Entries' title containing ա : 10000 Results

Երկաթագործի, ծեաց

s.

instrument of iron.

NBHL (2)

Գործի երկաթի.

Մի՛ ճօճեսցես զձեռն քո երկաթագործւով ի վերայ քարանց. (Եփր. ել.։)


Երկաթախառն

adj.

ferruginous.


Երկաթակապ

adj.

chained, bound with iron;
առնել, to enchain, to put in chains or fetters, cf. Շղթայեմ.

NBHL (8)

Կապեալ երկաթով. որպէս Երկաթագամ.

Հրամայեաց արկղ գործել երկաթակապ. (Խոր. ՟Գ. 45։)

Եւ որպէս Շղթայակապ.

Զամենեսին իբրեւ զգազանս ինչ ի վայրէ երկաթակապս ածեալ. (՟Գ. Մակ. ՟Դ. 8։)

Երկաթակապ կապանք. (Ճ. ՟Ա.։)

Երկաթակապ արկին զնա ի բանտ. (Հ=Յ. օգոստ. ՟Ի՟Զ.։)

ԵՐԿԱԹԱԿԱՊ ԱՌՆԵԼ. σιδηρόω Կապել շղթայիւք. երկթի զարնել.

Զզինուորսն երկաթակապ առնելով՝ տո՛ւք տանել ի կարմիր ծովն բնակել. (ՃՃ.։)


Երկաթակուճ

s.

basalt.


Երկաթակուռ

adj.

made or furnished with iron;
— շաւիղ, cf. Երկաթուղի.

NBHL (5)

Երկաթով կռեալ. ի կուռ երկաթոյ կազմեալ.

Ո՛չ երկաթակուռ զգեստ առաջի». այսինքն զրահք. (Պիտ.։)

Զօր բազում գումարեալ երկաթակուռս զրահիւք. (Յհ. կթ.։)

Ի զօրութենէ պակասեալ վասն ծանրութեանն, եւ վասն երկաթակուռ զինուցն. աստ. ՟Դ։)

Ի վաղիւն կռուեցան երկաթակուռ մահակօք՝ իբրեւ զուռունս դարբնաց, որ բախեն ի վերայ սալից. (Պտմ. վր.։)


Երկաթակտրութիւն, ութեան

s.

iron mine.

NBHL (2)

ԵՐԿԱԹԱԿՏՐՈՒԹԻՒՆ ԵՐԿԱԹԱՀԱՆՔ. որ եւ ասի երկաթահատք. Մետաղք, ուստի երկաթն հատանի. եւ Հանումն երկաթոյ.

Գերմանիա ... ունի անտառս յոյժ մեծածառս, եւ զերկաթակտրութիւն (ա՛յլ ձ. երկաթահանս). (Խոր. աշխարհ.։)


Երկաթահանք, նաց

s.

cf. Երկաթակտրութիւն.

NBHL (3)

ԵՐԿԱԹԱԿՏՐՈՒԹԻՒՆ ԵՐԿԱԹԱՀԱՆՔ. որ եւ ասի երկաթահատք. Մետաղք, ուստի երկաթն հատանի. եւ Հանումն երկաթոյ.

Գերմանիա ... ունի անտառս յոյժ մեծածառս, եւ զերկաթակտրութիւն (ա՛յլ ձ. երկաթահանս). (Խոր. աշխարհ.։)

Պարսպեցին զնա տուն բնակութեան իւրեանց, եւ կոչեցին սարակինէ, որ ասի երկաթահանք. (Պտմ. վր.։)


Երկաթահատք, տաց

s.

cf. Երկաթակտրութիւն.


Երկաթահատ, ից

s.

miner;
—ք or — մետաղք, cf. Երկաթահանք.

NBHL (3)

Հատանօղ զերկաթ ի լերանց. եւ Երկաթահանք.

Մերձ ի գաւառն աղձնեաց՝ ի ձորն երկաթահատաց. (Ճ. ՟Բ.։)

Յերկաթահատ եւ ի պղնձագործ մետաղսն». յն. գործօղք զմետաղսն. (Ոսկ. մ. ՟Բ. 18։)


Երկաթապատ

adj.

bound, furnished with iron.

NBHL (4)

Երկաթով կամ շղթայիւ պատեալ.

Զշառաւիղ արմատոյ դորա թողէ՛ք յերկրի՝ երկաթապատ, եւ պղնձապատ». յն. երկաթի կապանօք. ան. ՟Դ. 12. եւ 20։)

Արք կրօնաւորք՝ խարազնազգեստք, երկաթապատք. (Խոր. ՟Գ. 49։)

Երկաթապատ՝ զընթացսն որ յերկինս՝ ճանապարհորդել. (Կլիմաք.։)


Երկաթապինդ

adj.

closed with iron;
chained.

