Definitions containing the research իմ : 10000 results

Փարումն, ման

s.

embrace, hug, clasp, fond pressure.

· Calfa

NBHL (1)

Աստանօր փարումն հոգւոյն սրբոյն՝ օրինակաւ խնկոց. (Յհ. իմ. եկեղ.։)


Փափագելի, լւոյ, լեաց

adj.

desirable, covetable.

· Calfa

NBHL (1)

Յոյժ տենչալի էր ինձ եւ փափաքելի՝ ո՛չ այլոց զիս, եւ ոչ զայլս ինձ լինել ի թշնամութեան. (Յհ. իմ. երեւ.։)


Փափագեմ, եցի

vn.

to desire, to wish, to long for, to want;
—է տեսանել զքեզ, he desires to see you.

· Calfa

NBHL (3)

Որպէս փափագէ եղջերու յաղբերս ջուրց, այնպէս փափաքէ անձն իմ առ քեզ Աստուած։ Փափաքեաց անձն իմ ի ցանկալ ինձ յիրաւունս քո յամենայն ժամ։ Փափաքէ պատկերի մեռելոյ անշունչ տեսլեան։ Ցանկացարո՛ւրք բանից իմոց, փափաքեցարո՛ւրք, եւ խրատեսջիք.եւ այլն։

Որք վերնոյ թագին փափագեն. (Նախ. իմ.։)

Փափաքեաց միտք իմ բազմել ուսմամբ ի հոգեւոր սեղանսն. (Եփր. յհ. մկր.։)


Փափագումն, ման

s.

cf. Փափաք;
կատարել, լցուցանել զ—, to content, to satisfy;
որով ի — ածէ զնոսա, with which he excited desire in their hearts.

· Calfa

NBHL (1)

Փափաքումն մեծ ունիմ տեսանել զնա. (Նանայ.։)


Փափկական, ի, աց

cf. Փափկալի.

· Calfa

NBHL (1)

Հանեալ այնուհետեւ զմարդն ի փափկական հանգստեան դրախտէն։ Պահել զփափկական զայն դրախտ։ Ուր ճոխանայր՝ ադամըն հին՝ անդ փափկական. (Ագաթ.։ Յհ. իմ. երեւ.։ Երզն. ոտ. երկն.։)


Փափկանամ, ացայ

vn. fig.

to soften, to become tender, soft;
to become nice, delicate, to get soft or effeminate, to live in idleness, in pleasures, to pamper oneself, to give oneself up to effeminacy or voluptuousness;
— յանկողինս, to throw oneself listlessly or lazily on divans or conches, to sleep in soft beds;
— որովայնիւ, to addict oneself to epicurism;
տօն փափակացեալ, a duly kept feast or festival.

· Calfa

NBHL (3)

Գրգիմք եւ փափկանամք, եւ մեղանչեմք աներկիւղ. (Մանդ. ՟Ժ՟Ը։)

Տեսանէր զնա այր իմաստուն, եւ փափկանայր ի բանս նորա. (Հ. կիլիկ.։)

Եթէ փափկանայ քեզ արբումն ջրոյ, առցես ի միտս քո զպապակման բոցոյն այնմիկ զյիշատակ. (Կլիմաք.։)


Փափկասուն

adj.

brought up delicately, petted, delicate, nice;
— մանուկ, petted, spoilt child, child cockered too much, brought np in lavender;
— կեանք, softness.

· Calfa

NBHL (1)

Որ փափկասուն լինի ի մանկութեան, ի ծառայութիւն մատնեսցի։ Փափկասունք իմ գնացին զճանապարհս խիստս. (Առակ. ՟Ի՟Թ. 11։ Բարուք. ՟Դ. 26։)


Փափկացուցանեմ, ուցի

va.

to soften, to render tender;
to take the greatest care of, to pet, to render delicate, soft;
— զծոմական աւուրս, to banquet on fast days.

· Calfa

NBHL (1)

Եւ ոչ զծոմականսն դատարկացուցանել եւ փափկացուցանել զաւուրս. (Յհ. իմ. ատ.։)


Փափկիկ

cf. Փափկին.

