Definitions containing the research չ : 10000 results

Անքթիթ

cf. Անքթթելի.

· Calfa

NBHL (3)

ԱՆՔԹԹԵԼԻ ԱՆՔԹԻԹ Որ ոչ քթթէ. ուր չիցէ թօթափումն կամ թարթափ աչաց. անշարժ հայեցիւք. դէպուղիղ նկատօղ.

Ո՛չ զինուորականս զանգիտողս մահկանացուս, այլ քերոբէական անքթթելի անմահական գումարտակս. (Նանայ. վերջաբ.։)

Եւ նա հայէր ընդ երկինս անքթիթ աչօք՝ լի զուարթութեամբ. (Պտմ. վր.։)


Անքնին

adj.

inscrutable, impenetrable, hidden, secret.

· Calfa

NBHL (8)

Որ ստեղծեր զանչափ զանքնին զերկինս ամենայն. (՟Գ. Մակ. ՟Բ. 5։)

Զի՞նչ արասցուք վասն անքնին աղանդոյն քրիստոնէից. (Եղիշ. ՟Ը։)

ՅԱՆՔՆԻՆՍ ԱՆԿԱՆԻԼ. Մատնիլ յիրս անհասանելիս. չկարել հասու լինել. միտքը շուարիլ, խելքը չհասնիլ.

Որ զընտրութիւնն այսպիսի իրաց ինչ ուսանել փութային, չքաւորեցան, եւ յանքնինս անկան. (Կիւրղ. ղեւտ.։)

Ոչ է պարտ անքննին մտօք առաջի ձեր առնել այդպիսի մեծի խնդրոյ դարձուած բանից. (Փարպ.։)

որ եւ գրի ԱՆՔՆՆԻՆ. ἁνεξιχνίαστος. investigabiis, inscrutabilis. Անքննելի. որ ոչ քննի. անհետազօտելի. գաղտնի յոյժ.

իբր Չեւ քննեալ վերջին զննութեամբ. չեւ եւս որոշեալ. ἁδιάκριτος. indistinctus.

իբր Ոչ քննօղ. անխորհուրդ. ἁνεξέταστος. non examinatus.


Անքննելի, լւոյ, լեաց

cf. Անքնին.

· Calfa

NBHL (1)

Ոչ ումեք թողցին իբրու զփոքունս ոմանս՝ անքննելիք. (Պիտ.։)


Անքննութիւն, ութեան

s.

inscrutability;
want of examination.

· Calfa


Անքոյթ

adj.

safe, secure.

· Calfa

NBHL (1)

Զվարագուրացն անջրպետարան իբր զպատրուակ անքոյթ տեսութեան։ Թնդեալ շտեմարան անքոյթն ստուերի ստորին անդնդոց. (Նար. խչ.։)


Անքուն

adj.

awake, wakeful, sleepless, watchful, — լինել, կալ to be awake;
to be wakeful, sleepless.

· Calfa

NBHL (1)

ἁκοίμητος (յորմէ Ակումիտ) ἅγρυπνος, ἅνυπνος. insomnis, non accumbens, non dormiens. Որ ոչ լինի երբէք ի քուն. աննինջ. աննիրհելի. եւ տքուն. տքնօղ. արթուն. մշտազուարթ. զգաստ. անհանգիստ. անխոնջ. քուն չունեցօղ, չքնացօղ. ույումազ. ույգուսուզ.


Անքօղ

adj.

without veil;
without pretext, plain.

· Calfa

NBHL (1)

Ուր չիք քօղ կամ պատրունակ. անաղօտ. պայծառ.


Անօգնական, ի, ից, աց

adj.

helpless, succourless.

· Calfa

NBHL (1)

ἁβοήτητος. auxilio carens. Որ չունի զոք իւր օգնական. պակասեալ յօգնականութենէ. անտերունչ. անխնամ. անտէր. եարտըմսըզ. իմտատսըզ.


Անօգուտ

adj. adv.

useless, fruitless, vain, unprofitable;
յ—ս, unprofitably, vainly.

