արաբ. ❇ āmis, [arabic word] 'amis կամ [arabic word] amis «մի տե-սակ ուտելիք.-հորթի միսը պատառոտելով՝ փաթաթում են մաշկի մէջ և եփում. 2. թա-նապուրը սառցնելով և իւղը քամելով մնա-ցած ջուրը» (Կամուս, թրք. թրգմ. բ. 364)։ Այս բոլորը փոխառեալ են պհլ. *āmīč «խառնուրդ» ձևից, որ պատկանում է պրս. [arabic word] āmēxtan, āmīxtan «խառնել» բա-յին. արմատը [arabic word] āmīz և կամ [arabic word] ōmī։ -Հիւբշ. 96։ Պհլ. amīč բառը, որ յայտնի չէր, աւանդուած գտել է Stackelberg WZKM 1903, էջ 48-49 (չեմ տեսած). գործածուած է մի քանի անգամ Chusrav -︎ kāvatān գրութեան մէջ՝ «որսի մսով կերակուր» նշա-նակութեամբ (նկատողութիւն Հ. Ակինեանի ՀԱ 1930, 497)։


Անկիւն, կեան, կեանց

s.

"angle;
corner, nook;
— ճանապարհի, turning of the road;
բութ —, obtus-angled, obtus-angular;
սուր — acute-angled;
— հատանել, cf. Ական հատանել."

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. բնագրի ἀγϰών «թև, արմուկ» բառն է, որ ուղղակի տառադարձուած է. ըստ այսմ մեր բառի հին ձևն էր *անկոն կամ անկովն, որ յետոյ շփոթուելով անկիւն բառի հետ՝ այս ձևն է ստացել. հմմտ. անակիւղ < ἀνάϰωλος։ -ճ.


Անճոռնի

adj.

gigantic, enormous, monstrous;
grotesque, extravagant, absurd, ridiculous, unseemly.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ջղ. անճոռնի, Ախց. Երև. Շմ. ան-հօռնի, Ակն. Ասլ. Ննխ. Պլ. Ռ. Տիգ. անջօռնի «տգեղ, այլանդակ». որից անճոռնուիլ Տիգ. «խեղկատակ ձևեր առնել, խայտառակ դառ-նալ»։ Նոյն բառն է ճաւռնիկ (իմա՛ ճոոնիկ) «res grandis et excedens» (ըստ Kivola, Բառ. հայոց2, էջ 241)։


Աբբայ, ի, ից

s.

abba, abbot, superior;
ընդհանրական աբբայ —, abbot general;
աբբայ հայր, cf. Աբբահայր.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «հայր, Երկ-նաւոր Հայր» ՍԳր. Ոսկ. հռովմ. 173-4, Եփր. հռ. 32 (այս իմաստով գործ է ածուած հայր բառի հետ միասին). 2. «վանահայր, վանա-կան» Վրք. հց. երկրորդական ձևերն են ա-բաս, ու հլ. աբբաս Վրք. հց։ Այս աբաս (սեռ. աբասու) ձևը մի քանի անգամ գործածել է Կղկնտ. որ հրատարակիչները յատուկ անուն են ևարծել և գլխատառով են դրել. այսպես՝ Էմինի հրատ. էջ 163, 165, 167-9։ Աւս սա-ռից են ծագում աբբասուհի «կուսանաց վան-քի մայր կամ մեծաւորուհի» Ճառընտ. աբբա-հայր «վանահայր» կոչ. 369 (բայց այստեղ պետք է կարդալ աբբայ, հա՛յր. տե՛ս իմ Հայ նոր բառեր հին մատ. Ա. էջ 164)։


Աբբանա

s.

Bamah, high place.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= եբր. բնագրի [hebrew word] ha-bāmā, «բար-ձունո» ռառն է, որ յն. տառադարձուած է αβομα, այլ ձեռ. αββανα, որից էլ տառառ դարձուած է հայերէն ձևը։-Աճ.


Ագանովթ, այ

s.

liquid vessel.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= եբր. [hebrew word] aggān «կոնք» բառի յոզնակի [hebrew word] aggānōϑ ձևն է, որ գործածռած է եբրայական բնագրի նոյն տեղում և յն. *αγανώმ տառադարձութիւնից անցել է մեզ։ (Այժմ մեր ձեռքը հասած յն. օրինակնե-րում ամբողջ այս հատուածը պակասում է)։ Հմմտ. նաև. անկան։-Հիւբշ. 301. 338։


Ադար, այ

s.

adar, the sixth month of the Hebrews.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= եբր. [hebrew word] adār, որ յն. άδάρ տառա-դարձութիւնից անցել է մեզ (հմմտ. Ա մակ. է. 43). եբրայական բառի միւս սեմական ցեղակիցներն են ասոր. [arabic word] adar, արաբ. [arabic word] ābār, ասուր. addarn -Աճ.


