cf. Վտանգեցուցանեմ.
ՎՏԱՆԳԵՄ կամ ՎՏԱՆԿԵՄ ՎՏԱՆԳԻՄ ՎՏԱՆԿԻՄ θλίβω, ἑκθλίβω, -ομαι vexo, affligo, -or πονέω, τρύχομαι, ὁδυνόομαι laboro, fatigor, doleo եւ այլն. Ի վտանգ արկանել, նեղել, իլ. խոշտանգել, տագնապել, վրդովել, իլ. չարչըկել. նեղը խօթել.
Վտանգեաց զնա բանիւք զգիշերն ողջոյն. (Դտ. ՟Ժ՟Զ. 16։)
Սկսաւ զնոսա վտանգել բանիւ, թէ արժան էր ձեզ եւ այլն. (Մամիկ.։)
Վտանգեմ զքեզ ի սաղմոսելն ... Եղբայր իմ վտանգէ զիս՝ ասա եւ անդր շրջելով։ Հոգք սոցին վտանգեն զիս յոյժ. (Վրք. հց. ՟Դ. ՟Զ։)
Զպոռնիկն բազում անգամ վտանգէր պօղոս. (Ագաթ.։)
Իբրեւ վտանգեցաւ, խնդրեաց զերեսս տեառն։ Վտանգեցաւ յաղեղանցն։ Հա՛ն զիս ի պատերազմէս, վասն զի վտանգեցայ։ Յետոյ վտանկեսցի (կամ մորմոքեսցի) յանձն իւր։ Հեռացեալք եւ մօտեալք՝ զնոյնօրինակ վտանկէին.եւ այլն։
Բազում վշտօք եւ նեղութեամբք վտանգէր զամենեսին։ Վտանգէր զքահանայս խոշտանգանօք. (Ղեւոնդ.։)
Պատերազմեալ՝ վտանգի յոյժ։ ոչինչ վտանգի ի թագաւորութեանն վեսպիանու եւ տիտոսի՝ թողլով ի նոսա զմիջագետս. (Խոր. ՟Բ. 14. 35։)
Վտանգիմ ի բազմութենէ մեղաց իմոց. (Շար.։)
Նախ մտօք վտանգին տասունքն, սակայն վարդապետին վճիռ տալոյ անսային. (Երզն. մտթ.։)
Յաչացն վտանկեալ՝ գնաց հաւատով ի տապան սրբոյն. (Տէր Իսրայէլ. յնվր. ՟Լ՟Ա.։)
Վտանգելոց օգնական. (Անյաղթ բարձր.։)