letter, character;
hook, volume, writing;
letter, epistle;
letters, soience, literature;
holy scripture, Bible;
— or թուղթ մեկնելոյ, act of divorce;
cf. Ապահարզան;
— առնել՝ հանել՝ հաստատեմ, to publish, to write, cf. Գրեմ;
— հաստանել, to post up or stake on the wall a bill, writing or advertisement;
ի —՝ ընդ գրով արկանել՝ լինել, to be written or registered;
զգրով or զրովք գալ, to dedicate one's self to reading;
ի —՝ ընդ գրով արկանել, ի գրի առնել՝ հարկանել, ի — դրոշմել՝ արձանացուցանել, to write, to write down, to registrate;
to treat a subject;
to circumscribe.
(լծ. Վր. ծէրիլի, հյ. ծիր, գիծ, քերումն) γράμμα, γραφή, χαρακτήρ littera, character Տառ դրոշմեալ. նշանագիր. արձանագիր. դրամագիր. գրուած որպիսի եւ իցէ. որպէս եւ կտեալն ի մարմին. (սանս. կիր. է ձայն, հնչումն)
Եւ գիրն աստուծոյ դրոշմեալ ի տախտակսն. (Ել. ՟Լ՟Բ. 16։)
Ոչ կարէին զգիրն ընթեռնուլ. (Դիոն. ՟Ե. 7. եւ այլն։)
Կա՛ զգիր քո։ Ո՞յր է պատկերս այս կամ գիր։ Նորոգութեամբ հոգւոյն, եւ ոչ հնութեամբ գրոյն.եւ այլն։
Յունարէն եւ դաղմատերէն եւ եբրայեցերէն գրով. (Ղկ. ՟Ի. 24։)
Ոչ գոյ հնար, որք ոչ ճանաչեն զգիրս, ընթեռնուլ զմատեանս. (Կլիմաք.)
Պարսկականաւն վարէին գրով։ Հոգալ զգիր դպրութեանն հայոց։ Կերպաձեւեալ զգիրն առ ձեռն պատրաստ մեսրոպայ. (Խոր. ՟Գ. 52. 53։)
Գրեալ ոսկեղէն գրով. (Փարպ.։)
Եւ գիր կտրեալ մի՛ առնիցէք ի ձեզ. (Ղեւտ. ՟Ժ՟Թ։ 28։)
Կիկրոփս արար զգիրն յունաց, զոր ոմանք զկադմոս ասեն։ Դրոշմեցին նախ ի վերայ տախտակի, եւ ապա ի վերայ քարտիսի։ Գիր ասի, վասն զի գերելով կամ քանդակելով իմն գաղափարի։ Ի կնիք մատանւոյ զգծեալ գիրն ընդունի մոմն. եւ այլն. (Երզն. քեր.։)
Մինչեւ ցսա զոլոմպիադայն գիր գտաք. (Եւս. քր. ՟Ա։)
Խնդրէին ի մանտեանսն ի գիրս հարցափորձից. այսինքն ի յիշատակագրութիւնս. (՟Բ. Մնաց. ՟Բ. 13։)
Եւ ականս գրոյ ի գործ վակասինՄ. յն. քանդակ կամ դրուագ. (Ել. ՟Ի՟Ե. 7։)
Յորժամ հանաւ գիրն (այսինքն գիծն) բոլորակ. (Շիր.։)
ԳԻՐ. ἑπιστολή epistola, litterae որպէս Ողջունագիր. նամակ. թուղթ. հրովարտակ. բարեւագիր.