· Calfa

NBHL (4)

Զի այն անօգուտ է. (Կոչ. ՟Ժ՟Ե։)

Մի՛ կարծեր անօգուտ ի ժամանակս ժամանակս գոլ գոռոզութիւն. քանզի եւ ոչ պատուհասն անօգուտ է. (Փիլ. նախ. ՟բ.։)

Ոչ պարտ է սուտ եւ անօգուտ ցրուել զինչս։ Մինչեւ ցե՞րբ շրջիմք անօգուտս վասն քո. (Վրք. հց. ՟Բ. եւ ՟Ժ՟Դ։)

ἁνωφελής, ἁνόητος, ἁλυσιτελής, ἁσύμφορος. inutilus, μάταιος vanus. Որ չունի կամ չբերէ ինչ օգուտ. անշահ. անպիտան. անպտուղ. ումպէտ. ընդունայն. ֆաիտէսիզ, մէնֆաաթսըզ.


Անօթի

cf. Նօթի.

· Calfa

NBHL (1)

Ոչ ծանրանայ արբեցութեամբ. զուարթութեամբ եւ անօթի գնայ ընդ այն ճանապարհն. (Ոսկ. ՟ա. թես. ՟Թ։)


Անօսրաթեւ

adj.

that has light wings.

· Calfa

NBHL (4)

Անօսր թեւօք, թեթեւաթռիչ. թեւերը բարակ. ինճէ գանատլը.

Անօսրաթեւ թռչուն (մեղու). (Ոսկ. լուս.։)

Զօրէն անօսրաթեւ եւ իմաստուն թռչնոյ ի վերայ թռչելով մարդագ. (Սկեւռ. լմբ.։)

Թռչնոցդ ազգք ... այլեւ յանօսրաթեւացն բազումք. (Սարկ. հանգ.։)


Անօսրեմ, եցի

va.

cf. Անօսրացուցանեմ.

· Calfa

NBHL (1)

Զնուազութիւն մարդկանն յայտ կամի առնել, եթէ որպիսի ինչ անօսրելոց ղին. (Ոսկ. ես.։)


Անօսրութիւն, ութեան

s.

subtilty, thinness.

· Calfa

NBHL (3)

Յանօսրութենէ, եւ ի հոծութենէ շատ ինչ յասացելոցն սովորեաց դէպ լինել. (Փիլ. նխ. ՟բ.։)

Բազում ինչ է սրբութիւն սատար լինել անօսրութեան. (Եղիշ. ՟Ա։)

Տկար ոչ մարմնոյ զօրութեամբ ասեմ, այլ ոգւոյն անօսրութիւն. (Կանոն.։)


Անօրէն, րինի, նաց

adj.

unjust, wicked;
impious;
untoward;
illicit, base;
profane.

· Calfa

NBHL (3)

Ըդն անօրէնս եղէ իբրեւ զանօրէն, իբր ոչ եթէ անօրէն ինչ էի աստուծոյ. (՟Ա. Կոր. ՟Թ. 21։)

Կործանումն արանց անօրինաց չար է։ Որ գործէն զանօրէնս. (Առակ. ՟Ա. 18։)

ἅνομος, παράνομος, ἁθέμητος , δυσεβής, ἅτυπος եւ այլն. iniquus, nefarius, impius, absurdus եւ այլն. Որ չունի կամ չպահէ զօրէնս. որ ոք եւ որ ինչ է արտաքոյ կամ ընդդէմ օրինաց. անձն կամ գործ անիրաւ. ամպարիշտ, ժանտ, անսուրբ, անտեղի. ոչ օրինաւոր. անկարգ. ինսաֆսըզ, ատաչէթսիզ, զալըմ, նահագ.


Անօրէնութիւն, ութեան

s.

iniquity, malice;
impiety.

· Calfa

NBHL (3)

Անօրէնութիւն (ասի), որ կամ խոտեն եւ անարգեն զճշմարիտ օրէնսն, եւ զչարն կամաւ ողջունեն, եւ կամ գոլով ի մեղսն՝ կամօք հեշտացեալ են ի նոյն. (Լմբ. սղ.։)

Անդէն ի տան պահել (զկոյսն յղի) անօրէնութիւն համարէր. այսինքն հակառակ օրինաց ինչ. (Շ. մտթ.։)

ἁνομία, ἁνόμημα, παρανομία, ἁδικία եւ այլն. iniquitas, legum contemtus. Խոտորումն յօրինաց. գործ ընդդէմ օրինաց. մեղք. յանցանք. չարութիւն. ապիրատութիւն. ամբարշտութիւն.


Անօրինակ

adj.

unexampled, unparalleled, unequalled.

· Calfa

NBHL (2)

Ոյր չիք օրինակ կամ նմանն. աննման. անհամեմատ. անզուգական.

