Definitions containing the research եր : 10000 results

Անգիծ

adj.

not described, not marked, not written;
that cannot be marked, hard.

· Calfa

NBHL (3)

Ուր ոչ գծէ երկաթ. կարծր յոյժ. անգծելի.

Եւ որ չունի զարտաքին նշանս երեւելիս. լռիկ. անբարբառ.

Հուր ծախիչ է եղեգան, եւ անգիծ արտասուք՝ ամենայն երեւելի եւ իմանալի մեղաց եւ աղտոյ. (Կլիմաք.։)


Անգին

adj.

inestimable, invaluable, without price.

· Calfa


Անգիտակ

adj.

ignorant.

· Calfa

NBHL (1)

Ոչ որպէս անգիտակ հանդերձելոց նմա պատահմանց, այլ եւ յոյժ իսկ ճանաչէր. (Աթ. ՟Ը։)


Անգիտանամ, ացայ

vn.

to be ignorant;
to forget one's self.

· Calfa

NBHL (4)

Անգիտանայցէ ակամայ։ Քաւեսցէ վասն նորա քահանայն՝ վասն անգիտութեանն, զոր անգիտացաւ։ Մի՛ ածեր ի վերայ մեր մեղս, զի անգիտացաք։ Ոչ անգիտացեալ, թէ չար է արար նոցա. (Ղեւտ. ՟Դ. 13։ ՟Ե. 18։ Թուոց. ՟Ժ՟Բ. 10։ Իմ. ՟Ժ՟Բ. 10։)

Ո՞րպէս արդեօք զայլ ինչ ուսցի՝ որ զինքն անգիտանայ. (Նիւս. երգ.։)

Ոչ անգիտանայ ամենայն երագամիտ լսօղ զզօրութիւն առակիս. (Սարգ.։)

Եւ զի այսոքիկ այսպէս, անգիտանամ յերկաքանչիւրոցն ընտրութենէ։ Վասն որոյ անգիտանամ, թէ զի՛նչ գործեցից ... Եւ թէ զի՛նչ արարից, անգիտանամ զելս վտանգիս եղելոյ. (Շ. ատ. եւ Շ. ընդհ.։)


Անգիտելի, լւոյ, լեաց

adj.

not to be understood, incomprehensible.

· Calfa

NBHL (1)

Առանց գիտելոյ (մեր).


Անգիտութիւն, ութեան

s.

ignorance, inexperience;
անգիտութեամբ, ignorantly.

· Calfa

NBHL (5)

Ածէիր ի վերայ մեր անգիտութիւն։ Քաւեսցէ վասն անգիտութեանն՝ զոր անգիտացաւ։ Զմեղս մանկութեան իմոյ եւ զանգիտութեան իմոյ մի՛ յիշեր։ Զվասն մեղացն եւ զվասն անգիտութեանն։ Յորս էր Աստուծոյ անգիտութիւն։ Ծանրացուցանէ անգիտութեամբ զբանս։ Պապանձեցուցանել զանզգամ մարդոց զանգիտութիւն։ Գիտեմ զի անգիտութեամբ արարէք. եւ այլն։

Զանգիտութիւն ի բաց մաքրէ գիտութեամբ. (Դիոն. երկն.։)

Խաւարեալք անգիտութեամբ՝ տգիտանան ի բարւոյն ծանօթութիւն։ Երկուց այսոցիկ անգիտութեանց առեր զքեւ եպերանս. (Պիտ.։)

Յանգիտութենէ ի ճշմարիտ Աստուած գիտութիւն առաջնորդեաց։ Զիա՞րդ զճշմարիտ օրէնսն գրեսցուք առ ձեր անգիտութիւնդ. (Փարպ.։)

Կամեցաւ գիտութեամբ ծայրիցն յայտնել զանգիտութիւն միջոցին. (Անյաղթ պերիարմ.։)


Անգիր

adj. adv. without letters, — print;
unwritten, verbal, oral;
ignorant, uninstructed;
verbally, by word of mouth.

