full of thorns or briars, thorny, braky, prickly, briery.
Լցեալ կամ լի փշովք. փշերով լեցուն, փշոտ.
Փշալից լինին ձեռք արբեցողի. (Առակ. ՟Ի՟Զ. 9.) (յն. փուշք բուսանին ի ձեռս )։
Ի տնկոյն գոմորացւոց այգին փշաբեր՝ փշալից եղեւ. (Մծբ. ՟Ե։)
Փշալից արար զամենայն անդս մտաց եւ անդամոցն. (Յճխ. ՟Ժ՟Ը։)
Երկիր փշաբեր փշալից՝ փոխանակ դրախտին փափկութեան. (Եփր. ծն.։)
Փշալից երկիր եղեալ ժառանգորդ. (Ասող. ՟Ա. 2։)
Կորդացեալ եղեւ այն ըստ փշալից անտառի։ Փշալիցն այն տունկ. (Վրք. հց. ՟Ը։ Երզն. լս.։)
Իբրեւ յառապարի փշալից եւ արիւնըռուշտ շրջիմ. (Խոսր.)
Փշալից բրօք, փշալից գաւազանաւ հարկանել. (ՃՃ.։)
Գուցէ այնպիսի գաւազանաւ փշալից տանջելոց է զամենեսան։ Զփշալից գաւազանն հրեղէն, եւ զդառնագոյն շղթայսն բոցեղէն. (Վրդն. ծն.։ Ոսկիփոր.։)