Definitions containing the research մանի : 1533 Results

Բարապան, աց

s.

usher, porter.

Etymologies (2)

• , ի-ա հլ. «դռնապան» ՍԳր. Եփր. մն. 479, 482. Մծբ. 112. (նոր գրակա-նում այս անունով են կոչւում Պատրիարքա-րանի դռնապանները (շաթիր), որոնց գըլ-խաւորն էլ բարապանապետ անունն է կրում)։ Այս բառին պէտք է կցել բարապետ «դռնա-պան» Մծբ. և բարաւոր «դռան վերի սեմը» ՍԳր. Մագ. Ճառընտ. «դռան երկու կողքի սե-մերը՝ աջ և ձախ» Տաթև. ամ. 390։ Բոլորի արմատն է բար «դուռ», որ առանձին գոր-ծածուած չէ։ Հմմտ. սրանց հոմանիշները դա-րապան և դարապետ։

• ԳՒՌ.-Արմատր պահում է դեռ Վն. ոmր-բmր «տուն-տեղ», որ դար «դուռ» և բար «դուռ» հոմանիշների յարադրութեամբ կազ-մուած մի բառ է։


Խոռապետ, աց

s.

prime minister.

Etymologies (1)

• Թիրեաքեան, Արիահայ բռ. 183 պրս. [arabic word] xūr, [arabic word] xura «վեհութիւն, վսե-մութիւն» բառից։ Վարդանեան ՀԱ 1924, 68 հասեանում է «ախոռապետ» և նռան է կցում խոռակալ հոմանիշը ինչպէս կարդում է Բուզանդի սորակալ բառը. այսպէսով խոռ դառնում է ախոռ բառի մէկ ուրիշ ձևը. բայց այսպիսի ձև չկայ ո՛չ հայերէնի մէջ և ո՛չ էլ իրանեան որևէ լեզուի մէջ. Նահապետեան, Բազմ. 1924, 199 շահխորապետ հասկանում է «ար-քունի դպրապետ»՝ կապելով խուրի բառին, որ տե՛ս։


Խորոպ

s.

the hymen;
maidenhead.

Etymologies (1)

• . անստոյր բառ, որ նշանակում է ըստ Լեհ. «կնիք կուսութեան, միզն կանա-ցի» (իբր Բժշկարանից առնուած) կամ ըստ ԱԲ «կուսութիւն, կոյս աղջիկ»։ Սրա հետ նոյն է խորոպճին «կանանոց, կանանց բնա-կարանը» Փիլ. լին. էջ 256, որ Բառ. երեմ էջ 145 մեկնւում է «իգի ծննդական մասն», իսկ էջ 58 բունոց հոմանիշ բառի բացատրու-թեան մէջ դառնում է խորապաճիկ։


Խորտիկ, տկաց

s.

dish, viand, mess;
roast-meat;
cooked victuals.

Etymologies (1)

• = Պհլ. ❇ xvartīk «ապուր, արգա-նակ», մանիք. պհլ. [hebrew word] აvardig «կերակուր» (Salem. ЗАH 8, 92), զնդ. [arabic word] xvarəti-«ուտելիք, կերակուր, ուտել-խմելը», սոգդ. xwart «ուտելիք, ճաշ», պրս. [arabic word] xvardī «կերակուր». այս բոլորը ծագում են իրանեան xvar «ու-տել» (նաև «խմել») արմատից (Horn § 507), որի բայական ձևերը տես խորակ բառի տակ։ Ըստ Կամուս, թրք. թրգմ. Բ. 892 իրա-նեանից են փոխառեալ նաև արաբ. ❇ *ardaq «ապուր», [arabic word] xurdīq «մի տեսակ կերակուր կամ ապուր»։-Հիւբշ. 161։


Խստոր, ոյ, ի

s.

garlic.

Etymologies (1)

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. skodoro-ձևից, որ պահում են նաև յն. σϰόροδον, σϰόιδον և ալբան. huδεre, hurδε, երկուսն էլ «սխտոր» նշանակութեամբ (Boisacq 878)։ Տե՛ս և Pokorny 2, 587, որ յոյն և ալբան ձևերը դնում է հնխ. sk'er-«կղկղանք» արմատից d աճականով։-Երևում է որ սրանց հեա կապ չունին պրս. ❇ sir, քրդ. sir, ssīr, sīrik, բոհեմ. ցիրի հոմանիշները։ Հլ. խս շրջուած է սխ ձևից, ինչպէս որ նոյն խս ձևն էլ յետոյ դարձել է սխ։-Աճ.


Խտիր, խտրոց

s.

difference, variety, distinction, disparity, disproportion;
—ք, prognostic, augury, omen;
առ — մտաց, according fo the judgment;
մի՛ լիցի — ընդ բարին եւ ընդ յոռին, he shall not search whether it be good or bad;
ոչ ինչ է — Տեառն ապրեցուցանել բազմօք կամ սակաւուք, the Lord can give the victory to the smaller or the greater number;
աւուրք խտրոց, superstitious regard for unlueky days;
ի —ս անկանիլ, to fall into vain or superstitious observances.

Etymologies (1)

• , ո հլ. «տարբերութիւն, զանազանու-թիւն դնելը» ՍԳր. որից յգ. խտիրք «աւե-լորդապաշտութիւն» Ոսկ. մ. բ. 26. «մի տե-սակ կախարդական հմայք» Մանդ. էջ 160, 190, 197 (գրեթէ իբրև հոմանիշ են յիշուած՝ «ի հմայս և յռութս և ի խտիրս և ի դիւթս. էջ 160. Առ ուռութս և առ խտիրս և առ հմայս. էջ 190. Խտրոց և հմայից. էջ 197). խտրել «զանազանութիւն դնել» ՍԳր. Սեբեր. Կիւրղ. ել. «չարագուշակ համարել» Բուզ. խտրանք Եզն. էջ 92. Ոսկ. խտրոց Ել. ը. 23. Ոսկ Ագաթ. խտրութիւն Եզն. Եւս. քր. Ոսկ. խըտ-րադիմայ Նար. խտրողադիւթ Մանդ. անխը-տիր ՍԳր. Կոչ. շաբաթախտիր Կոչ. լուսնա-խըտիր, շեղջախտիր Մանդ. էջ 194, խտրո. ղադիւթ Մանդ. 197. դժուարախտրելի Բրս. թղթ. անխտրականութիւն (նոր բառ) ևն։


Խրատ, ուց

s.

admonition, reprimand, reproof;
advice, counsel;
caution, remonstrance;
discipline, instruction;
correction, punishment;
—ք ուղղութեան, moral maxims;
— չար, bad advice;
evil counsel;
— տալ, to give advice;
to lecture, to admonish;
տալ խրատս բարեաց, to give good advice;
ի — ածել, to educate, to discipline.

Etymologies (1)

• = Պհլ. [other alphabet] xrat, մանիք. պհլ. [hebrew word] xrad (Salemann, Man. Stud. ЗAH 8, էջ Չ2) «իմաստութիւն, հասկացողութիւն», հա-յերէնի ու բունը ցոյց է տալիս զնդ. ❇xratu-«խելք, հանճար, իմաս-տութիւն», սանս. [other alphabet] krátu-«նպատակ, մտառրութիւն, խորհուրդ, հասկացողութիւն, յորդոր, խրատ»։ Բառիս նորագոյն ձևերն են պազենդ. xrad, պրս. [arabic word] xirad «խելք, միտք, հասկացողութիւն, բանականութիւն» (Horn § 476)։-Հիւբշ. 162։


Խափ, ի

s.

surprise, surprising;
seizure, seizing;
impediment, hinder-ance;
agitation, transport, fury;
ընդ խափս by surprise;
ի խափս անկանել, to be surprised, seized, led away.

Etymologies (3)

• ՆՀԲ լծ. թրք. qapa-maq «փակել» լտ. čapto, հյ. խաբել։ Տէրվ. Նախալ. 111 խափ, խափանել, խափնու, խուփն դը-նում է հնխ. skap «ծածկել, փակել» արմատից. հմմտ. յն. σxεπν «ծածկել», սանս. kšap, զնդ. xšap, պրս. šab «գի-շեր» և հայ. շապիկ (իբր ծածկոյթ)։ Մորթման ZDMG 24, 80 ևն թրք. qa-pa-maq «փակել»։ Հիւնք. թրք. qapaq հոմանիշից է դնում խուփ, որից խփել. խափանել, խափանիլ, խափուցանել և կափուցանել։ Pedersen IF 5, 64 ծան.

