opulent, wealthy, rich;
abundant, copious.
• . ի-ա հլ. «ճոխ, հարուստ». աւս բառը չէ՛ գործածուած ոսկեդարեան գրականութեան մէջ, բայց սովորական է յետոսկեդարեան շրջանին. ինչ. Ոսկ. յհ. ա. 21. Ածաբ. մկրտ. Նար. Լմբ. պտրգ. որից փարթամանալ Նար. Սարգ. Ոսկիփ. փար-թամացուցիչ Խոր. ի գն. մեծափարթամ Պիտ. փարթամութիւն Ոսկ. յհ. ա. 42. փար-թամաշնորհ Յհ. կթ. բազմափարթամ Պտմ. աղէքս։ Ըստ Ե. եպս. Դուրեան, Բազմ. 1909, 161 փարթամ բառը գործածուած պիտի լի-նի նաև Դան. ա. 3 «... ածել յորդւոց գե-ռութեանն Իսրայելի և ի զաւակէ թագաւո-րութեանն և ի Պարթևաց մանկունս անարա-տըս», որ յետոյ աղաւաղուելով եղաւ «և ի Պարթևաց». աղաւաղութիւնը ակներև է, ո-րովհետև նոյն տեղը եբրայեցին ունի [hebrew word] umin-hapartomim «յիշ-խանաց», որից և յոյնը տառադարձութեամբ -ἀπὸ τῶν φορϑομμὶν (այլ ձ. πορϑομμειν), Այսպէսով փարթամ բառը մի անգամ գոր-ծածուած պիտի լինի Ոսկեդարում։
• = Փոխառեալ պհլ. գաւառական անծանօթ մի ձևից. հմմտ. պհլ. [other alphabet] fratom, պազ. fradum. հպրս. fratama, սոգդ, pr-tmw, զնդ. ❇ fratəma, սանս. [other alphabet] prathama-, որոնք բոլոր նշանա-կում են «առաջին»։ Բայց պահլաւական մի բարբառում անշուշտ նշանակում էր նաև «ազնուական, իշխան», որից փոխառեալ է եբր. յիշեալ [hebrew word] partəmīm «ազ-նուաևանք առ Պարսիկս» Եսթ. ա. 3, զ. 9, Դան. ա. 3, որից նաև յն. φορϑομμιν և վրաց. უორთომმინი փորթոմմինի «իշխան» (գտնը-ւում է եբրայականի համապատասխան տեղը՝ Դան. ա. 3)։ Թէև իրանական բառերը հայերէնից ձևով և նշանակու-թեամբ հեռու են, բայց կապւում են եբրա-յականի միջոցով. երբ հրասախ բառի դէմ կայ փարսախ ձևը, կարող էր նաև fratam ձևի դէմ գտնուիլ *fartam։
feather;
նուրբ, մանր —ք, down, soft feathers;
խոշոր —ք, master or longest quills;
յարդարել զ—ս, to preen, cleanse or dress the feathers;
աւել ի փետրոց, featherbroom.