Եկն նմա գիր յեղիայէ մարգարէէ. (՟Բ. Մնաց. ՟Ի՟Ա. 12։)
Գրեցին գիր ասորերէն (այսինքն ասորի գրով զթուղթն). (՟Բ. Եզր. ՟Դ. 7։)
Ընկալեալ Արշակայ Մեծի զգիրն. (Խոր. ՟Ա. 8։)
Ընթերցան զգիրն պաղատանաց աշխարհին հայոց. (Եղիշ. ՟Գ։)
Գիր սիրոյ, կամ հրամանի, կամ թախծանց։ Գրեալն էր ի գիրս վասն մեր։ Էր ի գիրս ասացեալ. եւ այլն. (Շ. թղթ.։)
Ետուն նմա գիր վկայութեան, զի անծանօթ էր այրն. (Ոսկ. գծ.։)
ԳԻՐ, կամ ԳԻՐՔ. βίβλος, βιβλίον liber, libellus Գրեան, գրեանք. մատեան աստուածաշունչ, կամ արտաքին. քիթապ, քիւթիւպ, կէրիտէ, կէրտիտ. եբր. սէֆէր. (յորմէ սոփեր).
Այս է գիր արարածոց։ Գրեա՛ զայդ առ ի յիշատակ ի գիրս։ Գիր ուխտին, կամ օրինաց։ Վասն այնորիկ ասի ի գրի, պատերազմ տեառն եւ այլն. (Թուոց. ՟Ի՟Ա. 14։)
Գիրք ծննդեան Յիսուսի Քրիստոսի։ Գիր կամ դպրութիւն կենաց։ Ի գիրս սաղմոսաց, մարգարէից։ Ետուն նմա գիրս զԵսայեայ մարգարէի։ Եբաց զգիրսն։ Խփեալ զգիրսն՝ ետ զպաշտօնեայս։ Կայ իսկ ի գրի.եւ այլն։
Որդւոյ անուամբ մեծարեաց զնա գիր. (Խոր. ՟Ա. 3։)
Բազում անգամ գրովք զօրէնս գրոց լուծանեմք. (Լմբ. սղ.։)
ԳԻՐ ԱՌՆԵԼ, ՀԱՆԵԼ, ՀԱՍՏԱՏԵԼ. իբր Գրել. գրով դրոշմել կամ հրատարակել զբան, եւ այլն։
Գիր առնէր, եւ ի հրատարակս տայր տարածանել։ Գիր հաստատել. եւ այլն. (՟Գ. Մակ. ՟Բ. 14։)
Գիր հանցէ ձեռամբ իւրով, թէ աստուծոյ եմ ես. (Ես. ՟Ի՟Դ. 5։)
Գիր առնելով, եւ պահպանակս հմայականս. (Կանոն.։)
Ի ԳԻՐ ԱՐԿԱՆԵԼ, ՀԱՆԵԼ. Ի ԳՐԻ կամ ԶԳՐԻ ՀԱՐԿԱՆԵԼ. Գրել. արձանագրել. մատենագրել. գիր անցընել.
Գումարեա՛ զամենայն (զմեղսդ), եւ ի գիր ա՛րկ։ Եթէ դու գրեսցես, աստուած ջնջէ. իսկ եթէ դու ոչ գրեսցես, աստուած ի գիր արկանէ. (Ոսկ. մ. ՟Բ. 16։)
Կնքեալ զնա՝ հրամայէ քահանայիցն ի գիր հանել զնա եւ զռաաջնորդն (զկնքահայրն) նորա. (Դիոն. եկեղ.։)
Եւ ի գրի հարեալ՝ մի ըստ միոջէ այսպէս պատմէ. (Եւս. քր. ՟Ա։)
Պատշաճ համարեցայ ի գրի հարկանել. (Խոսր. պտրգ.։)
Կամիմք ի սկզբանէ զթագաւորսն Մակեդոնացւոց զգրի հարկանել. (Սամ. երէց.։)
Ի ԳԻՐ կամ ԸՆԴ ԳՐՈՎ ԱՆԿԵԱԼ, եւ ԼԻՆԵԼ. Անցանել ի կարգ արձանագրութեան.