• լտ. habēre, գոթ. haban «ունենալ» բա-ռեռի հետ, որ ընդունում է նաև Հիւբշ. IF Anz 10, 47. (Հայ բառի բուն իմաս-տըն է «փակել, ծածկել», ուստի չգի-տեմ թէ ի՛նչ կապ կարող են ունենալ այս բառերը)։ Նոյն, Հայ. դր. լեզ. 147. յն. γάβος «երախճան»? և KZ 38, էջ 388 հսլ. chopiti «կծել», լեհ. chapae «բռնել», հսլ. ochapiti «պարունակել, պարփակել»։ (Այս մեկնութիւնները մերժում է Berneker 396)։ Karst, Յու-շարձ. էջ 427 թթր. yap, yab, yam «ձածկել» բառի հետ։ Մարտիրոսեան ՀԱ 1924, 458 խուփ=հաթ. xup'raš «ա-մանի խուփ»։ Պատահական նմանու-թիւն ունին արաբ. [arabic word] xaff, եբր. [hebrew word] xff «ծածկել», [hebrew word] xuffā «ծածևոյթ, ծածկոց»։

• ԳՒՌ.-Այն. խափան «կողովի բերանը փակելու համար դրուած կտաւ կամ օրթի ճիւղ ևն», Խն. «տօն օր, զատիկ», Ղզ. խա-փան մնալ «գործը խանգարուիլ», Ատն. «տունը կործանուիլ», բայական ձևով՝ Զթ. Խրբ. Հճ. Ոզմ. Ռ. խափանիլ, Ախց. Երև. Կր. Սեբ. Ննխ. Պլ. խափանէլ, Տփ. խափանիլ, Տիգ. խmփmնիլ, Ալշ. Մշ. խապանել, Շմ. խափանվէլ, Սլմ. խmփmնվել.-բայց պէտք Լ զանազանել խափանէլ, խափանիլ «չարը արգելուիլ» (օրհնէնքներում միայն գործա-ծական), «գործը խանգարուիլ ևն», և խա-փանիլ «երեսի վրայ գլորիլ, գետին տապա-լիլ», ինչպէս գիտեն Պլ. Ռ. ևն։ Վերջինը ձևացած է թրք. qapanmaq հոմանիշից հմմտ. ռմկ. խափանմիշ ըլլալ (օր. էրէսի վրա խափանմիշ էղավ) և կապ չունի ա-ռաջինի հետ։


Խափշիկ

adj. s.

negro, blackamoor.

Etymologies (1)

• = Պհլ. xabasik հոմանիշից. հմմտ. ա-րաբ. պրս. [arabic word] habašī «եթովպացի» (յունական ձևաւորմամբ Աբիսսինիա բառն է). բառիս պահլաւական ծագման ապացոյց 1 -իկ վերջաւորութիւնը (հմմտ. հնդիկ, խու-ժիկ, պարսիկ). հայերէնում միջին ա ընկնե-լով՝ բառը դարձաւ նախ խաբշիկ, ուրբ ձայ-նը յաջորդական շ-ի մօտ փ-ի վերածուելով՝ ձևացաւ խափշիկ։-Հիւբշ. 159։


Խեղ, աց

adj.

crippled, maimed;
infirm, helpless;
bad, wicked;
ugly;
filthy;
— ձեռօք, crippled in the arm;
— ստիւք, lame, crippled in the feet;
handy-legged.

Etymologies (1)

• Հներից Ոսկ. կող. թարգմանողը տա-լիս է խեղկատակ բառի մեկնութիւնը, «խեղկատակութիւն ճանապարհ է մե-ղաց. զի եթէ անունն խեղ է, ինքն որ-պիսի՝ ինչ»։ ՆՀԲ խեղ՝ լծ. հյ. կաղ, տգեղ, յն. ϰὸλλος (միակողմանի բառի տակ) և թրք. գօլագ, չօլագ։ Windisch, 8, 17 յն. γωλός «կաղ» բառի հետ։ Bugge IF 1, 447 տուաւ վերի մեկնու-թիւնը։-Հիւնք. յն. ϰολοβός «խեղ»։ Karst, Յուշարձան 426 թրք. sol «ձաև» չաղաթ. solok, čolak «կաղ»։ Ղափան-ցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 89 հյ. շեո բառից։ Շէֆթէլովից KZ 53 (1925), 251 և 253 սանս. khila «թերի, պակասա-ւոր», khalati «ճաղատ» և յն. χωλος «կաղ» բառերի հետ։


Խեճեպ

s.

egg-shell or nut-shell;
հանել ի —ոյ, to shell, to husk.

Etymologies (1)

• ԳՒՌ.-Գործածական է զանազան ձևերով, որոնք կարող ենք դասաւորել հետևեալ եղա-նակով.-1. խեճեպ՝ որից Մշ. խէջէբ, Զթ. խէշիբ, Ագլ. խճիպ և Հճ. ղmջեփ.-2. կճեպ սրից Ջղ. կճեպ, Երև. կճէպ, Սլմ. կիճեփ, Մրղ. կինէփ, Տփ. կճիպ, Հմշ. Ննխ. Ռ. գըջէբ, Սեբ. գջեբ, գէջէբ, Ալշ. կէջեբ. (բայական ձևով Սլմ. կիշպել, Մրղ. կիշպէլ, Հմշ. գըջ-վուշ).-3. կպէճ՝ որից Ախց. Կր. կպէճ, Տփ. կպիճ.-4. պճեկ՝ որից Շմ. պիճmգ.-5 քչև՝ որից Ղրբ. քչէվ, Ագլ. քչիվ։ Առանձին ձևեր են *քչեփ (որից Ղրբ. քչփէլ «կեղևել»), Ղրբ. խծիպ, Երև. Ղզ. խրճեպ, խոճեպ, Երև. կլճեպ։ Կան բարբառներ, որոնք միաժամա-նակ երկու ձև ունին. յատկապէս յիշենք Ագլ. խճիպ «պտուղի կեղև» և քչիվ «ծառի կեղև»։ Նկատելի է որ բառիս հոմանիշ կեղև ձևն էլ մեր արդի բարբառներում այսքան զանազան կերպարանքներ է ստացած և տարակոյս չկայ՝ որ կեղև (կլեպ) և խեճեպ իրար վրայ փոփոխակի ազդած և զանազան խաչաձևում-ներ են յառաջ բերած։ Այսպիսիների մէջ նկատելի է յատկապէս Երև. կլճեպ, որ կլեպ և կճեպ ձևերի գումարն է։-Անշուշտ այստեղ են պատկանում նաև խեճոռք Ապ. Բլ. Մշ. «ձուի կեղև» և կէջոռ Ալշ. «ձուի, ընկուզի կեղև», որոնց վերջաւորութեան ծագումը ան-յայտ է։-Վերջապէս ունինք գւռ. պեճկել, ճեպկել, փեճկել «փետել», որոնք թեռևս պճկել «կեղևել» ձևի միջոցով կապուին վե-րոյիշեալ կճեպ, փեճոկ բառերին։ (Աւելի հին է կեճեւել «փետռել» Բառ. երեմ. էջ 273)։-Հմմտ. նաև խեճէճ Երև. «ընկոյզի կամ բամբակի կեղև» (Ամատունի, Հայոց բառ ու բան, էջ 273բ)։


Խիճ, խճից

s.

small stone, pebble, gravel;
— նաւու, ballast.

Etymologies (1)

• Չուբինով, Dict. Géorg. համեմատում է վրաց. կաժի «գայլախազ, հրահան» բառի հետ։ Հիւնք. հանում է ցեխ բա-ռից։ Հ. Ս. Երեմեան, Բազմ. 1900, էջ 8 ևռում է գերմ. Kies «խիճ» բառին։ Ա-ճառ. ՀԱ 1909. 160 խ և կ ձայների լծորդութեամբ միացնում է կիճ, կուճ «մարմարիոն» բառին։ Մառ, ИАН, 1917, 316 հյ. կիճ, ավար. գամած «քար» ևն բառերի հետ։ Ղափանցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 104 վրաց. խվինջի և կեն-ճի հոմանիշների հետ։ Պատահական նմանութիւն ունի փռիւգ. γίσσα «քար»։


Խիշտ

s.

lance, spear;
—ք, խշտաց, cf. Խշտիք.

