Definitions containing the research դա : 10000 results

Ստնտու, աց

s.

nurse, wet-nurse;
երգ —աց, lullaby.

· Calfa

NBHL (2)

Իբր ստնտուի եւ դայեկի. (Փիլ. լիւս.։)

θηλάζουσα lactens. Ստինս տուօղ տղայոյ՝ դայեակ, եւ մայր. կաթնատու. դիեցուցիչ. տե՛ս (Մտթ. ՟Ի՟Դ. 19։ Մրկ. ՟Ժ՟Գ. 17։ Ղկ. ՟Ի՟Ա. 23։)


Ստոման, աց

cf. Ստոմանի.

· Calfa

NBHL (1)

ՍՏՈՄԱՆ եւ ՍՏՈՄԱՆԻ. Բառ յն. սդամնօս. στάμνος, ξεστής urna, urceus, sextarius, amphora fictilis. Խեցեղէն անօթ խոնաւ իրաց, որպէս սափոր, կուժ, դորակ, քսետո, բղուկ.


Ստորաբաժանեմ, եցի

va.

to subdivide.

· Calfa

NBHL (2)

Ոչ ենթադատութեամբ բաղդատեն, եւ ոչ ստորաբաժանեն։ Պարառաբար ստորաբաժանելով. (Մագ. ՟Ժ՟Ը. ՟Կ՟Ը։)

Կենդանին զի բաժանի յանբան եւ ի բանաւոր, ստորաբաժանեսցուք դարձեալ զբանականն յանմարմին յարարեալ, եւ ի մարմնաւոր. (Սարկ. պատկ.։)


Ստորաբնակ

adj.

living upon the earth.

· Calfa

NBHL (1)

Կարօտեալ քան զբնաւ կենդանիս ստորաբնակս կենցաղում. (Պիտ.։)


Ստորագիր, գրոյ

s.

inscription;
signature.

· Calfa

NBHL (1)

Շինեաց զբաղանիսն ի տեղւոջ սեանն, որ ունէր ստորագիր խորհրդական անուն՝ արեգակն. (Խոր. ՟Բ. 85։)


Ստորագլուխ

adv.

with the head downwards.

· Calfa

NBHL (1)

Ստորագլուխ եղեր ջրաչարչար պարպատմամբ։ Ստորագլուխ կախմամբ դառնահոտ շնչմանն արիաբար տարար. (Շար.։)


Ստորագրութիւն, ութեան

s.

subscription;
signature;
description.

· Calfa

NBHL (3)

Տիեզերաց ստորագրութիւն նմանութեամբ գնդական պատկերին։ Ոչ սեւադեղոյ իրիք ստորագրութիւն՝ զյօնս եւ զաչս նկարել (ի ստեղծման մարդոյն). (Խոր. աշխարհ.։ Նիւս. կազմ.։)

ՍՏՈՐԱԳՐՈՒԹԻՒՆ. descriptio. Ընդարձակ սահման. բացատրութիւն.

Առաքեցաւ գաբրիէլ՝ բերելով ադամայ ստորագրութիւն վերին կոչման. (Ոսկ. յաւետիս.։)


Ստորակայ, ից

adj.

subaltern, inferior, subject, subordinate, serving;
sublunary, terrestrial.

· Calfa

NBHL (3)

Ի վերայ ստորակայ վառին. այսինքն դաստառակին սփռելոյ ի գետին. (Ճ. ՟Գ.։)

Զոսկիակոփ դրանցն, եւ զստորակայ քանդուածոցն սքանչանս։ Զյորձանսն յորդանանու ի վեր կարկառեսցես, եւ զստորակայն յաղտաղտուկն առաքես ծով. (Մագ. ՟Ժ՟Գ. ՟Ծ՟Զ։)

Վեհագոյնքն նախ ծանուցեալ դաս, եւ ի նոցանէ կարգաւորաբար ստորակայիցն դասաւորութիւն։ Ոչ ընդ սիրոյ ստորակայից՝ միշտ բեւեռել անլոյծ կապից. (Շ. հրեշտ. եւ Շ. այբուբ.։)


Ստորակայիմ

vn.

to be subdued, subject to.

· Calfa


Ստորային

adj.

inferior;
terrestrial, mundane;
—ք, terrestrials, mortals, mankind.

· Calfa

NBHL (1)

Եւ արդարեւ ելաք ի ստորայնոցս ի բարձրագոյնսն՝ ուտելով զմարմին ճշմարիտ գառինն Աստուծոյ. (Շիր. զատիկ.։)


Ստորասուզական, ի, աց

adj.

liable to submersion.

