Your research : 1 result for շաբաթ

Շաբաթ, ու exact entry

s. adv.

sabbath, sabbath-day, day of rest;
repose, rest;
saturday;
week;
աւագ, մեծ —, holy saturday;
աւագ —, holy week;
— —ուց, the grand or holy sabbath;
—է ի —, ի —ու —ու, every week, weekly;
— ի —է, from one sabbath to another;
վարձել ի —ս, to let weekly;
պղծել զ—, to break the sabbath;
խտրանք —ու, sabbatism;
ըստ —ու ճանապարհի, a sabbath day's journey;
—ու, on the sabbath-day.

· Calfa

Etymologies (6) · Adjarian

, ու հլ. «շաբաթուայ եօթներորդ օրը» ՍԳր. «մի եօթնեակ» Ես. կզ. 25. որից շաբաթանալ «հանգչիլ» (ըստ եբր. ոճի, որի համեմատ է նաև յն. σαββατίζω) ՍԳր. շա-բաթացուցանել Ղևտ. իգ. 32. Ա. եզր. ա. 58. շաբաթաւոր Բ. մն. իզ. 12. շաբաթամուտ Դ. թագ. ժա. 5, 7, 9. շաբաթապահ Բ. մն. իգ. 4. Կոչ. Մծբ. շաբաթակրօն Բ. մկ. ժբ. 31. նաև շաբաթուայ օրերի անունները. ինչ. միաշաբաթի, երկուշաբաթի, երեքշաբաթի, չորեքշաբաթի և հինգշաբաթի կամ նաև միա-շաբաթ, երկուշաբաթ ևն։ (Նկատելի է որ օրերի անունները զանազան լեզուների մէջ կազմուած են կա՛մ երկնային մարմինների անունից և կամ թուականներից. առաջինին են պատկանում օրինակ՝ եւրոպական լեզու-ները. հմմտ. գերմ. Sonntag «կիրակի, արևի օր», Montag «երկուշաբթի, լուսնի օր» ևն. երկրորդին են պատկանում միւսները, ին. յունարէնը, պարսկերէնը, վրացերէնը, ռու-սերէնը և սրանց հետ նաև հայերէնը)։ Նոր բառեր են շաբաթաթերթ, երկշաբաթաթերթ, շաբաթօրեակ ևն։

= Ասոռ. [syriac word] ︎ šabbəϑā, ն. ասոր. šäp't'ə «շաբաթ օր. 2. եօթնեակ» ձևից. այս էլ առնուած է եբր. [hebrew word] šabbāϑ «շաբաթ» ռառից, որ ծագում է սեմական šbϑ «դադա-րիլ, հանգստանալ» արմատից և բուն նշանա-կում է «հանգիստ»։ Եբրայական բառը փո-խառութեամբ անցած է նաև ուրիշ բազմաթի։ լեզուների. ինչ. պազ. šanbaδ, պրս. šanbaδ sanba, šanbih, քրդ. šembi, šambi, šambah «շաբաթ. 2. եօթնեակ», իսկ արաբ. ❇ sabt, յն. οάββατρν, լտ. sabbatum, իտալ sabato, ֆրանս. samedi, հբգ. sambaztac, գերմ. samstag ևն «շաբաթ օր»։ Յունարէնից տառադարձուած ձև է սաբբատ, սաբատ (ի-ա հլ.), որից միասաբատ «կիրակի». բոլորն էլ ըստ Տիմոթ. կուզ, էջ 318-322։-Հիւբշ. 312։

Օրուայ անունների մասին տեղեևու-թիւն տալիս է մեզ հներից Վրք. սեղբ. 703, որ նրանց անուանակոչութիւնը վե-րագրում է Հռովմի հայրապետ Սեռռես-տրոսին. «Աստուստ դէպ եղև առ ի դըպ-րացն բաց ածել թերևս զշաբաթուն փոխանուանակոչութիւնս զառ ի հեթա-նոսացն անուանեցելոց աւուրցն. նախ և առաջին զարեգական, զլուսնի, Արէոսի. Ափրոդիտի, Կրոնի, (Հերմեայ և Դիոսի]՝ Ս. Սեղբեստրոս փոխանուանակոչեաց զԼուսնոյ ահա (l) զօր երկշաբաթի, իսկ զԱրէոսին երեքշաբաթի, (զՀերմո-սին չորեքշաբաթի), զԴիոսին հինգշա-բաթի, իսկ զԱփրոդիսին Ուրբաթ, և զԿրոնին առ ի հին կտակարանաց՝ շա-բաթ. բայց զԱրեգական՝ որպէս տիրա-կանաւն զարդարեալ յարութեամբ՝ կի-րակէ կոչեաց»։ Սրանից է առնում նաև Յայսմ. յնվ. 2. «Եւ եղև յետ վախճանի Մենտեատոնի հայրապետին, ձեռնադը-րեցաւ Ս. Սեղբեստրոս յաթոռ նորա՝ պապ Հռոմայ. և կարգեաց լինել յեկե-ղեցիս ինն դաս կարգաւորաց ըստ նմա-նութեան երկնաւորացն, և եդ անուանս շաբաթուն աւուրց։ Զարեգակ օր կիրա-կի անուանեաց, որ է տէրունի. և զլու-սինն՝ երկուշաբաթ, զԱրէսինն՝ երեքշա-բաթ, զԵրմոսին՝ չորեքշաբաթ, զԴիոսին՝ հինգշաբաթ, զԱփրոդիտայն՝ ուրբաթ, և զԿռոնայն՝ շաբաթ»։-Հին և նոր ազգերի տոմարական դրութեան, օրերի և ամիս-

ների անուանակոչութեան վրայ շատ ըն-դարձակ մի մենագրութիւն ունի Nilsson, Primitive time-reckoning, Paris 1921։ -Շաբաթ բառի մեկնութիւնը տալիս են հներից՝ Երզն. մտթ. էջ 611 «շաբաթն ըստ եբրայեցւոցն հանգիստ թարգմա-նի».-Գիրք առաք. 680բ մեկնում է «Շաբաթն թարգմանի հանգիստ և նշա-նակէ զխաղաղութիւն».-Յայսմ. մարտ 23 «Շաբաթն հանգիստ թարգմանի».-Տաթև. ձմ. ճլդ «շաբաթն հանգիստ լսի յեբրայեցւոցն ի մերս».-այսպէս և Բրս. մրկ. 376, Խոսր. 126։-Նորերից նախ Schroder, Thesaur. 45 և յետոյ ՀՀԲ, ՆՀԲ, Müller SWAW 38, 578 դրին եբ-րայեցերէնից։

ԳՒՌ (dialectal) Ախց. Խրբ. Ջղ. Սչ. շաբ'աթ, Ակն. Երև. Կր. Հմշ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Տփ. շափաթ (Պլ. սեռ. շափտու, շափտվան), Ասլ. շափաթ. շափա*, Զթ. լաբ'օթ, շաբ'ոթ, Հճ. շաբ'բ'օթ, Ագլ. ըm՛բmթ, Մկ. Սլմ. Վն. շmպmթ, Ալշ. Մշ. շապատ, Տիգ. շmփmթ, Մրղ. շmպպmթ. Շմ. շmպmտ, Գոր. շէ՛բէթ, շm՛փmթ, Ղրբ. չէ՛բէթ, շէ՛բmթ, Սվեդ. ըmբ'ութ։-Նոր բառեռ են շաբաթական, շաբաթավար, շաբթամիջի։ Էնկիւրիի թրքախօս հայոց մէջ eršapdə «եր-կուշաբթի», šapatsəz «անշնորհք» (Բիւր. 1898, էջ 789 և 865)։-Գաւառականների մէջ շաբաթ (օրը) և շաբաթ (եօթնեակը) չշփոթե-լու համար կատարուած է տարբերացում. այսպէս շաբաթ (եօթնեակ) և շաբաթօր, կի-րակմուտ (շաբաթ օրը), որից և Տիգ. շփթօր «շաբաթ օրը»։

