beast for sacrifice or food;
appanage, pension.
Կենդանի զենլի ի պէտս ուտելոյ կամ զոհելոյ, յորմէ եւ պատարագ. ռոճիկ յուտելի անասնոց. խաչն եւ արջառ, եւ այլն.
Ըստ մերում լեզուի՝ երիցս այսոցիկ, օդեաց, այծից, խողից՝ սեռաբար անուն է պատրուճակ. քանզի յորժամ ասենք, երթիցես բերցես պատրուճակ եւ զենցես, զերիս զայսոսիկ նշանակէ անյայտաբար. (Մագ. քեր. եւ Երզն. քեր.։)
Պատրուճակք՝ անյաշտք մի՛ մեռցին, եթէ յօդեաց եւ եթէ յայծեաց, եթէ յարջառոց եւ եթէ ի հաւուց, եւ եթէ ի խոզից։ Զոհել պատրուճակս. (Եղիշ. ՟Բ. ՟Գ։)
Ոչ արիւն նոխազաց հեղու առ նոսա, եւ ոչ միս պատրճակաց յօշի եւ բաշխի. (յն. եւ ոչ մսոց հատմունք) (Ոսկ. մ. ՟Գ. 16։)
ի սուրբ գիրս ըստ յն. դնի πρόβατον ovis. ոչխար. որպէս եւ վր. րշխվարի, որ է նոյն. եբր. ծօն. որ է լծ. ըստ հյ. ձօն, եւ ղէն.
Զղենլիս իմ զոր զենի կարողաց իմոց պատրուճակս։ Պատրուճակս եւ որթս դիեցիկս. (՟Ա. Թագ. ՟Ի՟Ե. 11։ ՟Բ. Թագ. ՟Ծ՟Է. 29 ։)
Տային (առիւծուց) երկուս պատրուճակս. (Դան. ՟Ծ՟Գ. 31. ուր եւ ըստ վր. գրի պատրուճակնի։)
Իսկ (Եւս. քր. ՟Բ.) ուր ասի.
Ներոնի՝ սինկղիտիկոսն ի համար պատրուճակի՝ բիւր եւ հազար դահեկան ի տարւուջ համարեցաւ տալ ... իմա իբր ռոճիկ, կամ ծախք կերակրոյ.
• (որուած նաև պատուրճակ, պատրճակ), ի-ա հլ. «ուտելի կենդանի» Ոսկ. մ. գ. 16. Եղիշ. Մագ. Երզն. քեր. «ոչ-խար» ՍԳր. «ռոճիկ, ուտելեղէն» Եւս. քր. բ. 272։
• -Պհլ. *patročak ձևից, որ է իբր հպրս. *patirauča-. կազմուած է pati-նախդիրով гauča-«օր» բառից, որի միւս ժառանգորդ-ներն են պհլ.'rōčīk>հյ. ռոճիկ=պրս. ❇ гozī։ Բառիս միջին պրս. ձևը պիտի լինէր patrōza, որից փոխառեալ է թալմուդ. [hebrew word] patrōzā «նիհար գառ»։ Սրանց հետ նո՞յն է նաև պրս. [arabic word] bādrōza կամ [arabic word] badroz «օրական կարգեալ ռո-ճիկ. 2. հանդերձ հին որ յիւրաքանչիւր աւուր ագանի. 3. սովորական կերակուր, որ յիւրա-քանչիւր աւուր կերեալ լինի»։-Հիւբշ. 514։
• ՆՀԲ յիշում է վրաց. պատրուճա՛կնի։ Lag. Btrg. bktr. Lex. 63 ruč արմատի տակ։ Lag. Arm. Stud. § 1850 մերժե-լով այս՝ դնում է ruj արմատից, իբր պրս. *pairoza, որից արաբ. fairuzag, pairōz «յաղթական»։ Հիւնք. պրս. պատրուզ, պատրուզէ։ Ուղիղ մեկնեց նախ Müller WZKM 8, 286։
• ՓՈԽ.-Վրաց. მატრუჭაგი պատրուճագի «զոհի ոչխար» Դան. ժդ. 31, 32, ուր հայե-րէն օրինակն էլ ունի պատրուճակ։