• նոնութեանց պատճառով։ Տէրվ. Նա-խալ, 92 սանս. pattra, լն. πτερόν ևն ընտանիքի հետ։ Bugge KZ 32, 40 փետուր դնում է շրջուած թեպուր բա-ռից, իսկ այս էլ թև բառի հետ՝ կցում է յն. πτερόν, πτερυς ձևերին։ Հիւբշ. 500 մերժում է թէ՛ այս և թէ pattra, πτερόν ընտանքի համեմատութիւնը։ (Համապատասխան հյ. ձևն է թիռ, որ տե՛ս առանձին)։ Հիւնք. դարձեալ լն. πτερον։ Pedersen, Հայ. դր. լեզ. 226 փետել բայից է հանում։ (Այսպէս են նաև Petersson, Ar. u. Arm. Stud. 1ο7 և Scheftelowitz KZ 54 (1927), էջ 231,-Petersson յիշեցնում է լտ. plu-ma=լիթ. plunksna «փետուր» ծագած «պոկել» բայից. հմմտ. լեթթ. pluzu «փետել»)։ Մ. Դաւիթ-Բէկ, Յուշարձան 398 յն. πέτομαι, լտ։ prae-pets, հբգ. fedana ևն։ Karst, Յուշարձան 415 թև բառի հետ՝ մոնգոլ. dabi-debi, ճապոն. tobi, թրք. dai «թռչիլ»։ Մարտիրոսեան ՀԱ 1924, 458 և սրանից անկախաբար Աճառ. Նորք 1925, N 5, էջ 393 կամիս. p'etar կամ pettar «փետուր, թև» բառի հետ։ Բայց որովհետև այս բառը նոյն է վերի pter-ընտանիքի հետ, որ տալիս է հյ. թիռ, թեր, թերթ, ուստի փետուր միայն փոխառութիւն պիտի լինի կա-միսերէնից։ Առանձին քննութեան կա-րօտ հարց է։
• ԳՒՌ.-Վն. փիտուր, Սլմ. փիտուռ, Սվեդ. փիդէօր, Մրղ. փութուր.-շրջմամբ փ և տ տեղափոխուելով և ձայների աստիճանը փոխանակելով՝ Ջղ. թեփուռ, Գոր. Ղրբ. Շմ. թէփուռ, Ագլ. թmփիւռ, Ախց. կր. թեպուր. Ալշ. Խրբ. Հմշ. Մշ. Ննխ. թէբուր, Ակն. Ռ. թէբուռ, Ասլ. թէբիւր, Զթ. թօբույ, թօբուր, Հճ. թուբուլ.-կրկին ձևերն էլ ունի Սեբ. փէդուր, թէբուր։-Ածանցեալ ձևով Ալշ. փէդռել, Երև. թէբռէլ «հաւը ևն փետրատել» (փետռել ձևով յիշում է Բառ. երեմ. էջ 273)։ նոր բառեր են փետրակալել, փետրահան, փետրփոխուկ, անփետուր։-Rivola, Բառ. հայոց 1633, էջ 134 և 376 ունի թևուր «փե-տուր» ձևը, որ ծագում է թեպուր բառից՝ թև բառի նմանութեամբ ձևափոխուելով։
rancour inveterate hate, spite, ill-will, resentment;
revenge;
— ի վրիժուց, out of or from hatred;
— պահել, ի —ս մտանել, to bear or owe a grudge, to bear malice or ill-will, to bear hard;
— ի մտի ունել, to keep alive resentment for an injury;
— ունել ընդ ումեք, to have a grudge or spite against;
հանել զվրէժ քինու, խնդրել զ— վրիժուց, to by revenged, to revenge oneself.
• , ու հլ. «ոխ, վրէժ, նախանձ, ոխա-կալութիւն» Գ. մկ. դ. 9. Երեմ. խը. 39. Ոսկ. մ. բ. 15. Ագաթ. որից քինալ, քինանալ «ոխ պահել, մախալ» Թուոց լե. 21. Սեբեր. Եզն. Եփր. ծն. քինախնդիր Թուոց իե. 13. Եփր. թգ. 432. քինահանութիւն Ոսկ. մտթ. քինայոյզ Եփր. ել. քինաւոր Եւս. պտմ. քի-նութիւն Ագաթ. Եփր. օրին. անքէն Փիլ. Ե-ղիշ. Երև. էջ 317, անքինահան Մանդ. ևն։