· Calfa

NBHL (2)

Փափուկ իմն. մատաղ. փափկուկ, մատղաշ.

Երթայց, մինչեւ փափկիկն է, եւ բազում մեքենայիւք իմովք խաբեցից. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)


Փափուկ, փկի

adj. adv.

delicate, soft, dainty, voluptuous;
delicious, tender, nice, exquisite;
charming, gentle, graceful;
holy, sacred;
—ս, delicately, tenderly, gently;
— ախորժակ, fine taste;
— խիղճ, tender or scrupulous conscience.

· Calfa

NBHL (2)

Ոչ կարեն ելանել ջուրք փափուկք ի ցամաք վիմէն. (Եփր. թուոց.։)

Փափուկ օրիորդ։ Եւ իմ տեսեալ զնոսա փափուկս. (Խոր. ՟Բ. 47։ Վրք. հց. ՟Ժ։)


Փեղմոնի

s.

phelmoni, such a one;
եղմոնի — or — եղմոնի, in such and such a place.

· Calfa

NBHL (1)

Եւ ասէր սուրբ մի ցփեղմոնին (կամ ցփելմոնին), որ խօսէր. (Դան. ՟Ը. 13։) Ոմանք ի քաղդէականն իմանան զայս ձայն ֆէլմօնի որպէս սերտ բարեկամ, կամ գլխաւոր, գահերէց նշանաւոր.


Փեճեկ, ի, ոյ

cf. Փեճոկ.

· Calfa

NBHL (1)

Երկու բնութեամբ է ընկոյզն զանգեալ. մի՝ փեճեկովն, որ ունի զփայտի բնութիւն, եւ մի՝ որ ի ներքս պարարտութիւնն։ Միմեանց պիտոյանան ի կենցաղս, որպէս հատ ցորենոյ՝ փեճոկին իւրոյ. . (Նար. երգ.։ Երզն. մտթ.։)


Փեճոկ, ի, ոյ

s.

shell, husk;
— պտղոց, rind, peel, paring;
— ծառոց, bark;
— ընկուզի, nut-shell;
— ձուոց, egg-shell;
— ընդեղինաց, pod, cod, husk;
— խեցեմորթից, oyster-shell or tortoise-shell;
scale;
— արեւելեան, coculus Iudicus, fisher's berry.

· Calfa

NBHL (1)

Երկու բնութեամբ է ընկոյզն զանգեալ. մի՝ փեճեկովն, որ ունի զփայտի բնութիւն, եւ մի՝ որ ի ներքս պարարտութիւնն։ Միմեանց պիտոյանան ի կենցաղս, որպէս հատ ցորենոյ՝ փեճոկին իւրոյ. . (Նար. երգ.։ Երզն. մտթ.։)


Փեռեկեմ, եցի

va.

to cleave, to rend, to tear, to divide, to open, to break, to burst.

· Calfa

NBHL (1)

Մակպետական հեղումն ի ստորակայեալսն առ ի ծայրագոյն արփւոյն փեռեկի.. . Փանաքիմաց մտածութեամբ փեռեկեցի զզգայարանս հանճարոյ։ Փեռեկեաց ընդարձակեաց զհուրն ի վեր եւ ի խոնարհ. (Մագ.։)


Փեսայ, ից

s.

spouse, bridegroom;
husband;
son-in-law.

· Calfa

NBHL (1)

Ել ղովտ, եւ խօսեցաւ ընդ փեսայս իւր որ առնլոց էին զդստերս նորա. եւ թուէր ծաղր առնել յաչս փեսայից իւրոց։ Սամփսոն փեսայ թամնացւոյն։ Ո՞վ եմ ես, զի լինիցիմ փեսայ արքայի։ Էր նա փեսայ քահանայապետին. եւ այլն։


Փեսայածու, աց

s.

bride's man or maid, paranymph.

· Calfa

NBHL (1)

νυμφαγωγός, νυμφοστόλος pronubus. որ եւ ՓԵՍԱԾՈՒ. Ածօղ զփեսայն առ հարսն, որպէս եւ զհարսն առ փեսայն. փեսաւէր, եւ այլն եւս բարեկամք փեսային. (ըստ յն. ասի եւ հարսնածու՝ նովին հոմաձայնութեամբ. զի է փեսայ, եւ նիմֆի, հարսն. )


Փեսայանամ, ացայ

vn.

to espouse, to marry a person's daughter, to be or become a son-in-law.

