Definitions containing the research աւեր : 329 results

Բարապան, աց

s.

usher, porter.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Հիւս. պհլ. bar «դուո» բառից, որ զա ւառական ձևն է պհլ. dar, պրս. [arabic word] dar, զնդ. pvarə, հպրս. duvara-«դուռ» բառի. հմմտ. նոր պրս. գաւառականներից գիլանի bar, ևեմնանի bar, քաշմիրի bār, ber, քրդ. bar, աֆղան. war, վախի bār, բոլորն էլ «դուռ»։ Իրանեան dw-հիւսիսային պահլաւերէնի մէջ բառասկզբում դառնում է b, որով dvar-ռառնում է bar (տե՛ս Horn § 545, Հիւբշ. Pers. Stud. 116, 166, Gauthiot MSL 17, 144 և Meillet MSL 17, 246)։ Հմմտ. նաև պրս. [arabic word] sālār-i-bār «դռնապանապետ, բարապանապետ» (ՀԱ 1910, 120)։ Իրա-նեանից փոխառեալ է նաև հյ. բոշայ. բար «դուռ», բարահ «արտաքս, դուրս»։-Հիւբշ. γγ9,


Բէշկ՞՞՞մշկոյ

s.

beaver, civet, civet-cat.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ մեկնում է պրս. [arabic word] pušek «կա-առւ» և [arabic word] mušk «մուշկ» բառերից։ Ուղիղ մեկնութիւնը տւել են միաժամա-նակ Պատկ. Aрм. reorp. 80 և Las Sуmmicta 91, որ սակայն ինքը չէ ռն դունած Arm. St. § 390։ Muller WZKM 8, 185 տեսնում է պրս. [arabic word] բա-ռի մէջ։ Նորայր ՀԱ 1925, 407 հա՛յ բառի ձևը սխալ գտնելով՝ սրբագրում է ոսա պարսկերէնի՝ բիշմուշ. (բայց պէտք չէ առնել պարսկերէնը, այլ պահլաւերենը, որով գոնէ վերջին կ ձայնը արդարա-նում է)։


Բոյն, բունոց

s.

nest;
niche;
dwelling, lodging;
—ս դնել՝ կառուցանել, to nestle, to make one's nest;
հանել ի բունոյ, to take out of the nest.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ննխ. Տփ. բուն, Ալշ. Ախց. Երև Կր. Մշ. Ջղ. Սեբ. բ'ուն, Հմշ. պուն, Ռ. Տիգ. փուն, Ագլ. բիւն, Ասլ. Ոզմ. բ'իւն, Ղրբ. Մկ. Շմ. պիւն, Վն. պհն, Ակն. Խրբ. բ'օն, Զթ. բ'ը՝ն, Սլմ. պուէն, Մրղ. պըին, Հւր. բին։-Նոր բառեր են բունկալ, բնակալ, բունաւեր, բունբուն, բունբունալ, բնբնալ, բունբունա-տել, հաւաբոյն, խոզաբոյն, բունկալնոց։


Գեր

s.

weeping, wailing, noise;
— գործել, to weep;
prep. adv. on, up, above;
more, very, much.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Տէրվ. Նախալ. 51, 55, 81 տե՛ս գեղգե-ղել բառի տակ։ Նորայր, Կորիւն վրդ. և Առոմ. էջ 455 վերի ձևով պարղաբանե-լով բառը՝ կցում է պրս. [arabic word] γiri բառին. այսպէս [arabic word] γiri kardan «լալ գոչմամբ և աղաղակաւ» (ճիշտ ինչպէս հյ. գեր գործել), [arabic word] γaran «ի ձայն լալ և ողբալ», [arabic word] γiri «լալիւն՝ որ լինի գոչմամբ և աղաղակաւ», [arabic word] γarang «լաց՝ որ լինի տրտմութեամբ. կերկե-ռումն յորկորի, որ լինի ի լալոյ կամ ի նեղանալոյ»։ Հայերէնը պէտք էր դնել իրանեան այս ձևերից փոխառեալ. բայց ոչ նրանց ծագումն է յայտնի և ոչ էլ գոնե պահլաւերէն ձևը կայ։ Բառասկզբի γկարող է տալ հյ։ գ (հմմտ. [arabic word] γund> գունդ), բայց ձայնաւորները համաաա-տասխան չեն։


Եքինէիս

s.

remora.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. ἐχενηῖς «նաւակալ. մի տեսակ ձուկ, որ իբր թէ նաւերը բռնում է»։-Հիւբշ. 349։


Գազպէն, ի

s.

honey-dew, manna.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *gazpēn բառից փոխառեալ, որ բուն նշանակում է «մոշայի մեղը» և կազ-մուած է gaz «գաղ, մոշայ» և pēn «մեղը» բառերից. սրանից gaz «մոշայ», որ կորած է պահլաւերէնում, գտնում ենք պրս. ❇ gaz և բելուճ. gaz հոմանիշների մէջ (տե՛ս վերը հյ. զազ), իսկ պհլ. pēn «մեղը» ձեր ներ-ևայացնոմ են բելուճ. bēnag, bēnaγ «մեղը». պրս. [arabic word] angubīn, պհլ. angpên, angu-mén «մեղր» (կազմուած ang «մեղու» և pen «մեղը» բառերից)։ Պհլ. *gazpēn ձևի դէմ նոր կազմութեամբ զանում ենք պրս. [arabic word] gazanguben კամ ❇ gazānbū «գազպէն», որ բարդուած է պրս. ❇ gaz «մոշայ» և [arabic word] angubīn «մեղը» բառե-րից։-Հիւբշ. 124։


Բանգ

s. bot. hen-hane.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պրս. [arabic word] bang «բանգ», որի հին ձևն է զնդ. banha-«մի տեսակ բոյս, որ սառմո վիժելու համար են գործածում և ո-րից պատրաստում են թմրեցնող մի ըմպե-յիք»=սանս. bhangā«կանեփ և նրա սերմից պատրաստուած գինովցնող ըմպելիք» (տե՛ս Bartholomae 925, Hehn Kulturpflanzen 484, Horn § 232)։-Ըստ Marcel Devie, Dict étvmol des mots fr. d'origine orien-tale, Paris 1876 Հնդիկները այս անունով (bang) են կոչում թէ՛ «հնդիկ կանեփ» կո-չուած բոյսը և թէ՛ նրանից պատրաստուած թմրեցուցիչ հեղուկը։ Հնդիկ կանեփը կազ-մում է հաշիշի գլխաւոր տարրը։ Հնդիեները երբ որ ուզեն ուղեղը անզգայացնել, ցաւերը խաղաղել և անհոգ ննջել, փոշիացնում ևն bang-ը, խառնում ափիոնի, aree-ի և շա-քարի հետ ու կուլ տալիս։ Իսկ երբ ուզեն սւրախանալ, խառնում են մուշկի, յամբարի և շաքարի հետ ու խմում։-Իրանական բառը տարածուած է շատ ուրիշ լեզուների մեջ, ինչ. աֆղան. bang «կանեփ», արաբ. [arabic word] banj, վրաց. ბანგი բանգի, ռուս. пенька «կանեփ», լեհ. pienka, չեխ. pének, pénka, գերմ. Bangenkraut, պորտ. bango, ֆրանս. bangue ևն։-Հիւբշ. 263։


Գիր, գրոց

s.