ՓՈԽ (borrowing) Վրաց. მაბათი շաբաթի կամ მაფათი շափաթի «շաբաթ օր. 2. եօթնեակը», որից ორმაბათი որշաբաթի «երկուշաբթի», ოთեმა-ბათი ոթխշաբաթի «չորեքշաբթի» ևն.-թուշ. მაბათ շաբաթ, ավար. šamat, ուտ. šamat «շաբաթ օրը, եօթնեակ», որից xibšamat «երեքշաբթի».-չեչէն. šuot' «շաբաթ օրը». քրդ. Աւետարանի մէջ գործածուած է շաբաթ. ինչ. Նա ժի լը ռօյա շաբաթէ. «Մի՛ ի շա-ռաթու» (Մտթ. իդ. 20).-Պօլսի տաճկաց շուկայական լեզուի մէջ էլ հայոց ձեռքով մը-տել է šapat gunū «շաբաթ օրը».-իսկ լահճ. šambi (Աղուանից երկիր և դրաց. 1893, էջ 91) ծագած է պրս. šambih ձևից և լազ. sa-batoni<յունարէն σάββατον-ից։

NBHL (8)

Յաւուրն եօթներորդի շաբաթ տեառն է այսօր։ Տէր ետ ձեզ զօրս զայս շաբաթ։ Յիշեսջի՛ր զօրն շաբաթուց սրբել զնա։ Պատրաստել շաբաթէ ի շաբաթ.եւ այլն։

Որ է մերձ յերուսաղէմ ըսհ շաբաթու ճանապարհի. (Գծ. ՟Ա. 12.) այսինքն իբր եօթն հարիւր քայլ, որչափ թոյլ տուեալ էր ճանապարհ առնել յաւուր շաբաթու։

Շաբաթ շաբաթուց. (Ղեւտ. ՟Ժ՟Զ. 31։ ՟Ի՟Գ. 32.) այսինքն մեծ շաբաթ գլխաւոր, որպէս օրն քաւութեան։

Յամին եօթներորդի շաբաթ հանգիստ եղիցի երկրին. զի շաբաթ տեառն է. զանդ քո ոչ վարեսցես. այսինքն որպէս շաբաթ ասի օրն եօթներորդ, նոյնպէս ամն եօթներորդ. (Ղեւտ. ՟Ի՟Ե. 24. տե՛ս եւ ՟Ա. Մակ. ՟Զ. 49։)

Ամիս յամսոյ, եւ շաբաթ ի շաբաթէ. (Ես. ՟Կ՟Զ. 25։)

Որ ոչ ի տարիս եւ յամիսս եւ ի շաբաթս է վարձեցեալ. (Իսիւք.։)

Աշխատեա՛ց ընդ իս զերկուս շաբաթս. եւ զկնի երկուց եօթնեկաց ետես զշնորհն աստուծոյ. (Վրք. հց. ՟Ժ։)

Առաջաւոր պահքն՝ երկու շաբաթուք զատուցեալ. զերկու շաբաթսն բարեկենդանին լուծանելով. (Արշ.։)


Entries' title containing շաբաթ : 29 results

Զատկաշաբաթ, ու

s.

holy-week, passion-week.

· Calfa

NBHL (2)

Եօթնեակն աւագ շաբաթու ի ծաղկազարդէ ցզատիկ.

Արդ սուրբ քառասներորդ կատարեցան մինչեւ ի Ղազարն. իսկ ութ աւուրքս զատկաշաբաթուս ունի զութ աւուրս առաջնոյն որ յարարչութեանն, եւ այլն. (Զքր. կթ.։)


Երկշաբաթի, թւոյ

s.

monday.

· Calfa

NBHL (4)

ԵՐԿՇԱԲԱԹ ԵՐԿՇԱԲԱԹԻ. ἠμέρα δεύτερα, σελινιακή feriae ii. dies lunae որ եւ ԵՐԿՈՒՇԱԲԱԹ, ԵՐԿՈՒՇԱԲԱԹԻ. Երկրորդ օր եօթնեկի զկնի միաշաբաթու. երկուշաբթի.

Երկշաբաթ օր արար աստուած զհաստատութիւնն։ Սկսանի ի յերկշաբաթի. (Տօնակ.։)

Մինչեւ ցառաւօտ երկշաբաթւոյն։ Երկշաբաթին՝ կարգեալ է, եւ այլն. (Յհ. իմ. ատ. եւ Յհ. իմ. եկեղ.։)

Յերկրորդ շաբաթուն երկշաբաթոյն։ Յառաջին երկուշաբաթոյն. (Արշ.։) ՟Բշի. ՟Գշի. այսինքն երկուշաբթի, եւ այլն. (Տօնաց.։)


Երկուշաբաթի, թւոյ

s.

monday;
դէր —, shrove -;
աւագ, մեծ —, — before Easter.

· Calfa


Երեքշաբաթի, թու

s.

tuesday;
գէր —, shrove -;
աւագ, մեծ —, — before Easter.

· Calfa


Միաշաբաթ, ուց

cf. Միաշաբաթի.

· Calfa

NBHL (6)

Յերեկոյի շաբաթուն, յորում լուսանայր միաշաբաթին։ Ընդ առաւօտս միաշաբաթուն (կամ միաշաբաթւոյն)։ Բայց ի միաշաբաթուն (կամ միաշաբաթոջն) վաղքաջ ընդ առաւօտն։ Ի միաշաբաթւոջն (կամ միաշաբաթոջն)։ Ի միաշաբաթւոջ աւուրն։ Ըստ իւրաքանչիւր միաշաբաթուցն (կամ միաշաբաթիցն). եւ այլն։

Ընդ լուսանալ միաշաբաթին։ Ի սոյն ծագեաց միաշաբաթ. (Շար.։)

Օրն սուրբ միաշաբաթուն. (Վեցօր. ՟Բ։)

Յաւուր միաշաբաթին (միաշաբաթուն). ... մինչեւ ի նոյն միաշաբաթի. (Եղիշ. ՟Գ։)

Որ գոյացուցեր զլոյս ի սկզբան արարածոց քոց ի միաշաբաթւոջ. (Գանձ.։)

ՄԻԱՇԱԲԱԹ ՄԻԱՇԱԲԱԹԻ. μία σαββάτων una sabbatorum, vel sabbati κυριακή (ἠμέρα ) dominica (dies). Միով աւուրբ զկնի շաբաթ աւուր. որ եւ առաջին օր շաբաթուն՝ այսինքն եօթնեկի. կիրակէ, այսինքն տէրունական՝ օր յարութեան քրիստոսի.


Միաշաբաթի, թւոյ

s.

first day of the week, sunday.

· Calfa

NBHL (6)

Յերեկոյի շաբաթուն, յորում լուսանայր միաշաբաթին։ Ընդ առաւօտս միաշաբաթուն (կամ միաշաբաթւոյն)։ Բայց ի միաշաբաթուն (կամ միաշաբաթոջն) վաղքաջ ընդ առաւօտն։ Ի միաշաբաթւոջն (կամ միաշաբաթոջն)։ Ի միաշաբաթւոջ աւուրն։ Ըստ իւրաքանչիւր միաշաբաթուցն (կամ միաշաբաթիցն). եւ այլն։

Ընդ լուսանալ միաշաբաթին։ Ի սոյն ծագեաց միաշաբաթ. (Շար.։)

Օրն սուրբ միաշաբաթուն. (Վեցօր. ՟Բ։)

Յաւուր միաշաբաթին (միաշաբաթուն).... մինչեւ ի նոյն միաշաբաթի. (Եղիշ. ՟Գ։)

Որ գոյացուցեր զլոյս ի սկզբան արարածոց քոց ի միաշաբաթւոջ. (Գանձ.։)

ՄԻԱՇԱԲԱԹ ՄԻԱՇԱԲԱԹԻ. μία σαββάτων una sabbatorum, vel sabbati κυριακή (ἠμέρα ) dominica (dies). Միով աւուրբ զկնի շաբաթ աւուր. որ եւ առաջին օր շաբաթուն՝ այսինքն եօթնեկի. կիրակէ, այսինքն տէրունական՝ օր յարութեան քրիստոսի.


Շաբաթագիր, գրի

s.

hebdomadary or weekly newspaper.