Անօրինակդ զօրինակին խորտակեալ զլուծ։ Անօրինակ հարուած, կամ գեղ. (Նար. ՟Ժ՟Գ. եւ ՟Ը. եւ Նար. խչ.։)


Անօրինեմ, եցի

vn.

to be iniquitous, to be unjust;
to sin, to transgress.

· Calfa

NBHL (2)

Անօրէն ինչ գործել կամ նիւթել.

Ոչինչ գործեցի, զոր դոքայդ անօրինեն (յն. չարաչար նիւթեցին) զինէն. (Դան. ՟Ժ՟Գ. 43։)


Անօրինիմ, եցայ

vn.

cf. Անօրինեմ.

· Calfa

NBHL (3)

Ասացի անօրինաց, թէ մի՛ անօրինիք։ Անօրինեցաւ ժողովուրդն։ Երկիր անօրինեցաւ բնակչօք իւրովք։ Անօրինիք յամենայն ժողովուրդս զայս։ Ոչ անօրինիմք յօրէնս մեր։ Վասն իւր ի քաղաք անդր անօրինելոյ։ Անօրինել ոք յաստուածեղէն օրէնսն դիւրին մի՛ համարեսցի. եւ այլն։ Չանօրինեցայ. այլ զկաթողիկէ եկեղեցւոյ օրէնքն պատուեցի. (Լմբ. առ լեւոն.։)

Զիա՞րդ անօրինեցաւ ուսուցիչն. (Նար. ՟Խ՟Ը։)

Եթէ աստուածածնին իսկ պատկեր զսոյն ոք գրեսցի, ոչ անօրինի. (Նար. ՟Հ՟Ե։)


Աշալուրջք

cf. Աշալուրշք.

· Calfa


Աշակերտանոց, աց

s.

school.

· Calfa

NBHL (1)

Ոչ արժանի համարէր զյամելն յաշակերտանոցին. (ՃՃ.։)


Աշակերտուհի, հւոյ, հեաց

s.

school-girl.

· Calfa

NBHL (1)

Կերակրէին զնա աշակերտուհիքն յընչից իւրեանց. (Ոսկ. յհ. ՟Բ. 16։)


Աշխատանք

s.

cf. Աշխատութիւն.

· Calfa

NBHL (1)

Որք պահիցեն մինչեւ ցերեկոյ, եւ ճաշակելն ոչ յագին, աշխատանք է. (Վրք. հց. ՟Ե։)


Աշխատասէր

cf. Աշխատաջան.

· Calfa

NBHL (1)

Պատերազմասէր եւ աշխատասէր մօրն մտաց չեղեւ ինչ երբէք նախանձաւոր. (Եւս. քր. ՟Ա։)


Աշխատասիրաբար

adv.

diligently, carefully.

· Calfa

NBHL (2)

Ոչ կարի ինչ ընդ երկնագոյնսն աշխատասիրաբար անցանել պատմութիւնս. (Արծր. ՟Ա. 8։)

Զի եւ ոչ բնութիւնս մեք զբազում արուեստն միանգամայն ուղղել կարող է, եւ զմին աշխատասիրաբար կատարէ. (Բրս. հց. ՟Լ՟Դ։)


Աշխատասիրութիւն, ութեան

s.

diligent labour, elaborate study, industry;
work, production.

· Calfa

NBHL (4)

Մինչեւ յե՞րբ աշխատ առնէք զանձն իմ։ Ոչ աշխատ արարի զքեզ իսրայէլ։ Զի՞ եւս աշխատ առնես զվարդապետդ։ Մի՛ ինչ աշխատ առներ զդա. (Յոբ. ՟Ժ՟Թ. 2։ Ես. ՟Խ՟Գ. 22։ Մրկ. ՟Ե. 35։ Ղկ. ՟Ը. 49։)

Այլ ոչ եւս աշխատ առնիս ի մէնջ վասն գալոյ. այսինքն ոչ աշխատ առնեմք զքեզ. (Շ. թղթ.։)

Զամենայն գիշերս աշխատ եղեաք։ Մի՛ ինչ աշխատ լինիր։ Զի մի՛ ինչ աշխատ լինիցիք անձամբք ձերովք, եւ լքանիցիք։ Յոր ոչ եղեր ինչ աշխատ։ Զի արքայ աշխատ ինչ մի՛ լիցի. (Ղկ. ՟Ե. 5։ ՟Է. 6։ Եբր. ՟Ժ՟Բ. 3։ Յոն. ՟Դ. 10։ Դան. ՟Զ. 2։)

Ոչ եթէ միայն զաշխատասիրութիւնն աստ ցուցանէ, այլեւ զանհպարտութիւնն. (Ոսկ. յհ. ՟Ա. 30։)


Աշխատեմ, եցի

va.

to fatigue, to trouble, to incommode, to disquiet, to disturb.

