ὁδύνη dolor κίνδυνος periculum, discrimen συμφορά calamitas τιμορία vexatio πόνος labor πάσχειν patiri, passio եւ այլն. Հակառակն ձայնիս Հեշտ։ Խիստ ինչ անցք. խոշտանգանք. տառապանք. նեղութիւն. ցաւ. վտանգ. տագնապ. կիրք. աղէտք. ճիգն. երկունք.
Ընդ հանել ոգւոյն՝ կոչեաց զանուն նորա որդի վշտաց իմոց։ Մոռացոյց ինձ աստուած զամենայն զվիշտս իմ, եւ զամենայն վիշտս հօր իմոյ։ Վիշտք դժոխոց պաշարեցին կամ գտին զիս։ Առ վշտի բռնութեան ծառայէին։ Առ վշտին ոչ բանայ զբերան իւր։ Վիշտս ի գետոց, վիշտս յաւազակաց եւ այլն։ Ի մեծամեծ վշտացս ապրեալքս յաստուծոյ։ Ոչ թեթեւ վիշտ պատերազմի.եւ այլն։
Վասն տրտմութեանս հասանելոյ ի վշտի էի. (Զենոբ.։)
Առ վշտի դիմաց գալ (անառակ որդին) ... թէպէտեւ առ վշտի եւ առ կարիս դիմիցեմք առ նա. (Ոսկ. ես.։)
Վիշտքն անցանեն, բայց աւետիք երանութեան կան մնան միշտ։ Ժամանակեան վշտօքս զանժամանակեան երանութիւնսն ժառանգեսցուք։ Ամենայն փափկութիւն հայոց եհաս ի վիշտս վտանգի։ Առ վշտի վտանգին։ Միշտ ի վշտի մաշեն զանձինս իւրեանց. (Յճխ.։ Եղիշ.։ Յհ. կթ.։ Խոսր.։)
Եւ անտի բազում վիշտք ի վշտաց հասանէին ազգին հրէից։ Անտանելի վշտով լցեալ։ Ցաւեցուցանօղ վշտաւ դատէ միշտ (խիղճ մտաց)։ Բազում վշտիւք պարտ է մեզ մտանել յարքայութիւն աստուծոյ. (Եւս. քր. ՟Բ։ Ճ. ՟Ա.։ Տօնակ.։ Վրք. հց. ՟Ժ՟Ե։)
Ո՞վ ոք գոնէ սակաւ ինչ մասն զայսպիսի վիշտս վշտացաւ. (Ոսկ. եբր.։)
Զինքեանս պատճառս իւրեանց վշտիցն լինել. (Բրս. չար.։)
, ի-ա հլ. (յետնաբար նաև ի հլ.) «ցաւ, նեղութիւն, տառապանք» ՍԳր. Ոսկ. ևս. և եբր. Եւս. քր. որից վշտանալ ՍԳր. Ոսկ. մտթ. հյ. ես. և եբր. վշտացուցանել Ծն. լա. 50. Ա. մկ. է. 7. Ոսկ. մ. ա. 22. վըշ-տագին ՍԳր. Եփր. թգ. Ոսկ. ես. վշտածին Եփր. ծն. վշտակեաց Ոսկ. փիլիպ. Ագաթ. Կորիւն. վշտամբեր Ոսկ. մ. ա. 10. վօռա-տես Ա. թգ. իբ. 2. անվիշտ Սիր. խա. 2. ան-վշտական Ոսկ. ես. չվշտասէր Եւս. քր. բազ-մավիշտ Ոսկ. լս. նմանավիշտ Իմ. ե. 3։
= Պհլ. *višt, հպրս. *višti-ձևից. սրանք աւանռուած չեն, բայց նոյներն է հաստա-տում սանս. višti-«նեղութիւն, տարապար-հակ աշխատանք ևն»։ (Böhtlingk, Sans. Wort. 6, 1261 այս բառը գիտէ [other alphabet] visti «տարապարհակ աշխատութիւն» իմաստով և հանում է ❇l vis «անել, գործել, ծառա-յել, բռնադատուիլ» արմատից)։-Հիւբշ. էջ 247 և 515։
ՆՀԲ «հակառակն ձայնիս հեշտ»։ Las. Btro bktr. Lex. 68 զնդ. tbiš-արմա-տից՝ իբր *tbisti>վիշտ։ Մերժում է ին-քը Lag. Arm. Stud. § 2147։ Հիւր». 212 կցում է զնդ. dvaešah-«թշնամու-թիւն, չարութիւն»=tbaesah->պհլ. beš «ցաւ»? բառին և ենթադրում է վիշտ< զնդ. *dvisti-։ Müller. WZKM 6, 268 տալիս է վերի մեկնութիւնը, որին աւելի համամիտ է Հիւբշ. 247 և 515։ Հիւնք. շուայտ բառից։
ԳՒՌ (dialectal) Արմատը կորած է. կան միայն վըշ-տանալ Ախց., վշտմնի Ակն. «սրդողած, նե-ղացած, խռոված» ձևերը։