· Calfa


Շաբաթալոյծ

s.

sabbath-breaker.

· Calfa


Շաբաթալուծումն, ման

s.

sabbath-breaking.

· Calfa


Շաբաթախտիր

cf. Շաբաթապահ.

· Calfa


Շաբաթական, ի, աց

adj.

sabbatical;
weekly, hebdomadary.

· Calfa


Շաբաթամուտ, մտից

s.

officer on duty for the week, septimarian;
sabbath-eve.

· Calfa

NBHL (6)

ՇԱԲԱԹԱՄՈՒՏ. Երեկոյն ուրբաթու՝ ուստի սկսանի շաբաթն հրէական. եւ նոյն իսկ օրն շաբաթու՝ տօն հրէական. (որպէս է առ քրիստոնեայս կիրակմուտն, եւ կիրակէն).

Մուտն ի պաշտօն շաբաթական՝ զեօթնեակ մի.

Երրորդ մասն ի ձէնջ մտցէ շաբաթամուտ (յն. մտցէ զշաբաթ)։ Ամենայն որ ելանիցէ ընդ շաբաթամուտսն։ Զմտօղսն ի շաբաթամուտսն հանդերձ ելողօքն ի շաբաթամտէն. (՟Դ. Թագ. ՟Ժ՟Ա. 5. 7. 9։)

Հասարակաց էր շաբաթամուտն ըստ կարգի միայնակեցաց. (Եղիշ. ՟Ը։)

Ի շաբաթամտին ժողովել (հրէից) ի հրաւիրեալ տեղին. (Ճ. ՟Բ.։)

Ամսամուտ եւ ամսագլուխ, տարեմուտ, եւ շաբաթամուտ. (Վանակ. տարեմուտ.։)


Շաբաթանամ, ացայ

vn.

to keep, to observe sabbath;
to cease from work, to repose, to rest;
to be out of work.

· Calfa

NBHL (6)

Շաբաթացաւ ժողովուրդն յաւուրն եօթներորդի։ Շաբաթասցի երկիրն ձեր։ Շաբաթասցի զշաբաթսն՝ զոր ոչ շաբաթացաւ ի շաբաթս ձեր։ Ընկալաւ երկիրն զշաբաթս իւր, եւ շաբաթանալով զամենայն աւուրս աւերածոյն իւրոյ՝ շաբաթացաւ (մինչ) ի կատարումն ամացն եօթանասնից.եւ այլն։

Բարձաւ շաբաթանալն, եւ այլ ամենայն կարգ օրինացն. (Ճ. ՟Գ.։)

Զկերակուրս խտրեցաք, եւ շաբաթացաք. (Լմբ. յանառակն։)

Եօթամբք շրջապատեալ շաբաթանայ միշտ կենացս մերոց ընթացք. (Արիստակ. մկրտ.) (զի ըստ աւուրց շաբաթու եօթն դար թուեն հարք զլրումն աշխարհիս)։

Մեծապէս շաբաթանայ մեզ ի հանգստեան (վերին) դրախտին. այսինքն լնի հանգիստ յաւիտենից. (Տօնակ.։)

σαββατίζω sabbatizo, sabbatum ago. Ըստ եբր. ոճոյ, հանգչել, դադարել. դատարկանալ ի գործոց. շաբաթ առնել. տօն պահել. անգործ մնալ.


Շաբաթապահ

adj. s.

keeping the sabbath;
sabbatarian;
priest whose week it is to officiate;
—ք, weekly fast or abstinence.

· Calfa

NBHL (5)

Ուր իցէ պահպանութիւն շաբաթու հրէական. շաբաթախտիր.

Յամենայն շաբաթապահ եւ շաբաթախտիր կրօնից զանձն քո ի բա՛ց պահանջիր։ Ազատեաց զմեզ ի շաբաթապահն կրօնից. (Կոչ. ՟Դ. ՟Ժ՟Ե. յն. շաբաթուց պահպանութիւն, կամ շաբաթք։)

Ի բաց լիցի մարդ ի խտրելոյ ժամանակաց, եւ ի շաբաթապահ կրօնից, եւ յամսագլուխ տօնից. (Մծբ. ՟Ա։)

ՇԱԲԱԹԱՊԱՀ. գ. Պահպանութիւն շաբաթական պաշտաման. շաբաթամուտ.

Երրորդ մասն ի ձէնջ մտցէ ի շաբաթապահ քահանայիցն ղեւտացւոց եւ ի մուտս դրանցն. (՟Բ. Մնաց. ՟Ի՟Գ. 4։)


Շաբաթացուցանեմ, ուցի

va.

to cause to keep the sabbath;
to cause to rest or repose from work, to celebrate the sabbath.

· Calfa

NBHL (3)

Շաբաթացուսջի՛ք զշաբաթս ձեր. (Ղեւտ. ՟Ի՟Գ. 32։)

Եղեն ի ծառայութիւն, մինչեւհաճեսցի տէր ընդ երկիրն դատարկացեալ. շաբաթացոյց զնա, մինչեւ կատարեաց ամս եօթանասուն. (՟Ա. Եզր. ՟Ա. 58։)

ներգործական բայ չէզոքական բայ σαββατίζω sabbatizo, sabbatum ago. Տալ շաբաթանալ. հանգուցանել. դադարեցուցանել ի գործոյ. եւ Շաբաթանալ.


Շաբաթաւոր

adj.

septimarian, whose week it is to be on duty.

· Calfa

NBHL (3)

Կարգեալն ի պաշտօն շաբաթամտի, կամ օրամտի.

Ո՞րք շաբաթաւորքն են, կահուցն զգուշասցին. (Յճխ. ՟Ի՟Գ։)

Սոցա ել բաժին վիճակաւ դրանցն գլխաւորութեանց՝ կալ շաբաթաւոր. յն. յօրամուտս. իբր ի սահմանեալ աւուրս ինչ. (՟Բ. Մնաց. ՟Ի՟Զ. 12։)


Շաբաթումն, ման

s.

keeping the sabbath;
cessation from labour, rest, holiday, vacation.

· Calfa

NBHL (2)

Շաբաթացոյց զնա, եւ զամենայն ժամանակս՝ զոր եղեւ անապատ, համարեցաւ նմա ի շաբաթումն. (՟Ա. Եզր. ՟Ա. 58։)

Պարտ եւ արժան է քեզ անդ աւարտել զաստի շաբաթումն ոգւոց. (Ածաբ. պենտեկ.։)


Շաբաթչեայ

cf. Շաբաթչէք.

· Calfa


Շաբաթչէք

s.

week's labour.

· Calfa


Շաբաթօրեայ

adj.

of saturday.

· Calfa

NBHL (2)

Որ ինչ լինի յաւուր շաբաթու, կամ յետ եօթնեկի միոյ.

Քաւեալք ի ձեռն առօրեայ եւ շաբաթօրեայ լուացմանցն. (Մամբր.։)


Հինգշաբաթ, ի

cf. Հինգշաբաթի.

· Calfa


Հինգշաբաթի, թւոյ

s.

thursday;
աւագ, մեծ —, holy -;
գէր —, shrove -.

· Calfa

NBHL (7)

ՀԻՆԳՇԱԲԱԹԻ կամ ՀԻՆԳՇԱԲԱԹ. ἠμέρα διός, πέμπτη dies Jovis, feria quinta Հինգերորդ օր շաբաթու, այսինքն եօթնեկի. հինգշաբթի.

Չորեքշաբաթի. (Հինգշաբաթի. Տօնացոյց. ստէպ։)

Հինգշաբաթւոյն, Ես առ քեզ տէր աղաղակեցի. (Յհ. իմ. ատ.։)

Յաւուր հինգշաբաթիոջ (կամ թւոջ)։ Ի մեծի հինգշաբաթոջն. (Ճ. ՟Բ.։ Փարպ.։)

Յաւուր մեծի հինգշաբաթուն. (Լաստ. ՟Ը։)

Հինգշաբաթ էր օր չորեքտասան նիսան ամսոյ. (Զքր. կթ.։)

Յերեկոյին հինգշաբաթի՝ անհաս վերնոցըն խոնարհի. (Շ. խոստ.։)


Հինգշաբաթեան

adj.

of thursday;
of five weeks.