· Calfa

NBHL (5)

Գրով եւ անգիր՝ աստ եւ հեռաւորագոյն հաւատս մեր քարոզի. (Առ որս. ՟Թ։)

Քննեցի զհակաճառութիւն երկուց կողմանցս գրով եւ անգիր. (Լմբ. ատ.։)

Քարտէս է անգիր՝ միտս մեր. (Վրք. հց. ՟Զ։)

Նշանակեն իմն եւ անգիր թնդմունք. որզան, գազանացն. (Պերիարմ.։)

Նորին անգիր եւ ձկնորս եւ յիմար աշակերտացն հետեւեսցուք. (Վրք. հց. ՟Ա։)


Անգիւտ

adj.

unfindable, rare, precious, dear.

· Calfa

NBHL (3)

Զձեր անձինսդ անգիւտ արարեալ էիք ի կորստեանն. (Բուզ. ՟Գ. 14։)

Ոչ հասին յամս ժամանակաց մերոց ի բարի եւ յանգիւտ. (ՃՃ.։)

Պասքեալ ի ծարաւոյ յանգիւտս ջրոյ՝ կայր յաղօթս (Սամփսոն). (Ոսկ. հերոդ.։)


Անգլուխ

adj.

without a head, headless;
without a leader or chief.

· Calfa

NBHL (2)

Առին զանգլուխ մոլորութիւն (հպարտութեան) զմերձեցեալն ի յիմար սիրտս. (Կլիմաք.։)

Եղէ այրի եւ անտերունչ եւ անգլուխ. (Վրք. հց. ԺԴ։)


Անգծելի, լւոյ, լեաց

adj.

that cannot be marked, hard.

· Calfa

NBHL (1)

Անգծելի երկաթոյ՝ վիմօք. (Երզն. մտթ.։)


Անգոյ, ից

adj. s. not existing, having no being;
non-existence, non-entity;
nothing;
արար Աստուած զաշխարհս յանգոյից, God created the world from nothing;
յանգոյս, vainly.

· Calfa

NBHL (6)

Անգոյք են, որպէս եղջերուաքաղն եւ արալեզն։ Ի վերայ անգոյիցն զեթէ է՞ն խնդրել պարտ է. (Սահմ. ՟Ա։)

Անգոյ է առաւել քան զեղջերուաքաղն անուանեալ. (Շ. թղթ.։)

Տէր եւ Ստեղծիչ գոլ յանգոյոց. (որ է հոլով քերթողական) (Շ. խոստ.։)

Յոչինչ համարեալն կամ համարելին. ունայն. անկերպարան. փուճ. եուֆ, խէյալ.

Ոչ եթէ անգոյ, եւ թանց բնութեան զմերն ընկալաւ ի կնոջէ. (Յհ. իմ. երեւ։)

Մանկունք բազում անգամ՝ անկատար լեզուաւ, պարզ եւ անգոյ բանիւք զՀայրն իւրեանց՝ որ յերկինս՝ հաշտօղ եւ պարգեւատու արարին. (Կլիմաք.։)


Անգոյութիւն, ութեան

s.

nothingness, nothing.

· Calfa

NBHL (2)

Մահ է ի վերայ մեր՝ ո՛չ էութեանս անգոյութեան, այլ միաւորութեանցն անջատմունք. (Մաքս.։)

Գոգցես թէ յանգոյութիւն զգոյն խնդրէ ներածել. (Յհ. իմ. երեւ։)


Անգոսնեմ, եցի

va.

to despise, to slight, to reprove, to blame;
to jeer, to ridicule, to mock.

· Calfa

NBHL (3)

Մեծաձայն ծաղու անգոսնեցին զբանիւքն։ Ըստ սրբասէր մերոց օրինաց արժանի է եւ անգոսնելոյ. (Փարպ.։)

Բռնադատիս ի մարդասիրութենէ, եւ ոչ անգոսնիս։ Ոչ անգոսնիս յերկայնմտութեանց. (Նար.։)

Բոլորովին ազատ յամենայն անկոսնելի կրից մերոց. (Տօնակ.։)


Անգործութիւն, ութեան

s.

idleness, inaction, indolence;
inefficacy.