• = Բնիկ հայ բառ՝ հնխ. k2oinā-ձևից, որ նշանակում է «վրէժ, պատիժ, 2. յանցանքի քաւութեան համար նշանակուած գինը. 3, ընդհանրապէս գին, արժէք. 4. պատիւ». սրա ժառանգներն են զնդ. kaena-«պատիժ, վրէժ», պհլ. [other alphabet] kēn «վրէժ, թշնամու-թիւն», kēnītan «քինալ», պազ. kīn «չարիք, թշնամութիւն», kinvar «թշնամի, քինաւոր». արս. [arabic word] kin, [arabic word] kina «ոխ, վրէժ, բար-կութիւն, թշնամութիւն, ատելութիւն», [arabic word] Linavar «ոխակալ, քինաւոր», kinaxuāh «քինախնդիր», բելուճ. k'enaγ «թշնամու-թիւն, վրէժ, ոխ», քրդ. kin «վրէժ, հակա-ռակութիւն», յն. ποινή «արեան գին, փրը-կանք, քաւութիւն, պատիժ, վրէժ», լտ. poe-na (փոխառեալ յունարէնից) «յանցանքի փոխարէն փրկանք, տուգանք, պատիժ, ցաւ, վիշտ, Վրէժ (անձնաւորեալ»), punio «պատժել, վրէժը լուծել», հսլ. cšna «պա-տիժ, տուգանք, գին, արժէք, պատիւ». ռուս-цeнa «գին», լիթ. kaine «գին, արժէր». pus-kainu «կիտագնի» (տարբեր է իռլ. cin «պարտք», cāin «տուգանք»)։ Հնխ. kšoina-յառաջանում է հնխ. k2ei-արմատից, որ նշ. «պատկառիլ, պատուել, յարգել, գնա-հատել, պատժել», և որի ժառանգներն են սանս. čáyatē «վրէժ առնել, պատժել», cáyati «յարգել», զնդ. kāy-«տուգանք վը-ճարել, պատժել, վրէժ լուծել», čiϑā-«պա-տիժ, տուգանք, քաւութիւն», օսս. čitha «պատիւ», սերբ. käjati «վրէժ առնել», յն. *tω «գնահատել, գին կտրել, պատուել», τίσις «վճարում, պատիժ, վրէժ», τίνω «վճարել, պարտքը տալ, քաւել», τείνυμαь «գինն ստանալ, պատժել», τιμή «գնահա-տութիւն, յարգ, գին, պատիւ, արժանիք. պատիժ, վրէժ», τιμαν «գինը նշանակել, պատժի չափը որոշել, պատուէլ», τιμιος «թանկագին, պատուաւոր, սիրելի» ևն (Po-korny 1, 508, Boisacq 801, 971, 973, Ber-neker 124, 469, Trautmann 113, Meillet-Brnout 747)։ Չի գտնւում գերմանական, իտալական ևև կելտական ընտանիքնեռում.-Պարսկերէնից են փոխառեալ արևել. թրք. [arabic word] kinah «նախանձ», չաղաթ. kine «ոխ», ն. ասոր. k'in «վրէժ»։
nose;
— կենդանեաց, snout, muzzle;
մեծ, փոքր, սրածայր, շրջեալ, տափակ —, a large, big or bottle, little, pointed, turned up, snub or fiat nose;
զ—ս, ի վեր տանել, to turn up the nose, to look scornful, haughty;
այսրէն ընդ ս-ն դառնալ, to get into the nose, to go the wrong way in swallowing.
• Klaproth, As. pol. 103, 144 սամոյէդ. hiīde, hüde։ Տէրվ. Altarm. 12 տանս. č̌yut «կաթկթիլ, հոսիլ», čyu «վազել, հոսիլ» բառերի հետ. հմմտ. նոյն ար-մատից տանս. čyuti «յետոյք, սրբան» Հիւնք. խիթ և խութ բառերի հետ։ Bugge KZ 32, 87 թուշ. qit «խլինք» բառից փոխառեալ։ Patrubány 1) SA 1, 196 հնխ. sveido «քրտնիլ» արմա-տից. ինչ. յն. ῥἰς «քիթ»
chlamys, mantle, cloak.
• , ի-պ հլ. (գրուած նաև քղա-միթ) «իշխանական ծիրանի» Մտթ. իէ. 28, 31. Մրկ. ժե. 17, 20. Մեկն. ղկ. ժմ. 104. Յայսմ. Պտմ. աղէքս. գրուած քաղամիտ Ուխտ. բ. 52։
chorepiscopus, rural bishop, suffragan.
