Definitions containing the research այլ : 10000 Results

Պատուալից

adj.

loaded with honour.

NBHL (1)

Քանզի եւ ադամ պատուալից, այլ անիմաց եղեալ, հաւասար անասնոց եւ նման նոցա գտաւ. (Խոսր.։)


Պատուականագիւտ

adj.

rare, excellent, very precious.

NBHL (1)

τιμαλφής, -φέστερος, -φέστατος honoratus, pretiosus. pretiosissimus. Որ ինչ գտանէ՝ կամ գտեալ է զպատիւ յաչս այլոց. պատուական. յարդի. մեծագին.


Պատուականութիւն, ութեան

s.

high value, elevated price;
excellence, pre-eminence, rarity;
nobleness.

NBHL (2)

Ոչ միայն զարքունեօքն ձերովք անցանէ պատուականութեամբ, այլ եւ զերկնից լուսաւորօքդ. (Եղիշ. ՟Ը։)

Պատուականութեամբ եւ գոռոզութեամբ խոնարհել ջանայ (զայլս)։ Որ պատուականութեամբն է՝ բարկութեամբ եւ շփոթիւ լինի. (Վրք. հց. ՟Ծ՟Զ։)


Պատուակից, կցի, կցաց

adj.

equal in honour or rank.

NBHL (3)

Թողում զքրիստոս ասել. առ որ մերձ էր (հոգին սուրբ), ոչ իբրեւ զօրացուցանելով, այլ իբրեւ առ պատուակից. (Ածաբ. պենտեկ.։)

(Որդի ընդ հոգւոյ) ոչ ծառայակից է արարիչ, այլ ընդ պատուակցին է փառաւորեալ. (Առ որս. ՟Ղ։)

Մեք ի մարգարէիցն գիտեմք զքրիստոս պատուակից եւ աթոռակից հօր. (Պիտառ.։) եւ ի մարդկայինս եւ յայլ իրս՝ որպէս Հաւասարապատիւ. կցորդ պատուոյ յիմիք կարգի.


Պատուակցութիւն, ութեան

s.

parity of rank;
participation in the same honour or glory.

NBHL (1)

Հռոմն առաջին՝ այսպէս պատուէ զժողովն չորրորդ (զոյգ ընդ երիցն առաջնոց). սապէս պատուակցութեամբ ընդունի եւ մեց աթոռն աղեքսանդրի, եւ այլն. (Փոտ. առ աշոտ.։)


Պատուամատոյց

adj.

rendering honour and respect.

NBHL (2)

Որ մատուցանէ այլում զպատիւ. պատուադիր. մեծարօղ.

Շրթամբքս պատուամատոյց՝ ըստ մարգարէին, այլ ո՛չ եթէ սրտիւս. (Նար. ՟Ի՟Ը։)


Պատուանդան, աց

s.

foot-stool;
pedestal;
socle.

NBHL (2)

Երկի՛ր պագէք պատուանդանի ոտից նորա։ Եդից զթշնամիս քո պատուանդան ոտից քոց։ Երկինք աթոռ իմ են, եւ երկիրս պատուանդան ոտից իմոց.եւ այլն։

Ընդէ՛ր խափանիցէ զանձն լինել պատուանդան ընդ ոտիւք այլոց. (Եզնիկ.։)


Պատուասէր

adj.

eager for honours, greedy of glory, ambitious, desirous of praise or distinction;
vain-glorious, vain;
generous, bounteous, obliging, officious.

NBHL (2)

φιλότιμος honoris cupidus, honorum studiosus, ambitiosus. եւ բայիւ φιλοτιμοῦμαι . Որ սիրէ զպատիւ կամ զպատուիլն յայլոց. փառասէր. ամբարհաւաճ.

ՊԱՏՈՒԱՍԷՐ. φιλότιμος munerarius, liberalis, magnificus, honorificus, humanus. Որ սիրէ պատիւ առնել այլոց. մարդասէր. առատապարգեւ. պատուասիրօղ զայլս (անձն եւ գործ).