· Calfa

NBHL (3)

Ուր իցեն հինգ շաբաթք այսինքն եօթներեակք. եւ Որ տայի յօրն հինգշաբթի.

Հինգշաբաթեան ժամանակս ամենեւին ոչինչ ճաշակեաց. (Վրք. հց. ՟Ի։)

Գիտել նմա զհամբաւ հինգշաբաթեան աւուր. (Մագ. ՟Թ։)


Պասեքաշաբաթ

s.

holy week.

· Calfa


Չորեքշաբաթ, ի, ու

s.

wednesday;
cf. Օր.

· Calfa

NBHL (5)

Վասն պահելոյ զչորեքշաբաթ. (Կանոն.։)

Սաղմոս ի դաւիթ. չորեքշաբաթու. (ա՛յլ ձ. չորրորդ շաբաթու) (Սաղ. ՟Ղ՟Գ. 1։)

Ի կիւրակէի եւ ի չորեքշաբաթու եւ յուրբաթու։ Զչորեքշաբաթի եւ զուրբաթ անսուաղ անցուցանէին։ Մինն ի մէնջ հրեշտակ չորեքշաբաթի է, եւ միւսն ուրբաթու. (Սեբեր. ՟Ե։ Վրք. հց. ՟Ը. ՟Ժ՟Թ։)

Ի չորեքշաբաթսն եւ յուրբաթսն։ Չորեքշաբաթուն ընթերցուածք։ Չորեքշաբաթքն եւ ուրբաթքն։ Յուրբաթու եւ ի չորեքշաբաթւոջ։ Ի չորեքշաբաթուն։ Յաւուր չորեքշաբաթու։ Գտանես չորեքշաբաթ զօրն՝ աւետեաց. եւ այլն. (Արշ. ստէպ։)

ՉՈՐԵՔՇԱԲԱԹ ՉՈՐԵՔՇԱԲԱԹԻ. τέτρας σαββάτου quarta sabbati, feria IV, dies Mercurii. Չորրորդ օր շաբաթու, այսինքն եօթնեկի՝ սկսեալ ի միաշաբաթէ. չորեքշաբթի.


Չորեքշաբաթի, թւոյ

NBHL (5)

Վասն պահելոյ զչորեքշաբաթ. (Կանոն.։)

Սաղմոս ի դաւիթ. չորեքշաբաթու. (ա՛յլ ձ. չորրորդ շաբաթու) (Սաղ. ՟Ղ՟Գ. 1։)

Ի կիւրակէի եւ ի չորեքշաբաթու եւ յուրբաթու։ Զչորեքշաբաթի եւ զուրբաթ անսուաղ անցուցանէին։ Մինն ի մէնջ հրեշտակ չորեքշաբաթի է, եւ միւսն ուրբաթու. (Սեբեր. ՟Ե։ Վրք. հց. ՟Ը. ՟Ժ՟Թ։)

Ի չորեքշաբաթսն եւ յուրբաթսն։ Չորեքշաբաթուն ընթերցուածք։ Չորեքշաբաթքն եւ ուրբաթքն։ Յուրբաթու եւ ի չորեքշաբաթւոջ։ Ի չորեքշաբաթուն։ Յաւուր չորեքշաբաթու։ Գտանես չորեքշաբաթ զօրն՝ աւետեաց. եւ այլն. (Արշ. ստէպ։)

ՉՈՐԵՔՇԱԲԱԹ ՉՈՐԵՔՇԱԲԱԹԻ. τέτρας σαββάτου quarta sabbati, feria IV, dies Mercurii. Չորրորդ օր շաբաթու, այսինքն եօթնեկի՝ սկսեալ ի միաշաբաթէ. չորեքշաբթի.


Definitions containing the research շաբաթ : 158 results

Լուծանեմ, լուծի

va.

to untie, to unyoke, to unchain, to unbind, to undo, to loose;
to dissolve, to decompose, to break;
to resolve, to decide;
to temper;
to dilute, to soften;
to unfold, to develope;
to dissipate, to disperse;
to melt, to dissolve;
to explain;
to analyse;
to change;
to violate, to infringe;
լուծանել զերկունս, to free from the pains of labour, to cause to bring forth;
լուծանել զերկունս նորա, to be born of her;
լուծանել զքաղց, զքերան, to breakfast, to take refreshment;
լուծանել զպահս, to break one's fast;
լուծանել զոք ի կենցաղոյս, to take away a perso's life, to kill, to slay, to murder;
լուծանել զկեանս աշխարհիս, զկեանս իւր, զկենցաղ մարդկան, to end one's days, to depart this life, to cease to live, to die;
լուծանել զմեղս, to absolve, or remit sin;
լուծանել զդատակնիք, to annul a sentence;
լուծանել զօրէնս, to violate the laws, to transgress;
լուծանել զշաբաթս, to break the sabbath;
լուծանել զխաւար, to shed a light in the darkness, to make darkness light;
վրէժս լուծանել, to be punished;
լուծանել զլեզու, to untie, to cause to speak;
լուծանել զամուսնութիւն, to dissolve a marriage;
լուծանել զարգանդ կուսին ի պղծութիւն, to deflower, to violate;
լուծանել զսէրն հայրենի, to act in disregard of paternal love;
լուծանել զքուրձ, to open a sack;
լուծանել զորովայն, to loosen, or move the bowels;
to purge;
զարժանին պատուհաս ելոյծ զյանցանացն, he met with the punishment his crimes deserved.

· Calfa

NBHL (2)

Շաբաթէ ի շաբաթ լուծանէր զբերան բանջարով. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Որ ոք լուծցէ մի ինչ ի պատուիարանացս յայսցանէ. եւ այլն։ որ հայի ի ՟Ա նշ. որպէս եւ Լուծանել զշաբաթ, զօրէաս, զերդումն, զհաշտութիւն, եւ այլն։


Լուսանամ, ացայ

vn.

to be light, to be daylight, to dawn;
մինչեւ լուսասցի օր, till tomorrow's dawn, till daybreak, tomorrow;
օրն լուսանայ, daybreak begins to appear;
լուսացաւ նոցա ի Բլէւնա, they arrived at Plewna with day-break;
եւ շաբաթ լուսանայր, and saturday commenced to appear;
յառաջ քան զաւուրն, before day-break.

· Calfa

NBHL (2)

Մինչեւ լուսասցի օր։ Լուսացաւ նոցա ի քեբրոն։ Իբրեւ օրն հինգօրեայ շաբաթուց լուսանալ կամէր։ Եւ օրն էր ուրբաթ, եւ շաբաթ լուսանայր. (՟Ա. Թագ. ՟Ժ՟Դ. 36։ ՟Բ. Թագ. ՟Բ. 32։ ՟Բ. Մակ. ՟Ժ. 35։ Ղկ. ՟Ի՟Գ. 54։)

ընդ լուսանալ միաշաբաթին. (Շար.)