· Calfa

NBHL (6)

Պահէ չարեացն անգործութեամբն զշաբաթս, եւ զբարեացն անգործութիւն ոչ ընդունի. (Նիւս. երգ.։)

Գիշեր կոչէ զհանդերձեալն վասն անգործութեան. քանզի բարի կամ մեղք անդ այլ ոչ գործին. (Ոսկ. յհ. ՟Բ. 10։)

Իւրաքանչիւր չարի յօրինել զներհակն. անգործութեանն՝ զգործասիրութիւնն. (Յճխ. ԻԳ։)

Աղքատացն մերկութեանն է (պատճառ՝) անգործութիւնն. (Համամ առակ.։)

Եւ անգործ թողեալ լինելն. չարկանելն ի գործ. չբանեցնելը, բանի չբերելը՝ չգալը.

Յանգործութեան էին կտակարանք մեր։ Որ լայր զիւր անգործութիւնն. (Արշ. ԻԸ. ԿԹ։)


Անդադար

adj. adv.

incessant, continual;
restless, agitated;
incessantly, continually.

· Calfa

NBHL (9)

Անցին անձինք մեր ընդ ուղխս անդադարս։ Աչս ունին ... անդադարս ի մեղաց. (Սղ. ՟Ճ՟Ի՟Գ։ ՟Բ. Պետ. ՟Բ. 14)

Բերան անդադար՝ առնէ (կամ գործէ) խռովութիւնս. (Առակ. ՟Ի՟Զ. 28.) յն. անյարկ. ἅστεγος. non tectus, sine tecto.

Արտասուս անդադարս. (Կորիւն.։) Անդադար բերանով։ Անդադար փառաբանութիւն. (Ագաթ.։)

Անդադար երկով. (Պիտ.։)

Անդադար երգոց. (Նար.։)

Եղաք անյագ եւ անդադար՝ երթալ զհետ ճառիցն. (Վեցօր. ՟Զ։)

Որ եղեր դու անդադար վարդապետ մեր. (Փարպ.։)

Յիշատակ առնել յաղօթս մեր անդադար։ Անդադար աղօ՛թս արարէք. (՟Ա. Թես. ՟Ա. 2։ ՟Ե. 16։)

Անդադար զինքն վարժէր։ Անդադար բերի ի վշտալիսն. (Պիտ.։)


Անդամ, ոյ, ոց

s.

limb, member;
— — յօշել, to dissect, to dismember, to anatomize, to carve.

· Calfa

NBHL (7)

Միմեանց անդամք եմք։ Մարմինք ձեր անդամք են Քրիստոսի. եւ այլն։

Փառաւորութիւն միոյ անդամոյն բոլոր անդամոցն բերէ զխնդութիւն. (Խոսր.։)

Պարտ է ի վերայ մեղուցեալ անդամոցն խնդրել զողորմութիւն. (Փարպ.։)

Գլխաւոր թիւք անդամոց մարմնոյ երկոտասան. (Նար. ԽԶ։)

Պատառեցին զհանդերձս նոցա յանդամոց նոցա։ Կայտռային օձք զանդամօք իմովք։ Ընդ անդամս ոսկերացն բուսեալ էր խոզանաստեւ. (Ագաթ.։)

Մերկութեան անդամոցս այս է զգեստ. (Յհ. կթ.։)

Մինչեւ ի ներքին իսկ շապիկսն՝ որ յանդամսն զգեցեալ էր. (Վրք. հց. ՟Դ։)


Անդամաթիւ, թուի

s.

the dissected parts.

· Calfa

NBHL (2)

Ի վերայ յօշելոյ անդամաթուին։ Դիցես ի դմա զանդամաթիւդ զամենայն։ (Ծն. ՟Ժ՟Ե. 11։ եւ Ղեւտ. ՟Ա. 8։ ՟Ը. 20։ Եզեկ. ԻԴ. 4։)

Ոչ ճենճեր ինչ ընդ անդամաթիւս մսոյն ծախի. (Նար. ՂԳ։)


Անդամալոյծ, լուծի, ծաց, ծից

adj. s. paralytic, palsical.