Ոչ արժանաւորեցաւ մեծատունն ընդ աղքատին (ղազարու) ի գիր անկանել, ըստ մարգարէին, ընդ արդարս քո մի՛ գրեսցին. (Կիւրղ. ղկ.։)
Բան է ի գիրս անկեալ յըստ մովսիսեանն աշխարհագրութեան. (Փիլ. ՟ժ. բան.։)
Երախայացուցանէ զնոսա՝ գրելով զանուանս նոցա, ըստ որում ասէ ընթերցուածք վարդապետութեան եւ ի գիր անկելոց. (Տօնակ.։)
Ի գիր անկեալ, այսինքն (առ ի) կնիք առնուլ. (Լծ. կոչ.։)
Զնշանակելն գոլ, եւ զընդ գրով անկեալ. (Անյաղթ պերիարմ.։)
Քանզի ընդ գրով չեն կրօնք (աղանդաց), երբեմն զայս ասեն. եւ այնու խաբեն, եւ երբեմն զայն. (Եզնիկ.։)
ԶԳՐՈՎ կամ ԶԳՐՈՎՔ ԳԱԼ. Դեգերիլ ի գիրս, կամ յածիլ.
Հրամայեաց հանապազ զգրով գալ, եւ աղօթից ստէպ կալ. (Խոսր. պտրգ.։)
Զգրովք հարցն եկեալ՝ ծանօթս կացուցից. (Յհ. կթ.։)
• , ո հլ. «տառ, 2. գրուածք, գրութիւն, .նամակ, 4. Ս. Գիրքը, Աստուածաշունչ, 5. որևէ գիրք, մատեան» ՍԳր. Եւս. քր. Ոսկ. մ. ռ. 16. Եոն.. որից՝ գրել «գիր գրել, 2. փորա-գրել, քանդակել» ՍԳր. «3. նկարել» Ոսկ պօղ. բ. 467. «4. համարել, ենթադրել» Եզն. Ոսկ. ես. մ. բ. եբր. «5 վերագրել» Կիւրղ. թագ., գրիչ ՍԳր. Ագաթ. Կորիւն., գրագէտ Ես. իթ. 11. Եւս. քր. Ոսկ. ես., գրագիր Եւս. քր., գրակ «տառ» Կոչ., գրաձև Ոսկ. ես., գրեան Ոսկ. մ. ա. ես. և Կոր., գրեանք Եւս. պտմ., գրեթէ ՍԳր. եզն., գրեղէն Ոսկ. ես., արագա-գիր Սղ. խտ. 2, մեհենագիրք Եւս. քր., որդե-գիր ՍԳր, բնագիր Մանդ. Խոր., գեղագրել Նար., յառաջագիր Ագաթ., վարազագիր Բուղ., անգիր Յոբ. խբ. 11. Ոսկ. ա. թես. Եւս. քր. Կոչ., նշանագիր Եբր. ե. 12. Եփր. թգ. Եւս. քր. և պտմ. Ագաթ. Կորիւն., համագրել Եւս. քր., ձեռագիր Կող. բ. 14. Ոսկ. Բուզ. Սեբեր. երկաթագիր Մխ. ապար., տարագիր «աքսո-րական» Սգր. Սեբեր. Եւս. քր. (յն. προ-γραφω բառից թարգմանաբար), գրչութիւն Խոր., գրապան «գրադարանապետ» (չունի ԱԲ) Ա-ռաք. պտմ. 343, ևն ևն։ Նոր բառեր են՝ կեն-սագրութիւն, զարդագիր, տարեգիրք, լուսան-ցագրութիւն, սեպագիր, ամսագիր, անստո-րագիր, արտագրութիւն, աղերսագիր, գրիչ-կարիչ (Kiggs, էջ 15), ընկալագիր, բողոքա-գիր, բևեռագիր, թռչնագիր, տպագիր, ան-ղորրագիր, վաւերագիր, սղագրութիւն, սկըզբ-նագիր, գրագիտական, գրադատական, գրա-Արմատական բառարան-36 դարան, գրադարանապետ, գրադարանապե-տուհի, գրախանութ, գրականագէտ, գրակա-նական, գրահաշիւ, գրահաշուական, գրաճա-նաչ, գրասենեակ, գրասենեկային, գրավա-հառ, գրավաճառանոց, գրավաճառութիւն. գրատուն, գրացուցակ, գրչագրական, գրչա-ծայր, գրչակոթ, գրչահատ, գրչափորձ ևն-