Ուրբաթ, ու

s.

friday;
աւագ —, Good Friday.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ու հլ. «շաբաթուայ վեցերորդ օրը» ՍԳր. Սեբեր. որից ուրբաթանալ Խոսրո-վիկ. կամրջ. ուրբաթացուցանել Ճառընտ. ուրբաթալէզ Ոսկիփ. Շնորհ. թղթ ուրբա-թայրք Խոր. պտմ. հռիփ.,

= Ասոր. [syriac word] ︎ ərūwəϑā «ուրբաթ», որից փոխառեալ է նաև արաբ. [arabic word] 'a. rī̄bat «ուոռաթ». բուն նշանակում էր «պատ-ռաստութիւն». հմմտ. արամ. [hebrew word] 'əruwəϑa dəšabbā և հր. [hebrew word] *aruh šabbat «պատրաստութիւն շաբաթու» (յն. παρασxευή «պատրաստութիւն. 2. ուր-բաթ»). այսպէս էր կոչւում այդ օրը, որով-հետև այդ օրն էին պատրաստում բոլոր այն բաները, որ կարելի չէր անել շաբաթ օրը՝ սուրբ պահելու համար։ Սակայն այս բա-ցատրութիւնը յառաջացած է ըստ յունակա-նին, որովհետև ասոր. բառը ծագում է ընդ-հանուր սեմական 'rb «արևը մայր մտնեւ երեկոյանալ» արմատից. հմմտ. ասուր. erēb šamsi «մայրամուտ արևու», եբր. [hebrew word] 'ereb «երեկոյ», արաբ. [arabic word] γarb «արևմուտք»։ ❇ [arabic word] ︎ γurūb «արևի մայր մտնելը». ա-սոր. [arabic word] 'ərab «արևը մայր մտնել», [syriac word] ma'rəbā «արևմուտք» (Broc-kelm. Lex. syr. 260, Gesenius17, 615)։-Հայերէն բառը ծագում է հնագոյն *ուրու-բաթ ձևից՝ միջին անշեշտ ու-ի անկումով։-Հիւբշ. 315։

Ուղիղ մեկնեց հներից Բրս. մրկ. 378. «Ուրբաթն կազմութիւն կամ պատոաս-տութիւն թարգմանի և զայս, անունտ հրէայք՝ որ կային ի մէջ յունաց, կո-չէին զվեցերորդ օրն շաբաթուն. և զայս այնր աղագաւ ասէին, զի յայնմ աւուր պատրաստէին զինչ պիտոյ էր աւուր շաբաթուն»։ Ուրիշներ մեկնում են օր բօթի. այսպէս Վանակ. հց. Տօնակ. Տա-թև. ձմ. ծէ, ճթ. Յայսմ. մրտ. 22. վեր-ջինս ասում է. «Վասն այնորիկ եդա։ անուն վեցերորդ աւուրս ուրբաթ, որ է կազմութիւն մարդոյն. և դարձեալ ուր-

NBHL (4)

Ի վաղիւ անդր, որ է յետ ուրբաթուն։ Օրն էր ուրբաթ, եւ շաբաթ լուսանայր. (Մտթ. ՟Ի՟Է. 62։ Ղկ. ՟Ի՟Գ. 54։)

Ի կիւրակէի եւ ի չորեքշաբաթու եւ յուրբաթու. (Սեբեր. ՟Ե։)

Ի չորեքշաբաթսն եւ յուրբաթսն։ Ուրբաթուքն ի շաբաթսն. (Արշ.։ Իսկ Վանակ. հց. եւ Տօնակ. գրեն, թէ Ուրբաթն հայերէն է օր բօթի. իսկ ըստ եբրայեցւոց՝ կազմութիւն (այսինքն արարչութիւն ադամայ)։)

(պէսպէս ստուգաբանեալ ըստ հեռաւոր նմանութեան ձայնից յայլեւայլ ազգս) παρασκευή (որ է պատրաստութիւն՝ իմա՛ առ շաբաթն). parasceve, feria VI, dies veneris. Վեցերորդ օր եօթնեկի. օր կանխեալ քան զշաբաթ. եբր. եօմ շիշի. այսինքն օր վեցերորդ. ճիւմա, ճիւմահի. որպէս օր ժողովարանի.


Կիւրակէ, ից

s.

sunday;
cf. Կիրակէ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «շաբաթուայ առաջին օ-րը» Յայտ. ա. 10. Յհ. իմ. ատ. Կանոն. Շար. որ և կիրակէ Մծբ. Բուզ. կիրակի Գնձ. Տօ-նաց. կիւրիակէ Տիմոթ. կուզ, էջ 318. յգ. կիւրակեայք Կամրջ. որից կիրակամուտ, կի-րակէմուտ կամ կիրակմուտ «շաբաթ երե-կոյ» Վրդն. Խոսր. Ոսկիփ. կիրակնօրեայ (նոր բառ). բառիս բուն հայերէն և աւելի հին ձևն է միաշաբաթի։

NBHL (1)

Յամենայն շաբաթսն եւ ի կիւրակեայսն. (Կամրջ.։)


Պահ, ուց

s.

guard, guardianship;
guard, sentry, mounting guard;
watch;
watching;
hour, moment, time;
guard, guard-house, post, vedette;
prison;
occupancy;
siege;
— դուռն, cf. Պահակ;
— ընդ —, from time to time;
յայնմ —ու, then, at that time;
ի —ուն յորում, at the time when;
յառաւօտուն —ուն, it was already the morning watch;
ի չորրորդում —ու գիշերոյն, about the fourth watch at night;
ի — աշխարհին, to keep the country;
ի — անձին, to save his life;
— ունել, to guard, to defend;
to mount guard;
ի — արկանել, ունել, ի —ու առնուլ զոք, to arrest, to put in prison;
— արկանել, ի — առնուլ, to besiege, to occupy;
դնել ի — to keep or place in reserve.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ու հլ. «պահելը, պահպանութիւն, 2. գիշերային պահպանութեան մէկ հերթը, որ է երեք ժամ. 3. ժամանակ. 4. բանտ բանտարկութիւն» ՍԳր. Եւս. քր. Սեբեր Բուզ. Եփր. թգ. Ոսկ. ես. Ագաթ. «մէկ ժամ» (օրը ունենալով 24 պահ) Մխ. բժշ. (տե՛ս Seidel § 170). որից պահ դուռն «կապան, դարբանդ» Եղիշ. պահք (ո հլ. յգ. գրծ. պա-հովք Եփր. համաբ. 192, բայց աւելի պա-հօք) «կերակուրներից ժուժկալութիւն» ՍԳր Կոչ. Ոսկ. պահել «պահել, պահպանել, ծած-կել, զգուշանալ, պաս բռնել» ՍԳր. Ագաթ. Բուզ. պահանք «բանտարգելութիւն» Ոսկ. մ. ա. 14, էջ 207. պահայոյզ «գիշերապահ» Ոսկ. մ. բ. 10. պահանորդ «պահապան» Նեեմ. դ. 9. Ոսկ. յհ, բ. 32. «ուղտապան, ջորեպան» Վրք. հց. «հմայեակ, յուռութք» Յայսմ. պահարկել Ագաթ. պահեստ ՍԳը Ագաթ. պահնակ Յհ. կթ. Մխ. անեզ. 34. ան պահ Սոկր. էջ 274. գիշերապահ ՍԳր. Ոսկ. մ. գ. 31. Ագաթ. շաբաթապահ Բ. մն. իգ. 4. Կոչ. Մծբ. դժուարապահ Սեբեր. Ոսկ. եփես. ետեղապահ Բուզ. գանձապահ Ա. մն. իր. 1. անձնապահապետ Ա. թագ. իր. 1. ժամապահ Վեցօր. Մծբ. խորհրդապահ Փարպ. կողմնա-պահ Բ. մկ. ժբ. 32. կենդանապահ Եզն. խո-րանապահ Բուզ. թիկնապահ Խոր. խրամա-պահ Գ. մկ. ե. 24. ցերեկապահ «ցերեկուայ պահակութիւնը» Նորպգիւտ Ա. մնաց. թ. 23. դռնապահ Բ. մկ. ժգ. 15. անվերապահ, ան-վերապահօրէն, անասնապահութիւն (նոր բառեր) ևն. նոր առումով ունինք մհյ. պահ «յղի», պահնալ «յղիանալ» (երկուսն էլ ձիու և շան համար ասուած). Վստկ. 202, 221 առանձեն տե՛ս պահակ, պահապան, պահա-կապան, պահակեր, պահանգ։-Բառիս հնա-գոյն ձևն է պարհ, որ ոսկեդարեան գրաևա-նութեան մնացորդների մէջ էլ մի քանի տեղ պահուած է. այսպէս՝ պարհք «պահք, պաս» Եփր. ա. ևոր. 60, 68, 80. պարհել «պահել» Բ. մկ. գ. I. Յոբ. իդ. 15. Եփր. հռ. 17, 31, 46. ա. կոր. 62, 65, 68. գ. կոր. 117. Կըրկ-նագիր Ագաթ. 75 բ. ուր և ունինք պարհեսցէ 50 բ. պարհեաց 73ա։

NBHL (1)