· Calfa

NBHL (2)

Անկեալ դնէր, կամ դնի անդամալոյծ։ Բերէին անդամալոյծ մի բարձեալ ի չորից։ Զլուսնոտս եւ զանդամալոյծս. եւ այլն։

Եւ զայս ի յերկուց անդամալուծից է տեսանել. (Շ. թղթ.։)


Անդամալուծութիւն, ութեան

s.

palsy, paralysis.

· Calfa

NBHL (1)

Պատճառք երեսունեւութամեայ անդամալուծութեան. (Շ. թղթ.։)


Անդամախեղութիւն, ութեան

s.

lameness.

· Calfa

NBHL (1)

Անդամախեղութիւնք, սեւամաղձք, պղերգութիւնք, տկարութիւնք. (Ոսկ. յհ. ՟Ա. 21։)


Անդանօր

adv.

there, yonder.

· Calfa

NBHL (1)

Անդանօր է բժշկութիւն աստուածային քոյ ձեռինդ, յորժամ բնաւ անդամոցն տեղի ետ կենդանութիւնն։ Թագաւորութիւն ոչ էր պանծալի անդանօր (ի հնումն), եթէ ոչ եղջերբ իւղոյն օծութեան ձեռնադրեալ. (Նար. ՀԴ. ՂԳ։)


Անդառնալի, լւոյ, լեաց

adj.

irrevocable;
cf. Անդարձ.

· Calfa

NBHL (3)

Ետես բռնաւորն զանդառնալի միտս եւ զաներկբայութիւն հաւատոցն. (Արծր. ՟Գ. 2։)

Տեսեալ Արարչին զանդառնալի միտս ազգաց։ Ոչ այնքան ընդ խոտորումն մեղադիր են, որքան ընդ անդառնալի միտսն. (Մեսր. երէց.։ Մխ. երեմ.։)

Անդառնալի հային ի դրունս երկնից. (Նար. երգ.։)


Անդաստակ, աց

s.

portico, porch.

· Calfa

NBHL (1)

Այժմ դեռ առաջի դրացն կաս մօտ յանդաստակսն։ Զմի անդաստակ չանցանել, եթէ ոչ ջորեօք բարձեալ բերիցին։ Ե՞րբ ժամանեսցես գէ՛թ զարտաքին անդաստակս պատուիրանացն կոխել. (Ոսկ. մ. ՟Ա. 2. 7. 15։)


Անդաստան, աց

s.

cultivated land, fields;
village.

· Calfa

NBHL (2)

Արդեամբք անդաստանաց։ Ելին յանդաստանսն եւ կթեցին զայգիս իւրեանց։ Դարանամուտ լեր յանդաստանին։ Յանդաստանին այլազգեաց։ Անդաստանք պտղոց։ Յուժգնութիւնս անդաստանի։ Երթային յանդաստան. եւ այլն։

Օրհնութիւն անդաստանաց կամ արտորէից, որ երբեմն լինէր ի բացի, իսկ այժմ առաւել յեկեղեցւոջ։ (Տօնաց.։)


Անդաստիարակ

adj.

without education, uneducated, ungoverned.

· Calfa

NBHL (1)

Զի մի՛ բարեգործելն անդաստիարակ իցէ։ Ջերմութիւն անդաստիարակ. (Առ որս. ՟Ժ՟Ա. ՟Ժ՟Բ։)


Անդատ

adj.

not sentenced, not condemned.

· Calfa

NBHL (5)

ἁδίκαστος. non judicatus, indemnatus. Ոչ դատեալ, եւ ոչ դատելի. զերծ ի դատաստանէ. անպարտ. անմեղ. հիւքմ օլունմամըշ՝ օլունմայաճագ.

