to specify, to express;
to ascribe, to attribute.
որ է որպէս յն ըստոգել, κατηγορέω praedico, dico, tribuo, adscribo. Ստորասել՝ մանաւանդ տրամաբանօրէն. ընծայել ումեք կամ հաստատել զյորջորջումն ինչ զիմեքէ. յայտնել։ Տե՛ս Արիստ. ստորոգ. ստէպ։
Միաւորութիւն զմերձենալն միայն ստորոգէ. այլ թէ առ ինչ մերձեցաւ, զայն ոչ յայտնէ. (Դամասկ.) (ուր եւ ստէպ գրի՝ Ստորոգունի, իբր ստորոգի)։
Ստորոգի. որպէս դնել ենթակայ կամ ստորեւ զմարդն, եւ ոգել այսինքն ասել զկենդանին ի վերայ նորա. հիբար, մարդն է կենդանի. եւ ոմն կենդանի է մարդ. (Մխ. ապար.։)
Ամենայն համանգամայն ի նա ստորոգի, եւ ոչինչ է յամենայն։ Զամենայն ստորոգէ (զաստուծոյ՝ սուրբ գիրն), եւ որպէս զմի օրհնաբանէ զնա. (Դիոն. ածայ. ՟Է. ՟Ժ՟Գ։)
Նմին նման ասէ պօղոս՝ զօրինացն ստորոգելով գրաւորութիւն. (Արծր. ՟Գ. 6։)
Ուր ստորոգողն արիստոտէլ (այսինքն ճառօղն զտասն ստորոգութեանց), տասն բանիւ գրողն էի. (Շ. վիպ.։)
ՍՏՈՐՈԳԵԼ. ըստ հոմաձայնութեան յն. κατηγορέω . Չարախօսել. ամբաստանել. պարսաւել. բամբասել.
Քերթողքն մեծ զօրութիւն ունին առ կարծիսն, կա՛մ բարեբանելով, կամ ստորոգելով. (Պղատ. մինովս.։)
Են այսոքիկ ըստորոգողք բազում, եւ բազում ժամանակաւ իսկ ըստորոգեալք. (Պղատ. սոկր.։)