Etymologies (1)

• , ի-ա հլ. «անկողին» Լծ. Կոչ. Նար. որից խշտի կամ մանաւանդ անեզաբար խշտիք «անարգ՝ խեղճ անկողին, գազանի որջ» ՍԳր. Ոսկ. եփես. ժգ. խշտեակ Ոսկ. ա. տիմ. Եղիշ. ը. էջ 113. գետնախշտեայ Մծբ. հողախշտի Նար. Խչ. Մաշտ. 658. ստորա-խըշտեցուցանել «իջեցնել, հանդարտեցնել» Տիմոթ. կուզ, էջ 31, իբր ստրկական թրգմ. յն. ϰατα-ϰοιμάω հոմանիշի (տե՛ս իմ Հալ. նոր բառեր Տիմոթ. կուզի մէջ, էջ 99). այս-տեղ է պատկանում նաև խշտել «հանգուցա-նել, օթեցուցանել, հիւրընկալել», որ գիտէ միայն ՓԲ։


Խիստ, խստաց, խստից

adj.

hard, stiff, harsh, tough;
sharp, strict, severe, rigorous, rigid, austere;
rough, rude;
cruel, merciless;
haughty, arrogant, supercilious, overhearing;
inflexible, obstinate, untoward, stubborn, untamable;
difficult, inaccessible;
—, խստիւ, harshly;
roughly, cruelly;
severely;
— բանք, harsh words;
— կեանք, austere, hard life;
խստիւ գնալ, to be blunt with;
to treat with brutality or severity, to maltreat;
—ս բարբառել՝ խօսել ընդ ումեք, to speak bluntly or harshly to, to say unpalatable things;
— է քեզ, it is hard forthee.

Etymologies (1)

• ԳԴ և Հիւնք. պրս. saxt «խիստ, կար-ծըր, կարի, յոյժ» հոմանիշից։ Schefte-lowitz. BВ 29, 32 կցում է խիտ <*khid-ձևին, իբր թէ հնխ. khidto> խիստ։ Meillet. Dial. indo-eur, էջ 57 հյ. խիտ բառի հետ սնս. khidáti «պա-տառել, սեղմել»?-Karst, Յուշարձան 405 սումեր. kešda «սահմանափա՞կ»։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 180 պրս. [arabic word] xust «վշտացնել, չարչարել»։


Խլուրդ, լրդից

s.

mole.

Etymologies (2)

• , ի հլ. «գետնի մուկ, կոյր մուկ, դաշտամուկ» Ղևտ. մա. 30. Արծր. ա. 2. կամ նաև խլիրդն, ն հլ. (-դան, -դանց) Մեսր. եր. Շնորհ. Եդես. Սարգ. ա. յհ. գ. էջ 654 (սեռ. խլրդան ձևով). որից խլրդենի (գրուած նաև հլրդենի) «խլուրդի նման սև, զարշ, ծածկամիտ, թաքուն» Եղիշ. մատն 261. Արծր. բ. 5, գ. 2. խլրդնի կամ խլիրդն «խորամանկ, ծածկամիտ» ԱԲ. փոխաբերու-թեամբ խլիրդն կամ խլրդնի (տպ. խլրդենի) «քաղցկեղ հիւանդութիւնը» Մծբ. 137, 138, 139. (հմմտ. խոլխեցգետնի հոմանիշը). նոր բառ է խլրդային «ծածուկ՝ թաքուն կատա-րուած»։

• նում է թէ արդեօք սեմական ձևերը ընդհակառակը պրս. [arabic word] բառիռ առ-նուած չե՞ն, որ ինչպէս հյ. խլուրդ ցոյց է տալիս, նախապէս էր xluldմանիշը։


Խծբիծ, բծաց

s.

censure, criticism;
discussion, examination, research.

Etymologies (1)

• = Բարդուած է խիծ և բիծ հոմանիշներից (տե՛ս այս երկու բառերը), հմմտ. «Խռովեցաւ անդ այս բիծ մեծ» Եւս. պտմ. է. 3 (խնդիռ քննութիւն). բիծ դնել, բիծս կարկատել, բը-ել «մի մեղադրանք գտնել, ստգտանել» ևն։


Խոզ, ից, աց

s.

boar, sow;
pig, hog, swine;
—ք, spoke of a wheel;
scrofula, king's evil;
— մատակ, sow;
— մալեալ, hog;
— ծովային, sea-hog;
ցնկնիլ —ի, to farrow, to pig;
ծնունդք —ի, litter of pigs;
— խանչէ՝ բոհբոհէ՝ կնչէ՝ գրդայ՝ կռնչէ, the hog grunts.

Etymologies (2)

• Հներից Վրդն. ծն. հանում է խուզել բայից. «խոզն՝ ի խուզողութենէն»։ Այս-պէս նաև Տաթև. հարց. էջ 220։ Klap-roth, Asia polyg. 354 Bhagalpur-ի լեզւով kis, էջ 105 բրըտ. guis, յն. υς «խոզ»։ Ինճիճեան, Հնախ. Գ. 22 խ բնաձայնից։ Peterm. 22, 27, 38 լն. us. լտ. sus, պրս. [arabic word] xōk հոմանիշների հետ։-Böttich. Arica 66, 74 պրս. xok և օսս. xv։ Lag. Urgesch. 821, Pictet 1, 370, Lag. Beitr. baktr. Lex. 15 պրս. xok «խոզ»։ Մ. Մսեր, Ճռաքաղ 1861, 346 հետևելով Վարդանին՝ հա-

• նում է խուզել բայից։ Պատկ. Изслед. էջ 9 պրս. xōk և քրդ. xoz հոմանիշների հետ։ Բառիս վրայ խօսում է նաև Տէրվ. Երկրագունտ 1884, էջ 54-55։ Հիւնք. բոզ բառից։ Հիւբշ. 160 ասում է թե ո՛չ իբր բնիկ և ո՛չ իբր փոխառեալ կարող է կապուիլ պրս. xuk «խոզ» բառի հետ։ Patrubány SA 1, 190 փոխառեալ է դնում պհլ. xuk «խոզ» բառից, որի վեր-ջաձայնը ազդուել է հայ. եզն բառից։ Նոյն, ՀԱ 1908, էջ 275 սանս. khyā «խօ-սիլ, պատմել» բառի հետ։ Մառ ЗВO 19, 0158 հյ. կինճ, վրաց. ղորի, լազ. մինգր. ղեջի հոմանիշների հետ յաբե-թական արմատէ։ Karst, Յուշարձան 405 սումեր. kis «խոզ» բառի հետ։ Պա-տահական նմանութիւն ունի չէրքէզ. öuo «խոզ»։ Pictet, բ. տպ. Ա. 460 զնդ. hu, պրս. xuk, յն. σῦς ևն բառերի հետ. իսկ էջ 464 պրս. kas «արու խոզ»։


Խոհեր, աց

s. fig.

filth, dirt, muck, mire, mud;
filth, obscenity, villany, wantonness;
ի —ի՝ ընդ — թաւալիլ, to get splashed, to be bemired, covered with mud;
—ք պղծութեանց, defilement;
—ք միմեանց, sodomites.

Etymologies (1)

• , ի-ա հլ. (գրուած նաև խոխեր, խո-հեպ) «տիղմ, հոտած ցեխ» Կոչ. 100, 101, 106, 118. Ոսկ. յհ. ա. 2. Խոր. բ. 24 «դան-դիռ, գերեզմանի մութը» Եփր. վկ. արև. 20, 482 «գարշելի, զազրելի բան» Խոր. հռիփ. Յհ. իմ. Նար. որից խոհերական Կոչ. 124. Սեբեր. խոհերիմաց Համամ առ։-Նոյն խո-հեր բառը մէկ անգամ էլ գտնում եմ գոր-ծածուած «անդունդ, վիհ» նշանակութեամբ, ի-ա հլ. «Առ որ կայն ևս բարձրութիւն կաս-եալ, ոչ իջանել համարձակին առ տեսիլս խոհերաց խելագարեալք ցնորիւք».-յն. πρός τὴν ὄώιν τῶν γασμάτων ιλιγγιῶντες, ուր խոհեր բառի համապատասխանն է γάσμα «վիհ, անդունդ» (Փիլ. նխ. Բ. էջ 65)։


Խոյ, ոց

s. ast. mech. mar.

zool, ram;
Aries, -;
battering -;
windlass, capstan;
ջրաբաշխական —, hydraulic -.

Etymologies (1)

• ԳՒՌ.-Ամէն տեղ ջնջուելով՝ փոխանա-կուել է թրք. [arabic word] qoc(խոչ, ղոչ) հոմանի-շով. պահում են միայն Մկ. Ոզմ. խու «խոյ», որից ածանցուած է խոձագ Սս. «երկամեայ արու ոչխար» (իբրև խոյ-ձագ)։


Խոյր, խուրի

s.

cap, diadem, tiara.