Ապա թէ աստ անդատ կայցեմք մնայցեմք ի գործել զմեղսն, զիա՞րդ ոչ է պարտ երկնչել. (Ոսկ. յհ. ՟Ա. 3։)

Զի մի՛ եւ երեւելիդ նիւթականութիւն քումդ տեսութեան մտացդ դիտման անդատ եղիցի. (Նար. ԽԶ։ (Ի նոյն միտս մարթի բերիլ եւ որ ի ԿԱ։))

Ի կիկղոպայց երկիրն՝ յանօրինաց, յանդատից հասաք. (Փիլ. նխ. ՟բ.։)

Դատաւորն անդատ զդատաւորաց դատաւորն ի գերեզմանի թողու. (ՃՃ.։)


Անդատապարտ

adj.

not deserving condemnation, blameless.

· Calfa

NBHL (2)

Ուր չիք դատապարտութիւն. ազատ. պարզերես.

Անդատապարտ երանութիւն։ Անդատապարտ համարձակութիւն. (Նար. ՟Ժ՟Ա. եւ Նար. կուս.։)


Անդեդեւ

adj.

unshaken, firm, resolute.

· Calfa


Անդեդեւուն

cf. Անդեդեւ.

· Calfa


Անդեղայ, ի, ից, այց

s.

antidote, counter-poison.

· Calfa

NBHL (3)

Զթոյնս մեղացն միշտ անդեղայ Քրիստոսի մահուն բժշկէ։ Անդեղայ՝ մահարար դեղոց, կամ մահու։ Խղճի մտաց մերոց անդեղայ. (Լմբ. սղ. եւ Լմբ. պտրգ.։)

Իբրեւ զանդեղեայ սաստիկ մաղձոյ. (Սեբեր. ՟Թ։)

Ի ձեռն բազում անդեղեաց միաւորելոց առաւել ներգործեն զբժշկութիւն՝ քան միով. (Մխ. ապար.։)


Անդէն

adv.

there;
-, — առ մնին, — վաղվաղակի, — իսկ, — եւ անդ, on the spot, immediately, out of hand, without delay.

· Calfa

NBHL (9)

Անդէն եւ անդ զբանիւք եկեալ երեւէր. (Փիլ.) յն. նոյնաբանութիւն էր, կամ կրկնութիւն բանի ταυτολογία, repetitio ditorum։

Որ աստէն անգոսնեալ եմ, եւ անդէն ( ի հանդերձեալն) խայտառակեալ. (Նար. ԿԷ։)

Եւ ահա անդէն երեք արք եկին։ Անդէն առեալ զօրականս՝ դիմեաց. (Գծ. ՟Ժ՟Ա. 11։ ԻԱ. 32։)

Անդէն գիշերայն ընթացեալ։ Անդէն ի նմին գիշերի եկին հասին. (Ագաթ.։)

Արդի եւս յերկրէ ի վեր բուսեալ՝ եւ անդէն առ կատարեալ գեղեցկութիւն հասեալ. (Նիւս. կազմ.։)

Անդէն վաղվաղակի պատուհաս ի վերայ հասանէր. (Ագաթ.։)

Անդէն առանց միոյ վաղվաղակի երկբայութեան պատուհասէր. (Պիտ.։)

Անդէն իսկոյն՝ այսր անդր տարաբերին. (Նար. ՟Կ՟Թ։)

Կամ իբր անդրէն. վերստին. եինէ, թէքրար.


Անդէորդ, աց

s.

herdsman, shepherd.

· Calfa


Անդէպ

adj.

indecent, unbecoming, unseasonable;
absurd, clumsy, extravagant, ridiculous;
յանդէպս, indecently, unbecomingly;
awkwardly, unseasonably.

· Calfa

NBHL (4)

Դէպ ժամանակ այժմու կեանքս, եւ անդէպ՝ հանդերձեալքն. (Խոսր.։)

Լսելիք մեր առ ի զանդէպսն ախորժելով լսելոյ՝ են ի ցաւս։ Անդէպ խորհուրդք. (Մանդ. ԺԸ։ եւ ՟Ը։)

Անդէպ կերողք. (Մխ. առակ.։)

Եղեալ շրջէր (Դաւիթ) ի վերայ տանեաց, յանխտիրս հայեցաւ, յանդէպս տեսանէր. (Կոչ. ՟Բ։)


Անդնդաբնակ

adj.

dwelling in the abyss;
infernal;
spread over the abyss.

