Definitions containing the research գործ : 4852 results

Վիշտ, վշտի, վշտաց

s.

inconvenience, discomfort, displeasure, vexation, pain, trouble, grief, affliction, sorrow, suffering, torment, tribulation;
—ք ամպրոպաց, tempest, foul weather;
— դառնութեան, bitter grief, desolation;
դժնդակ —ք, great hardships, misfortunes;
ի վշտէն, առ վշտի, առ վշտի վտանգին, through affliction, tribulation or grief;
—ս հասուցանել, to grieve, to pain, to concern, to distress, to cause sorrow, to afflict, to vex;
ի —ս մտանել, to grieve at, to be pained at, to take to heart, to sorrow for, to be afflicted;
— է ինձ, I am greatly concerned at, it is with pain that I;
բազում —ք ի վշտաց հասանէին ազգին, many disasters successively fell on the nation;
ամենայն փափկութիւն հայոց եհաս ի —ս վտանգի, all the pleasures of the Armenians were changed for extreme dangers;
ի վշտի մաշեն զանձինս, they consume themselves with mourning;
չիք ինչ հեշտի առանց վշտի, no joy without alloy.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *višt, հպրս. *višti-ձևից. սրանք աւանռուած չեն, բայց նոյներն է հաստա-տում սանս. višti-«նեղութիւն, տարապար-հակ աշխատանք ևն»։ (Böhtlingk, Sans. Wort. 6, 1261 այս բառը գիտէ [other alphabet] visti «տարապարհակ աշխատութիւն» իմաստով և հանում է ❇l vis «անել, գործել, ծառա-յել, բռնադատուիլ» արմատից)։-Հիւբշ. էջ 247 և 515։


Վհուկ, հկաց

s.

conjurer, sorcerer, wizard, magician;
prophetess, pythoness, witch, sorceress.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հներից Տաթև. հարց. 388 վիհ բա-ռից. «Վհուկն այն է որ ի վհաց և յան-դընդոց մեռեալս կերպարանեն»։ Հիւնք. արաբ. fiqh «օրէնսգիտութիւն», fāqih «գիտուն»։ Ալիշան, Հին հաւ. 374 վեհ կամ վիհ բառից, կամ կելտ. ֆրանս. fç'e, ficca «վհուկ»։ Պատահական նը-մանութիւն ունի թրք. ❇ ❇ būyū «կա-խարդանք»։ Արդեօք հպրս. vahav, vahu, զնդ. vanhav-, vanhu-, vohu-«բարի (կրօնական և բարոյական առումով, գործածուած նաև աստուածների հա-մար)» բա՞ռն է պհլ. -uk վերջաւորու-թեամբ. այս պարագային հնագոյն ձեն է վոհուկ. հմմտ. աղէկ մանուկ, մէնէ աղէկներ ևն։


Վճար

s.

payment, pay, requital, retribution, compensation;
discharge;
acquittance, receipt;
end, finish;
ի —, received;
— առնել, to finish, to bring to an end or conclusion, to accomplish.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«վարձք, փոխարէն հատուցում» Ոսկ. ես. Եւագր. «վերջ, ծայր, լրումն» Փիլ. խոսր. Բրս. թղթ. և մրկ. որից վճարել «կա-տարել, գործադրել, վերջացնել. 2. վախճա-նիլ, կեանքը վերջանալ. 3. պարտքը տալ, հատուցանել. 4. արգիլել, վճիռ տալ» ՍԳր. Եզն. Եւս. քր. «բաժանել, բաժանուիլ, մէկդի կենալ» Ոսկ. յհ. Կիւրղ. ղկ. «ազատել, փըր-ևել» Տիմոթ. կուզ. 272. վճարանք Եփր. հռ. վճարումն Փիլ. այլաբ. Եղիշ. դիւրավնար Մանդ. պարտավճար Յհ. կթ. անվճար Պիտ. փիլ. գրուած է վինար Մխ. բժշ. 40. վճառել Վրդ. առ. 126-7. նոր բառեր են վճարօր, ամսավճար, վճարագիր։ Նշանակութեանց զարգացման համար հմմտ. հյ. հատուցա-նել և գւռ. հատնիլ «պարտքը վճարել, սպա-ռիլ, մեռնիլ, սատկիլ», լտ. solvo «լուծել, ազատել, ճեղքել, բաժանել, արձակել, մեռ-ցընել, պարտքը վճարել, վերջացնել» ևն։


Վուշ, վշոյ

s. mar.

flax;
tow, hards of flax, flaxen tow, stuffing;
oakum.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ո հլ. «բարակ կտաւ, քթան. կտա-ւի բոյսը. linum usitatissimum L» Մխ. ա-ռակ. Վրդն. սղ. Վրք. հց. «խծուծ, քուղ, կա-նեփի խոշրտուք, թրք. իւսթիւփիւ» Ես. ա. 31, Դան. գ. 46. Սիրաք իա. 10. որից վշա-գործ «վուշ մանող» ԱԲ։

ՓՈԽ (borrowing) Գնչ. vuš «կտաւ, վուշ», որից yu-šeskoro կամ vušengoro «վշագործ, վուշ պատրաստող կամ ծախող». (Paspati ոռում է vus կամ pus և հանում է սանս. buša, yu-sa «յարդի մանրուք» բառից, որ անյարմար է։ Առաջին անգամ Muller SWAW 66, 278 դրաւ հայերէնից)։


Վռզող

adj.

headlong, rash, bold, rebellious.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«յանդուգն, ապստամբ». ունի մի-այն ԱԲ. մէկ անգամ գտնում եմ գործածուած Ոսկ. հռովմ. 189. «Աստ խոնարհ լինիս, իսկ յետ աղօթիցն վռզող և ստամբակ»։-Ար-մատը վոզ-գտնւում է թերևս նաև վոզքիթ «դուրս ցցուած քիթ» բառի մէջ՝ Վստկ. 198. հմմտ. նաև պռզող։


Վտակ, աց

s. fig.

brook, rivulet, stream, small river or current of water;
— արտասուաց, արեան, flood, stream;
— ս արտասուաց իջուցանել, to shed a flood or torrent of tears;
բազում —ս արեան հեղուլ, to cause immense bloodshed;
cf. Զեղումն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *vitak<զնդ. *vītaka-ձևից, որ կազմուած է vi-նախամասնիկով tak, taê «հոսիլ» արմատից. հմմտ. զնդ. ❇ ta-ka-«վազող, հոսող. 2. վազք, հոսումն (ջրի, աոզունքի)», [arabic word] vītaxti «ձնհաւո»= պհլ. u vitāxtan>պրս. [arabic word] gudāstan «հալիլ». այս մեկնութեան հա-մաձայն է գալիս վտակ բառի գործածութիւ-նը. այսպէս՝ վտակքն ջրոյ «ջրի հոսանք», վտակք ջուրց իջին յաչաց իմոց (արցունքի համար ասուած, ինչպէս զնդ. taka.)։ Ձևի համար հմմտ. պրս. [arabic word] tāxtan, հրմ. [arabic word] tāx = պհլ. [other alphabet] tāxtan, tazad, tak<զնդ. tač, taka-, որոնցից հյ. ասպա-տակ «ձիով վազք»։


Վտանգ, աց

cf. Վտանկ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ միայն սեռ -ի՝ ոսկեդարեան վկայութեանց մէջ, յետ-նաբար ի, ի-ա հլ.) «փորձանք, աղէտ, նե-ղութիւն» ՍԳր. Ագաթ. «յանցանք, ատտռ-հաս» Արիստ. աշխ. Կանոն. որից վտանգել Դտ. ժզ. 16. Ագաթ. վտանգիլ ՍԳր. վտան-գագործ Ոսկ. գաղ. վտանգակից Ոսկ. բ. տիմ. վտանգութիւն Ոսկ. ես. անվտանգ Յհ, կթ. Մագ. բազմավտանգ Նար. գրուած է նաև վտանկ։-Բառիս մի նոր առումն է «հիւանդ, տկար». հմմտ. Անկ. գիրք Նոր կտ. 229-230. «Աղքատ եմ յոյժ և տնանկ ռոլով և վտանկ մարմնով... Տեսանես զիս որ այսպէս վտանկ եմ և ոչ կարեմ կանզ-նել... Ոչ տեսեալ որ զայսպիսի վտանկս կա-րող իցէ մարդ դեղով ողջացուցանել». (տե՛ս իմ Հայ. նոր բառեր, Բ. 234)։


Տաբատ

adj. s.

linen, of linen;
pantaloons, trousers.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

. անստոյգ նշանակութեամբ բառ. մէկ անգամ գործածուած է Ել. լթ. 27. «Ա-րարին... զանդրավարտիսն տաբատ ի նիւ-թոյ բեհեզոյ», որի դեմ եբրայեցին ունի «զանդրավարտիսն կտաւեայս (բուն bad «կտաւ, կտաւէ շոր») ի բեհեզոյ մա-նելոյ», իսկ յոյնը τα πεοισxελη ἐϰ βὸσανιι--ϰλωσμὲνης, ուր տաբատ բառի համապատաս-խանը պակասում է։-Ըստ այսմ հայերէնի մէջ տաբատ յաւելուած կամ մեևնառանա-թիւն է անդրավարտիք բառին, և կամ ցոյս է տալիս նիւթը (իբր եբր. «կտաւեայ»)։ Բառ. երեմ. էջ 304 մեկնում է տաբատ «միջօք չափ և բարձիւք», ՀՀԲ «կտաւեղէն», ՆՀԲ «անդրավարտիք», ՋԲ «կտաւ կամ անդրա-վարտիք», ԱԲ «անդրավարտիք»։ Արևմտեան գրականում ընդունուած է «pantalon, շալ-վար, դրսի անդրավարտիք» նշանակութեամբ և գրւում է նաև տափատ ձևով։