· Calfa

NBHL (2)

Զձեզ ինչ ամենեւին այդ հով մի՛ աշխատեսցէ։ Նեղեալ աշխատեաց զմեզ ապստամբն վահան. (Փարպ.։)

Ոչ աշխատեն զտէր տանն. (Վրք. հց. ՟Զ.)


Աշխատեցուցանող, աց

cf. Աշխատեցուցիչ.

· Calfa


Աշխատիմ, եցայ, եաց

vn.

to work, to take trouble, to toil, to labour.

· Calfa

NBHL (2)

Եդ զուս իւր յաշխատել։ Աշխատեցար ի բազում ճանապարհորդութիւնս քո։ Յոր եւ աշխատիմ պատերազմեալ։ Որ ոչն աշխատի, եւ կերիցէ մի՛։ Հողագործին աշխատելոյ (այսինքն աշխատողի) պարտ է նախ ի պտղոյն վայելել։ Էին աշխատեալք եւ ցրուեալք իբրեւ զոչխարս. եւ այլն։

Խորհուրդս մարմնաւոր ջանիւ ոչ յայտնի, փորձով եւ առաջնորդութեամբ գրոց աշխատի. (Լմբ. պտրգ.։)


Աշխատութիւն, ութեան

s.

fatigue, trouble, labour, care, endeavour, effort;
work, business;
exeroise;
fabrication;
— մտաց, stretch of the mind, intense application;
աշխատութեամբ, with difficulty, with great trouble.

· Calfa

NBHL (1)

Ոչ եթէ յերկրէ ելանիցէ աշխատութիւն, այլ մարդ աշխատութեամբ ծնանի։ Ընդէ՞ր ցուցեր ինձ աշխատութիւնս եւ վաստակս։ Պատմեաց զամենայն աշխատութիւնս՝ որ եղեւ նոցա ի ճանապարհի։ Աշխատութիւն հասուանել մարդկա, կամ տեառն. եւ այլն։


Աշխարեմ, եցի

va.

to complain of, to lament, to mourn, to deplore.

· Calfa

NBHL (1)

Աշխարէ զանմտութիւն նոցա։ Տես զիա՞րդ աշխարէ զերուսաղէմ ... ոչ վասն իւրոց ինչ չարչարանաց, այլ վասն նոցա գործոցն աշխարէ. (Ոսկ. ես.։)


Աշխարհաբնակ

adj.

that inhabits the world or a country;
cosmopolitan.

· Calfa

NBHL (1)

Բնակիչ աշխարհին, գաւառին. երկրցի, տեղացի. եերլի, էհալի.


Աշխարհագիր

s.

geographer;
cosmographer;
geography;
cosmography, poll-tax;
— առնել, to take a census, cf. Աշխարհագրեմ.

· Calfa

NBHL (3)

Աշխարհագիր առնել ընդ ամենայն տիեզերս։ Այս առաջին աշխարհագիր եղեւ։ Յաւուրս աշխարհագրին։ Այս յաշխարհագրի անդ գտաւ։ Զամենայն ազգն հրէից յաշխարհագիր (ռամկին) խառնել ի կարգս հարկի ծառայութեան։ Զիւրաքանչիւր ինչս եւ զստացուածս յաշխարհագրին (կամ յաշխարհագրէն) զամենայն ժողովերին. (Ղկ. ՟Բ. 2։ Գծ. ՟Ե. 37։ ՟Ա. Մնաց. ՟Ի՟Զ. 31։ ՟Գ. Մակ. ՟Բ. 14։ ՟Է. 15։)

Ոչ ժամանանէ այլ առնել աշխարհագիր. (Խոր. ՟Գ. 51։)

ԱՇԽԱՐՀԱԳԻՐ. Գրօղ զաշխարհէ կամ զարարչութենէ աշխարհի (մատեան կամ մատենագիր).


Աշխարհագոյժ առնեմ

sv.

to proclame every where or with a loud voice, to divulge, to noise abroad.