letter, character;
hook, volume, writing;
letter, epistle;
letters, soience, literature;
holy scripture, Bible;
— or թուղթ մեկնելոյ, act of divorce;
cf. Ապահարզան;
— առնել՝ հանել՝ հաստատեմ, to publish, to write, cf. Գրեմ;
— հաստանել, to post up or stake on the wall a bill, writing or advertisement;
ի —՝ ընդ գրով արկանել՝ լինել, to be written or registered;
զգրով or զրովք գալ, to dedicate one's self to reading;
ի —՝ ընդ գրով արկանել, ի գրի առնել՝ հարկանել, ի — դրոշմել՝ արձանացուցանել, to write, to write down, to registrate;
to treat a subject;
to circumscribe.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. «տառ, 2. գրուածք, գրութիւն, .նամակ, 4. Ս. Գիրքը, Աստուածաշունչ, 5. որևէ գիրք, մատեան» ՍԳր. Եւս. քր. Ոսկ. մ. ռ. 16. Եոն.. որից՝ գրել «գիր գրել, 2. փորա-գրել, քանդակել» ՍԳր. «3. նկարել» Ոսկ պօղ. բ. 467. «4. համարել, ենթադրել» Եզն. Ոսկ. ես. մ. բ. եբր. «5 վերագրել» Կիւրղ. թագ., գրիչ ՍԳր. Ագաթ. Կորիւն., գրագէտ Ես. իթ. 11. Եւս. քր. Ոսկ. ես., գրագիր Եւս. քր., գրակ «տառ» Կոչ., գրաձև Ոսկ. ես., գրեան Ոսկ. մ. ա. ես. և Կոր., գրեանք Եւս. պտմ., գրեթէ ՍԳր. եզն., գրեղէն Ոսկ. ես., արագա-գիր Սղ. խտ. 2, մեհենագիրք Եւս. քր., որդե-գիր ՍԳր, բնագիր Մանդ. Խոր., գեղագրել Նար., յառաջագիր Ագաթ., վարազագիր Բուղ., անգիր Յոբ. խբ. 11. Ոսկ. ա. թես. Եւս. քր. Կոչ., նշանագիր Եբր. ե. 12. Եփր. թգ. Եւս. քր. և պտմ. Ագաթ. Կորիւն., համագրել Եւս. քր., ձեռագիր Կող. բ. 14. Ոսկ. Բուզ. Սեբեր. երկաթագիր Մխ. ապար., տարագիր «աքսո-րական» Սգր. Սեբեր. Եւս. քր. (յն. προ-γραφω բառից թարգմանաբար), գրչութիւն Խոր., գրապան «գրադարանապետ» (չունի ԱԲ) Ա-ռաք. պտմ. 343, ևն ևն։ Նոր բառեր են՝ կեն-սագրութիւն, զարդագիր, տարեգիրք, լուսան-ցագրութիւն, սեպագիր, ամսագիր, անստո-րագիր, արտագրութիւն, աղերսագիր, գրիչ-կարիչ (Kiggs, էջ 15), ընկալագիր, բողոքա-գիր, բևեռագիր, թռչնագիր, տպագիր, ան-ղորրագիր, վաւերագիր, սղագրութիւն, սկըզբ-նագիր, գրագիտական, գրադատական, գրա-Արմատական բառարան-36 դարան, գրադարանապետ, գրադարանապե-տուհի, գրախանութ, գրականագէտ, գրակա-նական, գրահաշիւ, գրահաշուական, գրաճա-նաչ, գրասենեակ, գրասենեկային, գրավա-հառ, գրավաճառանոց, գրավաճառութիւն. գրատուն, գրացուցակ, գրչագրական, գրչա-ծայր, գրչակոթ, գրչահատ, գրչափորձ ևն-


Գումարտակ, աց

s. adj.

assembly, assemblage, mob, band, corps, forces;
assembled, gathered together;
— նաւուց, squadron;
— առնել՝ դնել՝ կազմել՝ կարգել՝ սփռել, to assemble, to gather together;
to levy troops, to send a body of troops;
ի —ի, in war.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Իրանեան ձևով անցեալ դերբայն է նա-խորդ գումարել բայի. և անշուշտ ո՛չ թէ հա-յոց մէջ ի կազմուած, այլ բոլորովին պատ-րաստ ձևով փոխառեալ է պահլաւերէնիգ.-այսպէս՝ պհլ. պազենդ. gumārtak, gumar-dak. պրս. [arabic word] gumāšta։ Բառիս առա-ջին և նախնական նշանակութիւնն էր ուռեմն «հաւաքուած», որ յետոյ նախորդ բառին նման զանազան եղանակաւորումներ կրեց։ Բայց, ինչպէս նախորդի մէջ, նոյնպէս և այստեղ իրանեան բառերը առաջին նշանա-կութիւնը կորցրած՝ պահում են միայն երկ-րորդական նշանակութիւնները. այսպէս՝ պհլ. պազենդ. gumārtak, gumārdak «կուսա-կալ», պրս. gumāsta «յանձնեալ, պատուի-րեալ. 2. տեղապահ, տեղակալ, վերակացու իրողութեանց» (ԳԴ)։


Դաշն, շին, շանց

s. adj. adv.

contract, convention, bargain, treaty, engagement;
condition, capitulation;
compact, agreement;
concurrence, alliance;
harmony;
sweet, agreeable to the ear;
with a low voice;
դաշինս կռել՝ հաստատել, ի — մտանել, to contract, to make an agreement;
to stipulate, to transact;
to confederate;
— խօսիլ, to speak very mildly;
— նայիլ, to look tenderly, affectionately, or sweetly on one;
անցանել զդաշամբ, to break the conditions, the alliance or faith;
անցանել զամուսնութեան զառն դաշամբք, to be unfaithful to the marriage-bed;
— հաւատոյ, the Creed;
— քաղաքական, civil contract.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ն հլ,(-շին, -շամբ, -շինք, -շանց) «եռևուսի միջև դրուած պայման, համա-ձայնութիւն», որ բառիս նախնական նշանա-կութիւնն է, ՍԳր. Փիլ. Խոր., «հաւատու հան-գանակ» Մաքս. եկեղ. Լմբ. պտրգ., որից ղաշնակ «եղանակ, կերպ, պայման» Ոսկ. մ. բ. 28, դաշնաւոր ՍԳր. Եւս. քր. Եզն. դաշնադիր Ասող. գ. 24, դաշնակից 33 իմ., դաշնաւեր Զքր. սարկ. Բ. 34, դաշ-նատառ Հաւաք. 49 (նորագիւտ բառ)։-Նախնական «պայման, համաձայնութիւն» նշանակութիւնը յետին հեղինակների մօտ դարձած է նաև «խազերի լաւ համաձայնու-թիւն, յարմարութիւն ձայնից արուեստակա-նագ, ներդաշնակութիւն». այս իմաստով ու-նինք՝ դաշն Պղատ. օրին., դաշնակապէս Փիլ., դաշնակաւոր, դաշնակել, դաշնակումն, դաշ-նաւոր, ներդաշնակ ևն Փիլ. Լմբ. Նչ. քեր. Երզն. քեր. Պիտ. ևն։ Աւելի յետոյ՝ դաշն փո-խաբերաբար ստացել է «մեղմով, մեղմիկ, հանդարտ, կամացուկ» նշանակութիւնը. այսպէս՝ Վրք. հց., որից դաշնաւորութիւն «մեղմելը, չափաւորելը» Յհ. կաթ.։ Այս ար-մատին է պատկանում նաև գագաթնադաշն «գագաթը անզարդ սաղաւարտ» Մաշտ.։ Նոր գրականին յատուկ բառեր են՝ դաշնակ կամ դաշնամուր (երաժշտական գործիք), դաշնա-կահար, ձեռնադաշնակ, քաղցրադաշնակ. մելադաշնակ, աններդաշնակ, դաշնակցու-թիւն, դաշնակցիլ, դաշնակցական, դաշնա-գիր, դաշնադրութիւն ևն


Դրօշ, ուց, ից

s.

banner, ensign, flag, standard;
gonfalon;
idol, statue;
—ս արձակել, to hoist a flag;
ի ջուցանել զ—, to lower the flag, to strike one's colours.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Վրաց. დრომა դրոշա, დრომაσ դրոշայ «դրօշակ», სადრომე սադրոշե, სა-ლრომო սադրոշո «գաւառ», მედრომე մեդ-րոշե «դրօշակակիր», թուշ. დრომა դրոշա «դրօշակ». այս բոլորը փոխառեալ են հա-յերէնի միջոցով, ինչպէս ցոյց է տալիս ո ձայնը։-Ըստ Մառ, ЗВO, 17, 025 կան նաև վրաց. დრაოჟი դրարժի, დროჟი դրոժի, დროჟანი դրոժանի, დრაუჟი դրաուժի, «դրօ-շակ» ձևերը Պիղատոսի անվաւերականում, որոնք հայերէնից անցել են վրացերէնի՝ թարզմանութեան միջոցին։


Իւղ, ոյ

s.

oil olive-oil;
butter;
ointment, salve, ungnent;
pomatum;
essence, essential oil;
perfume;
—ք անուշունք, անուշից, perfumery;
— օծութեան, extreme unction;
holy oil;
chrism;
— ողորմութեան, alms, charity;
օծանել զերեսս անոյշ —ով, to anoint one's face with precious ointment;
առնուլ զհոտ —ոյ, to smell of oil;
զտել զ—, to clarify oil;
խանութ —ոյ, oil-shop;
հնձան —ոյ, oil-press;
վաճառականութիւն —ոյ, the oil-trade;
շիշ —ոյ, oil-bottle, or cruet;
— սեղանոց, salad-oil.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