· Calfa

NBHL (1)

Լինին հարսանիք մաքսիմինայ դստերն դիոկղետիանոսի ի նիկոմիդա՝ փեսայանալով նմա Կոստանդիանոսի կեսարի որդւոյ Կոստայ։ Վասակ հայկազուն փեսայացեալ էր Աշոտոյ իշխանաց իշխանի. (Խոր. ՟Բ. 80։ Յհ. կթ.։)


Փեսայօրէն

adv.

like a bridegroom.

· Calfa

NBHL (1)

Այլ ոչ փեսայօրէն զգեցեալ։ Փեսայօրէն ջերմամբ սիրոյ՝ յոյժ ըղձական։ Ել յարեւելից ի հօրէ փեսայօրէն ձեւով. (Ածաբ. մկրտ.։ Շ. իմ. եղակ.։ Երզն. մտթ.։)


Փետեմ, եցի

va.

to pull or pluck out, to depilate;
— զփետուրս, to pluck or strip off feathers;
— զհերս, զմօրուս, to tear out the hair or beard;
— զոք, to fleece a person.

· Calfa

NBHL (2)

Ողբս առեալ՝ փետէի զվարսս գլխոյ իմոյ։ Փետեցի զհերս եւ զմօրուսս իմ։ Առեալ զվարսից իմոց՝ փետեաց զիս։ Գուժեցէ՛ք ի վերայ արանց խզելոց՝ փետելոց՝ մրելոց. (՟Ա. Եզր. ՟Ը. 72։ ՟Բ. Եզր. ՟Թ. 5։ Յոբ. ՟Ժ՟Զ. 13։ Երեմ. ՟Խ՟Ը. 31։)

Փետեմ զվարսս իմ ցանկալի. (Շ. եդես.։)


Փերեւեդեմ, եցի

vn.

cf. Փերեւերտեմ.

· Calfa

NBHL (1)

եւ ն. իբր ձ. ՓԵՐԵՒԵԴԵՄ կամ ՓԵՐԵՒԵԹԵՄ, ՓԵՐԵՒԵՏԵՄ, ՓԵՐԵՒԵՐՏԵՄ, (ոյն ընդ պ. փէրվէտէն, փէրվերիյտէն ). ἑντρέφω, ἑνστροφάω innutrio, alo, oblecto me, luxuriose utor. Տածել. դարմանել. յարդարել զանձն. զարդարիլ. պճնիլ. սերթեւեթիլ. ճերմել սիգալով. ինքը զինքը փայփայել, հագուիլ սըգուիլ, սազէլ, տիւզէն ընել, քէսիմ իւլվան ծախել, սըլընկ պըլընկ պտըտիլ.


Փերեւերտեմ, եցի

vn.

to dress oneself with studied elegance, with affected neatness, with too great attention to effect, to be very spruce or smart;
to bridle up, to strut, to carry proudly, to walk with affected dignity.

· Calfa

NBHL (1)

եւ ն. իբր ձ. ՓԵՐԵՒԵԴԵՄ կամ ՓԵՐԵՒԵԹԵՄ, ՓԵՐԵՒԵՏԵՄ, ՓԵՐԵՒԵՐՏԵՄ, (ոյն ընդ պ. փէրվէտէն, փէրվերիյտէն ). ἑντρέφω, ἑνστροφάω innutrio, alo, oblecto me, luxuriose utor. Տածել. դարմանել. յարդարել զանձն. զարդարիլ. պճնիլ. սերթեւեթիլ. ճերմել սիգալով. ինքը զինքը փայփայել, հագուիլ սըգուիլ, սազէլ, տիւզէն ընել, քէսիմ իւլվան ծախել, սըլընկ պըլընկ պտըտիլ.


Փիլիսոփայական, ի, աց

adj.

philosophical.

· Calfa

NBHL (1)

φιλοσοφικός philosophicus. Որ ինչ անկ է փիլիսոփայութեան կամ փիլիսոփայից. իմաստասիրական.