· Calfa

NBHL (2)

Թէպէտ եւ մարմինն ի ծածուկ ուրեք իցէ, բարբառովք ամենեցուն աշխարհագոյժ առնեն։ Ոչ առնու յանձն թաքուցանել, այլ աշխարհագոյժ առնէ զերախտիս երախտաւորին. (Ոսկ. մ. ՟Ա. 19. 25։)

ԱՇԽԱՐՀԱԳՈՅԺ ԱՌՆԵԼ. καταδήλον ποιέω, ἁνακηρύζω. celebro, divulgo, θριαμβεύω, triumpho. Հրապարակել եւ լսելի առնել ընդ աշխարհս. յայտնի առնել. հռչակել. քարոզել. եւ Ձաղել ի հանդէս յաղթանակի.


Աշխարհագովութիւն, ութեան

s.

the reception of universal praise;
universal praise.

· Calfa

NBHL (1)

Գովութիւն լսելի յամենայն աշխարհէ կամ ընդ ամենայն աշխարհ. համբաւ կամ անուն բարի. բարեհամբաւութիւն. հռչակ գովութեան.


Աշխարհագործ

s.

Creator of the world.

· Calfa

NBHL (5)

Զաշխարհագործն, զայսչափ աշխարհ տեսանելով, ոչ իմացաք. (Փիլ. յովն.։)

Բաշխէր ամենեցուն զսուրբ մարմինն, զարարիչն եւ զաշխարհագործն ամենայն արարածոց. (Ագաթ.։)

Եւ Որ ինչ եղեալ է յաշխարհի. եղականք համօրէն.

Ի վերայ աշխարհագործ արարածոց. (Վերնագր. սղ. ՟Ճ՟Դ.) (յն. յօրինակս ինչ, ի վերայ աշխարհիս բաղկացութեան)։

κοσμοποιός. mundi conditor, creator. Արարիչ արշխարհի. որ եւ աշխարհաստեղծ. աշխարհարար.


Աշխարհագործութիւն, ութեան

s.

creation of the world.

· Calfa

NBHL (1)

κοσμοποιία, κοσμουργία. mundi fabricatio Արարչութիւն կամ ստեղծումն աշխրահի (իբր ն. եւ կ). որ եւ Աշխարհարարութիւն.


Աշխարհագրութիւն, ութեան

s.

geography;
— բնական, physical -;
— քաղաքական, political -.

· Calfa

NBHL (1)

Վասն աշխարհագրութեանց, եւ բաժանմանց ազգաց բան ճառիւր։ Զաշխարհագրութիւն յարմարեցին ի ճանապարհորդութենէ, եւ ի նաւարկութենէ, եւ ստուգեցին յերկրաչափութենէ. (Խոր. ՟Ա. 5. եւ ՞՞։)


Աշխարհադիտեմ, եցի

vn.

to observe or spy a country.

· Calfa

NBHL (1)

χωραβατέω. regionem obabulo. Դիտել շրջագայութեամբ զաշխարհ, զերկիր, զգաւառ. երկիր պտըտիլ՝ աչքէ անցընել.


Աշխարհալիր

adj.

that fills the universe.

· Calfa

NBHL (1)

ԱՇԽԱՐՀԱԼԻՐ ԱՇԽԱՐՀԱԼԻՑ Որով լրանայ աշխարհ լրիւ իւրով. լցուցիչ երեսաց երկրի. աշխարք լեցնօղ.


Աշխարհալուր

adj.

heard throughout the world.

· Calfa

NBHL (2)

Աշխարհալուր բողոքիչ. (Նար. ՟Ձ՟Ը։)

Լսելի ընդ ամենայն աշխարհ. հռչակեալ առ ամենեսին. տիեզերալոյս. հանդիսացեալ. ալէմէ մէշհուր.


Աշխարհախումբ

adj.

in universal or general assembly;
universal, general.

· Calfa

NBHL (1)

Ի նմին աշխարհախումբ ատենի. (Նար. խչ.։)


Աշխարհածուփ

adj.

that agitates or troubles the world;
agitated or troubled in the world.

· Calfa

NBHL (2)

Եւ զիս պահեա՛ ի հեղեղէ՝ յաշխարհածուփ ալեաց չարին. (Յիսուս որդի.։)

Աշխարհածուփ խռովութիւնք, զբօսանք, հոգք, վարք. (Պիտ.։ Փարպ.։ Շ. ամենայն չար.։ Զքր. կթ.։)


Աշխարհակալ, աց

s.

conqueror;
monarch, emperor, prince.