ՀՀԲ եբր. բատ «կտաւ» բառից է դնում (իմա՛ [hebrew word] bad, որ գործածուած է բնագրի հենց նոյն հատուածում)։ ՆՀԲ «իբրու պրս. դա՛ պատտ, այսինքն մին-չև ի սրունս, կամ դիւպպան, դիւմպան»։ Հացունի, Պատմ. տարազի 118 տաւփ-հատ «ուղիղ կտրուած ներքուստ»։


Տաբեռնի

s. adj.

tavern;
overloaded.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«խանութ, կրպակ, պանդոկ» Ճառընտ. ուր դրուած է յգ. սեռ. տաբեռնեաց ձևով. ուրիշ վկայութիւն չկայ։ Նոյն բառն է նաև կապեռնեայ «հասարակաց տուն», որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Սարգ. բ. պետր. դ. (բ տպ. էջ 452). «Պոռնիկք անուանին կանայք, որք ի կապեռնեայսն նստին և հաւասարաբար ընդ ամենայն արս պոռնկել կամին»։ Այս ձևափոխութիւնը լա-ռաջացել է շփոթելով բառը կապեղայ հոմա-նիշի հետ, ինչպէս որ Սարգսի առաջին տպագրութեան մէջ էլ արդէն նոյն տեղը (էջ 577) գտնում ենք ի կապելայսն։-Բառ. ե-րեմ. էջ 156 գիտէ կապեռնեայս «պոռնկա-նոց, բոզանոց»։


Տախտակ, աց

s. ast.

board, plank, shelf, table, tablet;
tables;
book;
cf. Երկնացոյց;
— երկաթի;
iron-plate, sheet-iron;
— մետաղեայ;
plate of metal;
—ք վկայութեան, the tables of the decalogue;
— դատաստանաց, breastplate, pectoral, rational;
— նկարուց, canvass, wood;
— ճատրակի, chess-board;
— զստի, the hollow of the thigh;
— խոհանոցի, trencher.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «փայտի տափակ շերտ» (փխբ. նաև ուրիշ նիւթից. ինչպ. պղինձէ, քարէ ևն) ՍԳր. Ագաթ. «մահճակալ» Անկ. գիրք հին կտ. 154, 155 (թւում է նախորդի նուազականը). որից տախտակամած ՍԳր. տախտակագործ Ագաթ. տախտակաշար Նար. տախտակափակ Արծր. մայրատախտակ Նար. գնձ. ոսկետախտակ Բրս. հայեաց. գեղա-տախտակ Ագաթ. ևն։ Հին հյ. գւռ. ձև է տաս-տակ «տախտակ» Փիլ. նխ. բ. 76 և տես. հմմտ. որախտ >դրաստ և բախտ >բաստ։ Նոր բառեր են տախտակապատ, տախտակ-բրյ ին։


Տախտապար, ի — արկանել

adj.

stretched on the earth;
ի տախտապար արկանել, cf. Տախտապարեմ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«փռել, գետնի վրայ պառկեց-նել». առանձին չէ գործածուած. գտնւում է միայն տախտապարել Եզեկ. լբ. 4 և ի տախ-տապար արկանել Ճառընտ.= Պտմ. ամաս. 69 ձևերի մէջ. ուրիշ գործածութիւն և վկա-յութիւն չկայ։


Տակառ, աց

s.

barrel, cask, puncheon, butt;
tun;
խից —ի, spigot;
ծորակ —ի, tap;
շերտ or կողք —աց, staff.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «գինու կարաս» Լաստ. ժզ. (Վենետ. 1844, էջ 63 տպուած է պահառք, ձեռ. ոմանք՝ պակառք. ուղղելու է տակառք) որից տակառապետ «մատակարար, մատռ-ուակ» ՍԳր. Խոր. տակառապետութիւն Ծն. խ. 13. տակառապետել Պիտ. տակառագործ, տակառաչափ (նոր բառեր)։


Տակաւ

adv.

by little and little, by slow degrees, insensibly;
yet, still;
— little by little, slowly, by degrees.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մերմով. կամացուկ, հետզհետէ» ՍԳր. Եզն. «դեռ, ցայնժամ» Վեցօր. Ոսկ. յհ. ա. 17, 22, 24, 34. որից տակաւ տակաւ «քչիկ քչիկ» Կոչ. Եւագր. Եզն. տակաւին «դեռ, դեռ ևս» ՍԳր. կազմութեամբ եզ. գըծ. ձև է. -ին մասնիկի յաւելման համար հմմտ. ամենևին, լիովին, բոլորովին, ազգովին ևն (բոլորն էլ գործիականից)։


Տաղտ

s.

disgust, distaste, loathing.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ձանձրութիւն, նողկանք, զզուանք, դժուարը գալը». այս իմաստով առանձին գործածուած չէ. փխբ. կայ միայն «յղի կա-նանց արտակարգ ցանկութիւնը» Բժշ. որից տաղտաղտ «ձանձրալի» և տաղտաղտիլ «ձանձրանալ» Պիտ. և Երզն. մտթ. առ լեհ. բայց յատկապէս -ուկ մասնիկով աճած՝ տաղտուկ «ձանձրալի» Ոսկ. մ. բ. 13. Վեռռռ. 170, «ձանձրութիւն» Բ. մկ. գ. 17 (ինչպէս և արդի գրականում), տաղտկութիւն Բ. մկ. գ. 17. տաղտկալից Ոսկ. մ. ա. 15, բ. 28. տաղտկալ, տաղտկանալ ՍԳր. Ոսկ. ա. թես. և եբր. (նիւթական իմաստով ունի Սարգ. բ. պետ. ե. էջ 464 (բ տպ.). «Ջուր զքարինս... ոչ ի խորս անդնդոց իջուցանէ՝ տաղտկաց-եալ ծանրութեամբն», իբր «ծանրութեան չդի-մանալ, ծանրութեան տակ ընկճուիլ»). ան-տաղտուկ Ոսկ. մ. ա. 15. ծանրատաղտուկ Վեցօր. Եւս. քր. Ոսկ. ես. և մ. ա. 15, 16 ևն։


Տաճար, աց

s.

temple, fane, church;
palace, court, hotel;
banqueting-hall;
banquet, feast;
— խորհրդոյ, council-hall, House of Parliament.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ագլ. Ախց. Երև. Կր. Մկ. Ջղ. Տփ. տահար, Մշ. տաջար, Ռ. Սեբ. դաջար, Մրղ. տաճճար, Զթ. դաջօյ, դաջոր. այս բոլորր ու-նին «եկեղեցի» նշանակութիւնը։ Իսկ Սլմ. գործածւում է միայն իւրայատուկ մի ա-սացուածի մէջ. երբ թոնիրը շատ վառուելով սպիտակի, ասում են թէ թոնիրը «սիւտկել է իշխօ տաճար». սրանից հանելով է անշուշտ, որ Ա. Աթայեան, Սալմաստ 66 դնում է տա-հար «թոնիր» նշանակութեամբ մի բառ, որ ինչպէս ստուգեցի Թաւրիզում Սալմաստեցի գաղթականների մօտ, գոյութիւն չունի.-հմմտ. նաև Ահարոնեան, Հռօ կինը, էջ 67 Իգդիրեցոց մի երդումը թոնրի վրայ՝ «այս տաճարը վկայ»։

ՓՈԽ (borrowing) Վրաց. ყაძარი տաձարի, გაძარო տաձարո «տաճար, եկեղեցի, պալատ, դա-տարան, պանդոկ», ტაძრეული տաձրեուլի «պանդոկապետ», თაძრობა տաձրոբա «ընթ. րիք, խնջոյք», թուշ. ტაძარ տաձար «եկեղե-ցի», քրդ. տաճար «եկեղեցի» (այս ձևով է գործածուած Աւետարանի քրդերէն թարգմա-նութեան մէջ, տպ. Պօլիս, 1857, Մտթ. իգ. 16-17 ևն)


Տաճիկ, ճկաց

s. adj.