Պատուասիրութիւն, ութեան

s.

immoderate desire of honour or glory, ambition, vain-glory, point of honour;
generosity, liberality;
obligingness.

NBHL (1)

ՊԱՏՈՒԱՍԻՐՈՒԹԻՒՆ. φιλοτιμία եւ այլն. munificentia, liberalitas. Փոյթ պատուելոյ զայլս. մարդասիրութիւն. մեծարանք. պատիւ. հանդէս.


Պատուաստ, ից

s.

graft, graff;
inoculation, vaccination, cow-pox;
insertion, addition;
conjunction, union;
թարախ —ի, pus, vaccine matter;
—իւ որդի, adoptive son;
—իւ հայր, putative, adoptive father.

NBHL (1)

Ասաց նախ զիւր հայր, որ բնութեամբն իսկ էր. եւ ապա էած ի վերայ, եւ հայրն ձեր, որ պատուաստիւն էր։ Որդի կոչեցաւ՝ ոչ եթէ պատուաստիւ որդեգրութեան, այլ բնութեամբ՝ ծնեալ ի հօրէ։ Լիել լինիք եւ դուք՝ որդիք, այլ պատուաստիւ ըստ շնորհաց։ Առ հայր իմ, եւ առ հայր ձեր, այսինքն այլազգ իմ՝ բնութեամբ, այլազգ ձեր պատուաստիւ. (Կոչ. ՟Է. ՟Ծ. ՟Ծ՟Ա։)


Պատուաստեմ, եցի

va.

to engraft, to graft;
to inoculate, to vaccinate;
to insert, to interpolate;
to annex, to join, to reunite, to attack.

NBHL (1)

Դու՝ որ ձիթենի վայրենի էիր, պատուաստեցար ի նոսա։ Ասիցես, ոստքն փշրեցան, զի ես պատուաստեցայց։ Կարօղ է աստուած միւսանգամ պատուաստել զնոսա. (եւ այլն. Հռ. ՟Ծ՟Ա. 17 = 20։)


Պատուար, աց

s.

bulwark, rampart, bastion, barrier, epaulment, beam, rafter;
ceiling;
— լինել հայրենեաց, to be a bulwark of one's country.

NBHL (3)

περίτειχος circummurale, propugnaculum προτείχισμα antemurale ἁνάλημα edita structura, munimen եւ այլն. (լծ. ռմկ. եւ թ. պատ. տիվար) Որմարգելք. նախապարիսպ. պատնէշ. եւ որպիսի եւ իցէ ամրութիւն քաղաքի եւ տեղւոյ՝ շրջապատեալ ի ձեւ որմոյ.

Խնամեալք եւ հանգուցեալք ընդ հովանեաւ պաշտպանութեան ամուր պատուարի սուրբ աստուածածնիգ։ Պատուար պճնայօրէն ... պատուար հրապարփակ, եւ այլն. (Նար. կուս.։)

ՊԱՏՈՒԱՐ. μέλαθρον lacunar, trabs եւ այլն. հեծանաձիք ծածկոյթ, տախտակամած յարկ.


Պատուաւոր

adj. s.

honourable, respectable;
honorary;
honest;
noble, magnate, dignitary;
—ք, nobility.

NBHL (2)

Ոչ էմեզ կռիւ ընդ մարմնոյ եւ ընդ արեան, այլ ընդ հոգիս չարութեան եւ ընդ սկզբնական պատուաւորս. (Բրս. չար.։)

Մի՛ այլ ի պատուաւոր տեղւոջ նստցի. (Վրք. հց. ՟Ծ՟Դ։)


Պատուեմ, եցի

va.

to honour, to render honour and respect, to respect, to esteem, to venerate, to revere, to glorify, to favour;
— զախտն, to caress, to cherish, to flatter, to humour the passions;
յառաջ —, to esteem most, to prefer.