NBHL (2)

ԵՐԿԱԹԱՊԻՆԴ ԼԻՆԵԼ. Պնդիլ ի կապանս երկաթիս.

Կաշկանդեալ ... երկաթապինդ լինէր կապանօք. (Պիտ.։)


Երկաթափրփուր

s.

scoria, cinders, slag.


Երկաթեղէն, ղինի, նաց

adj.

of iron;
— գործիք, tool, instrument of iron.

NBHL (6)

cf. երկաթի. իրօք կամ նմանութեամբ. երկթէ.

Եհան զձեզ յերկաթեղէն հնոցէն. (Օրին. ՟Դ. 20։)

Ինն հարիւր կառս երկաթեղէնս. (Դտ. ՟Դ. 13։)

Ի վերայ երկաթեղէն եւ կառեղէն ոտիցն. ան. ՟Բ. 34։)

Հրամայեաց հանել յերկաթեղէն տապակ։ Զոր կալեալ արշակայ՝ տարաւ ի պարթեւս երկաթեղէն կապանօք։ Կապէ զոտս արշակայ երկաթեղէն շղթայիւք. (Խոր. ՟Բ. 2. 12։ ՟Գ. 35։)

Ադամանդեայ ունելով սիրտ, եւ հոգի երկաթեղէն». այսինքն խիստ եւ կարծր. արկ. քհ.։)


Երկաթի, թեայ

cf. Երկաթեղէն.

NBHL (8)

որ եւ ԵՐԿԱԹԵՂԷՆ. Որոյ նիւթն է երկաթ. յերկաթոյ կազմեալ. երկըթէ շինած.

Անուր երկաթի։ Կառք երկաթիք։ Գրչաւ երկաթեաւ։ Գաւազանաւ երկաթեաւ։ Ձեռակապօք երկաթեօք։ Սղոցօք երկաթեօք։ Տապակ երկաթի.եւ այլն։

Զգեստուք երկաթեօք. (Խոր. ՟Ա. 23։)

Ի կապանաց երկաթեաց. (Վրք. հց. ՟Դ։)

Կամ նմանութեամբ՝ որպէս Կարծր, եւ անպտուղ, կամ փակ.

Պարիսպք երկաթիք։ Երկինք կամ երկիր երկաթի, եւ այլն։

Մերթ՝ գ. իբրու շփոթ ընդ հոլովս Երկաթ բառին.

Հրաման ետ կապել երկաթեաւ։ Ի կապանաց երկաթոցդ։ Մերձեալ ի կապանս երկաթեաց իմոց։ Վարոցօք երկաթիւք (այսինքն երկաթեօք). (ՃՃ.։ եւ Վրք. հց. ՟Դ։)


Երկաթուղի

cf. Երկաթի.


Երկախառնեմ, եցի

vn.

to cooperate.

NBHL (2)

ԵՐԿԱԽԱՌՆԵԼ կամ ԵՐԿԱԽԱՌՆԻԼ. Խառնիլ յերկս. վաստակակից եւ գործակից լինել.

Զորս եւ մեր համօրէն աղաչեալ երկախառնել ընդ մեզ աղօթիւք. (Կորիւն.։)


Երկախումբ

adj.

that consists of two sets;
two, double.

NBHL (4)

Յերկուց իրաց կամ ի բնութեանց խմբեալ, շարադրեալ, բաղադրեալ, միացեալ. այն է աղաւաղ թարգմանութիւն յն. ձայնիս. συναμφότερον եւ լտ. invicem, utrumque simul այսինքն երկաքանչիւր բնութիւն միանգամայն, որպէս ողջմտութեամբ իմանան նախնիք.

Աստուածացեալ մարմնովն, եւ երկախումբ ներմարդութեամբն. (Թէոդոր. խչ.։)

Երկրպագեալ ե՛ւս երկախումբն իբրեւ մի աստուած։ Երկախումբ խոստովանեալ ըստ բնութեանց, եւ մի ըստ միաւորութեան. (Յհ. իմ. երեւ.։)

Մարդն յօդական եւ երկախումբ, իսկ հրեշտակն պարզ եւ անշարադիր. (Լծ. ածաբ.։)


Երկածին

s. chem.

body composed of two substances.

NBHL (4)

Հակառակն միածնի՝ նեստորաբար առնլով զկրկնակի ծնունդ քրիստոսի, այսինքն բաժանելով յերկուս դէմս.