Փիլիսոփայութիւն, ութեան

s.

philosophy.

· Calfa

NBHL (1)

Անուն փիլիսոփայութեան՝ կատարեալ իմաստիցն նշանակ է. (Շ. բարձր.։)


Փիլիսոփապետ, աց

s.

chief of the philosophers.

· Calfa

NBHL (1)

Որպէս Գլուխ փիլիսոփայից, ծայրագոյն իմաստասէր.


Փիճի, ճւոյ

s. bot. pine-tree;
cf. Հաճարի;
beech-tree.

· Calfa

NBHL (1)

Հանճարի եւ փիճի՝ ոչ են բազմոստք, եւ ոչ ընդդիմանալ հողմոց կարեն՝ ի խոր արմատս ոչ ունելով. (Մխ. առակ.։)


Փլուզումն, ման

s.

cf. Փլումն.

· Calfa

NBHL (1)

Զփլումն լերին։ Մեծապէս ունի զփլումն։ Ի փլմանէ պարսպացն։ Ի փլմանէ վիմացն փոշին յօդս ծառացեալ. (Իսիւք.։ Նչ. եզեկ.։ Տօնակ.։)


Փլումն, ման

s.

destruction, ruin, waste.

· Calfa

NBHL (1)

Զփլումն լերին։ Մեծապէս ունի զփլումն։ Ի փլմանէ պարսպացն։ Ի փլմանէ վիմացն փոշին յօդս ծառացեալ. (Իսիւք.։ Նչ. եզեկ.։ Տօնակ.։)


Փլուցանեմ, ուցի

va.

to beat down, to cause to fall, to destroy, to demolish, to ruin;
to rout, to defeat, to disperse.

· Calfa

NBHL (1)

Զոր ոչ հողմք սատանայականք եւ ոչ անձրեւք յորդախաղաց ուղխից բռնութեան կարացին փլուցանել։ Սկսան փլուցանել (կամ փլուզանել) զպարիսպ ամրոցին։ Ի հիմանց փլուսցեն։ Փլուցանել զթումբս շրթանց ջուրցն. (Յհ. իմ. եկեղ.։ Լաստ. ՟Թ։ Մխ. երեմ.։ Ոսկ. յհ. ՟Ա. 21։)


Փխրեմ, եցի

va.

to pound, to crush, to crumble, to bruise, to grind;
to roast, to toast, to torrefy.

· Calfa

NBHL (1)

Որ եւ ջերմագոյն տապացուցանէին ճառագայթք արեգականն, եւ զքարինս եւս փխրել կարէին։ Մոմ է ի պնակիտսն, որ (չորացեալ ) դիւրաւ փխրի։ Քան զնոյն կաւ՝ անարգ եւ փխրելի եւ անցաւոր կեանք նորա։ Հանդերձքն ցեցակեր, փխրեալ, եղծեալ. (Ոսկ. փիլիպ. ՟Թ։ Փիլ. ել. ՟Բ. 41։ Լմբ. իմ.։ Ագաթ.։ Յայս միտս հայի արդեօք ըստ հյ. եւ ըստ օրինակաց ինչ յն. եւ բանն Եզեկ. ՟Ի՟Դ. 10. որ եդաւ ի ՟Ա նշ։)


Փղաքաղ

s.

half-elephant-half-goat, chimera.

· Calfa

NBHL (1)

Ոչ միայն եղջերուաքաղս, այլեւ փղաքաղս եւ ուղտաքաղս լուծմունսդ կասկածիմ գոլ. (Մագ. ՟Ժ՟Ե։)


Փղձկումն, ման

s.

cf. Փղձուկ.

· Calfa

NBHL (1)

Զթանխանձ եւ զփղձկումն սրտի իմոյ, զոր հառաչէի յոգւոց հանելով։ Անմռունչ հեծեծես, սակայն շնորհ հոգւոյն՝ որ է ի քեզ, տեսանէ զփղձկումն հոգւոյ քո։ Ի յանձկութենէ փղձկման ծանրութեանն բթեալ. (Փորպ։ Լմբ. պտրգ. եւ Լմբ. սղ.։)


Փղոսկր, կեր, կրոյ

s.

elephant's tusk, ivory.