NBHL (1)

Պատուեա՛ զհայր քո եւ զմայր քո։ Պատուեա՛ զտէր ի քոց արդար վաստակոց։ Որ պահէ զտէր իւր, պատուեսցի։ Պատուեցէք զիմաստութիւն։ Զայնը ժամու զմեռեալ մարդն՝ այժմ իբրեւ աստուած պատուեաց.եւ այլն։


Պատուէր

s.

commandment, order, injunction;
precept;
warrant, commission;
instruction, lesson;
ordinance, decree;
— տալ, դնել, to give orders or directions, to command, to order, to charge, to dispose, to enjoin;
to commission, to intrust with a message;
— հրամանի ի վերայ դնել, to order;
to appoint, to decree;
— or հրամանի ընդունել, to receive orders to.

NBHL (1)

Ուսուցանել զպատուէրս մարգան։ Զպատուէր առի ի հօրէ իմմէ։ Այս է պատուէր իմ, զի սիրեսջիք զմիմեանս։ զպատուէս տեառն եւ փրկչին.եւ այլն։


Պատուիչ, չի, չաց

adj.

honouring.

NBHL (1)

Բարւոք էր պատիւն, այլ ոչինչ արժանի ըստ պատուիրանին՝ պատուըչացն պատիւն. քանզի ոչ եթէ ըստ իւրում արժանաւորութեանն խնդրէ աստուած պարգեւս ի մարդկանէ, այլ բաւականի պատուողացն. (Սեբեր. ՟Ժ՟Ա։)


Պատուիրան, աց

s.

commandment, precept, law, command, order;
անցանել զ—օք, to transgress, to violate, to break, to infringe;
—աւ հրամայել, to order expressly.

NBHL (1)

Մինչեւ յե՞րբ ոչ կամիք լսել պատուիրանաց իմոց եւ օրինակաց։ Մի անցանիցէ զպատուիրանօքս։ Հասից ի պատուիրանս նորա։ Զպատուիրանօք նորա ոչ անցից։ դու պատուիրեցեր զպատուիրանս քո։ Պատուիրան նոր տամ ձեզ։ Ըստ պատուիրանաց եւ վարդապետութեան մարդկան, եւ այլն։ Առաջին պատուիրան՝ եւ պատուիրանացն տէրունագոյն՝ պատուել զաստուած. (Փիլ. ՟ժ. բան.։)


Պատուիրեմ, եցի

va.

to command, to order, to enjoin, to impose, to charge, to prescribe;
to recommend.

NBHL (1)

Պատուիրեաց տէր աստուած ադամայ։ Որպէս պատուիրեաց աստուած նոյի։ Դու պատուիրեցեր զպատուիրանս քո։ Գիտէի՝ եթէ պատուիրեսցէ որդւոյ իւոց եւ տան իւոյ յետ իւր՝ պահել զճանապարհս տեառն։ Պատուիրեաց աբիմելէք ամենայնժողովրդեան իւրում։ Պատմեաց Դաւթի զամենայն ինչ՝ զոր պատուիրեաց նմա յովաբ։ Արքայ պատուիրեաց ամենայն յուդայ։ Պատուիրեաց նոցա, զի մի՛ ինչ բարձցեն ի պանապարհ, կամ զի մի՛ ումեք ասիցեն։ Պատուիրեաց նմա՝ մի՛ ումէք ասել։ Պատուիրեցին՝ ամենեւին մի՛ խօսիլ.եւ այլն։


Պատուհան, ից

s. fig.

window, casement;
dormer-window;
sky-light;
niche, wall-press;
sluice, flood-gate;
chimney;
senses;
վանդակ —ի, blinds, Venetian blinds;
—ք բացան երկնից, it rains pailfuls;
cf. Կարկառիմ;
cf. Հայիմ.