վասն որոյ բարւոք ասի. ի (Ճ. ՟Է.։)

Ո՛չ է հնար երկածին ասել զքրիստոս, այլ միածին եւեթ»։

Ծնաւ ի հօրէ, եւ ծնաւ ի մօրէ. եւ ոչ է երկածին, այլ՝ միածին. (Պիտառ.։)


Երկակ, ի

s.

binary, two;
— եռակ or կի, six, (three times two are six).

NBHL (11)

δυάς dualitas, binarius Երկու թիւն. կրկնակն. երկոյութիւն.

Երկակն եւ եռակ։ Մի, այն որ յառաջ քան զերկակն։ Ընդ երկակաւն եւ ընդ բազմութեամբն անկեալ։ Զայլ երկակսն շարադրեն. (Փիլ. լին.։)

Ամենայն երկակ ո՛չ է սկիզբն. այլ միակ է ամենայն երկակի սկիզբն. (Դիոն. ածայ.։)

Պարզ գոլով ... ոչ երբէք հատաւ մտածութեամբք յերկակ։ Ի յատկականս անձնաւորութիւնս երկակ ցուցանէ (զհայր եւ զորդի). (Կիւրղ. գանձ.։)

Իբր ի թիւս երկակն. (Պիտ.։)

ԵՐԿԱԿ ա. Երկու.

Յերկակ կողմանց. (Պիտ.։)

Ընդդէմ յառնել երկակաց ոմանց առ միմեանս մենամարտուցելոց. (Յհ. իմ. պաւլ.։)

Ոչ մերկ աստուածութեամբն, այլ հանդերձ երկակօքն՝ հոգւով եւ մարմնով. (Խոսրովիկ.։)

ԵՐԿԱԿ ԵՌԱԿԻ. Երկիցս երեք. վեց. վեցեակ.

Յերկակ եռակի եւ յեղում (այսինքն յեօթներորդ) ճառի յեղանակեալ. (Թէոդոր. մայրագ.։)


Երկակենդան

adj.

amphibious, that lives on land and in water.

NBHL (9)

ԵՐԿԱԿԵՆԴԱՆ ԵՐԿԱԿԵՆՑԱՂ ԵՐԿԱԿԵՆՑԻԿ. ἁμφίβιος amphibius, in terra et in aqua vivens Ունօղ զերկու վիճակս կելոյ. որ կեայ ի ցամաքի եւ ի ջուր.

Կոկորդիլոսն մարդակեր կենդանին, եւ երկակենցաղ. (Փիլ. լիւս.։)

Է կենդանի ինչ՝ սուբոս անուն, ոչխարանման, երկակենցաղ, եւ ձկնակեր. (Խոր. աշխարհ.։)

Կենդանիք երկակենցաղք՝ ջրոյ եւ ցամաքի իբրու դրացիք. (Արշ.։)

Զօրէն երկակենցաղ գազանի. ագ. ՟Ծ՟Դ։)

Երկակենցաղ կենդանեաց նմանեալք. (Շ. ընդհանր.։) Որպէս եւ նմանութեամբ ասի.

Նոյնպէս եւ ամենայն մարդ երկակենցաղ եւ երկմիտ՝ զաղփաղփուն է յամենայն ճանապարհս իւր. (Եպիփ. բարոյ.։)

Իսկ յասելն՝

Որքան ինչ ի ջուր զկեանս երկակեցի՛կս ունիցին». իմա՛ որպէս մ. յն.


Երկակենցաղ

cf. Երկակենդան.

NBHL (10)

ԵՐԿԱԿԵՆԴԱՆ ԵՐԿԱԿԵՆՑԱՂ ԵՐԿԱԿԵՆՑԻԿ. ἁμφίβιος amphibius, in terra et in aqua vivens Ունօղ զերկու վիճակս կելոյ. որ կեայ ի ցամաքի եւ ի ջուր.

Կոկորդիլոսն մարդակեր կենդանին, եւ երկակենցաղ. (Փիլ. լիւս.։)

Է կենդանի ինչ՝ սուբոս անուն, ոչխարանման, երկակենցաղ, եւ ձկնակեր. (Խոր. աշխարհ.։)

Կենդանիք երկակենցաղք՝ ջրոյ եւ ցամաքի իբրու դրացիք. (Արշ.։)

Զօրէն երկակենցաղ գազանի. ագ. ՟Ծ՟Դ։)

Երկակենցաղ կենդանեաց նմանեալք. (Շ. ընդհանր.։)

Որպէս եւ նմանութեամբ ասի.