· Calfa

NBHL (1)

Բնակեալ յանդունդս կամ ի խորս աներեւոյթս.


Անդնդախոր

adj.

deep as an abyss, unfathomable.

· Calfa

NBHL (1)

Յանդունդս անցուցանէր Պօղոս, զի զանդնդախորոց մոլորութիւնն ի վեր բերել մարթասցէ. (Ոսկ. ՟բ. կոր.։)


Անդնդական, ի, աց

cf. Անդնդային.

· Calfa

NBHL (1)

Զայն ծովն զանդնդականն, որ շուրջ պատեալ է զերկրաւս. (այսպէս գրի յոմանց եւ յ Արիստ. աշխ. փոխանակ գրելոյ անդլանդական). (Լմբ. սղ. ՃԳ։)


Անդնդայեղց

adj.

sunk in an abyss;
very deep.

· Calfa

NBHL (1)

Նաեւ ծով անդնդայեղց խորութեամբ բազմազան կերակրելն լուղակացն աճեցմամբ. (Պիտ.։)


Անդնդային, այնոյ, ոց

adj.

very deep;
infernal, hellish.

· Calfa

NBHL (3)

Զանդնդային խորսն պատառեցեր. (Ճշ.։)

Որք յանդնդային գնացսն (ծովու) յուսով ընչեղութեան առաքեն. (Նիւս. երգ.։)

Երբեմն էի վերնային, եւ այժմ անդնդային։ Յաղթեաց անդնդոց եւ անդնդայնոց. (Նար. ԿԵ. եւ Նար. առաք.։)


Անդնդապետական, ի, աց

adj. s. belonging to the prince of hell;
prince of hell.

· Calfa

NBHL (1)

Խաղայ անդնդապետականաւն ծովականաց սատանայ ընդ մերասեր ազգականութեանս. (Նար. մծբ.։)


Անդնդապտոյտ

adj.

making a deep vortex;
turning itself in the abyss.

· Calfa

NBHL (1)

Ի մէջ անդնդապտոյտ ջրեղէն լերանց։ Անդնդապտոյտ խորոցն հերձիչ. (Տօնակ.։)


Անդոհ

adj.

vexatious, grievous;
melancholy.

· Calfa

NBHL (2)

Յայսմ քաղաքի՝ մեծ եւ հոյակապ, եւ անդոհ, եւ թագաւորական, (Ոսկ. յհ. ՟Բ. 10.) թէպէտեւ մարթ էր իմանալ՝ բազմահոգ, այլ ստոյգ երեւի ընթեռնուլ ԱՆԴ՝ ՈՒՐ. զի եւ յն. է՝ էնթա. այս ինքն աստ, անդ, ուր։

Նռան շարաբ, որ օգտէ անդոհի՝ որ ի մարդոյ սիրտ ընկնի։ Փորանցի եւ վերաբերութեան եւ անդոհի օգտէ. (Բժշկարան.։)


Անդոհական, ի, աց

cf. Անդոհ.

· Calfa

NBHL (1)

Վարանական. տատամսելի. վրդովիչ. տխրական. մտմտուք բերօղ, վախ ձգօղ. ֆէսֆեսելի, թասալը.


Անդողդոջ

adj.

unshaken, firm.

· Calfa

NBHL (2)

Աննիւթիւք եւ անդողդոջիւք աչօք ի ներքս ընկալեալ. (Դիոն. երկն.։)

Անդողդոջ խաղաղացեալ ի մարմնի զգայութեանց։ Քուն է ախտ՝ անդողդոջ խաղաղանալ ի մարմնի զգայութեանց. (Նիւս. կազմ.։ Վահր. երրորդ.։)


Անդորր

adj.

quiet, still, tranquil, calm, mild, peaceable;
easy, convenient, comfortable;
— or յանդորրու, peaceably, in tranquillity;
comfortably, at ease;
— առնել, յ— հանել, to calm, to quiet, to soften, to appease, to comfort.