Etymologies (1)

• ՆՀԲ լծ. արաբ. և պրս. քիւրաթ, խօ-րէ, խօյ, խօրտ, որոնց մէջ ստոյգ k միայն վերջընթեր բառը։ Böttich. Arica 19, 48 խօսելով յն. ϰίδαρις հոմանի-շե մասին, հաւանական է գտնում որ հյ. յ=t, իսկ եբր. [hebrew word] keter դնում է Արևելքից փոխառեալ բառ։ Lag. Ges Abhd. 207, 29 յն. ϰυρ-βασία «պարս-կական խոյր»։ Ուղիղ մեկնեցին միև-նոյն ժամանակ Müller SWAW 84 (1877), էջ 217 և Տէրվիշ. Altarm 25-76, որոնք համեմատում են հպրս xauda կամ զնդ. xaōδa և պրս. xod։ Canini, Et. étym. 200 յն. ϰάρα «գը-լուխ» բառի հետ. իսկ τιάρα փոխա-ռեալ է հայերէնից կամ փռիւգերէնից։


Ժամ, ուց

s. ast.

hour;
time, moment;
proper time, precise time;
loisure-time, opportunity, occasion;
canonical hours, divine service;
season;
horoscope, nativity, ascendant;
*church;
Վրան or Խորան ժամու, Tabernacle;
միջին —, mean -;
աստեղական —, sideral —;
արեւային —, solar -;
ճշմարիտ —, true -;
հնչել երկրորդ —ու, to strike two;
քանի՞ են —ք, what o'clock is it ? what's o'clock ? — է երկրորդ, it is two o'clock;
—ք երկու եւ վայրկեանք տասն, it is ten minutes past two (o'clock);
երկու —ք եւ քառորդ մի, it is a quarter past two;
—ք երկու եւ վայկեանք քսան, twenty minutes past two;
—ք երկու եւ կէս, half past two;
—ք երկու քառորդաւ ընդհատ, a quarter to three;
—ք երկու եւ վայրկեանք քառասուն, twenty minutes to three;
զերրորդ —ու, about three o'clock;
առաջին — եւ կէս, an hour & a half;
կէս —, half an hour;
քառորդ մի —ու, a quarter of an hour;
ի վեցերորդ —ու առաւօտուն, at six (o'clock) in the morning, or at six AM.;
յեօթն —ու յետ միջօրէի, at seven in the afternoon, or at seven PM.;
ի սմին իսկ —ու or պահու, just now, now;
յամենայն —ու, յորում եւ է —ու, every hour in the day, at every moment;
ի նշանակեալ —ու or պահու, at the appointed time;
ամենայն —ուց են նորա գործք, every hour of his time has its appointed task;
ի —ս պարապոյ իմոյ, in my leisure hours;
— առնուլ, գտանել, to take occasion, to find time, or opportunity;
— բարեպատեհ, favorable moment;
—ու, ի —ու, ի դէպ —ու, in time, in good time, at the proper time;
— առնել, դնել, տալ, to appoint an hour, a time, to fix a day, cf. Ժամադրեմ;
յորժամ — լինիցի, when the opportunity arrives;
— է, it is time, it is the fitting moment;
այլում —ու եւ ժամանակի սպասել, to wait better times, or for a more favorable occasion;
զում —ս ընդ իմն հանել, to stay some hours with;
— հարկանել, to ring the bell;
— առնել, to pray;
to say the mass;
յամենայն —, at all times, always;
— ի —, from hour to hour;
— ի — առնել, սահմանել, to put off from time to time, to spin out, to prolong;
— ի —է, —է ի —, at every moment, hourly, from hour to hour;
առ — մի, ընդ —ս, առ —ս, at present, for the moment, now, provisionally;
—ս —ս, ընդ —ս —ս, —ս ընդ —ս, from time to time, now and then, sometimes;
յառաջ քան զ—ն, out of time, before the time, too soon;
եկեալ հասանէր —ն, the moment had arrived;
— ճաշոյն, dinner-time, the dinner hour;
— ճաշոյն է, it is dinner-time;
ըստ —ուն պիտոյից, according to circumstances, seasonableness;
զօգուտ —ս, ի բազում —ս, —ս ձիգս, ցմեծ —ս, for hours together, whole hours, hours at a time, a long time;
ի —ու եւ տարաժամու, seasonably and unseasonably;
հասանել —ու կնոջ, to be near delivery or childbirth;
to be near her time;
յետին —, dying hour, hour of death, last moments;
time.

Etymologies (1)

• = Պհլ. (հիւս. արևմտ. բարբառով) ža-mān, zamānak, մանիք. [arabic word] žmnv «ժա-մանակ» ИАН 1907, 541, պհլ. [syriac word] za-mān, zamānak, պազենդ. zamān, zamana, սոգդ. žamanū «ժամանակ», պրս. [arabic word] za-mān, [arabic word] zamāna «ժամանակ», որոնցից փոխառեալ են քրդ. թրք. zeman «ժամանակ, ռար, պատեհ ժամանակ» ևն։ Նոյն բառերը գտնում ենք նաև սեմական լեզուների մէջ. այսպէս՝ արաբ. [arabic word] zaman, [arabic word] zamān, եբր. [hebrew word] zəmān, արամ. zəmān, zəman, ասոր. [syriac word] zman, եթովպ. zaman։ Յայտնի չէ թէ ի՛նչ է այս երկու լեզուախմբերի կապր։-Möldeke Mandaische Gram. 152 սեմական ձևեոր փոխառեալ է դնում հպրս. zrvan, zr-vāna «ժամանակ, դար» բառից. ընդհակա-ռաևո Zimmern Die Keilinschriften und das Alte Testament 650 համարում է ասուր. simānu «ժամանակ» ձևից ծագած։ Սակայն ինչ որ էլ լինի սրանց ծագումը, հյ. ժամա-նակ գալիս է պհլ. žamānak ձևից և ժաման՝ պհլ. žamān ձևից. (սեմական ձևերից փո-խառութեան պարագային՝ հյ. բառերը պիտի ունենային զ և ո՛չ ժ՝ որ պահլաւ է)։ Գալով ժամ բառին, այս էլ հայկական կառուցուածք է. ժաման բառի մէջ ան մասնիկ է կարծուել, որով և յարմարեցրած է արմատական ժամ ձևը։


Ժանի, նւոյ

s. fig.

tuks, teeth of wild beasts;
the molars, or grinding teeth;
face, wry face, look;
— փղաց, elephants tusks, ivory;
—ս արկանել յոք, to seize with the teeth, to force ones teeth into, to bite.

Etymologies (2)

• «ռառանի սուր ատամ». սովորա-բար անեզական է (-նեաց, -նեօք). ՍԳր. Ոսկ. մ. ա. 4. եզակի գործածութեամբ ունի Շնորհ. յս. որդի. սրանից են կազմուած՝ ժա-նեղ Տօնակ. ժանևոր Սարգ. ա. պ. Վրդն. ծն. ժանէհետ «ժանիքի հետք՝ նշան» ԱԲ ժանաթուակ Շիր. բռնաժանի Պտմ. ա-ղեքս. Թէոփիլ. պհ. երեքժանի «երեք ճիւղով, երեքարձէն» Ա. թագ. բ. 13. Եփր. թգ. 359, երեքժանեայ Յայսմ. եռաժանի Շիր. քառա-ժանի Շիր. չարաժանի Եփր. աղ. 249. Մանդ. ժանեկոտոր առնել «ժանիքներով կոտորել» Վրդն. այգեկ. 85. ժայնաւոր (այսպէ՛ս) Մագ. նոր գրականի մէջ էլ ժանեակ՝ որ յարմարեց-րած է ֆրանս. dentelle հոմանիշից թարգ-մանաբար։

• ԳՒՌ.-Կր. Սեբ. ժանիք՝ որոնք գործածա-կան են միայն «ժանիքը լարել (քիթը կա-խել), շան ժանիք, շան ժանիք կնմանի» դարձուածների մէջ.-նոյնպէս նաև Արբ. Պլ. Ռ. ժանիք, Ասլ. ժանիք, ժանի* «դէմքի դառ-նութիւն, խոժոռութիւն, քիթը կախելը», ո-րոնք դործածւում են հետևեալ ձևերով միայն. մանիքը կախել, ժանիք ընել «խոժոռիլ, դէմ-քը թթուեցնել», ժանիքը բացուիլ «խոժոռու-թիւնը անցնիլ, ուրախ դէմք ստանալ», ժա-նիքոտ «խոժոռ, թթուած դէմքով»։ Արմատն ունի Ղզ. ժէն «ակռայ, ատամ», յգ. ժէնէր, որի հետ հմմտ. Մագ. ժայնաւոր։


Ժիպակ

cf. Սնդիկ.

Etymologies (1)

• = Արաբ. [arabic word] zībaq «սնդիկ», որ փոխա-եեալ է պրս. [arabic word] zīva կամ [arabic word] ǰǰiva հո-մանեչից. սրանցից են փոխառեալ նաև թրք. ǰiva, ասոր. [syriac word] zibaq, քրդ. zive, ǰuvə cibak', բուլգ. živak, ալբան. žive, սերբ. živa, հֆրանս. zaibac, zaibach ևն հոմանիշ-ները։-Հիւբշ. 267։


Իդոս

s.

idea, kind, sort, form, model;
—ք, Ides.