Նոյնպէս եւ ամենայն մարդ երկակենցաղ եւ երկմիտ՝ զաղփաղփուն է յամենայն ճանապարհս իւր. (Եպիփ. բարոյ.։)

Իսկ յասելն՝

Որքան ինչ ի ջուր զկեանս երկակեցի՛կս ունիցին». իմա՛ որպէս մ. յն.


Երկակի

adj. adv.

two, double, binary;
twice, doubly.

NBHL (9)

διπλῆ, διχῆ dupliciter Կրկնակի, կրկին օրինակաւ. երկու կերպով.

Երկակի սահմանելով զիմաստասիրութիւն, զոմն յենթակայէ, եւ զոմն ի կատարմանէ. ահմ. ՟Ժ՟Ա։) Նոյնպէս եւ առընթեր բայանուանց.

Երկակի եկաւորութիւն. ամբր.։)

Երկակի ասացուածով յօրինէին. (Յհ. իմ. երեւ.։)

Երկակի յորջորջմամբ. եւ այլն. ար.) (որք լինին եւ ածական)։

ԵՐԿԱԿԻ. ա. διπλοῦς duplex Երկեակ. կրկին. երկու.

Երկակի շրթանցս, կամ բազկաց կամ ունկան։ Ի յերիկամանց մասունս երկակի։ Երկակի հնգիցն։ Եօթանասնեկի երկակի լեզուաց. ար. (որք լինին եւ մ. իբր երկիցս)։)

Երկակի դիմօք կամեցան ըմբռնել զնա. (Երզն. մտթ.։)

երկակի սոքա ասին գոյացութիւնք, ո՛րզան, մարդն, եւ կենդանի». իմա՛. երկրորդ գոյացութիւնք որպիսի են տեսակք եւ սեռք։


Երկակին

adj.

bigamist (man).

NBHL (1)

cf. Երկկին։ (Կանոն.։)


Երկակիսակ

s.

twice two and a half, (five).

NBHL (2)

Մակդիր թուոյս Հինգ, յորում են կրկին երկու եւ կէս, եւ ինքն է կէսն տասին.

Անուն սորա ասի երկակիսակ. զի սա է կէս տասնեկին, եւ կիսորդ երկուց եւ կիսից. ագ. ՟Ձ՟Դ։)


Երկակշիռ

adj. s. mech.

that measures two opposite things;
beam, lever of an engine;
— դրամահատ, lever for coining;
— փոխարինիչ, compensating balance.

NBHL (2)

Զուգակշիռ ըստ երկուց մասանց. որպէս տիւ եւ գիշեր ի հասարակածի.

Արեգակն անաչառասփիռ, աստղ սահմանիչ երկակշիռ տարրութեանց. ար. ՟Ղ՟Գ։)


Երկակողմանի

adj.

having two sides;
two sided, reciprocal.

NBHL (9)

ԵՐԿԱԿՈՂՄ մանաւանդ ԵՐԿԱԿՈՂՄԱՆԻ. Որոյ կամ ուր են երկու կողմանք, մասունք, հայեցուածք դէմ ընդդէմ.

Յերկակողմ մասանց. (Խոր. առ արծր.։)

Երկակողմանի, եւ յերկուս ակնարկէ։ Զերկակողմանի մարդոյս զգայութիւնս։ Երկակողմանի հինգ զգայութեամբք. (Փիլ.։)

Բառնայր ի միջոյ զերկակողմանի պատերազմ. (Ոսկ. ես.։)

Այդ նախանձ իսկ է երկակողմանի. (Երզն. մտթ.։)

Երկակողմանի ընդդիմադրութեանց». ա՛յլ ձ. երկակողմի. անակ. յոբ.։)

Զորս եւ այժմ կրէ երկակողմանի չարաղանդիցն. (Լծ. ածաբ.։)

Երկակողմանի խրատուք՝ սպառնալեօք եւ աւետեօք. (Տօնակ.։)

Որպէս ծառն այն երկակողմանի. թէ չուտէին, բարի. թէ կերան, չար. (Վրդն. ծն.։)


Երկակողմ

cf. Երկակողմանի.

NBHL (9)

ԵՐԿԱԿՈՂՄ մանաւանդ ԵՐԿԱԿՈՂՄԱՆԻ. Որոյ կամ ուր են երկու կողմանք, մասունք, հայեցուածք դէմ ընդդէմ.