Յառաւօտու պահուն։ Ի սկզբան միջնոյ պահուն։ Ել նմա վիճակն (շաբաթաւոր) պահ առ պահ ընդ արեւելս։ Զցայգ պահ արկցուք զմեօք շուրջ։ Որ պահէ զպահս գիշերականս։ Ժամանեցին պահուց աչք իմ։ Որպէս պահ մի գիշերոյ։ Ի պահէ առաւօտու։ Ի պահու իմում կացից։ Ի գլուխ պահուց քոց։ Ի չորրորդում պահու գիշերոյն։ Յորում պահու գող գայ.եւ այլն։


Տարի, րւոյ, րեաց

s.

year, twelve-months;
պարականոն —, embolismic year;
տարւոջէ ի —, տարւոյ տարւոյ, տարւոյ —, annually, yearly, year by year, every year;
ի տարւոջ, in the year;
per annum, a year;
cf. Ամ;
cf. Թողութիւն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հներից Վանակ. տարեմտ. մեկնում է «Զի՛նչ է տարի. զի յինքեան տանի զօր, զշաբաթ, զամիսս և զչորս եղանակս. և դարձեալ զարեգակն տեսեալ ի կիտէն ի կէտն բոլոր ընթացեալ՝ ասացին. տա-րաւ զիմ ժամանակս»։ Նոյնը նաև Վրդ. սղ. կդ. էջ 214 «Այլ տարի դարձեալ որ զամենայն տանի».-Յայսմ. օգոստ. 11 «եւ տարի ասի, որ տանի զերկո-զ365 աւուրսն... և նոքօք զկեանս մարդ-կան և զամենայն մահկանացուաոս».-Տաթև. ձմ. ա. «Զի վասն այն կոչեմք տարի՝ որ զամենայն կեանս մեր և կհեշտութիւն կենցաղոյս ընդ ինքեան տանի և գնայ։.. Տարի կոչի վասն երեք պատճառի. նախ զի արեգակն տանի զերկոտասան կենդանակերպսն և վճա-րի. երկրորդ՝ զի տանի զչորս եղանակս և զամիսս և զշաբաթս, զաւուրս և զժա-մոս և զայլսն. երրորդ՝ զի տանի զժա-մանաևեաւ կեանս մեր»։ Նոյնը նաև Տաթև. հարց. էջ 190։ Սրանց համեմաս է նաև ՀՀԲ։ Böttich. Horae Aram. 35, 70 թերևս tar արմատից։ Նոյն, Wurzelf, 20 սրան է աւելացնում նաև արաբ. tārat։ Չուբինով վրաց. տարկոշի «ջրի շերեփ»! Հիւնք. հյ. շար և կամ զնո. սարետա։ Patrubány SA 1, 194 հնխ dā «բաժանել» արմատից։ Աճառ. ՀԱ 1ՉՈ8. 122 թերևս կովկասեան ծագու-մից. հմմտ. հիւս. օսթյ. tal', ֆինն. talvi սիրյ. tol, դիդ. tlebi, վոգուլ. tal հոմանիշները։ Patrubány ՀԱ 1908, 314 տալ բայից։ Մառ ИАН 1911, 471 վրաց. წელი ծելի «տարի» բառի հեռ-

NBHL (1)

Զի՞նչ է տաթրի. զի յինքեան տանի զօր, զշաբաթ, զամիսս, եւ զչորս եղանակս. եւ դարձեալ զարեգակն տեսեալ ի կիտէն ի կէտն բոլոր ընթացեալ՝ ասացին, տարաւ զիմ ժամանակս. (Վանակ. տարեմտ.։)


Ամսագլուխ

s.

first day of the month, calends.

· Calfa

NBHL (1)

Ազատեաց զմեզ ի շաբաթապահն կրօնից, յամսագլուխն լուսնաց". այլ յն. է մի բառ՝ որպէս նորամսութիւն, կամ նորալուսին։ (Կոչ. ՟Ժ՟Ե. իբր ածակ. ասի ի հյ.)


Ամսամուտ, մտի, ից

s.

beginning of the month, calends.

· Calfa


Այգ, գոյ, գու, ուէ, գուց

s.

daybreak, dawn, aurora;
day-light, morning;
ընդ այգն, ընդ այգս այգուն, այգուցն, at day-break, at the dawn of day, in the morning;
— լինել cf. Այգանամ;
յայգուէ մինչեւ յերեկոյ, from morning till night.

· Calfa

NBHL (1)

ԱՅԳ ԿԻՒՐԱԿԷ. Գիշերն կիրակամտի, կամ շաբաթու՝ որում լուսանայ կիրակէ.


Աւագ, աց

adj.

greater, eldest, oldest, senior;
chief, first, noble, nobleman;
prior, superior;
— շաբաթ, holy-week;
— ուրբաթ, good-friday;
— սեղան, խորան, high altar.

· Calfa


Աւանդ, ից

s.

deposit;
consignment;
tradition;
offer;
յ— տալ, դնել յ—ի, to consign, to deposit.

· Calfa

NBHL (1)

Աւանդ է մեզ այս շաբաթս չուտել միս. (Տօնակ.։)


Առօրեայ, էի, ից

adj.

diurnal;
ephemeral;
daily;
inconstant, uncertain, temporal, perishable.

· Calfa

NBHL (1)

Առօրեայ եւ շաբաթօրեայ լուացմանցն։ Առօրեայլուացմամբք եւ պատարագօք. (Մամբը։ Մեկն. ընթերց.։)


Առանձնութիւն, ութեան

s.

solitude, retreat.

· Calfa

NBHL (1)

Ըստ առանձնութեանց աւուրց եւ շաբաթուց. (Կամրջ.։)


Առաջիկայ, ից

adj. s. adv.

present;
near, close;
assistant;
— տարի, the current year;
— ամիս, present month;
յ— շաբաթու, in the next week;
— լինել, to be present, to interpose;
յերեսուն — ամսեան, the thirtieth inst.;
յ—սն for the future, henceforth.

· Calfa


Արժան, ից

adj. s.

worthy, proper, suitable, fit;
cheap;
dignity;
right, equity, justice;
—է, it suits, it befits, it is necessary;
ոչ է —, it is not just, necessary, convenient;
— համարել, to judge worthy;
to deign;
ոչ — համարիլ, to disdain, to judge unworthy;
— ինչ էր, was it necessary ? — եւ իրաւ է, it is just to, fit;
յարժանս ou — տալ կաճառել՝ գնել, to give, to sell, to buy cheap or cheaply.

· Calfa

NBHL (1)

Որ երդնու յոսկին կամ ի պատարագն, արժան է։ Տայ ի կողմանց, ուստի արժան իցէ։ Խօսէին զայն ինչ՝ զոր ոչ էր արժան։ Զգուշանալ արժան է։ Ո՛չ է արժան գործել ի շաբաթու։ Ո՛չ արժան ո՛չ պատշաճ մերոյ չափոյ հասակի կեղծաւորութեամբ մտանել։ Ո՛չ է առնն բանսարկուի արժան ի տան թագաւորին լինել.եւ այլն։


Ամիս, մսոյ, ամսեան, մնոց

s.

month;
ամիս յամսոյ, ամսոյ ամսոյ, every —;
առաջին օր ամսոյ, the first day of the month;
ի սկիզբն ամսեան, the beginning of the month;
ի վերջ ամսոյ, the end of the month;
ի մէջ կոյս ամսեան, towards the middle of the month.

· Calfa

NBHL (1)

Այս ողջակէզք իցեն ամիս յամսոյ։ Արկանէր վիճակ օր յօրէ, եւ ամիս յամսոյ։ Եղիցի ամիս յամսոյ՝ եւ շաբաթ ի շաբաթէ, եկեսցէ եւ այլն. (Թուոց. ՟Ի՟Ը. 14։ Եսթ. ՟Գ. 7։ Ես. ՟Կ՟Զ. 23։)


Անգործ

adj.

idle, inactive, indolent, lazy;
ineffectual, inefficacious, ineffective;
unexecuted, incomplete;
uncultivated;
երկիր —, waste land.

· Calfa

NBHL (1)

Հրամայէր անգործ լինել ի շաբաթուն. (Սկեւռ. յար.։)


Անգործութիւն, ութեան

s.

idleness, inaction, indolence;
inefficacy.

