Definitions containing the research սին : 5381 Results

Փքացումն, ման

s. fig.

swelling, inflation;
puffiness, wind, pride, vanity.

NBHL (1)

Յորովայն մտեալ՝ բազում առնես փքացումն (այսինքն այտումն, կամ փուք). (Մխ. առակ. ՟Լ՟Է։)


Փքացուցիչ, չի, չաց

adj.

windy, flatulent.

NBHL (1)

Հազարդ՝ ըստ պարթեւի՝ քակու, այսինքն փքացուցիչ եւ ուռուցիչ փոքացուցիչ որովայնի փարթամաց եւ աղքատաց. (Մագ. ՟Խ՟Դ։ Մխ. առակ.։)


Փքին, փքնի, նաւ, նաց

s.

shaft, arrow, dart, javelin;
ի քէն եւ անդր է —ն, the arrows are beyond thee.

NBHL (1)

σχίζα sagitta. պ. փէյքեան այսինքն նետ։


Ք (ké)

s.

the thirty sixth letter of the alphabet, and the thirtieth of the consonants;
nine thousand, nine thousandth.

NBHL (2)

Ես եմ Այբ, եւ ես եմ Քէ. այսինքն առաջին, եւ վերջին։

Ըստ նմին դրեաց եւ մեծն Խոսրով. ինքն է սկիզբն եւ կատարած. որպէս ասէ ի յայտնութեան Յովհաննէս, Ես եմ այբ, եւ ես եմ քէ։ Եւ Մարաթացին վարդան. Աստուած իմ Յիսուս Քրիստոս, որ ես այբ եւ քէ, այսինքն սկիզբն եւ կատարած։


Քած, ից

s. adj.

bitch;
Scylla;
female.

NBHL (1)

Էդն շանց, եւս եւ այլոց կենդանեաց. որպէս եւ կորիւն շան. լակոտ. Որ եւ ՍԿՈՒՆԴ, ՍԿՆԴԻԿ. այլ ի յն. եւ լտ. արուն եւ էգն անխտիր ասին. σκύλαξ catulus τὸ κυνίδιον catellus.


Քակեմ, եցի

va.

to undo, to unmake, to untie, to loosen, to unbind, to detach, to disjoin, to disunite, to dissolve, to resolve;
to destroy, to demolish, to beat down, to take to pieces, to take asunder, to dismount;
— զկարեալն, to unsew, to unstitch, to rip up;
— զհիւսեալն, to unweave, to unravel;
— զբեռինս, to unpack;
— զբարձս, to dislocate, to put out of joint, to disjoint;
— զազդերս, to make hip-shot, to dislocate one's thighs;
— զոք յաթոռոց, to depose from the throne;
— զբարեկամս, to part, to separate, to sever;
զկնի քակելոյ տօնիցն, the holidays being finished.

NBHL (2)

Լուծեալ եւ քակեալ է զօրութիւն մահու։ Զնազելի զպարծանս նոցա քակեալ։ Զկնի քակելոյ (այսինքն արձակման) տօնիցն գայր ի յորդանան։ (Ոսկ.յհ.։)

Տանջանօք քակեալ զկենցաղն. այսինքն լուծեալ ի կենաց. (Ոսկ. գծ.։)


Քակումն, ման

s.

cf. Քակտումն;
unravelling, solution, enodation.

NBHL (1)

Տեսանէր զքակումն (այսինքն զցրումն) սիւնի գնդին. (Փարպ.։)


Քահանայագործեմ, եցի

va.

to consecrate;
to ordain priest.

NBHL (1)

յոբ օր աւուր քահանայագործէր (այսինքն զոհէր) ըստ թուոյ որդւոցն. (Միխ. ասոր.։)


Քահանայագործութիւն, ութեան

s.

consecration.