Ադեն, ի

s.

cf. Ադին.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= ասոր. [syriac word] 'əδen, որ է եբր. [hebrew word] 'ēδen, արաբ. [arabic word] 'adn «եդեմ, դրախտ», ասուր. idinu «դաշտ»։ Արմատը (*dn) նշանակում է «փափկութիւն, փափկանալ». այս պատ-ճառով ասւում է հյ. գրգարան «դրախտ» և յաճախ դրախտ փափկութեան։ Նոյն բառի յունական ձևից է տառադարձուած եդեմ, որ տե՛ս առանձին։-Հիւբշ. 300.


Ադին, այ

s.

Eden, paradise.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= ասոր. [syriac word] 'əδen, որ է եբր. [hebrew word] 'ēδen, արաբ. [arabic word] 'adn «եդեմ, դրախտ», ասուր. idinu «դաշտ»։ Արմատը (*dn) նշանակում է «փափկութիւն, փափկանալ». այս պատ-ճառով ասւում է հյ. գրգարան «դրախտ» և յաճախ դրախտ փափկութեան։ Նոյն բառի յունական ձևից է տառադարձուած եդեմ, որ տե՛ս առանձին։-Հիւբշ. 300.


Ալ, ի

s.

cf. Ալի.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Կպդվկ. յն. ἅλης «ծննդկան կանանց և նորածին մանուկներին վնասող մի չար ոգի», ἀλοῦς «մութ գիշերները թափառող և մասռկանց վնասող մի չար ոգի» (Karoli-des KA, συγϰρ, 136-8), ուտ. հալ «ալք. քաջք», հալբաֆտի «դիւահար»։ Քրդ. ալթ «նոյն նշ.» (Ալիշան, Հին հաւ. 226). վրաց. ալի «անտառի ոգի»։


Ակաստան

s.

surety, shelter;
կալ յակաստանի, to fortify one's self, to sustain one's self in a position.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= յն. ἀϰάτιον, ἀϰατος «թեթև. նաւակ», որից փոխառեալ է նաև լտ. acatium, acatus նոյն նշ. Սոկրատի տուած ձևը (կարդա՛ ա-կատիոն) յունարէնի ստրկական տառադար-ձութիւնն է։-Հիւբշ. 339.


Ակքան

s. bot. thistle.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= եբր. յն. և հայերէն սխալ ընթերցուած. ներից յառաջացած մի բառ է։ Ս. Գրքի եբրա-յական բնագրում 4 տեղումն էլ գրուած է [hebrew word] haxux, որի ուղղականն է [hebrew word] xuϰ «մի տեսակ հաստ և ուժեղ ուղտափուշ, char-don, լտ. notobasis syriaca L»։ Յոյն թարգ-մանութեան մէջ եբր. բառի դէմ գրուած է առաջին և երկրորդ անգամ ἀϰαν, երրորդ անգամ ἀϰχουγ (այլ ձեռ. ογος) և չորրորդ անգամ άϰχουχ (այլ ձ. αχουχ)։ Յունարէ-նում այսպիսի բառեր չկան, ոատի յայտնի է, որ եբր. haxux բառի տառադարձութիւն-ներն են։ Ուրեմն ուղիղ ձևն է αχουχ, միւս-ները այլափոխեալ։ Իրօք էլ յունարէնի մէջ կայ ἀϰανϑα «փուշ» բառը, տրի պատահա-կան նմանութիւնը թելադրել է գրիչներին αχουγ ձևը դարձնել վերջապէս ἀϰαν։ Հայ թարգմանիչը տառադարձրել է յունարէնից ա՛յն ձևերը, որ գտել է իր գործածած ձեռա-գրում. այսպէս ογος ընթերցուածը պահել է ոքոզ, իսկ միւսները ակքան, եկքան։ Սրանք յունարէնի երեք ձևերից ո՛չ մէկի հետ չեն նոյնանում. այլ ներկայացնում են նրանց խառնուրդը։ Այսպէս, ակքան կրում է երկրոր-դի առաջին մասը (αϰχ) և առաջինի երկ-րորդ մասը (αν)։ Սրանից հետևցնում եմ, որ կա՛մ յն. բառը ունէր ուրիշ երկրորդական ընթերցուածներ և յատկապէս մեր թարգման-չի գործածած ձեռագրում αϰχαν, εϰχαν ձևե-րը և կամ հայերէնը պէտք է կարդալ ակքուն, իբր յն. *αϰχουν փխ. αϰχονχ ընթերցոածե։-Աճ.