NBHL (1)

Մարմնոյ պատուհանիցն նմանեցին մի ըստ միոջէն մասունք զգայութեանցն. քանզի ի ձեռն սոցա իբրու ընդ պատուհանն մտանէ ի մի միտսն հասումն ըմբռնման զգալեացն. եւ դարձեալ միտքն յառեալ կարկառին ի ձեռն նոցա, եւ այլն. (Փիլ. լին. ՟Բ. 34 ։)


Պատուհասական, ի, աց

cf. Պատուհասագոյն.

NBHL (1)

Եւ է գործ բարկացողին՝ գոլն տանջանական եւ պատուհասական։ Է առաքինութեան յատուկ՝ ոչ տանջանական գոլն եւ ոչ պատուհասական, այլ հանդարտ եւ հեշտական եւ ներողական. (Արիստ. առաք.։)


Պատուհասեմ, եցի

va.

to punish, to chastise, to correct;
to avenge;
to scold, to chide, to reproach, to reprimand;
to threaten.

NBHL (1)

Մի լինիք իբրեւ զհարս ձեր, զորս պատուհասէին մարգարեքն առաջինք՝ եւ ասէին։ Պատուհասել սկսաւ զնոսա եւ ասէ. (իբր ոչ գիտէք, եւ այլն։ Զծերն մի՛ պատուհսեսցէս, այլ մխիթարեսջիր իբրեւ զհարս. Զաք. ՟Ա. 4։ ՟Բ. Մակ. ՟Բ. 7։ ՟Ա. Տիմ. ՟Բ. 1։)


Պատուհասողական, ի, աց

adj.

invective, reprehensive.

NBHL (1)

Այլ զի վերծողական, եւ ոչ սոսկ պատուհասողական էր եղեալն առ նա, լուայ ասէ, եւ այլն. (Ոսկ. գծ.։)


Պատումն, ման

s.

winding, wrapping up;
shrouding.

NBHL (1)

Ոչ ինչ առնեն փոյթ առ պատումն մարմնոյն. այլ դիապատուի համարին զվարս հրաշալիս եւ առաքինիս. (Ոսկ. յհ. ՟Ա. 39։)


Պատսպարեմ, եցի

va.

to surround, to encircle, to enclose, to shut in;
to protect, to prop, to defend, to sustain;
to shelter, to screen, to cover;
to fortify, to restore;
to return, to restore, to give back.

NBHL (1)

ՊԱՏՍՊԱՐԵԼ. ἁποκαθίστημι restituo, redintegro եւ այլն.


Պատսպարիմ, եցայ

vn.

to be enclosed, surrounded;
to take refuge, to seek shelter, to retire, to be under cover, to shelter or defend oneself;
to recover oneself, to get up;
to get heart, to regain courage;
to return, to reinhabit, to dwell in, to remain, to repose.

NBHL (1)

Զի ո՛չ ընդ գլորելն միայն նայեսցիս, այլ եւ ընդ պատսպարելն զարմանայցես։ Որպէս ի ճակատու ուրեք՝ յարեն եւ յապաժոյժ ամենեւին իրացն կայցէ, եւ պատսպարիցի վաղվաղակի, նիզակ առեալ են Եւն։ Յառնել եւ կալ ընդդեմ ճակատուն, պատրաստել, եւ ընկենուլ զախոյանն. (Ոսկ. մ. ՟Բ. 1)


Պատրաստեմ, եցի

va.

to prepare, to make or get ready, to put in condition;
to provide with, to dispose, to put in order, to fit, to dress;
— բանս ի բերան ուրուք, to prompt, to suggest.

NBHL (1)

Ես պատրաստեցի տու եւ տեղի ուղտոյցդ։ Զեն զենլիս, եւ պատրաստեա՛։ պատրաստեցին զպատարագսն։ Որոգայթ պատրաստեցին ոտից իմոց։ Ի նմա պատրաստել զանօթս մահու։ Որ պատասխանի տայ բանս դիմադարձութեան, պատրաստէ անձին իւում բանս հեռանալ։ Պատրաստեա՛ յելս զգործս քո։ Դու պատրաստեցեր զուղղութիւն։ Պատրաստեցեք զէնս։ պատրաստեաց զտիեզերս իմ առ իւրով։ Դիւրեալ եւ պատրաստեալ են ճանապարհք աստուածապաշտաց։ Պատրեաստեալք իբրեւ զհուր ի պատերազմ։ որպէս ոք զի պատրաստիցի առնել ուրախութիւն կոչնոց ընկերաց։ Գունդ գործէին, մարտի պատրաստէին. (յն. ձեռնարկէին). եւ այլն։


Պատրաստեցուցանեմ, ուցի

va.

to cause to prepare.