· Calfa

NBHL (1)

Զչարն հնարական՝ ստորասուզական եւ անդնդական. (Գանձ.։)


Ստորասուզեմ

va.

submerge, to immerse, to send to the bottom, to ingulf.

· Calfa

NBHL (2)

Յամբարձմանէ բարձրութեան գերագունիցն կայից ստորասուզեալ ծանրութեամբ յանդնդային վհին խորխորատ. (Նար. ՟Ժ՟Ա։)

Զստորասուզեալ եւ զխոնարհեալ սեռս հայկազեանս տոհմի վերստին դարձեալ յառաջին փառսն նորոգեսցէ. (Ոսկիփոր.։)


Ստորասութիւն, ութեան

s.

affirmation.

· Calfa

NBHL (1)

Ոչ եդաք յառաջնում ստորասութեանն զնզովականն արիոսի, զի եւ ոչ զթագաւորին թուղթս. (Սոկր. ՟Բ. 1։)


Ստորերկրեայ, եայց

adj.

underground;
s. adj. subterranean.

· Calfa

NBHL (1)

κατάγειος, καταχθόνιος, γεώδης terrenus, terrestris. Որ ինչ կայ ընդ երկրաւ, ի խորս երկրի. սանդարամետական. եւ Բնակեալն ի ներքոյ երկնից. հողեղէն. գետնամած.


Ստորին, րնոյ, րնոց

adj. s. inferior, low;
lower part or end, bottom;
subterranean;
tartarus, hell;
— հայք, Lower Armenia;
— ասորիք, Coelesyria;
—ք երկրի, bowels of the earth;
ի —ս մտանել, to set, to go down, to disappear.

· Calfa

NBHL (2)

ՍՏՈՐԻՆՔ գ. Ստորին վայրք կամ իրք. սանդարամետք. եւ Վայրագոյն դասք հրեշտակաց եւ բնակիչք երկրի ընդ երկնաւ.

Զաչս մտաց ընդ ստորինս ցնդեցին։ Խարիսխ քո յերկինս, դու ընդէ՞ր ի ստորինս կորանաս։ Վերինքն ուսանին, եւ ստորինքս վարդապետեն. (Լմբ. պտրգ. եւ Լմբ. համբ.։)


Ստորնագոյն

adj.

lower, lowest.

· Calfa

NBHL (1)

Միշտ վերնագոյնն մեծ իցէ քան զստորնագոյնն։ Կարգ ասէ զդասապետութիւն զբարձրագունից եւ ստորնագունից։ Ի ստորնագոյն կողմնն ստորնակին՝ նռնաձեւն. (Արիստ. աշխ.։ Նար. յովէդ.։ Փիլ. ել. ՟Բ. 119։)


Ստորնական, ի, աց

cf. Ստորնային.

· Calfa

NBHL (1)

Ստորին. ստորնային. ստորային. ներքին. որ ինչ է ի ներքոյ երկնից. երկրաւոր. հողեղէն. եւ Ստորերկրեայ. խորին. անդնդական.


Ստորնային

adj.

inferior;
earthly, terrestrial.

· Calfa

NBHL (1)

Զստորնային ծնունդս մահկանացուաց։ Յերկնայնոց, եւ ի ստորնայնոց, եւ ի սանդարամետականաց մեռելոց. (Նար. ՟Լ՟Ե. ՟Կ՟Ե։)


Ստորոգեմ, եցի

va.

to specify, to express;
to ascribe, to attribute.

· Calfa

NBHL (1)

Ստորոգի. որպէս դնել ենթակայ կամ ստորեւ զմարդն, եւ ոգել այսինքն ասել զկենդանին ի վերայ նորա. հիբար, մարդն է կենդանի. եւ ոմն կենդանի է մարդ. (Մխ. ապար.։)


Ստորոգութիւն, ութեան

s.

predicament, class;
category, kind.

· Calfa

NBHL (1)

Զի՞նչ է ստորոգութիւն, յորմէ իմս եղեւ դաւաճանութիւն. (Պղատ. սոկր.։)


Վաղուեան

adj.

of tomorrow;
ի վաղորդեայն աւուրն, the day following;
ի վաղուեան գիշերին, tomorrow night.