· Calfa

NBHL (1)

Ժանեօք փղոսկրօք. (Նչ. եզեկ.) իմա որպէս ա. փղոսկրեօք։


Փնդեռն, դռան, դռունք

s.

scarab, dung-beetle.

· Calfa

NBHL (1)

Փնդռունք յորժամ մեռանիմ ի գունդ աղբոյն զինքեանս թագուցանեն. (Ոսկ. եզեկ.։)


Փշալից

adj.

full of thorns or briars, thorny, braky, prickly, briery.

· Calfa

NBHL (1)

Իբրեւ յառապարի փշալից եւ արիւնըռուշտ շրջիմ. (Խոսր.)


Փշախիլ

adj.

extirpating briars;
— շրջել, to pull up, to root out thorns or briars.

· Calfa

NBHL (1)

Գուցէ թողեալ զսերմանելն՝ փշախիլ շրջիցիմք. յն. զփուշս խլիցեմք. (Ոսկ. յհ. ՟Ա. 1։)


Փշրեմ, եցի

va.

to grind to dust or powder, to pound, to bruise, to crush, to triturate, to pulverize;
to crumble.

· Calfa

NBHL (1)

Զորոգայթս զայս փշրել։ Նիգք երկաթիք անհնազանդութեան փշրեցան։ Անկան փշրեցան ունայնութեան պաշտամունքն. (Յհ. իմ. ատ.։ Յճխ. ՟Ժ՟Ա։ Ագաթ.։)


Փոթոթ, ի, ից

adj.

cf. Փոթոթային.

· Calfa

NBHL (1)

Հովոյն եւ չորոյն նոյնպէս, եւ փոթոթին՝ փոթոթ։ Նախ հով եւ փոթոթ հիւթ տայ յերկրէ. եւ զայդ իմանաս ի խակ պտղոցն։ Փոթոթ համ եւ կամ եւ հով սերկեւելի. (Ոսկիփոր.։)


Փոթոթահամ

adj.

cf. Փոթոթային.

· Calfa

NBHL (1)

Հովոյն եւ չորոյն նոյնպէս, եւ փոթոթին՝ փոթոթ։ Նախ հով եւ փոթոթ հիւթ տայ յերկրէ. եւ զայդ իմանաս ի խակ պտղոցն։ Փոթոթ համ եւ կամ եւ հով սերկեւելի. (Ոսկիփոր.։)


Փոթութիւն, ութեան

s.

folding, plaiting, fold.

· Calfa

NBHL (1)

Լնլով որոշմամբ մեկնելոյ ի միմեանց զփութութիւնսն. (Նիւս. կազմ.։)


Փոխաբերեմ, եցի, րի

va.

to transfer, to transport;
to transpose;
to translate, to change;
to reward;
to succeed.

· Calfa

NBHL (4)

Զամենեսեան ի խաղաղութիւն փոխաբերեաց։ Առ յագեցութիւն երկնային բարութեանն զմեզ փոխաբերեաց։ Յընտանի սպիտակութիւն սրտի զկերպն փոխաբերէ։ Ի հնազանդութեան պայման զբանս իւր փոխաբերէ. (Սոկր.։ Յհ. իմ. երեւ.։ Յհ. կթ.։)

Եւ այսպէս փոխաբերելով բազում անգամ յերկաքանչիւրս՝ անհալական առ ի յերկոցունցն գործէ. (Պղատ. տիմ.։)

Մի անկումն ինչ իմասցիս զԱստուածութեան. զի ոչ փոխաբերի տեղի տեղւոջէ որպէս մարմին. (Բրս. ծն., անցանել։)

Զայսորիկ քեզ Աստուած իմ եւ տէր՝ ընդ այսքանեաց բարեաց փոխաբերեցի. (Նար. ՟Ե։)


Փոխաբերութիւն, ութեան

s.

cf. Փոխաբերումն.

· Calfa

NBHL (1)

Որ զերկրաւս եւ երկնովքն բերին փոխաբերութիւնք. (Պղատ. տիմ.։)


Փոխաբերումն, ման

s. rhet.

transport;
translation, removal;
allegory;
metaphor.