lurk-orient. Paris 1870), Կաշգարի և Եար-խանդի բարբառով՝ [arabic word] ︎ yaγ «ճարպ, իւղ», [arabic word] ︎ yaγlanmaq «գիրանալ», [arabic word] уaγlamaq «իւղոտել», [arabic word] yaγləq «իւղ սրբելու շոր» (տե՛ս R. B. Shaw, A Sketch of tbe turki language as spoken in eastern Turkistan, Kashghar and Varkand, Calcut-ta 1880), չաղաթ. ❇ կամ [arabic word] ︎ yāγ «իւղ, ճաոա», [arabic word] yaγlik «ճաշից յետոյ ձեռք սրբելու թաշկինակ» (տե՛ս Vambery, caga-taische Sprachstudien, Leipzig 1867). ույ-գուր. [arabic word] ︎ уax, կիրգիզ. [arabic word] ǰau (այս լեզուի մէջ բառասկզբի y դառնում է միշտ ǰ. ինչ. պրս. yabān «աւերակ, անշէն» և yar «բարե-կամ, սիրելի»>կիրգիզ. ❇ jaban., [arabic word] jar), ալթայ. yu, կարագաս dyaz, կոյբալ. tyak, սոյոթ. tyax, կանդակով tyag, եաքուդ. aga «իւղ, ճարպ»։ (Պատահական նմանու-թիւն ունի չին. [other alphabet] yu2 «իւղ, պարարտու-թիւն, կարագ»)։-Այս բոլոր բառերը ժԳ դա-րուն՝ թաթարական տիրապետութեան ժամա-նակ՝ անցել են թաթարներին։ Հայերը կարա-գի պատրաստութեան համար առանձին մի ձև ունին. փոխանակ կաթից կամ սերից հանելու կարագը, ձձումով կամ խնոցիով մածունից են հանում։ Թաթարները Հալաս-տանի մէջ սովորելով հայերից կարագի պատրաստութեան այս եղանակը, տարին և տարածեցին Թաթարիստանում, նիւթի հետ բառն էլ փոխ առնելով։ Իւղի բնիկ թաթարա-կան բառերն են՝ թաթար. šalγan, կոյբալ-կարագաս. salgan, արևել. թրք. tosum, մոն-գոլ. [hebrew word] tosun «կարագ, իւղ», եա-կուտ. səa կամ sāl, չուվաշ. sǰu, չաղաթ. may «իւղ, ճարպ», maxlik «իւղոտ», may-lamaq «կեղտոտել», ույգուր. mayunmaq «կեղտոտիլ», խըրղըզ. mayluq «թաշկինակ անձեռոց», հունգար. vay «կարագ» ևն։ Vam-bery (Etymologisches Worterbuch der Turko-tatarischen Sprachen, Leipz. 1878) հայերէն ձևին ծանօթ չլինելով՝ չէ կարոռա-ցել ուղիղ մեկնութիւն տալ յիշեալ թաթարա-կան ձևերին.-էջ 109, ❇ 120 jag, ag դրել է իբրև բնիկ բառ, իսկ էջ 213, N 231 դրել է maǰ, jagh արմատը և այս երկուսը ուզում է իրար կապել հունգար. vaǰ «կարագ» բառի միջնորդութեամբ, առանց մտածելու թէ may և yaγ ձևերը միևնոյն լեզուի մէջ և միև-նոյն ժամանակ գտնւում են կողք կողքի և հետևաբար չեն կարող իրարից յառաջացած լինել։-Օսմանեան թուրքերէնից փոխ առ-նուած ւենելով՝ անուղղակի մեզանից են փո-խառեալ սերբ. jag «իւղ, ճարպ», jaglek «թաշկինակ», քրդ. [arabic word] ︎ yaγ «կարագ», kere-yaγi «կարագ-եղ», լազ. yaγi «իւղ», վրաս. იაღლუ իաղլու «մի տեսակ խմորեղէն, аладья», იაღლავამი իաղլավաշի «իւղով ու խմորով շինուած խառնուրդ՝ որ վէրքի վրայ են դնում կամ ուռեցքի» (հյ. իւղալա-ւաշ ձևից)։-Սակայն ուղղակի հյ. իւղ ձևից է վրաց. იუღი իուղի «իւղ» (ըստ Մառ, Teкe-ть и paзcк. IV յաւել.)։


Լապտեր, աց

s.

lantern.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Յն, λαμπτήρ «ջահ, կանթեղ, ճրագ» բառն է, որ ծագում է λάμπω «փայլիլ, ցո-լալ» բայից. յոյնից է փոխառեալ լտ. lamp-ter. նոյն բառը կայ նաև մանիքէական պահլաւերէնում, որի միջոցով էլ բառը անցել է հայերէնի. հմմտ. յամբար։

ՆՀԲ դրաւ ուղղակի յունարէնից. Böt-tich. Horae aram. 39, 86 ասոր. naptīr ձևից։ Նոյն, Rudimenta 47, 160 ասորի բառի հետ dip արմատից։ Lag. Arm. Stud. § 910 և Հիւբշ. 351 դնում են ուղ-ղակի յունարէնից։ Պահլաւերէնի միջ-նորդութեամբ Meillet MSL 17, 248։


Կուր, կրի, կրաւ

s.

skiff;
boat, barge, bark;
hod, tray;
cf. Կեր.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «տաշտ» Դան. ժդ. 32. Եփր. դտ. 336. Եղիշ. դտ. 180. 181. «նա-ւակ, մակոյկ» Գծ. իէ. 30, 32, Ոսկ. ի մե-չիտ. Ագապ. 161. որից մանրակուր «մանր մակոյկ» Ոսկ. եփես. 780.-կուրը այն փոք-րիկ նաւն է, որ մեծ նաւերը ունենում են իրենց հետ. հմմտ. «Եւ կուր նաւին առա-ջի նոցա. և նստեալ ի կուր՝ գնացին ի նա-ւոն». Վրք. հց. Ա. 144։


Որթ, ոյ, ոց

s. bot.

vine;
cf. Զամբիղ;
colocynthis;
coloquintida, bitter apple (purgative);
բեր —ոյ, grapes;
տերեւ —ոյ, vine-leaf;
ուռ —ոյ, vine-tendril;
յօտք —ոյ, vine-branches, vine-cuttings;
թօթափել or քաղել զտերեւս —ոյ, to strip away the superfluous vine-leaves.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Գ. Փառնակ, Անահիտ 1906, 233 հաւերէնից է դնում ալբան. ourth «աատա-տուկ» (?»։-Հյ. որթյօտ ձևից է Այնթապի հայոց և թրքաց մէջ գործածուած օրթուտ հոմանիշը (Բիւր. 1900, 668)։


Որթ, ու, ուց

s.

calf, (pl. calves);
— դիեցիկ, sucking calf;
միս —ու, veal;
— խորովեալ, roast veal;
մորթ —ու, calf-skin;
cf. Քեցեմ;
— եղանց, fawn, young deer;
— ծովային, seal, sea-calf;
cf. Փոկ;
— ոսկի ձուլածոյ, golden calf.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Գ. Փառնակ, Անահիտ 1906, 233 հաւերէնից է դնում ալբան. ourth «աատա-տուկ» (?»։-Հյ. որթյօտ ձևից է Այնթապի հայոց և թրքաց մէջ գործածուած օրթուտ հոմանիշը (Բիւր. 1900, 668)։


Հարճ, ից

s.

concubine.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ վրաց. խարճա։ Տէրվ. Լեզու 156 նոյն ընդ հարսն, համ-հարզ և ապա-հարզան. ծագում են զա, զան «ծնանիլ» արմատից. հարճ փոխառեալ է պահ-ւաւերէնից, իսկ հարսն բնիկ է։ Նոյն, Նախալ. 94 կցում է հարսն բառին։ Հիւնք. արաբ. jāriya «աղախին» ձևից (որ և նշանակում է «հարճ»)։ Ewald ZDMG 13, 344 կցում է յն։ πάλλας παλλαxίς) հոմանիշին, որից և եբրայեցե-de 553 յն. πάλλας և լտ. paelex ձևերի հետ միասին փոխառեալ է դնում եբր pillegeš-ից։


Հաւասար, աց, ից

adj. s. adv.

equal, like, same, conformable;
straight, plain, even, level;
equal, companion;
pendant, fellow;
—, առ —, equally, alike, likewise, conformably, in the like manner;
— թղթոյն, copy, duplicate;
— գտանիլ, լինել, to equal, to match, to be on a par or level with;
to rank, to be at par;
— հրամանին առնուլ զկատարումն, to be executed according to orders or command;
զանձն — առնէր աստուծոյ, he made himself equal with God;
զօրութիւն եւ դաւ — են առաջն նորա, force or stratagem are the same to him.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. hāvsār (կամ hāvasār) բառից, որ ճիշտ հայերէնի պէս ունի կրկնակ «հաւա-սար» և «նման» նշանակութիւնները։ Ճիշտ հայերէնի պէս պահլաւերէն էլ ասւում է hav-sar nē 'ast «չիք հաւասար» (նմանը չկայ), Պհլ. բառը հին գրականութեան մէջ աւանդ-ուած չէր. պատկանում է հիւս. պհլ. բարբա-ռին և երևան եկաւ մանիքէական գրուած-ների մէջ՝ [hebrew word] hāvsar ձևով (տե՛ս Salemann Manichāische Stud. ЗАН հտ. 8 (1908), էջ 81)։ Կազմուած է *hāvat-«նոյն» (հմմտ. զնդ. havat-masō «նոյն մեծու-թեամբ») և sāra «գլուխ» բառերից. հմմտ. պրս. [arabic word] hamsər «համապատիւ, հա-սակակից»՝ կազմուած ham «նոյն» և sar «գլուխ» բառերից։


Խարբ, ից

s. adj.