Յերկակողմ մասանց. (Խոր. առ արծր.։)

Երկակողմանի, եւ յերկուս ակնարկէ։ Զերկակողմանի մարդոյս զգայութիւնս։ Երկակողմանի հինգ զգայութեամբք. (Փիլ.։)

Բառնայր ի միջոյ զերկակողմանի պատերազմ. (Ոսկ. ես.։)

Այդ նախանձ իսկ է երկակողմանի. (Երզն. մտթ.։)

Երկակողմանի ընդդիմադրութեանց». ա՛յլ ձ. երկակողմի. անակ. յոբ.։)

Զորս եւ այժմ կրէ երկակողմանի չարաղանդիցն. (Լծ. ածաբ.։)

Երկակողմանի խրատուք՝ սպառնալեօք եւ աւետեօք. (Տօնակ.։)

Որպէս ծառն այն երկակողմանի. թէ չուտէին, բարի. թէ կերան, չար. (Վրդն. ծն.։)


Երկակտուր, տրոյ

s.

diameter.

NBHL (2)

διάμετρος linea dimetiens, per medium secans Որ կտրէ յերկուս մասունս հաւասարս. այն է տրամագիծ.

Երկակտուր բոլորին, որ կոչի դիամետրովն, է ուղիղ գիծ. որ անցանէ ընդ կենտրովն բոլորին. (Եւկղիդ.։)


Երկահանք

s. chem.

amphibole, hornblende, tremolite.


Երկաճիւ

adj.

two footed, biped.


Երկամ

adj.

two years, duration of two years;
cf. Երկեամ.


Երկամանակ

adj.

that has two times or measures.

NBHL (3)

Ունօղ զերկու ժամանակս հնչման ձայնի՝ որպէս երկար եւ սուղ.

Երկամանակք երեք, ա՛, ե՛, ի՛. (յն. α, ι, ο ). եւ երկամանակք ասին, վասն զի երբեմն ձգտին, եւ երբեմն ամփոփին ... Զմին յերկամանակաց ըստ երկարման առեալ. որպիսի, սի՛րով. (Թր. քեր.։)

Միոյ երկամանակաւ, եւ միոյ սղիւ. ագ. ոտ. խչ.։)


Երկամեայ

adj.

biennial;
cf. Երկեմեան.


Երկամասն

adj.

bipartite.


Երկամուսին, սնոյ

s. adj.

bigamist.


Երկամուսնութիւն, ութեան

s.

bigamy.


Երկայն, ից

adj.

long, extended;
far;
փոքր մի —, rather long.

Etymologies (5)

• (յետնաբար ի հլ.) «երկայն, երկար» ՍԳր. Ոսկ. յհ. ա. 1. Կոչ., որից՝ եր-կայնաբազուկ Եւս. քր., երկայնաբան Ոսկ. յհ. ա. 13. Եւագր., երկայնագոյն Բ. մակ, ժբ. 36. Իմ. ժբ. 24, երկայնակեաց ՍԳր. Ոսկ, λս., երկայնահոգի Եւագր., երկայնաձիգ Ոսկ. մտթ. և ես. Վեցօր. Եւս. քր., երկայնա-միտ ՍԳր., երկայնել ՍԳր. Եզն., երկայնու-թիւն ՍԳր. Ոսկ. յհ. ա. 25, ընդերկայնամիտ Եփր. ա. կոր. և ա. թես. գրուած է երկեայն Կնիք հաւ. էջ 4։

• = Բնիկ հայ բառ. պարզ արմատն է երկ-, որի վրայ աւելացել է -այն մասնիկը. հմմտ. մի-այն, ուն-այն, միանգամ-այն, զնանաարհ-այն ևն. նոյն արմատից -ար մասնի կով կազմուած է երկ-ար. հմմտ. մեծ-ար-ել, ևն։ Բոլորի արմատն է հնխ. dewə, որի ձայն-դարձներն են dowə, dwā, du. այս առմա-տից զանազան մասնիկներով յառաջանում ևն յն. δfαρόν, հոմեր ἰη ό, δfāլίς δηρίς. δfāν, ղո.. δάν, հոմեր. δfήν. δηὶ ά, δαίν, δ.č, (O աստիճանով) «երկար ժամանակ, երկարատև, վաղուց, շատոնց», երկար u ձայնդարձով՝ հսլ. davš «էր երբեմն», dovī-nu«հին, հնուց», ռուս. давe«երեկ, քիչ առաջ». павно«վաղուց», սլով. davi «քիչ առաջ, այս առաւօտ». լեհ. dávno «վաղուց», ուկր. dá-viky «այս առաւօտ», լատ. dūdum «ի վա-ղուց հետէ, շատոնց», duro «տևել, տոկալ, դիմանալ» (ստորին ձայնդարձով՝ du ձևից)։ Համեմատութեանց վրայ աւելացնել կամես. tuwa «հեռու», tuwaz (a) «հեռուից», tuwa-las «հեռաւոր» (Benveniste, BSL, հտ. 33, ❇ 99, էջ 142. տե՛ս և Pokorny, 1, 779, Er-nout-Meillet, 275)։ Հիռլ. doe «կամաց» թերևս նաև գերմ. zaudern «վարանիլ, ձգձո-գել, ժամանակ անցկացնել» (տե՛ս Walde, 245, Boisaeq, 183, Berneker, 181)։ Ըստ ո-րում՝ հնխ. dw տալիս է հյ. երկ-(հմմտ. եր-կու, երկնչել), ուստի և հնխ. dwāro-տալին է հայ. երկար, ro-ի փոխարէն ռնգային մաս-նիկով՝ երկայն (իբր յն. δfα). միևնոյն ժաանակ dewə ձևից տևել և dowə ձևից տո-կալ։ Այսպէս ուրեմն հնխ. երկավանկ ար-մատների և ձայնդարձի օրէնքների համաայն նոյն ծագումն ունին և նոյն արմատից են բխում հյ. երկայն, երկար, տևել և տոկալ բառերը։