Etymologies (1)

• -Յն. *εἰδος կամ *ίδος ձևից, որոնց յոգնակին է εἰδοί, ἰδοί նոյն նշ. փոխ առ-նուած է լտ. idus հոմանիշից, որից նաև ֆը-րանս. les ides, գերմ. die lden ևն։-Հիւբշ. 350.


Իժ, ից

s. fig. adj.

viper;
aspie, asp;
adder;
viper;
malicious.

Etymologies (1)

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. eg2hi-ձևից։-Մեր բառի ցեղակիցներն են սանս. áhi-, զնղ. aži-, պհլ. až, մինջ. ylz, յն. ἐχις, ὄφις, έχιδνα հոմանիշները, որոնք ծագում են հնխ. eg2hi-, og2hi-ձևերից։ Սրանց դէմ հայերէնի մէջ սպասւում էր *եգ կամ 'եջ, *ոգ կամ *ոջ, թերևս նաև *եժ, *ոժ, բայց ո՛չ իժ։ Հյ. իժ կարող է գալ հնխ. eg2hi-ձևից. չի կարող լինել իրանական փոխառութիւն, որովհետև այս պարագային ունենալու էինք *աժ, ինչ-պէս որ ունինք էլ Աժդահակ<պհլ. Azidahak, ռնդ. aži dahāka։ Հնդ. eg2hi-ձևի աւս սահ. մանափակ տարածման և զանազանակեր-պութեան պատճառը, ըստ Meillet, Interdie-tions de Vocabulaire, էջ 13, այն է՝ որ «օձ» նշանակող բառերը ենթարկուած էին tabou ի. և ըստ այսմ իւրաքանչիւր շրջան իրեն յա-տուկ բառն ունի. ընդհանուր տարածուած մի ձև գոյութիւն չունի. հմմտ. բացի վերի իժ խումբից, նաև 2. հյ. օձ, լտ. anguis, հպրուս. angis, լիթ. angis, հսլ. oži, ռուս. ужъ, լեհ. waž, լեթթ. uodze, միռլ. (eəc)-ung «օձ(աձուկ)», հբգ. une, յն. άβεις (Հեսիքիոս) «օձ» (տե՛ս Walde 42, Boisacq 302, 732, Trautm. 8).-3. լատ. natrix, գոթ. nadrs, իռլ. nathir, գերմ. natter.-նաև զանազան վերադիրներով, ինչ. 4. սանս. sarpá-, լատ. serpens, յն. έρπετόν, ալբան. g'arper (սո-ղացող).-5. հսլ. zmiǰi, zmija, ռուս. змeя (հողային, ցամաքային).-6. սանս. uraca (փորի վրայ սողացող).-7. լիթ. zaltys (կա-նաչ).-8. հսլ. gadu, լեհ. žadny (գարշելի). -9. սանս. nagá-(մերկամարմին?), տե՛ս Pokorny 1, 63-65։-Հիւբշ. 450։


Իլ, ոյ

s.

spindle;
— փաթութեալ, — մի լի, spindle-ful;
իլոյ տալ զմատունս, to twirl the spindle.

Etymologies (1)

• , ո հլ. «թել մանելու գործիք» Առակ. լա. 19. ռամեական ձևն է իլիկ, ո, ի-ա հլ. Ոս-կիփ. Յայսմ. Գնձ. Կանոն.-ՆՀԲ հետևցնելով լուսանցագրութիւններից՝ կարծում է որ կայ նաև լոյ ձևը։-Նորակերտ բառ է իլենի «evo-nymus latifolius բոյսը» (տ. Տիրաց. Con-tributo § 302), իբր թրգմ. թրք. հոմանիշ iy aγaǰə բառի, որ ծագում է iy «իլ» բառից։


Լիբանոն

s.

frank-incense;
cf. Կնդրուկ.

Etymologies (1)

• = Յն.. λίβανον ձևից տառադարձուած, որ եզ. հայցականն է λίβανος հոմանիշի. այս բառն էլ փոխառեալ է եբր. [hebrew word] ləbōna «խունկ» բառից. հմմտ. արաբ. [arabic word] lu-bān «խունկ», ասոր. [syriac word] lbūnta, ասուր. lubānu, (սեմական արմատն է lbn «սպիտակ»)։-Հիւբշ. 352։


Լիմպոս

s.

limbo.

Etymologies (1)

• ՀՀԲ «է բառ յն. և թարգմանի շատա-կուլ, անյագ, խաւար» (իմա՛ միջ. յն. λιμβός «շատակեր, անյագ» Sophocles 715)։ ՆՀԲ «լտ. limbus, իբր քղանցք և գօտի, որպէս և lumbus է մէջք. վարի նմյանըլթէամը»։


Լիսեռն, լսռան, լսռանց

s.

axle-tree;
whirl put to a spindle;
shin or shin-bone, the tibia.

Etymologies (2)

• , ն հլ. (սեռ. լիսռան, լսռան, լգ. լիսռունք, լսռունք) «սրունքի՝ ոտքի՝ ողնա-շարի ոսկոր» Պղատ. տիմ. 150. Յայսմ. դեկտ. 23. Վրդն. պտմ. էջ 9. Միխ. ասոր. Ճառընտ. «իլի ծայրի օղակը» Բռ. ստեփ. լեհ. «սեռն, անուի առանցքը» իբր ռմկ։ (Վեր-ջին նշանակութիւնը՝ որ ՆՀԲ և ՋԲ նշանակում ևն իբրև գւռ. բառ, կասկածելի է։ Ունինք Երև. լիսօռ «կառքի առանցք», բայց այս բառը անշուշտ ռուս. peccopa ձևն է, որ իր հերթևն փոխառեալ է ֆրանս. ressort հոմանիշից)։ Այս բառից է լիսեռնաձև (նորագիւտ բառ) Տաթև. հարց. 243 (ողնաշարի համար է ա-սում)։

• ՆՀԲ դնում է սեռն բառից, իբր նրա հոմանիշը։ Lidén, Arm. Stud. էջ 131 իլ և սեռն «առանցք» բառերից կազ-մուած է համարում. նշանակութեան զարգացման համար հմմտ. իտալ. fuso «իլիկ», fusolo «սրունքի ոսկոր», fuso dell' asse «սռնիի մէկ մասը», ռում. fus «իլիկ և սռնի», ալբան. bošt «իլիկ և սռնի», նբգ. spindel «իլիկ և առանցք. սռնի»։


Լովիաս

s. bot.

kidney-bean.

Etymologies (1)

• = Արաբ. [arabic word] lubiya, պրս. lubiyā, lu-νiva «լոբի», որոնցից փոխառեալ են նաև ա-րևել. թրք. lobya, քրդ. lobia, lupék, լազ. lobya, վրաց. ლობიო լոբիո, թուշ. լոբիվ հոմանիշները։ Հայ բառը ծագում է արաբ. և պրս. ձևերից. սրանք էլ ծագում են արամ. [hebrew word] lubiyā = ասոր. [syriac word] lu-byā «լոբի» բառից. իսկ բոլորի մայրն է յն. λοβός «բլթակ (ականջի, լեարդի). 2. ընդե-ղէնների պատեանը, ինչ. լոբիի, բակլայի, սիսեռի ևն». նշանակութեան զարգացման համար հմմտ. հյ. պատին «ընդեղէնների պատեան», իսկ Ննխ. «կանաչ լոբի, սլիկ»։-Հիւբշ. 287։


Իւղ, ոյ

s.

oil olive-oil;
butter;
ointment, salve, ungnent;
pomatum;
essence, essential oil;
perfume;
—ք անուշունք, անուշից, perfumery;
— օծութեան, extreme unction;
holy oil;
chrism;
— ողորմութեան, alms, charity;
օծանել զերեսս անոյշ —ով, to anoint one's face with precious ointment;
առնուլ զհոտ —ոյ, to smell of oil;
զտել զ—, to clarify oil;
խանութ —ոյ, oil-shop;
հնձան —ոյ, oil-press;
վաճառականութիւն —ոյ, the oil-trade;
շիշ —ոյ, oil-bottle, or cruet;
— սեղանոց, salad-oil.

Etymologies (1)

• = Փոխառեալ է Միջերկրեան կորած մի լե-զուից, որից են նաև յն. ἔλαιον «իւղ», ελαια «ձիթենի» (հին ձևերն են ἐλαιfον, ἐλαίfα). յունարէնից են ծագում լտ. oleum, olivum «իւղ», olea, oliva «ձիթենի». և սրանցից՝ ուղղակի կամ անուղղակի փոխառութեամբ՝ հֆրանս. oil, ֆրանս. huile, իտալ. olio, սպան. oleo, ռում. oleǰ, գոթ. alēw, հբգ. olei, oli, հոլլ. olie, անգլսք. ele, գերմ. öl, անգլ. oli, հսլ. olèǰ, ռուս. eleù, սերբ. olaǰ, չեխ. լեհ. oleǰ, լիթ. alēǰus, հին կիմր. oleu, ալբան. uli, հունգար. olaǰ ևն հոմանիշները (Walde 538, Boisacq 237, Berneker 264, Kluge 355)։-Հիւբշ. 393։


Լազուարթ

s.

lapis lazuli.