Arab;
Turk;
Arabian;
Turkish;
swift-footed;
— ձի, barb, Barbary or Arabian horse;
— ասորի, Canaanite;
cf. Ուղտ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«արաբ». հնագոյն ժամանակնե-րից սկսած այս անունով էին կոչւում այն Արաբները, որոնք բնակւում էին Ասորիքի և Եփրատի միջև գտնուած եռանկիւնու մէջ. այս երկիրը կոչւում էր յն. Ἀραβία ή ἐეημος, գործածուած է նաև Փիւնիկէի և Քանանացոց համար (տե՛ս Կանայեան, Արրտ. 1913 493-6 և Կոգեան ՀԱ 1922, 542). հմմտ Բ. մակ. ժբ. 10. իբրև ածական՝ գործածւում էր «արագավազ» նշանակութեամբ՝ ձիու և ուղտի համար. ինչպ. տաճիկ ձի Բուզ. դ. 47, էջ 134, տաճիկ ուղտ Բուզ. դ. 54, էջ 141 երիվարս տաճիկս Սեբ. Գ. ի (հմմտ. արա. բական ձի, արաբ ձի)։ Աւելի ուշ արաբները մահմետական դառնալով՝ տաճիկ բառն էլ սկսաւ նշանակել «իսլամ», որից և տաճկաց-նել «մահմետական դարձնել» Գնձ.։ Երբ Սել-ճուքները արշաւելով արևմուտք, մտան Մի-ջագետք, խառնուելով տեղացի արաբների հետ, ստացան մեր մէջ տաճիկ անունը. հմմտ. «Ի հիւսիսոյ եղեն շարժեալ ազգ, որ կոչմամբ թուրք անուանեալ, ի 24 ցեղս որո-շեալ, իշխանութիւն տաճկաց առեալ, թեպէտ յաղանդ նոցին խմորեալ» Վահր. ոտ. էջ 183. «Իսկ արաբացիքն որ մինչև ցայն վայր տա-ճիկք կոչէին ... խառնեցան ի թուրքն և եռեն ազգ մի վասն համակրօնութեան իւրեանց և միմեանց անուամբ կոչին» Միխ. աս. էջ 407-8։ Սելճուքներից յետոյ նոյն անունը ժառանգեցին նրանց ցեղակից Օսմանցիք։ Սելճուքների բարբարոսութեան աատճառաւ տաճիկ դարձաւ նաև ած. «մարդու նեղու-թիւն տուող, չարչարող»» իմաստով Երզն. մտթ. 125 ա, որ մինչև անգամ Քրիստոսի բերանն է դրւում (տե՛ս իմ Հյ. նոր բառեր հին մատ. Ա. 172)։ Նոր բառեր են տաճկե-րէն, տաճկահայ, տաճկաբան, տաճկախօս, տաճկահայերէն, տաճկահպատակ, տաճկա-լեր ևն։


Սինլքոր, աց

adj.

refuse;
low, despicable, vile;
— or — ժողովըրդեան, — խուժան, riffraff, dregs and refuse of the people, mob, rabble, scum of the people, the unwashed, the many-headed, beggarhood.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Կազմուած է սին և լքեալ բառերից՝ -որ մասնիկով, ինչպէս ցոյց է տալիս սինլքեալ ձևը, որ մէկ անգամ գործածուած է Երեմ. լթ. 9 փխ. սինլքոր։


Սինձ, սնձոյ

s.

gluten;
mordant;
preserved fruits, conserves, preserves, jam;
cf. Փշատ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. բոյս՝ որ մեկնւում է ռանա-զան ձևերով. այսպէս «մի տեսակ խիժաբեր ծառ» Ռոշք. «սին, փշատ կամ ալոճ» Տաթև. ձմ. ձդ. Բժշ. «անուշ խնձոր, melimoluni» Գաղիան. «ուտելի մի տեսակ խոտաբոյս. scorzonera hisnanica (ՀԲուս. § 2753)» Կամրկ. «քօշմօրուք, թրք. էմլիք» Հին բժշ. «շակակուլ» Նոր բժշ. «սին, sorbus domesti-ca L» և «քօշմօրուք, tragopogon coloratum CA. Mey» Տիրացուեան, Contributo § 204 և § 570.-արդի գաւառականներում սինձ կամ սէզնը անունով զանազանւում է երկու բոլորովին տարբեր բոյս. մէկը ծառ է՝ ծիրանի ծառի բարձրութեամբ, տալիս է կաղինի մե-ծութեամբ քաղցրահամ կարմրաւուն մի պր-տուղ, որ ալոճի մի տեսակն է (Վն. կոչւում է մկնալոճ, Թաւրիզի թուրքերէնով եմիշան). միւսը մի հասարակ խոտաբոյս է, որ հում ուտւում է։ Որից սնձենի «սինձի ծառը» Յայ-սըմ. սնձնի Յայսմ. դեկ. 17. Վստկ. 143. ննձի Վստկ. 155 (սեռ. սնձեաց՝ որ է ալու-ճըն)։ Թուի թէ սրանց հետ նոյն է նաև սինձ կամ սինծ «մածուցիկ նիւթ» Փիլ. լին. 21, Անյ. պերիարմ. Պիտ. 391. Երզն. մտթ. 390 (հմմտ. շրէշ խոտը և մածուցիկ նիւթը), եթէ սակայն այս բոլորը պէտք չէ փոխել սոսինձ, հակառակ այսքան յաճախ գործա-ծուած լինելուն։


Սիտղ

s.

water-pot, bucket.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Լտ. situla «դոյլ» բառն է, որ կարող է ուղղակի անցած լինել հայերէնի, ինչպէս կարծում է Meillet MSL 18, էջ 349 և կամ ն, σιτλα «դոյլ» ձևի միջոցով, ինչպէս ունի Հիւբշ. բառի յետին գործածութիւնը վերջինի կողմն է, բայց չի թոյլ տալիս վճռապէս ճըշ-տել հարցը։ Յոյնից են փոխառեալ նաև ա-սոր. [syriac word] sītiā, պրս. արաբ. [arabic word] sitil «կէս ֆնտանոց մի աման», արաբ. ❇sa︎ ❇saytal «ունկերով մի աման» (Կամուս թրք. թրգմ. Գ. 246). թրք. [arabic word] sitil, թուշ. სტილ ստիլ, ուտ. istil «մի ֆունտ» ևն։-Հիւբշ. 379։


Սիր

s. adj.

damp weather;
effeminate;
sire.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. անստոյգ բառ, որ առանձին էլ ան-գործածական է. սրանից ունինք մեծասիր և սրական աստղաբաշխական բառերը, որ մէկ մէկ անգամ գործածուած եմ գտնում Շիր. էջ 65, 66. «Մեծասիր գօտին, որ կոչին ան-գոն կոռոնաւոր (երկնքի եօթը գօտիներից մին). Սրական գօտի՝ ուր են երկոտասան կենդանակերպք»։


Սիփոն

cf. Կնճափող.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«տղայոց նուագելու փչողական մի գործիք». ունի միայն ՓԲ՝ առանց վկա-յութեան. որով յայտնի չէ թէ հի՞ն է, թէ նո-րամուտ։ Միջին հայերէնում գտնում եմ սի-ֆուն «գինին տակառից քաշելու խողովակ» Վստկ. 98. «Եւ այլք երկայն սիֆուն շինեն և մինչև ի վայր ի յատակն ի մրուրն մխեն»։

= Յն. σίφων «խողովակ, ջրհան, բերանով ջուր ցայտեցնելու մի գործիք», որից ֆրանս. šiphon «խողովակ». պէտք է լինի նաև ա-բաբ. ❇ *sīfūn, որ Վաստակոց գրքի թարգմանութեամբ յունարէնից անցել է ա-րաբերէնի և այս տեղից էլ հայերէնի։-Աճ.


Սկայ, ից

s.

giant;
— կին, giantess;
— անարի, huge giant.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «հզօր, յաղթանդամ, վիթխա-իի մարդ» ՍԳր. Եւս. քր. Խոր. որից սկայա-գործ Բուզ. սկայազն Եփր. թգ. ծն. և թուոց. Բուզ. սկայազօր Ագաթ. սկայանման Փարպ. սկայաբար Խոր.-նոյն բառից հ սաստկա-կանով՝ հսկայ ՍԳր. Եզն. որից հսկայազն Մծբ. Եփր. յես. և թգ. (կրճատ հսկազն), հսկայազօր Ագաթ. հսկայաձև Կալլիսթ. ևն։


Սկիւռ

s. zool. squirrel;
թռիչ-, flying -;
— գանչէ, the — growls.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ազնիւ մորթով մի անասուն է. թրք. սընճապ, ֆր. écureuil». հնից չէ ա-ւանդուած. գործածական է միայն արդի գը-րականում։


Սմպատակ

s.

basalt;
cf. Փորձաքար.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Պհլ. *sunbātak ձևից, որ աւանդուած չէ, բայց նոյնն են ենթադրում պրս. [arabic word] suinbāda ևամ ❇ subāda «է տեսակ իմն քարի, զոր յեսան առնեն և ակնագործք փըշ-իեալ և մանրեալ՝ նովաւ ակունս տաշեն և յղկեն», փոխառութեամբ արաբ. ❇ sunbādaǰ (կամ haǰar-ul-sunbādaǰ) «մի տեռաև քար է, որով սրի ժանգն են առնում, ածելի են սրում և ատամներն են փայլես-նում» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 414 և 727), թրք. stnpare, səmpara, յետին հայ տառա-դարձութեամբ (արաբերէնից և թուրքերէնից) ռմկ. սնպատին, սունպանին, սնփարա Բժշ., գւռ. զըմփառա, զըմփարա «աւազաթուղթ»։ -Հիւբշ. 238։


Սնդմայ, ից

cf. Կապանք.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. σύνδεσμα «կապանք» բառից տա-ռադարձուած թարգմանութեան ժամանաև. ըստ այսմ մեր բառը ուղղելի է *սինդես-մայիւք և կամ թարգմանչի գործածած ձև-ռագրում յն. բառը խաթարուած էր և թարղ-մանիչը չկարողանալով ըմբռնել՝ պարզապէս աառադարձրել է սխալ ձևի տակ։


Սոխ, ոց, ից

s.