NBHL (1)

ցուցի. ն. Տալ այլում պատրաստիլ. առնել՝ զի պատրաստ գտանիցի.


Պատրաստութիւն, ութեան

s.

preparation, preparative, disposition;
furniture, household goods;
train, equipage;
precaution, attention, vigilance;
պատրաստութեամբ, spontaneously, voluntarily, readily.

NBHL (1)

ἐτοιμασία, παρασκευή (որ եւ ուրբաթ) κατασκευή, ἁποσκευή praeparatio. promptitudo παράθεσις appositio ὐπόστασις subsistentia σκεῖος vas, apparatus եւ այլն. Պատրաստ գոլն. յօժարութիւն.


Պատրիարգ

cf. Պատրիարք.

NBHL (1)

պատրիարգք անտիոքայ, Պետրոս, լուդիոս, իգնատիէ, իրոն Եւն։ Պատրիարգք աղեքսանդրի, Պետրոս, մարկոս, ակին, մելոս եւ այլն. (Մխ. այրիվ.։)


Պատրիարք, աց

s.

patriarch;
— հայոց, patriarch of the Armenians, Catholicos.

NBHL (1)

պատրիարգք անտիոքայ, Պետրոս, լուդիոս, իգնատիէ, իրոն Եւն։ Պատրիարգք աղեքսանդրի, Պետրոս, մարկոս, ակին, մելոս եւ այլն. (Մխ. այրիվ.։)


Պատրիարգանոց

cf. Պատրիարգարան.

NBHL (1)

ՊԱՏՐԻԱՐԳԱՐԱՆ ասի եւ աթոռն կամ քաղաք պատրիարգանիստ. կաթողիկոսարան, եւ այլն.


Պատրիարգարան

s.

patriarchate, patriarch's residence or see.

NBHL (1)

ՊԱՏՐԻԱՐԳԱՐԱՆ ասի եւ աթոռն կամ քաղաք պատրիարգանիստ. կաթողիկոսարան, եւ այլն.


Պատրուակ, աց

s.

veil, cover;
mask, cloak, appearance;
fiction, pretext, excuse;
— թղթոյ, envelope;
address;
ընդ —աւ, under the appearance.

NBHL (1)

κάλυμμα, ἑπικάλυμμα velamentum faciei, velamen, velum, operimentum, tegumentum, tegmen φραγμός sepes πρόσωπον persona (որպէս դիմակ) եւ այլն. Ցացկոյթ երեսաց. (ի հյ. պատել. եւ պ. րույ, երեսք) պտրտակ. քօղ. դիլխաշուք. եւ Դիմակ


Պատրուակեմ, եցի

va.

to cover, to veil, to mask, to palliate;
to pretend.

NBHL (1)

καλύπτω, κατακαλύπτω, σκεπάζω velo, operio, tego եւ այլն. Պատրուակաւ իւիք ծածկել. քօղարկել. պատել. պարածածկել. առագաստել. վարագուրել. ստուերածս ածել. գոցել.


Պատրուճակ, աց

s.

beast for sacrifice or food;
appanage, pension.

NBHL (1)

Կենդանի զենլի ի պէտս ուտելոյ կամ զոհելոյ, յորմէ եւ պատարագ. ռոճիկ յուտելի անասնոց. խաչն եւ արջառ, եւ այլն.


Պարաբառնամ, բարձի

vn.

to raise around;
to sustain, to support, to take away, to suppress.