• , ի-ա հլ. «փոխ-առաջ-նորդ, առաջնորդական փոխանորդ, գաւառ-ների և գիւղի կրօնական տեսուչ» Եղիշ. Զե-նոբ. Կանոն. (սխալմամբ գրուած քորիսկո-պոս Յհ. կթ. 377), որից քորեպիսկոպոսու-թիւն Բուզ. գ. 14. քորեպիսկոպոսաջոկ ԱԲ.
he-goat, buck.
• ԳՒՌ.-Մկ. Սվեդ. քէօշ «արու այծ», որ և Խտջ. քօշ.-փոխաբերաբար ունինք քօշ Ոզմ. «աղա, իշխանաւոր», Ակն. «մեծացած, տարիքն առած», որից քօշոտ Ակն. «2-3 տարեկան վայրի նոխազ»։
house, habitation, home;
house, family, race, nation;
family, household;
goods, fortune;
house, commercial house;
couplet, strophe, stanza, verse;
— ադամայ, the human race, mankind;
— թորգոմայ, the Armenian nation;
— թագաւորի or — արքայի, the king's household;
— մատենագրաց, library;
— պղատոնեայ, Plato's Academy or school;
փայտակերտ, աղիւսակերտ, քարաշէն, քարուկիր —, wooden, brick, stone house;
հանգիստ, բնակելի, լաւ, մեծ, փոքրիկ, գեղեցիկ, տձեւ or անպիտան —, commodious, inhabitable, good, large, small, fine, wretched house;
հիմունք, որմունք, տան, the foundations, the walls of a house;
վարձելի կամ վաճառելի —, house to be let or sold;
— ի տանէ, տանէ ի —, from house to house;
արտաքոյ տան, ըստ — ն, out, not at home;
ի տան, at home;
կալ ի տան, to stay, to be at home;
ելանել ի տանէ, to go out;
մեկնել ի տանէ, չուել, to remove, to move;
դառնալ, գնալ ի —, to go home again, to come home, to go home;
— վարձել, to let a house;
վարձել զ— իւր, to let his house;
— շինել, կառուցանել, քանդել, to build, to pull down a house;
ական հատանել զտան, to break into a house;
շրջել տանէ ի —, to wander from house to house.
• (տան, տամբ, տանց, տամբք) «տուն կամ ուրիշ շինութիւն, ինչ. տառա-ւար, պալատ, ապարանք, եկեղեցի ևն», նաև սենեակ, վրան, տան բնակիչները, ազգա-տոհմ, ցեղ, փխբ. «ոտանաւորի տուն» ՍԳր. Ոսկ. Եւս. պտմ. «տան յարկ» Եփր. աւետ 324 (Ի վերնում տան «վերի յարկում»). նշանակում է նաև «երկիր, աշխարհ». հմմտ. Անգեղտուն կամ Բուզանդի հետևեալ հա-տուածները. «Զմեծ տունն յԱտրպատական աշխարհին. Ձեռն իշխանութեան տանն Հա-յոց թագաւորին, որ էր զԱտրպատական աշ-խարհաւն. Զտուն թագաւորին Հայոց որ յԱ-տըրպատականին էր». մհյ. աղաւնեաց տունն «Աղուանք» Մխ. բժշ. 79. Վրազտուն, Պարս-կացտուն Դրնղ. 517, 518, 504. հմմտ. ասոր. bεϑ «տուն և աշխարհ»։ ինչ. d-beϑa d oslān «Աշխարհին Ոստանայ», bēϑ Mok-sāyē «Աշխարհ Մոկաց», ինչպէս նաև Կով-ևասի հայոց գործածած