· Calfa

NBHL (1)

Պահէ չարեացն անգործութեամբն զշաբաթս, եւ զբարեացն անգործութիւն ոչ ընդունի. (Նիւս. երգ.։)


Անմարդութիւն, ութեան

s.

depopulation;
inhumanity, barbarity;
incivility, brutality.

· Calfa

NBHL (1)

Հանգեաւ երկիրն ի շաբաթս զամենայն աւուրս անմարդութեան. (Մծբ. ՟Ժ՟Ը։)


Անլուծանելի, լւոյ, լեաց

adj.

cf. Անլուծական.

· Calfa

NBHL (1)

Զուրբաթ եւ զչորեքշաբաթ անլուծանելի՝ չոր հացիւ եւ աղիւ եւ ջրով ընդ երեկոյս զպէտսն վճարէր. (Սոկր.։)


Բարեբանութիւն, ութեան

s.

benediction praise, encomium.

· Calfa

NBHL (1)

Իսկ միաշաբաթն է բարեբանութեան օր, եւ աշակերտացն բազմութեան զեկսն յԵրուսաղէմ բարեբանելով. (Մամբր.։)


Բարեկենդան, ի

s.

carnival, holy day time;
բուն —, the day before lent, shrovetuesday, shrovetide.

· Calfa

NBHL (2)

ռմկ. բարկենտանք. ուստի եւ պ. պէրգէտան. τὸ βακχεύματα bacchanalia իտ. carnevale ուստ թ. էթ փէսմէլէրի. Օր եւ ժամանակ բարիոք կենդանութեան, կամ բարեկեցութեան եւ ուրախութեան. որ սեպհականեալ է աւուրց յառաջելոց քան զերեւելի քան շաբաթապահս, մանաւանդ քան զմեծ պահս. վասն որոյ կոչի սա՝ ԲՈՒՆ ԲԱՐԵԿԵՆԴԱՆ.

Յաւուր բարեկենդանին։ Զերկու շաբաթսն (կամ զերկու շաբաթին) բարեկենդանին։ Հրամայեաց ի բարեկենդան շաբաթսն (կամ ի բարեկենդանաշաբաթսն) զամէն միս ի զոհից դիւացն վաճառել. (Ասող.։ Արշ.։ Տօնակ.։)


Բարեկենդանութիւն, ութեան

s.

happiness, felicity, prosperity, rejoicing.

· Calfa

NBHL (2)

Զերկու շաբաթսն՝ բարեկենդանութիւն նոցա ընդարձակեաց. (այսինքն թոյլ ետ բարեկենդան առնել)։ Ի մէջ երկուց բարեկենդանութեանց եւ պահոց. (Կամրջ.։)

Եօթն շաբաթ պահոցն առանց բարեկենդանութեան. (Լծ. կոչ.։)


Բարուրանք, նաց

s.

crimination, imputation, calumny, false accusation;
pretext;
motive.

· Calfa

NBHL (1)

Առանց բարուրանաց իսկ լուծանէր զշաբաթն. (Ոսկ. մ. ՟Բ. 14։)


Բեռն, ռին, ռանց

s.

burden, load, weight;
cargo;
duty;
bale.

· Calfa

NBHL (1)

Կոտորեաց բեռն մի փայտի, եւ եդ զայն ի վերայ ուսոց իւրոց։ Որպէս բեռն ծանր ծանրացան ի վերայ իմ։ Ի բացարար ի բեռանց զթիկունս նորա։ Տեսանիցես զգրաստ ընկերի քոյ անկեալ ընդ բեռամբ։ Կախէին բեռն գրաստուց։ Անդ էր նաւն թափելոց զբեռինսն։ Մի՛ ոք իշխեսցէ մտանել բեռամբ յաւուր շաբաթու ընդ դրունսն Երուսաղէմի.եւ այլն։


Բնական, ի, աց

adj.

natural;
—, — իմաստասէր, այր, philosopher;
physician;
—ն, physics;
—ք արուաց, genitals;
—ք, — լոյս, օրէնք, light of nature, natural law.

· Calfa

NBHL (1)

Չորեքշաբաթն եւ ուրբաթն՝ բնական պահք են քրիստոնէից. Տօնակ.։


Բուն, բնոց, բնից

s. adj. adv.

nature, native, origin, spring, root;
stock, stalk, trunk, set, stake, stem;
baggage;
camp, army;
ancestor;
chief;
own, natural, real, original, radical, true, principal;
— աշտանակի, socket;
— սեան, shaft of a column;
ի —, ց—, մինչեւ ի —, մինչեւ ց-, ի բնի, to the end, entirely;
զգիշերն ի —, all the night;
—, ի բնէ, naturally, by origin;
— ի ներս մտանել, to enter precisely, exactly;
ի — իսկ ուսանել, to learn thoroughly;
դոք որ — անարդ էք, you who are by nature vile;
ի քաղաքն ի — նոցա, in their own capital;
ի — իսկ յերկինս, in the heaven itself;
ի բնին իսկ ի զտակի, in the same day of Easter;
— բարեկենդան, quin-quagesima Sunday;
— բարեկամ, intimate friend;
cf. Յարմատոյ.

· Calfa

NBHL (1)

Զմիւս այլ շաբաթն ի բուն կատարէր աղօթս չորս. (Վրք. հց. ՟Ժ՟Թ։)


Դիր, դրից

s.

position, situation, posture;
state, place, figure, seat;
system;
theme;
application;
tomb, sepulchre;
— օճառի, bar, stick of soap;
— գրոց;
size of a book;
— եւ տար առնեմ, to scatter, to disperse.

· Calfa

NBHL (1)

Յամէն շաբաթ դիր մի սապոնով լուսանալ (զխոզսն). (Մաղաք. աբ.։)


Եօթնեակ, եկի

adj. s. septenary, seven;
week.

· Calfa

NBHL (1)

ԵՕԹՆԵԱԿ. որպէս Եօթներեակ մի աւուրց. շաբաթ մի.


Եօթներեակ

adj. s. septenary;
week.

· Calfa

NBHL (3)

ԵՕԹՆԵՐԵԱԿ. գ. ἠ ἐβδόμη septima (dies) ἐβδομάς septimana Եօթներորդն օր եօթնեկի, որ կոչի շաբաթ. եբր. շապպաթ, շէպատ, (որ է եօթներորդ).

Զեօթներեակն, զոր եբրայեցին շաբաթ կոչեն, հանգիստ անուանէ։ Զեօթներեակն օրհնեաց եւ սրբեաց աստուած։ Զտէրունեան եօթներեակն առնել աստուածավայելչաբար։ Պատուիրան վասն տէրունեան եօթներեկին։ Հանգչելով ի տէրունեան եօթներեակսն. (Փիլ.։)

ԵՕԹՆԵՐԵԱԿ. իբր Եօթներորդ դար կամ շաբաթ աշխարհի, որում յաջորդէ հանդերձեալն իբր կիրակէ.


Եօթներորդ, աց

adj. s. adv. seventh;
week;
seventhly.

· Calfa

NBHL (1)

ԵՕԹՆԵՐՈՐԴ. գ. ἐβδομάς hebdomas, septimana Եօթնեակ մի. շաբաթ մի. եօթն աւուրք, եւ ամիսք, եւ ամք.


Եօթներորդեմ, եցի

va.

to repeat seven times.

· Calfa

NBHL (1)

ἐβδομίζω Եօթնիցս կրկնեալ զիմն, կամ առնուլ զեօթներորդ մասն. կամ առաջի առնել այսչափ եօթնեակս, այսինքն շաբաթս.


Եօթնօրեայ

adj.

of seven days.

· Calfa

NBHL (1)

Եօթնօրեայ ըստ շաբաթուցն. (Արշ.։)


Գաղափարեմ, եցի

va.

to Conform, to imitate;
to copy, to transcribe.