NBHL (1)

Ամենայն պարաբարձիցելոց այլոցն՝ որք միանգամ պատահարկ են, պարաբարձցի ի մարդոյն տէրն սմա գոլ. սապէս եւ հաւուն պարաբարձցի թեւաւորն գոլ. (Արիստ. առինչ. ՟Ղ։)


Պարագայ, ից

adj. s.

circumjacent;
circumstance;
particular, detail;
turn, revolution;
—ց ամօք, for many or long years.

NBHL (1)

Չո եթէ զբնութիւն իրին յայտնեն (ստորագրական սահմանք), այլ զպարագայս բնութեանն։ Ծիծաղական՝ լայնեղունգն՝ զպարագայս բնութեանն յայտնեն, եւ ոչ զբնութիւնն, ՟Եւն. (Սահմ. ՟Գ։)


Պարագայութիւն, ութեան

s.

turn, revolution, period.

NBHL (1)

Մի ըստ որոշեցեալ եւ ըստ սահմանեալս ժամանակաց պարագայութիւնս կարծեսցես զաստուածութիւն առնել ինչ։ Ամենեցուն կատարելոց ըստ այնմ ժամանակաց եւ ամտնակաց որոշելով պարագայութեամբք։ Քսանեւ հինգերեակք ըստ լուսնոյ պարագայութիւնք են. (Փիլ. այլաբ. եւ Փիլ. լին.։)


Պարագրեմ, եցի

va.

to circumscribe, to confine, to limit;
to comprehend, to contain;
to describe;
to trace or draw the first strokes, to sketch the outline of;
to rough-draw.


Պարագրութիւն, ութեան

s.

circumscription, limitation;
description;
outline, sketch, rough draught.

NBHL (1)

Ի վերայ բերէ զյորժամ եղեւն, զերբն ըստ պարագրութեան. (Փիլ. այլաբ.։)


Պարակից, կցի, կցաց

s. adj.

partner, fellow-dancer;
of the same company.

NBHL (1)

որ պարէ զոյգ այլս.


Պարայածիմ, եցայ

vn.

to circulate, to take a turn.

NBHL (1)

Եկինը ոչ հանդէպուղիղ, այլ շուրջ պարտյածի. ձեւ ընկալեալ զոյգ ամենայն ուստեք կատարելագոյն. (Փիլ. ել. ՟Բ. 81։)


Պարապ, ոյ

s. adj. adv.

leisure, leisure-time, cessation, respite, vacation;
being without work or employment, want of occupation, rest, having nothing to do, idleness;
convenient time, favourable opportunity;
cf. Պարապորդ;
ժամանակ, օր —ոյ, favourable moment;
vacation, holidays;
—ով, leisurely, at one's leisure or ease;
— առնուլ, to rest, to cease from work, to be unoccupied, at leisure;
to take time, to find a favourable moment;
ի —ս դեգերիլ, to be idle;
—ոյ լինել, to rest, to repose;
— խնդրել, to seek a convenient time, to lose no opportunity;
— բերել, տալ, լինել, — կացուցանել զինքն, to take time to, to occupy oneself with, to give oneself to, to apply oneself to;
— ժամ տալ, to give time;
— ունել, to have time or leisure;
— առնել, to empty;
զի՞ կայք —, why are you idle ?
եթէ իցէ քո —, if you have time.

NBHL (2)

σχολή, ἁπραγμοσύνη otium, vacuum tempus, vacatio a negotiis. Անգործութիւն. դադարումն, եւ մինգամայն զբաղումն, ըստ որում դատարկ մնալով յայս ինչ գործոյ՝ դիւրաւ լինի դեգերիլ յայլ ինչ

Յաղագս շարժութեանց բան՝ պիտանացու եւ առ տրտմբանականս է՝ առ իւրեանցն պարապս. այլեւ ոչ անգոսնելի բնական իմաստասիրութեան. (Անյաղթ ստորոգ.։)


Պարապեմ, եցի

vn. va.

cf. Պարապիմ;
cf. Պարապեցուցանեմ.