sword;
flagitious, iniquitous, wicked;
ill-bred;
lewd.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ մեկնում է «կարծի նոյն ընդ խարբանդակ, ուտօղ, խմօղ, եթէ չիցէ յատուկ անուն»։ ՋԲ դնում է «անիրաւ, անզգամ, խառնակեցիկ»։ ԱԲ միացնում է այս երկուսը։ (Բայց թէ՛ ՋԲ և թէ ԱԲ խարբութիւն մեկնում են «անիրաւու-թիւն, անառակութիւն»)։ Մառ. Гpaм. др.-арм. яз. էջ 265 ծանօթ չլինելով հյ. խարբ բառին, վրաց. ხარბი խարբի դնում է հյ. արբ, արբեալ բառից փո-խառեալ (տե՛ս Արբ)։ Կոստանեան, հրտր. Մագ. թղ. էջ 337բ ցանկում համարում է յատուկ անուն, սեռ. խար-բի, ուղ. խարիբ ձևից։ Սրա դէմ է խօ-սում Աճառ. Հայ. նոր բառեր հին մատ. Բ 187-190 և համեմատում է արաբ. [arabic word] xarba «կրօնի և ազգութեան դէմ խռովութիւն հանող. 2. թերութիւն, պա-կասութիւն», [syriac word] xarb «գողանալ» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 118)։ Այս բա-ռերի նմանութիւնը պատահական է, ինչպէս նաև նոր ասոր. xirbä «գէշ, յո-ռի, անպիտան»։ Հ. Գր. Սարգսեան, Բազմ. 1927, 243 դնում է արաբ. [other alphabet] xarab «փճացած, աւեր» բառից։


Ճշմարիտ, րտից, տաց

adj. adv.

true, unquestionable, real, certain, sure;
veridical, faithful, upright, frank, sincere;
in truth, truly, indeed, really, in realty, verily;
— իցէ ? is it true ?

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Վրաց. ჭემმარიტი ճեշմարիտի «ճշմարիտ, իրաւացի», ჭემმარიტად ճեշ-մարիտադ «իրաւցնէ», ჭემმარიტობა եշմա-րիտոբա կամ ვემმარიტება ճեշմարիտեբա «ճշմարտութիւն», საჭემმარიტი սանեշմա-րիտի, საჭეϑმო սաճեշմո «ճիշտ, ճշմա-րիտ, վաւերական», թուշ. ჭემმარიჯ ճեշ-մարիտ «ճշմարիտ»։ Վրաց. վերջին ձևը են-թադրել է տալիս հյ. *ճիշմ, որ իրօք էլ գտնւում է Ախց. ճշմի «ճշմարիտ, իրաւ» ձևի մէջ (ստուգելի1)


Հնձան, աց

s. fig.

press;
wine-press;
vat, trough of a wine-press;
գուբ —, must-vessel;
— հարկանել, to press, to tread grapes;
to trample, to oppress.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Երև. Բլ. Մշ. հնձան, Զթ. օնձօն, օնձոն, Ագլ. ընձուն «խաղողի հնձան», իսկ Խրբ. հնձան, ընձան նշանակում է «պար. տէզների մէջ շինուած հիւղակ կամ խրճիթ». այսպէս նաև Ակն. և Տիգ.։-Նոր բառ է հըն-ձանապատ Երև. «հին հնձանի աւերակ»։


Հրովարտակ, աց

s.

edict, decree;
գիր —ի, chronicles, annals;
— առնել, հանել, to issue a decree;
—ս առնել, to make or publish edicts.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Մեզնից է փոխառեալ վրաց. როარტაკი րոարտակի «հրովարտակ». այս-պէս համարելու պատճառներն են՝ նախա-ձայն f-ի կորուստը վրացերէնի մէջ, որ մի-այն հայերէն հ-ի միջոցով կարող է լինել, և երկրորդ՝ պհլ. av խմբի դէմ վրաց. ո, որ նոյնպէս հյ. -ով խմբից է յառաջացած. ուղղակի պահլաւերէնից փոխ առնուելիս պի-տի ձևանար վրաց. *փրավարտակի։ Հայե-րէնից փոխառեալ լինելու աւելի զօրաւոր ա-պացոյց է տալիս վրաց. ჭროარდაჯი հրոարդագի գրչութիւնը, որ տալիս է Մառ, Иппoл. 68։


Նայ, ից

adj.

humid;
s. gr. semi-vowel, liquid letters.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. snə-t-ձևից, որ աճած է t աճականով՝ հնխ. sna «հոսիլ, հեղուկ» պարզական արմատից. սրանց հետ հմմտ. սանս. [other alphabet] snā, [other alphabet] snati, [other alphabet] snāyati «լոգնալ, լուալ, լուաց-ուիլ», զնդ. ❇ ︎ snā «լուալ», ❇ ︎ snāta «լւացեալ», snayeite «լոգնալ», յն. ήχω «լողալ», ναμα «հոսուն ջուր, ակունք». ναρός«հոսանուտ», Νηιας «ջրի յաւերժահարս», νότιος «թաց, խոնաւ», νοτια «խոնաւութիւն, անձրև», νοτερος «խոնաւ», νότος «հարաւա-յին քամի (որ է «անձրևաբեր, խոնաւուտ» Յունաստանի համար). 2. հարաւ» (որից թրք. ❇ lodos>ռմկ. լոտոս «հարաւային քա-մի»), լտ. no, nare, natāre «լողալ», ումբր. snata «թաց», միռլ. snāim, կիմր. nawf, բրըտ. neuff «լողալ»։ Նոյն արմատի ուրիշ աճումներն են ներկայացնում յն. νάω, ևոլ. ναίω, ναύω «հոսիլ», νέω «լողալ», νόα «աղ-բիւր», իռլ. snuadh «գետ», զնդ. snaoδa «ամպեր», հիսլ. snγta, անգլ. snot «խլինք» ևն։ Կարելի էր այստեղ կցել նաև հլ. նամ «թաց, խոնաւ», բայց որովհետև տառացի նման է եռան. nam ձևին, ուստի փոխառեալ է նրանից (Pokorny 2, 692, Walde 521, Er-nout-Meillet 641, Boisacq 659, 673)։


Նաքարակիտ, կտի

s.

a farthing, two mites, fourth part of a penny.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. անյայտ մի ձևից, որի հետ նոյն են ռուռռայական սոգդ. nakaratá̄kə (գըր-«արծաթ» (տե՛ս Gauthiot, Gram. sogd. էծ 170 և Benyeniste MSL 23, 128)։ Հակա-ռակ վերջին բաղաձայնների յետևառաջու-թեան՝ նմանութիւնը անժխտելի է։ Տարբե-րութիւնը կարող էր բացատրւիլ կա՛մ պահ-լաւերէնով և կամ հայերէնի մէջ ժողովոռ-ռական ստուգաբանութեամբ (հմմտ. ակա-նակիտ)։ Չգիտեմ թէ վերի ձևերի հետ որևի-ցէ կապ ունի՞ն արաբ. օ ︎ nuqra, յգ. [arabic word] ︎ nuqār «հալած ոսկու կամ արծաթի կտոր» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 131) և [arabic word] naqd «դրամ», որից ռմկ. նաղդ «կանխիկ»։-Աճ.


Յաւէժ, ւեժի, ժաց

adj. adv.

perpetual, eternal, immortal;
always, without end, perpetually, eternally.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «միշտ, ամէն ժամանակ» Եսթ. ժզ. 4. Ոսկ. մ. ա. 1. «մշտնջենաւոր, յաւիտենական, անփոփոխ» Ագաթ. Եզն. որից յաւեժանալ Փիլ. Պիտ. յաւեժութիւն Փիլ. Նիւս. Երգ. Պիտ. յաւեժացուցանել Պիտ. յա-ւեժակայ Պիտ. յաւեժաբար Շար. ևն։ Նոյն բառն է ր-ի յաւելուածով՝ յաւերժ «միշտ. շարունակ» Իգն. Պիտ. Խոր. որից լաւերժա-հարսն կամ յաւերժական հարսն Սահմ. Նար. յովէդ. յաւերժապէս Յհ. իմ. եկ. յաւերժանալ Երզն. մտթ. յաւերժաձիգ «երկարատև» (նո-րագիւտ բառ) Պարակ. շար. էջ 18. յաւեր-ժայիշատակ (արդի գրականում) ևն։-Ար-մատն ու ածանցները իրար վրայ փոխա-դարձաբար ազդելով՝ գրուած են նաև յաւեժ, յաւէրժ, յաւէժանալ, յաւէրժանալ ևն, որոնք համապատասխան չեն հայերէնի ձայնական օրէնքներին։


Մետէորայ

cf. Օդերեւոյթ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Իտալ. meteora բառից, որ փոխառեալ է յն. μετέωρον «վերին բարձրագոյն (յատկա-պէս օդի խաւերի համար ասուած)» բառից. ծագում է μετα «ընդ»+ αείρω «բարձրաց-նել» բառերից։-Աճ.


