food composed of butter and of dried curds.
(եթէ չկայց է սխալ գրչաց, լինի որպէս պ. սէպքէ) Կերակուր իւղով եւ չոր թանով կազմեալ. ախորժ ուտելի. խայծ. կեր.
Զփքինս կապարճիցն սըպգով ծածկեալ՝ զսատակչական զօրութիւն թռուցանէր ընդդէմ սրբոցն. (Արծր. ՟Գ. 2։)
(Այլ լաւ ե՛ւս երեւի ընթեռնուլ՝ սպնգով. որ լինի ա՛յլ փոխաբերութիւն, որպէս տեսցես ի բառն Սպունգ)։
• , ո հլ. անստոյգ բառ. մէկ անգամ գործածել է Արծր. Գ. 2. «Զփքինս կապար-ճեզն սրպգով ծածկեալ՝ զսատակչական զօ-րութիւն թռուցանէր ընդդէմ սրբոցն»։ ՆՀԲ մեկնում է. «Եթէ զկայցէ սխալ գրչաց, լինի որպէս պրս. սէպքէ. կերակուր իւղով և չոր թանով կազմեալ, ախորժ ուտելի, խայծ, կեր... Այլ լաւ ևս երևի ընթեռնուլ՝ սպնգով, որ լինի այլ փոխաբերութիւն...»։ Իսկ սպունգ բառի տակ էլ՝ յիշելով Ոսկ. ապաշխ. էջ 49 «ընդ սպունկաւն ծածկեալ ունէր զերկաթն (Նաթան ի յանդիմանելն զԴաւիթ ոճով)». աւելացնում է «ի սոյն նմանութիւն թուի բերիլ և բանն Արծր.»։ ՋԲ դնում է «կերա-կուր կազմեալ իւղով և չորթանով», իբռ պրս. բառ. ԱԲ «կերակուր մը, կեր» կամ փխ. ընդ սպնգով կամ սպնգով ծածկէմ զեր-կաթ, զնետ «վարպետութեամբ խրատել կամ յորդորել»։ Հրտր. Պատկ. էջ 129 բառիս տեղ ունի սպնգով։ Վարդանեան ՀԱ 1920, 337 ընդունելով սպուգ իբրև «սպունգ», կցում է ասոր. [syriac word] spūgā ձևին, որ նոյնպէս զուրկ է ն ձայնից։