· Calfa

NBHL (3)

Ի նեղութեան ինձ անդորր արարեր։ Անդորր արար սրտի իմոյ։ Եհան զիս յանդորր։ Լուաւ ինձ յանդորր։ Գնայի ես յանդորրու. (Սղ.։)

Չի՛ք անդորր ի բերիլն ընդ երկիր։ Անդորր եւ մխիթարութիւն եղեւ։ Անդորր եւ հանգիստ են մեզ ամենայն նեղութիւնքն։ Չէ՛ յանդորր, այլ ի մահուն երկիւղէ խռովեալ. (Լմբ. սղ.։)

Կացուցեր յանդորրու զոտս իմ։ Արածեսցէ զնոսա տէր իբրեւ զգառն յանդորրու։ Ի տեղւոջ պարարտութեան եւ յանդորրու. (Սղ. Լ. 9։ Ովս. ՟Դ. 16։ Ես. Լ. 23։ Իսկ Ոսկ. ապաշխ.)


Անդորրանամ, ացայ

vn.

to compose one's self;
to be easy, to be comfortable.

· Calfa


Անդորրեմ, եցի

va.

cf. Անդորրացուցանեմ.

· Calfa

NBHL (1)

Թագաւորութիւնս մեր անդորրեցաւ յամենայն վրդովմանց։ Փափագմամբ յուսոյ անդորրեցարո՛ւք (կամ անդորրացարուք). (ՃՃ.։)


Անդորրիչ

adj.

quieting, calming, tranquillising.

· Calfa

NBHL (1)

Նեղութիւնք նորա անդորրիչք են մեր. (Եփր. համաբ.։)


Անդորրութիւն, ութեան

s.

tranquillity, calm, repose;
ease, comfort.

· Calfa

NBHL (1)

Բնակեցուցանէ յանդորրութեան սպառուածի փլածին մեծի լերինն. (Խոր. ՟Ա. 24։)


Անդուլ

adj. adv. assiduous, continual;
assiduously, continually, incessantly.

· Calfa

NBHL (2)

Անդուլ շրջաբերութեամբ անհանգիստ մնալով։ Անդուլ լինելով զցայգ եւ զցերեկ. (Արծր. ՟Դ. 7։ ՟Գ. 12։)

Անդուլ եւ անդադար զգրգռումն աղմկին ի վերայ յաճախեալ. (Յհ. կթ.։)


Անդունդք, դնդոց

s. pl. abyss, gulf;
precipice;
the infernal regions, hell, tartar.

· Calfa

NBHL (8)

Խաւար ի վերայ անդնդոց։ Աղբիւրք անդնդոց։ Ընկլան յանդունդս իբրեւ զվէմս։ Ծփէաք ի հանդրին անդունդս։ Յանդունդս տառապեցայ։ Անդունդք խորոց, եւ այլն։

Երբեմն կայուն անդունդս է, եւ երբեմն շարժուն. (Պիտ.։)

Որպէս խորք երկրի, կամ ո՛ր եւ է իրաց. տիպ, տէրինլիք.

Ընդ անդունդս եւ ընդ բարձունս։ Վերին բարձանց, եւ ստորին անդնդոց. (Ագաթ.։)

Յերկնային ուղւոյն՝ անդնդոց մատնեցայ. (Նար. ԾԵ։)

Վաղենտինոս յերեսուն աստուածս ձկտեաց (զաղանդ իւր), եւ ասէ անդունդս. զի վայել իսկ էր նմա՝ որ անդունդ չարեաց, յանդնդոց չարէ անտի սկիզբն առնել. (Կոչ. ՟Զ։)

րպէս գերեզման.

Լո՛ւր ի խորոց անդնդոց մահուն գերեզմանի. (Նար.։)