Etymologies (1)

• = Պրս. [arabic word] lāžvard «գոճազմ քարը». այս քարը յատուկ է Պարսկաստանի, ուր գըլ-խաւոր հանքերը գտնւում են Բադախշանում. այստեղից տարածուել է արևելք և արև-մուտք, նախ մտնելով Հնդկաստան, եղել է lā-ǰavarta, rāǰāvarta, յետոյ անցել է արաբնե-րին և նրանց միջոցով մտել է բազմաթիւ լե-զուների մէջ. այսպէս՝ արաբ. [arabic word] lāǰvard կամ [arabic word] lāǰvard «գոճազմ», lāǰyardī «երկնագոյն կապուտակ», թրք. laǰiverd «լուրթ գոյն, մանիշակագոյն», քրդ. laǰverd «կապտագոյն», ստ. լատ. lazulum, lazurīus. lazur "գոճազմ», azurrum, azura, azolum «լաջուարթ գոյնը», ստ. յն. λαζοῦριον, նյն. λαζούριος, λαζουβερδι, իտալ. lapislazzolo «գոճազմ», azurro «երկնագոյն», ֆրանս. la-bis-lazuli «գոճազմ», azur «կապտագոյն», սպան. պորտ. azul «կապտագոյն», գերմ. Lasur, ռուս. лазурь «գոճազմ և բաց կա-պոյտ ներկ» ևն։-Հիւբշ. 267։


Լամբ, աց

s. mech.

ring, circle, hoop, handle;
buckle, staple;
axle-bearing.

Etymologies (1)

• ԳՒՌ.-Նոյն են՝ լամբակ Սլմ., լամբայ Ալշ. (հնչւում է լամպա), լամբոկ Ակն. Բն. լամ-բօնք Ակն. «յատուկ գործած թել կամ պա-րան՝ որ ամանի կանթերից անցկացնելով կամ կուժի բերնին կապելով՝ ուսն են առ-նում. 2. կոճակամայր», լամբօնք Զթ. «գըլ-խարկի կապը՝ որ ծնօտի տակից բոլորւում է»։ Սրանց հետ նոյն է լամդան Ապ. (եթէ չը-կայ վրիպակ) «ոլորած կեմ՝ որ կապում են մեծ քթոցին, հեշտութեամբ շալակելու հա-մար» (Գ. սրկ. Յովսէփեան, Փշրանքներ 122)։-Վերջին «կապ, թել, պարան, կեմ» իմաստները անմիջապէս կցում են բառը վրաց. ლამბი լամբի «հաստ թել, լար, me-muba» բառի հետ։


Լապտեր, աց

s.

lantern.

Etymologies (1)

• = Յն, λαμπτήρ «ջահ, կանթեղ, ճրագ» բառն է, որ ծագում է λάμπω «փայլիլ, ցո-լալ» բայից. յոյնից է փոխառեալ լտ. lamp-ter. նոյն բառը կայ նաև մանիքէական պահլաւերէնում, որի միջոցով էլ բառը անցել է հայերէնի. հմմտ. յամբար։


Լատան

s. med.

laudanum, opiate.

Etymologies (1)

• = Պրս. արաբ. [arabic word] ladan հոմանիշից, ո-րից փոխառեալ են նաև յն. λάδανον, λήδανον լտ. ladanum, վրաց. ლადანა լառանա ռուս. ладанъ, ֆրանս. ladan, թրք. la-den ևն (Berneker 682)։-Հիւբշ. 351։


Լեառն, լերին, լերանց

s.

mountain;
— տեառն, — սուրբ, heaven, paradise;
լիրինք յաւիտենից, յաւիտենական or մշտնջենաւոր, the angels, the prophets, the apostles;
արտեւան, գագաթն, կատար լերանց, the summit, the ridge of the mountain;
կապան, կիրճ լերանց, strait, defile, pass;
գօտի, շղթայ, պար լերանց, chain, ridges of mountains;
հրաբուղխ լեառն, volcano, a burning mountain;
սառնատափ լերինք, glaciers;
լուղական լերինք, iceberg;
մոլորակային, լուսնային լերինք, the planetary, the lunar mountains;
զլեառն լեռնայն գնալ, to go from mountain to mountain, or by mountain paths;
լեառն Սինա, Մասիս, mount Sinai, Ararat;
իբրեւ զլերինս ելանէին բարձրանային փրփրադէզ ալիքն, the foaming waves ran mountains high;
եւ լեառն մուկն ծնաւ, the mountain brought forth a mouse.

Etymologies (1)

• ԳՒՌ.-Ալշ. Մշ. լեռ, Ակն. Զթ. Պլ. Ռ. Սչ. Տիգ. լէռ, Հճ. լէր, Ասլ. Խրբ. Սեբ. լmռ. միւս-ները գործածում են սար հոմանիշը. -Երև. լէռ կայ միայն «պինդ քար» իմաստով։-Նոր բառեր են լեռլանջ, լեռուոր, լեռնցի, լեռ-նախնձոր։


Թշնամի, մւոյ, մեաց

s.

enemy, foe, adversary, opponent, antagonist;
աներեւոյթ or հասարակաց —, the devil, the invisible enemy of mankind, demon;
— լինել, cf. Թշնամանամ;
լինել ումեք ի — յաւիտենից, to be one's eternal enemy;
—ս յարուցանել, to raise up enemies;
—ք առն ընտանիք իւր, a man's foes shall be they of his own household;
cf. Ընտանի.

Etymologies (1)

• ԳՒՌ.-Առլ. Ախց. Երև. Զթ. Կր. Մշ. Ջղ. Սլմ. Սչ. թշնամի, Մրղ. թշնամը. (Ագլ. շեշ-աւում է երկու ձևով՝ թշնա՛մի և թշնամի).-իմաստի փոփոխմամբ՝ Մկ. թշնամը՝, Ոզմ. թշնամէ «սատանայ». հմմտ. Եզն. 53 «Սա-տանաւ լեբրայեցւոց և յԱսորւոց լեզուէ խո-տորեալ թարգմանի... և ի թշնամութենէ ընդ մարդոյն ունելոյ՝ իւրն կամօք եղև բանսար-կու»։


Թոդան

s.

cuttle-fish.

Etymologies (1)

• ՆՀԲ դնում է յն. τευϑίς հոմանիշից, զր սակայն նման չէ մեր բառին։


Թոնիր, նրի, նրոյ

s.

eastern stove and oven, (tandoor).

Etymologies (1)

• = Փոխառեալ բառ, որ գտնւում է նաև ամ-բողջ Արևելքում, որտեղից էլ անցել է Եւրո-պա։ Բոլորի մայրն է սեմականը, ուր գտնում ենք՝ ասուր. tinuru, ասոր. ❇ tanura, արամ. tannūrū, եբր. [hebrew word] tannūr, ա-րաբ. [arabic word] tannūr, յգ. [arabic word] tananir, ս. ասոր. t'änūirá հոմանիշները։ Սեմականնե-րից բառը անցել է իրանեաններին. այսպէս՝ զնդ. tanūra, սոգդ. tanúr, պհլ. tanur, պրս- [arabic word] tanūr։ Պարսկականից են փոխառեալ աֆղան. tanārah, բուխար. tanur, քրդ. ie-nūr, tendur, վրաց. თორნე թորնե, ուտ. թարնա, արևել. թրք. [arabic word] tanūr կամ [arabic word] tandur, չաղաթայ. [arabic word] tandir, օսմ. tandər. իսկ արաբերէնի միջոցով ֆրանս. athanor «քիմիական հնոց», tandour «թոնիր», սպան. atanor «փողրակ»։ Յայտնի չէ թէ հայերէնը ո՛ր լեզուից է փոխառեալ. որովհետև վերի ձևերից ո՛չ մէկին համապատասխան չէ՛ ճըշ-տիւ. Հիւբշման դնում է իրանեանից փոխա-հեալ, թէև առանց ապացոյցի։-Հիւբշ. 155։


Թուայ, ից

s.

cf. Թոնիր;
kitchen stove with a frying-pan.

Etymologies (1)

• = Պրս. [arabic word] tāb «տաքութիւն» բառեռ. ո-րի հին հյ. ներկայացուցիչն է տապ (տե՛ս այս բառը). սակայն թուայ յառաջանում է ո՛չ թէ ուղղակի tāb ձևից, այլ նորագոյն պրս. [arabic word] lāv հոմանիշից. հմմտ. [arabic word] tā̄vidan «տաքանալ, տաքացնել», [hebrew word] ta-va «տապակ», [arabic word] tāvxā̄na «բաղանիք. 2 ամարայնըը, ևն։ -Աճ.