• = Բնիկ հայ բառ՝ հնխ. wer «պատռել, քերել, քերթել, ճանկռտել» արմատի եր-կար wēr ձևից. ցեղակիցներն են պարզ wer կամ k, d, ei աճականներով աճած ձևի տակ՝ սանս. vraná-«վէրք, պատառուածք». vrcčáti «պատռել, հերձել, ճեղքել», յն. ῥινος «կաշի, մորթ», ῥαϰος (ևոլ. βράϰος) «ցնցոտի, պատառոտած շոր», ῥαϰοῦν «աատաւռաևւ». իἰνη «խարտոց», ալբան. vorε «վէրք», հսլ. ռաւս. rana «վերք», ռուս. вередъ «պալար, վէրք», սլով. vreskniti «շառաչմամբ խոր-տակուիլ, պայթիլ», դան. vraade, անգլսք. wrōtan, հիսլ. röta, հբգ. ruossan «փորել» ևն։ Նշանակութեան զարգացման համար հմմտ. յն. γράφω «ճանկռել, փորագրել, գրել, նկարել», որի համեմատ էլ հյ. քերել և քե-րականութիւն։ Մեր բառի հետ ճիշտ համե-մատելի են գոթ. writs «գիծ», անգլսք. writ «գիր», wroett «փորագրութիւն, զարդա-րանք», writan, մսգ. writen, որոնք բղխում եննոյն wer-արմատից՝ աճածչ t աճակա-կանով և նշանակում են «վիրաւորել, պատ-ռել, փորագրել, նկարել, գրել» (Pokorny, ,286-7, Boisacq, 341, 833)։-Աճ.
• Հները մեկնում էին քերել բառով, ինչ-պէս է իսկ յն. γραφω «դրել», որի ա-ռաջին և հիմնական նշանակութիւնն է «քերել», ըստ որում հների գրութիւնը քարերի վրայ փորագրութիւն էր։ Աւս-պէս՝ Թր. քեր. էջ 4 «Գիր ասի, վասն զի իբր քերելով իմն գաղափարի. քանզի գրելդ քերել ասիւր առ նախնեօքն»։ Եր-զըն. քեր=Սիւն. քեր. 199 «Գիրդ է ի րե-րելոյ և ի գծելոյ»։ ՀՀԲ ևս հետևելով սրանց՝ համարում է քերել բառից։ Brosset lAs. Paris 14(1834), 369-405 վրաց. վծեր, յն. γραφω «գրել»։ ՆՀԲ լծ. վրաց. ბէրիլի, հյ. ծիր, գիծ, քերումն
• իսկ սանս. կիր է «ձայն, հնչումն»։ Pe-lerm. 25, 37 սանս. giri «լեռ», gir «իւո-սակցութիւն»։ Windisch. 7 յն. γραφω «գրել»։ Ազգասէր Կալկաթայի, 1847, էջ 415 հայերէնը համարում է նախալե-զուեան բառ, որից անգլ. graphy «գրու-թիւն». քերել բառի նմանութիւնից էլ հե-տևցնում է, որ նախապէս գիրը «քարի վրայ քերծելով» էր։ Lag. Urgesch. 