· Calfa

NBHL (1)

Որ ըստ համեմատութեան ընդ եօթն աւուրս շաբաթուն գաղափարին. (Յհ. իմ. եկեղ.։)


Ժողով, ոց

s. adj.

assemblage, collection;
heap;
assembly, levy;
company, convention, college;
chapter, congregation;
council, synod, consistory;
session, sitting;
meeting, assembly, conference, club;
crowd, multitude, people;
solemnity;
synagogue;
assembled, reunited;
պատկառելի —, honorable assembly;
— հաւատացելոց, assembly of the faithful, church, solemnity;
— վանական, chapter, congregation;
— եղբարց, convent, monastery;
— հայրապետաց, council, synod;
— տիեզերական or ընդհանրական, oecumenical council;
— քահանայապետական, consistory;
— դեսպանաց, congress;
— ծերակուտի, աւադանւոյ or պաշտօնէից տէրութեան, Parliament;
diet;
գումարումն —ոյ ծերակուտին, meeting of Parliament;
— յանձնարարական, committee;
— հերետիկոսաց, հերձուածողաց, conventicle;
—, ակումբ երեկոյին or գիշերական, evening party;
— ջուրց, mass of water;
— առնել, ի — գումարել, to unite in council, in sitting, to hold an assembly, to convoke;
արձակել զ—, to dismiss an assembly;
— լինել, to be convoked, or convened in council;
—ս ժողովել, to excite to rebellion;
—ս ժողովել ի վերայ տան ուրուք, to bring down a tempest of misfortune on one's family;
—ս կուտել ի վերայ ուրուք, to revolt against;
ի —ս մեծամեծաց յաճախել, to frequent fashionable society, or high life.

· Calfa

NBHL (2)

Մովսէս ըստ քաղաքաց զքարոզիչսն իւր ունի ի ժողովսն ըստ ամենայն շաբաթուց ընթերցեալ. (Գծ. ՟Ժ՟Ե. 21։)

Եկն ի քաղաք իւր նազարէթ, օր շաբաթուն ի ժողովն երթ. (Շ. խոստ.։)


Ժողովուրդ, վրդեան, վրդոց

s.

people, the multitude, the vulgar;
the mob;
assembly;
synagogue.

· Calfa

NBHL (1)

Գնացեալ անտի յիսուս եկն ի ժողովուրդն նոցա։ Եմուտ ըստ սովորութեան իւրում յաւուր շաբաթուց ի ժողովուրդն։ Մտեալ ի ժողովուրդն յաւուր շաբաթուց՝ նստան։ Ուսուցանէր ի ժողովուրդս նոցա։ Քարոզէր ի ժողովուրդսն գալիլեացւոց։ Ի ժողովուրդս, եւ ի հրապարակս.եւ այլն։


Ժողովրդանոց, աց

s.

place of assembly;
synagogue;
cf. Ժողովարան.

· Calfa

NBHL (2)

Զժողովրդանոցն նա շինեաց մեզ։ Ուսուցանէր ի միում ի ժողովրդանոցացն ի շաբաթս. (Ղկ. ՟Է. 5. ՟Ժ՟Գ. 10։)

Զժողովրդանոցացն ասէ, յորում սովոր էին անդր հաւաքել ի շաբաթս. (Շ. մտթ.։)


Ժողովրդապետ, աց

s.

rabbi;
parish priest, archpriest.

· Calfa

NBHL (1)

Գայ ոմն ի տռնէ ժողովրդապետին։ Պատասխանի ետ ժողովրդապետն՝ ցասուցեալ, թէ ընդէ՞ր ի շաբաթու բժշկեաց յիսուս. (Ղկ. ՟Ը. 49։ ՟Ժ՟Գ. 14։)


Գօտելոյծ

adj.

that has untied his girdle.

· Calfa

NBHL (1)

Առնուլ նոցա օրէնս (հաղորդութիւն) զուրբաթ եւ զշաբաթ եւ զկիւրակէ, եւ ի ժամ օրինացն գօտելոյծք եղիցին. (Վրք. հց. ձ. (եդաւ ըստ այլ ձ. Գօտելած. բայց եւ ի լտ. ասի, լուծանեն զգօտիս։))


Ել

cf. Ելք;
—ի աղագ means, expedient;
—ի աղագս գտանել, to devise, to find means, to remedy;
ոչ էր նոցա ոչ եւ ոչ մուտ, they could not neither get out nor in;
ոչ գիտեմ զ— եւ զմուտ իմ, I do not know how to act.

· Calfa

NBHL (1)

Յաւուրն ութերորդի ելք լիցին». այսինքն շաբաթագլուխք. (Թուոց. ՟Ի՟Թ. 34։)


Ել, ոյ, ով

cf. Եմ.

· Calfa

NBHL (1)

Յաւուրն ութերորդի ելք լիցին». այսինքն շաբաթագլուխք. (Թուոց. ՟Ի՟Թ. 34։)


Ելող, աց

adj.

that which comes out of, which proceeds from.

· Calfa

NBHL (1)

Հանդերձ ելողօքն ի շաբաթամտէն. (՟Դ. Թագ. ՟Ժ՟Ա. 9։)


Երեկոյ, ի

s. adv.

evening;
ընդ երեկոյս, towards -;
բարի —, good —, good night.

· Calfa

NBHL (1)

Յերեկոյի շաբաթուն. (Մտթ. ՟Ի՟Ը. 1։)


Երեկորեայ, եայք, եայց

adj. s. adv.

of the evening;
westerly;
evening;
յ—, from the evening;
the evening;
—ց ծով, the Atlantic Ocean.

· Calfa

NBHL (1)

Յերեկորեայ շաբաթուն մինչեւ ի լուսանալ միաշաբաթուն. (Յհ. իմ. ատ.։)


Երեկուն

s. adj. adv.

eyening;
of the evening;
the evening, about or towards evening.

· Calfa


Երթ, ից

s.

walk, way, gait, departure, journey;
cf. Տոմսակ.

· Calfa

NBHL (1)

Եկն ի քաղաքն իւր նազարէթ, յօր շաբաթու ի ժողովն երթ. (Յիսուս որդի.։)


Զոհագործութիւն, ութեան

s.

immolation, sacrifice.

· Calfa

NBHL (1)

Աշխատէին ի շաբաթսն, ի թլփատութիւնն, ի զոհագործութիւնն. (Սարգ. ՟ա. պետ. ՟Գ։)


Զոյգ, զուգից

adj. adv. s.

even;
conjoined, united, equal, alike, similar;
level, without odds, equally;
close to;
conjointly, with, together;
pair, couple;
—ք, —ք կշռոց, balance;
a coach and two or four;
— պարանոցին, nape of the neck;
— մի եղանց, a yoke of oxen or bullocks;
—ք իշոց, a couple of asses;
—ք կաքաւուց, ատրճանակաց, brace of partridges, of pistols;
— մի կօշկաց, a pair of boots;
—, — ընդ, directly, forthwith, as soon;
— ընդ բանին եղեւ, no sooner said than done;
—ս —ս, in pairs, by twos, two and two.

· Calfa

NBHL (1)

Զոյգ տուաւ պատուիրան շաբաթու թագաւորաց եւ ռամկաց. (Մխ. երեմ.։)


Զուգաբանեմ, եցի

vn.

to agree, to be of one mind.

· Calfa

NBHL (1)

Եւ զայս Յովհաննէս յայտնապէս զտեղին եւ զժամանակն համաձայն զուգաբանիւր քարողաց. էր երեկոյ ասէ միաշաբաթոջ աւուրն. (Սկեւռ. յար.։)


Էջ, իջից

s.

page (of a book);
descent, going down;
declivity;
էջս առնել, to descend, to go down;
—ս եւ ելս առնել, to go up and down;
ահա գեղապանծ — կենաց նորա, this is the brightest page in his life;
— սնդկի յօդաչափի, falling of the mercury.

· Calfa

NBHL (1)

Որ նա ինքն է սանդուղք իջից իւրոց յերկնից յերկիր։ Երեք աւուրք՝ վասն իջին եւ ելանելոյն (ի գերեզմանէ). այսինքն ուրբաթ եւ շաբաթ եւ միաշաբաթին։ Երեք աւուրք իջիցն եւ ելիցն. (Եփր. ծն. եւ Եփր. համաբ.։)