· Calfa

NBHL (2)

Որ զվաղուեան աւուր դառնութեան լեղւոյն քաղցրացուցեր զճաշակ. (Շար.) այսինքն զհին ուրբաթ աւուր դրախտին. կամ զվաղու ի ուրբաթ աւուր (եթէ իցէ երգն վասն հինգ շաբաթի աւուր, որ այժմ երգի յուրբաթու)։

Հայցեն դաշն վասն երկիւղի վաղուեանն (ապագայ ժամանակի). (Վրդն. ծն.։)


Վաղվաղուկ

adj.

cf. Վաղվաղուն.

· Calfa

NBHL (1)

Զոր անդամ՝ վաղվաղուկ գոլով՝ ոչ պահեաց։ Ոչ վաղվաղուկ էր (յհ. մկ)։ Վասն շութափութութեան վաղվաղուկ եւ անվայելուչ յանդգնութեան։ Մի երբէք անքնին եւ վաղվաղուկ ձեռնադրութեամբ հաղորդեսցի սա մեղաց օտարաց։ Զի մի՛ վաղվաղուկ եւ անփոյթ առնելով իմ յուրուք վերայ ձեռն դնիցեմ. (Ճ. ՟Գ.։ Ոսկ. մ. ՟Բ. 12։ Բրս. հց. Մաշտ.։ Վրք. հց. ՟Ի՟Զ։)


Վաճառախաբութիւն, ութեան

s.

cheat, swindlery.

· Calfa

NBHL (1)

Խաբէութիւն՝ խարդախութիւն ի վաճառս.


Վաճառակուր

adj.

selling or sold wretchedly;
— առնել, to sell;
— լինել, to be sold.

· Calfa

NBHL (2)

Վաճառակուրս անգին գանձին՝ վասըն յագման որովայնին (որպէս զեսաւ)։ Վաճառակուր գոլ եղկելին՝ կորոյս ըզշահն ընդ վաճառին (յուդա). (Շ. յիսուս որդի. եւ Շ. խոստով.։)

Վաճառակուր զանձինս արարին։ Զկանայս եւ զմանկունս վաճառակուր առնէին։ Զօրքն զմարդագերին վաճառակուր արարին ի հեռաւոր ազգ։ Վարեաց ի գերութիւն՝ վաճառակուր առնել ի կողմանս արասցեն յազգս ազգս. (Ոսկ. մ. ՟Բ. 24։ Սամ. երէց.։ Լաստ. ՟Բ։ Արծր. ՟Բ. 6։ ՟Գ. 4։)


Վաճառաշահութիւն, ութեան

s.

gain, lucre, profit;
cf. Շահավաճառութիւն;
կենցաղօգուտ —, benefit that commerce confers on the world.

· Calfa

NBHL (1)

Դիոդորոս՝ որ զամենայն մատենադարանսն ի նմին միահամուռ վաճառաշահութիւն գումարեաց. (Եւս. քր. ՟Ա. իմա՛, իբր թանգարան յօգուտ հասարակաց։)


Վաճառարան, աց

s.

market-place, bazaar;
emporium;
counting-house.

· Calfa

NBHL (1)

Որ ի վաճառարանս մտանէ, տեսանէ զզանազան համադամս կերակրոցն եւ ըմպելեացն եւ այլն. (Լմբ. պտրգ.։)


Վաճառեմ, եցի

va.

to sell, to debit, to sell off;
— այսքանոյ, to sell at;
քանո՞յ —ռես, how much ? what is the price ? cf. Մեծագնի;
— զոք ի ձեռս ուրուք, to give up, to deliver, to betray.

· Calfa

NBHL (1)

Վաճառեաց զմեզ, եւ եկեր ուտելով զարծաթ մեր։ Վաճառեցին զՅովսէփ իսմայելացւոցն քսան դահեկանի։ Մարթ էր վաճառել զդա մեծագնի։ Մարթ էր զայգ իւղ վաճառել աւելի քան երեք հարիւր դահեկանի։ Վաճառէին, գնէին։ Վաճառեսուք, եւ շահեսցուք։ Վաճառեսցի ըստ գնոց իւրոց։ Վաճառեաց զնա աստուած ի ձեռս իմ։ Վաճառեցաք ի կորուստ.եւ այլն։


Վայ

int.

woe ! alas ! oh ! ah !
— քեզ, woe to you!
— ինձ, — զիս, — զինեւ, woe is me ! how unhappy I am !
— — քաղաքդ մեծ ! woe ! woe to the great city !.