Մասն, սին, սանց

s. adv.

part;
bit, piece, morsel;
share, portion;
lot, parcel;
ration, allowance;
contingent, quota;
side, part, quarter, clime;
minute;
relics;
holy or hallowed bread;
— հաւատոյ, article of faith;
մասունք բանի, the heads of a discourse;
— բարի, the better part;
— զգայական, սրտմըտական, ցանկական, sensitiveness;
irascibility;
concupiscence;
մասամբ, ըստ մասին, ըստ մասնեայ, ի —է, in part, partly;
partially, in parts;
by halves;
մեծաւ մասամբ, ըստ մեծի մասին, բազում մասամբ, ըստ առաւելագոյն մասին, for the most or greatest part, mostly, chiefly;
յայսմ մասին, ի մասինդ, յայդմիկ, on this side, on this consideration;
ի մասին, for, instead of;
— առ — or առ մասին, — —, piecemeal, in pieces, piece by piece, in shreds, limb by limb;
իմով մասամբ, on my part, as for me;
աղօթից մասամբ, as for, or with regard to prayers;
ի պարգեւի մասին, in place of a gift, as a gift;
նմա ել —, he was allotted, he had for his share, or portion;
it is fallen to his lot;
— ունել, to participate in, to take a part or concern in;
ի բարեաց մասին առնուլ, to take in good part;
ի չարի մասին առնուլ, to take ill, or amiss;
գրաւիլ ընդ մասամբք ախտից, to be subject to certain vices;
չիք մերընդ դաւթի, we have nothing to do with David.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ն հլ. (-սին, -սամբ, -սունք, -սանց) «բաժին, կտոր, մաս» ՍԳր. «աշ-խարհի բաժանմունք, երկրամաս» Փիլ. Խոր. աշխ. «սրբի նշխարք» Նար. խչ. «վայրկեան» ԱԲ. այս նշանակութեան համար վկայութիւն ունինք Վանակ. տարեմ. «Ջի տայ կամ կրէ գիշերն յօրէն զժամն և զմասունքն» (տե՛ս ՆՀԲ տրէ բառի տակ)։ Բառիս այս նշանա-կութիւնը անվաւեր պիտի համարէինք, եթէ չլինէր վրաց. მახი մասի «15 վայրկեանի ժամանակամիջոց»։-ՓՈԽ. ուտ. մառ «ճա-շակ, հազորդ» (եկեղեցական բաո), որից մասամբ «կողմանէ, ըստ» Փարպ. Խոր. ի մասնէ «մի քիչ» Ոսկ. հռ. Առ. որս. մասնա-ւոր Սեբեր. մասնմուտ Եզն. անմասն Իմ. բ. 9. բազմամասն Սեբեր. մասնիկ Նիւս. բն. մասնաւորել Նար. հողամասն Եփր. պհ. կի-սամասնեայ Ոսկ. յհ. ա. 30. եօթնամասնեայ Յհ. իմ. ատ. բարեմասնութիւն Եղիշ. Պիտ. մանրամաոն Շիր. մասնատուփ «Հաղորդու-թեան տուփ» (արդի գործածութեամբ), «մե-ռոնի աման» Մ. Մաշտ. էջ 174 բ. մասնա-կի, մանրամասնել, մանրամասնութիւն (նոր բառեր) ևն։


Մարախ, ոց

s.

locust;
grass-hopper;
մարախ քաղցր —, cf. Մատուտակ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ջայլամն» կը նշանակէ, թարգմանած է «մարախ»։ Չունիմ ես հոս դիւրութիւն քննելու թէ Ակիւղասայ օրինակագրին մէջ ի՛նչ ձայնով գրուած է այս. եթէ մարախ ձայնն ունի, կ'երևի թէ պէտք չէ զայն շփոթել սովորական մարախի հետ, որ «մորեխ կամ չէքիրկէ» կը նը-շանակէ, զի կրնայ այն յառաջ եկած ըլ-լալ սանս. մարաքա բառէն՝ որ «բազէ» կը նշանակէ։ Ըսել թէ «Ակիւղաս զնէեսա մարախ թարգմանեց» կը նշանակէ Ա-կիւղաս զնէեսայն բազէ հասկացաւ ու թարգմանեց։ Մարաքա ստուգաբանօրէն «սպանիչ, կորուսիչ» նշանակելովը, կրր-նայ յարմարիլ թէ՛ բազէի բնութեան և թէ ապականիչ մարախ միջատին»։ Մա-րախ բառի նշանակութեան վրայ ուրիշ-ներ էլ են կասկած յայտնած, յատկա-պէս տարօրինակ գտնելով որ Յովհ, Մկրտիչը մարախ միջատը կերած լի-նի. այս մասին տե՛ս Աւգերեան, Լիակ, վրք. սրբոց Ա. 33։ Բ. էքսէրճեան էլ ունի մի առանձին տետրակ «Մարա՞խ թէ մարուխ» վերնագրով (Պօլիս 1887), ուր ցոյց տալով թէ Յովհ. Մկըրտ-չի կերածը մարուխ էր, ասում է թէ Ա-ւետարանի մարախ բառը նշանակում է նաև «մատուտակ»։ Սրան է պատաս-խանում Տէրվ. Լեզու, 1887, էջ 62 և ցոյց է տալիս որ Աւետարանի մարախ բառը միայն «մորեխ» կարող է նշանակել, քանի որ դրուած է յոյն բնագրի ἀϰρίς բառի դէմ, որ միայն «մորեխ» նշանա-կութիւնն ունի։ Նման մի թիւրիմացու-թիւն տեղի է ունեցած հին սլաւերէնում, ուր Մտթ. գ. 4 յառաջացել է հսլ. brēdu «մորեխ» անգոյ բառը, փոխանակ ab-rèdi «կանաչեղէն» (տե՛ս Berneker 84)։ Պատահական նմանութիւն ունի յն. βροσϰος «անթև մորեխ» (Boisacq 135)։ *ԻՌ.-Ասլ. մարախ, Ախց. Գոր. Երև. Ղրբ.


Հէն, հինից

s.

marauder, rover, robber, brigand;
— ծովու, sea-robber, pirate, free-booter, corsair, sea-rover;
—ք, marauding, plundering;
piracy;
հինից պարապիլ, to become a highwayman, to rob, to plunder;
հինի or հինիւ ելանել, to take to the highway, to over-run or scour, to make incursions;
զի՞նչ քան զայն — եւ աղաղակ կայցէ, what can be more grievous or more barbarous than that ?.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «աւազակ, հրոսակ, թշնամի բանակ, յարձակող՝ արշաւող գունդ» ՍԳր. Եզն. Ոսկ. եփես. «ասպատակութիւն, յարձա-կում» Արծր. Խոր. Ղևոնդ. «աղաղակ, գոռում գոչում» Ոսկ. մ. բ. 17. որից հինել «աւա-ռակութիւն անել, թալանել» Եղիշ. չրչր. 264. հինաբար Եղիշ. հինախաղաց Ճառընտ. հի-նական Գէ. ես. հիմնահալած Կաղանկտ. հի-նահար Տօնակ. Վրդն. ծն. ծովահէն (նոր բառ), հինաւանդ «աւերիչ» Ոսկ. ես. 97, հին-աանդութիւն «թալան» Ոսկ. ես. 81 (այս երկուսը կարդալ հինավանդ, հինավանդու-թիւն՝ հին+վանդել բառերից). կայ նաև հե-նախաղաց Պիտ.։


Ծառայ, ից

s.

man-servant, domestic, waiter, boy, valet, footman;
slave;
vassal, dependent, subject;
ազնիւ, հաւատարիմ —, good, faithful servant;
վարձ —ի, wages, hire;
գրատ or նշամազգեստ —ի, livery;
— առնուլ, to hire or engage a servant;
արձակել զ—, to discharge or dismiss a servant;
ի բաց արձակել զամենայն զ—ս, to clear the house;
նորոգել զամենայն զ—ս, to engage new servants.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ետր. etera «ծառայ»։ Հիւնք. լտ. salarium «վարձք» բառից։ Müller WZKM 7, 381 կցում է եբր. [hebrew word] sar, sār «հակառակորդ, թշնամի» բառին, որ փոխառութեամբ անցել է նախ պահլաւերէնի և այստեղից էլ հայերէ-նի։ Հիւբշ. 305 մերժում է։ Մէնէվիշեան ՀԱ 1897. 245 յիշում և մերժում է ա-րաբ. ❇ garra «ծառայ, ստրուկ», զնդ. karāiti «մանուկ, ծառայ», իբր հնխ. karati։ Jensen, Hitt. u. Arm. 37, 79, 97 հաթ. dsari, dzarayi ձևի հետ, իսկ ՀԱ 1904, 182 հաթ. s'ariá «թագաւոր»? Patrubány SA 1, 195 լտ. grex, յն. ἀγορά, հբգ. chortar «երամ, խումբ, հօտ» բառերի հետ, իսկ ՀԱ 1ՉՈԲ. 377 արմատակից է դնում ծուռ բառին, իբր «ծռուող, խոնարհուող» նը-շանակութեամբ։ Pedersen, Հայ. դր. լեզ. 103 յն. γερων «ծեր», γραῦς «պառաւ կին» բառերի հետ (մերժում է Boisacq, էջ 145)։ Lidén, Arm. Stud. 51 հանգլ. cierran, cyrran, cerran, մբգ. kerran, գերմ. kehren «դառնալ», կիմր. gyrru «վարել, ուղարկել» բա-ռերի հետ, իբրև բնիկ հայ, հնխ. g'ers-«դառնալ» արմատից. իմաստի զար-գացման համար հմմտ. յն. πελομαι «շարժիլ» և ἀμσίπολος «ծառայ»։ Karst, Յուշարձան 404 սումեր. gara «գե-րութիւն» բառի հետ։ Բառիս վրայ խօ-սում է նաև Martti Räsānen, Die tschuwassischen Lehnwörter im tsche-remissen, Helsingfors 1920 (տե՛ս BSL 23, л 71, էջ 151), բայց այս աշ-խատութիւնը ձեռքի տակ չունիմ։ Մառ ЗВО 1924, 188 արմատր ծառ, որ նոյն է ճոր-տ բառի հետ, իսկ ճորտ=ռուս. Վорт «սատանայ»։