Խաշխաշ

s.

cf. Մեկոն.

Etymologies (1)

• = Պրս. [arabic word] xašxaš, որից փոխա-ռեալ են նաև արաբ. xašxaš (Կամուս-թրք. թրգմ. Բ. 327), թրք. քրդ. xašxaš. վրաց. ხამხამი խաշխաշի, բոլորն էլ նոյն նշ։ Ըստ Pictet 1, 295 պրս. բառը ծագում է սանս. [other alphabet] khaskhasa հոմանիշից (Bohtlingk 2, 609)։-Խաշխաշի զապտի ձևի համապատասխանն է արաբ. [arabic word] xašxaš-i zabdī (տե՛ս Stein-schneider WZKM 12, 16 հաւաքածոյքը)։-Հիւբշ. 267։


Խարակ, աց

s.

rock.

Etymologies (1)

• «ապառաժ, կարծր քար» Վեցօր. 144. «Յիսուսի գերեզմանի քարերը» Եղիշ. յար. 307. որից խարակաձև Վեցօր. 194։


Խաւար, ի, աւ

s. fig. adj.

darkness, obscurity;
grief, sorrow, affliction;
blindness, delusion, ignorance;
hell;
devil;
dark, obscure, gloomy, murky;
ընդ —, ի —ի, in the darkness, darkly;
խաւար աղջամուղջ, utter darkness;
խաւար շօշափելի, darkness that could be felt;
խաւար գիշերոյ, the shades of night;
— ******խաւար տգիտութեան, the darkness of ignorance;
ի խաւար դառնալ, to get or to grow dark, to become obscure;
ընդ խաւար գնալ, to walk in darkness, to be ignorant of;
բաժին խաւարին առնել, to condemn, to damn;
խաւար կալու զամենայն երկիր, darkness covered the whole earth;
cf. Ըմբռնիմ.

Etymologies (1)

• = Պազենդ. xvāwar, պրս. [arabic word] xavār, պհլ. x'āpar, հմմտ. նաև պհլ. ❇ x'arvarān, [arabic word] ︎ xorbaran, մանիք. պհլ. [hebrew word] xorparān (Salemann *AH 8, 92). բոլորն էլ նշանակում են «արև-մուտք». պարսիկ բառը կարող էր ունենալ նաև «մութ, խաւար» նշանակութիւնը. նշա-նակութեան զարգացման համար հմմտ. ա-րաբ. [arabic word] maγrəb «արևմուտք», որից Խարբերդի բարբառով մրղաբ «մութ, խա-ւար»։ Թէև Հիւբշման, էջ 159 դժուար է գըտ-նում այսպիսի հին և շատ գործածական մի բառ պարսկերէնից դնել փոխառեալ, բայց եթէ ընդունինք խաւարը իբրև կրօնական գաղափարի արտայայտութիւն, փոխառու-թիւնը այլ ևս տարօրինակ չի թուիլ։-Հիւբշ. էջ 159։


Ապուռ, պռից

s.

booty, plunder;
fish-hook.

Etymologies (2)

• (ըստ ՆՀԲ ի հլ., թէև առանց վը-կայութեան) «աւար, կողոպուտ» Ես. ը. կ. Յուոթ. ժե. 7. Եղիշ. Ղևոնդ. (գրուած է ա-պուր Լաստ. դ). որից ապռել «աւարել, կո-ղոպտել, յափշտակել» Եփր. թուոց՝ էջ 254. Գէ. ես. Ճառընտ.։ Բառիս գործածութեան հա-մար մի գեղեցիկ օրինակ ունի Մանդ. էջ 68, որ վաշխառուների մասին խօսելով՝ ասում t. «Ժողովել և ապռել և գանձել զայլոց ինչս» (ապռել բառի դէմ մի ձեռ. ունի պահել)։-Ապուռ բառը նշանակում է նաև «առասպե-լեալ գազան՝ որ ճանապարհորդներին է յա-փըշտակում» (ունի միայն ԱԲ). հմմտ. Ոսկ. պօղ. Ա. էջ 602-4. Սկիւղսն որ թարգմանի ապուռք, որպէս և Հայք ծովացուլս իմն և վիշապս մարդակերպս ..համբաւեն. Ոչ ա-պուռքն, ոչ վիշապառիւծքն. Զձիացլուցն և զապուռ գաղանացն. Չիցէ՞ այն գործ ապու-ռըն գաղանաց։ Կաղմուած է յիշեալ յն. ὄϰίλον, յգ. σϰῦλα «աւար» բառից թարգ-մանաբար (ըստ Տաշեան, Ուս. դաս. հյ. էջ 553)։ Հմմտ. վերջապէս անդ՝ «Ո՞ր ապուռ. ո՞ր քիմառ...» ուր երկու առասպելեալ գա-զանները միասին են յիշուած։

• Հիւնք. հանում է աւար հոմանիշիր։ Pat-rubány, ՀԱ 1903, 221 նոյն ընդ ապուր. ապրիլ։ Փորթուգալ փաշա, Եղիշէ 285 պազենդ. āpurtan «յափշտակել»։ Գաբ-րիէլեան ՀԱ 1910, 235 ափ արմատից։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 63 պհլ. avar «կողպտել» բառից։ Ուղիղ մեկնեց նախ Փորթուգալ փաշա, Եղիշէ էջ 285։ Վերի ձևով Niberg, Hilfsbuch 2, 14 և 20։


Ապուր

s.

pottage, soop;
nourishment;
cf. Ապուռ.

Etymologies (1)

• Հներից Տաթև. ամ. 261 գրում է. «Ապ-ռանքն փրկանք թարգմանի». ուզում է ասել թէ ապրանք ծագում է ապրիլ «ա-սատիլ» բայից։ Peterm. 34 լատ. ape-rire «բանալ» բայի հետ։ Iromler, Dis-putatio de Abrech aegyptiorum (ըստ Karst, Gesch. d. arm. Phil. էջ 2) եգիպտ. abrek «ապրիլ, կեալ» բառի հետ։ Ganini, Et. êtym. 185 սանս. bhar «սնուցանել» և յն. βορά «սնունդ»։ Մառ, Яз. и Лит. 1. 233 ափխազ. bza «կենդանի», բասկ. abere «անասուն», վրաց. ცხოველი ցխովելի «կենդանի»։ Տէրվիշ. Altarm. 94 ապուր «սուպ» հանում է պրս. ❇ āb «ջուր» բառիզ, իսկ Նախալ. էջ 61 ապրիլ դնում է ափ և յափշտակել բառերի հետ՝ ցեղակից սանս. ap, զնդ. āf «հասնիլ, յափշտա-կել» արմատներին։ Հիւնք. դնում է ապուռ «աւար» բառից։ Bugge KZ 32, 62 հնխ. ápo, յն. ἀτό, հլ. տա--ւն αιρω «բառնալ, վերցնել, տանիլ, կրել» բառերի հետ՝ իբր բնիկ հայ։ Յակոբեան, Բանասէր 1900, 42 զնդ. amər-ətāt ոգու հետ։ Patrubány SA 1, 198 ապլ մաս-նիկով՝ հուր բառից, իբր «կրակից առ-նուած», իսկ ՀԱ 1903, 221 միտքը փո-խելով՝ լտ. aperiō, սանս. apavar «բա-նալ» բառերի հետ։ Karst, Յուշարձ. էջ 4Ո0 առուր. ebēru «միջից կամ վրա-յից անցնել»։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 63 պհլ. āvar «կողոպտել» բառից։ Մառ ИАН 1920, 137 բասկ. abere «կենդանի», սվան. ləwer «առողջ «բա-ռերի հետ։


Ապրդում, դմով

s.

cf. Ապրիշում.

Etymologies (1)

• ՆՀԲ, ՋԲ և ԱԲ նոյն են համառում ապրշում «մետաքս» բառի հետ։ Կաս-կածում է Նորայր, Կորիւն վրդ. և թրգմ. 451 և ռնում է «ձիու կազմածի մաս»։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Stackelberg, որ նամակով յայտնել է Հիւբշմանին։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 55 պհլ. apar «վրայ»+tum (պրս. dum) «պոչ»։


Ապփովթ

s.

pail, vessel to hold water.