onion;
bulb, bulbous root;
դալար —, scallion, green onion;
— մանր, shallot.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ալշ. Հճ. Մշ. Ջղ. Սլմ. Վն. սռի, Ախց. Երև. Խրբ. Կր. Ննխ. Պլ. Ռ. Սչ. սօխ, Մկ. Տիգ. Տփ. սուխ, Ակն. Հմշ. Սեբ. սէօխ. Մրղ. սուէխ, սէօխ, Զթ. Սվեդ. սիւխ, Ասլ. նէօ՛խ, Ագլ. սուհ։ Նոր բառեր են սոխռած, սոխաջուր, սոխեպլուզ, սոխնոց, սոխուկ, սոխցեցկոց։ (Նկատելի է որ այս շատ հա-սարակ բառը, որ մինչև անգամ Պլ. և Ննխ. պահուած է, անհետ կորած է Ղրբ. և Շմ., փոխանակուելով Ղրբ. թրք. սօ՛ղան և Շմ. կուծու՛ (<կծու) բառերով։ Սրա պատճառը ըստ իս պէտք է վերագրել euphémisme-ի, -արևելեան թրք. sóx (=օսմ. sóq «կոխիր») առիթ է տուել անպարկեշտ համարելու բա-ռիս գործածութիւնը. հմմտ. տաճկական հանրածանօթ առածը՝ բառիս վերաբերմամբ, Ermeninin dilini seyeyim. ki soγana sox derler, sarməsaγa soxdur-հայի լեզուն սիրեմ, որ soγan-ին սոխ (=թրք. «կոխիր») է ասում, sarməsaγ-ին («սխտոր») soxdur (=թրք. «կոխել տուր»)։

ՓՈԽ (borrowing) Թրք. գւռ. Եւդ. [arabic word] soxarij «սոխռած» (Յուշարձան 329), Բալուի թրք. գւռ. soxraǰ «սոխրած». տեղիս հայերը գործ ևն ածում ոչ թէ սոխրած, այլ խշիկ (հա-ղորդեց Յովհ. Մանուելեան)։


Սող

s. adj. crawling;
creeping;
cringing;
ի — or —ս, creepingly, on all fours.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«փորի վրայ քսուելով երթալը» Փարպ. «սողացող» Պտմ. աղէքս. 7 որից նողալ Ոսկ. մ. բ. 27, աւելի գործածական՝ սողիլ «փորի վրայ երթալ, կամացուկ ներս մտնել, սպրդիլ, սողոսկիլ» ՍԳր. Սեբեր, Ոսկ. մ. գ. 27. «երեսի վրայ ընկած աղա-չել» Գ. մկ. ա. 10. սողեցուցանել Կոչ. սո-ղուն «զեռուն» ՍԳր. Կոչ. սողնական «սողա-ցող» Անան. պետր. սողնական ախտ «քաղց-ևերղ» Փիլ. ժ. բան. սողնակ «սողուն» Վա-նակ. յոբ. «նիգ, պարզունակ» Վրք. հց. թ։ 189. Ոսկիփ. Յայսմ. փետ. 14. գետնասողու-թիւն Ոսկ. բ. կոր. դիւրասողութիւն Երզն. քեր.-սողալ նշանակում է նաև «կաղալ» Ոսկ. մտթ. 743, որից սողուն «կաղ» Կոչ. 388. Վռր. հզ. ա. 218 (հմմտ. ՀԱ 1910, 369 բ), «ոտքերը բռնուած անդամալոյծ» Շիր. քրոն. 72։ Այս արմատից աճած ձևեր են՝ ՍՈՂԿ, որ գտնւում է միայն սողկագնաց «հո-ղի երեսից իբր սողալով գնացող, երեսկունկ մեծացող (բոյս)» Վեցօր. 96, սողկական «սողալով եղած» Ոսկիփ. բառերի մէջ.-ՍՈՂՄ, որ գտնւում է միայն սողմիլ «սողիլ, սողոսկիլ, սպրդիլ, կամացուկ ներս մտնել» Ոսկ. մ. բ. 12, էջ 557 բառի մէջ. «Եւ տես զիարդ զամենայն զարիս թողեալ և զայն ևեթ դնէ՝ դեռ առժամայն սողմեալ մտեալ արծարծէր». (Վարդանեան ՀԱ 1921, 604 ուղղում է պարզապէս սողեալ մտեալ, քանի որ սողմիլ ձևը բնաւ ուրիշ տեղ գործածուած չէ մեր գրականութեան մէջ).-ՍՈՂՈՍԿ, որից ծառում են սողոսկիլ «սահիլ, ընկնել, ներս սպրդիլ» Նիւս. կազմ. Շիր. քրոն. իգն. Երզն. մտթ. սողոսկուտ «լպիրծ» Մագ. թղ. 145. Երզն. քեր. սողոսկումն Փիլ. սողոսկանք Անան. եկեղ. սողոսկիչ Լմբ. առակ. ռիւրա-նողոսկելի Մաքս. եկեղ. նոյն են նաև սո-ղուսկ «լպրծուն» Փիլ. լին. ա. 41, կրճատ սղոսկել Երզն. մտթ.։


Սուրբ, սրբոց

adj. s. adv.

holy, sacred;
pure, clean, exempt, spotless, stainless, immaculate;
divine, godly, innocent;
saint;
*patron;
holily;
—ն սրբոց, the Holy of Holies;
— առնել, to sanctify, to purify;
— առնել զաստուած, to glorify God;
— առնել զանձն, to offer, consecrate or devote oneself.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ, հնխ. k'ubhrō-ձևից, որից ծագում է նաև սանս. çubhrá-«փայ-լուն, պայծառ, գեղեցիկ, մաքուր»։ Պարզ արմատն է հնխ. k'u->վեդ. çu-, որից կազ-մուած է bh աճականով և -r-մասնիկով. հմմտ. ուրիշ աճականներով çundhati «սըր-բել, մաքրել», çuddhá-«մաքուր», cumbhati «փայլիլ, զարդարուիլ», çučis «փայլուն, մա-քուր» ևն։ Այս բառերը գործածական են Ագ-նիի և ուրիշ աստուածութեանց համար. յպռ-կապէս çuddhás ունի «սուրբ» կրօնական ի-մաստո. որ և հայերէնի էլ իմաստն է։ Միւս լեզուներից միայն իռլ. cuanna «գեղեցիկ, սիրուն, նուրբ» ունի այս բառի համազօրը (Sommerfelt BSL 24, 222, Pokorny 1, 368)։-Հիւբշ. 492։


Սուրճ, սրճոյ

s.

coffee;
— անապակ, black -;
— կաթնախառն, — and milk;
— ջրախառն, strong -;
ժամ սրճոյ, coffee-time;
եփել, ըմպել —, to make, to drink coffee.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«խահուէ, կոֆէ»։ Նոր ժամանակի բառ, որից սրճարան, սրճագործ, սրճեփ. սրճարանապետ, սրճաման, սրճաղաց, սրճա-մոլ ևն։ Սուրճը ժԵ դարում Եթովպիայից սկսեց տարածուել ամբողջ Արևելքում, որից անցաւ Եւրոպա։ Բառիս հնագոյն գործածու-թիւնը 1787 թուից ունի Ջուղ. էջ 203՝ երկու անգամ. «Տան նմա սուրճ, այսինքն ղահֆա առ ի ըմպել. և երբ աւարտեաց զարբումն սրճոյն, այսինքն ղահֆային...» և 1788 թուից (Կ. Սարաֆեան, Բանալի գիտութ. էջ 110)։


Սպանդ, ից

s.

murder, butchery, slaughter, massacre, carnage;
immolation, sacrifice;
իբրեւ զոչխար ի —, like sheep for the slaughter.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պրս. ❇ sipand, որ և [arabic word] is-pand, aspand, պհլ. spand, աֆղան. snāndə և փոխառութեամբ արաբ. [arabic word] isfand «վայ-րի փեգենայ, սպանդ». բոլորն էլ ծագում ևն զնդ. spənta «սուրբ» բառից, որին ցեղակից են հսլ. svçtu և լիթ. šventas «սուրբ» (բա-յաձև լեթթ. svinēt «տօնել», բոլորի հնխ. արմատը k'uen-«տօնել, սրբագործել». Po-korny 1, 471)։ Բոյսը այս անունը ստացել է իրեն վերագրուած դիցաբանական նշա-նակութիւնից, ըստ Lag. Ges. Abhd. 173 և Horn, Grdr. § 80։ Մինչև այսօր էլ Պար-սիկները իրենց հայրենակից հին զրադաշ-տականների նման՝ իրենց մեռելները սրա-նով են պատում և խնկի տեղ սպանդ են ծխում։-Հիւբշ. 277։


Սպանդ

bot.

ruta muraria, wall-rue, harmala.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պրս. ❇ sipand, որ և [arabic word] is-pand, aspand, պհլ. spand, աֆղան. snāndə և փոխառութեամբ արաբ. [arabic word] isfand «վայ-րի փեգենայ, սպանդ». բոլորն էլ ծագում ևն զնդ. spənta «սուրբ» բառից, որին ցեղակից են հսլ. svçtu և լիթ. šventas «սուրբ» (բա-յաձև լեթթ. svinēt «տօնել», բոլորի հնխ. արմատը k'uen-«տօնել, սրբագործել». Po-korny 1, 471)։ Բոյսը այս անունը ստացել է իրեն վերագրուած դիցաբանական նշա-նակութիւնից, ըստ Lag. Ges. Abhd. 173 և Horn, Grdr. § 80։ Մինչև այսօր էլ Պար-սիկները իրենց հայրենակից հին զրադաշ-տականների նման՝ իրենց մեռելները սրա-նով են պատում և խնկի տեղ սպանդ են ծխում։-Հիւբշ. 277։


Սպիտակ, աց

adj. s.