· Calfa

NBHL (1)

Որ զերկրաւս եւ երկնովքն բերին փոխաբերութիւնք. (Պղատ. տիմ.։)


Փոխադարձեմ, եցի

va.

to recompense, to reward;
to return like for like.

· Calfa

NBHL (1)

Ողորմեա՛ ինձ.. . եւ ապա փոխադարձեալ, Պատրաստ է սիրտ իմ Աստուած. (Տօնակ.։)


Փոխադրեմ, եցի

va. vn.

to transpose, to transfer, to transport, to displace;
to remove;
to copy;
to translate;
to depart from this world, to die.

· Calfa

NBHL (2)

Որք ի չարիսն են, երկընչին փոխադրիլ առ մեզ։ Բարբառին, եւ ոչ զարթնում. հնչեն, եւ ոչ փոխադրիմ. (Ոսկ. յհ. ՟Ա. 27։ Նար. ՟Ժ՟Դ։)

Թերեւս ի մարդկանէ դեւ փոխադրեցայ. (Կլիմաք.։)


Փոխակերպեմ, եցի

va.

to transform, to metamorphose, to transmute, to change.

· Calfa

NBHL (1)

Ի նոյն պատկեր փոխակերպիմք փառաց ի փառս որպէս ի տեառն հոգւոյ։ Փոխակերպիմք ամենեքեան յախտացելոց անախտք։ Լինէր փոխակերպեալ առ մերձաւորսն. (Պրպմ. ՟Ի՟Ե։ Աթ. ՟Գ։ Նոննոս.։)


Փոխան

prep.

instead of, in the place of, for;
cf. Փոխանորդ.

· Calfa

NBHL (3)

Փոխան ձեր ի խաչ բեւեռիմ. (Տաղ.։)

Ես քո փոխան (կամ փոխանակ ) եղից. (Փիլիմ. 20։) յն. շահաւորիմ. այսինքն ի քո պտուղ վայելեցից. զի եւ ոնեսիմոս նշանակէ շահեկան, օգտակար։

Փոխան հայցեմ.. . Փոխան պաղատիմ։ Փոխան աղաչեմ. (Խոսր.։ Երզն. լս.։)


Փոխանակ

prep.

instead of, in place of;
in exchange or in return for, as a reward for;
— նորա, in his place;
— ընդ, instead of;
— զի, whereas;
for as much as, since, because;
անձն քո — անձին նորա, your life shall be surety for his;
ասել —ուրուք, to say in a person's name.

· Calfa

NBHL (12)

Ապա թէ փոխանակելով փոխանակեսցէ զայլ անասուն ընդ անասնոյ, եղիցի եւ այն փոխանակն սուրբ։ Եւ նա, եւ փոխանակն իւր եղիցին սուրբ։ Արարի փոխանակ քո զեգիպտոս եւ զեթէովպիա, եւ զսուհէն քեզ փոխանակեցի։ Զջուր մեր դնոյ արբաք, եւ փայտն մեր առանց փոխանակի եկն ի վերայ։ Առ ոտն կոխէիք զարդարն՝ առնելով փոխանակս։ Առի զեղբարս ձեր, փոխանակս տուեալ տեառն։ Նախատեցին փոխանակ (այսինքն զփոխանակն, կամ զերեւեցուցիչն ) օծելոյ քոյ, եւ այլն։ Հաւատարիմ բարեկամի ոչ գոյ փոխանակ։ (Սիր.՟Ղ. 15։)

Ուստի ՓՈԽԱՆԱԿԱՒ, իբր մ. որպէս Փոխանակելով զմիմեանս. փոխն ի փոխ, նեօպէթով.