· Calfa

NBHL (2)

Ընդ աշխարհակալս խաւարիս այսորիկ՝ ընդ այսս չարութեան. (Եփես. ՟Զ. 12։)

Ձեռացն աշխարհակալաց. (Նար. խչ.։)


Աշխարհական, ի, աց

adj. s.

worldly, temporal;
secular, lay;
universal, general;
lay or secular man;
— առնել, to secularize;
— վիճակ՝ կարգ, a secular life.

· Calfa

NBHL (9)

Յիսուս զաշխարհական զմեղսն եկն է առ յանձն իւր, եւ մեռաւ. (Կոչ. ՟Գ։)

Յաշխարհականիս աւուր, յետ որոյ ոչ է ի ձեռն մահու փրկութիւն. (Մեկն. ղեւտ.։)

Մեծի վրթանիսի, եւ ամենայն աշխարհականաց քոց խնդալ. այսինքն բնակչաց հայոց աշխարհին. (Խոր. ՟Գ. 5։)

Տարրն աշխարհական. եւ են տարերք չորք. (Նիւս. բն.։)

Դուք յաշխարհէ աստի էք, եւ ես չեմ յայսմ աշխարհէ. զաշխարհական մտածութիւնս եւ զմարմնականս ասէ։ Յաշխարհական իսկ օրինակ եկն. եւ զի՞նչ ասէ. կին յորժամ ծնանիցի, եւ այլն։ Կերակուրք, լուացմունք, եւ զինչ եւ իցեն գործք աշխարհականք. (Ոսկ. յհ. ՟Բ. 7. 33Պ եւ ՟Ա. 17։)

οἱκουμενικός totius mundi, orbis Տիեզերական. եւ համաշխարհական. որ ինչ հայի առ համօրէն աշխարհ. որպէս եւ առ աշխարհ կամ ազգ մի ողջոյն.

Զեպիսկոպոսունս, զերիցունս, զսարկաւագս, զաբեղայս, զկուսանս, եւ զայլ ամենայն աշխարհականս. (Կոչ. ՟Ժ՟Դ։)

Ոչ զայն ասիցէ, թէ պոռնիկ էր եսաւ, այլ որկորեայ եւ անժոյժ եւ աշխարհական. (Ոսկ. եբր.։)

Հաւատն՝ յանդիմանութիւն անյայտ իրաց. յանդիմանութիւն այն է, որ աշխարհական բառով դէմընդդէմ ասեն. որպէս հայելի աչաց, նոյնօրինակ հաւատ մտաց. (Ոսկիփոր.։)


Աշխարհակեր

adj.

that consumes the universe.

· Calfa

NBHL (1)

Կերօղ աշխարհի. ապականիչ. գիշատիչ. արեանարբու. աշխարք չափօղ.


Աշխարհակեցոյց

adj.

that saves, redeems the world.

· Calfa

NBHL (4)

Կեցուցիչ աշխարհի. փրկարար. կենարար. աշխարքս ապրեցնօղ, փրկօղ, խալըսօղ.

Աշխարհակեցոյց գալուստ քրիստոսի, կամ արիւն աստուածորդւոյն, կամ չարչարանք, կամ փայտ սուրբ. (Զքր. կթ.։)

Աշխարհակեցոյց խաչ. (Պտրգ.։)

Աշխարհակեցոյց բազկատարածութիւն խաչի, եւ այլն. (Շար.։)


Աշխարհակիր

adj.

that sustains the world.

· Calfa

NBHL (1)

Որ ի ինչ կրի յաշխարհի աստ, կամ ըստ աշխարհի լինի. աշխարհական. աշխարհային. երկրաւոր. կենցաղական.


Աշխարհակործան

adj.

that destroys the world.

· Calfa

NBHL (1)

κοσμόλεθρος. mundo exitalis. Կործանիչ աշխարհի, կամ աշխարհաց. աշխարհաւեր. մահառիթ, վնասակար հասարակաց.


Աշխարհակորոյս

cf. Աշխարհակործան.

· Calfa

NBHL (1)

Կորուսիչ աշխարհի. աշխարհակործան.


Աշխարհահայր, հօր

s.

father of the world.

· Calfa

NBHL (1)

Էին ադամայ եւ այլ ուստերք բազումք, այլ ոչ արժանաժառանգ պայազատութիւն աշխարհահայր (կամ աշխարհհայր) լինելոյ. (Արծր. ՟Ա. 1։)