• Windisch. 29 երկու բառից։ Böttich ZDMG, 1850, 354, Arica, 82, 380, սանս. dirgha, զնդ. darəγa, լիթ. ilgas «եր-կար»։ Տէրվ. Altarm. 75 երկայն և երկար համեմատում է այս բառերի և յն։ δνλιχός. հսլ. d'u>u, պրս. dirāz «երկար» ձևերի հետ։ Նոյն, Նախալ. 78 սանս jar «ժողովել», grāma «ժողով», յն α-γείρω «ժողովել», α-γιρί «ժողով». հյ. կար, կարել, կարուակ, կարկել, կարկամ, կարկառել, կարկառ ձևերի հետ՝ թերևս հնխ. gar «մօտեցնել, դի-զել, ժողովել, ամփոփել, կուտել» արմա-տից. հնագոյն ձևերը համարում է *կրա-նի>երկայն, *կեր-կար, կրար> երկար. Meillet, MSL, 9, 150 երկայն և եր-կար կցում է կասկածով լիթ. erdvas «ընդարձակ, լայն» բառին։ Հիւբշ. 445 ւևշում է անցողակի։ Bugg։, KZ, 32, 84 երկայն և երկար հանելով երկ արմա-տից՝ դնում է կովկասեան փոխառու-թիւն. հմտ. կիւրին. yärg' «երկար»։ Հիւնք. երկինք բառից հանում է երկայն, երկիր բառից երկար։ Scheftelowitz, BВ, 28, 308 անգսք. raecean, հբդ. rei-chen, անղլ. rcach «հասնիլ, ժամանել» և յն. ὸρι-ντομαι «երկարիլ»։ Karsl, Յուշարձան, 427 երկայն=թաթար. keñ «լայն», 428 երկար=թաթար. ker, er «լայն»։ Մառ, ЗВО, 1925, 803 և 811 երկայն և երկար =վրաց. գրձելի և եբր. eārōk։ Ղափանցեան, Տեղեկ. ինստիտ 2, 107 իրար է խառնում լտ. rex «թաաւոր», սանս. raçmi «ճառագայթ, սանձ». արս. rasan «թոկ», rag «ջիղ, երակ» և հյ. առիւծ, երկայն ու երկար։

• Միտքը պարզ չի հասկացւում։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Meillet, KEA, 4, իօ I-4

• ԳՒՌ.-Ախց. Կր. Ղրբ. էրկան, Շմ. յէրկան, Խրբ. Ննխ. Պլ. Ռ. Տիգ. էրգան, Սեբ. -երգան, Ասլ. էրգա. Սչ. յէրգան, Գոր. է՛րկ'mն, Սլմ. Վն. էրկէն, Մրղ. էրկ'էն, Երև. Տփ. էրգէն. Հմշ. էրգէն, էրգը՛ն, Մկ. Ոզմ. հէրկէն, Ալշ. Մշ. յէրգէն, Զթ. իյգmն, իրգmն, Հճ. իյգmն։ -Նոր բառեր են՝ երկայնալուծ, երկայնաանջ, երկայնապոչ, երկայնարև, երկայնա-ւուն, երկայնկեկ ևն.-Անգորայի թրքախօս հայերն ունին էրկան-կուտի (իմա՛ երկաւն-գօտի) «ծիածան» (Բիւր. 1898, 789)։

NBHL (13)

μακρός longus, prolixus Տարածեալ յոյժ ընդ մի գիծ քանակի, ժամանակի, եւ տեղւոյ. որպէս առաւելեալ քան զլայնութիւն, հեռաձիգ. երկան.