Առաքէր զնոսա ի լիբանան տասն հազար յամսեան՝ փոխանակաւ. յն. որք փոխանակէին զմիմեանս. (՟Գ. Թագ. ՟Ե. 14։)

Ազգքն՝ զոր փոխեցեր, եւ նստան փոխանակաւ ի քաղաքս սամարեայ. իմա փոխանակ բուն բնակչացն։

Ո՛չ սպասք բազմամբոխ, եւ ո՛չ փոխանակ հանդերձից. (Ոսկ. ՟ա. տիմ. ՟Ժ՟Դ։)

Փոխանակ արեան նորա։ Փոխանակ իսահակայ։ Փոխանակ ական, կամ ատամանց նոցա։ Վարձ ձեր է այն՝ փոխանակ պաշտամանցն ձերոց։ Նա նստցի յաթոռ իմ փոխանակ իմ։ Հերիք էր յամս իմ՝ փոխանակ իմ, եւ եղբօր իմոյ։ Խօսեցաւ ի վերայ քո չարիս փոխանակ չարեաց։ Փոխանակ այնորիկ լուարուք հովիւք զպատգամս տեառն։ Փոխանակ այնր՝ զի փառաւորեցաք մեք զԱստուածս նոցա.եւ այլն։

Ասէ Երեմիա փոխանակ (այսինքն ի դիմաց ) ժողովրդեանն. (Մծբ. ՟Ե։)

Փոխանակ ընդ զիմ անձնս տայցեմ։ Մահու պատիժ փոխանակ ընդ վատութեան կրեն. (Եւս. պտմ. ՟Գ. 23։ Եզնիկ.։)

Օրհնեսցին.. . փոխանակ զի լուտր ձայնի իմում. (Ծն. ՟Ի՟Բ. 18։ ՟Ի՟Ղ. 5։ տե՛ս եւ Օր. ՟Ը. 20։ Դտ. ՟Ժ՟Ա. 36։ ՟Բ. Թագ. ՟Ժ՟Բ. 10։ Մաղ. ՟Բ. 9։ Երեմ. ՟Լ՟Ա. 20։)

Սովին հայկաբանութեամբ իմանայ Սարգիս եւ զասելն Յկ. ՟Դ. 15։

Փոխանակ զի ասէիք, եթէ տէր կամեսցի. որպէս այն թէ, որովհետեւ այսպէս ասէք յոչ ուղիղ միտս։ Բայց յայսմ վայրի պարտ էր իմանալ որպէս հելլենաբանութիւն. փոխանակ զի ասելոց էիք. (յն. փոխանակ ասելոյ ձեզ )։

ՓՈԽԱՆԱԿ. նխ. ἁντί, ἁντ’, ἁνθ’ vice, pro. Ընդ. փոխան. ի տեղի այլոյ. ի փոխարէնս. ի սակս. վասն. ըստ. ի դիմաց. տեղը, համար.


Փոխանակ, ի

s. adv.

substitute;
lieutenant;
vicar;
successor;
exchange, barter, compensation;
—աւ, by turns, alternatively, reciprocally, mutually;
— արքայի, vice-roy;
— բդեշխի, vice-consul;
proconsul;
— հանդերձից, change of clothes, changes of raiment;
արարի — քո զեգիպտոս, have given Egypt as your ransom.

· Calfa

NBHL (12)

Ապա թէ փոխանակելով փոխանակեսցէ զայլ անասուն ընդ անասնոյ, եղիցի եւ այն փոխանակն սուրբ։ Եւ նա, եւ փոխանակն իւր եղիցին սուրբ։ Արարի փոխանակ քո զեգիպտոս եւ զեթէովպիա, եւ զսուհէն քեզ փոխանակեցի։ Զջուր մեր դնոյ արբաք, եւ փայտն մեր առանց փոխանակի եկն ի վերայ։ Առ ոտն կոխէիք զարդարն՝ առնելով փոխանակս։ Առի զեղբարս ձեր, փոխանակս տուեալ տեառն։ Նախատեցին փոխանակ (այսինքն զփոխանակն, կամ զերեւեցուցիչն ) օծելոյ քոյ, եւ այլն։ Հաւատարիմ բարեկամի ոչ գոյ փոխանակ։ (Սիր.՟Ղ. 15։)

Ուստի ՓՈԽԱՆԱԿԱՒ, իբր մ. որպէս Փոխանակելով զմիմեանս. փոխն ի փոխ, նեօպէթով.