white;
white, white lead, ceruse;
silver coin;
— մարգարտեայ, pearl-powder;
— զինկի, zinc-white, oxide of zinc;
ի —ս, dressed in white;
— առնել, to whiten.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. ի-ա հլ. «ճերմակ» ՍԳր. Եզն. երեսի սպիտակացուցիչ ներկ» Մծբ. Ոսկ. ես. «արծաթեայ մի դրամ» Կիր. 219. Մաղաք. աբ. 22. Տաթև. ամ. 315. հնից հմմտ. ար-ծաթասպիտակ (յն. «լաւ դրամ») Ողբ. դ. 3. յետնաբար գործածուիլ սկսաւ իբր համա-պատասխան թրք. aqče «դրամ» (բուն «ճեր-մակ») բառին. հմմտ. Տաթև. ձմ. կթ. ար-ծաթն սպիտակ՝ զոր դրամ կոչեմք. որից էլ կրճատումով՝ ստակ, որի հին վկայութիւնն ունի Տաթև. ամ. 320։ Սրանից սպիտակա-նալ ՍԳր. Եփր. ծն. սպիտակարար Եզն. սպիտակացուցանել Մրկ. թ. 3. Սեբեր. սպիտակաձի բ. մկ. ժա. 8. սպիտակամազ Ոսկ. ես. սպիտակամորթ, սպիտակուցային (նոր բառեր) ևն։ Ունինք նաև սպիտ «սպի-տակ» Հին բռ. և սպետ, որից սպետափառ «սպիտակափառ» (տե՛ս առանձին)։


Սպուգ, սըպգոյ

s.

food composed of butter and of dried curds.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. անստոյգ բառ. մէկ անգամ գործածել է Արծր. Գ. 2. «Զփքինս կապար-ճեզն սրպգով ծածկեալ՝ զսատակչական զօ-րութիւն թռուցանէր ընդդէմ սրբոցն»։ ՆՀԲ մեկնում է. «Եթէ զկայցէ սխալ գրչաց, լինի որպէս պրս. սէպքէ. կերակուր իւղով և չոր թանով կազմեալ, ախորժ ուտելի, խայծ, կեր... Այլ լաւ ևս երևի ընթեռնուլ՝ սպնգով, որ լինի այլ փոխաբերութիւն...»։ Իսկ սպունգ բառի տակ էլ՝ յիշելով Ոսկ. ապաշխ. էջ 49 «ընդ սպունկաւն ծածկեալ ունէր զերկաթն (Նաթան ի յանդիմանելն զԴաւիթ ոճով)». աւելացնում է «ի սոյն նմանութիւն թուի բերիլ և բանն Արծր.»։ ՋԲ դնում է «կերա-կուր կազմեալ իւղով և չորթանով», իբռ պրս. բառ. ԱԲ «կերակուր մը, կեր» կամ փխ. ընդ սպնգով կամ սպնգով ծածկէմ զեր-կաթ, զնետ «վարպետութեամբ խրատել կամ յորդորել»։ Հրտր. Պատկ. էջ 129 բառիս տեղ ունի սպնգով։ Վարդանեան ՀԱ 1920, 337 ընդունելով սպուգ իբրև «սպունգ», կցում է ասոր. [syriac word] spūgā ձևին, որ նոյնպէս զուրկ է ն ձայնից։


Սռնակալ, ի

s.

cf. Սաթ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ելեկտռոն, սաթ». ունի միայն ԱԲ. երկու անգամ գտնում եմ գործածուած Ոսկ. ճառք. էջ 590. «Ահա ամպ. ասէ, և հիւսիսոյ կայր և ճառագայթք շուրջ և հուր փայլատակեալ, և ի մէջ նորա իբրև զտե-սութիւն սռնակալի և ճառագայթք ի նմա... Եւ տեսի իբրև զնմանութիւն սռնակալի ի տեսութենէ միջոյն և ի վեր»։ Այս հատուածը ակնարկում է Եզեկ. Ա. տեսիլքը, ուր սոնա-կալ բառի դէմ դրուած է բազմագունի ակն. որ է «սաթ». «Եւ ի մէջ նորա իբրև զտեսիլ բազմագունի ականց և ճառադայթք ի նմա» (Եզեկ. ա. 4)։ Այսպէսով ճշտւում է սռնա-կալ բառի նշանակութիւնը։


Ստամբակ, աց

adj.

indocile, morose, disobedient, reluctant, untractable, froward, restive;
austere, rude, harsh, rigorous, severe.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. [other alphabet] ︎ stambak «անգութ, բռնակալ, անարդար, նեղիչ, կատաղի» (Ար-տավիրաֆի մէջ գործածուած. տե՛ս Haug և West., Բառացանկ, էջ 158), [other alphabet] +tambakih «ստամբակութիւն» (Nyberg, Hilfsbuch des nehlevi I. էջ 56 ա), պրս. [arabic word] sitanba «գոռ, հուժկու, խռովարար, կռուասէր», հպրս. *stambaka-(Horn § 718), որոնց արմատն է զնդ. stəmba, stənba «կռիւ» (Bartholomae 1606), սանս. stam-bha «հպարտութիւն, գոռոզութիւն»։ Նոյն արմատից է նաև հյ. ապստամբ, հին ձևը ապաստամբ (տե՛ս այս բառը)։-Հիւբշ. 240։


Ստաքտիկէ

cf. Ստաշխն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ստաշխ» Պտմ. աղէքս. 126 (մէկ անգամ). սրանք գիտական ձևեր էին և ժողովրդի մէջ անգործածական. ժողովուր-դը գիտէր միայն ստաշխ. հմմտ. Ոսկ. ես. 243. «Ջոսկոյ և զարծաթոյ և զստակտէից, որ է ստաշխն»։


Ստեւ, ոյ

s.

hair, camel's hair.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Վրաց. სტევი ստեվի «ուղտի ստև». բառիս գործածութեան միակ տեղն է Մարկ. ա. 6 სტევითა აკმელისაαთა ստեվիթա աքմե-լիսայթա= «հյ. զստև ուղտու», որ ըստ Մառ, жрист. Bocт. 2 (1913), էջ 26 պահուած է միայն 897-1001 թուին գրուած Սվանական մի Աւետարանի մէջ և յետոյ փոխուելով՝ այժմ ընդհանրապէս դարձել է თმისაგან აკმელისა թմիսագան աքմելիսա։ Հնագոյն հազուագիւտ այս ձևի յայտնաբերումը նը-շան է որ բառը փոխառեալ էր հայերէնից Ս. Գրքի թարգմանութեան ժամանակ։


Ստին, ստեան, ի ստենէ

s. fig.

breast, bosom;
teat;
source, spring;
ի ստեան, at the breast;
մանուկ ի ստեան, sucking-child;
գօտեւորեալ առ ստեամբ, girt about the paps;
կերակրել ստեամբ, to suckle, to give suck, to give the breast to;
դիել զ—ս, to suck, to draw the breast;
cf. Հատուցանեմ;
անկանիլ ստեանցն, forming or rounding of the breasts in adolescence;
եռալ ստեանց, to give milk;
ի ծուծ ստեանցն կախեալ, hanging to her breast;
—ք անկան քեզ, thy breast are fashioned;
յոյս իմ ի ստեանց մօր իմոյ, my hope from my mother's womb.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. սխալ գրչութիւն, որ մէկ անգամ գտնում ենք Խոր. Ա. 11. «Գօտևորեալ զմէջ-սըն և յահեկէ զստինն երկսայրի և նիզակն արի ի ձեռին իւրում աջոյ և յահեկումն վա-հան»։ Ստորագծեալ բառի տեղ ձեռազիբ-ներն ունին զստին, զստինն, զսուինն։ Սո-վորաբար առնուած է մեր մէջ զստին ձևով՝ իբր զիստ բառի սեռականը. բայց ձեռագիր-ների մեծամասնութեան կրկին ն-երը խան-գարում են գործը։ Նոր հրատարակութեան մէջ Աբեղեանը սրբագրել է սուր՝ որ շատ սուր է։ Մառ ЗВО 9, 309 ընդունում է ուղ. ստին, հյց. զստինն և մեկնում է իբր պրս. [arabic word] satī «պողպատ, երկաթ, նիզակ», որ սակայն նոյնպէս անյարմար է, քանի որ այս իրանեան բառը պիտի տար հյ. *սատիկ կամ *սաթիկ։ Լաւագոյնն է կարդալ զսուինն, ինչպէս ունին եօթը ձեռագիր և ինչպէս պատ-շաճում է տեղին, ուր երկսայրի ածականը պահանջում է մի գոյական։ Մեզ պէտք չէ շփոթեցնէ այն, որ զստինն հայցական է, իսկ նիզակ և վահան ուղղական։ Այսպիսի անտրամաբան ձևեր շատ առատ են մեր թէ՛ հին և թէ նոր գրողների մօտ։]


Վաղր, ղեր

s.

sabre, cutlass, hanger;
cf. Սակր.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

ՆՀԲ և ԱԲ թւում են կցել վաղակաւոր բառին։ Հիւնք. վագր բառից։ Գոււում. ճեան, Բիւզանդիոն 1898, թ. 508 հա-մարում է «ջախող, ջախջախող, ուռ-նաձև մի գործիք» և իբր սխալ գրչու-թիւն՝ ուղղում է վազր, ինչպէս գրուած է գտնում Կարնոյ Աղջկանց Վարժառա-նի Բուզանդայ ձեռագրում, Դ. 15 և 20,

և ինչպէս որ ունինք արդէն հյ. վարգ< պհլ. vazr. ըստ այս ենթադրութեան՝ վաղր ձևը գոյութիւն չունի և յետնա-բար միայն ծագած է տառերի շփոթու-թեամբ։ Հիւբշման (անձնական) այս բացատրութիւնը վերջնական չի համա-րում։ Նոյն նիւթի վրայ խօսում է Վար-դանեան, ՀԱ 1922, 293 և Եփր. վկ. արև. =Սոփերք Ի. 127 գտնելով վազրա-մոր ընթերցուածը, վաղր և վաղրաւոր ձևերը ջնջել է հրամայում։-Թոփճեան, Mitteilungen des Semmars f. orieni Spr. Berlin 1904, էջ 138 պրս. [arabic word] vaqra բառի հետ, որ մեկնւում է ըստ ԳԴ «է այն հատու կտրիչն երկաթեայ, որով անկանողք, այսինքն գործողք ռա-դիֆէի («թաւիշ»), զխաւն նորա նովին հառանեն»։ (Վաղր բառի ղ ձայնը՝ որ է 1 ընդդէմ զ-ի, չի թոյլ տալիս ընդունել այս ստուգաբանութիւնը)։