NBHL (1)

Սա յայտնեաց զեգիպտական քահանայագործութիւն ելլենացւոցն. (այսինքն է քրմութիւն եւ պաշտամունք նորա). (Նոննոս.։)


Քահանայապետ, աց

s.

priest, chief priest;
pontiff;
hierarchy;
—ն, հռովմայ, sovereign pontiff.

NBHL (1)

ἁρχιερεύς summus sacerdos, pontifex. Պետ եւ գլուխ քահանայից կամ յաջորդք նորա՝ գլխաւոր գործակցօք. ի նորումս ճշմտրիտ քահանայապետ յաւիտենից Քրիստոս, եւ փոխանորդք նորա՝ եւ յաջորդք առաքելոց եւ օրինաւոր առաջնորդք եկեղեցւոյ. որ եւ ՀԱՅՐԱՊԵՏՔ ասին. որպէս եպիսկոպոս, արքեպիսկոպոս, պատրիարգ, կաթողիկոս, պապ.


Քահանայապետեմ, եցի

vn.

to be or become high priest or pontiff;
to perform the duties of pontiff.

NBHL (1)

Նուաստագունիցն կարգաց իւրաքանչիւր ոք առաջինն քահանայապետէ. իսկ վերնագունիցս այսոցիկ զարդու քահանայապետութեանս՝ աստուած քահանայապետէ. (Մաքս. ի դիոն.) (այսինքն որպէս սրբազան պետ լուսատու լինի, առաջնորդէ)։


Քահանայապետութիւն, ութեան

s.

dignity of a high priest, pontificate;
hierarchy.

NBHL (1)

Դադարեաց յազգէ նորա քահանայապետութիւն։ Բարձցի քահանայապետութիւն յազգէս (այսինքն ի ցեղէ իմմէ)։ Ով ոք նստցի յաթոռ նորա յաջորդելով զաստիճան քահանայապետութեանն. (Խոր. ՟Գ. 66։ Ճ. ՟Բ.։ Վրք. ոսկ.։)


Քահանայութիւն, ութեան

s.

priesthood;
hierarchy.

NBHL (2)

Եղիցի նոցա այն՝ ինձ ի քահանայութիւն յաւիտենական։ Պահեսջիք զքահանայութեան ձերոյ։ Զպատմուճանս քահանայութեան։ Յանձն արարին նմա զքահանայութիւնն (այսինքն զքահանայապետութիւն)։ Ի փոփոխել քահանայութեանն՝ հարկ էր եւ օրինացն փոփոխումն լինել.եւ այլն։

Ուխտին, եւ քահանայութեանն (այսինքն դասուց քահանայից)։ Ամենեցուն իշխանութիւն է միաբանել ի բաղմոսն, եւ զաւարտումն՝ քահանայութեանցն հաւատալ։ տայ ապա եւ եպիսկոպոսն զխաղաղութիւն, զի նա է գլուխ քահանայութեան. (Ագաթ.։ Խոսր.։)


Բարեբարք

NBHL (1)

Գտանի եւ ԲԱՐԵԲԱՐ. Նոյն ընդ Բարեբարոյ, կամ բարեբարոյք. այսինքն բարի բարուք.


Բաւական

NBHL (2)

Որպէս թէ չիցէ բաւական (այսինքն անկար իցէ) զօրավարութեան. (Եւս. քր. ՟Ա։)

Ի նմին բաւական լիցուք. այսինքն այնու շատասցուք. (Կանոն.։)


Գործավարութիւն, ութեան

NBHL (1)

Աշխարհակալք խաւարի եւ այսք չարութեան, այսինքն որք յաշխարհի զգործավարութիւն չարութեան ունին. (Ոսկ. եփես.։)


Գումէզ

NBHL (1)

ԳՈՒՄԷԶ կամ ԳՈՒՄԻԶ. պ. քիւմիզ. այսինքն Մէզ. ջրվաթ, շեռ. սիտիք.


Դրամակոփ

NBHL (1)

Որ յանձնէ կոփէ զդրամ, այսինքն հարկանէ կամ հատանէ զապախտ դրամ, նման արքունի դրամոյ կնքելոյ. ստակ կոխօղ իր գլխէն.


