s.

wand, stick, rod.

s.

Բարսմունք. գաւազան. ցուպ. վարիչ. վարոց. (լծ. լտ. վիռկա. տե՛ս եւ ՎԻՐԳ՝ ըստ բ նշ)

Բարկացեալ զօրավարին ի վերայ իշխանին, ձգէր զվարզն՝ որ ի ձեռին, զհետ նորա. (Ղեւոնդ.։)

• «կռուի մի տեսակ զէնք. ծայրը գունտ գլխով կոպալ, լախտ». մէկ անգամ ունի Ղևոնդ, բ. էջ 8. սրա ուղղագոյն ձևն է վազր, որից վազրաւոր «լախտ կրող զին-ւոր» Վկ. արևել. էջ 71։ Տե՛ս նաև վաղր։

• = Պհլ. ❇ varz «լախտ», պազ. vazra, պրս. [arabic word] gurz «մեծ լախտ երկաթի, զոր ի հնումն ե գործ ածէին քաջամարտիկք ի պա-տերազմի», օ︎ gurza «լախտ. 2. արական անդամ. 3. օձ մեծագլուխ», քրդ. gurz «կո-պալ, լախտ», որ է զնդ. ❇ varza-«լախտ»=սանս. [other alphabet] vajra-«Ինդրայի շան-թաքարը» (Horn § 906)։ Ծագում են հնխ. veg-«ուժ» արմատից. հմմտ. սանս. vaja-«ուժ, արագութիւն, կռիւ, մարտ» (Pokorny 1, 246)։ Իրանեանից են փոխառեալ նաև մանդ. gurzā, արաբ. ❇ ǰurz «լախտ»։-Հիւբշ. 244։

• ՆՀԲ, ՋԲ և ԱԲ սխալ են նշանակում «բարսմունք, գաւազան, ցուպ, վարիչ, վարոց», իբր լծ. լտ. virga և հյ. վիրգ։ Ուղիղ մեկնեց նախ Lag. Arm. Stud. § 2109։