Վայել

s.

cf. Վայելք;
v. imp. վայել է, վայել են, վայելէ, վայելեն, to befit, to become, to be beseeming or seemly, to be proper;
ոչ — են, it is not fit, it is unbecoming.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի հլ. յետնաբար) «հաճոյք, զը, ւարճութիւն» Փիլ. Պիտ. «գործածութիւն» Եզն. (անեզաբար գործածուած), «արժանի, պատ-շաճ, յարմար» ՍԳր. Ոսկ. որից վայելել ՍԳր. Ոսկ. Եզն. վայելելի Եզն. վայելչացուցանել Ագաթ. վայելուչ ՍԳր. Ոսկ. ես. վայելչութիւն ՍԳր. Կոչ. բարեվայելուչ Կղնկտ. Յհ. իմ. ատ. գեղեցկավայելուչ Պիտ. Փիլ. ակնավայել Ագաթ. § 775. խոտավայել Արծր. ծառայվա-յելուչ Մաքս. դիոն. նոր բառեր են թագա-ւորավայել, իշխանավայել, արքայավայել, անվայել, մարդավայել, վայելչագրութիւն, վայելչահասակ, վայելչակազմ ևն։-Արև-մըտեան գրականում զանազանւում է վայելել çjouir, վայելքը ստանալ», վայլել «seoir, սազ ղալ». վերջինիս հնագոյն օրինակն է վայլք Գնձ.։


Վան

s.

repulse;
cf. Վանք.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Պհլ. vānītan «նուաճել, ընկճել», vānī-tār «նուաճոր. ոնկճող». vānišnih «նուաճում, ընկճում», զնդ. van «հարուածել, նուաճել», սանս. van. vánati «յաղթահարել».-պարս-կերէնի մէջ կորած է այս բառը. տե՛ս Horn, էջ 298։ Այս բառերի միւս ցեղակիցնեոն են տանս. vána-vani-«տենչանք, փափագ», vánati «սիրել, փափագիլ, ցանկալ, ձեռք բե-րել, նուաճել», զնդ. vanaiti «շահիլ, նվա-ճել, ցանկալ», լտ. venus «սէր, սիրոյ կիր-քը», Venus «Սիրոյ աստուածուհին», vene-ror «կրօնական յարգանք ցոյց տալ, մեծա-րել», գոթ. wunan «հրճուիլ», հբգ. wunsken, գերմ. wunschen, անգսք. wyskan «փափա-գիլ», հիսլ. una «գոհանալ», osk «փափագ», հին սաքս. winnan «կռուիլ», անգսք. wrՖer-winna «հակառակորդ», հհիւս. vinna «աշ-խատանք», հբգ. winna «կռիւ» ևն։ Այս բո-լորի արմատն է հնխ. ven-, որի հիմնաևան նշանակութիւնն է «ջանալ, ջանք գործ դնել», որից մի կողմից «աշխատիլ, ձեռք բերել, նուաճեւ» և միւս կողմից «տիրել, ցանկալ» (Walde 818, Pokorny 1, 259)։ Հայ բառը փոխառեալ է իրանեանից. բնիկ ձևն է գուն «ջանք», որ ծագում է հնխ. von-կամ vōn-ձայնդարձից (տե՛ս Յաւել. գուն բառը). «նուաճել» իմաստը յատկապէս եռանևան» ների մէջ ենք զտնում։-Հիւբշ. 243, 4942

Brosset JAs. 1834., 369 ևն հյ. աւան, տանս. vani, վրաց. vani բառերի հեա-ՆՀԲ լծ. աւան, յորմէ և Վան քաղաք։ Böttich. Wurzelfor. 8 արմատը դնում է wan։ Lag. Urgesch. 22 vas «բնակիլ» արմատից։ Pictet 2, 240 սանս. vana ռանտառ»։ Մորթման, ZDMG 31, 421 ռանս vas «ոնակիլ», āvasana «քաղաք» բառերի հետ։ Տէրվ. Նախալ. 107 սանս. vas, զնդ. vanh, գոթ. visan, vas ձևերի հետ՝ հնխ. vas «բնակիլ» արմատի տակ։ Սրուանձտեանց, Համով հոտով 1884, 63 քաղաք համարելով օտար՝ բուն հայերէ-նը դնում է վան։ Հիւնք. վանել բայից։ Müller WZKM 9 (1895), 299 ասում է թէ սխալւում է Հիւբշման, երբ վան դնում է հպրս. wahana=սանս. vasana «բնակութիւն». պէտք է դնել սանս. va-na-«անտառ», իբր «վանականի տեղ»։ Ըստ այսմ ուղիղ մեկնեց նախ Հիւբշման, բայց ո՞րտեղ. չկայ Arm. Gram.։ ՀԱ 1897 նոյ. (կողի վրայ) պրս. ban «պարտէզ, արտորայ» բառից փոխառ-եալ. հմմտ. նաև գերմ. wohnen «բնա-կիլ»։ Մառ ЗВO 22, 67 իբր յաբեթա-կան բառ՝ կցում է հյ. աւան, բան «գործ», երկրորդ սիւնակի լեզւով hu-man «քաղաք», վրաց. ubani «գիւղ, հրապարակ», bani «կտուր», dabani, dabay «գիւղ» բառերին։ Իբրև իրան-եան փոխառութիւն է ընդունում Meillet REA 9 (1929), 133։ Պատահական նը-մանութիւն ունին չերքէզ. wunə «տուն», արաբ. [arabic word] va'm «ապաստարան» (Կա-մուս, թրք. թրգմ. Գ. 717), [arabic word] vank «բնակիլ, հաստատուիլ» (անդ. 121) և ափխազ. aγnə «տուն», որ -'apaя, Oбъ


Վանկ, ից

s. gr. mus.

sound, voice;
syllable;
tune.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «հնչիւն, ձայն» Նիւս. բն. Մագ. Նար. «հեգ» Թր. քեր. «երգի եղանակ» Արծր. «երաժշտական մի խազ» ԱԲ. որից վանգել «հնչել» Երզն. քեր. Իրեն. առ Լեհ. վանգիւն Արծր. վանգանալ Քեր. քերթ. երկվանկ Երզն. քեր. երկավանգ Փիլ. լին. եռավանգ Փիլ. լին. շարավանգել «ձայ-նակցիլ» Շիր. փափկավանկ Յհ. կթ. նոր գրականում գործածական է միայն վանկ «հեգ» ձևով, որից նոր բառեր են վանկա-կան, վանկատութիւն, վանկաբաժանում, ևն։


Սանդարամետ, ից, աց

cf. Սանդարամետք;
cf. Սանդարամետային.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Պհլ. spandāramat կամ կրճատ [other alphabet] [arabic word] spandarmat «Երկրի դիք», փարսի bīm sipendārmed «հող, երկիր», պրս. ❇ sipandārmad ևամ si-pandārmud «Երկիր. 2. է անուն հրեշտակի միոջ, որ վերակացու է երկրի և ծառոց և անտառաց». (գործածւում է ծաև իբրև յա-տուկ անուն և սրանից են տառադարձուած ա-րամ. lspandarmē̄δ, արաբ. [arabic word] lsfan-dārmad)։ Զնդ. ❇ ❇ ︎ spənta. ārmaiti-բառն է, որ կազմուած է spənta-«սուրբ» (=ռուս. cвятьи «սուրբ» բառն է) և armaiti «իմաստութիւն» բա-ռերից. սրանով նշանակւում էր զրադաշ-տական կրօնի մէջ շատ յարգուած մի ոգի, Երկրի Ոգին, որ Արամազդի աղջիկը կամ հարսն էր և որի պահպանութեան տակ էր ռտնւում Երկիրը։ Դարձել է նաև ամսանուն, իբր համապատասխան յունիսի, որից փո-խառեալ է ասոր. [syriac word] spandarmad նոյն նշ.-Հիւբշ.։

ՀՀԲ սպանդարամետ դնում է սպանդ ռառից։ ՆՀԲ սանդարամետ ի բառիցս սան կամ սանդ, դար, մէտ։ Lag. Ur-gesch. 1041 հյ. սպանդարամետ մեկ-նում է վերի ձևով, առանց յիշելու սան-դարամետ բառը։ Նոյնը նաև Muller SWAW 42, 254, որից Justi, Zendsp 5-Lag Ges. Abhd. 265, 293, Beitr. bktr. Lex. 45 աւելացնում է նաև սան-դարամետ։ Բառիս վրայ ընդարձակ խօ-ռում է Էմին, Հայ հեթ. կրօնը (թրգմ. Յոյս 1875, 290) և Ист. Aсохика 280, որ ընդունում է թէ մեր բառը Դ-Ե դա-րուն փոխառեալ է պրս. սաբենտամադ կամ էսբէնտարմադ «աշխարհի ոռե» ձևից։ Թէև Պարսից և հեթանոս Հայոց մէջ գործածւում էր նշանակելու համար աշխարհիս մաքուր և հնազանդ ոգին, բայց քրիստոնեայ հայոց մէջ բոլորո-վին հակառակ նշանակութիւն ստացաւ. այն է «դժոխային անդնդոց թագաւո-րութեան չար ոգին»։ Նոյն նիւթի վրայ տե՛ս նաև Կոստանեան, Հայ հեթ. կրօ-նը, էջմիածին, էջ 28-31։ Հիւնք. և Թի-րեաքեան, Պատկեր աշխ. գրակ. 208 ըստ Էմինի։ Հիւբշ. էջ 73-74 Սպան-դարամետ (իբր յատուկ անուն) մեկ-նում է վերի ձևով, բայց չի ընդունում սանդարամետ բառը՝ ձևի և նշանակու-թեան տարբերութեան պատճառով։ Աւե-լի յետոյ ընդունել է նաև սանդարամետ բառի նոյնութիւնը՝ ըստ Meillet REA 1, 235։ Բառիս վրայ ընդարձակ մի քըն-նութիւն ունի Վարդանեան ՀԱ 1928, 457-62.