Ձգեն զմեղս իւրեանց իբրեւ երկայն պարանաւ. (Ես. ՟Ե. 18։)

Երկայն է չափ երկրի, լայն է ծով. (Յոբ. ՟Ժ՟Ա. 9։)

Որ հիւանդն եւ տկարն է, եւ ի կարճ բանից անտի իբրեւ յերկայն բանից ձանձրոյթ եղեալ տեսանի. (Ոսկ. յհ. ՟Ա. 1։)

Ի սակաւուն ելից ժամանակս երկայնս. (Իմ. ՟Դ. 13։)

Մի՛ անտես առնել զերկայն ժամանակաց աշխատութիւնս իմ. արգ. յիշատ.։)

Ճանապարհ երկայն հանդերձեալ ես վճարել։ Ըստ հիպոկրատեայ, կեանք՝ սուղ, եւ արուեստ՝ երկայն։ Երկայն երկայն եւ յաճախապէս վազիւք տագնապել փութան. (Փիլ.։)

ԵՐԿԱՅՆ. իբր Երկար ըստ ամանակի առոգանութեան.

Այբն ո՛չ է բուն ի յերկայնիցն, եւ ի բուն նուազացն, այլ յայնցանէ՝ յորս երկոքին այսոքիկ կան. (Փիլ. լին. ՟Գ. 43։)

Ձայնաւորացն երկայնք են երկու, է՛, ո՛վ». իմա՛ որպէս յն. որ են կրկնակ տառք իբր. (Թր. քեր.։)

ԵՐԿԱՅՆ ԱՒՈՒՐՔ. յն. երկայնութիւն աւուրց, կամ կենաց.

Երկայն աւուրբք լցուցից։ Ընդ երկայն աւուրս. (Սղ. ՟Ի. 5։ ՟Ի՟Բ. 6։ ՟Զ. 15։ ՟Ղ՟Բ. 7։ Առակ. ՟Գ. 16։)

Որ երկայն աւուրցն (յն. բազմաժամանակեայ) առին զապաշխարութիւն, եւ անապաշաւ սիրտ կալան. (Կոչ. ՟Ը։)


Երկայնաբազուկ

cf. Երկայնաձեռն.

NBHL (3)

cf. Երկայնաձեռն.

Արտաշէս, որ կոչեցաւ երկայնաբազուկ. (Եւս. քր. ՟Ա. եւ ՟Բ։ Ասող. ՟Ա. 5։ Վրդն. պտմ.։)

Հրամանաւ պտղոմէոսի երկայնաբազուկի զաստուածեղէն գիրսն թարգմանեցին. (Եպիփ. ծն.։)


Երկայնաբան

adj.

prolix, too diffusive, too long, long-tongued.

NBHL (6)

μακρολόγος longus, vel multus in sermone μακρολογία multiloquium μακρὰ λογοί longa verba Շատախօս, եւ Շատախօսութիւն. ուստի ԵՐԿԱՅՆԱԲԱՆ ԼԻՆԵԼ, է Շատ խօսել.

Այսչափ երկայնաբան լինել ընդ ձեզ պայքարաւ. (Եղիշ. ՟Ը։)

Երկայնաբան լինի». նշանակէ, յերկարի բանն. յն. բանն յերկայնութիւն ձգի. (Ոսկ. յհ. ՟Ա. 13։)

ԵՐԿԱՅՆԱԲԱՆՔ. գ. ԵՐԿԱՅՆԱԲԱՆ ԲԱՆՔ. Երկարաբանութիւն. երկայն բանք.

Պատկառէ ի քումմէ լռութենէդ առաւել քան յայլոցն երկայնաբանից։ Համառօտաբար՝ քան զերկայնաբանսն հաւանագոյն. (Ածաբ. ծն. եւ Ածաբ. առ որս. ՟Է։)

Բանք երկայնաբանք նշանակ է անմտութեան. (Եւագր. ՟Թ։)


Երկայնաբանեմ, եցի

vn.

to be prolix in discourse, to make long tiresome speeches.

NBHL (4)

μακρηγορέω, μακρολογέω longa oratione utor, multa verba facio Երկարել զբան. շատախօս լինել. խօսքը երկնցընել, երկան կամ շատ խօսիլ.