Եւեթ

NBHL (3)

Ի ծննդենէն եւեթ մոլութեամբ լեալ». այսինքն մոլութեամբ եւեթ. (Խոր. ՟Բ. 58։)

Եթէ դու՝ եւեթ առ վայր մի (այսինքն առ վայր մի եւեթ) կարասցես յանձն առնուլ. (Փարպ.։)

Ոչ արժան էր ըստ մարմնոյն եւեթէ վերակացութիւնս օրինաւորիլ սմա՝ առանց խնամոյ անձնականի (այսինքն հոգեկանի). (Սարկ. քհ.։)


Զարթմնի հարկանիմ

NBHL (2)

ի բառէս Զարթումն. cf. ԱՐԹՄՆԻ. այսինքն Արթնութիւն.

Անուրջք երազ էին յայտնի, արդ ծածկեցաւ ի զարթմնի. այսինքն յարթնութեան. (Շ. եդես.։)


Զուգօրեայ, էի

NBHL (1)

ἱσήμερος aequinoctialis Որոյ օրն է զոյգ, այսինքն հաւասար ընդ տիւ եւ ընդ գիշեր. այն է հասարակածն.


Է, ից

NBHL (2)

Քերթողն՝ Հոմերոս, բազմաց էից քերթողաց, ըստ առաւելազանցութեան ասի. իմա՛ ըստ յն. ոճոյ, ելոց, եղելոց, այսինքն մինչ են կամ գոն եւ այլ քերթողք։ Եւ յասել (Պղատ. տիմ. )

Որ անփակ գրով հաստատեալ քարտէզ՝ կնքի մատանեաւ, անկորուստ պահելով զմեզ հաւատով երրորդութեանդ. այսինքն Էնն Աստուած կնքի Էիւ. (որպէս եւ Երզն. մտթ. գրէ. )


Է՜

NBHL (2)

Քերթողն՝ Հոմերոս, բազմաց էից քերթողաց, ըստ առաւելազանցութեան ասի. իմա՛ ըստ յն. ոճոյ, ելոց, եղելոց, այսինքն մինչ են կամ գոն եւ այլ քերթողք։ Եւ յասել (Պղատ. տիմ. )

Որ անփակ գրով հաստատեալ քարտէզ՝ կնքի մատանեաւ, անկորուստ պահելով զմեզ հաւատով երրորդութեանդ. այսինքն Էնն Աստուած կնքի Էիւ. (որպէս եւ Երզն. մտթ. գրէ. )


Ըմբռնութիւն, ութեան

NBHL (1)

Եթէ երթալի է ի մեզ անհասութիւն բանիդ, ոչ էր սքանչելի, այլ ըմբռնութեան իրք. այսինքն դիւրըմբռնելի. (Ճ. ՟Գ.։)


Ընդդէմ, դիմաց

NBHL (2)

Ընդդիմացն փոխանորդութեամբ փոփոխեալ լինի։ Ընդդիմօքն խառնեալ ի միասին որակութեամբք։ Խառնեալ ի ձեռն ընդդիմացն. (Նիւս. կազմ.։)

Ո՛չ ամենայն իրօք՝ միասնաբար ասացեալքն՝ եւ առանձնաբար ասին. որպէս եւ յընդդիմէն, եւ ո՛չ ամենեւին առանձնաբար ասացեալքն եւ միասնաբար ասիլ կարօղ գոն. (Սահմ. ՟Ժ՟Բ։)


Թէատրոն, աց

NBHL (1)

ԹԷԱՏՐՈՆ θέατρον theatrum, spectaculum գրի եւ ԹԵԱՏՐՈՆ. Բառ յն. թէ՛ադրօն. այսինքն Տեսարան. տեսլարան. տեղի հանդիսի խաղուց, կամ աշխարհաժողով բազմութեան. հրապարակ շրջափակ. cf. ԹԱՏՐ, որ է տեսիլ, եւ տեսարան.