Լիմպոս

s.

limbo.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«նախաքրիստոնէական արդար-ների և այժմ անկնունք մեռնող մանկանց հո-գիների օթևանը» Տաթև. հարց. 504, 506. Մխ. ապար. գրուած է լինպօս Լծ. պրպմ. 663 (Եւ տե՛ս զի ասէ աւերեաց զդժոխս, և ո՛չ մի-այն զլինպօսն, որպէս ասեն ազգքն լատի-նացւոց)։-ՀՀԲ գրում է ուղիղ տառադարձու-թեամբ լիմբոս։


Խոպան, ի

adj. s.

uncultivated;
waste land, desert;
ի —ի, waste, fallow.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Քրդ. [arabic word] xupān «անապատ անմշակ տեղ» (Justi, Dict. Kurde, էջ 162) կայ և խոպան ձևով. ինչ. Շառակի չէ տը պու, Մալազկէրէ խոպան լը տավէ աշէ «Մի կռիւ եղաւ խոպան Մանազկերտի ձորում՝ ջաղացքի բերան» (Ազդակ 1909 թ., էջ 429), Տէրսիմի բարբառով խոպան «խոպան արտ» (Հայաստան 1917 թ. л 90), Ս. Գրքի քրդ. բարգմանութեան մէջ՝ խօփան պու «աւերե-ցաւ» Յայտ. ժը. 19. Զիրա լը եէք սաթտա-խօփան պու (Չի ի միում ժամու աւերեցաւ)։


Խոսրովային

s. mus. an Armenian note.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«արքայական, թագաւորա-վայել», նորագիւտ բառ, որ երկու անգամ ստնում եմ գործածուած Յղ. մովս. և դաւթի անվաւերականում, էջ 47՝ և 49 «Կանգնեցին բուրգն խոսրովային և անահ ի մեքենայից Եւ բուրգքն ամենայն խոսրովայինք»։


Խորիսխ, րսխոյ

s.

honey-comb;
honey-cake.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

pictet 1, 440 (սխալմամբ գրելով խորին) kar «անել, շինել» արմատից։ Հիւնք. խարիսխ բառից։ Bugge KZ 32, 10 -իսխ դնելով մասնիկ, խոր կռում է լիթ. koris «մեղրահաց», լեթթ. kāri-tes «մեղրահացերի խաւեր, պան», լն. ϰηρός «մեղրամոմ», ϰηρίον «խո-րիսխ», լտ. čera «մեղրամոմ» բառերին. հին ձևն է *կորիսխ. հմմտ. նաև կա-պադովկ. յն. ϰηρόϰϰο «մեղրահազ»։ Հիւբշ. 455 չի ընդունում այս մեկնու-թիւնը։ Patrubány ՀԱ 1903, 220 kar. q' [other alphabet] r «շինել» արմատից։


Թոհ՞՞՞եւ՞՞՞Բոհ

s.

chaos, abyss, gulf, pit, hell, the bottomless pit.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. գրուած նաև թոխ և բոխ. առնուած է ասորական Աստուածաշնչի Ծն. ա. 2 համարից, որ մեր թարգմանութեան մէջ թարգմանուած է «աներեւոյթ և անպատ-րաստ»։ Եփր. ծն. էջ 2-3 մեկնելու համար այս դարձուածը՝ գրում է. «Երկիր, ասէ, էր թոհ և բոհ. յայտ արար՝ թէ անպատրաստ էր ցայնժամ և ամայի... երկիր, ասէ, թոհ և բոհ. յոյնն ասէ, աներևոյթ և անպատրաստ... այլ հեբրայեցին փոխանակ այնր՝ զի (ասորին) ասէ թոխ և բոխ, խոր և խաւար ասէ»։ Սրա-նից առնելով Վրդն. ծն. մեկնում է. «Ոմանք ի խաւարէ և յանդնդոց ասեն եղեալ զաշ-խարհս, զոր թոհ և բոհ ասացին, որ է խոր և խաւար»։ Այս երկուսից դուրս բառս գործա-ծուած է մի քանի անկախ տեղեր էլ. այսպէս Առծռ. ա. 10 «ամայի, անմարդաբնակ» նշա-նակութեամբ (Ի խոխոմս ձորոյն ի թոխ և ի բոխ երկրին՝ անբնակ մարդկան). որից կազ-մուած է բոխասեր կամ բոխասէր «դժուար-անցանելի» Նանայ. յռջ։-Հին բռ. մեկնում և քմահաճօրէն «թոհ և բոհ. անկազմ, աներև ւոյթ կամ անպիտան. բոհ, թոհ, բորբ, խա-ւար. բոխ՝ աւերակ»։-Նոր գրականում (արև-մըտեան բարբառ) թոհ և բոհ, մանաւանդ թոհուբոհ գործածւում է «քաօսային վիճակ, կատարեալ խառնաշփոթութիւն» նշանակու-թեամբ։


Թուխ, թխոյ

adj.

brown, tawny, swarthy, dark;
— հաց, brown bread;
— or —ս զգենուլ, ի —ս համակիլ, to wear mouraing, to dress in mourning, to put on mourning;
to be in mourning;
to be plunged in grief;
— զգեցուցանել, ի —ս համակել, to clothe in mourning, to dress in black, to put into mourning;
to throw into mourning, to plunge in grief;
ի —ս համակեալ, in deep mourning;
—ք, brood, covey;
ի —ս նստել, to brood;
cf. Թխեմ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«հաւերի ձագ հանելը». գործածուած է սեռ. թխոյ «թուխսի» ձևով՝ մէկ անգաս Բար. էջ 159. աւելի սովորական են ի ձուս և ի թուխս նստել (յգ. հյց. թուխս) Վեցօր. 172. թխել «թուխս նստել» Վեցօր. էջ 35. 169 Զքր. կթ. Ոսկիփ. «հասունանալ, զարգանալ, զարգացնել» Իրեն. հերձ. 138, 224 (նորա-գիւտ ձև, որ երևան է հանում Վարռանեան ՀԱ 1910, 302)։


Կաւ, ոյ, ով

s.

clay, argil, potter's earth;
mud, mire, dirt.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Հաւերէնից է փոխառեալ թրք. գւռ. Կր. gav «կաւ» (Բիւր. 1898, 627)։-Justi, Dict. Kurde, էջ 304 մեր բառից է դնում քրդ. [arabic word] qáfik «ծաղկաման, խեցեղեն ա-մանի կտոր», որ ո՛չ միայն ձևով, այլ և նը-շանակութեամբ գւռ. գաւ «փարչ» բառին միայն կարող է կցուիլ։


Կեղեւ, ոց

s. fig.

bark;
peel;
rind;
husk;
shell;
outside.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Ասոր. [syriac word] ︎ qəlāfā «գրքի թերթ» [arabic word] gəlaf «մորթը՝ կեղևը հանել», [syriac word] qəlā̄fəϑa «կեղևանք, կեղև, կճեպ, թեփ», ն. ասոր. kälp'ä «կեղև, կճեպ», käläpt'։ «ստկել, կեղևել»։ Ասորի բառը բնիկ սեմա-կան է. հմմտ. արաբ. [arabic word] qilf կամ [arabic word] qalā̄fat «կեղև» (Կամուսի թրք. թրգմ. Բ. 829), եբր. [hebrew word] qəluf, qelek «կեղև, կճեպ, թեփ», ասուր. qalapu «կլպել (օր. սոխը). 2. աւերել, կողոպտել» (Muss-Arnolt, Ass. Handwb. 913բ) ևն։ (Սրանց հետ կապ չունի յն. ϰελυτος «պտուղի կեղև, ձկան թեփ, ձուի կճեպ, միջատի պատեան», որ հնդևրոպական է. տե՛ս Boisacq 432 բայց նաև BSL ❇ 81, էջ 104)։-Հիւբշ. 307։


