limb, member;
— — յօշել, to dissect, to dismember, to anatomize, to carve.
պրս. էնտամ. μέλος. membrum. Մասն մարմնոյ կենդանեաց՝ որոշեալ կամ որոշելի յայլմէ մասնէ. իւզվ, եզա, ազա.
Մի յանդամոց քոց։ Անդամս բազումս ունիմք։ Անդամք բազումք են, եւ մարմին մի։ Լեզու փոքր ինչ անդամ է. եւ այլն։ Կամ նմանութեամբ.
Միմեանց անդամք եմք։ Մարմինք ձեր անդամք են Քրիստոսի. եւ այլն։
Յօդապատ անդամօք զանգեալ ի հողոյ. (Ագաթ.։)
Անդամօք կանգնի հասակ. (Յճխ.։)
Ամենայն անդամովք. (Լմբ. սղ.։)
Փառաւորութիւն միոյ անդամոյն բոլոր անդամոցն բերէ զխնդութիւն. (Խոսր.։)
Պարտ է ի վերայ մեղուցեալ անդամոցն խնդրել զողորմութիւն. (Փարպ.։)
Զտիրագոյն անդամոցն գլուխ. (Պիտ.։)
Անպիտանս ի ձեռաց եւ յոտից առնէին, եւ ի բոլոր անդամոց. (Յհ. կթ.։)
Գլխաւոր թիւք անդամոց մարմնոյ երկոտասան. (Նար. ԽԶ։)
Անդամունք. զանդամունս. (Թէոփիլ. Խ. Մկ։ Վրք. հց.։)
Եւ այլ եւս անդամք չարեաց զմիմեանց կապեալ կան. (Նեղոս) իմա՛ մասունք հանգէտ անդամոց։
ԱՆԴԱՄՔ. իբր բոլոր մարմինն անդամօք, կամ մասունք՝ զորս պատէ զգեստն. կեօվտէ.
Պատառեցին զհանդերձս նոցա յանդամոց նոցա։ Կայտռային օձք զանդամօք իմովք։ Ընդ անդամս ոսկերացն բուսեալ էր խոզանաստեւ. (Ագաթ.։)
Մերկութեան անդամոցս այս է զգեստ. (Յհ. կթ.։)
Մինչեւ ի ներքին իսկ շապիկսն՝ որ յանդամսն զգեցեալ էր. (Վրք. հց. ՟Դ։)
ԱՆԴԱՄՔ ԱՄՕԹՈՅ կամ ԾԱԾՈՒԿՔ. Ամօթոյք, առականք.
Ամօթոյ անդամք առաւել եւս պարկեշտութիւն ունիցին. (Յճխ. Ի։)
Յանդամս ծածուկս՝ չարչարանս հասուցանէին. (Յհ. կթ.։)
ԱՆԴԱՄ ԱՆԴԱՄ. մ. Ըստ իւրաքանչիւր անդամոց. յօշ յօշ.
Զխոյն յօշեսցես անդամ անդամ. (Ել. ԻԹ. 17։ Ղեւտ. ՟Ա. 6. 12։ ՟Թ. 13։)
Մինչչեւ զամենայն մարմինդ անդամ անդամ լուծեալ է. (՟Բ. Մակ. ՟Ե. 7։)
Անդամ անդամ յօշեալ. (Փիլ. իմաստն.։)