NBHL (3)

Յորժամ հանդարտեալ պարապիս եւ արգելցիս յամենայնէ։ Ոչ պարապեսցիս դատել եւ կամ ատել զայլս։ Որք պարապեալ էք ի հոգոց կենցաղոյս. (Վրք. հց.։)

Ոչ յայլ ինչ պարապէին, բայց ասել ինչ կամ լսել նորագոյնս։ Ուխտիցն պարապիցէք. (Գծ. ՟Ծ՟Է. 21։ ՟Ա. Կոր. ՟Է. 5։)

Իմաստութեան պարապեալք։ Ուտելեաց եւ ըմպելեաց, կամ որսոց եւ զբոսանաց պարապեալ։ Ոչ թողացուցանէր այլում պարապեալ գործոյ. (Խոր. ՟Ա. 1։ ՟Բ. 21. 59. 81։)


Պարապութիւն, ութեան

s.

inactivity, idleness, disoccupation;
occupation, application, exercise, study;
leisure, opportunity, ease.

NBHL (1)

Կամէի, եթէ էր ձեր պարապութիւն ամենեցունցդ, բերել ի մեջ ձեր զգիրս միոյ փիլիսոփայի։ Զժամանակն խնդրեա՛ եւ զպարապութիւն եւ զտեղի։ ՈՒնել զհանդարտութիւն յաղօթսն, եւ կազմել անձանց բազում պարապություն։ Մի մատն լիցուք մեզ պարապութեան անցաւոր կենցաղոյս. (Ոսկ. յհ. եւ Ոսկ. մտթ. եւ այլն։)


Պարապումն, ման

s.

cf. Պարապութիւն ;
scholium, commentary;
— առնուլ, to take time or leisure.

NBHL (2)

Ոչ այլ ինչ բարեգործութեան պարապումն առեալ. (Շ. ՟ա. յհ. ՟Ի՟Գ։)

Պարապումն յաղագս մարմնաւորութեան, եւ այլն. (Կիւրղ. գանձ.։)


Պարառաբար

adv.

round about;
taken all together.

NBHL (1)

Սողոմոն զիմաստուն խնդրէ յԱյ, եւ ոչ այլ ինչ, վասն որոյ զբոլորն առնու պարառաբար զբարիս։ Աւագ աչօք պարառաբար շուրջ հայեսցի. (Մագ. ՟Է. ՟Իղ։)


Պարառեմ, եցի

va.

to comprise, to include, to comprehend, to encompass, to embrace, to take in;
to envelop, to beset, to invest.

NBHL (1)

Բանաւոր (այսինքն բանավար) ասեն զմարդ ըստ առաջնում եօթներեկնի (ամաց), յորժամ ահա բաւական է մեկնիչ գոլ սովորականաց անուանց եւ բայից, որք զբանականաց ունակութիւնն պարառեցին. (Փիլ. այլաբ.) (գրեալ էր՝ պարարեցին)։


Պարասահմանեմ, եցի

va.

to define;
to relegate, to exile, to banish.

NBHL (1)

Սահման՝ պարասահմանելով զենթակայ իրն՝ որոշէ զնա յայլոցն. (Սահմ. ՟Դ։)


Պարարեմ, եցի

va.

to fatten;
— զերկիր, to manure;
— զոք սնոտի յուսով, to feed or entertain one with hopes, to beguile, to lull, to fool one with fair promises, to take to a fool's paradise;
— զաչս, to feast, charm or delight the eyes.

NBHL (1)

λιπαίνω, πιαίνω pinguefacio, impinguo σιτίζω sagino τρέφω nutrio, alo եւ այլն. պարարտացուցանել առատ դարմանօք. գիրացուցանել. բուծանել իբրու պարենիւք կամ ճարակօք. գրգել (իրօք կամ նմանութեամբ). բտել, գիրցնել.