Վրաստուն. Պարո-կաստուն, Հայաստուն, Տաճկաստուն ձևերը փխ. Վրաստան ևն (տե՛ս Հիւբշ. Հին Հայոց տեղւոյ անունները, էջ 64)։ Յետնաբար ըս-տացել է «կին» նշանակութիւնը. հմմտ. Տաթև. ամ. 197-8. «Առանց կնոջ՝ աւեր է ռունն. և տան շինութիւն՝ կինն է. և դարձ-եալ՝ զի առն քաղաք և գաւառ և տուն՝ կինն է... զայս սովորութիւն կալան այժմ և կո-չեն զկինն տուն. Տուն ունի՞ս. Տուն առնեալ ես»։-Ածանոման մէջ մտնում է երեք ձևով. L Տուն, ինչ. մեծատուն ՍԳր. Սեբեր. ան-տուն Ոսկ. ես. ձմերատուն Երեմ. լց. 22 գետնատուն Վեցօր. սայլատուն Ոսկ. բ. կոր. ժե. կրակատուն Եղիշ. միջնատուն Ծն. զ. 16 ներքնատուն ՍԳր. Եւս. պտմ. սակատա-տուն Եւթաղ. 170. վերնատուն ՍԳր. վաչ-կատուն Բուզ. գ. 7. թոքատուն Վստկ. տըն-տեսատուն (նորագիւտ բառ) Հայել. 239. զանգակատուն Յիշատ. ևն։ 2. Տն. ինչ տնանկ ՍԳր. տնակից Ոսկ. ես. տնակալ Եզն. տնաշէն Ոսկ. ես. միատնութիւն Ագաթ. տնտես ՍԳր. տնիկ Վկ. շուշ. 15, 26 (ներգ. ի տնկանն), առտնին ՍԳր. Փարպ. տնային, տնտեսագէտ, տնտեսագիտութիւն ևն (նոր բառեր). 3. Տան, ինչ. տանուտէր ՍԳր. տա-նիք ՍԳր. Եւս. պտմ. տանեստան «տանիք» Եւս. պտմ. 159. տաներես Գր. տղ. ընտանի ՍԳր. անընտանի Եզն.։
• = Բնիկ հայ բառ՝ հնխ. dōm-ձևից. ժա-ռանգներից հմմտ. սանս. dam-(dámpatis ռտանուտէր». բարդի մէջ), սեռ. dán-(patir dan «տէր» ձևի մէջ), dáma-, māna-«տուն», սնդ. nmāna-«տուն, բնակարան» (փխ. dmāna-, ինչպէս կայ հին զնդ. dəmana), dam-«տուն» (ներգ. dam, սեռ. deng), քուչ. tanāpate «տանուտէր», յն. δῶ, δῶμα ռտուն», ὄόμος «տուն, բնակարան», ὄօլ-(սեռ. *δενς, որից δεσπότης <հնխ. dem-spotis «տանուտէր, տէր»), ἔν-ὄον «ի տան», δα-πεδον «տան յատակ», լտ. domus, հսլ. domú, ռուս. домъ, սերբ. ϑóm, չեխ. dum, լեհ. ϑom, գնչ. tan «տուն», լիթ. dim-štis «բակ, ինչք» ևն, որոնք ծագում են հնխ. domo, domu-, dom-, dem-, dm-, dm-ձևե-րից։ Այս բառերը յառաջացած են հնխ. dem-, demā-«շինել, կառուցել» արմատից. որ հայերէնի մէջ չէ պահուած, բայց նրա ժառանգներն են յն.δέμω, գոթ. timrjan, հոլլ. timmeren, հբգ. zimberen գերմ. zimmern «շինել», հիսլ. timbr, հբգ. zimbar «շինա-փայտ», նբգ. Zimmer «սենեակ» ևն։ Իսկ այս հնխ. dem-, demā-«շինել, կառուցել» արմատն էլ համարւում է աճած՝ պարզա-կան dē-«կապել» արմատից, որի ժառան-գըն է հյ. տի «կապ» (Pokorny 1, 187, Walde 241, Trautmann 44, Berneker 210-211, Boisacq 195, Kluge 544)։ Լիթ. դար-ձել է բառս՝ նախաձայնի փոփոխութեամբ (որի պատճառը յայտնի չէ) nāmas, սովո-բաբար յգ. գործածութեամբ namai, ճիշտ ինչպէս այժմ՝ Երև. տներ՝ փոխանակ տուն։ Հյ. տուն յառաջանում է հնխ. dōm ձևից, սակայն domu-ձևն էլ պահուած է տանու-տէր բառի մէջ (տե՛ս Ernout-Meillet 271)։ -Հիւբշ. 498։