Առաքէր զնոսա ի լիբանան տասն հազար յամսեան՝ փոխանակաւ. յն. որք փոխանակէին զմիմեանս. (՟Գ. Թագ. ՟Ե. 14։)

Ազգքն՝ զոր փոխեցեր, եւ նստան փոխանակաւ ի քաղաքս սամարեայ. իմա փոխանակ բուն բնակչացն։

Ո՛չ սպասք բազմամբոխ, եւ ո՛չ փոխանակ հանդերձից. (Ոսկ. ՟ա. տիմ. ՟Ժ՟Դ։)

Փոխանակ արեան նորա։ Փոխանակ իսահակայ։ Փոխանակ ական, կամ ատամանց նոցա։ Վարձ ձեր է այն՝ փոխանակ պաշտամանցն ձերոց։ Նա նստցի յաթոռ իմ փոխանակ իմ։ Հերիք էր յամս իմ՝ փոխանակ իմ, եւ եղբօր իմոյ։ Խօսեցաւ ի վերայ քո չարիս փոխանակ չարեաց։ Փոխանակ այնորիկ լուարուք հովիւք զպատգամս տեառն։ Փոխանակ այնր՝ զի փառաւորեցաք մեք զԱստուածս նոցա.եւ այլն։

Ասէ Երեմիա փոխանակ (այսինքն ի դիմաց ) ժողովրդեանն. (Մծբ. ՟Ե։)

Փոխանակ ընդ զիմ անձնս տայցեմ։ Մահու պատիժ փոխանակ ընդ վատութեան կրեն. (Եւս. պտմ. ՟Գ. 23։ Եզնիկ.։)

Օրհնեսցին.. . փոխանակ զի լուտր ձայնի իմում. (Ծն. ՟Ի՟Բ. 18։ ՟Ի՟Ղ. 5։ տե՛ս եւ Օր. ՟Ը. 20։ Դտ. ՟Ժ՟Ա. 36։ ՟Բ. Թագ. ՟Ժ՟Բ. 10։ Մաղ. ՟Բ. 9։ Երեմ. ՟Լ՟Ա. 20։)

Սովին հայկաբանութեամբ իմանայ Սարգիս եւ զասելն Յկ. ՟Դ. 15։

Փոխանակ զի ասէիք, եթէ տէր կամեսցի. որպէս այն թէ, որովհետեւ այսպէս ասէք յոչ ուղիղ միտս։ Բայց յայսմ վայրի պարտ էր իմանալ որպէս հելլենաբանութիւն. փոխանակ զի ասելոց էիք. (յն. փոխանակ ասելոյ ձեզ )։

ՓՈԽԱՆԱԿ. նխ. ἁντί, ἁντ’, ἁνθ’ vice, pro. Ընդ. փոխան. ի տեղի այլոյ. ի փոխարէնս. ի սակս. վասն. ըստ. ի դիմաց. տեղը, համար.


Փոխանակաբանեմ, եցի

vn.

to answer, to contradict, to gainsay.

· Calfa

NBHL (2)

ՓՈԽԱՆԱԿԱԲԱՆԵԼ. Փոխանակ ընդդիմաբանել. ի դէմս ածել.

Զոր պարսաւեալ այպանէին փոխանակաբանեալ, որք ի նմանէ յանդիմանեալ լինէին. (Խոր. ՟Գ. 31։)


Փոխանակեմ, եցի

va.

to exchange, to make an exchange, to barter;
to substitute for, to fill the place of;
to succeed;
to permute, to alternate;
to compensate, to counterbalance;
— զտեղի, to take the place of, to substitute for;
— զանձն ի վերայ ճշմարտութեան, to give oneself for the truth;
— զոք ի վերայ ապահովութեան հասարակաց, to sacrifice a person for the public safety;
— զկեանս իւր ի վերայ ուրուք, to hazard one's life in defence of a person;
զմահ ընդ կենաց — քան, t o die rather than yield.

· Calfa

NBHL (1)

ἁλλάσσω, ἁνταλλάσσω, -ττω, μεταλλάττω, -σσω muto, commuto, transmuto. Փոխանակ տալ կամ առնուլ կամ գնել. փոխել զիմն ընդ իրիք կամ յայլ ինչ. տեղը կամ դիմացը ուրիշ բան տալ, կամ առնել, իրարու հետ փոխել.