Սատակ

adj.

simple, single;
unadorned;
— սպիտակ, quite white;
— մարդ զքրիստոս ասել, to declare our Lord a mere man.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«դի, դիակ». արմատ առանձին անգործածական, գտնւում է միայն նոր գա-ւառականներում. որից սատակել «ապակա-նել, բնաջինջ անել, չարաչար մահով սպա-նել» ՍԳր. Եւս. քր. Ոսկ. Վեցօր. սատակա-մահ Բ. մկ. թ. 29. Ոսկ. ես. սատակիչ ՍԳր. Եղիշ. սատակումն ՍԳր. ևն։

ԳՒՌ (dialectal) Ագլ. ստա՛կիլ, Գոր. Ղրբ. ըստա՛-կէլ, Ախց. Կր. Մկ. Շմ. սատկիլ, Երև. Մրղ. սատկէլ, Ջղ. Վն. սատկել, Ալշ. Խրբ. Մշ. Ռ. Սեբ. սադգիլ, Սչ. սադգել, Ննխ. սադգէլ, Տփ. սա՛թկիլ, Հմշ. սադգուշ, Պլ. սաթգիլ, Զթ. սադգիլ, սmդգիլ, Հճ. Սվեդ. Տիգ. սmդգիլ, Ասլ. սա՞գիլ, թրքախօս հայերից՝ Ատն. սադ-գիլ օլմաք «սատկիլ»։ Նոր բառեր են սատ-կուկ, սատկոց, սատկոտիլ ևն։ Այս բոլորը գործածւում են վատ իմաստով և յատկապէս անառունների համար. բայց այսպէս չէ հևն հայերէնում, ուր միայն «չարաչար տանջան-քով մեռնիլ» նշանակութիւնն ունի. հմմտ. «Արդ ե՛կ է՛ջ առ իս և մի՛ հեղգար. և բնա-կեսցես յերկրիս Գեսեմ՝ յԱրաբիա և եղիցես մօտ առ իս... զի մի՛ սատակիցիս դու և որ-դիք քո» (ասում է Յովսէփը իր սիրելի հօր Յակոբ նահապետին) Ծն. խե. 9-11. Քա-հանայք իմ և երիցունք իմ աստէն ի քաղա-քիս սատակեցան. Ողբ. ա. 19։


Սատուր

cf. Սակուր;
cf. Սատիր.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«սակուր, տապար» Ճառընտ. Յայսմ. օգ. 26 (երկու ձևերն էլ միասին իբր տարբեր բառեր գործածում է Ճառընտ.=Վրք. և վկ. Բ. էջ 416. Առին ի ձեոս տապարս և սատիրս և սատուրս). ՀՀԲ ունի սատրել «սակուրով զարնել», որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Յայսմ. փետր. 2. «Ընդ որ բարկացեալ թրածեծ առ-նէին զնա. և այնպէս սատրեցին զամենայն անդամս մարմնոյն»։


Սատիր

s.

satyr, faun.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«սակուր, տապար» Ճառընտ. Յայսմ. օգ. 26 (երկու ձևերն էլ միասին իբր տարբեր բառեր գործածում է Ճառընտ.=Վրք. և վկ. Բ. էջ 416. Առին ի ձեոս տապարս և սատիրս և սատուրս). ՀՀԲ ունի սատրել «սակուրով զարնել», որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Յայսմ. փետր. 2. «Ընդ որ բարկացեալ թրածեծ առ-նէին զնա. և այնպէս սատրեցին զամենայն անդամս մարմնոյն»։


Վարաւանդ

s.

horse-harness, horse-trappings.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ձիու մի զարդ. թամբ կամ սա՞նձ». առանձին չէ գործածուած. որից ճսկիվարաւանդ «ոսկեղէն վարաւանդ ունե-ցող» Բուզ. դ. 12. Ոսկ. եփես. 769. վարա-ւանդասպաս «ձիապան, ձիավար, սանձա-կալ» Բուզ. ե. 43։


Վարդ, ից

s.

rose;
եղանակ —ից, rose-season;
մշտափթիթ —, monthly —, semper florens;
— հարիւրթերթի, centifolia;
մամռաւոր —, moss rose;
դամասկեան —, damask rose;
վայրի —, wild rose, eglantine;
դեղին —, single yellow rose;
կոկոն, բոլորք —ից, rose-bud;
գոյն —ի, rose-colour;
փայտ —ի, rosewood;
կարմրագեղ, ծիրաներփեան, գեղեցիկ, քաղցրաբոյր, գեղափթիթ, փշալից, թարշամ —, scarlet, purple, beautiful, perfumed or odorous, full-blown, thorny, faded rose;
—ք մանկութեան, այտից, շրթանց նորա, the roses of youth, of his cheeks, of his lips;
պսակ ի —ից, crown or wreath of roses;
քաղել —, to gather roses;
չիք — անփուշ, no — without a thorn;
cf. Իսկութիւն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Պհ.. *vard<հպրս. *varda-ձևից, որ աւանդուած չէ. հմմտ. պհլ. Vardaki «Վար-դիկ» (իբր յտ. անուն), զնդ. ❇ va-rəδa «վա՞րդ», պրս. [arabic word] gul «վարդ» (գւռ. vále), զազա [arabic word] vile «ծաղիկ»։ Պահլաւե-րէնից են փոխառեալ նաև ասոր. ի︎ν︎ vardā, ն. ասոր. värdä, արաբ. [arabic word] vard «վարդ». ասորերէնից յետ փոխառութեամբ պհւ. var-tā (իմա vardā) «վարդ» (Horn § 927)։ Իրանեանից փոխառութիւն է նաև յն. ῥόδον ևոլ. βρόδον «վարդ», որից լտ. rosa, և այս-տեղից էլ իտալ. rosa, ֆրանս. rose, հբā. rδsa, գերմ. Kose, հոլլ. roos, անգխք. անգլ. rose (Kluge 398) և վերջապէս ռուս. poaa, բոլորն էլ «վարդ»։ Երկրորդ փոխառութեամբ յառաջացել է արաբ. [arabic word] ǰul «վարդ կամ ծաղիկ», որից [arabic word] ǰulāb (իմա՛ պրս [arabic word] gulāb) «վարդաջուր», որ և փոխառու-թեամբ տուել է իտալ. giulebbe, ֆրանս. ǰulep, սպան. julepe «դեղագործական օշա-րակ»։ Իրանեան բառը ծագում է հնխ. urdhō «փշոտ թուփ, փշաթուփ» ձևից, որի այլ ժա-ռանգներն են անգսք. word «փշաթուփ», նորվ. ōr, ōl (*ord) «հաղարջենի» (Pokorny 1, 316, Walde 658, Boisacq 843)։ Թէև Po-korny չի յիշում, բայց անշուշտ այս հնխ. urdho-բառն էլ պէտք է դնել հնխ. ueredh-, uerədh-«աճիլ, բարձրանալ, բարձր» արմա-տից, որի ժառանգներից են սանս. várdhate «աճեցնել», զնդ. varəd-«աճիլ», yarəδa-(որ է «վարդ»), նաև «աճեցնել, շատացնել» (ածանցմանց մէջ), varəδā-«թուփ» (որ Bartholomae, Altir. Wört. 1370 դնում է varəd-«աճիլ» արմատից), պրս. [arabic word] ba-līdan «աճիլ, առաւելուլ», յն. ὄρϑός, դոր. მορϑό-«ուղիղ կանգնած, շիտակ, ճշմարիտ». հսլ. roditi, raždati, ռուտ. родить, paждать «ծնիլ», pодители «ծնօղք», pодъ «ազգ, սեռ, սերունդ, պտղաբերութիւն, տեսակ» ևն (Pokorny 1, 289, Boisaca 711)։ Meillet (Dict. étym. It. 831) թէև հայերէնը դնում է իրանեանից, բայց լատինը յունարէնից չի դը-նում, ինչպէս նաև յունարէնը իրանեանից, ոչ էլ ընդունում է հնդևրոպական ծագում. այլ թէ՛ իրանեանը, թէ՛ յոյնը և թէ՛ լատինը փո-խառեալ միջերկրեան մի քաղաքակրթութիւ-նից, որ սովորել էր մշակել վարդը, ինչպէս շուշանը, մանուշակը ևն։-Հիւբշ. 244։


Վարդապետ, աց

s.

vartabed, doctor;
lecturer, professor;
master, preceptor;
school-master;
archimandrite;
— օրինաց, doctor of laws, cf. Օրէնսուսոյց;
— աստուածաբանութեան, doctor in divinity;
— բժշկութեան, doctor in physic;
cf. Թեկն;
cf. Օրէնսգէտ.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