Թողում, ղայ

NBHL (4)

Մին առնուցու, եւ միւսն թողուցու. այսինքն առցի, թողցի. (Մտթ. ՟Ի՟Դ. 40։)

Ո՛չ թողուցուն ձեզ մեղքդ այդոքիկ. այսինքն ոչթողցին. (Ես. ՟Ի՟Բ. 14։)

Այլում տեղւոյ եւ ժամանակի թողեալ (զմնացորդ բանից)։ Թողու ի վերայ նոցա զամենայն շէնս (այսինքն շնորհէ)։ Ի նոսա թողլով զշէնս ամենայն։ Եպիփանու վճարեալ զկենցաղս՝ թողեալ լինի (այսինքն մնայ) աշակերտ մի անուն Հռոփանոս. (Խոր. ՟Ա. 3։ ՟Բ. 7։ ՟Գ. 53։)

Ի բազում խռովութենէն՝ որ կայր ի սրտին, չէր կարօղ զձայն թողուլ (արձակել, հանել)։ Յորժամ թողոյր (այսինքն աւարտէր) զաղօթսն յեկեղեցին, վաղվաղակի փախչէր ի սենեակ իւր. (Վրք. հց. ՟Դ. եւ ՟Գ։)


Լուանալիք

NBHL (1)

Լուալիք. այսինքն բաղանիք. համմամ.


Խապազ

NBHL (1)

Բառ ռմկ. այն է արաբ. խուպազ, այսինքն Հացագործ.


Ամենամերձ

NBHL (1)

որ եւ ԱՄԵՆԱՄՕՏ. Մերձ առ ամենեսին. անընդմիջելի մերձաւոր, հպաւոր. անմեկնելի. բոլորովին մօտիկ. փէք եագըն.


Ամրաբնակ

NBHL (1)

Որոց միանգամ պաշտպան հանդերձին լինել, զնոսին եւ ամրաբնակ յիւրեանց պահեն հովանւոջ. (Պիտ.։)


Անպատիժ

NBHL (1)

Զդատողութիւնն (արա՛) անպատիժս. այսինքն առանց պատժի կամ պատժելոյ. (Նար. գանձ խչ.։)


Անվրիպութիւն, ութեան

NBHL (1)

Անմեղս եւ անվրիպութիւնս (այսինքն անվրիպութեամբ) ըստ քրիստոսի հետոցն ընթանայ. (Նար. ՟Հ՟Ե։)


Անօգտակար

NBHL (1)

Անօգտակ զղջմամբ ի չպիտելի ապաշաւանացն դնիցիս մասին. (Գր. տց։)


Աշխատակից

NBHL (1)

ԱՇԽԱՏԱԿԻՑ ԼԻՆԵԼ. Ի միասին աշխատիլ. գրոծակից լինել. եմեկտաշ օլմագ.


Ապրեմ, եցի

NBHL (1)

Զի այնպէս կարգն իսկ ողջ ապրի (այսինքն պահի), եւ եբրայեցին ընդ ասորւոյն միաբանի. (Կիւրղ. ծն.։)


Աջակողման

NBHL (1)

Զաջակողմանն այնպիսին տենչացաւ գտանել զխոտորումնն. (Յհ. իմ. ատ.։)


Աջոյ, Աջու

NBHL (1)

Որ ընդ աջմէն եւ ընդ ահեկէն է, այսինքն առ որդիսն աջու, եւ առ որդիսն ձախու. այսինքն աջակողմեան, կամ աջակողման. (Եփր. ՟բ. կոր.։)


Առաւելաստացութիւն, ութեան

NBHL (1)

Նաեւ քան զամենեսին՝ որք ի զօրութիւն, յիւրմէ առաւելաստացութենէ ձեռնհաս եղեալ՝ յամենայն կամս վայելեաց. (Փիլ. նխ.։)


