cf. Վտանկ.

s.

κίνδυνος periculum, discrimen ἁνάγκη necessitas συνοχή , στένον, -να coarctatio, angustia ἁνιαρόν, -ρα molestia, moestitia. ՎՏԱՆԳ կամ ՎՏԱՆԿ. Վատ կամ ի վատ ինչ անկումն. վիճակ եւ առիթ խիթալի, մօտալուտ չարիք. փորձանք. աղէտք. անձակութիւն. պաշարումն. տուգանք. վիշտ. հարկ. նեղութիւն, նեղը ինկնալը.

Վտանգ մեծ է առաջի իմ։ Նաւն ի վտանգի կայր ի խորտակել։ Եղիցին ձեզ ի վտանկս։ Վտանգ է ինձ յամենայն կողմանց յոյժ։ Ջամբեմ ժողովրդեանդ այդորիկ վտանգ։ Մատնեցից զնոսա ի վտանգ ամենայն թագաւորութեանց երկրի։ Օր նեղութեան եւ վտանգի։ Եւ մեզ վիշտ վտանգի է ընդ կռուոյս այսր աւուր.եւ այլն։

Անխնայ վտանգիւ (կամ վտանգիւք) վարէին ի գերութիւն։ Իբր որպիսի՞ վտանգիւք ամբարշտութեան եկեալ հանդիպեցար ինձ։ (Պիտ.։)

Մխիթարեսցուք մերովս վտանգիւք եւ մեք. (Խոր. ՟Բ. 89։)

Ընդ միմեանս շաղեալ ունին զվտանկիցն կարգ։ Փրկել զմեզ ի փորձութենէ եւ յամենայն վտանկից մերոց. (Նիւս. կուս.։ Ժմ.։ եւ Շար.։)

Տագնապեալ ոգւոյս վտանգիւ իսպառ։ Հոգւոյս վտանգաւ։ Չար վտանգից. (Նար.։)

Հաճել զպարտս վտանգի լծոյ ծառայութեանն թագաւորացն. (Ագաթ.։)

ՎՏԱՆԳ. Յանցանք, եւ պատուհաս ըստ նմին.

Վտանգ է, յաղագս աշխարհի ասացեալ (մեր՝) ընդ իսկագունովն աշխարհի (զավ) զանց առնել. (Արիստ.։)

Որք պոռնկեցան ընդ կուսան հաւատաւորացն, զսպանողին կրեսցեն վտանգ. (Կանոն.։)

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ միայն սեռ -ի՝ ոսկեդարեան վկայութեանց մէջ, յետ-նաբար ի, ի-ա հլ.) «փորձանք, աղէտ, նե-ղութիւն» ՍԳր. Ագաթ. «յանցանք, ատտռ-հաս» Արիստ. աշխ. Կանոն. որից վտանգել Դտ. ժզ. 16. Ագաթ. վտանգիլ ՍԳր. վտան-գագործ Ոսկ. գաղ. վտանգակից Ոսկ. բ. տիմ. վտանգութիւն Ոսկ. ես. անվտանգ Յհ, կթ. Մագ. բազմավտանգ Նար. գրուած է նաև վտանկ։-Բառիս մի նոր առումն է «հիւանդ, տկար». հմմտ. Անկ. գիրք Նոր կտ. 229-230. «Աղքատ եմ յոյժ և տնանկ ռոլով և վտանկ մարմնով... Տեսանես զիս որ այսպէս վտանկ եմ և ոչ կարեմ կանզ-նել... Ոչ տեսեալ որ զայսպիսի վտանկս կա-րող իցէ մարդ դեղով ողջացուցանել». (տե՛ս իմ Հայ. նոր բառեր, Բ. 234)։

• = Պհլ. *vitang<հպրս. *vitanka-«նե-ղութիւն, վտանգ, դժբախտութիւն» բառից, որ կազմուած է vi-մասնիկով tañč̌ «սեղմել, ճնշել» արմատից. հմմտ. նոյն արմատից պհլ. [syriac word] tang «նեղ», [syriac word] tangīh «նեղութիւն», պրս. [arabic word] tang «նեղ, ճնշեալ, սեղմ», սանս. [other alphabet] atañ̄ka (կազմուած ā մասնիկով) «մարմնի կամ հոգու ցաւ, ան-հանգստութիւն, վիշտ, տագնապ, երկիւղ» Թէև պհլ. բառը չէ աւանդուած, բայց կայ նրա աւելի նոր ձևը, այն է՝ մանիք. պհլ. ❇ vidang «վտանգ, դժբախ-տութիւն» (Salemann ЗAH 8, 72)։-Հիւբշ. 249»

• ՆՀԲ «վատ կամ ի վատ ինչ ան-կումն»։ Böttich. Arica 84, 405, Lag. Urgesch. 325 համեմատում են սանս-ātañka-բառի հետ։ Հիւբշ. 249 ձևակեր-պում է վերի ձևով, բայց կասկածելի է համարում։ Հիւնք. տագնապ բառից։ Salemann, Manich. Stud. ЗAH 8 (1908), 72 գտնելով պհլ. vidang ձևը, ուղղակի կցում է հյ. վտանգ բառին։

• ԳՒՌ.-Ախց. վտանք, Ալշ. Մշ. վդանգ՝։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Անվտանգ

Բազմավտանգ

Վտանգագործ

Վտանգական, ի, աց

Վտանգակից լինիմ

Վտանգաւոր, աց

Վտանգեմ, եցի

Վտանգեցուցանեմ, ուցի

Վտանգիմ, եցայ

Voir tout