· Calfa

NBHL (2)

Վա՛յ ի վերայ վայի հաստատեալ կայ նոցա։ Վայ ի վերայ վայի կարդան հակառակ զօրութիւնքն. (Յճխ. ՟Ժ՟Ե։ Լծ. ածաբ.։)

Լսել զաշխարանս մերձաւորացն, զվայ աւաղ բարեկամացն։ Որք արդարեւ վայրի են արժանի ըստ տեառն բանի։ Եւ ոչ վայս վհատութեան ընդ հեծութիւնս ձայնին հիւսեաց. (Եղիշ. ՟Զ։ Խոսր.։ Նար. ՟Ի՟Թ։)


Վայելեցուցանեմ, ուցի

va.

to cause to enjoy;
to cause to participate;
to dress well.

· Calfa

NBHL (1)

Հանգոյն սողոմոնեան տաճարին՝ հոգէխառն ամպով փառաց քոց իբրեւ միգով զսա զարդարեալ վայելեցո՛. (Կաղանկտ.։)


Վայելուչ

adj. adv.

convenient, suitable, proper, congruous, pertinent, decent, becoming, fit;
well made or shaped, comely, elegant, prepossessing, genteel, pretty, graceful;
enjoyable, enjoying;
—ս, elegantly.

· Calfa

NBHL (2)

Զմարդկան վայելուչսն առնէ եւ խօսի, զի արդարեւ ցուցցի եւ մարդ եղեալ. (Կիւրղ. գանձ.։)

Ոչ արդար եւ պատշաճ եւ վայելուչ ասի ի վերայ յովբայ, բայց ի վերայ Քրիստոսի յայտնապէս է մարգարէութիւնս. (Իսիւք.։)


Վայելչագեղ

adj.

very good-looking, handsome, lovely, fascinating, charming, prepossessing, graceful, fair, beautiful.

· Calfa

NBHL (1)

Ո՛վ լռութիւն (կամ հանդարտութիւն) վայելչագեղ սրտից եւ արձանաց. (Վրք. հց. ձ։)


Վայելչականութիւն, ութեան

s.

decency, suitableness, propriety, conveniency.

· Calfa

NBHL (1)

Դաւիթ զարդարս իբրեւ զարմաւենի ծաղկեալ ասէ վասն վայելչականութեանն։ Դաւիթ աշտարակ է շինեալ նշանաւոր, եւ այնմ նմանեցուցանէ վայելչականութեան զպարանոց հարսինն. (Նար. երգ.։)


Վայելչանամ, ացայ

vn.

to be distinguished, to render oneself illustrious, to be remarked;
to enjoy.

· Calfa

NBHL (2)

Օդային անկուածովք ոմամբք (զգեստուց) ամաչիցեմք առաւել՝ քան թէ վայելչանայցեմք. (Ածաբ. աղք.։)

ἑμπρέπω, διαπρέπω decoror, adornor, splendeo. Պայծառանալ վայելչապէս. փայլել. ծաղկիլ. զարդարիլ.


Վայելչացուցանեմ, ուցի

va.

to adorn, to embellish, to decorate;
to delight.

· Calfa

NBHL (1)

Տալվայելչանալ. շքեղ յօրինել. պայծառազարդել. զարդարել.


Վայեմ, եցի

vn. va.

to whine, to cry out, to deplore, to lament aloud;
to utter woes, to menace with woe.

· Calfa

NBHL (3)

Որպէս թէ մանուկ ոք ի դանիցն վայիցէ, եւ արտաքս ոստիցէ. (Բրս. գոհ.։)

Երկիր առհասարակ վայեաց իբրեւ զկենդանի մարդ։ Տէր Իսրայէլ. (յուլ. ՟Ի՟Գ.։)

ἁναβωάω, ἑκβωάω exclamo, clamito. Վա՛յ կարդալ. եղու՛կ գոչել. ճչալ. աշխարել.


Վայթեմ, եցի

va.

to empty, to pour out;
to spread, to diffuse, to cause to flow or fall.

· Calfa

NBHL (1)

ՎԱՅԹԵՄ ἑκχύω effundo. որ եւ իբր ռմկ. ՎԱԹԵԼ, ՎՈԹԵԼ. (իտ. սվօտա՛րէ. լտ. վօ՛թում րէ՛տտէրէ ). Ի դուրս թափել. արտաքս հեղուլ. դատարկել. պարպել.


Վայումն, ման

s.

whining, cry, shout, lamentation, groan, moan.