Պատշիր

s.

authentic rescript.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Պատըշրաւ ձևը իբրև գրծ. ընդունե-լով՝ ուղ. պատշիր ձևն են ենթադրում և մեևնում՝ ՆՀԲ «դաշն, ուխտ, որպէս և պրս. pādās՝ է փոխարէն և թրք. պա-տաշ «դաշն». ՋԲ «անդարձագիր կամ վաւերական մուրհակ». ԱԲ պատշիր կամ՝ պատրշիր «դաշինքի վաւերական գիր»։ Թիրեաքեան, Կարնամակ ծան. 29 կարդում է պատփրաւ (իբր ուղղական հոլով) և մեկնում է «վարձ, հատու-ցում», իբր պհլ. patfrās։ (Բայց այս մեկնութիւնը անյարմար է, որովհետև նախ՝ այս պարագային պիտի ասուէր «որում դու կամիս՝ ի պատփրաւ (ի հա-տուցումն) տամ», երկրորդ՝ պհլ. բառը նշանակում է «պատիժ» և ո՛չ թէ «բա-րի հատուցում», և երրորդ՝ նոյն բառի հյ. ձևն է պատուհաս)։ Նորայր, Յուշար-ձան 173 ուրղում է պատաշթաւ կամ պատըշթաւ, իբր պրս. pādāst «փոխա-րէն հատուցումն բարի»։ (Անընդունելի է այս էլ, որովհետև նոյն պրս. բառի հնագոյն ձևերն են պհլ. pātdahisn, պազ. pādāišn, pādāšn (Horn, Grdr. էջ 61), որոնք չեն կարող տալ հյ. պա-տաշթ ձևը. նոյն իսկ պրս. pādāst ձևը ընդունելու պարագային՝ սպասելի էր հյ. -շտ և ո՛չ թէ -շբ)։


Կամայ, ից

adj. adv.

voluntary, spontaneous, free;
— եւ ակամայ, willingly or unwillingly, nolens-volens, willing or unwilling.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Պհլ. գւռ. *kāma «կամաւ» ձևից, ինչ-աէս ակամայ գալիս է պհլ. գւռ. *akama ձևից. հմմտ. պազենդ. akām «ակամայ». սանս. kāma akama «կամալ ակամայ»։ Գրական պահլաւերէնը գիտէ kāmak, akā-mak ձևերը, որոնցից սակայն չեն կարող յառաջանալ հյ. կամայ, ակամայ։ Տե՛ս նաև կամք։-Աճ.


Կապար, աց

s. bot.

lead;
caper;
caper-bush.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Թերևս պհլ. *kapar հոմանիշ ձևից փոխ-առնուած։ Այս բուսանունը գտնւում է բաղ-մաթիւ լեզուների մէջ. ինչ. պրս. [arabic word] ka-bar, արաբ. [arabic word] ︎ qabbār, ասոր. ❇ qa-pār, յն. ϰάππαρις, լտ. capparis, ֆրանս. cáprier, գերմ. Kapern, Kapernstrauch, հունգ. kaporna, լեհ. kapary, սերբ. kapa-ra, ռում. kapre, թրք. gebere, keber, kipri otə, քրդ. keber, վրաց. կապարի ևն։ Յայտ-նի է, որ այս բոյսը Միջերկրականի առևե-լեան երկիրներից է տարածուած դէպի արև-մուտք, բայց բառի բուն ծագումը և ստու-զաբանութիւնը յայտնի չէ (Boisacq 409)։ Ատոյգ չէ նոյնպէս հայերէն բառի մայրր. Հիւբշ. 165 դնում է ուղղակի յունարէնից, բայց որովհետև հայերէնը միայն մի պ-ով է, ուստի պէտք է դնել կա՛մ ասորերէնից և կամ աւելի հաւանաբար պահլաւերէնից, որ աւանդուած չէ։ Իսկ յետին կապպար փոխա-ռեալ է արաբերէնից։


Կապիկ, պկաց

s.

ape;
— փոքր, marmoset;
— մեծ, baboon;
— երկայնաձետ, monkey.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. kapik «կապիկ» բառից, որից և պրս. ❇ [arabic word] kabi «կապիկ». պահլաւերէն բա-ռըն էլ հին ժամանակ փոխառեալ է սանս. [other alphabet] kapi-հոմանիշից, որից առնուած են նաև հ. եգիպտ. kephi, ասուր. ukupu?, եբր [hebrew word] qoр, ասոր. ❇ qupā և յն. ϰήπος ϰῆβος «մի տեսակ երկարապոչ կապիկ» (Boisacq 445)։ Հնդ. kapi-«կապիկ» հա-մարւում է գոյնի անուն. հմմտ. kapila-kapiça-«գորշագոյն, կարմրաւուն»։-Հիւբշ. ,65։


Սահմի

s.

the third month of the ancient Armenian calendar, March.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հներից Վանակ. տարեմ. և Տաթև հարց. 200 մեկնում են. «Սահմի, զի գնայ հարաւայինն և գայ հիւսիսայինն (սահիլ բայից) և դարձեալ արք իմաս-տունք սահմանեն զտունս իւրեանց առ ի գալ ձմերայնոյն»։ Տաթև. ձմ. ա-«Սահմի զերևումն սահմանացն ասէ, յորժամ զհուրն և զջուրն բաժանեաց ի միմեանց»։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ Brosset JAs 1832, 529։ Պատկ. O нааванiяxь древи. aрм. месяцевъ 40 հեռու գտնելով զնդ. haoma և սանս. soma «նուիրական հեղուկ» բառերից, կցում է Կապադովկ. οσαμ «111 ամիսը» ձևի հետ։ Վրացերէնից են դնում նաև ք Բազմ. 1845, 82, Հ. Ե. Տայեցի, Բազմ. 1897, 337, Բասմաջեան՝ անը 339. Ա. ճառեան, անդ 394։ Հիւնք. 313 վրաց. սամի «երեք» և պրս. savum «երրորդ» բառերից։ Ալիշան, Հին հաւ. 140. եբր. Նոյեմի և յն. Սամիա յաւերժահարսի անուան հետ։ Յակոբեան, Բանաս. 19ՈՈ. 38 քաղդ. sivanu, եբր. sivan «երրորդ ամիսը», հպրս. զնդ. spenta, սանս. Civa աստուածը կամ soma նուի-րական հեղուկը։ Պատահական նմանու-թիւն ունի ինչպէս մեր ամսանուան, նոյնպէս և կովկասեան «երեք» բառի հետ չին -sanl «երեք»։


Պարտ, ոյ, ուց

s. adj.

debt, duty, obligation, engagement;
due;
active debt, credit;
tribute, tax, impost;
cause, reason, author;
in debt to, indebted, accountable, responsible;
guilty, culpable;
— բաշխք, tribute due;
—ոյ տէր, creditor;
v. imp. — է, there must, there ought;
it is right, it is necessary;
— եւ արժան էր, it was necessary;
չէ —, ոչ է —, ոչ է եւ պատշաճ, it must not be, it is not right, just or lawful;
չէ — կենաց, he is unworthy of life;
— վարկանել, to think proper, to deem expedient;
արկանել ընդ —եօք, to cause to run into debt, to get into debt, to be involved in debt;
մտանել ընդ —եօք, to run into debt;
to lay oneself under obligations;
բազում —ս ունել, լի —եօք լինել, to be over head and ears in debt;
— անձին համարել, to assume the obligation;
հատուցանել զ — ս իւր, to discharge or pay a debt;
հատուցանել զ —ս երախտագիտութեան, to discharge a debt of gratitude;
հատուցանել զ— ս իւր առ հայրենիս, to pay one's debt to one's country;
—առնել, to render culpable, to impute, to accuse;
to condemn;
cf. Թոյլ;
cf. Պատշաճ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Հպրս. *partu-«պարտք» բառից, որ թէև աւանդուած չէ, բայց կայ միւս իրանեան լեզուների մէջ. հմմտ. զնդ. pāra-«պարտք», tanūm pairyeite «պարտական լինի անձին. գլխապարտ լինի», pəša-(<*prta-) «պար-տական, յանցաւոր, մեղաւոր», pəšōsara-«գլխապարտ», pəšotanu-, pərətotanu-, ta-nupərəϑa-«գլխապարտ, անձնապարտ, մա-հապարտ», սոգդ. apartak «յանցաւոր, մև-ղապարտ» (MSL 19, 128 և ՀԱ 1927, 763), աֆղան. por «փոխ, պարտք»։ Պակասում է սառանեան աահլաւերինըւմ, Իրանէանից է ւևռեառեալ նաև քուչ. peri «պարտք» (MSL 19, 159)։-Հիւբշ. 228։


Պարտակ

s.