975 յն. γράφειν «գրել» բայի հետ։ Մորթ-ման, ZDMG, 26, 527 բևեռ. cirsini, յն. γράφω. լատ. scribo, գերմ. grabeh «փորել», schreiben «գրել», հյ. քեր-ծել=գերմ. kratzen։ Սողոմոն Մուրատ-եան, Մասիս, 1883, սեպտ. 26 յն. γράφω, լտ. s-cir-bo (1), գերմ. gri-ben, s-chr-eiben ֆրանս. è-crire, անգլ. s-cribe։ Canini, Et. étym. 186 յն. γράφω և լտ. scribo։ Հիւնք. յն. γράτω, γράμμα ևն։ Patrubány,։ SA, 1, 189 հնխ. yer «պահել, պահպանել» արմա-տից։ Նոյն, ՀԱ, 1906, 343 յն. ϰραὶνω «մի բանի հպիլ, Հքսուիլ»։-L'apaя, Oбъ orнoш. aбхaзcк. яз. էջ 48 ափխազ. aγərа «գիր»? Kорщъ, թրգմ. Հովիտ, 1914, 455 ֆինն. kirja «գիրք», kirje «նաման» սառերի հետ։ Petersson, Ar. u. Armen. Stud. 58 հյ. գիծ, զնդ. vaema «վէմ», հսլ. vajati «քանդակել», սանս. vecf «ասեղ» բառերի հետ՝ հնխ. uei, uoi «ճեղքել» արմատից, որից աճած ui-ro ձևն է ներկայացնում հյ. գիր։
• ԳՒՌ.-Ագլ. Ննխ. Պլ. (հին լեզուով) Տփ. գիր, Ալշ. Ախց. Ասլ. Երև. Խրբ. Կր. Մշ. Ջդ. Սեբ. գ'իր, Սչ. գ'ի՛րր, Գոր. Հմշ. Ղրբ. Մկ. Շմ. կիր, Մրղ. Սլմ. Վն. կ'իր, Պլ. (նոր լեզուով). Ռ. Տիգ. քիր, Ոզմ. գ'ե՛ր. Հճ. գ'իյ, Զթ. գ'էյ, գ'էր.-Ննխ. Պլ. (հին լեզուով) գրէլ, Ալշ. Մշ. Ջղ. Սչ. գ'րել, Ախց. Կր. Սեբ. գ'րէլ, Ասլ. գ'րէ՝լ, Պլ. (նոր լեզուով) Ռ. Տիգ. քրէլ, Տփ. գրիլ, Երև. գ'րիլ, Ղրբ. Մկ. կ'ըրիլ, Զթ. գ'ը'րիլ, գ'ը'յիլ, Հմշ. կրուշ, Հւր. գիրէլ, Գոր. կիրէլ. Շմ. կիրիլ, Մրղ. կ'իրէլ, Ագլ. գაիրի՛լ. -Ննխ. Պլ. (հին լեզուով) գիրք, Սչ. զ'ի՛ըրք, Մրղ. կ'իրք՝, Ննխ. Պլ. (նոր լեզուով) Ռ. Տիդ. քիրք, Ոզմ. գ''F՛րք ևն։-Նոր բառեր են՝ գիրկապ, գիրկարդում, գրբաց, գրելչէք, գըր-ման, գրող (սրա հին վկայութիւնն ունի Վստկ. 132. Շոյտ փակեա և ծեփեա, որ օդ չմտանէ. զի իւր գրօղն օդն է), գրողամաղ, գրողամայր, գրողամնայ, գրողերես, գրող-տարուկ, գրոտել, գրուկ, գրուիլ, գրւոր, գըր-քևար, գրօրէնք։
• ՓՈԽ.-Բոշայերէն գրխիկարել «գրել», որի մէջ խի-կար բոշայական յաւելուածներ են։ Այս յաւելուածների համար հմմտ. ծամխը-կարիչ «ծամօն, մազտաք», ծասխըկարիչ «ծածկել, խնամել», կարխը «կար, կարկա-տան», կարխըկարիչ «թել, մանած», կաշիչ, քաշիչ «ծխախոտ» (յառաջացած քաշել բա-ռից)։-Պատահական նմանութիւն ունի վրաց. დაკრულვა դակրուլվա «անէծք, նը-զովք», որ յիշեցնում է մեր -գրող, գրո-ղը տանի ևն-ժողովրդական դարձուածները,