· Calfa

NBHL (1)

Վայելն. վա՛յ կարդալն. կոծ. ճիչ. աշխար.


Վայրաբեր, աց, ից

adj. fig.

drawing or inclining downwards, descending;
mundane;
sensual.

· Calfa


Վայրաբերեմ, եցի

va.

cf. Իջուցանեմ.

· Calfa

NBHL (1)

Հրեշտակացն դասք յերկնից ի յերկիր վայրաբերեալ ի սպաս որդւոյն աստուծոյ։ Սանդուխք լուսոյ կազմեալ, յերկնից յերկիր վարաբերեալ. (Շար.։ Մագ. ոտ. խչ.։)


Վայրագ, աց

adj.

ferocious, fierce, wild, savage, inhuman, cruel.

· Calfa

NBHL (2)

Անձրեւ հանդարտագոյն, եւ վայրագն (կարկուտ)։ Ի սառնամանիս վայրագս. (Ածաբ. կարկտ. եւ Ածաբ. աղք.։)

ἁγροικός, ἅγριος agrestis, rusticus եւ ferus, immanis, asperrimus. Որ ի վայրի ագանի. բացօթեագ. վայրաբնակ. վայրենի. եւ Վիրագ. գաղանամիտ. անմարգի. խիստ. դժնդակ. լեռնցի, կոպիտ, անգութ. եապանի.


Վայրագնաց

adj.

vagrant, erratic, vagabond;
lewd, libidinous.

· Calfa

NBHL (1)

Պատասխանի ետ վայրագնացն (հերովդիադա), եւ ասէ ցհոմանին իւր (ցհերովդէս). (Եփր. ի յհ. մկ.։)


Վայրահայեաց

adj. fig.

looking down;
malicious, tricky, sly.

· Calfa

NBHL (1)

Վայրահայեաց աչօքն (դուստրն հերովդիադայ) յափշտակեաց զսիրտս զօրականացն. (Եփր. յհ. մկր.։)


Վայրահար

adj.

common, ordinary;
vagabond, dissolute;
vain, chatty.

· Calfa


Վայրային

adj.

impracticable, desert;
wild.

· Calfa

NBHL (1)

Վայրային ճանապարհաց եւ դաշտաց. (Ճշ.։)


Վայրանկեալ

adj.

fallen, demoralized.

· Calfa

NBHL (1)

Յերկիր վայրանկեալ դողմամբ դասք առաքելոցն. (Շ. տաղ.։)


Վայրապար

adv. adj.

in vain, uselessly, vainly, to no purpose;
vain, useless, futile, insignificant, common.

· Calfa

NBHL (2)

Վայրապար կեալ, կամ շրջիլ։ Ոչ վայրապար, այլ յոյժ խորհրդապէս։ Ոչ վայրապար եդ։ Ոչ վայրապար ելանէր ի գալիլեա այլ՝ մեծամեծ իրս յօրինէր. (Ոսկ. յհ. ՟Ա. 30։ Կանոն.։ Շ. թղթ.։ Ոսկ. յհ. ՟Ա. 28. 30։)

δωρεάν gratis εἱκῆ frustra ἀπλῶς simpliciter, sine causa, inconsulto ἑξάπινα repente ὠς ἕτυχεν indiscriminatim. Վայրաբար. ընդվայր. ի զուր. ի սնոտիս. ի նանիր. վարկպարազի. անխորհրդաբար. պարզաբար. վեր ի վերոյ. հարեւանցի. յանպատրաստից. ըստ դիպաց. անխտիր. փուճ տեղ.


Վայրապարազարդ

adj.

coquettish, given to dress.

· Calfa

NBHL (1)

Ոյր զարդքն են աւելորդք. յաւելորդս զարդարեալ.


Վայրապարախօս

adj.

cf. Ընդունայնաբան.

· Calfa

NBHL (1)

Պօղոս իբրեւ ուսուցանէրն, վայրապարախօս այլանդակ կոչէին զնա. (Մծբ. ՟Ժ՟Թ։)


Վայրասուն

adj.

savage.

· Calfa


Վայրավատիմ, եցայ

vn.

cf. Վայրավատնիմ.

· Calfa

NBHL (1)

Վայրավատեալ ցրուին ի բազուն կողմանս։ Ընդարձակիմք եւ վայրավատիմք յախտս։ Չտայ թոյլ վայրավատել ի թիւրութիւն. (Եղիշ. ՟Ա։ Լմբ. առակ.։ Լծ. եւագր.։)