= Պհլ. (հարաւային արևմտեան բարբառ) *varda=հպրս. -varda «գործ, աշխա-տանք»-+պետ (pati) բառից, որով ամբողջը լինում է *vardapati։ Այս արմատի այլ ձե-վերն են զնդ. varz «աշխատիլ եռանդուն կերպով», պհլ. varz, պրս. ❇varz «ցանք». varza «սերմանում», varzand «սերմնացա-նութիւն և շահ օգտութեան, և ուսումն», varzidan «ջանալ, գուն գործել, նկրտիլ, սո-վորութիւն առնել զգործ ինչ, սերմանել», varzi «սերմանացան»։ Առաջին ձևը պահում են հպրս. Artavardiya (յատուկ անուն, բուն նշ. «բարին գործող») և քրդ. ward «a patch of ploughing»։ Հին պարսկականից տառա-դարձւած ձև է ելամ. ir-du-mar-ti-va։ նա-խաւոր «գործ, աշխատանք» իմաստը աւևւև յետոյ ձևափոխուելով դարձել է Աւեստայում «եռանդուն աշխատանք ուղղափառ հաւատ-քի համար» (հմմտ. varəzəmča haomanafi-həmča «գործունէութիւն և բարի խորհուրդ») և մասնաւորուել է երկրազործական աշխա-տանքի համար (հմմտ. զնդ. aiwi-var»։ «հողի վրայ գործել, երկրագործութիւն ա-նել», և վերի պրս. ու քրդ. երկրագործական բառերը)։ Պահլաւերէնի մէջ կար նաև «ուս-ման աշխատանք, ուսումնասիրութիւն, ու-սում» իմաստը, որին ապացոյց է պրս. yar-zand «ուսում»։ Այս նշանակութիւնից է փոխառեալ արաբ. ❇ vird (կարդալու է vard) «աշակերտ կամ ընթերցուածք» (տե՛ս Բուրհանի Կաթի և Ջօնսընի բառագիրքը. չունին Մենինսկի, Vullers և ԳԴ)։ Այս ի-մաստը գտնում ենք նաև հայերէնում, որով վարդապետ<իրան. *vardapati լինում է «աշակերտապետ կամ գործապետ»։

Հներից Տաթև. ձմ. լգ. մեկնելով բա-ռըս՝ գրում է. «Այլ որ կոչի վարդապետ. այսինքն ուսուցիչ, կամ վարդապետ՝ վարուցն պետ, այսինքն գործով կա-տարեալ. կամ վարդապետ՝ զեղեցկու-թիւն մարդկան բանն. այսինքն բանիցն պետ։ Արդ՝ վարդն ծաղիկ՝ ունի սա-զում յատկութիւնս, որ յարմարի վար-դապետին», Աւետիքեան, Քերակ. 1815,

312 վար+դատ+պետ, այն է վարելո կամ առաջնորդելու և դատելու վրակե-ցու։ ՆՀԲ «ի բառէս վարժ և ոչ վարդ. պետ վարժից»։ Ducange, Glossarium mediae et infimae latinitatis, տպ. Pa-ris 1840, հտ. 1, էջ 528 հանում է լտ. bactroperatae բառից, որ կազմուած է յն. βάϰτρον «գաւազան»+ πήρα «պարկ» բառերից. գործածւում էր աշխարհն ար-համարհող այն փիլիսոփաների համար, որոնք միայն մի պարկ և մի գաւազան ունէին. յետոյ էլ յատկացուեց աբեղա-ներին (տե՛ս REA Ix1 (1929) էջ 1-3)։ Ewald GGW 10, 80 վարդերի պետ! Müller SWAW 64, 454 varaδa ռա-ճում» բառից։ Էմին, Ист. M.Хор. (հին տպ. 1858, նոր տպ. 1893, էջ 278) զնո. herbed «գլխաւոր»։ Տէրվիշ. Մասիս 1882 յունիս 1 նախաւոր *վարդ «խօսք» բառից. հմմտ. գոթ. vaurd, հսաքս. անգլ. word, գերմ. wort, լտ. verbum, ֆրանս. verbe. պարզ արմատն է var «խօսիլ», որից յն. ῥήτωρ, և ոլ. βρήτωρ «հռետոր». որով վարդապետ նշանա-կում է բուն «պետ, առաջնորդ, ուսու-ցիչ բանի»։-Այս յօդուածի վրայ մի երկար վէճ բացուեցաւ Մասիսի մէջ, Պօլսեցի մի արհեստաւոր (ձուլարար. տէօքմէճի) Մելքոն Հ. Տէօքմէճեան. Մա-սիս 1882 յունիս 4 և 22 դրաւ պրս. վիրտ, վէրտ «աշակերտ» բառից, որով վարդապետ «գլուխ՝ պետ աշակերտաս»։ Տէրվիշ. Մասիս 1882 յունիս 17 և յուլ. 12 մերժելով թէ՛ իր նախորդ մեկնու-թիւնը և թէ վիրտ՝ իբր արաբ. բառ, վարդապետ կցում է հպրս. վարդանա «քաղաք», պրս. [arabic word] gird «ժողով, շըր-ջանակ» բառերին, իբրև նախաւոր «քա-ղաքապետ, ժողովրդապետ կամ թաղա-պետ»։ Մ. փ., Մասիս, անդ՝ լուլ. 21 ցոյց է տալիս թէ վիրտ (իմա՛ վարտ) պրս. է և ո՛չ արաբ. բայց վարդապետ= = զնդ. aōϑrapaiti, որ պհլ. պարպէր ձևն առնելուց անմիջապէս առաջ՝ ան-ցել է վարպէդ ձևից. Տէրվ. յուլ. 26 վեր-ջին անգամ պատասխանելով՝ ցոյց է

տալիս որ զնդ. aēϑrapaiti պիտի տար հյ. հայրապետ կամ այրապետ, բայց ո՛չ վարդապետ. այս վերջինը կա՛մ պէտք է դնել վիրտ «աշակերտ» բառից և կամ իբրև «թաղապետ» մեկնելու է պրս. gird բառից, ինչպէս որ յն. տէո-բոդիս «տանուտէր» բառը հիմայ դար-ձել է «վարդապետ»։ Այս յօդուածով բանավէճը փակւում է։ Սրանի՞ց թէ ան-կախաբար Պատկ. Maтep. I. 15 պրս. vird «աշակերտ»+bad «պետ»։ Աւելի յետոյ Տէրվ. Լեզու 150-152 և Նախալ. 1Ո6 հնխ. var «խօսիլ, սովորեցնել» ար-մատի տակ դնում է «զնդ. var, յն. εἰρω լտ. verbum, գոթ. vaurd և հյ. թերևս վարդապետ. հմմտ. պրս. ა «աշա-կերտ»։ Գարագաշեան (Ամէն. տարեց. 1ՉՈ8, 153) Վարդան «ուսեալ» անուան հետ։ Հիւնք. լտ. veritas «ճշմաոտու-թիւն»։ Թիրեաքեան, Պատկ. աշխ. գր. 208 պրս. վիրտ «աշակերտ»։ Carrière (տե՛ս REA 1 (1929), էջ 1-2) «պսակ-ուած վարդերով», ինչպէս է լտ. coro-natus, որ նշանակում է «պսակեալ» և աբեղաների տիտղոս է։ Յակոբեան, Բանաս. 1900, 37 զնդ. atrapaiti։ Նոյնը նաև Պարոնեան, Անահիտ 1903. 12 և Փորթուգալ փաշա, Եղիշէ 166։ Հիւբշ. ՀԱ 1906, 223 մերժում է դնել արաբ. ❇vird, որ իրանեանների մէջ ստոյգ գոյութիւն չունի։ Ոմն (Ձեռ. թ։ 120 Ղա-լաթիոյ Ազգ. մատ. տե՛ս Ամէն. տարեց. 1908, 153) «գրոց ծաղկանոցէն վարդեր փետող»։ Յ. Ներսիսեան, Ամէն. տարեց. 1908, 153 արաբ. vird «տէրունական աղօթք» բառի հետ։ Ե. Փափազեան (անդ) իբր «պետ զվարս յարդարողաս»։ Տո Պառիւ. Աւետաբեր 1914, էջ 135 աար «կրակ» բառից՝ իբր ատրուշանի աետ։ Մ. Առամեան, Բիւզանդիոն 1914 յուլ. 29 վ+արդ՝ որ է պրս. ատր «կրակ» +պետ, այն է «հրպետ, ատրուշանի պետ»։ Ա. Ահարոնեան REA 9 (1929), էջ. 2 var, vard «գործ, աշխատանք» +պետ, իբր «գործապետ»։։ Ա. Չօ-պանեան, անդ, սանս. warda (անգլ.


Վարզ, ից

s.

wand, stick, rod.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. ❇ varz «լախտ», պազ. vazra, պրս. [arabic word] gurz «մեծ լախտ երկաթի, զոր ի հնումն ե գործ ածէին քաջամարտիկք ի պա-տերազմի», օ︎ gurza «լախտ. 2. արական անդամ. 3. օձ մեծագլուխ», քրդ. gurz «կո-պալ, լախտ», որ է զնդ. ❇ varza-«լախտ»=սանս. [other alphabet] vajra-«Ինդրայի շան-թաքարը» (Horn § 906)։ Ծագում են հնխ. veg-«ուժ» արմատից. հմմտ. սանս. vaja-«ուժ, արագութիւն, կռիւ, մարտ» (Pokorny 1, 246)։ Իրանեանից են փոխառեալ նաև մանդ. gurzā, արաբ. ❇ ǰurz «լախտ»։-Հիւբշ. 244։