Զի՞ երկայնաբանես. (Ճ. ՟Ա.։)

Եւ զի՞ եւս ինձ երկայնաբանելն է. (Խոսր.։)

Զեկուցեալ է ճշգրիտ յառաջագոյն, զի այլ մի՛ եւս լիցի երկայնաբանել։ Ախմարագոյն է երկայնաբանել յաղագս այսպէս յայտնեաց. (Փիլ. ել. եւ Փիլ. ՟ժ. բան.։)


Երկայնաբանութիւն, ութեան

s.

prolixity, tiresome length in a discourse.

NBHL (3)

μακρηγορία, μακρολογία sermo longus, oratio logo, multiloqium Բան երկայն. շատխօսութիւն.

Յայտնի վկայութիւնս առնուլ ի մէջ՝ երկայնաբանութեան է։ Յանյագ երկայնաբանութենէ խոյս տուեալ. (Փիլ.։)

Կրկնեաց՝ ո՛չ եթէ վասն երկայնաբանութեան. (Երզն. քեր.։)


Երկայնագոյնս

adv.

too long.


Երկայնադէզ, դիզի, դիզաց

adj.

too long or extended, gigantic.

NBHL (2)

Ընդ երկայն դիզացեալ. բարձր. հսկայաչափ.

Երկայնադիզօք հասակօք. (Խոր. ՟Ա. 10։)


Երկայնածնօտ

adj.

having a long jaw, long-jawed.

NBHL (2)

Որոյ ծտօտն է երկայն. երեսը կամ դունչը երկան.

Այտքն ի ներքոյ միահարթք երկայնածնօտք. (Ոսկ. կողոս.։)


Երկայնակեաց

adj.

that lives long;
— լինել քան զոք, to outlive, to survive.

NBHL (5)

μακρόβιος, μακροχρόνιος, μακροήμερος longaevus, prolongans vitam Որ յերկար կեայ, ապրի, կամ տեւէ. բազմաժամանակեայ.

Զաւակ երկայնակեաց. (Ես. ՟Ծ՟Գ. 10։)

Կեանք երկայնակեաց». յն. երկայնակեցութիւն. արուք. ՟Գ. 14։)

Ի բազմութիւն սերէին յերկայնակեաց ժամանակ». յն. յերկայնութիւն կենաց. (Ոսկ. ես.։)

ԵՐԿԱՅՆԱԿԵԱՑ ԼԻՆԵԼ. Յերկար կեալ. երկայնօրեայ լինել. շատ ապրիլ։ (Ել. ՟ի. 12։ Օրին. ՟դ. 41։ ՟ե. 16։ ՟ժէ. 20։ Դտ. ՟բ. 7։ Իմ. ՟գ. 17։)


Երկայնակեցութիւն, ութեան

s.

longevity.

NBHL (6)

μακροβίωσις, μακροβιότης vita longaeva Երկայնակեացն գոլ. երկարութիւն կենաց. երկարատեւութիւն.

Երկայնակեցութեան պարգեւօք պսակէ զկենդանին. (Պիտ.։)

Առողջութիւնք մարմնոց ... եւ երկայնակեցութիւն ամաց. (Եղիշ. ՟Բ։)

Եւ իբր Երկայն կենակցութիւն, եւ յերկար բնակութիւն.

Եւ զսկզբանէ սէրն ի միասին երկայնակեցութեամբն յոգիսն կնքեալ՝ լուծանել ոչ կարեն. (Փիլ. ՟ժ. բան.։)

Ի տան տեառն զերկայնակեցութիւն. (Ասող. ՟Գ. 21։)


Երկայնահասակ

adj.

of too long or extraordinary a size, tall.

NBHL (2)

μακρός prolixus, altus Երկայն հասակաւ. բարձրահասակ.

Այր մի երկայնահասակ. (Ոսկիփոր.։)


Երկայնահեր

adj.

long-haired.

NBHL (2)

Որոյ հերք գլխոյն են երկայն. մազը երկան.

Լիրբ եւ երկայնահեր. (Ուռհ.։)


Երկայնահոգի

cf. Երկայնամիտ.

NBHL (2)

μακρόθυμος longanimis, patiens ըստ յն. ոճոյ՝ իբր Երկայնամիտ.

Երկայնահոգի՛ լինիջիր. (Եւագր. ՟Թ։)


Երկայնաձգեմ, եցի

va.

to prolong, to extend.

NBHL (2)

ԵՐԿԱՅՆԱՁԳԵԼ. Յերկարաձգել. յերկարել.

Երկայնաձգեալ զկենցաղավարութեան քո զվարս. ագ. ՟Ժ՟Դ։)