• = տան իմոյ. burgadun=բուրգ+տուն. Հիւբշ. Arm. Stud. § 277 համեմատում է ծանօթ ձևերի հետ. տուն դնում է <*տուվն <*տումն, իսկ սեռ. տան <*տուն <*տման, հմմտ. հին զնդ. dmāna-։ Bugge, Etr. u. Arm. էջ 27 ետր. lavtn մեկնում է հյ. լաւ տուն «ազնուական ընտանիք», էջ 112 intem-= ընտանի և Lyk. Stud. 1, 84 լիւռ. tuhes «ազգականներ»։ Հիւնք. յն. δομός, δῶμα։ Karst, Յուշարձան 407 տանիք կցում է սումեր. tan «բարձր», didim «նւաճել», du «գագաթ», իսկ 424 թրք. dam «կտուր» բառերին։ Պատահական նմանութիւն ունի չին. tien «տուն»։-Տէրոյենց, Երևակ 1865, թ. 63, «ոտա-նաւորի տուն» նշանակութիւնը սխալ թարգմանութիւն է կարծում պրս. խա-նեա «երգ» բառից, որ գալիս է օր. խանտէն «կարդալ, երգել» բայից, բայց կարծուել է խանէ «տուն» բառից։
serpent, adder, snake;
— or — աւազակ, the devil;
— խարամանի, dipsas or dipsade;
— շչէ, the serpent hisses;
cf. Քաղցրութիւն.
• = Բնիկ հայ բառ՝ հնխ. ang*hi-ձևից ցեղակիցներից հմմտ. յն. άβεις (Հեսիք.), լտ. anguis, հպրուս. angis, լիթ. angis, լեթթ. uodze, հբգ. unc, հսլ. *9ži, ռուս. ужъ, լեհ. waž, իռլ. -ung (գտնւում է esc-ung «օձաձուկ» բառի մէջ, որ բարդուած է esր «լիճ» բառով և բուն նշանակում է «լճի օձ»)։ Այս բառերը նշանակում են «օձ կամ իժ» և կամ երկուսն էլ։ Նախալեզւում կար երկու իրար նման ձև՝ eg*hi-և ang*hi-. հայե-րէնում առաջինից ստացուել է իժ (
• , ի-ա հլ. «աստղ, բախտ. աստե ղահմայ ժամագէտ» (միայն յոգնակի գոր-ծածուած) Եփր. արմաւ. 52. Շիր. Տօմար. գրում է նաև աղթարք՝ որ սխալ ձև է, ինչ. բաղդ՝ փոխանակ գրելու բախտ։ Սրանից են ախտարակ «բնախօս, փիլիսոփայ» Եւս. քը. բ. 200. «բնութիւն» Փարպ. յախտարակաց «ի բնէ, բնականից» Ոսկ. Սեբեր. (գրուած ախտարակայ Երզն. մտթ. 209), վատախ-տարակ «թշուառ, որ է չար աստղի տակ ծնած» Եղիշ. հմմտ. նաև ախտարմոլ և ա-պախտար բառերը։
• ԳՒՌ.-Ալշ. Ջղ. Վն. խօստօվանել, Կր. Շմ. խօստօվանիլ, Երև. խօստօվանէլ, Մկ. խօս-տօվmնիլ, Ոզմ. խոստավանիլ, Հմշ. խօսղօ-վանուշ, Ննխ. խօստըվանվէլ, Սլմ. խօստը-վանվել, Ախց. Մշ. խօստըվանիլ, Խրբ. խօս-դըվանանք, Գոր. Ղրբ. խօստըվա՛նվիլ, Ագլ սըստըվա՛նիլ, Տփ. խօստօվանիլ, խօստօվնիլ, խօստօվնահէր, Սչ. խօսդ'օվանել, Մրղ. խօս-տավանւըէլ, Ակն. Պլ. Ռ. Սեբ. Տիգ. խօսդը-վանիլ, Ասլ. խէօսդըվանիլ, Զթ. խըսդըվանըլ, -կրճատ ձև է խոստովանք փոխանակ խոս-տովանանք.-էնկիւրիի թրքախօս հայոց մէջ ունինք խօսդանանք «խոստովանանք», խօս-դանանքայր «խոստովանահայր» (Բիւրակն 1898, 789)։