mask, veil, cover.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

+ Պհլ. *partak «առագաստ, վրան, ծած-կոց» բառից, որ թէև աւանդուած չէ, բայց հաստատում է պրս. օ [arabic word] parda (որից թրք. perde) «վարագոյր, ծածկոց» և պահլաւերէ, նից փոխառեալ ասոր. [syriac word] pardaqa «վը-րան» բառերով։-Հիւբշ. էջ 229։


Պէս

prep. adv.

as, like;
— գունակ, as;
— զայս օրինակ, thus, in this manner or way;
almost, nearly.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *pēs ձևից, որ աւանդուած չէ. բայց հմմտ. ոնռ. paesa-, paesah-«ձև, կերա եղանակ, զարդարանք». գտնւում է մանա-ւանդ բարդութեանց ծայրը. ինչ. vispopae-sah-«ամենազգի, ամէն տեսակ», stəhrpaē-sah-«աստեղազարդ, աստեղանման» ևն. սանս. péças «կերպարանք, ձև, գույն» ևն։ Այս բառերը պատկանում են հնխ. peik'-«զարդարել, նկարել, նախշել» արմատին, որի ժառանգներն են նաև սանս. pimcáti «զարդարել, ձևել, գրել», զնդ. paes-«ռու-նաւորել, զարդարել», հպրս. ni-pištanaiy «գրեցի», niyapaisam «գրեցի», պհլ. nipiš-tan. պոս. nivistan, քրդ. nəvīsin, օաս. fins-sun «գրել», քուչ. piñkam «գրում է», paiy-katsi «գրել», paykalhe «գրութիւն» (MS։ 18, 422), յն. ποιϰίλος «խատուտիկ, գոյնըզ-գոյն», գոթ. (filu-)fai'is «(բազմա)պիսի», հբգ. fēh, անգսք. iah, fā, «գոյնզգոյն», լիթ. pèsziu, pèszti «ածուխի կտորով գծեր քա-շել, նկարել, գրել», հպրուս. peisāt, հսլ. pisati «գրել», p'istru «գոյնզգոյն», ռուս. пи-caть, nишy «գրել», necтрьи «խայտաբը-ղէտ», լեհ. pstry «խայտաբղետ», բուլգար. bismó=ռուս. nисьмo «նամակ» ևն։ Հնխ. peik'-արմատի հետ կար նաև * peig-, որից յառաջանում են լտ. pingo, pictum «նկա-րել», pictor «նկարիչ» ևն (Pokorny 2, 9 Tτautտann 21l Boisacq 800, Walde 583, Horn § 1051)։ Եթէ բառը բնիկ լինէր հայե-րէնի մէջ՝ պիտի ունենար հէս ձևը, ուստի պէտք է ընդունիլ որ փոխառեալ է իրանեա-նից, թէև ո՛չ պահլաւերէնի և ոչ էլ պարս-կերէնի մէջ չէ պահուած (բացի ni-նախա-մասնկաւոր ձևերից)։-Հիւբշ. էջ 230։


Պիտակ, աց

adj. s.

false, improper, abusive, adventitious, extrinsic;
degenerate, bastard;
note, letter, bill, card;
— ի պարտուց, innocent, guiltless, faultless.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն πιττάϰιον «տոմտակ, նւմակ, գրու-թիւն» (Boisacq 788, Sophocles 892. գոր-ծածական է թէ՛ բիւզանդական և թէ նոր յու-նարէնում)։-Բուն նշանակում է «շորով սպեղանի, cmplâtre» և ծագում է πίττα «ձիւթ» բառից։ Յոյնից են փոխառեալ նաև լտ. pit-tarium «շոռով սպեղանի. 2. նամակ, տոմ-սակ. 3. պիտակ, étiquette», արաբ. ❇ bi'āqa «պիտակ» (ըստ Կամուս, թրք. թրգմ. Բ. 871), թրք. [arabic word] pitaka, pataka «ապ-րանքների վրայ կպցնելու պիտակ»։ Պատա-հաբար նման են ու սրանց հետ կապ չունին չաղաթ. [arabic word] betik կամ petek «նամակ, անցագիր, վաւերագիր», թունգուզ. bitsik, bičəik «գրուածք», բուրեաթ. bič̌ik «գը-րուածք», ալթայ. pičik «գիր, գիրք», ուլ-ղուր. beček, bicik «գիր», որոնք ծագում են թթր. bit, bet արմատից. հմմտ. չաղաթ. bitmak «գրել, արձանագրել» եակուռ. bit «նշան», թունգուզ. bltšim «գրել» ևն (տե՛ս Vámbery, Etym. Wört. էջ 203, л 217 և Gustav Meyer, Turk. Stud. SWAW 1893, էջ 128)։ Թուրքականից են փոխառեալ պրս. ❇ batak «գիր, գրչութիւն, գրուածք», [arabic word] bitikči «գրագիր», Կազանի թթր. [arabic word] biti «հմայեակ», քրդ. betik, bitik «հմայեակ, նուսխայ», որից նաև հյ. գւռ. Վն. բիթիկ անել, ՆԲ. բթիկ անել, Երև. փիթիկ անէլ (Պռօշ. Սօս և Վարդիթ. ա տպ. էջ 29) «գիր անել հմայելով»։


Պոմպիլոս

s. zool. pompilus, nautilus, a species of remora.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն, πομπίλος «մի տեսակ ձուկ է, որ իբր թէ նաւերի առաջն ընկնելով ճանապարհ է ցոյց տալիս. ֆր. pilote»։-Հիւբշ. 373։


Պոյտն, պուտան

s. bot.

pot, earthen or metal pot, broth-pot;
cf. Պուտ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

թիւնը ընդունում է Pokorny 2, I16, հնխ. bu, bhu «ուռչիլ» արմատի տակ՝ d աճականով։ -Յիշեալ գերմանական բառերը, որոնց հետ նոյն են նաև հոլլ. pot, շվէդ. potta, դան. potte և թերևս լիթ. pudas, լեթթ. pods «պտուկ», յա-տուկ չեն միայն նոյն ընտանիքին, ար ռանւ ռամ են նաև ռոմանական ընտանի-քում. ինչ. ֆր. pot «պտուկ»։ Kluge 376 զոյց է տալիս որ բոլորի աղբիւրն ե մ. լատ. pottus, ստ. լտ. pótus «ըմ-պանակ, ջրաման» (շուրջ 600 թուից), որ է լտ. potus «ըմպելիք, խմելիք»։ Աւստեղից յառաջացել է ֆր. pot, որ փոխառութեամբ տուել է (1200-1300 թուերին) մի կողմից գերմանական ձև-ւերը և միւս կողմից կելտական ձևերը, այն է բրըտ. կորն. կիմր. pot։ Աւելի ուշ՝ զերմանական խմբից է փոխառեալ ֆինն. pata, օստյաք. put, put, վօգուլ. poς «պտուկ» խումբը։ Գերմանական խումբը բնիկ համարելու համար պէտք էր նախ ապացուցանել թէ ֆրանս. բա-ռը փոխառութիւն է գերմանականից։ Ըստ այսմ գերմանական բառերի նմա-նութեւնո հաւերէնի հետ պատահական է, ինչպէս են նաև իսլ. bia, նորվ. գւռ-bidne, լտ. fidehia, յն. πίϑος «հողէ ա-ման», որոնք միասին հանւում են հնխ. bhidh-արմատից (Pokorny 2, 185, Boisacq 782, Walde 288)


Պորտ, ոյ

s. adv.

navel, umbilicus;
belly;
middle, centre;
— երկրի, mount, mountain;
— կամարաց, key-stone of an arch;
— ի վեր, —յորսայս, supinely, with one's face upward;
—ոյ ծառայ, slave to one's belly, gourmand, *greedy-gut.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ջղ. պորտ, Ախց. Կր. Շմ. պօրտ, Մշ. պորդ, Ակն. Խրբ. Ննխ. Պլ. Ռ. Սչ. բօրդ, Վն. պոռտ, Գոր. Երև. Ղրբ. պօռտ, Ագլ. Մկ. պուռտ, Տփ. պուրտ, Տիգ. բուրդ, Սլմ. պուէռտ, Մրղ. պրէրտ, Սեբ. բէօրդ, Ասլ. բէօ՜րդ, բէ օր*, Սվեդ. բիւռդ, Հմշ. բէօյդ, բույդ, Հճ. բոյդ, Զթ. բիւյդ, բիւրդ։ Նոր բա-ռեր են պորտաբաց, պորտակտրի, պորտիկ, պորտիվայր, պորտիդուրս, պորտաւեր, պոր-տաքաշի, պորտոնի ևն։ Արդի բարբառների պորտ «ազգականութեան աստիճան» իմաս-տը՝ որ գտանք նաև Տաթևացու մօտ, շատ հին է. հմմտ. զնդ. nabānazdisto «ամենա-մօտ ազգականը», խրվաթ. od puporizine plemeniti «ազնուածին», բառացի «պորտի լարի հատումից սկսեալ»։