adj.

cf. Փոթոթային.

adj.

ՓՈԹՈԹ կամ ՓՈԴՈԴ ՓՈԹՈԹԱՀԱՄ. στρυφνός, στυπτικός, πληκτικός acerbus, constringens, pungens. Տտիպ. տտպեցուցիչ բերանոյ. իբր փոթոտ, որ տայ փոթ ի լեզուն. փոթտօղ, փոթտահամ.

Համք հիւթոցն են այսոքիկ, քաղցր, դժուար (կամ բարկ ), թթու, փոթոթ։ Փոթոթն (կամ փոդոդն ) յաւելուած ցրտութեան է, եւ կծու՝ յաւելուած հրոյ. (Դամասկ.։ Եւ Ոսկիփոր.։)

Ի սկզբան երեւելոյ պտղոցն՝ թթուք, դաժտնք, եւ փոթոթահամք. (Վեցօր. ՟Ե։)

Փոթոթ գինի։ Գինի փոթթահամ։ Մուստառ՝ որ փութթահամ լինի, ունուշ լինի գինին. (Վստկ.։)

Հովոյն եւ չորոյն նոյնպէս, եւ փոթոթին՝ փոթոթ։ Նախ հով եւ փոթոթ հիւթ տայ յերկրէ. եւ զայդ իմանաս ի խակ պտղոցն։ Փոթոթ համ եւ կամ եւ հով սերկեւելի. (Ոսկիփոր.։)

Վասն միօրեայ ջերմանն, որ պատճառն ի փոթոթ ջորյ լուանալոյն լինի (որպէս ծծմբային ջուրն է )։ Կերակուր փոթոթ եւ կապող տաս, որպէս աղտորի մուզավարայ, եւ նռան. (Մխ. բժիշկ.։)