Առեղծում, ծի

NBHL (1)

(Սողոմոն եւ քիրամ) առակս միմեանց առաքէին, եւ առեղծուլ հրամայէին։ Եւ որ չկարիցէ առեղծուլ, առեղծլեացն (այսինքն լուծանողացն) ինչս տուժիցէ. (Եփս. քր. ՟Ա։)


Առկայծեալ

NBHL (1)

Աչք առկայծեալք, այսինքն մերձեցեալք ի կուրանալ. (Մխ. երեմ. եւ Մխ. բար.։)


Ատեամ, եցի

NBHL (1)

այսինքն Ատեմ, ատէ ատէր.


Արեանառու, ի, աց

NBHL (1)

ԱՐԵԱՆԱՌՈՒ կամ ԱՐԵԱՆ ԱՌՈՒ որ եւ յոքնակի ասի Առուք արեան կամ տարեանց. Առօղ զմասն նոյն արեան, կամ ունօղ զնոյն առու արեան այլոյ. այսինքն ազգական համարիւն.


Արհիեպիսկոպոս

NBHL (2)

Ոչ տեսի ես զերեսս մար դոյ, բայց միայն զարհիեպիսկոպոսին. (Վրք. հց. ՟Ե։)

Տէրն իսահակ այն ըռըշտունին՝ եպիսկոպոս արհի պանծալին։ Սուրբ սահակայ եպիսկոպոսին՝ ըռշտունեաց արհի գաւառին. (Գանձ.։)


Բազմաբար

NBHL (1)

Ոչ սեռ եւ ոչ տեսակ պարզաբար ասին, այսինքն ո՛չ միայնաբար, այլ բազմաբար. (Անյաղթ ի Պորփ.։)


Քերսոն, ի

s.

chersonese, peninsula, (Crimea).

NBHL (1)

ՔԵՐՍՈՆ կամ ՔԵՌՍՈՆ. (ի յն. խէ՛ռսօն, խէ՛րրոն. թ. գըռ, խըռ. այսինքն չոր եւ ցամաք, ամայի. յորմէ քէռսօ՛նիսօս, կամ քէրըընիսըս. խըռըմ, գըրըմ ). Ցամաք կղզի. ցամաք ջրապատ յամենայն կողմանց իբր կղզի. ցամաք ջրապատ յամենայն կողմանց իբր կղզի, այլ կից ընդ ցամաք երկիր միով ծայրիւ. որպիսի են խըռըմ, եւ մօռա.


Քերքեմ, եցի

va.

to drive away, to repulse.

NBHL (1)

Խռովեսցին կղզիք ծովու ի քերքերլոյն քումմէ. այսինքն ի հերքմտնէ, ի ելք կամ տարագրութիւն. ἕξοδος, ἑξοδία.


Քեցեմ, եցի

va.

to detach, to separate, to extrange, to remove, to take away;
— ի ստենէ զորթն, — զմանուկն ի կաթին սովորութենէ, to wean;
— զսիրտ յաշխարհէ, ի հեշտութեանց, to wean or detach one's heart from worldly matters.

NBHL (1)

Քեցեցէ՛ք զորդիսն (այսինքն զորթսն) ի հետոց նոցա ի տուն. (՟Ա. Թագ. ՟Զ. 7։)


Քթանոց

s.

oil-filter.

NBHL (1)

ՔԹԱՆՈՑ եւ ՔԹՈՑԱՆԻ կամ ՔԹՈՑՆԻ. Քամոցն ձիթոյ՝ թերեւս ի ձեւ հիւսուածոյ քթոցի կամ կթոցի, այսինքն կողովոյ, զամբիւղի.


Քթեթ

s.

flaxen cord.

NBHL (1)

Ի քթանէ՝ այսինքն ի կտաւոյ պատրոյգ եւ չուան. վուշ ոլորեալ կամ արձակ ի պէտս կապոյ. խծուծ.