Etymologies (1)

• = Եբր. [hebrew word] saf «կոնք» բառի յգ. [hebrew word] siffōϑ ձևից այլափոխուած։ Եբրայական բնագրում մեր բառի դէմ այժմ գըտ-նում ենք [hebrew word] has-siffim «կոնքերը». որ յիշեալ [hebrew word] sat բառի յոգնակին է. բայց Եօթանասնից գործածած օրինաևում անշուշտ եղել է [hebrew word] sirtod ձևը՝ որ նոյնպէս յիշեալ [hebrew word] sat բառի յոգնակին է։ Հունարէն թարգմանութեան ժամանակ այս բառը տառադարձուել է σαφφωმ, որ յետոյ եղել է ἀφφϑ0 և άπφωϑ. առաջին երկու ընթերցուածները մնում են զանա-զան ձեռագրերում, իսկ վերջինը ընդու-նուած է իբրև մայր ձև։ Նոյնը ունեցել են նաև մեր թարգմանիչները իրենց օրինակում, որից և տառադարձրել են հայերէնը։ Այս ռառի դէմ ունինք վրաց. საბფოთი սապ-փոթի «կոնք», որ ենթադրում է յն. σαπσωϑ. այս էլ բռնում է միջին տեղը σαφφωϑ, 32-φωϑ և ἀπσωϑ ձևերի։


Աջ, ոյ, ու

adj. s.

right;
right hand;
ընդ աջմէ, to the right;
աջոյ ձեռամբ յաջողակ, right-handed;
յաջմէ եւ յահեկէ՝ յաջուց եւ յահեկաց, to the right and left, on each side;
— թեւ բանակի, right wing of an army;
— հաւանութեան տալ՝ կարկարել ումեք, to offer one's hand, to consent;
յ— եւ յահեակ, right or wrong.

Etymologies (2)

• սրանց, որովհետև նախաձայն გ-կ ան-կում չկայ հայերէնում. Տէրվ. Երկրա-գունտ 1883, էջ 178-9 դարձեալ նոյն մեկնութիւնն է տալիս և ենթադրում հնագոյն աջ «երթալ» իմաստով մի ար-մատ։ Մորթման ZDMG 1872, էջ 518 խալդ. azi «աջ», իսկ Jensen IF Anz. 14, 52 և ՀԱ 1904, 183 հաթ. s'ί ձևի հետ է համեմատում։ Հիւնք. հանում է ողջ բա-ռից։ Patrubány SA 1, 214 վերադառ-նում է dakšina-ին և *ատջ կամ *տաջ ձևի միջոցով դուրս է բերում աջ. իսկ ՀԱ 1905, 253 ենթադրում է թէ հնխ. deks շրջուել է odks, որից հյ. աջ։ Pedersen, Հայ. դր. լեզ. 156 համեմատում է յն. ἐšιος «արժանի» բառի հետ. Lidén, Arm. Stud. 75 հանում է հնխ. sādhlo ձևից. հմմտ. սանս. sádhati, sádhnōti «լաջողիլ, յաջողեցնել, կարգաւորել», sadháyati «յաջողիլ, նպատակին հասնիլ, ստանաւ». sādhaka «լարմար», sādhu «իրաւացի, ճիշտ, լաւ, գեղեցիկ, ստոյգ, ախորժելի», զնդ. hāidista «նպատա-կայարմար», āsna «յաջող, յաջողակ». նշանակութեան տարբերութեան համար հմմտ. գերմ. reoht և հհիւս. hogri «աջ և իրաւացի»։-Այս մեկնութեան է հակ-ւում նաև Meillet (անձնական). Karst, Յուշարձ. էջ 426, 429 թաթար. yak, yag, sak, sag, sav «լաւ, աջ» և թրք. sāγ «աջ» բառերի հետ։ Brosset IAs. 1834, 383 ևն, որից նաև Չուբինով իր վրացերէն բառարանում (ա. տպ.) հյ. աջ բառի հետ համեմատում են վրաց. մարջվենի հոմանիշը, մարջուլ «աջ կողմ» (լազ. marǰguani աջ). իսկ նախաւոր մար-մասի համար յիշում են վրաց. მარլხენა մարցխենա=հյ. ձախ։ Գրեթէ նոյն է Մառ ИАН 1913, 419, որ հայ ձևի մէջ գտնում է վրացի բառի ջ ձայնը՝ իբրև մնացորդ յաբեթական ջւն=սեմ. ymn «աջ» արմատի։ Հայերէ-նին աւելի մօտիկ ձևեր կան կովկասեան միւս լեզուներում. ինչպէս՝ ուտ. mծm, կիւր. էրչի, լակ. ուրչա, տաբ. արչու

• ԳՒՌ.-Ակն. Գոր. Լ Երև. Ղրբ. Ոզմ. Ջղ. Սեր. Սլմ. Վն. Տփ. աչ, Մկ. mչ, Ալշ. Մշ. աճ, Ասլ. տչիւգ, աչիւ* Ագլ. յեօջ, Հճ. եջ'ջ'իգ, միւսները գործածում են տճկ. սաղ հոմանիշը։ Նոր բառեր են աջերես, աջա-համբոյր, աջել «յաջող երթալ, յաջողիլ»։


Առաւօտ, ուց, իւ

s.

morning;
ածջոյն —, forenoon;
ընդ —ն, ընդ —ս, the —, cf. Առաւօտու;
ընդ —ս ընդ —ս, every -;
յառնել ընդ —ն, վաղքաջ ընդ —ն, — առնել, to rise early or betimes;
յ—է մինչեւ ցերեկոյ, from till evening.

Etymologies (1)

• ջսպէս ՀԱ 1906, 341 առ մասնիկ, իսկ աւ՝ հմմտ. ւտ. aurōra «արշալոյս», յն. ἐως «այգ» ևն։ Ղափանցեան ЗВО 23. 351 զնդ. hav «ծնիլ», յն. δίος «որդի» ևն։ Մատիկեան ՀԱ 1919, 32 հաթ ar-i-wa-ar հոմանիշի հետ։ Նոյնը Ա-ճառ. Նորք 1925, л 5, էջ 393arriwar։


Առիւծ, ու, ոց, ուց

s.

lion;
մատակ —, lionesss;
կորիւն առիւծու, lion's whelp, young lion;
մռնչիւն՝ մռնչել, roaring, to roar.

Etymologies (1)

• Հներից Վարդան և Տօնական մեկնում ևն «առիւծն ի յառնլոյ» (այսինքն առ-նուլ «առնել, յափշտակել» բայից)։ Այս-պէս նաև Տաթև. հարց. 220։ Schro-der, Thesaur. 45 փոխառեալ է եբր. [hebrew word] ariye «առիւծ» հոմանիշից։ Kla-proth, Asla polygl. էջ 103 արաբ. a-gu0։ Ինճիճեան, Հնախ. Գ. 20 և Ca-pelletui. Armenia (թրզմ. Արշալ. արրտ. 1842, 108) առնուլ և ծուել բառերից ւաե՛ս և արծուի)։ ՆՀԲ արի և ոյժ կամ յոյժ բառերից։ Lagarde, Urgesch. 738 զնդ. raoža «ընձառիւծ», հսլ. ruisu։ Ասեր Մազիստ. Խմբագիր չափածոյ րանից, էջ 133-134 հյ. առնու հիւծէ կամ արի և ոյժ և փիւնիկ. առիւն։ Müller, SWAW 48, 430 վերի զնդ. և հսլ. ձևերի հետ նաև պրս. [arabic word] yoz, մոնգոլ. bars, կոյբալ. bares «առիւծ», չին. rá «ընձառիւծ»։ Նոյնը SWAW 76. 425 ևն մերժում է պրս. yóz = «յովազ» բառի համեմատութիւնը։ Մառ ЗВО 5, 318 զնդ, disu, պհլ. dis «գի-շատիչ դազան»։ Հիւնք. յն. ἄρευς, ἂρης «Արէս» դիցանունից։ Patrubány SA 1, 198 լտ. rugire «մռնչել», լիթ. rugōti «մոմռալ» բառերի հետ։ Նոյն, ՀԱ 1908, 214 առ մասնիկով -իւծ «հարաւ» բա-ռից (հմմտ. հսլ. ǰugu «հարաւ»), իբրև «հարավի անասուն»։ Անկախաբար տա-լիս եմ վերի մեկնութիւնը, որ ընդու-նում է նաև Meillet (նամակ 1928 փետր. 13)։ Karst, Յուշարձան, էջ 402 սումեր. ariya և էջ 417 թրք. arslaū հոմանիշների հետ։ Ղափանցեան, Տե-ղեկ. ինստ. 2. 105-7 հնխ. reg'>լտ. rex «թագաւոր» բառից (առիւծն իբրև անա-սունների թազաւոր ըմբռնելով)։ Մառ, Cpeд. двнж. էջ 9 կցում է արաբ. [arabic word] lays հոմանիշին։ Պատահական նմանու-թիւն ունին սանս. haryakša, գնչ. uros, թրք. arslan, մանչ. arsalana, արաբ. [arabic word] 'ufrus, [arabic word] 'afras (Կամուս,