• . անստոյգ նշանակութեամբ բառ. գոր-ծածուած է երեք անգամ հետևեալ ձևով. Զգեցեալ հիրս և կարմիրս. Եզեկ. իգ. 6 (յոյ-նը երկու բառի տեղ միայն ὅαxίνϑινω «յակնթագոյն»). Հիր և կարմիր և կապու-տակ և երփն երփն նարօտուց. Եզեկ. իէ. 24 (յն. այս բոլորի դէմ միայն ύάϰινϑον «ա-կինթ». բայց այլ ձձ. աւեւառնում են ϰαι πορρυραν «և պորփիւր»). Ագուցի զքեզ հիր և կարմիր. Եփր. աւետ. 305 (առնուած է Եզեկ. ժզ. 10 համարից, որ մեր թարգմա-նութեան մէջ այսպէս է. Ագուցի քեզ զերկ-նագոյնն. =յն. ὸάϰινϑον «յակինթ»)։-Որովհետև գործածուած է կարմիր և կապոյտ բառերի հետ, ուստի և գոյնի անուն է, և յատկապէս կարմրից ու կապոյտից տարբեր մի գոյն։ Եւ որովհետև յունարէնում համա-պատասխան ձևն է միշտ «յակնթագոյն», որ և վերջին օրինակում թարգմանուած է նաև երկնագոյն, ուստի պէտք է ընդունիլ, թէ հիր նշանակում է «յակնթագոյն, որ է երկնա-գոյն կապուտակ»։ Հնագոյն հայերէնում զա-նազանում էին ուրեմն կապոյտի երկու որոշ տեսակները, այն է՝ կապոյտ «cинiи, լեղա-կի գոյն», հիր «րοлуσoй, երկնագոյն»։
• Այս բառն է որ Բռ. երեմ. վրիպակով գրում է. Հապտել «պատճառել կամ խաբել» էջ 177,-Հպդել «մերձիլ, պատ-րաստել, պատճառել, այլայլել» էջ 186, փոխանակ հտպտել։-ՆՀԲ արմատը են-թադրում է հպիտ, լծ. ժպտիլ, ծպտիլ, թրք. (իմա՛ արաբ.) tabdīl «փոխուիլ»։ Հիւնք. ժպտիլ բայից։ Արդեօք կրկնա-ւո՛ր է։
• ՀՀԲ և ՆՀԲ հանում են հեթեթ-անք ձևից, որ միայն Լաստիվերտցին է գործածած և անշուշտ հայթայթանք «միջոց, հնարք» բառի գաւառական արտասանութեւնն է ներկայացնում։ Այս ստուգաբանութիւնը ընդունելու դէմ են՝ նախ ե ձայնաւորը փոխանակ այ երկբարբառի, երկրորդ՝ բառի նշանակութեան տարբերութիւնը և երրորդ՝ այն հանգամանքը, որ անհեթեթ բառը ունինք նաև դ-ով գրուած, մինչ-դեռ հայթայթել միշտ թ-ով է։ Հիւնք. Եա-նա լեռան անունից։
• «նորածին մանկան խանձարուր». իբր միջին հյ. բառ ունի միայն Նորայր, Բառ. ֆրանս. 737 ա՝ layette բառի տակ, իբրև 3-րղ նշանակութիւն. բայց որովհետև նոյն բառի 2-րդ նշանակութիւնն է «արկղիկ փայտեղէն», ուստի կարծում եմ, որ սխալմամբ նշանա-կուած լինի, որով այս դուրճը ջնջուելով՝ կը միանայ նախորդի հետ։
• Laq. Arm. stud. § 1907 սանս. yuյ= yukta բառի պհլ. համապատասխանն է։ Տէրվ. Altarm. 24 թուի փոխառեալ պրս. ǰuft ձևից։